Changes
Արդեն ցույց տրվեց, որ ապրանքների արժեքը, կամ նրանց ամբողջ արժեքով կարգավորվող արտադրագինը, տրոհվում է.
1) Արժեքի մի մասի, որ փոխհատուցում է հաստատուն կապիտալը կամ ներկայացնում այն նախկին աշխատանքը, որ ապրանքը պատրաստելիս սպառված է արտադրամիջոցների ձևով, ուրիշ խոսքով՝ այն արտադրամիջոցների արժեքը կամ գինը, որոնք մտել են ապրանքի արտադրության պրոցեսի մեջ։ Այստեղ մենք մշտապես նկատի ունենք ոչ թե առանձին ապրանքներ, այլ ապրանքային կապիտալ, այսինքն այն՝ այն ձևը, որի մեջ ներկայացված է կապիտալի որոշ ժամանակահատվածի, օրինակ, մեկ տարվա արդյունքը։ Առանձին ապրանքը կազմում է ապրանքային կապիտալի սոսկ մի տարրը, որը, սակայն, իր արժեքով նույնպես տրոհվում է այդ նույն բաղկացուցիչ մասերին։
2) Արժեքի մի մասի, որը կազմում է փոփոխուն կապիտալ։ Վերջինս չափում է բանվորի եկամուտը և նրա համար դառնում աշխատավարձ, որ բանվորը, հետևաբար, վերարտադրել է կապիտալի արժեքի այդ փոփոխուն մասում։ Կարճ՝ այս արժեքամասի մեջ ներկայացված է աշխատանքի վճարված մասը, որը ապրանքի արտադրության պրոցեսում նոր է միակցվել արժեքի առաջին հաստատուն մասին։
3) Հավելյալ արժեքի, այսինքն ապրանքային արդյունքի արժեքի մի մասի, որի մեջ ներկայացված է չվճարված կամ հավելյալ աշխատանքը։ Արժեքի այս վերջին մասը, իր հերթին, ընդունում է ինքնուրույն ձևեր, որոնք միևնույն ժամանակ եկամտի ձևեր են. կապիտալի շահույթի ձև (կապիտալի իբրև այդպիսու տոկոսը և ձեռնարկուական եկամուտը կապիտալից իբրև գործող կապիտալից) և հողային ռենտայի ձև, որը բաժին է ընկնում արտադրության պրոցեսին մասնակցող հողի սեփականատիրոջը։ 2) և 3) բաղկացուցիչ մասերը, այսինքն արժեքի այն բաղկացուցիչ մասը, որը մշտապես եկամտի ձև է ընդունում՝ որպես աշխատավարձ (իհարկե, միայն երբ վերջինս նախապես արդեն անցել է փոփոխուն կապիտալի ձևի միջով), շահույթ և ռենտա տարբերվում է 1) հաստատուն բաղկացուցիչ մասից նրանով, որ նրան է հանգում այն ամբողջ արժեքը, որի մեջ իրայնանում է այդ հաստատուն մասին, ապրանքի արտադրամիջոցներին նոր միակցված աշխատանքը։ Իսկ եթե մի կողմ թողնենք արժեքի հաստատուն մասը, ապա ճիշտ կլինի այն պնդումը, որ ապրանքի արժեքը, որչափով որ նա, այսպիսով, ներկայացնում է նոր միակցված աշխատանքը, մշտապես տարալուծվում է երեք մասի, որոնք գոյացնում են եկամտի երեք ձև՝ աշխատավարձ, շահույթ և ռենտա<ref>Կապիտալի հաստատուն մասին միակցված արժեքը աշխատավարձի, շահույթի և հողային ռենտայի տրոհվելիս, ըստինքյան հասկանալի է, ստացվում են արժեքամասեր։ Դրանք, իհարկե, կարելի է իրեն պատկերացնել իբրև անմիջական արդյունքի մեջ գոյություն ունեցող, որի մեջ ներկայացված է այդ արժեքը, այսինքն այն անմիջական արդյունքի մեջ, որ արտադրել են արտադրության տվյալ հատուկ ոլորտի, օրինակ, բամբակամանվածքի, բանվորներն ու կապիտալիստները՝ հետևաբար կաժի մեջ։ Սակայն իրականում դրանք այդ արդյունքի մեջ ներկայացված են ոչ ավելի և ոչ պակաս, քան որևէ այլ ապրանքի մեջ, քան միևնույն արժեքն ունեցող իրային հարստության որևէ այլ բաղկացուցիչ մասի մեջ, մեջ։ Չէ՛ որ գործնականում աշխատավարձը վճարվում է փողով, այսինքն արժեքի զուտ արտահայտությամբ։ Նույն բանը ճշմարիտ է և տոկոսի ու ռենտայի վերաբերմամբ։ Եվ հիրավի՝ կապիտալիստի համար նրա արդյունքի փոխարկումը արժեքի զուտ արտահայտության մեծ նշանակություն ունի, այդ արդեն ենթադրվում է հենց բաշխման ժամանակ։ Այդ արժեքները ետփոխարկվում են արդյոք միևնույն արդյունքին, միևնույն ապրանքին, որի արտադրությունից նրանք առաջացել են, ետ է գնում արդյոք բանվորը իր անմիջականորեն արտադրած արդյունքի մի մասը, թե նա գնում է մի այլ և որակապես տարբեր աշխատանքի արդյունք,— այս բոլորը առնչություն չունեն քննարկվող հարցի հետ։ Պ-ն Ռոդբերտուսը միանգամայն անօգուտ նախանձախնդրություն է հանդես բերում այս հարցում։</ref>, որոնց արժեքի համապատասխան մեծությունները, այսինքն այն համապատասխան բաժինները, որ այդ մեծությունները կազմում են ամբողջ արժեքից, սահմանվում են զանազան, սպեցիֆիկ, վերև արտածված օրենքներով։ Բայց սխալ կլիներ հակառակ պնդումը, թե աշխատավարձի արժեքը, շահույթի նորման և ռենտայի նորման գոյացնում են արժեքի ինքնուրույն, կառուցիչ տարրեր, որոնց միացման միջոցով,— եթե մի կողմ թողնենք հաստատուն բաղկացուցիչ մասը,— ստացվում է ապրանքի արժեքը։ Ուրիշ խոսքով, սխալ կլիներ այն պնդումը, թե նրանք գոյացնում են ապրանքային արժեքի կամ արտադրության գնի գումարելի բաղկացուցիչ մասերը<ref>«Բավական է հավաստել, որ նույն այն ընդհանուր կանոնը, որ կարգավորում է հումքի և մանուֆակտուրային ապրանքների արժեքը, կիրառելի է նաև մետաղների վերաբերմամբ. դրանց արժեքը կախում ունի ոչ թե շահույթի նորմայից, ոչ թե աշխատավարձի նորմայից, ոչ թե հանքարանների համար վճարվող ռենտայից, այլ աշխատանքի այն ամբողջ քանակից, որ անհրաժեշտ է մետաղը հանելու և շուկա հասցնելու համար» (Ռիկարդո, «Princ.», III գլ., էջ 77 [ռուսերեն թարգմ., էջ 44]։<br>9ա J. Stuart Mill, «Some Unsettled Questions in FolitPolit. Econ.», London, 1844.<br>* Կ. Մարքս, «Կապիտալ» I հ., գլ. XXIV։— '''Խմբ.'''։
</ref>։
Համառոտակի կրկնում ենք.
