Changes
Սեղանի արկղից հանելով թաղիքե կապույտ միդնարը, Իպոլիտ Մատվեևիչը դրեց այն աթոռին, ճիշտ ուղղություն տվեց բեղերին (սեղանի գծին զուգահեռ) և նստեց մինդարին, փոքր֊ինչ բարձրանալով իր երեք ծառայակիցներից։ Իպոլիտ Մատվեևիչը չէր վախենում հեմորոյից, նա վախում էր մաշել շալվարը, ուստի և օգտվում էր կապույտ թաղիքից։
Սովետական ծառայողի բոլոր մանիպուլյացիաներին ամոթխած հետևում էին երկու ջահելներ՝ տղմարադ տղամարդ և աղջիկ։ Մեջը բամբակ դրած մահուդե պիջակով տղամարդը բոլորովին ընկճվել էր պաշտոնեական պաշտոնական իրադրությունից, ալիզարինի թանաքի հոտից, ծանր ու հաճախակի շնչող ժամացույցից և մանավանդ «Գործդ պրծար՝ հեռացիր» խիստ պլակատից։ Պիջակավոր տղամարդը թեև իր գործը չէր էլ սկսել, բայց արդեն հեռանալ էր ուզում։ Նրան թվում էր, թե գործը, որի համար նա եկել է, այնքան չնչին է, որ ամոթ բան է դրա համար անհանգստացնել տեսքով ալեհեր այնպիսի քաղաքացուն, ինչպիսին էր Իպոլիտ Մատվեևիչը։ Իպոլիտ Մատվեևիչը ինքն էլ էր հասկանում, որ այցելուի գործը փոքր է, որ նա կհամբերի, ուստի և բացելով N2 արագակար թղթապանակը և այտը ցնցելով, խորացավ թղթերի մեջ։ Փայլուն սև երիզակարով երկար ժակետ հագած աղջիկը փսփսաց տղամարդուն և, ամոթից կարմրելով, սկսեց դանդաղ շարժվել դեպի Իպոլիտ Մատվեևիչը։
― Ընկեր,― ասաց նա,― այստեղ որտե՞ղ են․․․
― Դե ձեռքդ տուր, կոմանչների գավառական պարագլուխ։ Սառույցը շարժվե՛ց։ Սառույցը շարժվե՛ց, պարոնայնք երդվյալ ատանակալնե՛ր։
Երբ Իպոլիտ Մատվեևիչը, «կոմանչիների պարագլուխ» կոչումից նեղացած, ներողություն պահանջեց և Օստապը, ներողության ճառ արտասանելով ֆելդարշալ ֆելդմարշալ անվանեց նրան, նրանք անցան դեսպոզիցիայի մշակմանը։
Կես գիշերին դռնապան Տիխոնը, ձեռքերը գցելով ամեն մի հանդիպած ծառին ու թփին և երկար ժամանակ սյուներին թիկնելուց հետո, քարշ էր գալիս դեպի իր նկուղը։ Ի դժբախտություն նրա նորալուսին էր։