=== XIII։ Մտքի անառակություն ===
«Ոչ միայն փաստերի համադրությունն է կործանում իմ պաշտպանյալին, պարոնայք երդվյալ ատենակալներ,— հայտարարեց նա,— ոչ, իմ պաշտպանյալին իսկապես կործանոդը կործանողը մե՛կ փաստ է միայն՝ ծերունի հո՜ր դիակը։ Հասարակ սպանություն լիներ, դուք կմերժեիք մեղադրանքը, նկատի առնելով, որ փաստերը չնչին են, անապացուցելի, ցնորական՝ եթե դրանցից ամեն մեկը առանձին քննվի, և ոչ թե բոլորը համադրաբար. կամ էլ գոնե կվարանեիք մարդու կյանքը կործանել սոսկ նրա դեմ կանխակալ կարծիք ունենալու հետևանքով, մի կարծիք, որին նա խիստ արժանի է, ավա՜ղ։ Բայց այստեղ ոչ թե հասարակ սպանություն է, այլ հայրասպանությո՜ւն։ Դա տպավորություն է գործում, և այն աստիճան, որ մեղադրական փաստերի հենց չնչին ու անապացույց լինելն անգամ դառնում է ոչ այնքան չնչին և ոչ այնքան անապացույց՝ նույնիսկ չնախապաշարված մտքի համար։ Դե՛հ, ինչպե՞ս արդարացնես այսպիսի մեղադրյալին։ Հապա՞ եթե իրոք սպանել է, և հանկարծ անպատի՜ժ մնա. ահա թե ինչ է զգում ամեն մեկն իր սրտում գրեթե ակամա, բնազդորեն։ Այո, ահավո՜ր բան է հոր արյունը թափելը, արյունն այն մարդու, որ ծնել է ինձ, սիրել է ինձ, իր կյա՜նքը չի խնայել ինձ համար, իմ մանկության օրերից չարչարվել է իմ հիվանդություններով, ամբողջ կյանքում տառապել է իմ երջանկության համար և ապրել է միայն իմ ուրախություններով, իմ հաջողություններով։ Օ՜, սպանե՞լ այդպիսի հորը. մտածե՜լն իսկ անհնար է։
Պարոնայք ատենակալներ, ի՞նչ է հայրը, իսկական հայրը, ի՞նչ է այդ մեծ բառի նշանակությունը, ի՞նչ է այն սոսկալի մեծ գաղափարը, որ կա այդ անվան մեջ։ Դեռ այս րոպեիս նշեցինք մասամբ, թե ինչ է իսկական հայրը և ինչ պետք է լինի։ Իսկ ներկա դատական գործում, որով այնպե՜ս զբաղված ենք հիմա բոլորս, որով այնպե՜ս տանջվում են մեր հոգիները, ներկա դատական գործում՝ հայրը, հանգուցյալ Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովը, բնավ չէր համապատասխանում հոր մասին այն հասկացության, որ մեր սիրտը թելադրեց այս րոպեիս։ Դժբախտություն է դա։ Եվ իսկապես, կան հայրեր, որոնք նման են դժբախտության։ Քննենք այդ դժբախտությունն ավելի մոտից. չէ՞ որ մենք, նկատի առնելով առաջիկա որոշման կարևորությունը, ոչ մի բանից չպետք է վախենանք, պարոնայք ատենակալներ։ Մենք նույնիսկ հատկապե՛ս չպետք է վախենանք հիմա, և չպետք է, այսպես ասած, մեր ձեռքերը թափահարելով վանենք այս կամ այն գաղափարը, երեխաների կամ վախկոտ կանանց նման, ինչպես ասաց մեծատաղանդ մեղադրողն այդ երջանիկ համեմատությամբ։
