Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Պատմություն՝ արված տկարամիտների հիվանդասենյակում |հեղինակ = [[Ջեկ Լոնդոն]] |...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Պատմություն՝ արված տկարամիտների հիվանդասենյակում
|հեղինակ = [[Ջեկ Լոնդոն]]
|թարգմանիչ = Վ․ Հովակիմյան
|աղբյուր =
}}
Ե՞ս։ Ոչ, ես խելագար չեմ։ Ես այստեղ ասիստենտի պաշտոն եմ կատարում։ Ուղղակի չեմ հասկանում, ի՞նչ կանեին առանց ինձ, միսս Քելսին և միսս Ջոնսը։ Այդ պալատում կան քսանհինգ ամենից ավելի ալարկոտ տկարամիտներ, որոնց նմանը երբեք չի եղել։ Ո՞վ կկերակրեր նրանց, եթե ես չլինեի։ Տկարամիտներին կերակրելը ինձ դուր է գալիս։ Նրանք ոչ մի գլխացավանք չեն պատճառում և չեն էլ կարող։ Նրանց բոլորի ոտքերն ու ձեռքերը ինչ֊որ բանով պակասավոր են և նրանք խոսել չգիտեն։ Այնքա՜ն նվազ են նրանք։ Իսկ ես կարող եմ քայլել, խոսել և անել այն ամենը, ինչ որ հաճելի է։ Տկարամիտների հետ հարկավոր է վարվել շատ զգույշ և պետք չէ նրանց չափազանց արագ կերակրել։ Թե չէ, մեկ էլ տեսար խեղդվեցին։ Միսս Ջոնսը ասում է, որ ես այդ գործի մեծ գիտակ եմ։ Ամեն անգամ, երբ մեր ապաստանը նոր դայակ է գալիս, ես սովորեցնում եմ նրան, թե ինչպես պետք է անել այդ։ Ա՜յ թե ծիծաղում են, երբ նորեկն սկսում է նրանց կերակրել։ Նա այնքան դանդաղ ու զգույշ է կերակրում, որ մինչև հասցնում է նախաճաշը նրանց բերանը ճխտել, գալիս է ընթրիքի պահը։ Այդ ժամանակ ես սկսում եմ սովորեցնել նրան, չէ՞ որ ես մեծ գիտակ եմ։ Բժիշկ Դալրիմփլը նույնպես հաստատում է այդ, նա հո գիտի ու գիտի։ Եթե մոտեցում ունենաս, տկարամիտը կարող է կրկնակի արագ ուտել։
Իմ անունր Թոմ է․ ես քսանութ տարեկան եմ։ Մեր հիմնարկում բոլորը ճանաչում են ինձ։ Չէ՞ որ դա հատուկ հիմնարկ է։ Այն գտնվում է Կալիֆորնիա նահանգում և ղեկավարվում է տեղական քաղաքագետների կողմից։ Այո՛, այո՛, ես այդ գիտեմ։ Ես այստեղ ապրում եմ արդեն շատ վաղուց։ Բոլորն ինձ վստահում են։ Հաճախ ինձ որևէ հանձնարարություն են տալիս, և ես հիմնարկով մեկ այս ու այն կողմ եմ վազվզում, իհարկե, եթե զբաղված չեմ տկարամիտների հետ։ Ես շատ եմ սիրում նրանց։ Երբ նրանց հետ եմ, ես մի ավելորդ անգամ համոզվում եմ այն բանում, թե որքան բախտավոր եմ, որ ինքս տկարամիտ չեմ։
Մեր այս տունը ինձ դուր է գալիս, իսկ նրա պատերից դուրս՝ ամեն ինչ անդուր է։ Մի անգամ արդեն ես եղել եմ այնտեղ՝ դրսում, բայց ետ եկա, և ինձ նորից ընդունեցին։ Ես սիրում եմ ապրել տանը, իսկ սրանից ավելի լավ տուն չես գտնի։ Ես իսկի էլ նման չեմ տկարամիտ մարդու, ճիշտ չէ՞։ Դա երևում է առաջին հայացքից։ Ես ասիստենտ եմ։ Իսկ ցանցառի համար դա քիչ բան չէ։ Ի՞նչ բան է ցանցառը։ Դա նույն աննորմալն է։ Ես կարծում էի, թե գիտեք։ Մենք ամենքս այստեղ ցանցառներ ենք։
Բայց ես բարձրագույն կարգի ցանցառ եմ։ Բժիշկ Դալրիմփլը ասում է, որ մեր հիմնարկի գժերի համեմատ ես չափազանց խելացի եմ։ Բայց դա ես ոչ մեկին չեմ պատմում։ Ըստ իս՝ մեզ համար այստեղ իսկի էլ վատ չէ։ Երբեք ես ընկնավորության մեջ չեմ ընկնում, ինչպես մյուս ցանցառները։ Տեսնո՞ւմ եք այն տունը, ծառից այն կողմ։ Այնտեղ ապրում են բարձրակարգ ընկնավորները։ Նրանք զարհուրելի պարծենկոտներ են, որովհետև հասարակ ցանցառներ չեն։ Իրենց տունը նրանք անվանում են ակումբ, և հավատացնում, որ ամենևին էլ վատը չեն նրանցից, որոնք ապրում են դրսում, միայն թե իրենք փոքր֊ինչ տխուր են։ Ես այնքան էլ չեմ սիրում նրանց, միշտ ծիծաղում են վրաս, եթե միայն ընկնավորված չեն ջղաձգվում։ Բայց թքած դրանց վրա, ես այդ մոլուցքի մեջ չեմ ընկնի, ոչ էլ գլուխս պատերին կզարկեմ։ Մեկ էլ տեսար, հանկարծ, նրանք խելագարների պես սկսում են վազվզել սենյակում, կարծես թե նրստելու տեղ են որոնում, բայց չեն նստում։ Ստորակարգ ընկնավորները զզվելի են, իսկ բարձրակարգ ընկնավորները՝ քթները միշտ վեր ցցած։ Ուրախ եմ, որ ես ընկնավոր չեմ։ Դրանք առանձնապես մի բան չեն։ Նրանց գործը միայն շաղակրատելն է։
