Changes

===ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ՌԵՆՏԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՁԵՎԸ (ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ՌԵՆՏԱ II)===
Մինչև հիմա մենք քննել ենք դիֆերենցիալ ռենտան լոկ իբրև տարբեր արտադրողականության հետևանք, որն ստացվում է կապիտալի միահավասար ներդրումներից տարբեր պտղաբերություն ունեցող նույնահավասար հողային տարածությունների մեջ, այնպես որ դիֆերենցիալ ռենտան որոշվում էր ամենավատ, ռենտա չբերող հողում ներդրված կապիտալի արդյունքի ու ավելի լավ հողում ներդրված կապիտալի արդյունքի միջև եղած տարբերությամբ։ Ընդ սմին մենք ընդունում էինք, որ կապիտալի ներդրումները կատարվում են իրար կողք կողքի տարբեր հողամասերում, այնպես որ կապիտալի ամեն մի նոր ներդրմանը համապատասխանում էր հողի ավելի լայնածավալ մշակում, մշակված հողի տարածության ընդլայնում։ Բայց վերջիվերջո դիֆերենցիալ ռենտան ըստ էության հետևանք էր հողի մեջ ներդրվող նույնահավասար կապիտալների տարբեր արտադրողականության։ Արդ, կարող կարո՞ղ է արդյոք որևէ տարբերություն առաջ գալ, եթե կապիտալի տարբեր արտադրողականություն ունեցող գումարները ներդրվում են իրար ետևից միևնույն հողակտորում և եթե նրանք ներդրվում են կողք կողքի տարբեր հողակտորներում, ենթադրելով միայն, որ հետևանքները միևնույնն են։
Ամենից առաջ չի կարելի ժխտել հետևյալը. ինչ չափով որ գերշահույթի գոյացումն ենք նկատի առնում, միևնույն բանն է, թե արդյոք 3 £ արտադրության գինն A-ի՞ մի ակրին է վերաբերում և 1 քվարտեր արդյունք է տալիս, այնպես որ 3 £-ն արտադրության գին ու կարգավորիչ շուկայական գին է 1 քվարտերի համար, այնինչ 3 £ արտադրության գինը B-ի մի ակրում տալիս է 2 քվարտեր ու սրա հետ էլ՝ 3 £ գերշահույթ, նույնպես էլ 3 £ արտադրության գինը C-ի մի ակրում՝ 3 քվարտեր ու 6 £ գերշահույթ, վերջապես 3 £ արտադրության գինը D-ի մի ակրում՝ 4 քվարտեր ու 9 £ գերշահույթ, թե՞ նույն, այս հետևանքին հասնում են, երբ այս 12 £ արտադրության գինը կամ համապատասխանորեն՝ 10 £ կապիտալը նույն հաջորդականությամբ և նույն հսկողությամբ միևնույն ակրում է կիրառվում։ Թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում գործ ունենք 10 £-անոց մի կապիտալի հևահետ, որի արժեքը հաջորդաբար ներդրվում է 2½ £-անոց չորս մասերով. այդ մասերի տարբեր արդյունքի հետևանքով նրանցից մեկը ոչ մի գերշահույթ չի տալիս, այնինչ մյուս մասերը բերում են գերշահույթ, որը հավասար է նրանցից յուրաքանչյուրի արդյունքի և ռենտա չբերող ներդրման արդյունքի տարբերությանը, ընդ որում այս հետևանքն ստացվում է անկախ նրանից, թև արժեքի այն մասերը տարբեր պտղաբերություն ունեցող 4 ակրում կողք կողքի՞ են ներդրվում, թե՞ հաջորդաբար ներդրվում են հենց միևնույն ակրում։
