Ցավոք, ոչ մի գրառում ինձ մոտ չի պահպանվել։ Իմ բոլոր տետրերը, բլոկնոտները, օրագրերը, ծոցատետրերը և թղթի առանձին թերթիկները մնացին այնտեղ։ Միայն մի ճմրթված, մաշված, գզգզված ծայրերով թերթիկ պատահաբար ընկել էր պիջակի աստառի տակ, որը և ինձ վերադարձրեց մեր շտոկդորֆյան քիմմարքրման քիմմաքրման տիրուհի՝ ֆրաուԳրյունբերգը։ ֆրաու Գրյունբերգը։ Այդ թերթիկի վրա ես կարողացա տեսնել մի կողմում գրված «4 շմ. Ու նագ. Տտ. ԼՕ. Լь»։ Եվ հակառակ կողմում՝ «Վաղը կամ երբե՛ք»։ Դե, այս արտահայտության իմաստը ինձ համար պարզ է, ես այն ընթացքում հեշտությամբ կբացատրեմ։ Բայց ի՞նչ է նշանակում առաջին գրառումը։ Ի՞նչ չորս «շմ»֊ի մասին է խոսքը և ի՞նչ են նշանակում մյուս տառերը, սպանեք էլ, չեմ հիշում։
Անձամբ ինձ չգիտես ինչու, ամենից շատ հետաքրքրում է այդ կոշտ «ь»֊ով «Լ» տառը։ Ի՞նչ է նրանով նշված՝ մարդ, առարկա, կենդանի։ Դա ինձ մոտ կտրականապես չի ասոցացվում ոչ մի բանի հետ։
Ես պատմում եմ միայն նրա մասին, ինչը տեսել եմ սեփական աչքերով։ Կամ լսել եմ սեփական ականջներով։ Կամ ինձ պատմել է ինչ֊որ մեկը, որին ես շատ եմ վստահում։ Կամ վստահում եմ, բայց ոչ այնքան։
Կամ չափից շատ չեմ վստահում։ Համենայն դեպս այն ինչ գրում եմ, միշտ հիմնված է ինչ֊որ բանի վրա։ Երբեմն նույնիսկ, ոչ մի բանի վրա էլ հիմնված չի։ Բայց յուրաքանչյուրը, ով գոնե մակերեսորեն ծանոթ է հարաբերականութայն տեսութայն հարաբերականության տեսության հետ գիտե, որ ոչինչը ինչ֊որ բանի տարբերակն է, իսկ ինչ֊որ բանը դա այն է, որից կարելի է կորզել որևիցե բան։
Ես կարծում եմ, որ այս բացատրությունը բավարար է, որպեսզի իմ պատմածին վերաբերվեք ամենայն վստահությամբ։
Վերը ասածին մնում է ավելացնել, որ այս գրքում նկարագրված մարդիկ նախատիպեր չունեն։ Երկու սեռին էլ պատկանող գլխավոր և երկրորդական կերպարները իմ և միայն իմ սեփական անձի նկարագիրն են և ես վերագրել եմ նրանց ոչ միայն իմ թվացյալ արժանիքները, այլև իրական թերությունները, արատները, վատ հակումները, որոնցով ինձ այդքան առատորեն պարգևատրել է բնությունը։
==Առաջին մաս==
Կարծեմ, մենք սկսեցինք ձիերից։ Որովհետև այդ Ռուդին ձիաբույծ է։ Նա մեծացնում է ձիերին և վաճառում նրանց միլիոնատերերին։ Ինքը՝ ի դեպ, նույնպես միլիոնատեր է, բայց դա էլ էական չէ։
Չնայած նա զբաղվում է ձիերի վաճառքով, անձամբ ամենից շատ հետաքրքրվում է տարբեր ամենաժամանակակից սարքավորումներով։ Նա քշում է շքեղ «յագուար», որը լցոնված է ամեն տեսակի էլեկտրոնիկայով, իսկ թե ինչ է կատարվում նրա տանը, ավելորդ է խոսել։ Ինչ֊որ համակարգիչներ, հեռուստառադիոկոմբայներ, ավտոմատ դռներ, և էլի ինչ֊որ նման բաներ։ Լույսը նրա առանձնասենյակում մութն ընկնելուն պես միանում է ինքն իրեն, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ որևիցե մեկը կա։ Երբ տերը դուրս է գալիս առանձնասենյակից, լույսը անմիջապես հանգչում է (Ռուդին պնդում է, որ շնորհիվ այդ սարքավորման նա էլեկտրոէներգիա էլեկտրաէներգիա է խնայում ամսական ոչ պակաս, քան չորս մարկով)։ Ինքնին, նա ունի երաժշտական համակարգիչ, որի վրա կարելի է նվագել երգեհոնի, ջութակի, քսիլոֆոնի, բալալայկաի բալալայկայի և բազմաթիվ ուրիշ գործիքների վրա առանձին և միաժամանակ։ Այնպես որ մի մարդ մեկ մատով կարող է կատարել ստեղծագործություններ, որոնք նախկինում մատչելի էին միայն մեծ նվագախմբերին։
Ռուդին այնքան է տարված տեխնիկայով, որ կարծես, ոչինչ չի կարդում, բացի տեխնիկական ամսագրերից և ֆանտաստիկայից։ Նա նույնիսկ իմ գրքերը չի կարդացել, չնայած պահում է նրանք երևացող տեղում և իր ձիական ծանոթների առաջ պարծենում է, որ ունի այդպիսի անսովոր ընկեր, ռուս գրող։
Նա ինձ ասում է (առանց կարդալու), որ ես գրում եմ շատ ճշմարտացի, իսկ դա գրականության երեկվա օրն է։ Անկեղծ ասած այդպիսի անհեթեթ դատողությունները ինձ զայրացնում են ու ես միշտ ասում եմ Ռուդիին, որ նրա ձիերը նույնպես երեկվա օրն են։ Բայց եթե նույնիսկ ձիերն են դեռ ինչ֊որ մեկին պետք, ապա մարդկանց իրական կյանքը նկարագրող գրականութայն գրականության կարիքը նույնպես չի վերացել։ Իրենց մասին կարդալ մարդկանց համար ավելի հետաքրքիր է, քան ինչ֊որ ռոբոտների և մարսեցիների մասին։
Ես հենց գարեջրատանը, որտեղ մենք նստած էինք, այդ ասացի։ Ի պատասխան, Ռուդին ներողամտաբար ժպտալով առաջարկեց ինձ համեմատել իմ գրքերի տպաքանակները որևիցե միջին ֆանտաստի գրքերի տպաքանակների հետ։
Շոգ արևը, սառը գարեջուրը, այստեղի կյանքի ընդհանուր կարգը, չեն նպաստում բուռն վեճերին։ Ռուդին ծուլորեն առարկում էր, անտեսելով իմ վրդովմունքը․ նա հիշեց Ժյուլ Վերնին, որն իբրև թե ի տարբերություն ռեալիստների կանխագուշակել էր մեր ժամանակի շատ գիտական նվաճումներ՝ այդ թվում նաև մարդու թռիչքը լուսին։
Ես պատասխանում էի, որ գիտական նվաճումների կանխատեսումը ընդհանրապես գրականության գործը չեչէ, որ Ժյուլ Վեռնի կանխագուշակումներում ոչ մի օրիգինալ բան չկա։ Ամեն մի մարդ էլ երբևիցե պատկերացրել է և՛ թռիչքներ դեպի տիեզերք, և՛ ստորջրյա նավարկություններ, և բազմաթիվ հին գրքերում նման հրաշքները նկարագրված են եղել Ժյուլ Վեռնից շատ ավելի առաջ։
― Հնարավոր է, ― համաձայնվեց Ռուդին։ ― Բայց ֆանտաստները գուշակել են ոչ միայն տեխնիկական հայտանգործությունները, այլ նաև ժամանակակից հասարակության էվոլյուցիան դեպի տոտալիտարիզմ։ Վերցրու, օրինակ, Օրուելլին։ Մի՞թե նա չի գուշակել այն համակարգի մանրամասները, որոնք այսօր գոյություն ունեն Ռուսաստանում։
― Իհարկե չի՛ գուշակել, ― ասացի ես։ ― Օրուելլը գրել է պարոդիա այն բանի վրա, ինչը նրա ժամանակ արդեն եղել է։ Նա նկարագրել է կատարելապես գործող տոտալիտար մեխանիզմ, որը մարդկային կենդանի հասարակությունում ուղղակի չի կարող գոյություն ունենալ։ Եթե վերցնենք Սովետական Միությունը, նրա բնակչությունը ցուցաբերում է միայն արտաքին հնազանդություն և միևնույն ժամանակ բացարձակ արհամարհում է նրանց նշանաբանները, կոչերը, պատասխանելով վատ աշխատանքով, հարբեցողությամբ ու գողությամբ, իսկ այսպես կոչված մեծ եղբայրը ընդհանուր ծաղրի առարկա է և անեկդոտների մշտական հերոսը։
Պետք է նշեմ, որ արևմուտքի մարդակնց մարդկանց հետ վիճել ուղղակի անհետաքրքիր է։ Արևմտյան մարդը տեսնելով, որ զրուցակցի սեփական տեսակետը շատ թանկ է նրա համար, պատրաստ է տեղն ու տեղը համաձայնվել դրա հետ, ինչը երբեք տեղի չի ունենում մեզ մոտ։
Մեր վեճը Ռուդիի հետ ինքնաբերաբար մարեց, իսկ ես ուզում էի այն աշխուժացնել։ Դրա համար ես Ռուդիին ասացի, որ ֆանտաստները հորինել են շատ բաներ, որոնք իրականացել են, բայց որոշ կանխատեսումներ երբեք իրականություն չեն դառնա, օրինակ՝ ճանապարհորդությունները ժամանակի մեջ։
― Այդ դեպքում, ― ասաց նա, ― դու շատ ես սխալվում։ ― Ճանապարհորդությունները ժամանակի մեջ ֆանտաստիկայից արդեն անցել են իրականացման շրջան։
Ինքնին հասկանալի է, որ մեր խոսակցությունը տեղի էր ունենում գերմաներեն լեզվով, որից ես այն ժամանակ, 1?82 թվականին, դեռ շատ ուժեղ չէի (որից ես հիմա նույնպես այնքան էլ ուժեղ չեմ): ։ Դրա համար ես Ռուդիին հարցրի, ճի՞շտ եմ ես արդյոք նրան հասկացել, որ արդեն այսօր, ինչ֊որ տեխնիկական միջոցներով կարելի է մի ժամանակից տեղափոխվել մեկ ուրիշը։
― Այո֊այո, ― հաստատեց Ռուդին։ ― Հենց դրա մասին էլ ես քեզ ասում եմ։ Արդեն այսօր դու կարող ես գնալ ռայզեբյուրո, որոշակի գումարով տոմս գնել և ժամանակի մեքենայով մեկնել դեպի ապագա կամ անցայլանցյալ, որտեղ որ քեզ ավելի շատ է դուր գալիս։ Իմիջիայլոց, այդպիսի մեքենա առայժմ գոյություն ունի միայն մեզ մոտ Գերմանիայում, «Լյուֆտգանզա» «Լյուֆտհանզա» ընկերությունում։ Ի դեպ, տեխնիկական լուծումը շատ պարզ է։ Դա սովորական կոսմոպլան է, ամերիկյան շատլի նման, որը սակայն ունի ոչ միայն հրթիռային, այլև ֆոտոնային շարժիչներ։ Կոսմոպլանը հասնւմ հասնում է սկզբից առաջին, հետո երկրորդ տիեզերական արագության, որից հետո միանում են ֆոտոնային շարժիչները։ Նրանց օգնությամբ մեքենան զարգացնում է լույսին մոտ արագություն և քեզ համար ժամանակը կանգ է առնում, իսկ երկրագնդի վրա շարժվում է և դու հայտնվում ես ապագայում։ Կամ ապպարատը ապարատը զարգացնում լույսից ավելի մեծ արագություն և դու ժամանակից առաջ անցնելով հայտնվում ես անցյալում։
Ես արդեն բավականաչափ գարեջուր էի խմել և մի քիչ հարբել, բայց խելքս, դեռ չէի թռցրել։ Եվ ես ասացի Ռուդիին․
