Ամալիենշտրասսեում գտնվող ռայզեբյուրոյում ամեն ինչ շատ սովորական էր։ Բազմաթիվ գունագեղ պլակատներ և պրոսպեկտներ առաջարկում էին ցանկացողներին դիտել եգիպտական բուրգերը, իսլանդանկան գեյզերները, նորվեգական ֆյորդներըֆյորդերը, տաքանալ Բագամյան կղզիներում, դահուկներով սահել շվեյցարական Ալպերի լանջերին, կամ ճանապարհորդել հայտնի «Թագուհի Եղիսաբեթ երկրորդ» օվկիանոսային լայներով։
Ես հարցրեցի ֆրոյլայն Գլոբկեին և ինձ ցույց տվեցին համակարգչային էկրանով առանձնացված անկյունում, շիկակակարմիր մազերով պեպենոտ աղջկան։