Երկու դեպքում էլ գերշահույթներն ու գերշահույթի տարբեր նորմաները կապիտալի արժեքի տարբեր մասերի համար միակերպ են գոյանում։ Իսկ ռենտան ուրիշ բան չէ, քան մի ձևն այս գերշահույթի, որը ռենտայի սուբստանցն է կազմում։ Բայց համենայն դեպս երկրորդ մեթոդի կիրառման ժամանակ դժվարություններ են առաջ գալիս գերշահույթը ռենտայի փոխարկելու գործում, այս ձևափոխության գործում, որը իր մեջ պարփակում է գերշահույթների փոխանցումը կապիտալիստական ֆերմերից հողի սեփականատիրոջը։ Այս է պատճառը, որ անգլիական ֆերմերները համառորեն դիմադրություն են ցույց տալիս երկրագործական որևէ պաշտոնական վիճակագրության։ Այստեղից է ծագում այն կռիվը, որ մղվում է ֆերմերների ու հողի սեփականատերերի միջև՝ առաջինների կապիտալային ներդրումների իսկական արդյունքները հավաստելու շուրջը (Մորտոն)։ Ռենտան սահմանվում է հողերի հենց վարձակալման ժամանակ, որից հետո արդեն, քանի դեռ հարատևում է վարձակալման պայմանագիրը, ֆերմերի գրպանն են լցվում կապիտալի հաջորդական ներդրումներից ծագող գերշահույթները։ Այստեղից է առաջ գալիս ֆերմերների կռիվը վարձակալման երկարատև պայմանագրերի համար, և ընդհակառակը, ամեն տարի լուծարելի պայմանագրերի (tenancies at will) շատացումը, որին ձգտում են լենդլորդները, օգտվելով իրենց գերազանց ուժերից։
Ուստի հենց այն գլխից պարզ է հետևյալը. թեև գերշահույթների գոյանալու օրենքը բոլորովին էլ չի փոխվում այն հանգամանքի շնորհիվ, թե արդյոք հավասար կապիտալներ կողք կողքի՞ են ներդրվում հավասարամեծ հողային տարածությունների վրա՝ անհավասար հետևանքներ տալով, թե՞ հաջորդաբար միևնույն հողամասի վրա, սակայն այս կեսը մի նշանակալից տարբերություն է առաջ բերում գերշահույթները հողային ռենտայի փոխարկելու գործում։ Վերջին մեթոդն այս փոխարկումը պարփակում է մի կողմից ավելի նեղ, մյուս կողմից ավելի տատանվող սահմանների մեջ։ Ուստի ինտենսիվ մշակույթ ունեցող երկրներում (իսկ տնտեսագիտորեն մենք ինտենսիվ մշակույթ ասելով ուրիշ բան չենք հասկանում, քան կապիտալի համակենտրոնացումը միևնույն հողամասում՝ փոխանակ այդ կապիտալը բաշխելու կողք կողքի ընկած հողամասերի միջև սակադրի գործը, ինչպես Մորտոնն է այս շարադրել իր «Resources of Esates»Estates»-ում, մի շատ կարևոր, բարդ ու դժվար զբաղմունք է դառնում։ Հողի ավելի հարատև բարելավումների ժամանակ, վարձակալման պայմանագրի ժամկետն անցնելու դեպքում հողի արհեստականորեն բարձրացված դիֆերենցիալ պտղաբերությունը համընկնում է նրա բնական պտղաբերության հետ, և ուրեմն ռենտայի մեծության որոշումն էլ համընկնում է տարբեր պտղաբերություն ունեցող հողերից ստացվող ռենտաների գնահատության հետ ընդհանրապես։ Ընդհակառակը, որչափով որ գերշահույթի գոյացումը որոշվում է արտադրության մեջ ներդրված կապիտալի մեծությամբ, այդ կապիտալի որոշ մեծության դեպքում ստացվող ռենտայի գումարն ավելացվում է երկրի միջին ռենտայի վրա, և հետևաբար, ուշք են դարձնում այն բանին, որ նոր վարձակալը բավարար կապիտալ ունենա իր տրամադրության տակ՝ մշակույթը ինտենսիվության միևնույն աստիճանով շարունակելու համար։
<br>
