Changes
Ըստուծանա իրեք խնձո̈ր վըեր ըյնի, մինն ըսողեն, մինը՝ լսողեն, մինն էլ կըրթո̇ղեն։
===Տոն տինո̈ղը կնեգյն ա===
Ինո̇ւ̇մ ա չինո̇ւ̇մ մին հարուստ մարթ, տրա ինո̇ւ̇մ ա էրկու ախճիգյ։ Մին օր ծեն ա տամ ո̇ւ̇րա̈ն մըեծ ըխճըկանը, հըրցնում․
— Ասե տըեսնամ էս տոնը, հարուստոթունը իմն ա՞, թա քո մորը…
— Պարզ չի՞, վըեր քունըտ ա։
Հա̈րը շատ ա ուրխանում, մարը տխըրվում ա։ Մին էլ ծեն ա տամ կուճո̇ւ̇ր ըխճըկանը․
— Ասե տըեսնամ հո̇ւ̇րն ա՞ ես հարուստոթունը՝ իմը՞, թա քո մորը։
— Իմ մորը, որովհետեւ իմ մար ա էտ հարուստոթունը տիրա̈լ։
Հա̈րը շատ ա տխըրվում, մարը ուրխանում ա ըխճըկանը խոսկանը։
Հա̈րը ըխճըկորանցը փսակում ա։ Մըեծ ըխճըկանը տամ ա մին հըրուստու, կո̇ւ̇ճուրեն՝ մին քյա̈սիբ տղու։
Հա̈րը կո̇ւ̇ճո̇ւ̇ր ըխճըկանը իրեք մանեթ ա ինո̇ւ̇մ տըված, տամ ա մարթին, ասում․ «Տար պո̇ւ̇րթ ինքյ կալ, պեր»։ Մարթը յոր ա օնում, պո̇ւ̇րթ ինքյ օնում, տանում տոն։ Կնեգյը թիլ ա քաշում, ըսկսում շալ անելը։ Անում ա պըրծնում, ղա̈շա̈նգյ շալը տամ մարթին, թա տար ծախե բըզարումը, ինքյն էլ հուվը հինչ վըեր ասե, եք ինձ ասե։ Մարթը յոր ա օնում, տանում բազար։ Բըզարումը մին հարուստ վաճառական շալը ինքյ ա օնում, ասում․
— Հու վա՞ կյո̈րծալ էս ղա̈շա̈նգյ շալը։
— Իմ կնեգյը,— պատասխան ա տամ քյա̈սիբ տղան։
— Ըրեմը քեզ մին շնորքավ կնեգյ օնես, լա̈վ ա, աստուծ համփերություն տա քեզ, համփերությունը կյանք ա։
Էտ քյա̈սիբը ծախած շալեն փողավը նորից պո̇ւ̇րթա̈, տեսա̈֊տենա̈ ինքյ ա օնում, տանում տոն։ Հինչ վըեր վաճառականը ասած ա իլա̈լ, լոխ կնգանը ասում ա։ Կնեգյը մին խրեգյ մըտածում ա, նորից սկսում էն մին շալը կյործելը։ Նորից պըրծած շալը քյա̈սիբը յոր ա օնում, տանում բազար։ Էս դո̈նում քյա̈սիբ տղեն պըտահում ա մին օ̈րիշ շատ հարուստ մարթ։ Շալեն շատ ա հավան կենում, ուրկուտակ ա տամ կյինը։ Քյա̈սիբը զըրմացած եշում ա նրան։
— Խե յը՞ս զըրմանում, աշկըս տեսածը սիրեց, ավել տվե, բայց ես քեզ մին պա̈ն ըմ խնթրում։
— Ասե, ես պատրաստ ըմ կըդարել քու խնթիրքըտ։
— Դե՛, ըրեմը տո̇ւ̇ պիտի ինձ մոտ մին տարե ծառայություն անես, ես քեզ ռոճիկ կըտամ։
Քյա̈սիբը մըտածում ա, մըտածում, ասում․
— Քյինա̈մ կնգանըս նհետ պայման նստեմ, կյամ…