Միսս Քեսլին պնդում է, թե ես էլ եմ սաստիկ շաղակրատում։ Բայց ես խելացի բաներ եմ ասում, իսկ ոչ մի ցանցառ դրան ընդունակ չէ։ Բժիշկ Դալրիմփլը ասում է, որ ես օժտված եմ պերճախոսությամբ։ Այո՛, ես ինքս էլ այդ գիտեմ։ Եթե դուք միայն լսեիք, թե ոնց եմ ինքս ինձ խոսում, կամ էլ տկարամիտների հետ։ Մեկ-մեկ մտքովս անցնում է, որ վատ չէր լինի, եթե քաղաքական գործիչ դառնայի, բայց դա շատ մեծ գլխացավանք է։ Նրանք բոլորն էլ դատարկախոսներ են և միշտ էլ կառչում են դրանից։
Խելագարներ մեր հիմնարկում չկան։ Ուղղակի բոլորի խելքը մի քիչ տեղը չէ։ Մեզ մոտ, երբեմն, խիստ զվարճալի տեսարաններ ես դիտում։ Պատմեմ, լսեք։ Մեզ մոտ աղջիկներ կան, ինը֊տասներկու հոգի։ Բոլորն էլ բարձրագույն կարգի։ Նրանց հանձնարարված է ճաշի սեղանը գցել։ Երբեմն այդ գործը ժամանակիg շուտ գլուխ բերելով, նրանք նստում են շուրշանակի և սկսում շաղակրատել։ Իսկ ես սուսուփուս թաքնվում եմ դռան ետևն ու լսում։ Ա՜յ թե զվարճալի է, հա, ծիծաղից կարելի է մեռնել։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ի՞նչ են խոսում։ Նախ նրանք երկա՜ր-երկա՜ր, լուռ նստում են։ Հետո մեկն ասում է՝ «Փա՜ռք աստծո, որ խելքս տեղն է»։ Իսկ մյուսները հավանությամբ գլխով են անում ու նորից լռում։ Որոշ ժամանակ անց մեկ ուրիշն ասում է՝ «Փա՜ռք աստծո, որ խելքս տեղն է»։ Եվ դարձյալ բոլորը գլխով են անում։ Եվ այսպես հերթով կրկնում են նույն բանը։ Դե մի՞թե ցանցառներ չեն։ Ինքներդ որոշեք։ Ես էլ եմ ցանցառ, բայց փառք աստծո, ոչ նրանց նման։
Իսկ երբեմն էլ ինձ թվում է, թե ես իսկի էլ ցանցառ չեմ։ Ես նվագում եմ օրկեստրում և նոտաներ կարդալ գիտեմ։ Նվագախմբում բոլորը ցանցառներ են համարվում, բացի դիրիժորից. նա իսկական խելագար է։ Մենք այդպես ենք կարծում, բայց այդ մասին միշտ էլ լռում ենք, և խոսում միայն իրար մեջ։ Չէ՞ որ նրա աշխատանքը սերտորեն կապված է քաղաքականությանը, իսկ մենք չենք ուզում, որ նա գործից զրկվի։ Ես թմբուկ եմ զարկում։ Առանց ինձ մեր հիմնարկում յոլա չեն կարող գնալ։ Ես այդ լավ գիտեմ։ Մի անգամ ես հիվանդացա։ Ուղղակի զարմանում եմ, նրանց մոտ ինչպե՞ս ամեն բան տակնուվրա չեղավ, երբ ես պառկած էի լազարեթում։
Ուզածս պահին ես կարող եմ հեռանալ այստեղից. եթե միայն ցանկանամ։ Չէ՞ որ այնքան էլ տկարամիտ չեմ, ինչպես կարող են կարծել ուրիշները։ Բայց ես այդ մասին պապանձվում եմ։ Այստեղ ինձ համար վատ չէ։ Այստեղ առանց ինձ ամեն բան շուռ կգա։ Վախենում եմ միայն, մի օր գլխի ընկնեն, որ ես իսկի էլ տկարամիտ չեմ, ու ինձ դուրս վռնդեն դեպի մեծ աշխարհը, ուր ես ստիպված կլինեմ ինքս հոգալ իմ մասին։ Իսկ ես գիտեմ, թե ինչ բան է մեծ աշխարհը. ես չեմ սիրում այն։ Ինձ համար այստեղ լավ է, և ուրիշ ոչինչ ես չեմ ուզում։
Դուք երբեմն իմ դեմքին քմծիծաղ եք տեսնում։ Ես դա չեմ կարող թարկ տալ։ Բայց երբեմն քմծիծաղ եմ տալիս դիտավորյալ։ Բայց և այնպես ես այնքան էլ այլանդակ չեմ։ Հաճախ ինքս ինձ նայում եմ հայելու մեջ։ Ծիծաղելի բերան ունեմ, կախ ընկած պռոշներ և փտած ատամներ։ Տկարամիտ մարդուն մի կիլոմետրից կարելի է ճանաչել։ Բավական է միայն նայել նրանց բերանին ու ատամներին։ Բայց դա չի ապացուցում, որ ես տկարամիտ եմ։ Ուղղակի բախտս բերել է, որ ես այդքան նման եմ նրանց։