<TABLE border = 0> <TR> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունքի արժեքը </TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Նոր <br>արժեքը </TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հավելյալ <br>արժեքի <br>նորման </TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Համախառն շահու֊յթի նորման<br>շահույթին<br>որման</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Առաջին դեպք. 400 c + 100 c + 150 m = 650 </TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>250</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>150%</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>30%</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Երկրորդ դեպք. 400 c + 150 c + 100 m = 650 </TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>250 | 150</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>66<math>^2/_3</math>% 250 250 30%»</„ 18TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>66<math>^2/_{11}</math>%</TD> </TR></TABLE>
Ամենից առաջ հավելյալ արժեքն իջել է իր նախկին մեծության մեկ երրորդով՝ 150-ից մինչև 100։ Շահույթի նորման իջել է մեկ երկրորդից մի փոքր ավելի՝ 30-ից մինչև 18%, որովհետև փոքրացած հավելյալ արժեքն այժմ հաշվարկվում է կանխավճարված համախումբ կապիտալի աճած գումարի վրա։ Բայց նա էլ իջել է բնավ ոչ այն հարաբերությամբ ինչպես հավելյալ արժեքի նորման։ Այս վերջինս <math>\frac{150}{100}</math>-ից մինչև իջել է մինչև <math>\frac{100}{150}</math>, այսինքն 150-ից մինչև 66<math>^2/_3</math>%, մինչդեռ շահույթի նորման իջել է միայն <math>\frac{150}{500}</math>-ից մինչև <math>\frac{150}{550}</math>-ից 150 կամ 30-ից մինչև 18<math>^2/_{11}</math>%։ Այսպիսով շահույթի նորման համեմատաբար ավելի է իջնում, քան հավելյալ արժեքի մասսան, բայց ավելի պակաս, քան հավելյալ արժեքի նորման։ Այնուհետև մենք տեսնում ենք, որ արդյունքների արժեքները, ինչպես և նրանց մասսաները մնում են անփոփոխ, քանի որ կիրառվում է նույնաքանակ աշխատանք, թեև կանխավճարված կապիտալը մեծացել է իր փոփոխուն բաղկացուցիչ մասի մեծացման հետևանքով։ Կանխավճարված կապիտալի այս մեծացումը, իհարկե, շատ զգալիորեն կանդրադառնար նոր ձեռնարկություն սկսող կապիտալիստի վրա։ Բայց ամբողջական վերարտադրության նկատմամբ փոփոխուն կապիտալի մեծացումը նշանակում է սոսկ մի բան,— որ նոր միակցված աշխատանքի միջոցով ստեղծված նոր արժեքի ավելի մեծ մասն է փոխարկվում աշխատավարձի և, ուրեմն, ամենից առաջ փոփոխուն կապիտալի, փոխանակ փոխարկվելու հավելյալ արժեքի և հավելյալ արդյունքի։ Հետևաբար, արդյունքի արժեքը մնում է անփոփոխ, որովհետև նա սահմանափակված է մի կողմից հաստատուն կապիտալային արժեքով = 400, մյուս կողմից՝ 250 թվով, որի մեջ ներկայացված է նոր միակցված աշխատանքը։ Բայց այս երկու մեծություններն էլ մնացել են անփոփոխ։ Այո Այս արդյունքը, քանի որ նորից մտնում է հաստատուն կապիտալի մեջ, արժեքի տվյալ մեծության մեջ ներկայացնում է սպառողական արժեքի նույն մասսան, ինչ որ առաջ . հետևաբար, հաստատուն կապիտալի տարրերի միևնույն մասսան պահպանում է միևնույն արժեքը։ Այլ կերպ կլիներ գործի գրությունն դրությունն այն դեպքում, եթե աշխատավարձը բարձրանար ոչ այն պատճառով, որ բանվորն սկսեր իր սեփական աշխատանքի ավելի մեծ բաժինն ստանալ, այլ եթե նա սկսեր իր սեփական աշխատանքի ավելի մեծ բաժինն ստանալ այն պատճառով, որ աշխատանքի արտադրողականությունն ընկել է։ Այո Այս դեպքում այն ամբողջ արժեքը, որի մեջ արտահայտվում է վճարված և չվճարված աշխատանքի միևնույն քանակը, կմնար անփոփոխ, բայց արդյունքի այն մասսան, որի մեջ ներկայացված է աշխատանքի այդ քանակը, կփոքրանար և, հետևաբար, կմեծանար արդյունքի յուրաքանչյուր համապատասխան մասի գինը, որովհետև յուրաքանչյուր այդպիսի մաս այժմ ավելի մեծաքանակ աշխատանք է ներկայացնում։ Բարձրացած 150 աշխատավարձը կներկայացներ ոչ ավելի քանակի արդյունք, քան նախկին 100 աշխատավարձը. իջած 100 հավելյալ արժեքը կներկայացներ սոսկ <math>^2/_3</math> այն արդյունքի, 66<math>^2/_3</math>% սպառողական արժեքների այն մասսայի, որ առաջ արտահայտվում էր 100-ով։ Այդ դեպքում կթանկանար նաև հաստատուն կապիտալը, քանի որ այդ արդյունքը մտնում է նրա մեջ։ Բայց դա չէր լինի աշխատավարձի բարձրացման հետևանք, այլ, ընդհակառակը, աշխատավարձի բարձրացումը հետևանք կլիներ ապրանքների թանկացման և հետևանք միևնույն աշխատաքանակի իջած արտադրողականության։ Այստեղ առաջանում է այն մտապատրանքը, թե իբր աշխատավարձի բարձրացումը թանկացրել է արդյունքը։ Իրականում այդ բարձրացումը ոչ թե պատճառ, այլ արդյունք է ապրանքների արժեքի փոփոխության՝ աշխատանքի իջած արտադրողականության հետևանքով։
Եթե, ընդհակառակը, այլ հավասար պայմաններում,— այսինքն այն դեպքում, երբ ծախսված աշխատանքի միևնույն քանակը առաջվա նման ներկայացվեր 250-ով,— բարձրանար կամ իջներ աշխատանքի պրոցեսում կիրառված արտադրամիջոցների արժեքը, ապա արդյունքի նույն մասսայի արժեքը ևս կբարձրանար կամ կիջներ նույն մեծությամբ։ 450 c + 100 v + 150 m տալիս է արդյունքի մի արժեք = 700, մինչդեռ 350 c + 100 v + 150 m արդյունքի միևնույն մասսայի արժեքի համար տալիս է միայն 600՝ նախկին 650-ի փոխարեն։ Հետևաբար, երբ աճում կամ փոքրանում է աշխատանքի նույն քանակը շարժման մեջ գնող կանխավճարված կապիտալը, ապա, այլ հավասար պայմաններում, բարձրանում կամ իջնում է արդյունքի արժեքը,— քանի որ կանխավճարված կապիտալի մեծացումը կամ փոքրացումը տեղի է ունենում կապիտալի հաստատուն մասի արժեքի մեծության փոփոխության հետևանքով։ Ընդհակառակը, նա չի փոփոխվում, եթե կանխավճարված կապիտալի մեծացումը կամ փոքրացումը առաջացել է կապիտալի փոփոխուն մասի արժեքի մեծության փոփոխությամբ՝ աշխատանքի ուժի անփոփոխ արտադրողականության դեպքում։ Հաստատուն կապիտալի արժեքի մեծացումը կամ փոքրացումը չի փոխհատուցվում որևէ հակադիր շարժմամբ։ Իսկ փոփոխուն կապիտալի մեծացումը կամ փոքրացումը աշխատանքի չփոփոխվող արտադրողականության դեպքում փոխհատուցվում է հավելյալ արժեքի հետադարձ շարժումով, այնպես որ փոփոխուն կապիտալի արժեքը պլյուս հավելյալ արժեքը, այսինքն, այն արժեքը, որ աշխատանքը նոր է միակցել արտադրամիջոցներին և նոր է մտցրել արդյունքի մեջ, մնում է անփոփոխ։