― Դե հա, ― համաձայնվեց Ռուդին։ ― Ես իսկապես Էյնշտեյն չեմ։ Ես՝ Միտելբրեխենմախեր եմ, բայց պետք է քեզ ասեմ, որ Լոբաչևսկին էլ Էվկլիդես չէր։
Տեսնելով, թե որքան է հուզվել, ես նրան ասացի, որ վերջ ի վերջո, ինձ քիչ է հետաքրքրում, թե նրանցից ով (Էյնշտեյնը, Լոբաչևակին, Էվկլիդեսը, թե Ռուդին է) ավելի խելացի, ես պատրաստ եմ օգտվել ժամանակակից տեխնիկայով գործնականորեն, իսկ թե ինչ օրենքների հիման վրա է այն կառուցված, ինձ համար նույնիսկ անհետաքրքիր է։ Եվ իրոք։ Իմ այս նշումները ես գրում եմ համակարգչի վրա։ Ես սեղմում եմ ստեղները ― էկարանի էկրանի վրա հայտնվում են բառեր։ Մի քանի պարզ գործողություն և նույն բառերը տպվում են թղթի վրա։ Եթե ես ուզեմ փոխել տեղերով ինչ֊որ պարբերություններ, մեքենան անհապաղ կկատարի իմ կամքը։ Կցանկանամ բոլոր դեպքերում Միտելբրեխենմախեր ազգանունը փոխարինել Մախենմիտտելբրեխերով, կամ Էյնշտեյնով, մեքենան դա էլ կանի ինձ համար։ Ես ամեն օր օգտվում եմ էլեկտրական սափրիչից, ռադիոընդունիչից, կամ հեռուստացույցից։ Մի՞թե ես անպայման պետք է իմանամ, թե ինչ տեսությունների հիման վրա են նրանք աշխատում։
Ես հարցրի Ռուդիին, արդյոք նա թռե՞լ է ժամանակի մեքենայով։ Նա ասաց որ թռել է, և արդեն կուշտ է։ Մի անգամ նա ուզում էր Հին Հռոմում դիտել գլադիատորների կռիվը, բայց հենց իրեն էլ դուրս բերեցին արենա։ Եվ նա հազիվհազ այնտեղից փախավ։ Այն ժամանակվանից այդպիսի հրաշքները նախնտրում է նայել հեռուստատեսությամբ, կամ նրանց մասին գրքեր կարդալ։
Իհարկե, ես նրան շատ էլ չհավատացի։ Նա ինձ ասաց, որ ես հեշտությամբ կարող եմ ինքս համոզվել այդպիսի ճանապարհորդության հնարավորությայն մեջ։ Դրա համար ինձ պետք է այցելել նրա ծանոթ Ֆրոյլեն ֆրոյլայն Գլոբկեին, որը աշխատում է Ռայզեբյուրոյում,<ref>reiseburo (գերմաներեն) ― տուրիստական գործակալություն</ref> Ամալիենշտրասսե հինգում։
― Իրականում, ― ասաց Ռուդին, ― այդպիսի ճանապարհորդություն, քեզ հազիվ թե հաջողվի կատարել։
― Այո, ― ծիծաղեց նա։ ― Դա ճիշտ է։ Բայց տոմսի գինը ֆանտաստիկ է և չի դարձել մատչելի։ Համ էլ քո ինչի՞ն է պետք թռչել ինչ֊որ տեղ և ենթարկվել ավելորդ վտանգների։ Դու ինչ է, ավանտյուրիստ ե՞ս։
Այս վերջին նախադասությունը նշանակում էր, որ Ռուդին վատ էր ճանաչում ինձ։ Այո,ես հենց ավանտյուրի՛ստ եմ։
===Ֆրոյլայն Գլոբկե===
― Ի՜նչ տարբերություն ինձ համար, ― ընդհատեցի ես նրան։ Տաս տարի շատ, տաս տարի քիչ, դա կարևոր չէ։
― Պրիմա, ― ասաց Ֆրոյլայնը ֆրոյլայնը և շողացող ժպիտով հայտնեց, որ գալով իրենց մոտ, ես կատարեցի ճիշտ ընտրություն։ Որովհետև առայժմ նրանք միակ ռայզեբյուրոն են Եվրոպայում, որը կազմակերում է այդպիսի ուղևորություններ։
― Ներեցեք, ― ընդհատեցի ես նրան անհամբեր, ― տեղաշարժվելու ձևը ինձ արդեն մոտավորապես հայտնի է, դա ինձ բավական մանրամասն բացատրեց հերր Մախենմիտտելբրեխերը։
― Միտտելբրեխենմախերը, ― ուղղեց նա ինձ քաղաքավարի։ Ես շնորհակալություն հայտնեցի ուղղումի համար և ասացի, որ ինձ հետաքրքրում են ոչ թե տեսական հիմքերը, այլ թռիչքի իրական պայմանները։ Ինչպե՞ս է այնտեղ անկշռելիության վիճակը և ընդհանրապես, շատ ուժեղ չի՞ ճոճում։
― Բանը նրանում այն է, ― բացատրեցի ես, ― որ երբ ես խմում եմ, երբեմն ինձ ճոճում է նույնիսկ Երկրի վրա։
― Օ՜, առաջինի մասին, ― ժպտաց ֆրոյլայնը, ― դուք կարող եք ընդհանրապես չանհանգստանալ։ Մեր արհեստական գրավիտացիայի էլեկտրոնային համակարգը չունի մրցակիցներ։ Իսկ, այ, օրորելու մասին ոչինչ չեմ կարող ասել։ Իսկ դուք թռիչքի ժամանակ չէի՞ք կարող խուսափել պինդ ալկոհոլային խմիչքների օգտագործումից։
― Ի՞նչ, ― նորից հարցրի ես։ ― Խուսափել վաթսուն տարի՞։ Ֆրոյլայն, դուք ինձանից չափից ավելին եք ուզում։
― Ի՜նչ եք ասում, ― առարկեց ֆրոյլյանը։ ֆրոյլայնը։ Այդպիսի երկար ժամկետի մասին խոսք լինել չի կարող։ Դա երկրի վրա կանցնի վաթսուն տարի։ Իսկ ձեզ համար դա կլինի երեք ժամ։ Ինչպես սովորական թռիչքը Մյունխենից Մոսկվա։
― Այո, ― ասացի ես։ Իհարկե։ Ես հասկանում եմ դա։ Ինձ համար այնտեղ կանցնի երեք ժամ։ Բայց իրականում ախր կանցնի վաթսուն տարի։ Եվ վաթսուն տարվա ընթացքում ոչ մի կաթի՞լ։
― Ի՜նչ եք ասում։ Ի՜նչ եք ասում։ Ֆրոյլայնը այնպես հուզվեց, որ նրա պեպենները երկու անգամ ավելացան։ ― Ինչո՞ւ ոչ մի կաթիլ։ Վերջ ի վերջո, խմել, թե չխմել, դա ձեր անձնական գործն է։ Ի դեպ, խմիչքները այդ թռիչքում տրվում են ուղևորեներին ուղևորներին անսահմանափակ քանակով և միանգամայն ձրի։
― Դա ուրիշ բան է, ― ասացի ես։ Ինչո՞ւ միանգամից չասացիք, որ խմիչքները անվճար են։ Եթե անվճար են, ուրեմն այստեղ քննարկելու բան էլ չկա։ Գրեք․ մեկ տոմս այնտեղ, և մի ամսից՝ ետ, տեղը՝ խմողների և ծխողների համար, ցանկանալի է պատուհանի մոտ։
― Լավ, ― գլխով արեց ֆրոյլայնը։ ― Միայն պետք է ձեզ նախազգուշացնեմ, որ մեր ֆիրման վերադարձը չի երշխավորում։ երաշխավորում։ Մենք, իհարկե, կանենք մեզանից կախված ամեն բան, բայց մենք չգիտենք ինչպիսին կլինեն այն ժամանակ քաղաքական պայմանները։ Անշուշտ մեր հյուպատոսը միշտ կլինի ձեր տրամադրության տակ, բայց մեր երկիրը վաթսուն տարի հետո գոյություն կունենա՞ արդյոք և կունենա՞ հյուպատոսներ։
Դե իհարկե, մտածեցի ես, վաթսուն տարում ինչ ասես կարող է պատահել։ Բայց ես հենց դրա համար էլ թռչում եմ, որպեսզի իմանամ ինչ տեղի կունենա։
― Լավ, ― ասացի ես։ Ինչ արած, որ չեք կարող երաշխավորել Վերադարձը։ վերադարձը։ Բայց եթե ապհովում եք անվճար խմիչքներով, ուրեմն, միևնույն է, գրեք։
Ես տվեցի նրան իմ անձնագիրը։ Ֆրոյլայն Գլոբկեի բարակ մատները վազեցին համակարգչի ստեղնաշարի վրայով, ասես կատարելով տառերի ու թվերի անլսելի երաժտությունը։ Էկրանին հայտնվեցին իմ անուն֊ազգանունը, անձնագրիս համարը, թռիչքի համարն ու ամսաթիվը, և էլի ինչ֊որ թվեր, որոնք թռչկոտում էին իրենք իրենց հետ և ուրախ բազմապատկվում։ Վերջապես կանգ առան, շարվելով այսպես․
― Դա արդեն միանգամայն լավ է, ― նկատեցի ես։ ― Ճիշտ է ինձ մոտ նման գումար չկա, բայց ես մեծ հույս եմ կապում հերր․․․
― Միտտելբրեխենմախեր, ― հուշեց Ֆրոյլայն ֆրոյլայն Գլոբկեն։
Ա՜յ քեզ մարդիկ։ Ինչո՞ւ են նրանք միշտ խառնվում իրենց միջամտություններով։ Մի՞թե այս ֆրոյլայնը կարծում է, որ առանց նրա օգնության ես չէի կարող հիշել իմ լավագույն ընկերոջ ազգանունը։
― Քեզ են հարցնում, ինչ֊որ ամերիկացի է, ― ասաց նա։
Պարզվեց, որ ամեիկացին «Նյու Թայմս» թերթի թղթակից էր։ Նա հարցրեց, կարո՞ղ եմ ես վաղը ընդունել նրան շտապ գործով։ Իմ հարցին, թե այդ ի՞նչ շտապ գործեր են, նա պատասխանեց, որ դա հեռախոսային խոսակցություն չէ։ (Հետո էլ ասում են, որ միայն Սովետական Միությունում են վախենում խոսել հեռախոսով):։
― Լավ, ― ասացի ես, ― եկեք, միայն տասից ոչ շուտ։ Ես երկար եմ աշխատում և ուշ վեր կենում։
― Մի անհանգստացեք, ես էլ ոչ մեկին չեմ պատմի։
― Դուք կարող եք պատմել ում ուզում եք, որովհետև ես ոչ մի տեղ չեմ գնում։ Երկու կողմի տոմսը արժե․․․
― Ես ամեն ինչ գիտեմ, ― ընդհատեց նա։ Բայց եթե բանը միայն տոմսի գնի մեջ է, մեր ֆիրման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա։
― Բոլոր ծախսե՞րը, ― թերահավատորեն կրկնեցի ես։ ― Ավելի քան չորս միլիոն մա՞րկ։ Դա համարյա երկու միլիոն դոլար է։
― Եվ դեռ մի միլիոն էլ կստանաք որպես հոնորար, ձեր ուղևորության մասին մանրամասն ռեպորտաժ գրելու համար։
― Երեք միլիոն դոլա՞ր, ինչ֊որ ռեպորտաժի համա՞ր։
Ես թափ տվեցի տուփից մի սիգարետ, չրխկացրեցի վառիչը և ծխեցի։
― Բռավո, ― բացականչեց սատանան։ Քաղցկեղը, լավագույն միջոցն է ծխողների դեմ։
Դա նրա սիրած ասույթն է։
Դո՛ւրս կորիր։ Մի՛ խառնվիր ուրիշի գործերի մեջ։ Դու ինձ ձանձրացրել ես։
― Դու էլ ինձ, ― ասաց սատանան։ ― Հատկապես այն րոպեներին, երբ դառնում ես առաքինի։ Լսի՛ր, լսի՛ր, ― շշնջաց նա, ― դու լավ գիտես, որ խոհեմությունը անխոհեմ է։ Այսօր դու վախենում ես մրսելուց, իսկ վաղը քո վրա աղյուս է ընկնում, և այն ժամանակ, ի՞նչ տարբերություն, մրսա՞ծ ես դու, թե ոչ։ Ինչո՞ւ ես տատանվում։ Քեզ այսպիսի հաջողություն է տրվում, օգտվի՛ր։ Գնանք նայենք, ի՞նչ են ձեր կոմունիստները այնտեղ հնարել վաթսուն տարվա ընթացքում։
― Իսկ դու սիրո՞ւմ ես կոմունիստներին, ― հարցրեցի ես ծաղրանքով։