Պատմականորեն այս հասկանալի է ինքնըստինքյան։ Գաղութներում գաղութականները սովորաբար կապիտալի աննշան գումարներ են ծախսում։ Արտադրության գլխավոր գործակալներն այնտեղ աշխատանքն ու հողն են։ Ամեն մի առանձին ընտանիքի գլուխ ճգնում է իրեն ու յուրայինների համար, ընկերակից գաղութականների կողքին, զբաղմունքի մի անկախ ասպարեզ ստեղծելու։ Բուն երկրագործության մեջ այս պետք է արդեն տեղի ունենար ընդհանրապես արտադրության մինչկապիտալիստական եղանակների ժամանակ էլ։ Ոչխարաբուծության ու ընդհանրապես անասնապահության գործում, երբ սրանք արդեն արտադրության ինքնակա ճյուղեր են դարձել, տեղի է ունենում հողի ավելի կամ թե պակաս չափով միատեղ շահագործում, որը հենց այն գլխից էքստենսիվ բնույթ է կրում։ Արտադրության կապիտալիստական եղանակը ելնում է արտադրության նախկին եղանակներից, որոնց ժամանակ արտադրության միջոցները, փաստորեն կամ թե իրավաբանորեն, բուն իսկ մշակողի սեփականությունն են կազմում, մի խոսքով՝ ելնում է երկրագործությունն արհեստային եղանակով վարելուց։ Իրերի այս դրության հետևանքով է, որ լոկ աստիճանաբար է զարգանում արտադրության միջոցների համակենտրոնացումն ու նրանց փոխարկումը կապիտալի, որը հակադրվում է վարձու բանվորներ դարձած անմիջական արտադրողներին։ Որչափով որ արտադրության կապիտալիստական եղանակն այստեղ բնորոշիչ կերպով է հանդես գալիս, սկզբում այս տեղի է ունենում ամենից առաջ առանձնապես ոչխարաբուծության ու անասնապահության մեջ, սակայն արտահայտվում է ոչ թե կապիտալի համակենտրոնացմամբ համեմատաբար փոքր հողային տարածության վրա, այլ ավելի մեծ մասշտաբով վարվող արտադրությամբ, այնպես որ տնտեսում է կատարվում ձիեր պահելու և արտադրության ուրիշ ծախքերի մեջ, իսկ փաստորեն այստեղ չկա ավելի մեծ կապիտալի կիրառում միևնույն հողում։ Այնուհետև, դաշտամշակման բնական օրենքներից է բխում այն, որ մշակույթի որոշ բարձրության ու սրան համապատասխանող՝ հողի ուժասպառման ժամանակ, կապիտալը, որ այստեղ միաժամանակ հասկացվում է արտադրության արդեն արտադրված միջոցների իմաստով, դառնում է հողագործության վճռական տարր։ Քանի դեռ մշակված հողը հարաբերաբար փոքր տարածություն է կազմում չմշակվածի համեմատությամբ և հողի ուժը դեռ սպառված չէ (իսկ այս տեղի է ունենում անասնաբուծության ու մսասննդի գերիշխման ժամանակ այն պարբերաշրջանում, որը նախորդում է բուն հողագործության ու բուսասննդի գերակշրռման շրջանին), արտադրության նոր առաջ եկող եղանակը հանդիպադրվում է գյուղացիական արտադրությանը հատկապես հողի այն տարածության չափերով, որը մշակվում է որևէ կապիտալիստի հաշվին, հետևաբար՝ կապիտալի դարձյալ այն էքստենսիվ կիրառմամբ, որ տեղի է ունենում ավելի մեծ տարածություն ունեցող հողամասի վրա։ Այսպիսով ուրեմն, հենց սկզբից պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ I դիֆերենցիալ ռենտան է այն պատմական հիմքը, որը ծառայում է որպես ելակետ։ Մյուս կողմից՝ II դիֆերենցիալ ռենտայի շարժումը յուրաքանչյուր տվյալ մոմենտում հանդես է գալիս միայն մի այնպիսի բնագավառում, որն ինքն իր հերթին I դիֆերենցիալ ռենտայի խայտաբղետ պատվանդանն է կազմում։
'''Երկրորդ'''. II ձևի դիֆերենցիալ ռենտայի պայմաններում պտղաբերության տարբերություններին ավելանում են կապիտալի (ու վարկունակության) բաշխման գծով ֆերմերների միջև եղած տարբերությունները։ Բուն մանուֆակտուրայում արտադրության յուրաքանչյուր ճյուղում շուտով կազմվում է ձեռնարկության ծավալի մի հատուկ մինիմում ու սրա համապատասխան՝ կապիտալի մինիմում, որից ցած աբգեն արդեն ձեռնարկությունը չի կարող արդյունավետ կերպով վարվել։ Նմանապես արտադրության