<br>
Վերջապես, եթե հավելյալ արժեքի հավասարումը միջին շահույթի, եթե հավասարման այդ պրոցեսը խոչընդոտի հանդիպեր արտադրության տարբեր ոլորտներում, արհեստական կամ բնական մենաշնորհների կողմից և մասնավորապես հողային սեփականության մենաշնորհի կողմից, այնպես որ հնարավոր դառնար մի մենաշնորհ գին, որը գերազանցեր այն ապրանքների արտադրագնին ու արժեքին, որոնց վրա տարածվում է մենաշնորհի ներգործությունը, այնուամենայնիվ, ապրանքների արժեքով որոշվող սահմանները դրանով չէին վերանա։ Որոշ ապրանքների մենաշնորհ գինը ուրիշ ապրանք արտադրողների շահույթի մի մասը սոսկ կփոխագրեր կփոխադրեր մենաշնորհ գին ունեցող ապրանքների վրա։ Անուղղակի կերպով տեղական խախտում կառաջանար հավելյալ արժեքը արտադրության տարբեր ոլորտների միջև բաշխելու գործում, բայց նման խախտումը անփոփոխ կթողներ իր իսկ հավելյալ արժեքի սահմանը։ Եթե այդպիսի մենաշնորհ գնով ապրանքը մտներ բանվորի անհրաժեշտ սպառման առարկաների թվի մեջ, նա կբարձրացներ աշխատավարձը և դրանով իսկ հիշեցներ հավելյալ արժեքը, եթե միայն բանվորին առաջվա նման վճարեին նրա բանվորական ուժի ամբողջ արժեքը։ Այդպիսի ապրանքը կարող էր աշխատավարձն իջեցնել բանվորական ուժի արժեքից ցած, բայց սոսկ որչափով որ աշխատավարձը գերազանցում է իր ֆիզիկական մինիմումի սահմանից։ Տվյալ դեպքում մենաշնորհ գինը կվճարվեր ռեալ աշխատավարձից (այսինքն այն սպառողական արժեքների գումարից, որ ստանում է բանվորը աշխատանքի տվյալ քանակի միջոցով) և ուրիշ կապիտալիստների շահույթից հանումներ անելու միջոցով։ Հաստատապես կսահմանվեին և ճշգրիտ հաշվառման մատչելի կլինեին այն սահմանները, որոնց մեջ մենաշնորհ գինը կարող էր խախտել ապրանքագների նորմալ կարգավորումը։
Ուրեմն, ինչպես ապրանքների նոր միակցված և առհասարակ եկամուտների տարալուծվող արժեքի բաշխումը իր տվյալներն ու կարգավորող սահմաններն է գտնում անհրաժեշտ և հավելյալ աշխատանքի, աշխատավարձի ու հավելյալ արժեքի հարաբերակցության մեջ, ճիշտ այդպես էլ բուն հավելյալ արժեքի տրոհումը շահույթի և հողային ռենտայի՝ իր սահմաններն է գտնում այն օրենքներում, որոնք կարգավորում են շահույթի նորմաների հավասարումը։ Ինչ վերաբերում է տարաբաժանվելուն տոկոսի և ձեռնաուական ձեռնարկուական եկամտի, ապա միասին վերցրած դրանց երկսի սահմանները կազյում կազմում է միջին շահույթը։ Վերջինս սահմանում է արժեքի այն որոշ մեծությունը, որի շրջանակներում այդ բաժանումը պետք է կատարվի ու միայն կարող է կատարվել։ Այն որոշ համամասնությունը, որով տեղի է ունենում բաժանումը, պատահական բնույթ է կրում այստեղ, այսինքն որոշվում է բացառապես մրցության հարաբերություններով։ Մինչդեռ ուրիշ դեպքերում պահանջարկի ու առաջարկի հավասարակշռությունը ոչնչացնում է շուկայագների շեղումը իրենց կարգավորող միջին գներից, այսինքն ոչնչացնում է մրցության ազդեցությունբ, այստեղ նա հանդիսանում է միակ որոշողը։ Իսկ ի՞նչու։ Որովհետև արտադրության միևնույն գործոնը՝ կապիտալը պետք է իրեն բաժին հասնող հավելյալ արժեքը բաշխի արտադրության այդ իսկ գործոնի երկու տերերի միջև։ Բայց այն հանգամանքը, որ այստեղ որոշ օրինաչափ սահման չկա շահույթի բաժանման համար, չի վերացնում վերջինիս,— իբրև ապրանքային արժեքի մի մասի սահմանները,— այնպես, ինչպես ձեռնարկության շահույթի սահմանը չի շոշափվում այն փաստով, որ նրա երկու տերերը, ինչ-ինչ արտաքին հանգամանքների թելադրանքով, անհավասար են բաժանում այդ շահույթը իրար միջև։
Հետևաբար, եթե ապրանքային արժեքի այն մասը, որի մեջ ներկայացված է արտադրամիջոցների արժեքին նոր միակցված աշխատանքը, տրոհվում է զանազան մասերի, որոնք եկամուտների կերպարանքով ձեռք են բերում միմյանց հանդեպ ինքնուրույն ձևեր [Gestalten], ապա այստեղից դեռ բնավ չի հետևում, որ աշխատավարձը, շահույթը և ռենտան պետք է դիտել իբրև կառուցիչ տարրեր, որոնց միացումից, կամ գումարից ծագում է իրենց իսկ ապրանքների կարգավորիչ գինը (natural price, prix nécessaire [բնական գին, անհրաժեշտ գին])։ Այսպիսով, ոչ թե ապրանքային արժեքը — արժեքի հաստատուն մասը նրանից հանելուց հետո — կլիներ այն սկզբնական միասնությունը, որ տրոհվում է հիշատակված երեք մասերին, այլ, ընդհակառակը, այդ երեք մասերից յուրաքանչյուրի գինը կսահմանվեր ինքնուրույն, և սոսկ այդ երեք անկախ մեծությունների գումարից կստացվեր ապրանքի գինը։ Իրականում ապրանքի արժեքը առաջուց տրված մի մեծություն է, դա աշխատավարձի, շահույթի ու ռենտայի արժեքների ընդհանուր գումարի ամբողջությունն է, ինչ էլ որ ներկայացնեն վերջիններիս հարաբերական մեծությունները։ Իսկ հիշատակված կեղծ ըմբռնման համար աշխատավարձը, շահույթը և ռենտան արժեքի երեք ինքնուրույն մեծություններ են, որոնց համախումբ մեծությունը ստեղծում, սահմանափակում ու որոշում է ապրանքային արժեքի մեծությունը։
Նախ և առաջ պարզ է, որ եթե աշխատավարձը, շահույթը և ռենտան կառուցեին ապրանքների գինը, ապա դա հավասարապես պետք է վերաբերեր ապրանքային արժեքի ինչպես հաստատուն մասին, այնպես և մյուս մասին, որի մեջ ներկայացված են փոփոխուն կապիտալը և հավելյալ արժեքը։ Այս հաստատուն մասը, հետևաբար, կարող է այստեղ թողնվել անուշադիր, որովհետև այն ապրանքների արժեքը, որոնցից կազմված է նա, ճիշտ այդպես կհանգեր աշխատավարձի, շահույթի և ռենտայի արժեքի գումարին։ Ինչպես արդեն ցույց տրվեց, այդ հայացքը ժխտում է արժեքի այդպիսի հաստատուն մասի նույնիսկ գոյությունը։
Պարզ է, այնուհետև, որ այստեղ վերանում է արժեքի ամեն մի հասկացողություն։ Մնում է գնի պատկերացումը միայն, այն իմաստով, որ բանվորական ուժի, կապիտալի և հողի տերերին վճարվում է փողի մի որոշ գումար։ Իսկ ի՞նչ է փողը։ Փողը իր չէ, այլ արժեքի որոշ ձև, հետևաբար, դարձյալ ենթադրում է արժեք։ Եվ այսպես, ասենք թե որոշ քանակությամբ ոսկի կամ արծաթ վճարվում է այդ արտադրատարրերի համար կամ մտովին հավասարեցվում է այդ քանակին։ Իսկ չէ՛ որ հենց ոսկին և արծաթը (և լուսավորյալ տնտեսագետը հպարտանում է նրանով, որ նա այդ գիտակցել է) ապրանքներ են, ինչպես մյուս ամեն տեսակ ապրանքները։ Հետևաբար, ոսկու և արծաթի գինը նույնպես որոշվում է աշխատավարձով, շահույթով ու ռենտայով։ Այսպիսով, մենք չենք կարող աշխատավարձը, շահույթը և ռենտան որոշել նրանով, որ նրանք հավասարվում են որոշ քանակությամբ ոսկու և արծաթի, քանի որ այդ ոսկու և արծաթի արժեքը, որով նրանք պետք է գնահատվեն, ինչպես իրենց էկվիվալենտով, պետք է նախապես որոշվի հենց ճիշտ նրանցով, անկախ ոսկուց և. արծաթից, այսինքն անկախ ամեն մի ապրանքի արժեքից, որը հենց ինքն է հանդիսանում հիշատակված երեք գործոնների արդյունքը։ Եվ այսպես, ասել, թե իբր աշխատավարձի, շահույթի և ռենտայի արժեքը կայանում է նրանում, որ նրանք հավասար են որոշ քանակությամբ ոսկու և արծաթի, կնշանակեր լոկ ասել, թե նրանք հավասար են որոշ քանակությամբ աշխատավարձի, շահույթի և ռենտայի։