— Տո̇ւ̇ վըս գյո̇ւ̇դո̇ւ̇մ,— համաձայնվում ա հարուստը, հղե ինո̇ւ̇մ բիդի տոն։ Վաճառականեն նհետ պայման ա անում, վըեր էն մին օրը կյա̈ն բըզարումը պտահեն։
Քյա̈սիբը կյամ ա տոն, կնգանը պատմում։ Կնեգյը հըրցնում ա․
— Նրա առաչի խոսկը հինչ ա̈՞ր։
— Աշկըս տեսածը սիրեց։
— Հա՜, ըրեմն տի յա ասալ, լա̈վ, կարող ըս քյինա̈ս։
Տղան քյինա̈մ ա հարուստեն քըշտեն ծառայություն մննում։ Էն մին օրը հարուստն ո̇ւ̇րա̈ն բանվորներեն նհետ տանում ա մին ճիրա̈փոս ա ինո̇ւ̇մ նրա կոխկը, պիտի տեղատ վիդրա̈վ ճո̇ւ̇ր տո̇ւ̇ս օնեն։ Քյինա̈մ ըն, էտ տղետ քցո̇ւ̇մ ըն մեչը, վիդրենին մին֊մին տամ ըն ո̇ւ̇րա̈ն, ճո̇ւ̇ր ըն տո̇ւ̇ս օնում։ Վըեր պըրծնում ա, էդ քյա̈սիբ տղան օ̈զում ա տո̇ւ̇ս կյա, բո̇ւ̇րդա̈ն քըմական նհետ օշափը փռնում ա, տանում հողեն տակը։ Հողեն տակեն ո̇ւ̇րա̈ն տներ օնար։ Տանում ա շոռ ածում, մին տանը մարթու մեյդեր ա ինո̇ւ̇մ, էն մին տանը մարթու կլխընե, մին տանն էլ ղա̈շա̈նգյ ախճիգյ ար նստած, մին կյերթնուկ էլ քըշտին տիրա̈ծ։ Օշափը տրան ասում ա․
— Եթե կարես ասես՝ էս ախճիգյը խե՞ չի էս անպետկը կյո̇ւ̇րթնուկան ծեռք քաշում, քեզ կըզադեմ, թա չէ՝ ասեսվըեչ, էս մարթունցը նման կլո̈խըտ կտրել կըտամ։
Տղան ասում ա․
— Խնթրում ըմ մին խրեգյ թողես դինջա̈նա̈մ, որովհետեւ ծզա̈նա̈ շատ ըմ վըխեցալ։ Օշափը համաձայնվում ա եւ մին ժամ ժամանակ ա տամ։ Տղան նստում ա թա դինա̈նա̈, մըետն ա իյնո̇ւ̇մ են հարուստեն խոսկը, վըեր աշկը տըեսածը կըսիրի։ Քյինա̈մ ա ուշափեն կոշտը, տի յել ասում։ Ուշափեն էտ պատասխանը շատ ա տուր կյամ, տրան ըզադում ա, իրեք հատ նոռն ա տամ, պա̈ց թողում։ Քյինա̈մ ա, էն փոսան նհետը տո̇ւ̇ս ա կյամ։ Տո̇ւ̇ս կյա̈լիս հարուստը նկատում ա տրա ծուցեն նոռնը։ Էտ հարուստը մինն օզում ա, էտ տղատ մինը տո̇ւ̇ս ա օնում տամ ո̇ւ̇րա̈ն, մըտածում ա, վըեր տավըեչ, մին տարվա ռոճիկից կինգյնի։ Ըստիպված մինը տամ ա ո̇ւ̇րա̈ն, չիմանալավ, թա տա հինչ նոռն ա։
Վերչը, տի յել հուրուստան ըզադվում ա, կյամ ո̇ւ̇րա̈նց էն բազարը։ Բըզարումն ո̇ւ̇րա̈ն հընգուրունցան մինին պըտահում ա, էտ նուռներան մինը տամ ա ո̇ւ̇րա̈ն, թա կըտանես տաս կնգանըս։