Ես շատ քիչ ժամանակ ունեի, բայց ցուցաբերելով տարրական դիտողականություն, նկատեցի, որ հեռախոսս պահում է իրեն ոչ այնքան սովորական ձևով։ Մեկ նրանում լսվում են ինչ֊որ խշշոցներ (մագնիտոֆո՞ն), մեկ չգիտես ինչու նա ինքն իրեն զնգում է, մեկ ինչ֊որ մեկին զանգելով ընկնում եմ ոչ այն համարը, կամ ինձ մոտ է ընկնում նա, ով ինձ չի զանգահարել։
Շունս, գիշերները հանկարծ սկսում էր տեղին֊անտեղին հաչել։ Դուրս վազելով, ես ոչ մեկին ոչ մի անգամ չհայտնաբերեցի, բայց մի օր, հենց դռան մոտ գտա «Պրիմա» ծխախոտի մնացորդ։
Մի ուրիշ անգամ ես ուշադրություն դարձրի ասիական տիպի արտաքինով մի երիտասարդի։ Հեծանվով անցնելով իմ դարպասի մոտով, նա չափազանց ջանադրաբար շրջվեց ինձանից։ Հետո, մոտակա նրբանցքներից մեկում, իմ ուշադրությունը գրավեց ֆրանկֆուրտյան համարներով մի հին կանաչ «ֆոլկսվագեն»։ Նայելով ներս, ես նկատեցի ետևի նստարանի վրա ինչ֊որ մեկի կողմից մոռացված «Պրավդա» թերթը։
Վերադառնալով ոստիկանությունից, որոշեցի դուրս նետել գլխիցս իմ բոլոր կասկածները և մի քիչ ցրվել։
Ես նստեցի հեծանիվս և գնացի զբոսնելու մեր շտոկդորֆյան անտառում։ Իմ վտարումից հետո ինձ համար սովորական և սիրելի էին դարձել հեծանվային զբոսանքները։ Այդ ամբողջ, մեծամասամբ փշատերև անտառը, որը բաժանում է մեր գյուղը Մյունխենի ծայրամասից, շատ սիրելի է ինձ և հիշեցնում է մեր մերձմոսկովյան անտառները, բայց տարբերվում է նրանցից, ամբողջ անտառը լայնքով ու երկայնքով հատող ասֆալտե և խճե ճանապարհներով, որոնց խաչմերուկներում դրված են ուղեցույցներ, իսկ բացատներում մանրամասն քարտեզներ։ Այնպես որ այստեղ նույնիսկ ցանկության դեպքում, հնարավոր չէ մոլորվել։ Ես անցնում էի իմ սիրած ճանապարհով, որը միացնում է Բուխենդորֆը Նոյրիդին, այն ուղիղ է, ասֆալտապատ, և սովորական օրերին դատարկ։ Շարժվում էի բավականին արագ, խորհելով առաջիկա ճանապարհորդության մասին և երևի այնպես էի տարվել մտքերով, որ չնակտեցի չնկատեցի մի ինչ֊որ բան, որը սպասում էր ինձ ճանապարհին։
Ես հիմա էլ չգիտեմ, թե ինչ կար այնտեղ։ Երևի դա ձգված պարան էր, որին բախվելով ես ընկա և կորցրեցի գիտակցությունս։ Իսկ մի գուցե ինձ ուշագնաց են արել այլ միջոցով, ստույգ ոչինչ չեմ կարող ասել։ Ես միայն հիշում եմ, որ գնում էի հեծանվով ու մտածում։ Իսկ հետո հիշողության կորուստ, և ինչպես ասում են ամերիկացիները, ես ինձ գտա մի փոքրիկ բազմոցի վրա, որը մի թեթև շարժվում էր։
― Սա ի՞նչ է, ― հարցրեցի ես աչքի ծայրով նայելով տոպրակին։
― Փոքրիկ անձնական նվեր, Նորին մեծության կողմից, ― ժպտաց թարգմանիչը (Նորին Մեծությունն էլ, շփոթված ժպտաց): ։ ― Մի քիչ ոսկի։
Ես փակեցի աչքերս և սկսեցի մտածել, թե այս ի՞նչ մարդիկ են և ի՞նչ են ուզում ինձանից։ Ոչինչ չհասկանալով, ես բացեցի աչքերս և ուղիղ հարցրեցի նրանց այդ մասին։
Սկզբում Նորին Մեծությունը արագ֊արագ ինչ֊ որ ինչ֊որ բան ասաց։ Հետո թարգմանիչը ինձ բացատրեց, որ նրանք ներկայացնում են ոչ մեծ, բայց շատ հարուստ մի արաբական երկիր։ Իմանալով իմ առաջիկա ուղևորության մասին․․․
― Ինչպե՞ս այդ մասին իմացաք, ― ընդհատեցի ես նրան։
Ուրեմն, դնելով ականջը գետնին և իմանալով իմ մտադրությունների մասին, նրանք որոշեցին դիմել ինձ մի փոքրիկ, բայց նուրբ խնդրանքով։ Նրանք հույս ունեն, որ արաբական երկրների մեծ ընկեր Սովետական Միությունում, մի որոշ ժամանակ անց, որոշ գաղտնիքներ կդադարեն լինել գաղտնիք։ Եվ նրանք, իմ ուղեկիցները, շատ շնորհակալ կլինեն, եթե ինձ հաջողվի ճարել և բերել այստեղ սովորական ջրածնային ռումբի մանրամասն գծագրերը, որոնք իրենց պետք են բացառապես խաղաղ նպատակներով։ Եթե ես մատուցեմ իրենց այդպիսի ծառայություն, նրանք, և անձամբ Նորին Մեծությունը պարտքի տակ չեն մնա և ոսկու պարկը, որը ես կստանամ մի քանի լուսանկարված կադրերի համար, կարող է լինել հիսուն անգամ ավելի մեծ նրանից, որը դրված է իմ առաջ։
Առաջին ցանկությունս էր ուղարկել նրանց Շայթանի մոտ, բայց ճիշտն ասած ես համոզված չէի, որ իմ անկեղծությունը բարենպաստ կլինի ինձ համար։ Այն ժամանակ ես որոշեցի օգտվել Խոջա Նասրեդդինի դրական փորձով, որը, ինչպես հայտնի է, խոստացել էր շահին, քսան տարվա ընթացում ընթացքում էշին սովորեցնել խոսել մարդկային լեզվով։ Նասրեդդինը համոզված էր, որ իրեն վտանգի չի ենթարկում, քանի որ քսան տարվա ընթացքում կամ շահը կմեռնի, կամ ավանակը, կամ էլ ինքը, Նասրեդդինը կկանգնի Ալլահի առաջ։
Մյուս կողմից, չցանկանալով նրանց աչքին երևալ չափից ավելի պատրաստակամ իրենց ցանկությունը կատարելու, ես ասացի, որ իհարկե, ես կաշխատեմ ամեն ինչ անել իմ համեստ հնարավորությունների սահմանում (և ոչ այնքան փողի համար, որքան հատկապես հարգելով նրանց երկիրը և անձամբ Նորին Մեծությանը), բայց ոչինչ խոստանալ չեմ կարող։ Հիմա, ― ասացի ես, դժվար է պատկերացնել, ինչպիսին կլինի իմ երկիրը այդքան երկար տարիներից հետո և ես չգիտեմ, որ տվյալները արդեն բաց կլինեն, իսկ որոնք կմնան գաղտնի։
― Ձերդ գերազանցություն, ― հարցրեցի ես ցնցված, ― որտե՞ղ են ձեզ այդքան լավ սովորեցրել ռուսերեն։
― Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության մոսկովյան Համալսարանում, ― հաճույքով պատասխանեց Նորին Մեծությունը և ժպտաց հանելուկային փայլ արձակելով։
Այդպիսով մեր խոսակցությունն ավարտվեց և հինգ րոպե հետո առևանգողները իջեցրին ինձ մի ինչ֊որ փողոցում հեծանվի և կաշվե քսակի հետ։
Բաց կանաչ թիկնոցով և մոխրագույն գլխարկով իմ առջև կանգնած էր քմծիծաղ տվող Լյոշկա Բուկաշևը, իմ նախկին ընկերը, համակուրսեցին և բաժակակիցը։
Ժամանակին մենք միասին սովորել էինք ժուռնալիստիկայի ֆակուլտետում, հետո աշխատել ռադիոյում ես գրական, նա՝ նորությունների բաժնում։ Երեկոները մենք անց էինք կացնում ժուռնալիսիտի ժուռնալիստի Տանը, երբեմն երկուսով, երբեմն էլ երեքով։ Նա բերում էր հետ իր բարեկամ Էդիկին, գանգուր մազերով երիտասարդին, որը ինքն֊իրեն անվանում էր գենետիկ և իմմորտոլոգ։ Ես այդ Էդիկին առաջին ծանոթության ժամանակ հարցրեցի, զբաղվո՞ւմ է նա արդյոք կյանքի երկարացման հարցերով։ Նա ասաց, որ կյանքի երկարացման խնդիրը նրա համար ոչ մի հետաքրքություն չի ներկայացնում, որ այդ հիմարությամբ զբաղվում են գերոնտոլոգները։ Նրան հետաքրքրում է ոչ թե կյանքի տևողությունը, այլ հավիտենական կյանքը։
― Այսինքն՝ դուք ուզում եք կյանքի էլեկսի՞րը գտնել, ― հարցրեցի ես։
Բայց արդեն առաջին կուրսում նա հասկացավ, որ մարդիկ, որոնց չեն ծեծում միլիցիայում, նույնպես բաժանվում են խմբերի, և նա ասաց ինձ, որ իսկական կարիերա կարելի է անել ոչ թե պրոֆեսսիոնալ, այլ «պարտիական֊սեռական» գծով։ Ես կարծում էի, որ նրա դիտարկումները ունեն վերացական բնույթ, հետո տեսա, որ ոչ, նա փորձում է օգտագործել դրանք գործնական նպատակներով։
Հազիվ ընդունվելով համալսարան, նա սկսեց ակտիվություն ցուցաբերել կոմերիտմիության կոմիտեում, հետո դարձավ մեր կուրսի կոմերիտմիության քարտուղարը և Սովետական Միության Կոմունիստական պարտիայի թեկնածու։ Սեռական գիծը նա նույնպես աչքաթող չեր չէր անում և կապվեց մեր ուսանողուհիներից մեկի հետ, որը պատմական և հերոսական բոլշևիկի թոռնիկ էր և բացի դրանից, Լյոշկայի նման այրվում էր կոմերիետական կոմերիտական աշխատանքով։
Երկրորդ կուրսում Լյոշկան պատրաստվում էր ամուսնանալ այդ ուսանողուհու հետ և պարտիայի լիիրավ անդամ դառնալ։ Այս նույն ժամանակ նրան առաջադրեցին ֆակուլտետի կոմերիտմիության առաջնորդ, մի պաշտոն, որից սկսած Լյոշկայի որոշ նախորդները հասան իշխանության վերևները։ Եվ ահա, նրան առաջադրեցին և քվեարկությունից առաջ, բացառապես ձևի համար հարցրեցին հանդիսատեսին, թե արդյոք առարկողներ կա՞ն։
Ժամանակները արդեն ազատամիտ էին, այդ պատճառով Բուկաշևին համալսարանից չհեռացրեցին։ Պարտիական տոմս նա չստացավ, առաջնորդ նրան չընտրեցին, բայց թողեցին կոմերիտմիությունում, խիստ նկատողությամբ անձնական գործում։ Ոչ մի մեծ կարիերայի մասին խոսք լինել չէր կարող, և ռադիոյում նա աշխատում էր որպես ամենացածր կարգի լրագրող, գրում էր արտադրության առաջավոր աշխատավորների, արագընթաց ձուլման և բարձր կաթնատվության մասին։
Նրա պաշտոնական դիրքը և աշխատավարձը շատ դանդաղ էին աճում, մինչև որ համարայա համարյա պատահաբար, նորից դուրս եկավ պարտիական֊սեռական գծի վրա։
Նա ինչ֊որ տեղ ծանոթացավ արտաքին գործերի փոխնախարարի աղջկա հետ և այս անգամ իր հնարավորությունը բաց չթողեց։ Ամուսնացավ, ընդունվեց պարտիա և սկսեց արագ լրացնել բաց թողնվածը։