Վերցնենք ամենից առաջ աշխատավարձը։ Որովհետև քննարկվող տեսակետից ևս պետք է մեկնել աշխատանքից։ Ի՞նչպես է որոշվում աշխատավարձի կարգավորիչ գինը, այն գինը, որի շուրջը տատանվում են նրա շուկայական գները։
Ասենք՝ բանվորական ուժի պահանջարկով և առաջարկով։ Բայց բանվորական ուժի ի՞նչ պահանջարկի մասին է այստեղ խոսքը։ Կապիտալի .կողմից առաջադրված պահանջարկի մասին։ Հետևաբար, աշխատանքի պահանջարկը հավասարազոր է կապիտալի առաջարկին։ Կապիտալի առաջարկի մասին խոսելու համար մենք պետք է ամենից առաջ իմանանք, թե ինչ է կապիտալը։ Ի՞նչից է կազմված կապիտալը։ Վերցնելով նրա ամենապարզ արտահայտությունը, տեսնում ենք, որ նա կազմված է փողից և ապրանքներից։ Բայց փողը ապրանքի ձևն է սոսկ։ Կնշանակի՝ ապրանքներից։ Բայց ապրանքների արժեքը, ըստ ենթադրության, որոշվում է, առաջին հերթին, նրանց արտադրող աշխատանքի գնով՝ աշխատավարձով։ Աշխատավարձն այստեղ նախադրյալ է հանդիսանում և դիտվում է իբրև ապրանքների գինը կառուցող տարր։ Կնշանակի՝ այդ գինը պետք է որոշվի աշխատանքի առաջարկի հարաբերությամբ դեպի կապիտալը։ Իր իսկ կապիտալի գինը հավասար է այն ապրանքների գնին, որոնցից նա կազմված է։ Կապիտալի պահանջարկն աշխատանքի վերաբերմամբ հավասար է կապիտալի առաջարկին։ Իսկ կապիտալի առաջարկը հավասար է տվյալ գնի ապրանքային մասսայի առաջարկին, և այդ գինն առաջին հերթին կարգավորվում է աշխատանքի գնով, իսկ աշխատանքի գինը դարձյալ հավասար է ապրանքային գնի այն մասին, որից կազմված է բանվորին ի փոխանակություն նրա աշխատանքի հատկացվող փոփոխուն կապիտալը։ Իսկ այն ապրանքների գինը, որոնցից կազմված է այդ փոփոխուն կապիտալը, առաջին հերթին որոշվում է դարձյալ աշխատանքի գնով, որովհետև ապրանքների գինը որոշվում է աշխատավարձի, շահույթի և ռենտայի գնով։ Հետևաբար, աշխատավարձը սահմանելու համար մենք չենք կարող մեկնակետ ընդունել կապիտալն իբրև նախադրյալ, որովհետև իր իսկ կապիտալի արժեքը սահմանվում է աշխատավարձի մասնակցությամբ։
Բացի դրանից, մրցության ներգրավումը գործին ամենևին չի օգնում մեզ։ Մրցությունն ստիպում է աշխատանքի շուկայական գներին բարձրանալու կամ ընկնելու։ Բայց ենթադրենք, թե աշխատանքի պահանջարկն ու առաջարկը փոխադարձաբար ծածկվում են։ Ի՞նչով կորոշվի այս դեպքում աշխատավարձը։ Մրցությամբ։ Բայց չէ՛ որ մենք ենթադրեցինք, որ մրցությունը դադարել է որոշել, որ նրա երկու հակադիր ուղղված ուժերի հավասարակշռության շնորհիվ նա դադարում է ազդեցություն գործելուց։ Իսկ մենք հենց ուզում ենք գտնել աշխատավարձի բնական գինը, այսինքն ոչ թե աշխատանքի այն գինը, որ կարգավորվում է մրցությամբ, այլ այն գինը, որն, ընդհակառակը, կարգավորում է նրան։
Ուրիշ ոչինչ չի մնում, քան աշխատանքի անհրաժեշտ գինը որոշել բանվորի անհրաժեշտ կենսամիջոցներով։ Բայց այդ կենսամիջոցները ապրանքներ են, որոնք որոշ գին ունեն։ Հետևաբար, աշխատանքի գինը սահմանվում է անհրաժեշտ կենսամիջոցների գնով, իսկ կենսամիջոցների, ինչպես և բոլոր ուրիշ ապրանքների գինը որոշվում է առաջին հերթին աշխատանքի գնով։ Հետևաբար, կենսամիջոցների գնով սահմանվող աշխատանքի գինը սահմանվում է աշխատանքի գնով։ Աշխատանքի գինը որոշվում է ինքն իրենով։ Ուրիշ խոսքով՝ մենք չգիտենք, թե ինչով է սահմանվում աշխատանքի գինը։ Աշխատանքն այստեղ առհասարակ գին ունի, որովհետև նա գիտվում է իբրև ապրանք։ Հետևաբար, աշխատանքի գնի մասին խոսելու համար մենք պետք է իմանանք, թե ինչ է գինն առհասարակ։ Իսկ թե ինչ է գինն առհասարակ, մենք այս ճանապարհով բնականաբար իմանալ չենք կարող։
Բայց դիցուք, թե այդքան մխիթարական եղանակով մենք սահմանեցինք աշխատանքի անհրաժեշտ գինը։ Իսկ ի՞նչպես է հարցը լուծվում միջին շահույթի, յուրաքանչյուր կապիտալի շահույթի նկատմամբ, որը նորմալ պայմաններում կազմում է ապրանքագնի երկրորդ տարրը։ Միջին շահույթը պետք է սահմանվի շահույթի միջին նորմայով. իսկ ի՞նչպես է սահմանվում այս վերջինը։ Կապիտալիստների միջև մղվող մրցությամբ։ Բայց մրցությունն արդեն ենթադրում է շահույթի գոյություն։ Նա ենթադրում է շահույթի զանազան նորմաներ, և հետևաբար, զանազան շահույթներ արտադրության միևնույն կամ տարբեր ճյուղերում։ Մրցությունը կարող է ազդել շահույթի նորմայի վրա սոսկ այն չափով, որչափով նա ազդում է ապրանքների գների վրա։ Մրցությունը կարող է հասնել այն բանին սոսկ, որպեսզի արտադրության միևնույն ոլորտի սահմաններում արտադրողները իրենց ապրանքները վաճառեն միատեսակ գներով, իսկ արտադրության տարբեր ճյուղերի սահմաններում՝ այնպիսի գներով, որոնք նրանց տալիս են միատեսակ շահույթ, միատեսակ համամասնական հավելում ապրանքագնին, որ արդեն մասամբ որոշված է աշխատավարձով։ Ուստի մրցությունը կարող է լոկ հավասարեցնել շահույթի նորմայի տարբերությունները։ Որպեսզի հնարավոր լինի հավասարեցնել շահույթի անհավասար նորմաները, շահույթն իբրև ապրանքագնի տարր պետք է առկա լինի արդեն։ Մրցությունը այդ չի ստեղծում։ Նա բարձրացնում կամ իջեցնում է այդ, բայց չի ստեղծում այն մակարդակը, որ սահմանվում է, հենց որ հավասարումն իրոք տեղի է ունեցել։ Եվ երբ մենք խոսում ենք շահույթի անհրաժեշտ նորմայի մասին, մենք հենց ուզում ենք գիտենալ շահույթի այդ նորման, որը կախում չունի մրցության շարժումից, այլ, իր կողմից կարգավորում է մրցությունը։ Շահույթի միջին նորման հանդես է գալիս միմյանց հետ մրցակցող կապիտալիստների ուժերի հավասարակշռության դեպքում։ Մրցությունը կարող է ստեղծել այղ հավասարակշռությունը, բայց ոչ շահույթի այն նորման, որ հանդես է գալիս այդ հավասարակշռության դեպքում։ Ինչո՞ւ, երբ ձեռք է բերված նման հավասարակշռություն, շահույթի ընդհանուր նորման = 10 կամ 20 կամ 100%-ի։ Մրցության Մրցությա՞ն հետևանքով։ Բայց, հենց ճիշտ ընդհակառակը, մրցությունը վերացրել է այն պատճառները, որ հարուցել էին շեղումներ 10-ից, 20-ից կամ 100%-ից։ Նա հանգել է մի ապրանքագնի, որի դեպքում յուրաքանչյուր կապիտալ իր մեծությանը համամասնորեն տալիս է հավասար շահույթ։ Բայց հենց այդ շահույթի մեծությունը անկախ է մրցությունից։ Վերջինս սոսկ նորից ու նորից է բոլոր շեղումները հասցնում տվյալ մեծության։ Մեկ մարդ մրցում է ուրիշների հետ, և մրցությունն ստիպում է նրան իր ապրանքները վաճառել հենց նույն այն գնով, ինչպես և այդ ուրիշները։ Իսկ ի՞նչու է այդ գինը 10 կամ 20 կամ 100։