Բայց իմ հարգելի ընդդիմախոսը (և նա իմ ընդդիմախոսն էր, երբ ես դեռ իմ առաջին բառն իսկ չէի արտասանել), իմ ընդդիմախոսն իր կրակոտ ճառում մի քանի անգամ բացականչեց. «Ո՜չ, ես չեմ թողնի, որ ուրիշ որևէ մեկը պաշտպանի մեղադրյալին, ես չեմ զիջի նրա պաշտպանությունը Պետերբուրգից եկած դատապաշտպանին, ես եմ մեղադրողը, ես էլ պաշտպա՛նն եմ»։ Ահա այսպես բացականչեց նա մի քանի անգամ, և սակայն մոռացավ հիշատակել մի բան. եթե այս սարսափելի մեղադրյալը ամբողջ քսաներեք տարի երախտապարտ էր եղել ընդամենը մի ֆունտ կաղինի համար, որ ստացել է այն միակ մարդուց, որն իրեն, որպես երեխայի, փայփայել էր իր հոր տանը, ապա ուրեմն, մյուս կողմից, կարո՞ղ էր այսպիսի մարդը ամբողջ քսաներեք տարվա ընթացքում չհիշել, թե ինչպես ինքը ոտաբոբիկ վազվզում էր իր հոր տան «ետևի բակում, առանց կոշիկների և փոքրիկ տաբատն էլ մի կոճակից կախված», ըստ մարդասեր դոկտոր Հերցհնշտուբեի արտահայտության։ Օ՜ պարոնայք ատենակալներ, ինչո՞ւ ավելի մոտից քննենք այդ «դժբախտությունը», ինչո՞ւ կրկնենք այն, ինչ բոլորը գիտե՛ն արդեն։ Ի՞նչ է տեսել իմ պաշտպանյալը, երբ եկել է այստեղ՝ իր հոր մոտ։ Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ իմ պաշտպանյալին ներկայացնել որպես անզգա, եսասեր մի հրեշ։ Անզուսպ է նա, վայրի ու մոլեգին, և ահա դրա համար էլ դատում ենք այժմ նրան, բայց ո՞վ է մեղավորը նրա ճակատագրի համար, ո՞ւմ մեղքով է, որ նա լավ հակումներ ու ազնիվ, զգայուն սիրտ ունենալով հանդերձ, այսպիսի անհեթեթ դաստիարակություն է ստացել։ Որևէ մեկը խելք սովորեցրե՞լ է նրան, ուսում ստացե՞լ է, լուսավորվե՞լ է նրա միտքը, եղե՞լ է մեկը, որ գեթ մի քիչ սիրեր նրան իր մանկության օրերին։ Իմ պաշտպանյալը մեծացել է աստծո խնամքով, այսինքն վայրի գազանի նման։ Նա գուցե տենչում էր տեսնել իր հորը երկար տարիների բաժանումից հետո, և գուցե դրանից էլ առաջ, երազի պես հիշելով իր մանկությունը, հազար անգամ վանել է այն նողկալի ուրվականները, որոնք իր մանկության մղձավանջներն են եղել, և ամբողջ հոգով տենչացել է արդարացնել իր հորը և գրկե՜լ նրան։ Եվ ի՞նչ։ Որովհետև փողի վեճ կա՝ նրան դիմավորում են միայն ցինիկ հանաքներով, կասկածամտությամբ ու խորամանկություններով. նա լսում է միայն սիրտ խառնող խոսակցություններ ու կենցաղային խենեշ սկզբունքներ, որոնք ասվում են ամեն օր, «կոնյակ խմելիս». և վերջապես տեսնում է մի հոր, որն իր ձեռքից՝ որդո՜ւ ձեռքից, խլում է սիրուհուն, օգտագործելով հենց որդուն պատկանող փողը։ Օ՜ պարոնայք ատենակալներ, նողկալի է սա ու դաժան։ Ու այդ նույն ծերունին գնում և բոլորին գանգատվում է, թե իր որդին դաժան է ու անհարգալից, վարկաբեկում է իր որդուն հասարակության մեջ, վնասում է նրան, զրպարտում, ձեռք է բերում նրա պարտամուրհակները, որպեսզի բա՜նտ նստեցնի նրան։