― Դե այսպես, ― ասաց նա ծիծաղելով։ ― Եկել եմ տեսնեմ, թե ինչ են տալիս։
Ցանկանալով ինչ֊որ կերպ խոցել նրան, ես հարցրի արդյո՞ք այն ինչ տալիս են Գումում չի հերիքում նրան։
Ես ասացի, որ չգիտեմ և հարցրի, թե ինչ է նա այստեղ անում։
― Դա հետաքրքիր չէ, ― խուսափեց նա։ ― Մանր ինտրիգներ։
― Իսկ ես կարծում էի, որ դու զբաղվում ես մեծ քաղաքականությամբ, ― ասացի ես։
― Դու նկատի ունես, որ այստեղ կան ձեր մարդի՞կ, ― հարցրեցի ես շեշտելով «ձեր» բառը։
― Դե հա, մերոնք և․․․ ― Նա ծիծաղեց։ ― Եվ ձերոնք էլ։ Լսիր, դու որևիցե տեղ շտապո՞ւմ ես։
― Ոչ, ― ասացի ես։ ― Եվ ի՞նչ։
Մենք նստեցինք իմ մեքենան, և ես նրան տարա Անգլիական զբոսայգում գտնվող այն նույն գարեջրատունը, որտեղ վերջերս խմել էինք Ռուդիի հետ։
Այժմ մենք նորից պատվիրեցինք մի֊մի մասս։ Պատվիրողը Բուկաշևն էր։ Ես նկատեցի, որ չնայած որոշ ակցենտին, նա խոսում է գերմաներեն առանց այս ու այն սխալների։ Մատուցողը հագել էր կարճ կաշվե բավարյան վարտիք, որը կոճկվում էր ծնկների տակ։ Լսելով Բուկաշևին նա բղավեց «Յավոլ» և վազեց կատարելու պատվերը, իսկ Բուկաշևը սկսեց ինձ հարցուփորձ անել իմ կյանքի մասին․ ինչպես եմ ես այստեղ ընտելացել, ում հետ եմ շփվում, խոսո՞ւմ եմ արդյոք գերմաներեն։ Ես ասացի, որ իմ գերմաներենը շատ ավելի վատն է, քան նրանը, բայց կենցաղային թեմաներով ինչ֊որ կերպ բացատրվում եմ։ Նա նորից ծիծաղեց և նկատեց, որ ինչքան էլ որ գերմաներենը անհասանելի լինի ինձ համար, նա միևնույն է յակուտերենից դժվար չէ, որը ես ստիպված կլինեի յուրացնել, եթե ճակատագիրը շրջվեր մի այլ կողմ։ Եվ նույնիսկ ակնարկեց, որ իմ ճակատգրի ճակատագրի լուծման մեջ նա էլ ունեցավ որոշ մասնակցություն, ընդ որում հենց նա՝ դեմ էր «յակուտական» տարբերակին։
― Մյուսները կո՞ղմ էին, ― հարցրեցի ես։
― Տարօրինակ է, ― ասացի ես։ ― Եթե դուք ամեն ինչ հասկանում եք, ինչո՞ւ չեք փորձում ինչ֊որ կերպ փոխել դրությունը։ Իշխանությունը հո ձեր ձեռքում է։
― Իշխանությունը մեր ձեռքում է։ Բայց ինչպե՞ս դրանից օգտվել։ Դե պատկերացրու, ասենք նա քեզ է տրված։ Ի՞նչ կանեիր դու նրա հետ։
― Ո՜ւ֊ու, ― գոչեցի ես այնպես, որ մի դյուժին գավաթներով մեր կողքից անցնող մատուցողը վախեցած ինձ նայեց։ ― Եթե այդ իշխանությունը գոնե մի շաբաթով իմը լիներ, ես առաջին հերթին կցրեի ձեր ամբողջ կուսակցությունը։
― Հնարավորություննե՞ր, ― ես քիչ մնաց շնչահեղձ լինեի վրդովմունքից։ ― Այն ամենից հետո ինչ դուք գործե՞լ եք։ Ի՞նչ շանսեր կարող են լինել։
― Ես քեզ ասում եմ ՝ եմ՝ ինչ֊որ։ Փոքրիկ։ Միգուցե նույնիսկ չնչին։ Բայց նրանք կան։ Լսիր, եղբայր, ― բռնեց նա կողքից վազող մատուցողի վարտիքից, բեր մեզ համար ևս մի զույգ գարեջուր։
― Յավո՛լ, ― պատրաստակամորեն ասաց մատուցողը և շտապեց կատարել պատվերը։
― Կոճակդ կոճկի՛ր, ― ասաց նրան Բուկաշևը ծաղրանքով։
Մատուցողի ձեռքը ինքաբերաբար ինքնաբերաբար ձգվեց կոճակին, բայց նա տեղն ու տեղը զգաստացավ։
― Իխ ֆերշտեե զի նիխտ,<ref>ich verstehe sie nicht (գերմաներեն) ― ես ձեզ չեմ հասկանում</ref> ― ասաց նա ու կտրուկ հեռացավ։
― Ի՞նչ կարող եք անել։ ― Ես նայեցի ուղիղ նրան։
― Ինչ֊որ մտքեր կան, ասաց նա, առանց աչքերը հեռացնելու։ ― Բայց հարցը նրանում է, ինչպես ինքդ էլ հասկանում ես, թե այսպիսի լուրջ բազմաքայլ կոմբինացիայում, ինչպես սխալներ չանել։ Եթե հնարավոր լիներ նայել, ասենք 50-60 տարի առաջ և իմանալ, թե դրանից ինչ ստացվեց․․․ Այդ ասելով նա ուշադիր ինձ նայեց և ծիծաղեց։
Իհարկե, այս վերջին նախադասությունը ինձ զգաստացրեց։ Այն ասված էր պատահաբար, թե՞ որպես ակնարկ։ Եթե ակնարկ էր, ի՞նչ էր ուզում ինձանից Բուկաշևը։
― Ժամանակի ընթացքում մարդիկ փոխվում են, ― խուսափեցի պատասխանից ես։
― Դատարկ բան է, ― առարկեց նա։ Նրանք փոխում են երկրպագության առարկան։ Բայց միևնույն ժամանակ մնում են այնպիսին, ինչպիսին կային։ Այո, այն ժամանակ նա իր Вовка-морковка-այով իմ հանդեպ մե՜ծ խոզություն արեց։ Ես արդեն կարծում էի, որ էլ դուրս չեմ պրծնի։ Դե լավ, բարեկամս, ուրախ էի քեզ տեսնել։ Լուրջ եմ ասում, առանց հիմարությունների։ Ո՞ւզում ես Մոսկավյում Մոսկվայում որևիցե մեկին բան փոխանցել։
Ես, իհարկե, ոմանց փոխանցելու բան ունեի, բայց ոչ նրա միջոցով։
Նա կանչեց մատուցողին և չնայած իմ դիմադրությանը, վճարեց մեր երկուսի համար։
Հետդարձի ճանապարհին, նայելով հայելու մեջ ես նկատեցի, որ մեր ետևից առանձնապես չթաքնվելով, գալիս է կանաչ «ֆոլկսվագենը», որի համարը ոչ թե ֆրանկֆուրտյան է, այլ Կյոլնի։ Քյոլնի։ Ես այդ մասին ասացի Բուկաշևին, բայց նա ուշադրություն չդարձրեց։
― Դա մերոնք են։ Մի անհանգստացիր, նրանք գալիս են ոչ թե քո, այլ իմ հետևից։
Նա խնդրեց իջեցնել իրեն Մյունխենի ամենաշքեղ «Ֆիր Յարեե Յարե Ցայտեն» հյուրանոցի մոտ։
Երբ արդեն ոտքը դրել էր մայթին, հանկարծ հարցրեց, կարո՞ղ է արդյոք երբևիցե մի որևիցե առիթով ինձ զանգել։
Ճանապարհին ես միացրի ընդունիչը, որը ինձ մոտ միշտ լարված է սովետական ռադիոյի առաջին ծրագրի վրա։ Հաղորդում էին համերգ ծովային աշխատավորների պատվերով։
Սկզբում ինձ անհայտ մի ընթերցող֊ասմունքող կարդաց հատվածներ «Անագե զինվորիկից», հետո Մեծ թատրոնի օրկեստրը նվագախումբը կատարեց փոքրիկ կարապների պարը Չայկովսկու բալետից։
― Իսկ հիմա, ― հայտարարեց հաղորդավարը քաղցր ձայնով, ― Սովետական Միության ժողովրդական երգչուհու կատարմամբ․․․ կհնչի ուկրաինական ժողովրդական երգ․․․
Ինչքան ես ինձ հիշում եմ, բոլոր այն համերգներին, որոնք ցույց էին տալիս բազմազգ արվեստի անիրական վերելքը իմ երկրում, միշտ կատարվում էին միևնույն երգերը։ Եթե ռուսական՝ ուրեմն անպայման «Սրեդի դոլինի րովնիա», կամ «Վդոլ պո Պիտերսկոյ», իսկ ուկրաինականի դեպքում հատված «Նատալկա֊Պոլտավկայից», կամ էլ այդ նույն «Գյանձյան»։
<poem>
Հենց որ Գյանձյան ինձ նայում է,
Սիրտս միանգամից մարում է,
Չգիտեմ ինչու, բայց հենց «Գյանձյան» էր կատարվում բոլոր հանդիսավոր համերգներում, որոնք նվիրված էին կուսակցական համագումարներին, Միլիցիայի Օրվան ու էլի ինչ֊որ նման բաներին, ընդ որում բոլոր դեպքերում և բոլոր ժամանակներում կատարողը կարծես թե նույն էր․ մեծ կրծքով գեր տիկինը՝ հագած սև, մինչև կրունկները հասնող երկար թավշյա շրջազգեստ, մեծ բացվածքով փարթամ կրծքի վրա։ Նա իր ձեռքերը դնում էր այդ կրծքի վրա, ինչպես հենարանի վրա, կոտրատում էր մատները և խորամանկ կկոցելով աչքերը ողողվում էր թերզարգացած մեցցո֊սոպրանոյով։
<poem>
Գյանձյան - ձկնիկ է,
Գյանձյան - ծիտիկ է,
===Զանգ Տորոնտոյից===
Երբ ես զբաղված էի ճանապարհորդության նախապարստությամբ, հանկարծ հնչեց զանգ Կանադայից։ ― Ողջույն ծերուկ, ― ասում է Զիլբերովիչը։
― Ա՜ ― ասում եմ, ― Ողջույն, ինչպե՞ս է կյանքը։
Ես ուղղակի ապշեցի այդ առաջարկությունից։
Դու ինչ է, ասում եմ, սիրելիս, գժվե՞լ ես ինչ է։ Ինչո՞ւ ես հանկարծ պետք է ամեն ինչ թողնեմ և սլանամ Մյունխենից Տորոնտո։ Դու ինչ է, կարծում ես, որ ես էլ գործ չունե՞մ,որ այդպիսի հեռուն գամ։
― Ծերուկ, այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Տորոնտոյում կվարձես որևիցե ոչ մեծ և աննկատ կառ, դուրս կգաս հայվեյ, այնտեղ կվերցնես վեցերորդ էկզիտը, կանցնես ուղիղ երկու մղոն, շուլդերի վրա կտեսնես երկնագույն «շևրոլե»։<ref>Զիլբերովիչը էմիգրատներից շատերի նման օգտվում է տեղում տարածված բառերով։ car ― մեքենա, highway մայրուղի, exit ― այստեղ ելք գլխավոր ճանապարհից, mile ― մղոն, shoulder ― այստեղ ճամփեզր, follow ― հետևել </ref> Տանիքին ալեհավաք, ետևի ապակու վրա շերտավարագույր, համարը՝ ցեխով կեղտոտված։ Հետևիր այդ «շևրոլեին», առանձնապես մի մոտեցիր, բայց աչքիցդ բաց չթոցնես։ Վերջ։
― Տխմա՛ր։ ― բարկացա ես։ Նախքան կարգադրություններ անելը, գոնե ռուսերեն խոսել սովորեիր։
Բայց այդ բառերը լսեց միայն կինս, երկրի մյուս կողմում խոսփողն խոսափողն անջատված էր։
― Ի՞նչ է պատահել, ― մտահոգված հարցրեց նա։ Ո՞վ էր զանգում։
Ես նրան ասացի, որ ինքս էլ խորապես վրդովված եմ, որ ամեն կանչին չեմ պատրաստվում արձագանքել և ոչ մի Տորոնտո էլ իհարկե չեմ մեկնի։
Ես դա ասում էի շատ անկեղծ, զայրանալով ինքս ինձ վրա և միաժամանակ զարմանալով,որ այդ տարօրինակ հոգեկան ուժը, ազդում էր ինձ վրա, չնայած մեզ բաժանող ֆանտաստիկ տարածությանը։