Ինչ ասես, որ ես չգիտեմ։ Դուք կապշեիք, եթե ես բոլոր գիտելիքներս դրսևորեի։ Բայց եթե մի բան ես չեմ ուզում հասկանալ, կամ էլ եթե ինձ հարկադրում են մի բան անել, որն իմ սրտովը չէ, տեղնուտեղր պռոշս կախ եմ գցում, քրմծիծաղ տալիս ու բառաչում։ Ես շատ եմ տեսել, թե ոնց են բառաչում ցածրակարգ տկարամիտները։ Եվ ինձ համար մեծ բան չէ ցանկացածս մարդուն մոլորեցնել։ Ես կարող եմ բառաչել բոլոր երանգներով։ Միսս Քեսլին վերջերս ինձ ապուշ անվանեց։ Տկարամիտ ձևանալով, ինձ հաջողվեց խաբել նրան, և նա խիստ ջղայնացավ։
Մի անգամ միսս Քեսլին ինձ հարցրեց. «Ինչո՞ւ չես գիրք՝ դրում տկարամիտների մասին»։ Այդ րոպեին ես նրան խորհուրդ էի տալիս, թե ինչպես խնամ ել պստիկ Ալբերտին t Պստիկ Ալբերտր տկարամիտ է։ Ես միշտ էլ հասկանում եմ նրա ուզածր, այն բանից, թե ինչ ձևով է ճպպացնում իր ձախ աչքը։ Հենց այդ էի բացատրում միսս Քեսլիին, իսկ նա վրդովվեց. այնինչ այդ բանր ինքր չգիտեր։ Գուցե երբևէ այդ դիրքը ես կգրեմ, միայն թե դրա դրելր մեծ գլխացավանք է. մինչդեռ խոսելր, ինչ խոսք, ավելի հեշտ է գրելուց։
Դուք երբևէ միկրոցեֆալ տեսե՞լ եք։ Դա բռունցքից ոչ մեծ պստլիկ գլխով երեխա է։ Դրանք, որպես կանոն, բոլորն էլ տկարամիտներ են, բայց շատ երկար են ապրում։ Հիդրոցեֆալներր պարտադիր չէ, որ տկարամիտ լինեն։ Նրանք մեծգլխանի են և առավել ընդունակ։ Բայց նրանք երբեք կենդանի չեն մնում. միշտ էլ մեռնում են։ Նայում ես այդպիսի մեկին ու մտածում. «Ուր որ է՝ շունչր կփչի»։ Երբեմն, երբ ծուլություն է գալիս վրաս, կամ երբ դայակն սկսում է փնթփնթալ, ափսոսում եմ, որ տկարամիտ չեմ. չէին հարկադրի աշխատել և դեռ գդալով էլ կկերակրեին։ Բայց գուցե ավելի լավ է մնամ այնպիսին, ինչպիսին որ կամ. ու սրտիս ուզածի չափ դուրս տամ։
Իսկ երեկ բժիշկ Դալրիմփլը ասաց. «Թոմ, ի՞նչ կանեի ես առանց քեզ»։ Իսկ նա գիտի, թե ինչ է ասում։ Հանաք բան հո չի, ահա երկու տարի է, ինչ հազարավոր ցանցառներ նրա խնամքի տակ են։ Նրանից առաջ, մեզ մոտ, բժիշկ Ուոտկոմն էր։ Ախր չէ՞ որ նրանց նշանակում են։ Դե այդ ամենը քաղաքականություն է։ Դրանց նման քանի՜-քանիսներին եմ տեսել։ Ես ապաստան եկա, երբ դրանց անունն էլ չկար։ Արդեն քսանհինգ տարի է, այս հիմնարկում եմ։ Ո՛չ, չկարծեք, թե ափսոսում եմ, և դժվար թե սրանից ավելի լավ հաստա-տություն գտնվի։
Ցանցառ դառնալը հեչ բան է։ Վերցնենք բժիշկ Դալրիմփլին. ա՜յ թե հոգեհան է լինում, հա՜։ Նրա դրությունր ամբողջովին կախված է քաղաքական ինտրիգներից։ Կարող եք չկասկածել, որ մենք զրուցում ենք քաղաքականությունից և այդ մասին ամեն ինչ գիտենք։ Դա վատ է։ Այնպիսի հաստատություն, ինչպիսին մերն է, չպետք է ղեկավարվի քաղաքականության կողմից։ Նայեցեք բժիշկ Դալրիմփլին. երկու տարի է, ինչ նա այստեղ է, բայց մի գեղեցիկ օր, ինչ֊որ քաղաքական խծբծանքների պատճառով նրան դուրս կվռնդեն և տեղը նոր բժիշկ կնշանակեն, որը բան չի հասկանում մեր գործից։
Իսկ իմ այստեղ եղած ժամանակ որքա՜ն դայակներ են փոխվել։ Նրանցից ոմանք իսկի էլ տգեղ չեն։ Բայց նրանք գալիս են ու գնում։ Նրանցից շատերը ամուսնանում են։ Մեկ֊մեկ մտածում եմ. վատ չէր լինի, եթե ես էլ ամուսնանայի։ Մի անգամ այդ մասին խոսք բացեցի բժիշկ Ուոտկոմի մոտ, բայց նա ասաց, որ ցավոք սրտի՝ ցանցառներին չի թույլատրվում ամուսնանալ։ Մի անգամ ես սիրահարվեցի։ Նա դայակ էր։ Չեմ ուզում տալ նրա անունը։ Նա ուներ կապույտ աչքեր, շեկ մազեր և քնքուշ ձայն։ Ես նրան դուր էի գալիս, ինքն ասաց այդ։ Նա միշտ հորդորում էր ինձ՝ լինել բարի ու հնազանդ։ Եվ ես նրան լսում էի, մինչև այն պահը... Երբ փախա։ Հասկանո՞ւմ եք, նա մեզ թողեց և ամուսնացավ։ Ու այդ մասին ինձ ոչ մի խոսք չասաց։