Պարոնայք ատենակալներ, շատ հաճախ է լինում, որ իմ պաշտպանյալի նման մարդիկ, որոնք արտաքուստ դաժանասիրտ են, մոլեգին ու անզուսպ, խորքում չափազանց քնքուշ սիրտ են ունենում, միայն թե ցույց չեն տալիս։ Մի՛ ծիծաղեք, մի՛ ծիծաղեք իմ այս մտքի վրա։ Մեծատաղանդ մեղադրողն անգթորեն ծիծաղում էր իմ պաշտպանյալի վրա քիչ առաջ, ի ցույց դնելով, թե նա սիրում է Շիլլերին, սիրում է «գեղեցիկն ու վեհը»։ Եթե ես նրա տեղը լինեի, մեղադրողի՝ տեղը, չէի ծիծաղի այդ բանի վրա։ Այո, այսպիսի սրտեր (օ՜ թույլ տվեք ինձ պաշտպանել այսպիսի սրտերը, որոնց այնքա՜ն հազվադեպ և այնքա՜ն անարդար կերպով են հասկանում), այսպիսի սրտերը շատ հաճախ տենչում են քնքշություն, գեղեցկություն և արդարություն, և տենչում են՝ հենց հակադրվելով կարծես իբենց իրենց սեփական անձին, իրենց մոլեգնությանը, իրենց դաժանությանը, տենչում են անգիտակցորեն, և տենչո՛ւմ են հատկապես։ Կրքոտ ու դաժան լինելով արտաքուստ, նրանք տանջվելու չափ ընդունակ են սիրելու, օրինակ, մի կնոջ, և անպայման հոգեկան ու բարձրագույն սիրով։ Դարձյալ ասում եմ, մի՛ ծիծաղեք ինձ վրա, շատ հաճախ հենց այսպե՛ս են լինում այդպիսի բնավորությունները։ Միայն թե չեն կարողանում թաքցնել իրենց կրքերը, որոնք շատ կոպիտ են երբեմն, և ահա դա է, որ աչքի է զարնում, դա է, որ նկատվում է, իսկ մարդու ներսը չեն տեսնում։ Սակայն շուտ են հագենում նրանց կրքերը, իսկ ընդհակառակը, ազնիվ ու գեղեցիկ մի էակի կողքին՝ այդ երևութապես կոպիտ ու դաժան մարդը ձգտում է նորոգվել, հնարավորություն է փնտրում ուղղվելու, դառնալու ավելի լավ, լինելու բարձր ու ազնիվ, և այո՝ «վեհ ու գեղեցիկյ», որքան էլ ծաղրված լինի այդ խոսքը։ Քիչ առաջ ասացի, որ չեմ հանդգնի շոշափել իմ պաշտպանյալի պատմությունը օրիորդ Վերխովցևայի հետ։ Բայց այնուամենայնիվ կարելի է մի երկու բառ ասել, մենք ոչ թե վկայություն լսեցինք, այլ պարզապես մոլեգնած ու վրեժ լուծող մի կնոջ ճիչը, և նա իրավունք չուներ, օ՜, իրավունք չուներ դավաճանության համար կշտամբել մեղադրյալին, որովհետև նա ի՛նքը դավաճանեց։ Եթե գեթ մի քիչ ժամանակ ունենար մտածելու, այդպիսի վկայություն չէր տա։ Օ՜, մի՛ հավատաք նրան, ո՜չ, իմ պաշտպանյալը «հրեշ» չէ, ինչպես կոչեց նրան օրիորդը։
Խաչյալ մարդասերն իր խաչելության նախօրեին ասաց. «Ես եմ հովիվն քաջ. քաջ հովիվն իր անձն է դնում ոչխարների համար, որպեսզի ոչ մեկը չկորչի...»։ Մենք էլ այնպես անենք, որ չկորչի՜ մարդու հոգին։ Ես հարց տվի քիչ առաջ՝ ի՞նչ է հայրը, և բացականչեցի, թե մեծ բառ է դա, թանկագին մի ահուն։ Սակայն բառը պետք է ազնվորեն գործածել, պարոնայք ատենակալներ, և ես հանդգնում եմ երևույթը կոչել իր սեփական բառով, իր սեփական անունով. այնպիսի մի հայր, ինչպիսին էր սպանված ծերունի Կարամազովը, չի կարող հայր կոչվել և արժանի չէ այդ անունին։ Անարժան հոր նկատմամբ որդիական սերը անհեթեթություն է, անկարելի բան։ Չի կարելի ոչնչից սեր ստեղծել, աստվա՛ծ միայն ոշնչից բան է ստեղծում։ «Հայրե՜ր, մի՛ զայրացնեք ձեր որդիներին»,— գրում է առաքյալն իր սիրակեզ սրտից։ Ոչ թե իմ պաշտպանյալի սիրույն եմ մեջբերում այս սրբազան բառերը հիմա, ես դրանք հիշատակում եմ բոլո՜ր հայրերի համար։ Ո՞վ է ինձ լիազորել, որ ուսուցանեմ հայրերին։ Ոչ ոք։ Բայց որպես մարդ ու քաղաքացի կոչ եմ անում՝ vivos voco!<ref>Կոչ եմ անում ապրողներին (լատ.)։