Այդ ուժը ինձ մի տեսակ հիպնոսացնում, դուրս էր բերում հավասարակշռությունից, առանց որևիցե պատճառի ստիպում ինձ նրան ենթարկվել, իսկ չենթարկվել ես կարող էի միայն ցուցաբերելով հուսահատ ներքին դիմադրություն։
Երկար և երկարամազ, փայլող կոստյումով, կարկատած արմունկներով և փուչիկներով ծնկներին, նա անդադար շարժվում էր Մոսկվայով, լինելով կարծես միաժամանակ և՛ ժամանակի ամենալիբերալ խմբագրություններում, և՛ գրողների տանը, և՛ բոլոր բանաստեղծական երեկույթներին, և՛ բոլոր պրեմիերաներին։
Նա անձամբ ծանոթ էր բոլոր ինչ֊որ չափով հայտնի բանաստեղծների, արձակագիրների, քննադատների և դրամատուրգների հետ, որոնց (ամեն մեկին առանձին) հմայում էր իրենց ստեղծոգործությունների ստեղծագործությունների նուրբ զգացողությամբ։ Պատեհ առիթով կարող էր յուրաքանչյուրին մեջբերել նրա քառատողը, տողեր վեպից կամ մի ռեպլիկ պիեսից և մեջբերվածին տալ երբեմն անսպասելի, բայց օրիգինալ և անպայման հեղինակի համար հաճելի բացատրություն։
Ես չեմ հիշում թե ինչով էր նա զբաղվում պաշտոնապես (կարծեմ ինչ֊որ տեղ հաստիքից դուրս գրական խորհրդատու էր), բայց նրա գլխավոր կոչումն էր երիտասարդ տաղանդների հայտնաբերումը և աճեցումը։
Առավոտից մինչև գիշեր գրում է (ընդմիջվելով միայն քնելու, ուտելու և ածուխ լցնելու համար), թույլ չտալով իրեն ոչ մի ավելորդ բան և գործնականում ոչ մեկի հետ չշփվելով, որովհետև առաջինը, վախենում է մատնիչներից, իսկ երկրորդը՝ գնահատում է իր ամեն մի րոպեն։
Միևնույն ժամանակ իր, Զիլբերովիչի հետ, նա(Լեոն դա հատուկ ընդգծեց) ոչ միայն խոսեց միանգամից ժամ ու կես, այլ նույնիսկ բարձրաձայն կարդաց նրա համար մի քանի էջ իր գործերից ինչ֊որ մեկից։
― Ծերուկ, ― հանդիսավոր ասաց Զիլբերովիչը, ― հավատա իմ ճաշակին, նա իսկական հանճար է։
Ընդ որում նա ասաց դա այնպիսի տոնով, որից դժվար չէր հասկանալ, որ չնայած ես էլ ինչ֊որ առումով կարծես թե հանճար եմ, բայց միգուցե ոչ այնքան իսկական։
Զիլբերովիչն այն ժամանակ ապրում էր Ստրոմինկայում։ Մոր՝ Կլեոպատրա Կազիմիրովնայի ու Ժանետայի հետ։ Նրանք ունեին առանձին երկու սենյականոց բնակարան։ Այն ժամանակվա համար այդ չտեսնված շքեղությունը նրանք ունեին, որովհետև Լեոյի պապը, Պավել Իլյիչ Զիլբերովիչը (պարտիական մականունը Սերեբրով), քաղաքացիական պատերազմի հերոս էր, որտեղ, ի բարեբախտություն Զիլբերովիչների հաջորդ սերունդների և զոհվեց։ Եթե նա ավելի ուշ զոհվեր ճամբարներում, նրա թոռան բնակարանային պայմանները հազիվ թե լինեյին լինեին այդքան լավը։ Լեոյի մայրը և քույրը ապրում էին մի սենյակում, իսկ նա ուներ իրենը, առանձինը։ Սենյակը ամբողջապես զարդարված էր նրա սրտի համար թանկ մարդկանց դիմանկարներով։ Ամենամեծի, հին լուսանկարից մեծացվածի վրա պատկերված էր Զիլբերովիչ պապիկը, քսանհինգ տարեկան հասակում, չապաևյան բեղերով, կաշվե բաճկոնով և մաուզերով կողքի վրա։ Զիլբերովիչ պապիկը միակ զինվորականն էր նրա լուսանկարների հավաքածուում։ Մնացածը Լեոյի սիրելի գրողներն էին՝ սկսած Չեխովից և վերջացրած ինձնով։
Այդ սենյակում մենք հաճախ էինք հանդիպում, ես այնտեղ կարդում էի իմ առաջին պատմվածքները։
Պարզվեց, որ նա գիշերը եղել է Կարնավալովի մոտ։ Նա թույլ էր տվել կարդալ իր վեպը առանց տանից դուրս բերելու։ Զիլբերովիչը կարդաց մինչև առավոտ և հիմա այնքան երջանիկ էր, կարծես գիշերը անց էր կացրել սիրած կնոջ հետ։
― Ծերուկ, հավատա ինձ, ― Լեոն պահպանեց պաուզան, ― նա նոր Տոլստոյ է։
Խոստովանում եմ, այդ գնահատականը ինձ տհաճություն պատճառեց։ Եթե նա անվաներ Կարնավալովին Գոգոլ, Դոստոևսկիյ, Չեխով, կամ թեկուզ Շեքսպիր՝ թող անվաներ ինչքան ուզում էր։ Բայց նախկինում Տոլստոյ նա անվանում էր ինձ։ Իսկ ենթադրել, որ երկրագնդի վրա կարող են գոյատևել միանգամից երկու Տոլստոյ և դրանով սփոփվել, ես իհարկե չէի կարող։
― Ներիր, ― ասացի ես, ― բայց ինձ համար ավելի է հեշտ է պատկերացնել, որ դու ես սպերմատազոիդը։
― Լավ, ― հեշտությամբ ընդունեց նա նոր դերը։ ― Ես սպերմոտոզոիդ եմ։ Ես ժայթքում եմ կյանք, բայց ոչ մենակ, այլ երկու հարյուր միլիոնանոց պոչավոր շերեփուկների բազմության հետ։ Եվ մենք միանգամից հայտնվում ենք ոչ թե ջերմոցային պայմաններում, այլ թթու֊ալկալային միջավայրում, որտեղ կենդանի կմնա միայն մեկը։ Եվ ահա այդ երկու հարյուր միլիոնը պայքարի մեջ են մտնում այդ մի տեղի համար։ Եվ բոլորը բացի մեկից մահանում են։ Իսկ այդ մեկը դառնում է մարդ։ Ծնվելով, նա մտածում է, որ նա միակ անկրկնելին է իր տեսակի մեջ, իսկ հետո պարզվում է, որ նա նորից մեկն է երկու հարյուր միլիոնից։
― Ինչպիսի հիմարությո՛ւն, ― ասացի ես։ Երկրագնդում մարդկանց թիվը ոչ թե երկու հարյուր միլիոն է, այլ չորս միլիարդ։
Իհարկե Զիլբերովիչը կարող էր զայրանալ և չտանել ինձ, բայց վտանգը, ճիշտն ասած, այնքան էլ մեծ չէր։
Ճանաչելով Զիլբերոցիչին Զիլբերովիչին իմ հինգ մատների նման, ես հասկանում էի, որ նա ուզում է թոզ փչել և՛ իմ և՛ Սիմ Սիմիչի աչքերին, ցույց տալով մեզ իրար։ Որովհետև նվիրվելով նրան, համենայն դեպս երբեմն հիշում էր, որ ես էլ նրա համար ինչ֊որ բան արժեմ։
Կարճ ասած, մի ձմեռային օր, մենք հավաքվեցինք և վերցնելով մեզ հետ մի շիշ «Կուբանսկայա», գնացինք սատանի ծոցում գտնվող Բեսկուդնիկովո։
Դուրս եկանք գնացքից սառցակալած կառամատույցում․ թափվում էր դեմքին խփող ծակող ձյուն, խավար էր (բոլոր լապտերները ջարդված էին), սառած աղբանոցի և էլի ինչ֊որ բանի զզվելի հոտ էր գալիս։ Հետո տեղական շների հաչոցի ուղեկցությամբ քարշ եկանք փոսերով պատված ինչ֊որ անկյուններով, որտեղ հավասարակշռությունը պահելու և ոտք չկոտերելու չկոտրելու համար մեծ ճարպկություն էր պետք։
Վերջապես գտանք այն մանկապարտեզը և սարսափելի նկուղը, որը ներծծված էր մկների և քրտնքի հոտով։
― Այո, ― ասացի ես, ― համարվում եմ։ Եվ նույնիսկ փաստաթուղթ ունեմ։
― Իսկ դուք ձեր գրքերը գրում եք տպագրական մեքենայի վրա՞, թե ոնց։
― Ոչ ասում եմ, ― ինչի համար։ Ես ունեմ «Էրիկա» գրամեքենա, ― նրա վրա էլ այսպես՝ չիկ֊չիկ֊չիկ֊չիկ և գրում եմ։
Միայն այդ հարցից հետո ես նկատեցի, որ սեղանին, լամպի կողքին դրված էր կրծոտված ծայրով փայտյա գրիչ։ Վերջին անգամ ես այդպիսի բան տեսել էի ցելինայում, ինչ֊որ կոլտնտեսությունում։
― Այո֊ այոԱյո֊այո, ― ասաց նա մարտահրավեր արտահայտող հայացքով նայելով ինձ վրա։ Հենց դրանով էլ գրում եմ։
― Սիմիչ, ― ասաց Զիլբերովիչը, ― չէ որ ես քեզ նվիրել էի ինքնահոս գրիչ։ Որտե՞ղ է այն։
― Դե, հիմա դու հասկացա՞ր, ― հարցրեց Զիլբերովիչը հուզված։ ― Դու հասկացա՞ր, որ Սիմիչը հանճար է։
― Միստր Զիլբերովիչ, ― ասացի ես նրան, ― իսկ դուք կարո՞ղ եք, թեկուզ հարբած լինելու պատճառով, սիրալիր բացատրել ինձ, թե ինչ առնչություն ունեք դուք իգական սեռի հետ։
― Դու ինչը նկատի ունես, ― Լեոն կանգ առավ և շրջեց դեպի ինձ իր՝ մթում կապույտ թվացող երկար քթով դեմքը։
― Ոչ ասաց Զիլբերովիչը։ ― Չեմ հասկանում։ Դու կարծում ես ես աննորմալ ե՞մ։ Նորմալ եմ։ Ինձ մոտ ամեն ինչ աշխատում է, և ես ամեն ինչ փորձել եմ։ Դե այո, հաճելի է։ Բայց հինգ րոպե հաճույքի համար այնքա՜ն իրարանցում մինչև և հետո։
― Ուրեմն դու կանանց հետ իրարանցում չե՞ս ուզում։
― Չեմ ուզում, ― գլուխը թափ տվեց Զիլբերովիչը։
― Իսկ հանճարների հետ ուզո՞ւմ ես։
Սիմիչը խոստացավ դա անել, բայց տուն հասնելուն պես, հենց իր կաթսայատանը հարցազրույց հրավիրեց արտասահմանյան լրագրողների համար։ Եվ նրանց առաջ շատ տպավորիչ ճառ արտասանեց ընդդեմ կոմունիզմի և կոմունիստների, որոնց նա անվանեց ամենակուլ կոմունիստներ, կամ ուղղակի զագլոտչիկներ։
Արձագանքը անսովոր էր։ Սիմիչը միանգամից հայտնի դարձավ ոչ միայն որպես աշխարհի ամենալավ գրող, այլև հերոս, և այդ անվախ ռուս հերոսի մասին խոսեց ամբողջ երկրագունդը։ Հենց որ աշխարհը մի քիչ հանգստանում էր և իշխանությունը համարում էր, որ երբ աղմուկը դադարի, նրան միանգամից կխժռի, նա, հիմար չլինելով, անհապաղ տպում էր նոր բեկոր։ Սկսվում էր ավելի մեծ աղմուկ, և նրա ենթադրյալ կալանավորումը կարող էր ավելի մեծ միջազգային արձագանք ստանալ, քան նույնիսկ, ներխուժումը Չեխոսլովակիա կամ Ավղանստան։ Աֆղանստան։ Իշխանությունները փորձում էին և՛ այսպես, և՛ այնպես, առաջարկում էին ինքնակամ մեկնել երկրից։ Բայց նա ոչ միայն չարեց դա, այլև հիշելով Սոլժենիցինի հետ կատարվածը, դիմեց աշխարհին խնդրանքով չհամաձայնվել ընդունել նրան, եթե ամենակուլների մտքով անցնի ուժով դուրս գցել նրան։