Ամուսնությունը ես համարում եմ ոչ այնքան հաճելի բան, ինչպիսին այն թվում է։ Բժիշկ Էնգլին և իր կինը հաճախ կռվում են։ Ինքս եմ տեսել։ Իսկ մի անգամ էլ լսեցի, թե ինչպես այդ կինը իր ամուսնուն խելագար անվանեց։ Բայց ոչ ոք իրավունք չունի մարդուն խելագար անվանել, եթե նա ամենևին էլ խելագար չէ։ Ա՜յ թե բժիշկ Էնգլինը կատաղեց։ Բայց նա երկար չդիմացավ այստեղ։ Դարձյալ ինչ-որ քաղաքական խծբծանքներ, և նրան քշեցին։ Նրա տեղր բժիշկ Մադեվիլը եկավ։ Նա ամուրի էր։ Մի անգամ ես լսեցի նրա խոսակցությունը ինժեների հետ։ Ինժեներն ու իր կինը իրար հետ ապրում էին շան ու կատվի պես։ Բժիշկ Մադեվիլը ինժեներին ասաց. «Ես բախտավոր եմ, որ կապված չեմ շրջազգեստի հետ»։ Շրջազգեստը կանացի հագուստ է։ Ես գիտեմ, թե նա ինչը նկատի ուներ, թեկուզև մի քիչ ցանցառ եմ։ Բայց ես սուս եմ կենում։ Երբ լեզուդ քեզ ես քաշում, շատ հետաքրքրական բաներ կլսես։
Կյանքում ես շատ բան եմ տեսել։ Մի անգամ ինձ իրենց մոտ վերցրին ոմն Բոպպ ամուսիններ։ Գնացքով ես քառասուն մղոն գնացի։ Նրանք ֆերմա ունեին։ Բժիշկ Էնգլինը Բոպպ ամուսիններին հայտնեց, որ ես ուժեղ ու բանիմաց մարդ եմ։ Այդ ես էլ հաստատեցի։ Ուզում էի, որ ինձ կրթեն։ Պիտեր Բոպպը խոստացավ, թե իրենց մոտ ինձ համար լավ կլինի. և փաստաբանները ձևակերպեցին բոլոր թղթերր։
Բայց շատ շուտով հասկացա, որ ֆերման ամենևին էլ այն տեղը չէ, որը ինձ պետք էր։ Միսիս Բոպպը, չգիտես ինչու, մահու չափ վախենում էր ինձնից և չէր թույլատրում տանը քնեմ։ Նրանք ցախատանը ինձ համար հարմարություն ստեղծեցին ու հարկադրեցին, որ այնտեղ քնեմ։ Ես պարտավոր էի զարթնել առավոտյան ժամը չորսին, ձիերին կեր տալ, կովերը կթել, և կաթը բաժանել հարևաններին։ Դա հենց էնպես, փուչ գործ էր համարվում, բայց բանից դուրս էր գալիս, որ ես առավոտից իրիկուն մեջքս ծռում էի, փայտ էի ջարդում, հավանոցը մաքրում, բանջարանոցր ջրում և ի՜նչ ասես որ չէի անում։ Ո՛չ ուրախություն կար, ո՛չ էլ ազատ ժամանակ։
Լսե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ։ Ըստ իս՝ ավելի լավ է տկարամիտներին կերակրել կաթնաշիլայով, քան ցուրտ առավոտներին կով կթել։ Միսիս Բոպպը չէր ուզում, որ ես խաղամ իր երեխաների հետ։ Նա վախենում էր։ Ես ինքս էլ էի վախենում։ Երբ ոչ ոք չէր տեսնում, նրանք դնչիկները ծռմռում էին վրաս, տնազ անում, անվանում լուսնոտ։ Ինձ այնտեղ բոլորը լուսնոտ Թոմ էին կանչում։ Իսկ հարևանների երեխաներր ինձ քարկոծում էին։ Այստեղ մեր տանը նման բաներ չեն լինում։ Տկարամիտները առավել բարեկիրթ են։
Միսիս Բոպպը ճմկթում էր ինձ, մազերիցս քաշում, երբ իրեն թվում էր, թե ես փախչում եմ գործից ու գլուխ պահում։ Իսկ ես այդ ամենին պատասխանում էի միայն խենթավուն քրքիջով։ Նա շատ անգամ է ասել, որ ես մի օր իրեն գերեզման կքշեմ։ Մի օր արոտում ես մոռացա ծածկել ջրհորի բերանը։ Հորթուկը մեջն ընկավ ու խեղդվեց։ Պիտեր Բոպպը խոստացավ ինձ քոթակել, և կատարեց իր խոստումը։ Նա սանձերը ձեռքն առավ ու վրաս պրծավ։ Դա մի զարհուրելի բան էր։ Ինձ երբեք չեն ծեծել։ Որ մեզ այստեղ որևէ մեկին ծեծած լինեն... Չէ՛, դա չի եղել։ Ահա թե ինչու եմ ասում, որ այս հաստատությունն ինձ համար ամենահարմարավետ վայրն է։