Անզուսպ, գրեթե մոլեգին ծափահարություններն ընդհատեցին այստեղ հռետորին։ Իհարկե, ծափահարում էր ոչ թե ամբղջ դահլիճը, բայց դահլիճի կեսն այնուամենայնիվ ծափահարում էր։ Ծափահարում էին հայրերն ու մայրերը։ Վերևից, ուր տիկիններն էին նստած, ճիչեր ու բացականչություններ լսվեցին։ Թաշկինակներ էին ճոճում։ Նախագահն ամբողջ ուժով սկսեց հնչեցնել իր զանգակը։ Նա հայտնապես ջղայնացել էր հասարակության վարմունքից, բայց ուղղակի չհամարձակվեց «մաքրել» դահլիճը, ինչպես սպառնացել էր քիչ առաջ. նույնիսկ բարձրաստիճան անձինք, շքանշան-աստղերով զարդարված ծերուններ, որոնք հատուկ աթոռների վրա նստել էին դատավորների ետևում, ծափահարում էին և թաշկինակներ ճոճում հռետորին։ Այնպես որ, երբ աղմուկը դադարեց, նախագահը պարզապես բավարարվեց կրկնելով իր խստագույն սպառնալիքը, թե «կմաքրի» դահլիճը, իսկ Ֆետյուկովիչը, հաղթական ու հուզված, շարունակեց իր ճառը նորից։
«Պարոնայք երդվյալ ատենակալներ, դուք հիշում եք այն ահավոր գիշերը, որի մասին այնքան շատ խոսվեց այսօր, այն գիշերը, երբ որդին ցանկապատի վրայից մտավ հոր տունը և վերջապես դեմ առ դեմ կանգնեց իր թշնամու, իրեն ծնունդ տված թշնամու և կեղեքիչի հետ։ Ամբողջ ուժով պնդում եմ՝ փողի համար չէր, որ նա իր հոր տունը վազեց այդ րոպեին. կողոպուտի մեղադրանքն անհեթեթություն է, ինչպես ցույց տվեցի արդեն։ Եվ սպանելու համար չէր, որ ներխուժեց նրա տունը, օ ո՜չ. եթե ունենար այդ դիտավորությունը, գոնե նախօրոք զենքի մասին կհոգար, իսկ պղնձե սանդկոթը վերցրեց բնազդորեն, առանց իմանալու, թե ինչու։ Ենթադրենք, թե նա խաբեց իր հորը՝ այդ նշանները թխկացնելով, ենթադրենք, թե մտավ հոր մոտ. ասացի արդեն, որ ոչ մի րոպե չեմ հավատում այդ առասպելին, բայց լավ, թող այդպես լինի, ենթադրենք այդ բանը մի րոպե։ Պարոնայք ատենակալներ, երդվում եմ ձեզ ամենայն սրբությամբ, եթե իր հայրը չլիներ, այլ կողմնակի մի հակառակորդ, նա կվազեր մի սենյակից մյուսը, կհամոզվեր, որ այդ կինը այնտեղ չէ, և գլխապատառ դուրս կխոյանար, ոչ մի վնաս չհասցնելով իր մրցակցին. գուցե հարվածեր նրան, հրեր, բայց այդքան միայն, որովհետև դա չէր նրա մտահոգությունը, ժամանակ չուներ, պետք է իմանար, թե որտեղ է այդ կինը։ Բայց հա՜յրն էր, հա՜յրը. իր աչքի առաջ կանգնած էր նա իր մանկության օրերից իրեն ատող այդ մարդը, իր թշնամին, իր կեղեքիչը, իսկ այժմ՝ իր հրեշավոր մրցակիցը. և իր հոր այդ կերպարա՜նքը միայն արեց ամեն ինչ։ Ատելության մի զգացում տիրեց նրան ակամա, անդիմադրելիորեն, մտածելն անհնար էր. մի րոպեում ամե՜ն ինչ ծառացավ նրա մեջ։ Խելացնորության ու