յուրաքանչյուր ճյուղում գոյանում է այս մինիմումից գերազանցող՝ կապիտալի մի նորմալ միջին չափ, որ պետք է իր տրամադրության տակ ունենա և ունենում է արտադրողների մեծամասնությունը։ Այս նորմալ միջինից ավելի բարձր կապիտալը կարող է գերշահույթ գոյացնել. այնինչ նրանից ավելի ցածր կապիտալը միջին շահույթ էլ չի բերում։ Արտադրության կապիտալիստական եղանակը լոկ դանդաղ ու անհամաչափորեն է ընդգրկում գյուղատնտեսությունը, ինչպես այս կարելի է նկատել Անգլիայում, որը երկրագործության բնագավառում արտադրության կապիտալիստական եղանակի դասական երկիրն է։ Որչափով որ հացահատկի ազատ ներմուծում գոյություն չունի, կամ թե սրա ներգործությունը լոկ սահմանափակ է, որովհետև սահմանափակ է ներմուծման ծավալն էլ, այն արտադրողներն են որոշում շուկայական գները, որոնք աշխատում են ավելի վատ հողի վրա, ուրեմն արտադրության միջին պայմաններից ավելի աննպաստ պայմաններում։ Գյուղատնտեսության մեջ կիրառվող ու ընդհանրապես նրա տրամադրության տակ գտնվող կապիտալի ամբողջ քանակի խոշոր մասը գտնվում է նրանց ձեռին։
Ճիշտ է, որ գյուղացին, օրինակ, իր փոքր հողակտորի [Parzelle] վրա շատ աշխատանք է թափում, բայց սա մեկուսացած աշխատանք է, որից խլել են արտադրողականության օբեկտիվ, ինչպես հասարակական, այնպես էլ նյութական պայմաննեըը, սրանցից թափուր են դարձրել նրան։
Այս դեպքում պարզ է, որ II դիֆերենցիալ ռենտան I դիֆերենցիալ ռենտայի մի տարբեր արտահայտությունն է լոկ, իսկ ըստ էության համընկնում է սրա հետ։ I դիֆերենցիալ ռենտայի պայմաններում հողի տարբեր տեսակների տարբեր պտղաբերությունը ներգործում է այն չափով միայն, որչափով որ հողում ներդրված կապիտալները նրա շնորհիվ անհավասար հետևանքներ, անհավասար արդյունքներ են տալիս՝ նույնահավասար մեծության կապիտալների կամ էլ սրանց համամասնական մեծությունների վրա հաշված։ Արդյոք այս անհավասարությունն առաջ է գալիս այնպիսի տարբեր կապիտալների վերաբերմամբ, որոնք հաջորդաբար ներդրվում են միևնո՞ւյն հողամասի մեջ, թե՞ այնպիսիների վերաբերմամբ, որոնք կիրառվում են տարբեր տեսակի հողերի մի քանի կտորների վրա,— այս չի կարող ոչ մի փոփոխություն մտցնել նրանց պտղաբերության կամ թե նրանց արդյունքի տարբերության մեջ և ուրեմն կապիտալի ավելի արգասավոր կերպով ներդրված մասերից ստացվող դիֆերենցիալ ռենտայի գոյացման մեջ։ Առաջվա նման դարձյալ հողն է, որ կապիտալի նույնահավասար ներդրումների դեպքում տարբեր պտղաբերություն է ցուցաբերում, միայն թե այստեղ միևնույն հողն է տարբեր բաժնեմասերով հաջորդաբար ներդրված կապիտալի համար անում այն, ինչ որ I դիֆերենցիալ ռենտայի դեպքում հողի տարբեր տեսակներն են անում նրանցում ներդրված հավասարամեծ հասարակական կապիտալի տարբեր մասերի համար։