Ես գլուխ եմ հանում օրենքներից, և գիտեմ, որ նա իրավունք չուներ ինձ ծեծելու։ Դա դաժան բան է։ Իսկ խնամակալական խորհրդի թղթերում ասված է, որ ինձ հետ չի կարելի դաժան վարվել։ Բայց այն ժամանակ ես նրան ոչինչ չասացի, ու սկսեցի սպասել հարմար ժամանակի, և արդեն դրանից կարելի է եզրակացնել ես ցանցառ եմ, թե ոչ։ Սպասեցի երկար. դիտավորյալ դանդաղ էի աշխատում, և ավելի հաճախ խենթավուն քրքջում ու բառաչում։ Բայց նա ինձ տուն չէր ուղարկում, մի բան, որի մեջ այդքան հուսով էի։ Մի անգամ առավոտյան, դա պատահեց ամսվա սկզբին, միսիս Բրաունը ինձ երեք դոլար տվեց, դա կաթի վարձն էր, որը նա գնում էր Պիտեր Բոպպից։ Նույն օրը երեկոյան ես տիկին Բրաունի համար կաթ բերեցի և պարտավոր էի նրան հանձնել Պիտեր Բոպպի գրությունը՝ փողն ստանալու մասին։ Բայց ես այդ բանը չարեցի. գնացի երկաթուղու կայարան, ուրիշների պես տոմս գնեցի, ու հայդե, նորից տունս եկա։ Ահա թե ինչպիսի ցանցառ եմ ես։
Այդ ընթացքում բժիշկ Էնդլինը գնացել էր ապաստանից. նրա տեղը նշան ակել էին բժիշկ Մադեվիլին։ Ես ուղղակի նրա կաբինետը մտա. նա ինձ չէր ճանաչում։ «Բարև ձեզ,— ասաց նա.— այսօր ընդունելություն չկա»։ «Ընդունելության համար չեմ եկել,— ասում եմ,— իմ անունր Թոմ է, ես այստեղացի եմ»։ Զարմանքը չթաքցնելով, նա սուլեց։ Ես հայտնեցի նրան, թե ինչն ինչոց է. ցույց տվի սանձերի թողած հետքերը, իսկ նա ջղայնացավ ու հայտարարեց, թե կզբաղվի այդ գործով։
Տեսնելու բան էր, թե ոնց ուրախացան տկարամիտները իմ վերադարձով։
Ես ուղիղ գնացի նրանց հիվանդասենյակը։ Նոր դայակը կերակրում էր պստիկ Ալբերտին։ «Սպասե՛ք,— ասացի դայակին։— Այդպես բան դուրս չի գա. մի՞թե չեք տեսնում, թե նա ոնց է ճպպացնում իր ձախ աչքը։ Տվեք ցույց տամ, ինչպես պետք է նրան կերակրել»։ Երևի նա կարծեց, որ ես նոր բժիշկ եմ, և հլու գդալը ինձ տվեց։ Թվում է, թե մեկնելուս օրից պստիկ Ալբերտը ոչ մի անգամ այդպես ախորժակով չէր կերել։ Տկարամիտների հետ այնքան էլ դժվար չէ, եթե մոտեցում ունես։ Մի անգամ ես լսեցի, թե ինչպես միսս Ջոնսը, միսս Քեսլիին ասաց, որ ես տկարամիտների հետ վարվեցողության առանձնահատուկ շնորհք ունեմ։
Երբևէ կխոսեմ բժիշկ Դալրիմփլի հետ, և վկայական կպահանջեմ առ այն, որ ես ցանցառ չեմ։ Այն ժամանակ կխնդրեմ նրան, որ ինձ իսկական ասիստենտ նշանակի, վաթսուն դոլար ամսականով, ուտելիքն էլ վրան։ Իսկ հետո կամուսնանամ միսս Ջոնսի հետ, և մենք կապրենք ուրախ ու լիառատ։ Իսկ եթե նա ինձ մերժի, ես կամուսնանամ միսս Քեսլիի հետ, կամ էլ մի ուրիշ քրոջ։ Նրանցից շատերն են ուզում մարդու գնալ։ Եվ թքած, եթե կինս երբևէ բորբոքվի ու ինձ խելագար անվանի։ Ի՞նչ կա որ. եթե սովոր ես աննորմալների հետ գործ ունենալ, կին ղեկավարելը իսկի էլ դրժվար չէ։
Ես ձեզ դեռ չեմ պատմել, թե ինչպես մի անգամ փախա այստեղից։ Փախուստ տալու միտքը գլխովս չէր էլ անցնի, եթե Չառլին ու Ջոն չդրդեին ինձ։ Նրանք երկուսով էլ ընկնավորներ են։ Այդ օրը ես ինչ֊որ հանձնարարությամբ մտա բժիշկ Ուիլսոնի կաբինետը։ Երբ վերադառնում էի հիվանդասենյակ, մեկ էլ հանկարծ նկատեցի Չառլիին ու Ջոնին. նրանք թաքնվել էին մարմնամարզական դահլիճի անկյունում և ինձ ինչ-որ նշաններ էին անում։ Ես մոտեցա նրանց։
― Ողջո՜ւյն,— ասաց Ջոն,— ո՞նց են յոլա գնում տկարամիտներդ։
― Հիանալի,— պատասխանեցի ես։— Իսկ ընկնավորների մոտ ի՞նչ նորություն կա։
Նրանք դիվոտեցին, իսկ ես շատ հանգիստ շարունակեցի ճանապարհս։ Եվ հանկարծ լսում եմ.