Հետևաբար, ուրիշ ոչինչ չի մնում, քան շահույթի նորման, ուրեմն և շահույթը, բացատրելու իբրև ապրանքագնին անըմբռնելիորեն միացող մի հավելում, որը մինչայդ սահմանվում էր աշխատավարձով։ Շահույթի այդ նորման պետք է լինի տվյալ մեծություն — ահա այն միակ բանը, որ մեզ ասում է մրցությունը։ Բայց Բ այց սա մենք գիտեինք առաջ էլ, երբ խոսում էինք շահույթի ընդհանուր նորմայի, շահույթի «անհրաժեշտ գնի» մասին։
Ամենևին հարկ չկա դարձյալ հետամուտ լինելու դատողությունների այս անպտուղ ընթացքին հողային ռենտայի վերաբերմամբ։ Առանց այն էլ պարզ է, որ քիչ թե շատ հետևողականորեն կիրառված՝ նման դատողությունը հանգում է սոսկ այն եզրակացության, որ շահույթն ու ռենտան հանդիսանում են կատարելապես անըմբռնելի օրենքներով սահմանվող ուղղակի հավելում ապրանքագնին, հավելում, որն առաջին հերթին սահմանվում է աշխատավարձով։ Կարճ՝ մրցությունը պետք է բացատրի տնտեսագետների բոլոր անմտությունները, մինչդեռ, ընդհակառակը, տնտեսագետները պետք է բացատրեին մրցությունը։
Թող աշխատավարձով սահմանվող ապրանքագինը = 100, շահույթի նորման 10% աշխատավարձի վրա և ռենտան 15% աշխատավարձի վրա։ Այս դեպքում աշխատավարձի, շահույթի և ռենտայի գումարով սահմանվող ապրանքագինր = 125։ Այս 25 հավելումը չի կարող ծագել ապրանքի վաճառքից։ Որովհետև բոլոր միմյանց ապրանք վաճառողները 125-ով են վաճառում այն, ինչ նրանցից յուրաքանչյուրին նստել է 100 աշխատավարձ։ Արդյունքն ստացվում է նույնը, ինչպես եթե նրանք բոլորը վաճառեին 100-ով։ Հետևաբար, այս գործողությունը պետք է քննվի անկախ շրջանառության պրոցեսից։
Եթե երեք մարդ բաժանում են իրար մեջ ապրանքը, որ այժմ արժե 125,— իսկ բանը բոլորովին չի փոխվի, եթե կապիտալիստը սկզբում ապրանքը վաճառի 125-ով, ապա բանվորին վճարի 100, իրեն վերցնի 10 և հողատիրոջը վճարի 15,— ապա բանվորն ստանում է արժեքի և արդյունքի <math>^4/_5</math> = 100-ի։ Կապիտալիստն ստանում է արժեքի և արդյունքի <math>^2/_{25}</math>, իսկ հողային ռենտա ստացողը <math>^3/_{25}</math>։ Փոխանակ 100-ի՝ վաճառելով 125-ով, կապիտալիստը բանվորին տալիս է լոկ <math>^4/_5</math> այն արդյունքի, որի մեջ ներկայացված է վերջինիս աշխատանքը։ Հետևաբար, միևնույն արդյունքը կստացվեր, եթե նա բանվորին տար 80, պահելով 20, որից 8 բաժին կընկներ իրեն և 12՝ հողային ռենտա ստացողին։ Այն ժամանակ նա ապրանքը վաճառած կլիներ ըստ նրա արժեքի, որովհետև իրականում գնի հավելումները բարձրացումներ են ապրանքի արժեքից անկախ, որը վերև արված ենթադրության համաձայն սահմանվում է աշխատավարձի արժեքով։ Այսպիսով, կողմնակի ճանապարհով դա կհանգեր նրան, որ տվյալ պատկերացումով «աշխատավարձ, 100-ով արտահայտվող» բառերը նշանակում են արդյունքի արժեք, այսինքն ներկայացնում են փողի մի գումար, որի մեջ մարմնացած է աշխատանքի այդ որոշակի քանակը, բայց որ այդ արժեքը այնուամենայնիվ տարբեր է ռեալ աշխատավարձից և, հետևաբար, թողնում է որոշ հավելուրդ։ Միայն թե այդ հավելուրդը նշմարվում է գնին նոմինալ հավելում անելու միջոցով։ Հետևաբար, եթե աշխատավարձը լիներ 100-ի փոխարեն 110, ապա շահույթը պետք է լիներ=11-ի, և հողային ռենտան = 16½-ի, ուրեմն, ապրանքագինը = 137½-ի։ Այս դեպքում հարաբերությունը կմնար անփոփոխ։ Բայց որովհետև բաժանումը մշտապես կիրականանար որոշ տոկոսների նոմինալ հավելումով աշխատավարձին, ապա գինը կբարձրանար և կընկներ աշխատավարձի փոփոխումների հետ միասին։ Աշխատավարձն այստեղ սկզբում հավասարեցվում է ապրանքի արժեքին և ապա կրկին անջատվում նրանից։ Իսկ իրականում անբովանդակ կողմնակի ճանապարհով բանը հանգեցվում է նրան, որ ապրանքի արժեքը սահմանվում է նրա պարունակած աշխատաքանակով, աշխատավարձի արժեքը՝ անհրաժեշտ կենսամիջոցների գնով, իսկ աշխատավարձի վրա եկած արժեքի հավելուրդը գոյացնում է շահույթ և ռենտա։
Ապրանքների արժեքի տրոհումը՝ հանած նրանց արտադրության ժամանակ սպառված արտադրամիջոցների արժեքը. ապրանքային արդյունքի մեջ իրայնացած աշխատանքի քանակով սահմանված արժեքի այդ տվյալ գումարի տրոհումը երեք բաղկացուցիչ մասերի, որոնք այնուհետև իբրև աշխատավարձ, շահույթ և հողային ռենտա ընդունում են եկամտի ինքնուրույն, միմյանցից անկախ ձևեր,— այդ տրոհումը կապիտալիստական արտադրության բոլորի համար բացահայտ մակերեսին, և հետևաբար, նրանով ընդգրկված՝ այդ արտադրության գործակալների մտապատկերներում ներկայանում է միանգամայն խեղաթյուրված ձևով։
Թող որևէ ապրանքի ամբողջ արժեքը = 300-ի, որից 200 կազմում է նրա արտադրության ժամանակ սպառված արտադրամիջոցների, կամ հաստատուն կապիտալի տարրերի արժեքը։ Հետևաբար, մնում է 100, իբրև նոր արժեքի գումար, որ միակցված է այդ ապրանքին նրա արտադրության պրոցեսում։ Այս նոր 100 արժեքով սպառվում է այն ամենը, ինչ֊ կարող է բաժանման ենթակա լինել եկամտի երեք ձևերի միջև։ Եթե աշխատավարձը = x, շահույթ y, հողային ռենտան = z, ապա տվյալ դեպքում x+y+z գումարը մշտապես հավասար կլինի 100-ի։ Բայց արդյունաբերողների, վաճառականների ու բանկի բների, ինչպես և վուլգար տնտեսագետների մտապատկերացման մեջ այդ պրոցեսը բոլորովին այլ ընթացք է ընդունում։ Նրանց համար ոչ թե ապրանքի արժեքն է տրված, որից նրա արտադրման համար սպառված արտադրամիջոցների արժեքը հանելուց հետո մնացած 100-ը բաժանվում է այնուհետև x, y և z-ի։ Ընդհակառակը, նրանց համար ապրանքագինը կազմվում է պարզապես աշխատավարձի,. շահույթի և ռենտայի արժեքների մեծություններից, որոնք որոշվում են անկախ ապրանքի արժեքից և անկախ միմյանցից, այնպես որ x, y և z տրված և որոշված են յուրաքանչյուրը ինքնուրույն և միայն այդ մեծությունների գումարից, որը կարող է լինել 100-ից պակաս և ավելի, ստացվում է ապրանքի արժեքի մեծությունը իբրև նրա արժեքը կազմող այդ բաղկացուցիչ մասերի գումարման արդյունք։ Նման quid pro quo-ն [խառնաշփոթությունը] անխուսափելի է բազմաթիվ պատճառներով.