Եթե 10 £-անոց միևնույն կապիտալը, որն I աղյուսակում տարբեր ֆերմերների կողմից 2½-ական ինքնակա կապիտալների կերպարանքով ներգրվում ներդրվում էր A, B, C ու D հողերի չորս տեսակների մեկական ակրում, սրա փոխարեն հաջորդաբար ներդրվեր D-ի միևնույն ակրում այնպես որ առաջին ներդրումը 4 քվարտեր արդյունք տար, երկրորդը՝ 3, երրորդը՝ 2, վերջինը՝ 1 (կամ թե հակառակ հաջորդականությամբ), ապա կապիտալի՝ ամենաքիչ արգասաբեր մասից ստացվող արդյունքի մի քվարտերի գինը, որ = 3 £-ի, ոչ մի դիֆերենցիալ ռենտա չէր բերի, բայց կորոշեր արտադրության գինը, քանի դեռ կարիք կա մի այնպիսի ցորենի, որի արտադրության գինը 3 £ է։ Եվ որովհետև ենթադրության համաձայն արտադրությունը կապիտալիստորեն է վարվում, ուրեմն 3 £-անոց գինը իր մեջ պարփակում է միջին շահույթ, որպիսին տալիս է 2½ £-անոց կապիտալն ընդհանրապես, ուստի մյուս երեք 2½-ական £ բաժնեմասերը գերշահույթներ կտան, նայած իրենց արդյունքի քանակի տարբերությանը, որովհետև այս արդյունքը ծախվում է ոչ թե իր արտադրության գնով, այլ 2½ £-անոց ամենից անարգասաբեր ներդրման արտադրության գնով, մի ներդրում, որը ռենտա չի տալիս և որի արդյունքի գինը կարգավորվում է արտադրության գների ընդհանրական օրենքի համաձայն։ Գերշահույթների գոյացումը նույնը կլիներ, ինչ որ I աղյուսակում։
Այստեղ դարձյալ դուրս է գալիս, որ II դիֆերենցիալ ռենտան I դիֆերենցիալ ռենտա է ենթադրում։ Այն արդյունքի մինիմումը, որ տալիս է 2½ £-անոց մի կապիտալ, այսինքն՝ տալիս է ամենավատ հողից, այստեղ ընդունել ենք 1 քվարտեր։ Ուրեմն ենթադրվում է, որ D հողի վարձակալը բացի այն 2½ £-ից, որը նրան 4 քվարտեր է տալիս և որի համար նա 3 քվարտեր դիֆերենցիալ ռենտա է վճարում, միևնույն հողում կիրառում է 2½ £, որը նրան լոկ 1 քվարտեր է տալիս, ինչպես նույնահավասար կապիտալը կտար ամենավատ A հողից։ Այս դեպքում սա կլիներ կապիտալի ռենտա չբերող ծախսում, որովհետև լոկ միջին շահույթ կտար ֆերմերին։ Այստեղ ոչ մի գերշահույթ առկա չէր լինի, որ ռենտայի փոխարկվեր։ Բայց մյուս կողմից էլ կապիտալի D-ում արված երկրորդ ներդրման այս նվազող արդյունքը ոչ մի ներգործություն չէր անի շահույթի նորմայի վրա։ Նույն բանը կլիներ այս, որպես այն դեպքում, եթե 2½ £-ը նորից ներդրված լիներ A հողատեսակի մի ուրիշ նոր ակրում, մի հանգամանք, որը ոչ մի ազդեցություն չէր ունենա գերշահույթի վրա, հետևաբար նաև A, B, C, D հողատեսակներից ստացվող դիֆերենցիալ ռենտայի վրա։ Սակայն» Սակայն 2½ £-անոց այս լրացուցիչ ներդրումը D-ում ֆերմերի համար ճիշտ նույնքան շահավետ կլիներ, ինչպես որ ենթադրության համաձայն սկզբնական 2½ £-ի ներդրումն է D հողամասի մի ակրում, թեև սա 4 քվարտեր է տալիս։ Այնուհետև, եթե կապիտալի հետագա 2½-ական £-անոց երկու ներդրումից առաջինը տար 3, երկրորդը 2 քվարտեր ավելադիր արդյունք, ապա դարձյալ նվազում տեղի ունեցած կլիներ՝ համեմատած D-ում արված 2½ £-անոց այն առաջին ներդրման արդյունքի հետ, որը տալիս էր 4 քվարտեր, ուրեմն 3 քվարտերանոց գերշահույթ։ Բայց այս կլիներ գերշահույթի մեծության մի նվազում միայն և ոչ մի ազդեցություն չէր անի շահույթի, ոչ էլ արտադրության կարգավորիչ գնի վրա։ Այս ազդեցությունը տեղի կունենար լոկ այն դեպքում, եթե լրացուցիչ արտադրությունը, որն ավելի ցածր գերշահույթ է բերում, ավելորդ դարձներ արտադրությունը A հողատեսակում և սրանով A ակրը մշակումից նետեր դուրս։ Այս դեպքում D ակրի մեջ արվող կապիտալի ավելադիր ներդրման նվազող պտղաբերության հետ շաղկապված կլիներ արտադրության գնի մի անկում, օրինակ, 3 £-ից մինչև 1½ £, եթե B հողատեսակի ակրը դառնար ռենտա չբերող և շուկայական գինը կարգավորող հող։