― Թո՛մ, մենք որոշել ենք փախչել. չե՞ս գա մեզ հետ։
― Էդ ինչո՞ւ,— հարցնում եմ ես։
― Մենք ուզում ենք հասնել լեռան կատարը,— ասում է Ջոն։
— Եվ գտնել ոսկեբեր երակը,— ավելացնում է Չառլին։— Մենք իսկի էլ ընկնավորներ չենք, արդեն առողջացել ենք։
― Շա՛տ լավ,— ասում եմ։
Մենք գաղտագողի անցանք մարմնամարզական դահլիճի կողքով և բակ ելանք։ Տասը րոպե դեռ չէինք քայլել, երբ ես կանգ առա։
― Բանն ինչո՞ւմն է,— հարցնում է Ջոն։
― Սպասեցեք,— ասում եմ,— ես պետք է ետ գնամ։
― Ինչո՞ւ,— հարցնում է Ջոն։
― Գնամ պստիկ Ալբերտին բերեմ։
Նրանք այստեղ կատաղեցին ու ասացին, որ գլխիցս հանեմ այդ միտքը։ Բայց ես չլսելու տվի. գիտեի, որ մեկ է, նրանք ինձ կսպասեն։ Բանն այն է, որ արդեն քսանհինգ տարի ապրում եմ այստեղ, և հինգ մատիս պես գիտեմ լեռնային բոլոր կածանները։ Իսկ Չառլին ու Ջոն այդ կածաններին ծանոթ չեն։ Ահա թե ինչո՞ւ ես պետք եկա նրանց։
Ես ետ դարձա պստիկ Ալբերտին բերելու։ Նա ոչ քայլել գիտի, ոչ էլ խոսել. միայն բառաչում է։ Զեռքերիս վրա դրած՝ նրան տարա։ Մենք անցանք ամենահեռավոր մարգագետինը, որից այն կողմ ես երբեք չեմ եղել։ Շուտով անտառն ու թփուտներն այնքան խտացան, որ ես կորցրի կածանը, և մենք ետ դարձանք դեպի այն ճանապարհը, որով կովերին դեպի գետակն են քշում՝ ջրելու։ Իսկ հետո, ցանկապատի վրայով մագլցելով, անցանք ու հայտնվեցինք մեր օթևանի սահմաններից հեռու։
Գետակն անցնելով, մենք սկսեցինք մագլցել բարձր բլուրը։ Նրա լանջերը ծածկված էին բարձր ծառերով, այնպես որ պետք չեղավ ճեղքել-անցնել մացառուտների միջով։ Բայց վերելքը չափազանց դիք էր, մենք սայթաքում էինք թափված տերևների վրա և դժվարությամբ շարժվում առաջ։ Որքան ավելի հեռու, այնքան ավելի վատ։ Լեռնուղին անցնում էր հենց անդունդի պռնգով, և մենք պետք է քառասուն ֆուտ անցնեինք այդ զարհուրելի զառիթափով։ Սայթաքեցիր թե չէ, ներքև կթռչես հազար, կամ էլ հարյուր ֆուտանոց բարձունքից։ Ընկնելը չես ընկնի. միայն թե ցած կգլորվես։ Ալբերտին ձեռքերիս մեջ առած, ես գնում էի առջևից. իմ ետևից գալիս էր Ջոն։ Բայց Չառլին կեսին հասնելով, վախեցավ։
― Հիմա ուր որ է՝ ընկնավորությունս վրա կտա,— հայտարարեց նա ու կպավ գետնին։
― Ամենևի՛ն, մտքիցդ հանի՛ր,— ասաց Ջոն։— Հապա էդ ո՞ւր նստեցիր։ Քեզ հետ դա միշտ պատահում է կանգնած ժամանակ։
— Ընկնավորությունը հո մի տեսակ չի լինում,— առարկեց Չառլին ու նվնվաց։
Եվ նա սկսեց ողջ մ ա րմն ով ուժգնորեն ցնցվել ու ջղաձգվել։ Բայց քանի որ խիստ եռանդուն էր գործում, նրան այդպես էլ չհաջողվեց նույնիսկ ամենաթույլ ընկնավորություն սարքել։
Ջոն կատաղեց և հայհոյանքների մի ամբողջ տարափ թափեց Չառլիի վրա։ Սակայն դա չօգնեց։ Այստեղ ես սկսեցի հեզիկ գգվանքով Չառլիին համոզել։ Գգվանքն է միայն, որ աննորմալներին ծնկի է բերում։ Բավական է համբերությունից դուրս գաս, և ամեն ինչ համարիր կորած։ Չէ՞ որ ինձ հետ էլ է նույն բանը պատահել։ Ահա թե ինչու, քիչ էր մնացել, որ տիկին Բոպպին գերեզման քշեի։ Նա միայն մի բան գիտեր՝ մի գլուխ համբերությունից դուրս էր գալիս։
Օրը մոտենում էր ավարտին։ Ես հասկացա, որ պետք է շարունակել ճանապարհը։ Ուստի Ջոյին ասացի.