խելագարության աֆեկտ էր դա, բայց և բնության աֆեկտը, բնության, որ անդիմադրելիորեն ու անգիտակցորեն վրեժ է լուծում իր հավիտենական օրենքների ոտնահարման համար, ինչպես ամեն ինչ բնության մեջ։ Բայց մարդասպանը այդ դեպքում էլ չսպանեց, ես պնդում եմ այս բանը, գոռո՜ւմ եմ սրա մասին. ո՜չ, նա պարզապես սանդկոթը թափահարեց զայրալից նողկանքով, առանց սպանել ուզելու, առանց գիտենալու, որ կսպանի։ Եթե չլիներ այդ ճակատագրական սանդկոթը ձեռքին, գուցե միայն ծեծեր իր հորը, բայց չէր սպանի նրան։ Երբ դուրս վազեց, նա չգիտեր, թե սպանված է ծերունին, որին տապալել էր։ Այդպիսի սպանությունը սպանություն չէ։ Այդպիսի սպանությունը հայրասպանություն էլ չէ։ Ոչ, այդպիսի հոր սպանությունը չի կարող հայրասպանություն կոչվել։ Միայն նախապաշարմունքի հետևանքով կարող է այդպիսի սպանությունը համարվել հայրասպանություն։ Բայց կրկին ու կրկին կոչ եմ անում ձեզ իմ հոգու խորքից՝ կատարվե՞լ է արդյոք, կատարվե՞լ է իսկապես այդ սպանությունը։ Պարոնայք ատենակալներ, եթե մենք դատապարտենք նրան, նա կասի ինքնիրեն. «Այս մարդիկ ոչինչ չեն արել իմ ճակատագրի համար, իմ դաստիարակության, իմ կրթության համար, ոչինչ չեն արել, որ ես ավելի լավ լինեմ, որ ես մարդ դառնամ։ Այս մարդիկ ոչ հաց են տվել ինձ, ոչ էլ ջուր, և բանտում էլ չեն այցելել, երբ մերկ ու մենակ էի, և ահա նույն մարդիկ ինձ աքսորեցին տաժանակրության։ Հաշիվս փակեցի, ես հիմա ոչինչ պարտական չեմ նրանց և ոչ ոքի պարտական չեմ հավիտյանս հավիտենից։ Նրանք չար են, ես էլ չար եմ լինելու։ Նրանք դաժան են, ես էլ դաժան եմ լինելու»։ Ահա՛ թե ինչ կասի նա, պարոնայք ատենակալներ։ Եվ երդվում եմ՝ եթե մեղադրեք նրան, պարզապես կթեթևացնեք նրա վիճակը, նրա խի՜ղճը կթեթևացնեք, նա կանիծի իր թափած արյունը, և ոչ թե կզղջա դրա համար։ Միաժամանակ դուք կոչնչացնեք մարդ դառնալու հնարավորությունը նրա մեջ, որովհետև նա իր ամբողջ կյանքում կմնա չար և կույր։ Բայց ուզո՞ւմ եք սոսկալի, ահեղ մի պատիժ տալ նրան, ամենասարսափելի պատիժը, որ կարելի է երևակայել, և ուզո՞ւմ եք միաժամանակ փրկել ու վերածնել ընդմիշտ նրա հոգին։ Եթե ուզում եք, ապա ընկճեցեք նրան ձեր գթասրտությա՜մբ։ Դուք կտեսնեք, դուք կլսեք, թե ինչպես կցնցվի ու կսարսափի նրա հոգին. «Ես կարո՞ղ եմ դիմանալ այս գթասրտության, ես կարո՞ղ եմ դիմանալ այսքան սիրո, ես արժանի՞ եմ միթե սրան»։ Ահա այսպե՜ս կբացականչի նա։ Օ՜, ես գիտեմ, գիտեմ այդ սիրտը, այդ վայրի, բայց ազնի՜վ սիրտը, պարոնայք ատենակալներ։ Այդ սիրտը կխոնարհվի ձեր սխրանքի առաջ, այդ սիրտը ծարավի է սիրո մեծագործության, նա կբոցավառվի և հարություն կառնի ընդմիշտ։ Կան հոգիներ, որոնք, իրենց սահմանափակության մեջ ծվարած, մեղադրում են ամբողջ աշխարհը։ Բայց խոնարհեցրե՜ք այդպիսի հոգին գթասրտությամբ, սեր ցույց տվեք նրան, և նա կանիծի