Իշխանությունները ուղղակի ոռնացին, չիմանալով ինչ անել։ Կալանավորումը չէր ստացվում։ Կարնավալովի երկրպագուները (իսկ նրանց թիվը հասնում էր հազարների) հետևում էին նրա գործունեությանը և իշխանությունների գործելակերպին։ Իշխանությունները վախ ունեին, որ Կարնավալովի բացահայտ կալանավորումը կարող է բերել ապստամբության։ Ավտովթարը կլիներ սպիտակ թելերով կարված, մնում էր միայն գաղտնի վտարումը, բայց ինչպե՞ս և ո՞ւր վտարել, եթե բոլոր արևմտյան տերությունները հրաժարվում էին նրան ընդունել։ Այն ժամանակ ԿԳԲ֊ն իրականացրեց փայլուն և օրիգինալ գործողություն։
Ես հետո էլի շատ անգամ եմ եղել նրա մոտ և՛ Զիլբերովիչի հետ և մենակ։ Վերջ ի վերջո, նկատելով, որ ես նրա հանդեպ չունեմ ոչ մի վատ մտադրություն, Սիմիչը սկսեց ինձ վստահել և կարդալու համար տալ ինձ ոչ միայն «ԿՊԶ»֊ները այլև առանձին գլուխներ ուրիշ բեկորներից։
Նա գնում էր իր կաթսայատուն ածուխ խառնելու, իսկ ես նստում էի նրա խոհանոցային սեղանի առաջ և ագահորեն կարդում։ Իմիջիայլոց, ես դեռ այն ժամանակ ուշադրություն դարձրի «ԿՊԶ»֊ի գլուխներից մեկի վրա։ Նա շատ մեծ էր, մոտավորապես հարյուր էջ, և առանձնանում էր ամբողջ պատմությունից։ Նրա սկսզբում սկզբում նույնիսկ ասված էր, որ այն ոչ թե թեթև գրականության սիրահարների համար է, այլ հետաքրքրիչ ընթերցողի համար։ «Հետաքրքրիչ» բառը, Սիմիչը իհարկե քաղել էր Դալի բառարանից, որը նա մշտապես կարդում էր և օգտագործում իր աշխատանքում։ Ուրեմն ես բավականին հետաքրքրիչ դուրս եկա և ամբողջ այդ գլուխը համբերությամբ կարդացի։ Չնայած նա ավելի շատ նման էր ոչ թե վեպի առանձին գլխի, այլ գիտական աշխատության։ Այն վերնագրված էր՝ «Առաջնորդը և հոտը»։ Այնտեղ նորից հիշվում էր տխրահռչակ սպերմատոզոիդը, որը այն երկու հարյուր միլլիոնի հետ ինչ֊որ տեղ էր ձգտում։ Եվ ասված էր, որ բնությունը բոլոր կենդանի էակներին, սկսած սպերմատոզոիդներից և վերջացրած բարձրագույն կենդանիներով բաժանում է առաջնորդների և հոտի անդամների։ Մեծ տեղ էր տրված ոչխարների, գայլերի, սագերի, փոկերի վարքագծին և այդ օրենքները հեղինակը տեղափոխում էր մարդկային հասարակության վրա, որտեղ նույնպես կա բնական բաժանում առաջնորդների և հոտի։
Այդ պատճառով իմ ու Սիմիչի միջև այն ժամանակ տեղի ունեցավ առաջին լուրջ վեճը։ Նա վերադարձել էր կաթսայատնից, և սենյակի մեջտեղում կանգնած իր ամանից գարեձավարի շիլա էր ուտում։ Ինձ չէր հյուրասիրում, բայց ես ինքս էլ դա չէի ուտի։ Ես ասացի, որ գլուխը ինձ շատ դուր եկավ, բայց պետք է նկատի ունենալ, որ կենդանիների աշխարհը և մարդկային հասարակությունը էապես տարբերվում են միմյանցից։ Եվ չնայած մարդն էլ ունի խմբակային զգացմունքներ, բայց միևնույն է նրա մոտ ավելի զարգացած են անհատական որակները, ձգտումը ազատության, և ընդանրապես, մարդիկ չեն կարող կուրորեն հնազանդվել բնությանը, մարդկային հասարակությունը պետք է հիմնված լինի բազմակարծության հիմքի վրա։ Այդ «բազմակարծություն» բառը այն ժամանակ շատ մոդայիկ էր մեր շրջանակում և մենք օգտագործում էինք այն տեղին ու անտեղի։ Եվ ես էլ այդ բառը թռցրի շատ անզգուշաբար։ Ես դեռ չգիտեի, որ դա նրա համար ամենաատելի խոսքն է։ Իմ ասածները նրան այնքան վրդովեցին, որ նա սկսեց ցնցվել ամբողջ մարմնով և քիչ էր մնում խեղդվեր իր շիլայով։
Ես նրան ասացի․
― Նախքան դեպի Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար մտհոգվելըմտահոգվելը, դու գոնե քո ներքնահարկի ելքը կարգի բերեիր։ Միգուցե տախտակներ դնեիր, թե չէ ախր այնպիսի ցեխ է, որ կարելի է խեղդվել։
Բայց դրանք իհարկե հատուկենտ վեճեր էին։ Իսկ ընդհանրապես և՛ նրա բեկորները, և՛ պահվածքը այնքան էին ինձ գրավել, որ ես Սիմիչին դրեցի բոլորից բարձր և նրա ներկայությամբ սարսափելի քաշվում էի։
Ամենից շատ նրա մեջ ինձ զարմացնում էր որևիցե շտապողականության բացակայությունը։ Նա չէր ձգտում տպագրվել, ճանաչված դառնալ, ստանալ հոնորարներ, ապրել լավ բնակարանում, ավելի լավ սնվել և հագնվել։ Հետո ես շատ զարմացա, երբ Սիմիչը լինելով փառքի շեմքին սկսեց մեծ նշանակություն տալ իր արտաքինին և նույնիսկ մորուք աճեցրեց։ Նրա մորուքի մասին ես մտածում էի, որ նրան չի սազում և նույնիսկ հակասում է նրա ներքին նկարագրին։ Բայց հետո ես ստիպված էի ընդունել, որ այս դեպքում էլ, նա հստակ գիտեր իր անելիքը։ Գիտեր, երբ ման գալ մորուքով և երբ առանց դրա։ Լինելով հնոցապան, եթե նա աճեցներ ցանկացած երկարության մորուք, հազիվ թե դա կբերեր նրան որևիցե օգուտ։ Ծայրահեղ դեպքում Բեսկուդինովոյի բնակիչների կողմից կընդունվեր որպես քաղաքային խելագար։ Հասկանալի է, որ այդպիսի համբավի համար նա երբեք չէր գնա այն անհարմարություններին, որոնք կապված են մորուք կրելու հետ, առավել ևս նկատի ունենալով նրա պարտականությունները, դա հրդեհի դեպքում կլիներ չափազանց վտանգավոր։ Իսկ երբ եկավ ճանաչումը, նրա հետ էլ երկրպագուների և լրագրողների ամբոխը, մորուքը շատ տեղին եղավ։ Հարյուրավոր հեռուստաէկրաններով բազմապատկված, դա թողնում էր անջնջելի տպավորություն։
Ճիշտն ասած, ես ունեմ մի ամբողջ հետազոտություն մորուքի մասին, որը, ամեն մի ցանկացող կարող է ստանալ աշխարհի համարյա ամեն մի գրադարանում։ Բայց նրանց համար, ով ծուլանում է գրադարան գնալ, ես կարճ կբացատրեմ, որ իմ խորին համոզմամբ, մորուքը խաղում է շատ մեծ դեր առաջավոր գաղափարների, տեսությունների տարածման և ուղեղներին տիրապետելու գործում։ Ես մտածում եմ, որ մարքսիզմը երբեք չէր կարող գրավել մասսաներին, եթե Մարկսը Մարքսը ժամանակին, թեկուզև ստիպողաբար, սափրված լիներ։ Լենինը, Կաստրոն, Հոմեյնին՝ չէին կարողանա իրագործել հեղափոխություն այս կամ այն երկրում, եթե սափրված լինեին։ Իհարկե, գրավել իշխանությունը այս կամ այն երկրում կամ նվաճել տարածքներ, երբեմն հաջողվում էր և մորուսավորներին և անմորուսներին։ Բայց դեռ ոչ մի անմորուսի չի հաջողվել դառնալ մարգարե։
Ավելորդ չէ նշել, որ մորուքը մորուքից տարբեր է լինում։ Որպեսզի տարբերվի ընդհանուր շարքից, մորուք կրողը պետք է խուսափի ամեն մի կրկնօրինակումից։ Երբեք պետք չէ պահել մորուք, որը կարելի է անվանել՝ մարքսյան, լենինյան, խոշեմինյան կամ տոլստովյան։ Այդ դեպքում ձեզ կարող են դասել ոչ թե մարգարեների, այլ միայն հետևորդների թվին։ Սիմ Սիմիչը դա լավ էր հասկացել, բայց օպտիմալ լուծումը միանգամից չգտավ։ Սկզբից նա շատ հեռուն գնաց և աճեցրեց այնպիսի երկարության մորուք, որ արագ քայլելիս երբեմն ինքն էլ տրորում էր։ Դա շատ անհարմար էր և անիմաստ, որովհետև խոշոր պլանով նկարահանումների ժամանակ, մորուքը չէր տեղավորվում կադրի մեջ։ Հարկ եղավ կարճեցնել, և այն ժամանակվանից ճշմարիտ կարնավալովյան էր համարվում այն մորուքը, որը մի թեթև ծածկում էր ծնկները։
Կալվածքը, որում ես հայտնվեցի, ինչ֊որ բանով հիշեցնում էր ոչ այն է գրողների միության տունը Մալեևկայում, ոչ այն է Բառվիխայում գտնվող կառավարական առողջարանը, ուր ես պատահաբար մի անգամ ընկել էի։
Երկար, երեք հարկանի շենք, կիսակլոր սյունազարդ սանդղամուտքով։ Սանդղամուտքի մոտ բավականին մեծ, քառակուսի, կարմիր աղյուսով պատած հրապարակ և նրանից արևի ճառագայթների նման բաժանվող ասֆալտապատ ծառուղիներ, եզրերին տնկված մատղաշ կեչիներով։ Տան ձախ կողմում փոքրիկ պատուհաններով մի քանի կոկիկ քոթեջներ, աջից՝ ոչ մեծ եկեղեցի երեք համեստ գմբեթներով, հեռվում, գլխավոր շենքի դիմաց էլի ինչ֊ որ ինչ֊որ կառույցներ։ Ավելի այն կողմ, մայր մտնող արևի տակ փայլփլում է լիճը։
Հրապարակի վրա տեսա մի զոլավոր սյուն, որի վրա ամրացրած տախտակի վրա մակագրված էր՝ «ՍՍՍՌ»։
― Իսկ այդ Թոմը ո՞ւր է նայում։
― Նա ոչ մի տեղ էլ չի նայում, ― անհոգ ասաց Լեոն։ Նա լայնահոգի մարդ է։
Երբ մենք մոտեցանք սանդղամուտքին, նրա վրա հայտնվեց ևս մի էակ, որը տեղնուտեղը նետվեց իմ կրծքին։ Դա բավականին խոշոր, գերմանական հովվաշուն էր։ Ես պատրաստվում էի հրաժեշտ տալ կյանքիս, երբ զգացի, որ նա լպստում է քիթս։
― Դե, գնանք ճաշենք աստծո տվածով։
Մենք բարձրացանք սանդղահարթակ և հայտնվեցինք սյունազարդ և ընդարձակ նախասրահում։ Ուղիղ՝ գորգով ծածկված լայն աստիճանները տանում էին դեպի փայտյա արկղի մեջ գտնվող ֆիկուսը, աջից՝ երկփեղկ ապակյա դուռը, որը ներսից վարագուրված էր ինչ֊ որ ինչ֊որ ծաղկավոր բանով, դռան վրա կախված էր խաչ։