Հիմա D-ից ստացվող արդյունքը կլիներ = 4 + 1 + 3 + 2 = 10 քվարտերի, այնինչ առաջ = էր 4 քվարտերի։ Բայց քվարտերի1 B-ի միջոցով կարգավորվող գինը կընկներ՝ հասնելով 1½ £-ի։ D-ի ու B-ի տարբերությունը = կլիներ 10 — 2 = 8 քվարտերի, քվարտերը 1½ £-ով = 12 £-ի, այնինչ ստացվող փողային ռենտան առաջ = էր 9 £-ի։ Այս պետք է նշել։ Ակրի վրա հաշված՝ ռենտայի մակարդակը կբարձրանար 33<math>^1/_3</math>%-ով, չնայած 2½-ական ավելադիր երկու կապիտալից ստացվող գերշահույթների նվազող նորմային։
Այստեղից երևում է, թե որքան բարդ կոմբինացիաների առիթ է տալիս դիֆերենցիալ ռենտան ընդհանրապես ու մանավանդ II ձևի դիֆերենցիալ ռենտան I ձևի հետ կապակցված, մինչդեռ, օրինակ, Ռիկարդոն այն քննում է բոլորովին միակողմանիորեն ու իբրև հասարակ բան։ Պատահում է, օրինակ, ինչպես տեսանք վերևում, որ տեղի է ունենում կարգավորող շուկայական գնի անկում ու միաժամանակ ռենտայի աճում ավելի պտղաբեր հողերում, այնպես որ աճում են թե՛ բացարձակ արդյունքն ու թե՛ բացարձակ գերարդյունքը։ (I դիֆերենցիալ ռենտայի վայրընթաց գծի դեպքում կարող է աճել ամեն մի ակրի հարաբերական գերարդյունքը և ուրեմն նաև ռենտան, չնայած որ ամեն մի ակրի բացարձակ գերարդյունքն անփոփոխ է մնում. կամ թե նույնիսկ նվազում է)։ Բայց միաժամանակ նվազում է հաջորդաբար միևնույն հողում արված կապիտալի ներդրումների արգասավորությունը, թեև նրա խոշոր մասը բաժին է ընկնում ավելի պտղաբեր հողերին։ Եթե մի տեսակետից քննենք հաշվի հաշվի առնելով ինչպես արդյունքի քանակն, այնպես էլ արտադրության գները — աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է։ Մի ուրիշ տեսակետից քննած՝ աշխատանքի արտադրողականությունը պակասել է, որովհետև միևնույն հողում կապիտալի տարբեր ներդրումներից ստացվող ամեն մի ակրի գերշահույթի նորման ու գերարդյունքը նվազել են։
II դիֆերենցիալ ռենտան կապիտալի հաջորդական ներդրումների պակասող պտղաբերության դեպքում լոկ այն ժամանակ անհրաժեշտորեն շաղկապված կլիներ արտադրության գնի թանկացման ու արտադրողականության բացարձակ նվազման հետ, եթե կապիտալի այս ներդրումները կարողանային միմիայն ամենավատ A հողում կատարվել։ Եթե հողի A տեսակի ակրը, որ 2½ £ կապիտալի ներդրումով 1 քվարտեր էր տալիս 3 £-անոց արտադրության գնով, 2½ £-անոց հետագա ներդրումով, ուրեմն 5 £-անոց ընդհանուր ներդրումով ընդամենը լոկ 1½ քվարտեր է տալիս, ապա այս քվարտերի արտադրության գինը = է 6 £-ի, հետևաբար 1 քվարտերինը = 4 £-ի։ Կապիտալի աճող ներդրման դեպքում արտադրողականության ամեն մի նվազում յուրաքանչյուր ակրի արդյունքի հարաբերական նվազում կլիներ այստեղ, այնինչ հողի ավելի լավ տեսակներում արտադրողականության այդպիսի նվազումը ավելցուկային գերարդյունքի նվազում է միայն։