իր արածը, որովհետև այնքա՜ն շատ են բարի սաղմերը նրա մեջ։ Հոգին կլայնանա ու կտեսնի, թե որքա՜ն գթասիրտ է աստված և որքա՜ն սքանչելի ու արդար են մարդիկ։ Նա կսարսափի, նա կընկճվի զղջահարությունից և այն անսահման պարտականությունից, որ սպասում է նրան այնուհետև։ Եվ նա չի ասի այն ժամանակ՝ «հաշիվս փակեցի», այլ կասի. «Ես մեղավոր եմ բոլոր մարդկանց առաջ և բոլորից ավելի անարժան եմ»։ Զղջման ու տառապակեզ խանդաղատանքի արցունքներով կբացականչի նա. «Մարդիկ ավելի լավ են, քան ես, որովհետև ուզեցին ոչ թե կործանել, այլ փրկե՜լ ինձ»։ Օ՜, ձեզ համար այնքա՜ն հեշտ է կատարել այդ բանը, գթասրտության այդ արարքը, որովհետև, երբ չկա գեթ մի քիչ ճշմարտանման որևէ ապացույց, ձեզ համար չափազանց ծանր կլինի արտասանել, «Այո, մեղավոր է»։ Ավելի լավ է տասը մեղավորի ազատ արձակել, քան պատժել մի անմեղի, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք այս վսեմ ձայնը մեր փառավոր պատմության անցյալ հարյուրամյակից։ Ինձ նման չնչին անձը չէ, որ պիտի հիշեցնի ձեզ, թե ռուսական դատարանը ոչ միայն պատժելու համար է, այլև կործանված մարդուն փրկելո՜ւ համար։ Թո՛ղ ուրիշ ժողովուրդնհր կառչեն տառին ու պատժին, մեզ համար ոգին է կարևոր և իմաստը, կործանվածների փրկությունն ու վերածնունդը։ Եվ եթե այդպես է, եթե իրոք այդպիսին են Ռուսաստանն ու նրա արդարադատությունը, ուրեմն՝ օն առա՜ջ Ռուսաստան. և մի՛ վախեցնեք, օ՜, մի՛ վախեցնեք մեզ ձեր կատաղի տրոյկաներով, որոնցից նողկալով մի կողմ են քաշվում բոլոր ժողովուրդներն իբր թե։ Ոչ թե կատաղի մի տրոյկա, այլ ռուսական վեհապանծ շքակառքն է հանգիստ ու հանդիսավոր ընթացքով հասնելու իր նպատակին։ Դուք եք տնօրինում իմ պաշտպանյալի ճակատագիրը, դուք եք տնօրինում նաև ճակատագիրը մեր ռուսական արդարության։ Դուք կփրկեք, դուք կպաշտպտնեք մեր արդարությունը, դուք կապացուցեք, որ կա՛ն մեր արդարությունը պահպանող մարդիկ, կապացուցեք, որ դա գտնվում է լա՛վ ձեռքերի մեջ»։«Պարոնայք երդվյալ ատենակալներ, դուք հիշում եք այն ահավոր գիշերը, որի մասին այնքան շատ խոսվեց այսօր, այն գիշերը, երբ որդին ցանկապատի վրայից մտավ հոր տունը և վերջապես դեմ առ դեմ կանգնեց իր թշնամու, իրեն ծնունդ տված թշնամու և կեղեքիչի հետ։ Ամբողջ ուժով պնդում եմ՝ փողի համար չէր, որ նա իր հոր տունը վազեց այդ րոպեին. կողոպուտի մեղադրանքն անհեթեթություն է, ինչպես ցույց տվեցի արդեն։ Եվ սպանելու համար չէր, որ ներխուժեց նրա տունը, օ ո՜չ. եթե ունենար այդ դիտավորությունը, գոնե նախօրոք զենքի մասին կհոգար, իսկ պղնձե սանդկոթը վերցրեց բնազդորեն, առանց իմանալու, թե ինչու։ Ենթադրենք, թե նա խաբեց իր հորը՝ այդ նշանները թխկացնելով, ենթադրենք, թե մտավ հոր մոտ. ասացի արդեն, որ ոչ մի րոպե չեմ հավատում այդ առասպելին, բայց լավ, թող այդպես լինի, ենթադրենք այդ բանը մի րոպե։ Պարոնայք ատենակալներ, երդվում եմ ձեզ ամենայն սրբությամբ, եթե իր հայրը չլիներ, այլ կողմնակի մի հակառակորդ, նա կվազեր մի սենյակից մյուսը, կհամոզվեր, որ այդ կինը այնտեղ չէ, և գլխապատառ դուրս կխոյանար, ոչ մի վնաս չհասցնելով իր մրցակցին. գուցե հարվածեր նրան, հրեր, բայց այդքան միայն, որովհետև դա չէր նրա մտահոգությունը, ժամանակ չուներ, պետք է իմանար, թե որտեղ է այդ կինը։ Բայց հա՜յրն էր, հա՜յրը. իր աչքի առաջ կանգնած էր նա իր մանկության օրերից իրեն ատող այդ մարդը, իր թշնամին, իր կեղեքիչը, իսկ այժմ՝ իր հրեշավոր մրցակիցը. և իր հոր այդ կերպարա՜նքը միայն արեց ամեն ինչ։ Ատելության մի զգացում տիրեց նրան ակամա, անդիմադրելիորեն, մտածելն անհնար էր. մի րոպեում ամե՜ն ինչ ծառացավ նրա մեջ։ Խելացնորության ու խելագարության աֆեկտ էր դա, բայց և բնության աֆեկտը, բնության, որ անդիմադրելիորեն ու անգիտակցորեն վրեժ է լուծում իր հավիտենական օրենքների ոտնահարման համար, ինչպես ամեն ինչ բնության մեջ։ Բայց մարդասպանը այդ դեպքում էլ չսպանեց, ես պնդում եմ այս բանը, գոռո՜ւմ եմ սրա մասին. ո՜չ, նա պարզապես սանդկոթը թափահարեց զայրալից նողկանքով, առանց սպանել ուզելու, առանց գիտենալու, որ կսպանի։ Եթե չլիներ այդ ճակատագրական սանդկոթը ձեռքին, գուցե միայն ծեծեր իր հորը, բայց չէր սպանի նրան։ Երբ դուրս վազեց, նա չգիտեր, թե սպանված է ծերունին, որին տապալել էր։ Այդպիսի սպանությունը սպանություն չէ։ Այդպիսի սպանությունը հայրասպանություն էլ չէ։ Ոչ, այդպիսի հոր սպանությունը չի կարող հայրասպանություն կոչվել։ Միայն նախապաշարմունքի հետևանքով կարող է այդպիսի սպանությունը համարվել հայրասպանություն։ Բայց կրկին ու կրկին կոչ եմ անում ձեզ իմ հոգու խորքից՝ կատարվե՞լ է արդյոք, կատարվե՞լ է իսկապես այդ սպանությունը։ Պարոնայք ատենակալներ, եթե մենք դատապարտենք նրան, նա կասի ինքնիրեն. «Այս մարդիկ ոչինչ չեն արել իմ ճակատագրի համար, իմ դաստիարակության, իմ կրթության համար, ոչինչ չեն արել, որ ես ավելի լավ լինեմ, որ ես մարդ դառնամ։ Այս մարդիկ ոչ հաց են տվել ինձ, ոչ էլ ջուր, և բանտում էլ չեն այցելել, երբ մերկ ու մենակ էի, և ահա նույն մարդիկ ինձ աքսորեցին տաժանակրության։ Հաշիվս փակեցի, ես հիմա ոչինչ պարտական չեմ նրանց և ոչ ոքի պարտական չեմ հավիտյանս հավիտենից։ Նրանք չար են, ես էլ չար եմ լինելու։ Նրանք դաժան են, ես էլ դաժան եմ լինելու»։ Ահա՛ թե ինչ կասի նա, պարոնայք ատենակալներ։ Եվ երդվում եմ՝ եթե մեղադրեք նրան, պարզապես կթեթևացնեք նրա վիճակը, նրա խի՜ղճը կթեթևացնեք, նա կանիծի իր թափած արյունը, և ոչ թե կզղջա դրա համար։ Միաժամանակ դուք կոչնչացնեք մարդ դառնալու հնարավորությունը նրա մեջ, որովհետև նա իր ամբողջ կյանքում կմնա չար և կույր։ Բայց ուզո՞ւմ եք սոսկալի, ահեղ մի պատիժ տալ նրան, ամենասարսափելի