'''Առաջին'''։ Ապրանքի արժեքի բաղկացուցիչ մասերը հակադրվում են միմյանց իբրև ինքնուրույն եկամուտներ, որոնք իբրև այդպիսիներ վերաբերում են արտադրության միմյանցից միանգամայն տարբեր գործոնների՝ աշխատանքին, կապիտալին և հողին, այնպես որ թվում է, թե դրանք առաջանում են այդ վերջիններից։ Բանվորական ուժի, կապիտալի և հողի նկատմամբ գոյություն ունեցող սեփականությունն է պատճառը, որ ապրանքների արժեքի այդ տարբեր բաղկացուցիչ մասերը հատկացնում է համապատասխան սեփականատերերի, ուստի և նրանց համար փոխարկում է եկամուտների։ Բայց արժեքը չի ծագում եկամտի փոխարկվելու հետևանքով, որովհետև նախքան եկամտի փոխարկվելու հնարավորություն ստանալը նա պետք է առկա լինի, ընդունի այդ կերպարանքը։ Սրան հակառակ ընթացող պրոցեսի խաբուսիկ տպավորությունն ուժգնորեն է ամրապնդվում մանավանդ այն պատճառով, որ այդ երեք մասերի հարաբերական մեծության սահմանումը միմյանց հանդեպ կատարվում է այլազան օրենքներով, որոնց կապը ապրանքների բուն արժեքի հետ և որոնց սահմանափակումը արժեքով բնավ չի բացահայտվում մակերեսին։
'''Երկրորդ'''։ Ինչպես մենք արդեն տեսանք, աշխատավարձի ընդհանուր բարձրացումը կամ իջեցումը, մնացած հավասար պայմաններում հարուցելով շահույթի ընդհանուր նորմայի շարժում հակադիր ուղղությամբ, փոփոխում է տարբեր ապրանքների արտադրագները, բարձրացնում է դրանցից միքանիսը և իջեցնում մյուսները՝ նայած կապիտալի միջին կազմությանը արտադրության համապատասխան ոլորտներում։ Ուրեմն այստեղ, արտադրության գոնե միքանի ճյուղերում, փորձն իրոք ցույց է տալիս, որ աշխատավարձի բարձրացման հետևանքով միջին ապրանքագինը բարձրանում է և նրա իջնելու հետևանքով՝ իջնում։ Բայց «փորձը» ցույց չի տալիս, որ աշխատավարձից անկախ գոյություն ունեցող ապրանքային արժեքը թաքուն կարգավորում է այդ փոփոխությունները։ Եթե, ընդհակառակը, աշխատավարձի բարձրացումը տեղական է, եթե այդ կատարվում է արտադրության սոսկ առանձին ճյուղերում հատուկ պայմանների ազդեցությամբ, ապա կարող է տեղի ունենալ այդ ապրանքների գների համապատասխան նոմինալ բարձրացում։ Մեկ տեսակ ապրանքների հարաբերական արժեքի նման բարձրացումը մյուսների համեմատությամբ, որոնց համար աշխատավարձը մնում է անփոփոխ, այն ժամանակ լոկ ռեակցիա է հանդիսանում համաչափության տեղական խախտման դեմ՝ արտադրության զանազան ոլորտների միջև հավելյալ արժեքը բաշխելու դեպքում, հանդիսանում է շահույթի հատուկ նորմաներն ընդհանուր նորմայի հավասարեցնելու միջոց։ Այստեղ ստացվող »փորձը» «փորձը» դարձյալ այն է ասում, որ գինը որոշվում է աշխատավարձով։ Եվ այսպես, երկու դեպքում էլ փորձն այն է ցույց տալիս, որ աշխատավարձը սահմանում է ապրանքների գները։ Այն, ինչ որ փորձը ցույց չի տալիս՝ դա այդ կախման թաքուն պատճառն է։ Այնուհետև, միջին աշխատագինը, այսինքն բանվորական ուժի արժեքը, որոշվում է անհրաժեշտ կենսամիջոցների արտադրագնով։ Եթե երկրորդը բարձրանում կամ իջնում է, ապա առաջինը ևս բարձրանում է կամ իջնում, փորձն այստեղ դարձյալ բացահայտում է սոսկ կապի գոյությունը աշխատավարձի և ապրանքագնի միջև. բայց պատճառը կարող է ներկայանալ իբրև հետևանք, իսկ հետևանքը՝ պատճառ, որը և տեղի ունի շուկայագների շարժման դեպքում, երբ աշխատավարձի բարձրացումը միջինից բարձր համապատասխանում է բարգավաճման ժամանակաշրջանի հետ կապված շուկայագների բարձրացմանը արտադրագներից բարձր, իսկ դրան հետևող աշխատավարձի անկումը միջինից ցածր համապատասխանում է շուկայագների անկմանը արտադրագներից ցածր։ Եթե մի կողմ թողնենք շուկայագների տատանողական շարժումը, ապա արտադրագների կախմանը ապրանքների արժեքից պետք է prima facie [հայտնապես] անմիջական փորձում համապատասխաներ այն փաստը, որ աշխատավարձը բարձրանալիս իջնում է շահույթի նորման և ընդհակառակը։ Բայց մենք արդեն տեսանք, որ շահույթի նորման կարող է սահմանվել հաստատուն կապիտալի արժեքի փոփոխություններով, անկախ աշխատավարձի փոփոխություններից, այնպես որ աշխատավարձը և շահույթի նորման կարող են փոփոխվել ոչ թե հակադիր, այլ միևնույն ուղղությամբ, երկուսը միասին կարող են բարձրանալ կամ ընկնել։ Եթե շահույթի նորման անմիջականորեն համընկներ հավելյալ արժեքի նորմայի հետ, այդ անկարելի կլիներ։ Հավասարապես և կենսամիջոցների գների աճումից հարուցված աշխատավարձի բարձրացման դեպքում շահույթի նորման անփոփոխ կարող է մնալ կամ նույնիսկ բարձրանալ աշխատանքի լարվածության ուժեղացման կամ բանվորական օրվա տևողության երկարացման հետևանքով։ Փորձի այս բոլոր տվյալները հաստատում են այն մտապատրանքը՝ հարուցված արժեքի բաղկացուցիչ մասերի ինքնուրույն, աղճատված ձևից, թե իբր միմիայն աշխատավարձը կամ աշխատավարձը շահույթի հետ միասին որոշում են ապրանքների արժեքը։ Քանի որ առհասարակ նման մտապատրանք տեղի ունի աշխատավարձի վերաբերմամբ, քանի որ թվում է, թե իբր աշխատանքի գինը համընկնում է աշխատանքի արտադրած արժեքի հետ, ապա շահույթի և ռենտայի վերաբերմամբ այս մտապատրանքի առաջացումը, իհարկե, ինքնին հասկանալի է։ Նրանց գները, այսինքն նրանց փողային արտահայտությունները, պետք է այս դեպքում կարգավորվեն անկախ աշխատանքից և սրա ստեղծած արժեքից։
'''Երրորդ'''։ Դիցուք, թե ապրանքների արժեքները կամ վերջիններից միայն առերևույթ անկախ թվացող արտադրագները անմիջական փորձի պրոցեսում մշտապես համընկնում են ապրանքների շուկայագներին, փոխանակ, ընդհակառակը, շուկայագների անընդհատ տատանումներից առաջացող մշտական հավասարեցման [Kompensation] միջոցով հանդես գալու սոսկ իբրև կարգավորող միջին գներ։ Դիցուք թե, այնուհետև, վերարտադրությունը մշտապես կատարվում է միևնույն անփոփոխ պայմաններում, այնպես որ աշխատանքի արտադրողականությունը կապիտալի բոլոր տարրերի համար մնում է անփոփոխ։ Դիցուք թե, վերջապես, ապրանքային արդյունքի արժեքի այն մասը, որը արտադրության յուրաքանչյուր ոլորտում գոյանում է արտադրամիջոցների արժեքին նոր աշխատաքանակ, հետևաբար, նոր արժեք միակցելու միջոցով,— անփոփոխ համամասնությամբ տրոհվում է աշխատավարձի, շահույթի և ռենտայի, այնպես որ իրոք վճարված աշխատավարձը, փաստորեն իրացված շահույթը և փաստական ռենտան մշտապես անմիջականորեն համընկնում են բանվորական ուժի արժեքի հետ, ամբողջ հավելյալ արժեքի այն մասի հետ, որը շահույթի միջին նորմայի ներգործության պայմաններում հասնում է ամբողջ կապիտալի յուրաքանչյուր ինքնուրույն գործող մասին, համընկնում են նաև այն սահմանների հետ, որոնց մեջ normaliter [նորմալ պայմաններում] ամփոփված է հողային ռենտան տվյալ պատվանդանի վրա։ Դիցուք թե, մեկ խոսքով, հասարակության արտագրած արտադրած արդյունքի արժեքի բաշխումը և արտադրության գների կարգավորումը կատարվում .է կապիտալիստական պատվանդանի վրա, բայց մրցության վերացումով։
Սակայն փորձը և երևույթների մակերեսը ցույց են տալիս նմանապես, որ իրենց մեծության կողմից քննարկվող շուկայագները, որոնց ազդեցության մեջ է կապիտալիստն իրոք տեսնում արժեքի միակ սահմանումը,— որ այդ շուկայագները բնավ կախում չունեն հիշատակված կանխումներից, բնավ չեն համակերպվում այն բանի հետ՝ բարձր են, թե ցածր պայմանագրով նախատեսված տոկոսը կամ ռենտան։ Իսկ շուկայագները հաստատուն են սոսկ փոփոխության մեջ, և առավել կամ պակաս տևական ժամանակամիջոցում դրանց միջինն է հենց, որ տալիս է աշխատավարձի, շահույթի և ռենտայի համապատասխան միջիններ, իբրև հաստատուն և, հետևաբար, վերջին հաշվով շուկայագների վրա գերիշխող մեծություններ։
Սակայն եթե կապիտալիստը որևէ շահ ունենար այդ հարցի մասին խորհելու,— իսկ նրա իբրև կապիտալիստի խոհերը որոշվում են բացառապես նրա շահերով և շահամոլական դրդապատճառներով,— ապա փորձը անմիջապես ցույց կտար նրան, որ նրա իսկ արտադրած արդյունքը մտնում է արտադրության այլ ոլորտների մեջ իբրև կապիտալի հաստատուն մաս, և արտադրության այլ ոլորտների արդյունքները մտնում են նրա արդյունքի մեջ որպես կապիտալի հաստատուն մաս։ Քանի որ նրա համար, որչափով որ խոսքը վերաբերում է նրա նոր արտադրանքին, նոր գոյացած արժեքը, ըստ երևույթին, կազմվում է աշխատավարձի, շահույթի և ռենտայի մեծություններից, ապա այդ պատկերացումը նա փոխադրում է նաև հաստատուն մասի վրա, որը կազմված է ուրիշ կապիտալիստների արտադրանքից։ Այսպիսով, կապիտալի հաստատուն մասի գինը, իսկ դրա հետ միասին նաև ապրանքների ամբողջ արժեքը, ճիշտ է, մի եղանակով, որը չի կարելի լիովին ըմբռնել, վերջին հաշվով հանգում է արժեքի մի գումարի, որն ստացվում է արժեքի ինքնուրույն, տարբեր օրենքներով կարգավորվող, զանազան աղբյուրներից բխող գործոնների՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի գումարումից։
'''Չորրորդ'''։ Առանձին կապիտալիստի համար կատարելապես միևնույն է՝ ապրանքները վաճառվում են արդյոք իրենց արժեքով, թե ոչ, հետևաբար, նրա համար կատարելապես միևնույն է արժեքի բուն իսկ սահմանումը։ Արժեքի սահմանումը հենց սկզբից մի ինչ-որ բան է, որը նրանից անկախ պայմանների բերմամբ, կատարվում է նրա թիկունքում, որովհետև ոչ թե ապրանքների արժեքները, այլ նրանցից տարբեր արտադրագներն են յուրաքանչյուր արտադրաճյուղում գոյացնում կարգավորող միջին գներ։ Արժեքի սահմանումն իբրև այդպիսին հետաքրքրություն է ներկայացնում առանձին կապիտալիստի և արտադրության յուրաքանչյուր առանձին ճյուղի կապիտալի համար և նրանց համար որոշիչ մոմենտ է ծառայում այն չափով սոսկ, որչափով որ աշխատանքի այն քանակի նվազումը կամ մեծացումը, որ պահանջվում է ապրանքների արտադրության համար աշխատանքի արտադրողական ուժի աճման կամ անկման պարագայում, առաջին դեպքում հնարավորություն է տալիս նրան գերշահույթ ստանալու գոյություն ունեցող շուկայագների պայմաններում, մյուս դեպքում՝ հարկադրում է նրան բարձրացնելու ապրանքագները, որովհետև այժմ արդյունքի յուրաքանչյուր միավորին, կամ յուրաքանչյուր առանձին ապրանքին ավելի շատ աշխատավարձ է բաժին ընկնում, ավելի շատ հաստատուն կապի տալ և, հետևաբար, ավելի շատ տոկոս։ Արժեքի սահմանումը նրան հետաքրքրում է սոսկ այն չափով, որչափով որ բարձրացնում կամ իջեցնում է հենց նրա համար ապրանքի արտադրածախքերը, որչափով որ, հետևաբար, նրան գնում դնում է բացառիկ գրության դրության մեջ։
Ընդհակառակը, աշխատավարձը, տոկոսը և ռենտան նրան պատկերանում են իբրև սահմաններ, որոնք կարգավորում են ոչ միայն այն գինը, որով նա կարող է իրացնել իրեն, իբրև գործող կապիտալիստի, բաժին հասնող շահույթի մի մասը, ձեռնարկուական եկամուտը, այլև որով նա առհասարակ պետք է վաճառի ապրանքները, որպեսզի հնարավոր լինի վերարտադրության պրոցեսի շարունակությունը։ Նրա համար կատարելապես միևնույն է՝ վաճառելիս իրացնում է նա ապրանքում պարունակող արժեքն ու հավելյալ արժեքը, թե ոչ, եթե միայն նա տվյալ գնի դեպքում սովորական կամ ավելի քան սովորական ձեռնարկուական եկամուտ է դուրս կորզում այն արտադրածախքերից դուրս. , որ անհատապես տրված են նրա համար աշխատավարձի, տոկոսի և ռենտայի մեծությամբ։ Ուստի, եթե մի կողմ թողնենք կապիտալի հաստատուն մասը, ապա աշխատավարձը, տոկոսն ու ռենտան ներկայանում են նրան որպես ապրանքագինը սահմանափակող, ուստի և ստեղծարար, որոշիչ տարրեր։ Եթե, օրինակ, նրան հաջողվի աշխատավարձն իջեցնել բանվորական ուժի արժեքից ցած, այսինքն նրա նորմալ բարձրությունից ցած, ավելի ցածր տոկոսով կապիտալ ստանալ և ռենտայի նորմալ մակարդակից ցածր վարձավճար հատուցել, ապա նրա համար կատարելապես միևնույն է, թե նա ապրանքը վաճառում է արդյոք նրա արժեքից ցածր, նույնիսկ ընդհանուր արտադրագնից ցածր, այնպես որ ապրանքում պարունակվող հավելյալ աշխատանքի մի մասն այդ դեպքում տրվում է ձրիաբար։ Սա վերաբերում է նաև կապիտալի հաստատուն մասին։ Եթե, օրինակ, արդյունաբերողը հումքը կարող է գնել նրա արտադրագնից ցածր, ապա այդ երաշխավորում է նրան վնասից նույնիսկ այն դեպքում, երբ նա ստիպված լինի իր հերթին այդ հումքը վաճառելու պատրաստի արդյունքի մեջ արտադրագնից ցածր։ Նրա ձեռնարկուական եկամուտը կարող է անփոփոխ մնալ և նույնիսկ աճել, եթե միայն անփոփոխ է մնում կամ աճում է ապրանք ագնի ապրանքագնի հավելուրդը նրա այն տարրերի նկատմամբ, որոնք պետք է վճարվեն, հատուցվեն էկվիվալենտով։ Բայց արտադրամիջոցների արժեքից զատ, որոնք մտնում են նրա ապրանքների արտադրության մեջ իբրև գնի քանակապես տրված տարրեր, չէ՞ որ հենց աշխատավարձը, տոկոսը և ռենտան գնի այդպիսի սահմանափակիչ և կարգավորիչ տարրեր են, որոնք մտնում են այդ արտադրության մեջ։ Ուստի դրանք պատկերանում են նրան իբրև տարբերտարրեր, որոնք սահմանում են ապրանքագինը։ Այս տեսակետից թվում է, որ իբր ձեռնարկուական եկամուտը սահմանվում է կամ այն հավելուրդով, որ կա մրցության պատահական պայմաններից կախում ունեցող շուկայագնի մեջ՝ գնի վերոհիշյալ տարրերով սահմանվող ապրանքների իմմանենտ արժեքի նկատմամբ, և կամ թե, որչափով ինքը ձեռնարկուական եկամուտը որոշիչ ազդեցություն է գործում շուկայագների վրա, նա ինքը իր հերթին ներկայանում է իբրև կախում ունեցող վաճառորդների և գնորդների միջև կատարվող մրցությունից։