Բայց գործի էությունից է բխում այն, որ ինտենսիվ մշակույթի զարգացման հետ, այսինքն միևնույն հողում արվող կապիտալի հաղորդական ներդրումների հետ գլխավորապես հողի ավելի լավ տեսակներում է այս բանը տեղի ունենում կամ թե ավելի բարձր աստիճանով է տեղի ունենում։ (Մենք այստեղ չենք խոսում այն հարատև բարելավումների մասին, որոնք մինչև հիմա անգործածելի հողերը գործածելի են դարձնում)։ Ուստի կապիտալի հաջորդական ներդրումների նվազող արգասավորությունը պետք է գլխավորապես վերը նկարագրված եղանակով ներգործի։ Ավելի լավ հողն է սրա համար ընտրվում այն պատճառով, որ նա ամենից շատ հույս է տալիս, թե նրանում կիրառված կապիտալը շահավետ կլինի, որովհետև նա պարունակում է պտղաբերության բնական տարրերն ամենամեծ քանակով, որ լոկ մնում է օգտագործել։
ա) Եթե A, B, C, D հողատեսակներից որևէ մեկի վրա գործադրված ավելադիր կապիտալը տալիս է միմիայն A-ի արտադրության գնով որոշվող շահույթի նորմա, ապա սրանով ոչ մի գերշահույթ, ուրեմն նաև ոչ մի ռենտա չի գոյանում, ինչպես որ չէր գոյանա, եթե ավելադիր A հողը մշակվեր։
բ) Եթե ավելադիր կապիտալն ավելի բարձր արդյունք է տալիս, ապա ինքնըստինքյան հասկանալի է, նոր գերշահույթ (պոտենցիալ ռենտա) է գոյանում, եթե կարգավորիչ գինը միևնույնն է մնում։ Այս ամեն անգամ չի պատահում անհրաժեշտորեն, այն է՝ չի պատահում այն դեպքում, եթե այս ավելադիր արտադրությունը A հողը հանում է մշակումից ու սրանով էլ դուրս է նետում մրցող հողատեսակների շարքից։ Արտադրության կարգավորիչ գինն այս դեպքում ընկնում է։ Շահույթի նորման կբարձրանար, եթե սրա հետ զուգորդվեր աշխատավարձի անկումը, կամ էլ եթե ավելի էժան արդյունք մտներ հաստատուն կապիտալի մեջ, որպես նրա տարր։ Եթե C ու D ամենալավ հողատեսակներում ավելի բարձր արտադրողականություն ունեցող ավելադիր կապիտալներ ծախսվեին, ապա նոր միակցված կապիտալների ավելի բարձր արտադրողականությունից ու նրանց մասսայից կախված կլիներ ամբողջովին այն, թե աճած գերշահույթի (ուրեմն նաև աճած ռենտայի) գոյացումը որչափով շաղկապված կլիներ գնի անկման ու շահույթի նորմայի բարձրացման հետ։ Այս վերջինը կարող է բարձրանալ առանց աշխատավարձի անկման էլ էլ՝ հաստատուն կապիտալի տարրերի էժանանալու հետևանքով։
գ) Եթե կապիտալի ավելադիր ներդրումը կատարվում է նվազող գերշահույթների հետ զուգորդված, սակայն այնպես, որ նրա արդյունքը մի ավելցուկ է թողնում A հողի վրա գործադրված միևնույն կապիտալի արդյունքից վեր, ապա ամեն պարագայում, եթե աճած առաջարկը A հողը չի վտարում մշակումից, տեղի է ունենում նոր գերշահույթների գոյացում, ըստ որում այդ կարող է լինել D-ում, C-ում, B-ում, A-ում միաժամանակ։ Իսկ եթե, ընդհակառակը, A ամենավատ հողն է դուրս քշվում մշակումից, ապա արտադրության կարգավորիչ գինն ընկնում է, և մի քվարտերի քչացած գնի ու գերշահույթ գոյացնող քվարտերների շատացած թվի միջև եղած հարաբերությունից է կախված այն, թե արդյոք փողով արտահայտված գերշահույթը և ուրեմն դիֆերենցիալ ռենտան կբարձրանա՞, թե՞ կընկնի։ Բայց համենայն դեպս այստեղ երևան է գալիս այն ուշագրավ հանգամանքը, որ կապիտալի հաջորդական ներդրումների նվազող գերշահույթներին զուգընթաց կարող է արտադրության գինն ընկնել անպայման բարձրանալու փոխարեն, ինչպես որ առաջին հայացքից թվում է։
Ընդհակառակը, միևնույն նախադրյալների ժամանակ ռենտայի մակարդակը, ակրի վրա հաշված, կարող է բարձրանալ, թեև ռենտայի նորման, ծախսված կապիտալի վրա հաշվելով, մնում է միևնույնը։