պատիժը, որ կարելի է երևակայել, և ուզո՞ւմ եք միաժամանակ փրկել ու վերածնել ընդմիշտ նրա հոգին։ Եթե ուզում եք, ապա ընկճեցեք նրան ձեր գթասրտությա՜մբ։ Դուք կտեսնեք, դուք կլսեք, թե ինչպես կցնցվի ու կսարսափի նրա հոգին. «Ես կարո՞ղ եմ դիմանալ այս գթասրտության, ես կարո՞ղ եմ դիմանալ այսքան սիրո, ես արժանի՞ եմ միթե սրան»։ Ահա այսպե՜ս կբացականչի նա։ Օ՜, ես գիտեմ, գիտեմ այդ սիրտը, այդ վայրի, բայց ազնի՜վ սիրտը, պարոնայք ատենակալներ։ Այդ սիրտը կխոնարհվի ձեր սխրանքի առաջ, այդ սիրտը ծարավի է սիրո մեծագործության, նա կբոցավառվի և հարություն կառնի ընդմիշտ։ Կան հոգիներ, որոնք, իրենց սահմանափակության մեջ ծվարած, մեղադրում են ամբողջ աշխարհը։ Բայց խոնարհեցրե՜ք այդպիսի հոգին գթասրտությամբ, սեր ցույց տվեք նրան, և նա կանիծի իր արածը, որովհետև այնքա՜ն շատ են բարի սաղմերը նրա մեջ։ Հոգին կլայնանա ու կտեսնի, թե որքա՜ն գթասիրտ է աստված և որքա՜ն սքանչելի ու արդար են մարդիկ։ Նա կսարսափի, նա կընկճվի զղջահարությունից և այն անսահման պարտականությունից, որ սպասում է նրան այնուհետև։ Եվ նա չի ասի այն ժամանակ՝ «հաշիվս փակեցի», այլ կասի. «Ես մեղավոր եմ բոլոր մարդկանց առաջ և բոլորից ավելի անարժան եմ»։ Զղջման ու տառապակեզ խանդաղատանքի արցունքներով կբացականչի նա. «Մարդիկ ավելի լավ են, քան ես, որովհետև ուզեցին ոչ թե կործանել, այլ փրկե՜լ ինձ»։ Օ՜, ձեզ համար այնքա՜ն հեշտ է կատարել այդ բանը, գթասրտության այդ արարքը, որովհետև, երբ չկա գեթ մի քիչ ճշմարտանման որևէ ապացույց, ձեզ համար չափազանց ծանր կլինի արտասանել, «Այո, մեղավոր է»։ Ավելի լավ է տասը մեղավորի ազատ արձակել, քան պատժել մի անմեղի, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք այս վսեմ ձայնը մեր փառավոր պատմության անցյալ հարյուրամյակից։ Ինձ նման չնչին անձը չէ, որ պիտի հիշեցնի ձեզ, թե ռուսական դատարանը ոչ միայն պատժելու համար է, այլև կործանված մարդուն փրկելո՜ւ համար։ Թո՛ղ ուրիշ ժողովուրդներ կառչեն տառին ու պատժին, մեզ համար ոգին է կարևոր և իմաստը, կործանվածների փրկությունն ու վերածնունդը։ Եվ եթե այդպես է, եթե իրոք այդպիսին են Ռուսաստանն ու նրա արդարադատությունը, ուրեմն՝ օն առա՜ջ Ռուսաստան. և մի՛ վախեցնեք, օ՜, մի՛ վախեցնեք մեզ ձեր կատաղի տրոյկաներով, որոնցից նողկալով մի կողմ են քաշվում բոլոր ժողովուրդներն իբր թե։ Ոչ թե կատաղի մի տրոյկա, այլ ռուսական վեհապանծ շքակառքն է հանգիստ ու հանդիսավոր ընթացքով հասնելու իր նպատակին։ Դուք եք տնօրինում իմ պաշտպանյալի ճակատագիրը, դուք եք տնօրինում նաև ճակատագիրը մեր ռուսական արդարության։ Դուք կփրկեք, դուք կպաշտպտնեք մեր արդարությունը, դուք կապացուցեք, որ կա՛ն մեր արդարությունը պահպանող մարդիկ, կապացուցեք, որ դա գտնվում է լա՛վ ձեռքերի մեջ»։
=== XIV։ Գեղջուկներն ամուր մնացին ===