― Ալբերտին պահի ու մի հայհոյի, ես նրան կբերեմ։
Եվ ես գնացի։ Բայց սարսափից նրա ոտքերր այնպես էին դողում ու գլուխը պտտվում, որ նա սիրտ արավ միայն չորեքթաթ առաջ շարժվել։ Իսկ ես կողքից քայլելով, օգնում էի նրան։ Երբ այդ ձևով նրան մի կերպ տեղ հասցրի ու ձեռքերիս վրա առա պստիկ Ալբերտին, ես լսեցի ինչ-որ մեկի ծիծաղը։ Նայեցի ներքև։ Մի կին և մի տղամարդ տեսա, ձիերին նստած։ Տղամարդու ձիու թամքին հրացան կար. կինը բարձրաձայն ծիծաղում էր։
― Ո՞ր չարքն է սրանց այստեղ բերել,— վախվորած բա ցականչեց Ջոն։— Չլնի՞ թե մեր ետևից են ընկել։
― Հերիք է հայհոյես,— ասացի ես։— Դա ռանչոյի տերն է. գրքեր է գրում։ Ինչպե՞ս եք ապրում, միստր Էնդիկոտ,-— գոչեցի ես լեռն ի վար։
― Հելլո՜,— պատասխանեց նա,— այս ի՞նչ եք անում այստեղ։
― Մենք ապաստանից փախել ենք։
― Հաջողություն եմ ցանկանում,— ասաց նա։— Բայց աշխատեք լուսով վերադառնալ։
― Բայց չէ՞ որ մենք իսկականից ենք փախել,— պատասխանեցի ես։
Այստեղ նրանք երկուսով էլ ծիծաղեցին։
― Դե ի՞նչ արած, լավ եք արել, միևնույն է, հաջողություն եմ ցանկանում։ Միայն զգույշ կացեք, հա՜, որ մութն ընկնելուց հետո արջերն ու կատվառյուծները ձեզ չլափեն։
Եվ նրանք ծիծաղելով առաջ սլացան։ «Պետք չէր խոսք բացել արջերի ու կատվառյուծների մասին»,— մտածեցի ես։
Հենց որ վտանգավոր տեղն անցանք, ես տեղնուտեղը փնտրեցի ու գտա կածանը, և մենք սկսեցինք ավելի արագ շարժվել։ Չառլիի մտքով անցավ ընկնավորություն խաղալ. նա ծիծաղում էր ու անվերջ դատարկախոսում ոսկեբեր երակի շուրջ։ Այժմ ամենածանր հոգսը պստիկ Ալբերտն էր։ Չէ՞ որ նա գրեթե իմ հասակին էր։ Ես սովոր էի նրան անվանել պստլիկ, իսկ նա արդեն վաղուց, շատ վաղուց, խոշորացել էր։ Նա այնքան ծանր էր, որ ես դժվարությամբ էի հասնում Ջոյի ու Չառլիի ետևից։ Հոգնած և ուժասպառ, ես նրանց առաջարկեցի Ալբերտին հերթով տանել, բայց նրանք հրաժարվեցին։ Ես ասացի, որ այդ դեպքում կլքեմ իրենց, իրենք կմոլորվեն և արջերի ու կատվառյուծների կեր կդառնան։ Չառլին դողդողաց, կարծես պատրաստվում էր ընկնավորության մոլուցքի մեջ ընկնել, իսկ Ջոն ասաց՝ «Դրան ինձ տուր»։ Որից հետո պստիկ Ալբերտին հերթով տարանք։
Մենք շարունակում էինք մագլցել լեռն ի վեր։ Ես չեմ կարծում, թե այնտեղ ոսկեբեր երակ լիներ, բայց միևնույն է, մենք այն կգտնեինք, եթե չշեղվեինք ճանապարհից, եթե չմթներ, և եթե մենք ուժասպառ չլինեինք, որովհետև Ալբերտին քարշ էինք տալիս։ Շատ ընկնավորներ վախենում են մթությունից, իսկ Ջոն հայտնեց, որ հենց այս րոպեին կսկսի թպրտալ։ Բայց այդ բանը այդպես էլ չսկսվեց։ Դրա նման ձախորդ տղա երբեք չեմ տեսել։ Հենց որ խելքին փչում էր ընկնավորություն սարքել, սառցին գրիր, բան չէր ստացվում. իսկ ուրիշների համար, դա հեչ բան է՝ խաղուպար։
Քիչ֊քիչ մութն ընկավ։ Մենք ուտել էինք ուզում։ Իսկ կրակ անել չէինք կարող։ Բանն այն է, որ ցանցառների ձեռը լուցկի չեն տալիս, և մեզ ուրիշ ոչինչ չէր մնում, քան ցրտից դողդողալ։ Ո՞ւմ մտքով կանցներ, թե մենք ուտել կուզեինք։ Չէ՞ որ ցանցառներն ապրում են՝ ամեն բան պատրաստի ունենալով։ Սրա համար եմ ասում, որ շատ ավելի լավ է ցանցառ լինել, քան սեփական քրտինքով ուտելիք վաստակել։