Ժանետան խաչակնքվեց։ Զիլբերովիչը հանեց գլխարկը և նույնպես խաչակնքվեց։
Ի զարմանս ինձ նա բոլորովին ճաղատ էր։
― Այո՞, ― ասացի ես, ― դուք իհարկե ոչ, իսկ ես պահում եմ։
Ես թեքվեցի,որ վերցնեմ իմ «դիպլոմատ» տիպի պայուսակը, որում գտնվում էր դեռ Ֆրանկֆուրտի օդանավակայանում գնված գերմանական «Գորբաչով» օղու շիշը։
― Այս տանը ալկոհոլ չեն խմում, ― կանգնեցրեց ինձ Ժանետան։
Ես ասացի․
― Ոչ, չի սովորել, նա հեծանիվ է քշում։
― Հեծանի՞վ, ― հարցրեց Ժանետան։ ― Բայց դա անհարմար է։ Շրջազգեստը կարող է բարձրանալ, կամ ընկենլ ընկնել անվի մեջ։
Ես հավաստիացրի նրան, որ այդ վտանգը իմ կնոջը չի սպառնում, որովհետև նա ջինսով է քշում։
― Սիմ Սիմիչը, ― ասաց Ժանետան, ― ընթրիքից հետո գործերով չի զբաղվում։
― Այո՞, ― ասացի ես զսպված դժգոհությամբ, ― բայց չէ որ ես, իմ գործերով չեմ եկել։
― Ընթրիքից հետո նա ընդհանրապես ոչ մի գործով չի զբաղվում, ― կրկնեց Ժանետան։ ― Ոչ իր, ոչ էլ ուրիշների։
Դժվարությամբ բացելով աչքերս, ես շուրջս նայեցի։
Ես պառկած էի փայտյա մահճակալի չոր ներքնակի վրա, ինչ֊որ տարօրինակ սենյակում, որը ոչ այն է բանտախուց, ոչ այն է վանականի խուց էր հիշեցնում։ Մի անկյունում սրբապատկերներով դարակ, մյուսում՝ գյուղական լվացարան իր թասով (արդյոք այն նույնը չէ՞ր, որը ես տեսել էի սրանից քսան տարի առաջ Սիմիչի նկուղում): ։ Փոքրիկ պատուհան առաստաղի տակ, որի միջով սենյակ էին ներխուժում տարբեր նողկալի ձայներ։ Ինչ֊որ տականք թմբուկ է խփում և փչում ճչացող շվի ։ շվի։ Ինչպիսի՜ հանդգնություն։ Մի՞թե կարելի է այսքան վաղ․․․
Ես մոտեցրի աչքերիս ժամացույցը և ապշեցի։ Տասներկուսից քսան է պակաս, իսկ ես դեռ քնած եմ։ Եվ դա էլ այն տանը, որտեղ տերն ու նրա բոլոր օգնականները աշխատում են առավոտից մինչև երեկո։
Նրանք շատ մեկուսի են ապրում։ Սիմիչը օրական գրում է քսանչորս էջ։ Երբեմն աշխատում է իր առանձնասենյակում, երբեմն էլ զբոսնելով կալվածքի տարածքում։ Քայլելիս գրում է ծոցատետրում։ Վերջացնելով էջը, դեն է նետում առանց նայելու գետնին, իսկ Կլեոպատրա Կազիմիրովնան և Ժանետան միանգամից այդ թղթերը հավաքում են և դասավորում։ Անցնելով առաջ ասեմ, որ ես հետո տեսա, ինչպես է դա տեղի ունենում։ Նա ծոցատետրը ձեռքին զբոսնում է, իսկ կինը և զոքանչը կամացուկ քայլում են նրա ետևից։ Երբ նա դեն է նետում հերթական թերթիկը, նրանք բարձրացնում են, տեղնուտեղը կարդում և Ժանետան անհապաղ գնահատում է գրվածը մեկ բալլանոց սանդղակով։ «Հանճարեղ է» ― ասում է նա շշուկով, որպեսզի չխանգարի Սիմիչին։
Մի ժամանակ, նա այդպես էր գնահատում Լենինին։ Հիշում եմ, դեռ համալսարանում, ես վերցրեցի նրանից մի լենինյան գրքույկ ( կարծեմ, «Պետություն և հեղափոխություն») և այնտեղ «հանճարեղ» բառը գրված էր լուսանցքներում համարյա ամեն տողի դիմաց։
Համենայն դեպս «Գորբաչովին» «Բուրբոնի» հետ խառնել չարժեր։ Գլուխս սարսափելի ցավում էր, և նույնիսկ սկսեցի մտածել, որ հարբեցողությանը պետք է վերջ տալ։ Ես նույնիսկ խոսք տվեցի, որ վերջ կտամ։ Միայն թե հիմա պետք է խումհարից դուրս գալ, իսկ հետո վերջնականապես հրաժարվել խմելուց։
Ես փակեցի աչքերս։ Երբ նորից բացեցի՝ տեսա, որ զինվորը կանգնած է վեր բարձրացրած ձեռքերով, նրա ավտոմատը ընկած է գետնին, իսկ Սիմիչը դեռ պահում է սուրը նրա գլխավերևում։
― Պատասխանի՛ր, ― լսեցի ես նրա զրնգուն ձայնը, ― ինչո՞ւ էիր ծառայում ամենակուլների իշխանությանը։ Պատասխանի՛ր, ո՞ւմ դեմ էիր պահում զենքը։
― Ներիր, հայր, ― պատասխանեց զինվորը Զիլբերովիչի ձայնով։ ― Իմ ցանկությամբ չեմ ծառայել, ինձ ստիպել էին սատանայական ամենակուլները։
― Երդվո՞ւմ ես արդյոք, հետագայում ծառայել միայն ինձ և կանգուն մարտնչել ամենակուլ կոմունիստների և պլյուռալիստ պնակալեզների դեմ։
― Ի՞նչ կա չհասկանալու, ― ասաց Զիլբերովիչը։ ― Այստեղ հասկանալու ոչինչ չկա։ Սիմիչը փորձ է անցկացնում։
― Մի՞թե հույս ունի վերադառնալ սպիտակ ձիու վրա նստած, ― հարցրի ես հեգնանքով։
― Իհարկե, ծերուկ։ Իհարկե հույս ունի։
― Բայց դրա մասին նույնիսկ ծիծաղելի է մտածել։
― Գիտես ինչ, ծերուկ, ― բառերը ընտրելով ասաց Զիլբերովիչը։ ― Մի ժամանակ, դու հանդիպեցիր նրան նկուղում, աղքատ և սոված, ոչ մեկին չհետաքրքրող ժայռաբեկորներով սնդուկում։ Այն ժամանակ նրա ծրագրերը քեզ նույնպես թվում էին ծիծաղելի։ Իսկ հիմա դու տեսնում ես, որ իրավացին նա է և ոչ թե դու։ Ուրեմն ինչո՞ւ դու չես կարող ենթադրել, որ նա հիմա էլ քեզանից առաջ է տեսնում։ Հանճարները միշտ տեսնում են այն, ինչ մեզ, հասարակ մահկանացուներիս տրված չէ տեսնել։ Մեզ միայն մնում է որոշել, վստահել նրանց, թե ոչ։
Խոստովանում եմ, նրա բառերը ինձ համարյա թե չխոցեցին։ Նրա նախկին, բարձր կարծիքը իմ մասին վաղուց արդեն փոշիացել էր։ Նա Սիմիչին ամպերի տակ էր բարձրացրել, իսկ ինձ համարում էր իր հետ նույն մակարդակի, կամ նույնիսկ ավելի ցածր։ Որովհետև նա համենայն դեպս հանճարի կողքին էր, իսկ ես միայն ինքս ինձ հետ էի։ Բայց ես հասկանում էի, որ Լեոն դատարկ մարդ է, և չնեղացա։ Ես նայեցի ժամացույցին և հարցրի Զիլբերովիչին, թե ինչ է նա մտածում, հնարավո՞ր է արդյոք ժամը վեցի չվերթի համար տոմս վերցնել ուղղակի օդանավակայանո՞ւմ, թե՞ ավելի լավ է նախօրոք պատվիրել հեռախոսով։
― Բայց մենք դեռ բավականին շատ ժամանակ ունենք։
― Այդ դու ունես շատ ժամանակ, ― նկատեց Զիլբերովիչը։ ― Իսկ նա չունի։ Նա ուզում էր ընդունել քեզ նախաճաշի ժամանակ, բայց դու քնած էիր։ Իսկ նրա ամբողջ ժամանակը, բաշխված է րոպե առ րոպե։ Յոթին նա վեր է կենում։ Կես ժամ վազում է լճի շուրջը, տաս րոպե ցնցուղ ընդունում, տասնհինգ րոպե աղոթում, քսան րոպե նախաճաշում։ Ութն անց տասնհինգ նա նստում է սեղանի մոտ։ Տասներկուսից քառորդ պակաս նա թամբում է Գլագոլին․․․
― Ո՞ւմ։
― Թոմը, ― ասաց Լեոն առանց զայրույթի։ Եթե ինչ֊որ բան է անում, ապա ուժը չի խնայում։
― Չեմ հասկանում, ― ասացի ես։ ― Դուք ինչ է կռվե՞լ եք։
Այդ ժամանակ ես հանում էի ձախ կոշիկս և կոշիկը ձեռքիս մնացի քարացած։
― Այո, ― ասաց Զիլբերովիչը ։ Զիլբերովիչը։ ― Սիմիչը մտցրել է մեզ մոտ մարմնական պատիժներ։ Դե իհարկե, ես ինքս էի մեղավոր։ Նա ուղարկել էր ինձ փոստ՝ հրատարակչին ձեռագիրը ուղարկելու համար։ Իսկ ես ճանապարհին մտա մի փոքրիկ ռեստորան, այնտեղ մի քիչ խմեցի և մոռացա ձեռագիրը։ Իսկ երբ արդեն փոստի մոտ հիշեցի և վերադարձա, ձեռագիրը արդեն չկար։
― Իսկ ի՞նչ է, դա միակ օրինա՞կն էր, ― հարցրի ես։
Ես լռում էի, այդպիսի հայտարարությունից շշմած։ Հետո հանկարծ խփեցի կոշիկը նստարանին։
― Լեո, ― ասացի ես։ ― Ես չեմ կարողանում հավատալ այդպիսի վայրենությանը։ Ես չեմ կարող պատկերացնել, որ մեր օրերի ազատ երկրում, այսպիսի մեծ, նուրբ, մտածող մարդու, ինտելեկտուալի, ծեծեն ախոռում, ինչպես ճորտի։ Չէ՞ որ դա ոչ միայն ֆիզիկական ցավ է, այլև վիրավորում է մարդկային արժանապատվությունը։ Մի՞թե դու չես բողոքել։
― Այն էլ ոնց եմ բողոքել, ― ասաց Լեոն հուզվելով։ ― Ես կանգնել եմ նրա առաջ ծնկներիս վրա։ Ես նրան աղաչում էի, «Սիմիչ, ասում եմ, ― սա առաջին և վերջին անգամն է։ Ես երդվում եմ պատվովս, որ դա երբեք չի կրկնվի»։
Հաջորդ առավոտյան ես ավելի վաղ վեր կացա։ Տանից դուրս գալով տեսա երկու մեծ մեքենա վաշինգտոնյան համարներով։ Մեկը մարդատար, մյուսը ավտոբուս՝ «AMERICAN TELEVISION NEWS» մակագրությամբ։ Ինչ֊որ մարդիկ քանդում էին մալուխները և տուն էին խցկում սարքավորումները։ Միայն մեկը անգործ կանգնած սիգար էր ծխում։
― Ջո՞ն, ― զարմացա ես։ ― Այդ դո՞ւք եք։ Ի՞նչ եք այստեղ անում։ Մի՞թե դուք նաև հեռուստատեսությունում եք աշխատում։
― Այո, ― ասաց Ջոնը։ Ես բոլորի համար էլ աշխատում եմ։ Իսկ դուք այստեղ ի՞նչ եք անում։ Ես կարծում էի, որ արդեն շատ հեռու պիտի լինեք։ Եթե մտափոխվել եք, ստիպված կլինեք վճարել շատ մեծ տուգանք։
― Մի անհանգստացեք, ― ասացի ես։ Դեռ մի շաբաթ ունեմ մինչև թռիչքը։
― Ես չեմ անհանգստանում, ― ժպտաց Ջոնը։ ― Ես գիտեմ, որ դուք գնել տոմս։ Ես եկել եմ ասյտեղ այստեղ ոչ ձեզ համար, այլ փոքրիկ հարցազրույց վերցնել պարոն Կարնավալովից։
Այս խոսքերով նա մտավ տուն ղեկավարելու սարքավորումների տեղադրումը, իսկ ես որոշեցի զբոսնել լճի մոտ։
անգլերեն։ Հիմա դուք մի քիչ ուտել և խոսել։ Եվ եթե կարելի է, մի քիչ ժպիտ արեք։