Հընգերը կյամ ա նոռնը տամ էտ քյա̈սիբ կնգանը, տա յել արտեն պատճառեւուրա ա ինո̇ւ̇մ։ Կնեգյն էտ նոռնը յոր ա օնում, տանում տինո̇ւ̇մ սընդուղումը։ Տո̇ւ̇ս ա օնում նոռնը, վըեր կտրե օտե։ Տա̈նա̈կը մուտըցնում ա թա չէ, բո̇ւ̇րդա̈ն նոռնը պա̈նվում ա եւ հի՜նչ, մեչին թա̈նգյ֊թա̈նգյ քըերավ, վըեսկավ լիգյը։ Կնեգյը լոխ յոր ա օնում, տանում փողու նհետ փոխում, պիրում տինո̇ւ̇մ ընդեղ։ Էտ քշերը տա մին տղա յա պիրում, էնքան ղա̈շա̈նգյ, հունցու լո̇ւ̇սնընգյա̈։ Ետնան նա ծեն ա տամ բանվորներեն, պայմանավորվում մին շատ ղա̈շա̈նգյ պալատ շինին, փողն ըստանան։
Բանվորնեն ո̇ւ̇րա̈նց ըշխադանքն ըսկսում ըն։ Մին օր անց կացած, էտ քյա̈սիբ տղան էն մին նոռնն էլ ա տամ մին մարթու, ասում ա՝ տարեքյ կնգանըս տըվեքյ։ Իտի էլ անում ա՝ պիրո̇ւ̇մ ա, տամ էտ կնգանը։ Պալատնեն օրկանց օր պիցըրա̈նո̇ւ̇մ ըն, տահանց նհետ մըծանում ա ո̇ւ̇րա̈ն կուճուր տղան։ Ըխճըկանը հարուստ հա̈րը զարմանում ա, մըտածում ա, վըեր կարող ա փիս ճանապարավ հարստոթուն ծեռք պիրի։ Մարթիքյ ըսկսում ըն փիս֊փիս խոսելը։
Պալատը վըեր պըրծնում ըն, քյա̈սիբին կնեգյը բանվորներեն փողը տամ ա, հղե տինո̇ւ̇մ, դըրբըզնեն կապում, ինքյն ան ո̇ւ̇րա̈ն տղան առոք֊փառոք ըսկսում ըն ապրել, մինչեւ վըեր մարթը կյա̈։ Իսկ նրա մըեծ քուրը արտեն ո̇ւ̇րա̈ն մարթին հարուստոթունը կերած, տա̈րտակ նըստած ա ինո̇ւ̇մ։
Տարինե յա անց կենում, քյա̈սիբին տղան մըծանում ա, տա̈ռնում մին ղա̈շա̈նգյ տղա։ Մին օր քյա̈սիբը բըզարավը կյամ ա տոն, պըտահում ա ո̇ւ̇րա̈նց շինա̈ցուց մինին, բայց ասում չի, թա ինքյը հու վա, ըսկսում ա ո̇ւ̇րա̈ն կնգանան հըրցուփորց անելը։
— Է՛հ, հինչ կնե՞գյ ա նա, լերփ, անառակեն մինը, փիս֊փիս միջոցներավ պալատնե յա շինիլ տըվալ, մին սիրական եր կալած, նհետն ապրում ա։
Քյա̈սիբը շատ կոտրվում ա, տխուր հղե յա ինո̇ւ̇մ բիդի տոն, քյինա̈մ ա նի մննում․ հինչ տնե՜ր, պալատնեն հինչ ը՞ն նրա քըշտեն։ Բայց պահակը թողում չի մըննե։ Բո̇ւ̇րդա̈ն կնեգյը տիյերան տըեսնում ա ո̇ւ̇րա̈ն մարթին, ճինա̈նչո̇ւ̇մ ա, բայց նշանց չի տամ։ Պահակեն հրամայում ա, վըեր թողե։
— Քույրիկ, մին տըեղ տոք ծեր քըշտեն էս քիշեր մնամ,— խնթրում ա քյա̈սիբը։
— Խնթրեմ,— համաձայնվում ա կնեգյը։ Նրա սըերտը շատ լա̈վ ա հասկանում մարթին կասկածը, բայց վըեչ մին պեն չի ասում։