Ինչպես առանձին կապիտալիստների միջև, այնպես և համաշխարհային շուկայում կատարվող մրցության մեջ աշխատավարձի, տոկոսի և ռենտայի տրված և նախապես ենթադրված մեծությունները հաշվի մեջ են մտնում իբրև հաստատուն և կարգավորիչ մեծություններ,— հաստատուն ոչ այն իմաստով, որ այդ մեծությունները չեն փոխվում, այլ այն, որ նրանք տրված են ամեն մի առանձին դեպքում և հաստատուն սահման են գոյացնում անընդհատ տատանվող շուկայագների համար։ Այսպես, օրինակ, համաշխարհային շուկայում կատարվող մրցության դեպքում խնդիրը վերաբերում է բացառապես նրան, թե տվյալ աշխատավարձի, տվյալ տոկոսի և տվյալ ռենտայի առկայության դեպքում կարելի՞ է արդյոք ապրանքը վաճառել տվյալ ընդհանուր շուկայագնով կամ նրանից ցածր, բայց օգուտով, այսինքն իրացնելով այդ դեպքում համապատասխան ձեռնարկուական եկամուտը։ Եթե մի երկրում աշխատավարձը և հողագինը ցածր են, իսկ կապիտալի տոկոսը, ընդհակառակը, բարձր է, որովհետև կապիտալիստական արտադրության եղանակն առհասարակ անբավարար է զարգացած այդտեղ, մինչդեռ մի այլ երկրում աշխատավարձը և հողագինը նոմինալ կերպով բարձր են, իսկ կապիտալի տոկոսը ցածր է, ապա առաջին երկրում կապիտալիստն ավելի շատ աշխատանք ու հող է գործադրում, երկրորդում՝ համեմատաբար ավելի շատ կապիտալ։ Այդ երկու կապիտալիստների միջև տեղի ունեցող մրցության հնարավոր չափը որոշելիս այդ գործոնները հաշվի են առնվում իբրև որոշիչ տարրեր։ Այսպիսով, փորձն այստեղ ցույց է տալիս թեորիապես, իսկ կապիտալիստի շահախնդրական հաշիվները ցույց են տալիս գործնականապես, որ ապրանքագները սահմանվում են աշխատավարձով, տոկոսով ու ռենտայով, աշխատանքի, կապիտալի ու հողի գնով և որ գնի այդ տարրերն իրոք հանդիսանում են գինը գոյացնող և կարգավորող գործոններ։
'''Հինգերորդ'''։ Կապիտալիստական արտադրության եղանակի հիման վրա նոր միակցված աշխատանքը ներկայացնող արժեքի տրոհումը եկամուտների՝ աշխատավարձի, շահույթի և հողային ռենտայի ձևով, այնքան հասկանալի է դառնում ըստինքյան, որ այդ մեթոդը կիրառվում է նույնիսկ այնտեղ, որտեղ կատարելապես բացակայում են եկամտի այդ ձևերի գոյության բուն իսկ պայմանները (մենք արդեն չենք խոսում անցյալ պատմական ժամանակաշրջանների մասին, որտեղից մենք օրինակներ էինք բերում հողային ռենտան հետազոտելիս)։ Այս նշանակում է, որ անալոգիայի միջոցով ամեն ինչ ընդարկվում է եկամտային այդ ձևերին։
Եթե անկախ բանվորը,— վերցնենք մանր գյուղացուն, որովհետև այստեղ կիրառելի են եկամտի բոլոր երեք ձևերը,— աշխատում է ինքն իրեն համար և վաճառում է իր սեփական արդյունքը, ապա, առաջինը, նա դիտվում է իբրև իր սեփական գործատու (կապիտալիստիկապիտալիստ), որն ինքն իրեն գործադրում է իբրև բանվորի, այնուհետև իբրև իր սեփական հողային սեփականատեր, որը ինքն իրեն գործադրում է իբրև իր վարձակալի։ Նա աշխատավարձ է վճարում իրեն իբրև վարձու բանվորի, նա յուրացնում է շահույթը իբրև կապիտալիստ, ռենտա է վճարում իրեն իբրև հողային սեփականատիրոջ։ Ենթադրելով, որ արտադրության կապիտալիստական եղանակը և նրան համապատասխանող հարաբերությունները ընդհանուր հասարակական պատվանդան են հանդիսանում, նման բնութագիրը ճիշտ է այն չափով, որչափով որ անկախ արտադրողը ոչ թե իր աշխատանքին, այլ արտադրամիջոցների իր սեփականությանն, — արտադրամիջոցներ, որ այստեղ արդեն առհասարակ կապիտալի ձև են ընդունել,— է պարտական նրանով, որ նա ի վիճակի է յուրացնելու իր սեփական հավելյալ աշխատանքը։ Եվ այնուհետև, որչափով որ նա իր արդյունքն արտադրում է իբրև ապրանք և, հետևաբար, կախում ունի վերջինի գնից (իսկ եթե նույնիսկ այդ այդպես չէ, ապա գինն այնուամենայնիվ նրա գործարքներում հաշվի է առնվում, հավելյալ աշխատանքի մասսան, որից նա կարող է օգտվել, կախում ունի ոչ թե նրա սեփական մեծությունից, այլ շահույթի ընդհանուր նորմայից։ Հավասարապես և որոշ ավելցուկը հավելյալ արժեքի բաժնի նկատմամբ, որ սահմանվում է շահույթի ընդհանուր նորմայով, դարձյալ կախում ունի ոչ թե նրա ծախսած աշխատաքանակից, այլ կարող է նրա կողմից յուրացվել սոսկ շնորհիվ այն բանի, որ նա հողի սեփականատեր է։ Քանի որ արտադրության կապիտալիստական եղանակին չհամապատասխանող նման արտադրաձևը կարող է ընդարկվել — և որոշ չափով ոչ անհիմն — կապիտալիստական եկամտաձևերին, ապա այնքան ավելի զորեղ կերպով է ամրանում այն մտապատրանքը, թե կապիտալիստական հարաբերությունները հանդիսանում են իբրև արտադրության ամեն մի եղանակի բնական հարաբերություններ։
Իհարկե, եթե աշխատավարձը հանգեցնենք նրա ընդհանուր հիմունքին, այսինքն բանվորի սեփական աշխատանքի արդյունքի այն մասին, որը մտնում է նրա անհատական սպառման մեջ. եթե այդ բաժինն ազատենք կապիտալիստական սահմանափակումներից և ընդարձակենք մինչև սպառման այն ծավալը, որը, մի կողմից, թույլատրվում է հասարակության առկա արտադրողական ուժով (այսինքն նրա սեփական աշխատանքի, իբրև իրոք հասարակական աշխատանքի, հասարակական արտադրողական ուժով), որը, մյուս կողմից պահանջում է անհատականության [Individualität] լիակատար զարգացումը. եթե այնուհետև հավելյալ աշխատանքը և հավելյալ արդյունքը հանգեցնենք այն չափին, որը հասարակության տվյալ արտադրական պայմաններում անհրաժեշտ է, մի կողմից, ապահովագրական և պահեստի ֆոնդ գոյացնելու, մյուս կողմից՝ վերարտադրությունն անընդհատ ընդարձակելու համար հասարակական պահանջմունքով որոշվող չափով. եթե, վերջապես, ներառենք № 1՝ անհրաժեշտ աշխատանքի մեջ և № 2՝ հավելյալ աշխատանքի մեջ այն աշխատաքանակը, որ հասարակության աշխատունակ անդամները շարունակ պետք է ծախսեն դեռևս անաշխատունակ կամ արդեն անաշխատունակ նրա անդամների օգտին, այսինքն եթե աշխատավարձից, ինչպես և հավելյալ արժեքից, անհրաժեշտ աշխատանքից, ինչպես և հավելյալ աշխատանքից վերցնենք նրանց սպեցիֆիկ կապիտալիստական բնույթը, ապա կմնան արդեն ոչ թե այդ ձևերը, այլ նրանց սոսկ հիմքերը, որ ընդհանուր են արտադրության բոլոր հասարակական եղանակներին։