― Ոչ մի ժպիտ, ― զայրացած ասաց Սիմիչը։ ― Աշխարհը կործանվում է։ Արևմուտքը ամենակուլներին է տալիս երկիրը երկրի ետևից, կոմունիզմի երկաթյա ծնոտները արդեն հասել են մինչև մեր կոկորդը և շուտով կպատռեն ադամագեղձը, իսկ դուք շարունակում եք ժպտալ։ Դուք ապրում եք չափից ավելի ապահով և այնքան եք նրբացել, որ չեք հասկանում․ ազատության համար պետք է պայքարել, դուք պետք է զոհեք ձեզ։
― Ինչպե՞ս պետք է պայքարենք, ― քաղաքավարի հարցրեց Ջոնը։
― Ամենից առաջ դուք պետք է հրաժարվեք բոլոր ավելորդ բաներից։ Ամեն մեկը պետք է ունենա միայն այն, ինչ իրեն խիստ անհրաժեշտ է։ Այ նայեք ինձ։ Ես ամբողջ աշխարհում հայտնի գրող եմ, բայց ես համեստ եմ ապրում։ Ես ունեմ միայն մեկ տուն, երկու քոթեջ, բաղնիք, ախոռ և փոքրիկ եկեղեցի։
― Ասացեք, իսկ այս լիճը ձե՞րն է։
― Ես գլխի եմ ընկնում, բայց ուզում եմ այդ հարցը անել ձեզ։
― Գիտե՞ք ինչ, ― ասաց Սիմիչը մի քիչ մտածելուց հետո։ ― Եթե ես ասեմ, որ աշխարհի լավագույն գրողը ես եմ, դա կլինի անհամեստություն։ Իսկ եթե ասեմ, որ ես չեմ, դա չի լինի ճշմարիտ։
― Միստեր Կարնավալով, բոլորին է հայտնի, որ դուք ունեք միլլիոնավոր ընթերցողներ։ Բայց կան մարդիկ, որոնք չեն կարդում ձեր գրքերը․․․
― Բայց կան մարդիկ, որոնք մինչև վերջ կարդում են և չեն կիսում ձեր հայացքները։
― Հիմարությո՜ւն, ― նյարդային գոչեց Սիմիչը և պատառաքաղով խփեց սեղանին։ ― Հիմարություն և անմտություն։ Ի՞նչ է նշանակում կիսում են, կամ չեն կիսում գաղափարները։ Որպեսզի բաժանեն իմ գաղափարները, պետք է ունենան մի քիչ ավելի մեծ ուղեղ, քան հավինը։ Ամենակուլների ուղեղը կեղտոտված է ժանգով, իսկ պլյուռալիստներն ընդհանրապես ուղեղ չունեն։ Եվ Ե՛վ մեկը և և՛ մյուսը չեն հասկանում, որ ես ասում եմ ճշմարտություն և միայն ճշմարտություն և որ տեսնում եմ շատ տասնամյակներ առաջ։ Վերցրեք օրինակ նրան։ ― Սիմիչը ցույց տվեց ինձ մատով։ ― Նա, կարծես թե, նույնպես համարվում է գրող։ Բայց այսօրվանից առաջ չի տեսնում։ Եվ նա, փոխանակ նստի ու աշխատի, գնում է ինչ֊որ տեղ, այնտեղ՝ այսպես կոչված ապագան։ Ուզում է իմանալ, թե ինչ կկատարվի վաթսուն տարի հետո։ Իսկ ինձ պետք չի ոչ մի տեղ գնալ։ Ես առանց այդ էլ գիտեմ, թե ինչ կլինի այնտեղ։
― Շա՜տ հետաքրքրիր է, ― բացականչեց Ջոնը։ ― Շատ։ Եվ հատկապես ի՞նչ կլինի այնտեղ։
Սիմիչը մռայլվեց, ետ հրեց ափսեն և սկսեց մորուքից թափ տալ փշրունքները։
― Եթե աշխարհը չի ուզում մտածել այն մասին, ինչի մասին խոսում եմ, ― ասաց նա ուղիղ նայելով կամերային, ― ոչ մի լավ բան այնտեղ չի լինի։ Ո՛չ այնտեղ և ո՛չ էլ որևիցե ուրիշ տեղ։ Ամենակուլները կուտեն ամբողջ աշխարհը և իրենք իրենց։ Ամեն ինչ կնվաճեն չինացիները։
― Իսկ դուք կարծում եք, այդպիսի ղեկավարներ լինո՞ւմ են։
― Միգուցե և չեն լինում, բայց կարող են լինել, ― ասաց Սիմիչը նշանակալից և հայացք փոխանակեց Ժանետայի հետ։
― Ես շատ ներում եմ, ― ասաց Ջոնը։ ― Դուք հատկապես որևիցե մեկի՞ն ի նկատի ունեք, թե դա միայն տեսություն է։
Ջոնը հարցրեց Սիմիչին, կարելի է արդոք նրան նկարահանել աշխատանքի ժամանակ։ Սիմիչը ասաց, որ իհարկե, ինքը կաշխատի, իսկ նրանք կարող են նկարահանել․ նա սովոր է աշխատել դժվար պայմաններում, և հեռուսատատեսությունը նրան չի շեղում։
― Սիմի՛չ, ― նետվեցի ես նրա կողմը։ ― Մինչև այս կամ այն, միգուցե մենք խոսե՞նք։
― Չեմ կարող, ― ասաց Սիմիչը։ ― Ես արդեն առանց այդ էլ շատ ժամանակ եմ կորցրել։
― Պարզ է, ― քմծիծաղ տվեց Սիմիչը ինքնագոհ։ ― Այն ինչ ես եմ կարող, ուրիշների ուժերից վեր է։ Բայց դու, ես հույս ունեմ կկարողանաս։
Նա բացեց պլաստմասայից սարքվաց սարքված փոքրիկ տուփը և այնտեղից հանեց բարակ, ափի չափսի սև սկավառակ։ Դա տնային կոմպյուտերի հասարակ ֆլոպպի դիսկ էր, բայց երևի շատ ավելի մեծ հնարավորություններով։
― Ահա, ― ասաց նա հեգնանքով։ Բոլոր երեսունվեց ժայռաբեկորները։ Չես լարվի։
― Այդ ես չգիտեմ, հոգոց հանեց Սիմիչը։ Դա կախված է նրանից, թե ինչ կլինի այնտեղ։ Եթե այս ամենը տպագրված լինի, կկարդաս, կհամեմատես սխալները․․․
«Է՜լ ինչ »ինչ», ― ասացի ես մտքումս։ ― Կարդալ երեսունվեց ժայռաբեկոր ինձ համար (ես դանդաց դանդաղ եմ կարդում) ― մի տարվա աշխատանք է, իսկ ես մեկնում եմ ոչ ավել, քան մեկ ամսով։
― Եթե սխալներ չկան, հանձնիր սկավառակը Կարնավալովի թանգարանը․․․
― Լե՛ո, ― ասաց Սիմիչը, գլխով ցույց տալով ինձ։ ― Նա մեկնում է։ Ուղեկցիր նրան մինչև Մոնռեալի ճանապարհը։
― Սիմիչ, ― ասաց Լեոն բավականին սանձարձակ տոնով, ― իսկ միգուցե նա ճաշի մեզ հետ և հետո նոր գնա՞։
― Ոչ, ― վճռականորեն առարկեց Սիմիչը։ ― Կճաշի թռչողում։ թռչուղում։ Կարիք չկա իզուր ժամանակ կորցնել։
Մյուս առավոտ ես վերադարձա Մյունխեն և ապագայի ղեկավարներին ուղղված նամակը իջեցրի աղբամանը։ Բայց ֆլոպպի֊դիսկը չգիտեմ ինչու պահեցի։
«․․․ Եվ ամեն անգամ հրաժեշտ տվեք, երբ գնում եք մի վայրկյանով։»
Կարճ ասած, մենք կազմակերպեցինք հրաժեշտը ինչպես որ հարկն է։ Բլիթներով, խավիարով, շամպայնով և օղիով։ Ժողովուրդը տարբեր էր, ռուսներ և ոչ ռուսներ, հավաքվել էին այնքան, որ համարյա ամեն աթոռին նստած էին երկուսով։ Հասկանալի է, մենք մեր հյուրերին ոչինչ չէինք պատմում ոչ ուղևորության ժամկետի և ոչ էլ ուղղության մասին, բայց միևնույն ժամանակ, պահում էինք մեզ այնքան հիմար, հանելուկային և բազմանշանակ, որ եկողները ակամա սկսեցին մտածել, որ ես պատրաստվում եմ օդապարիկով կտրել Ատլանտյան օվկիանոսը, կամ որոշ ժամանակ անցկացնել ավղանական աֆղանական ապստամբների մեջ։
Այդ բոլոր ենթադրությունները ես ոչ ժխտում էի և ոչ էլ հերքում, ինչը ավելացրեց անհեթեթ մտքերը, ներառյալ և այնպիսին, որ ես ուղղակի ուզում եմ փակվել տանը, և ձևացնելով իմ բացակայությունը, գրել նոր վեպ։
Ներսից դա ինքնաթիռ էր, ինչպես ինքնաթիռ․ բազկաթոռներ, գոտիներ, իլյումինատորներ և ուղեկցորդուհիներ։
Ուղևորները շատ չէին։ Տաս֊տասներկու , կամ հինգ֊վեց հոգի (աչքերումս ամեն ինչ կրկնապատկվում էր)։
Ես տեղ զբաղեցրի պատուհանի մոտ, անցնելով պզուկավոր երիտասարդի ծնկների վրայով։ Չնայած նրան, որ հագել էր մեծ, մուգ ակնոցներ, նրա դեմքը ինձ թվաց ծանոթ, բայց ես դրան ոչ մի նշանակություն չտվեցի։ Երբ ես խմած եմ լինում, հանդիպած մարդկանց համարյա կեսը ինձ ծանոթ է թվում։
Կարծես թե, ես ննջեցի։
Երբ ես առաջին անգամ ուշքի եկա, մեր ֆանտաստիկ դրանդուլետը արդեն օրորվելով լողում էր, ճանապարհով։
Կանգնեց, նորից շարժվեց․ հետո նորից կանգնեց։
Ես դուրս նայեցի իլյումինատորից և որոշեցի, որ մենք գտնվում ենք բավականին մեծ թվով ինքնաթիռների հերթում, որոնք սպասում էին թույլտվության իրենց տեղը գրավել թռիչքուղու վրա։ Հերթի սկիզբը թեքվել էր աջ, և ես հնարավորություն ունեի տեսնել առջևից շարժվող մեքենաները։
Առջևում «Լյուֆթգանզայի» «Լյուֆթհանզայի» երկու ինքնաթիռ էին, հետո «Ալիտալիա», նրանից հետո իսրաելական իսրայելական «Էլ Ալ» ընկերությանը պատկանող ինքնաթիռ, հետո բուլղարական «Տու֊154֊ը», անգլիական «Կառավելլան» և էլի մեկ գերմանական «Բոինգ»։ Երբ վերջապես մենք էլ թեքվեցինք, ես տեսա, որ անմիջապես մեր ետևից, դելֆինանման քիթը կախած, կարծես հոտ քաշելով մեր հետքից, գալիս էր սովետական Աէրոֆլոտի հպարտրությունը՝ «Իլ֊62֊ը», 382776 համարով։
Չնայած ալկոհոլիզմից վատացած հիշողությանս, ես այս համարը հեշտությամբ հիշեցի։ Թվերի առաջին մասը բազմապատկվում է միջին մասում գտնվող թվի վրա, ստացվում է 38 x 2 = 76: Որպեսզի չհիշես այդպիսի թիվը պետք է բացարձակ անմիտ լինես, իսկ ես, փառք Աստծո, դեռ այդպիսին չէի։
Վերջապես ստացվեց թռիչքի թույլտվությունը։ Մեր մեքենան տեղում կանգնած դղրդաց, բացելով իր տուրբինների թևերը, հետո ծանրորեն շարժվեց տեղից և սարսափելի ոռնոցով և թխկթխկոցով սկսեց իր տակ առնել թռիչքային ուղին։
Մեր կողքով անցան ինքնաթիռների հերթը, օդանավակայանի շինությունները, ինչ֊որ տեղ կորավ, անհետացավ, գույնզգույն մեքենաներով լցված ավտոճանապարհը։ Ես տեսա Իզար գետի ոլորանը, ԲՄՎ ֆիրմայի չորս ցիլլինդրանոց ցիլինդրանոց շենքը, երկգլլխանի երկգլխանի Ֆրաուէն Կիրխե եկեղեցին, իսկ հետո մանրամսները մանրմասները անորոշանում էին, ջնջվում, անտառների և լճերի ուրվագծերը սեղմվում էին, կարծես ես նրանց նայում էի շուռ տված հեռադիտակով, արագ փոխելով ֆոկուսային հեռավորությունը։
Մնաս բարով, Մյունխեն։ Մնաս բարով Գերմանիա։ Մնաս բարով իմ անցյալ կյանք։ Մնաս բարով անիծված քսաներորդ դար։