Մարթին տանում ա ո̇ւ̇րա̈ն կոխկե ութաղումը տինո̇ւ̇մ, վըեր ընդեղան ամեն հինչ տըեսնա։ Քշերը վըեր կյամ ա, քյա̈սիբը պրանում ա ո̇ւ̇րա̈ն սենյակումը, սուրը տո̇ւ̇ս ա օնում պատրաստ պահում, թա հիբը կնգանը սիրականը նի մըննե, դա̈ստի ըսպանե։
Կնեգյը նի յա մըննում տըեղը։ Բո̇ւ̇րդա̈ն նի յա մըննում պեցիր բոյավ, ղա̈շա̈նգյ, սեւ ըշկերավ մին ջա̈հել տղա, շորերը հանում ա, մըննում էտ կնգանը տըեղը։ Բո̇ւ̇րդա̈ն քյա̈սիբն օզում ա տահանց ըսպանե, բայց մինել հիշում ա շալ ինքյ ընողեն խոսկը․
— Համբերությունը կյանք ա… մըխըրե եշում ա, թա հինչ կըտա̈ռնա տահանց վերչը։ Բո̇ւ̇րդա̈ն էն ջա̈հիլն ըսկսում ա խոսելը․
— Մամա, պա ասում ըս, վըեր իմ հա̈րը հեռու տըեղ ա, կյա̈լո̇ւ̇ վա, պա խե կյամ չի՞, էսքան ըսպասե՞լ կինի։
Քյա̈սիբն ըստեղ մաննը կծում ա, ո̇ւ̇րա̈ն տղեն ճինա̈նչո̇ւ̇մ։ Տո̇ւ̇ս ա կյամ ո̇ւ̇րա̈ն օթաղան, կյամ կնգանը օթաղը։ Մուրուտղա մնամ ըն ո̇ւ̇րո̇ւ̇ր յիշելիս։ Քյա̈սիբն իյնո̇ւ̇մ ա տահանց կոլավը։
Էն մին օրը ըխճըկանը հարուստ հա̈րը կնգանն ասում ա․
— Ա՛ կնեգյ, ըսկի մեր կուճուր ըխճըկանը կոխկը քյինա̈մ չընք, ասում ըն նա փիս֊փիս միջոցավ ա պալատնե շինա̈լ, հըրուստացալ, բայց սըերտըս հըվատում չի, ասում ըմ՝ մին քյինա̈նք տըեստնանք պա̈նը հինչումն ա։
Կյամ ըն ըխճըկանը տոնը։ «Քյա̈սիբը» մին լա̈վ պըդըրըստոթուն ա տըեսնում, ղոնաղլըխ անում հանորը հետե։ Քյեփեն վախտը կուճուր ախճիգյն ըստաքանը յոր ա օնում, ասում․
— Հա՛, տու իմ մին խոսկես հետե ինձ տըվալ ըս քյա̈սիբ տղու, հանցու ինձ քյամբախտցնես, ես մեհենգյ էլ ըմ ասում, վըեր տըղըմարթին հարուստոթունը կնեգյն ա, նրան ա պատկանում տոնն էլ, տըեղն էլ։ Իմ մարթըս պատկերացրալ չի, թա ինքյը տի կըհուրուստանա, նա գյո̇ւ̇դո̇ւ̇մ չի, թա հունց ընք հըրուստացալ, կոզի լոխ ինքյն ա ղարկալ։ Ընթամենը էրկու նոռն ա ղարկալ տոն, բայց գյիդացալ չի, վըեր տահանք սովորական նուռներ չըն… Կնեգյը պիտի խելունք ինի, մինն էրկու անե, վըեչ թա մըեր մըեծ քվորը նման լոխ տո̇ւ̇ս տա, քամուն տա, մեհենգյ մնա սոված նստած։
Հարուստը, մին էլ ո̇ւ̇րա̈ն կնեգյը մնամ ըն քար կտրած, իսկ «քյա̈սիբը» ո̇ւ̇րա̈ն կնգանը ճակատը պաչում ա, վըեր տի նամուսով ա։