Լռություն։ Ահա թե ինչն է ամենից սարսափելին։ Գիշերվա լռությունից առավել զարհուրելին, թերևս միայն՝ գիշեբային խշխշոցն է։ Այդ խշշոցը լսվում էր ամենուր։ Խշշոց՝ և դարձյալ լռություն. լռություն՝ և դարձյալ խշշոց։ Երևի ճագարներ էին, բայց նրանք վայրի գազանների պես խռշտում էին թփուտներում. գիտե՞ք թե ոնց, այսպես, այ այսպես, պըշ֊պըշ, տում֊բում, կրեկ֊կրեկ։ Նախ Չառլին թպրտաց, այս անգամ իսկականից, իսկ հետո էլ Ջոն։ Ես հակառակ չեմ ընկնավորության, եթե միայն դա կատարվում է օթևանում, երբ շուրջդ լեփ֊լեցուն ժողովուրդ կա։ Բայց անտառում, մթության մեջ, երբ ոչինչ չի երևում։ Դե այդ ո՞ւմ է պետք։ Լսեցեք իմ խորհուրդը. ընկնավորների ընկերակցությամբ երբեք չգնաք որոնելու ոսկեբեր երակը, նույնիսկ, եթե դրանք բարձրագույն կարգի ընկնավորներ լինեն։
Դա մի զարհուրելի գիշեր էր։ Կարճ դադարի ընթացքում, երբ Չառլին ու Ջոն չէին թպրտում, բայց ձևացնում էին, իբր ուր որ է, կսկսվի իրենց ընկնամոլուցքը։ Նրանք դողդողում էին ցրտից, իսկ ես մթան մեջ այդ դողոցքի ձայնը համարում էի ընկնավորության նոր ջղագալարք։ Իմ ատամներր նույնպես զնգրտում էին, և ինձ թվում էր, թե ուր որ է, ինքս էլ կընկնավորվեմ։ Պստիկ Ալբերտը սովից բառաչում էր. երբեք ես նրան չէի տեսել այդպիսի վատթար վիճակում։ Նրա ձախ աչքն այնքան ուժգին էր ճպպում, որ ես սարսափում էի, թե ահա, ուր որ է տեղից դուրս կթռչի։ Մթության մեջ ես այդ չէի կարող դիտել, բայց այն բանից, որ նա տեղում տիտիկ չէր անում ու բառաչում էր, ես ենթադրում էի, որ դա այդպես է։ Ջոն թփի տակ ընկած մի գլուխ հայհոյում էր, իսկ Չառլին նվնվոցով աղերսում, որ նորից մեր օթևանը, գնանք։
Բայց և այնպես մենք այդ գիշեր չմահացանք։ Եվ վաղ առավոտյան ծեգը-ծեգին բոլորովին ուղիղ գծով տուն գնացինք։ Պստիկ Ալբերտը ավելի էր ծանրացել։ Մի տեսնեիք, թե ոնց, մոլեգնեց բժիշկ Ուիլսոնը։ Նա ասաց, որ ես օթևանի ամենավատթարագույն և անհնազանդ տղան եմ։ Նրա խոսքով, Չառլին ու Ջոն ինձնից ետ չեն մնում։ Բայց միսիս Ստրայկերը՝ տկարամիտների հիվանդասենյակի նախկին դայակը, ինձ գրկեց ու արտասվեց հրճվանքից, որ ես վերադարձել եմ։ Ես մտածեցի, թե մի գուցե նրա հետ ամուսնանամ։ Բայց մի ամիս էլ չանցած՝ նա դուրս պրծավ ու ամուսնացավ ջրմուղագործի հետ, որը եկել էր քաղաքից մեր նոր լազարեթում խողովակներ շարելու։ Իսկ պստիկ Ալբերտը հալից այնպես էր ընկել, որ երկու օր շարունակ ձախ աչքը չէր ճպպացնում։
Երբ հաջորդ անդամ փախչեմ, ուղղակի, առանց ճանապարհս շեղելու, կելնեմ այդ լեռը։ Բայց որ հետս ընկնավորներ վերցնեմ... Ոչ մի դեպքում։ Նրանք անբուժելի են, և եթե մի բանից վախենում են, կամ գրգռվում, տեղնուտեղը ընկնավորություն են սարքում։ Բայց և այնպես պստիկ Ալբերտին կվերցնեմ։ Ես անկարող եմ նրան լքել։ Սակայն ընդհանուր առմամբ, ես այստեղից միտք չունեմ փախչելու։ Ինչի՞ս է պետք ոսկեբեր երակը, երբ ինձ համար այստեղ լավ է։ Եվ հետո լսել եմ, որ պետք է նոր դայակ գա։ Բացի այդ, պստիկ Ալբերտր ինձնից ավելի է բոյ քշել, ու ես անզոր եմ նրան շալակած լեռ տանել։ Իսկ նա աճում է ու աճում։ Ոչ թե օրերով, այլ ժամերով։ Զարմանալի բան է։