Ենթադրենք, թե արտադրությունը կկրկնապատկվեր այն բանի հետևանքով, որ A, B, C, D հողերում 2½-ական £-ի փոխարեն 5-ական £, ուրեմն 10-ի փոխարեն ընդամենը 20 £ կապիտալ կներդրվեր՝ նույնը մնացող հարաբերական պտղաբերությամբ։ Այս բոլորովին նույնը կլիներ, որպես այն դեպքում, եթե հողի յուրաքանչյուր տեսակից մի ակրի փոխարեն 2 ակր մշակվեր ու այն է՝1 էլ՝ միևնույն ծախքերով։ Շահույթի նորման նույնը կմնար, նույնպես էլ նրա հարաբերությունը գերշահույթի կամ թե ռենտայի նկատմամբ։ Իսկ եթե A-ն 2 քվարտեր բերեր հիմա, B-ն՝ 4, C-ն՝ 6, D-ն՝ 8, ապա ամեն մի քվարտերի արտադրության գինն առաջվա նման կկազմեր 3 £, որովհետև այս աճի պատճառը ոչ թև կրկնապատկված պտղաբերությունն է անփոփոխ կապիտալի սեպքում, այլ անփոփոխ համամասնական պտղաբերությունն է կրկնապատկված կապիտալի դեպքում։ A-ի 2 քվարտերը հիմա կարժենար 6 £, ինչպես առաջ 1 քվարտերը՝ 3 £։ Շահույթը բոլոր չորս հողատեսակներում կկրկնապատկվեր, բայց լոկ այն պատճառով, որ ծախսված կապիտալը կրկնապատկվել է։ Բայց միևնույն հարաբերությամբ կկրկնապատկվեր ռենտան. սա B-ի համար 1-ի փոխարեն կլիներ 2 քվարտեր, C-ի համար՝ 2-ի փոխարեն 4 ու D-ի համար՝ 3-ի փոխարեն 6. և ըստ այսմ փողային ռենտան B-ի, C-ի, D-ի համար համապատասխանորեն կլիներ 3 £, 12 £, 18 £։ Ամեն մի ակրի արդյունքի կրկնապատկման հետ կկրկնապատկվեր նաև ամեն մի ակրի փողային ռենտան, հետևաբար նաև հողի գինը, որի մեջ կապիտալացվում է այս փողային ռենտան։ Այսպես հաշվելիս՝ հացահատիկով ու փողով արտահայտվող ռենտայի մակարդակը և ուրեմն հողի գինը բարձրանում է, որովհետև այն մասշտաբը, որով հաշվվում է նա, այն է՝ ակրը, հաստատուն մեծություն ունեցող հողակտոր է։ Իսկ ընդհակառակը, եթե ռենտայի նորման հաշվում ենք ծախսված կապիտալի նկատմամբ, գտնում ենք, որ ռենտայի հարաբերական բարձրության մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Ռենտայի 36-անոց ամբողջ գումարը ծախսված 20-անոց կապիտալին հարաբերում է այնպես, ինչպես ռենտայի 18-անոց գումարը հարաբերում էր ծախսված 10-անոց կապիտալին։ Նույնը վերաբերում է այն հարաբերությանն էլ, որ ամեն մի հողատեսակի փողային ռենտա ունենում է նրանում ծախսված կապիտալի նկատմամբ. այսպես, օրինակ, C-ում 12 £ ռենտան 5 £ կապիտալին հարաբերում է այնպես, ինչպես առաջ 6 £-ը՝ 2½ £ կապիտալին։ Այստեղ ծախսված կապիտալների միջև նոր տարբերություններ առաջ չեն գալիս, բայց նոր գերշահույթներ են ծագում սոսկ այն պատճառով, որ ավելադիր կապիտալ է ներդրվում ռենտա բերող հողատեսակներից որևէ մեկում կամ թե բոլորի մեջ՝ տալով միևնույն համամասնական արդյունքը։ Եթե կրկնակի ներդրումն արված լիներ, օրինակ, միմիայն C-ում, ապա C-ի, B-ի ու D-ի միջև եղած դիֆերենցիալ ռենտան, կապիտալի վրա հաշված, միևնույնը կմնար, որովհետև եթե C-ից ստացվող ռենտայի մասսան կրկնապատկվում է, ապա կրկնապատկվում է նաև ծախսված կապիտալը։
Այստեղից երևում է, որ արտադրության նախորդ գնի, շահույթի անփոփոխ նորմայի ու անփոփոխ տարբերությունների դեպքում (հետևաբար գերշահույթի կամ թե ռենտայի անփոփոխ նորմայի դեպքում՝ կապիտալի վրա հաշված) ամեն մի ակրի բերած արդյունքով ռենտայի ու փողով ռենտայի մակարդակը և, հետևաբար, հողի գինը կարող է բարձրանալ։
Վստահելի
1396
edits