Changes
Աշխատասենյակը մեծ էր, հնամենի, անցյալ կյանքից։ Այն կահավորված էր թանկագին կահույքով, կաշվե բազմոցներով ու բազկաթոռներով, կար մի երկար սեղան խորհրդակցությունների համար։ Սենյակի հեռավոր անկյունում, Գենիալիսիմուսին մինչև գոտկատեղը պատկերող նկարի տակ (ուր նա «Պրավդա» թերթի ռուլոնն էր բացում), կար մի գրասեղան։ Նրա վրա դրված էին տարբեր գույների, տասից ավելի հեռախոսներ։ Սեղանի առջև նստած էր բոլորովին հղկված, ճաղատ գանգով և մարշալի ուսադիրներով պատկառելի տեսք ունեցող մի տարեց մարդ։
Երբ նա դուրս եկավ մեզ ընդառաջ, ինձ շատ զարմացրեց նրա հագուստը։ Ի տարբերություն բոլորի նա ոչ թե կարճ շալվարով էր, այլ կարմիր լամպասներով երկնագույն գալիֆեով և բարձր խրոմե երկարաճիտ կոշիկներով։ Նրա երկնագույն համազգեստի վրա բազմաթիվ շքանշաններ կային, այդ թվում նաև ամենաբարձր կարգի պարգևներ։ Ձերժինը ներկայացրեց մեզ միմյանց, և պարզվեց, որ իմ առջև է Գենիալիսիմուսի ղեկավարած ԲԵԶՈ֊ի առաջին տեղակալ, Մոսկորեպի Գլխավոր Մարշալ և հնգակի Հերոս՝ Բերիյ Իլյիչ Վզրոսլին։ Բերիյ Իլյիչը հարազատի նման գրկեց ինձ, թփթփացրեց ուսիս և ասաց․ «Ուրեմն այդ դո՜ւք եք», և շրջվելով Ձերժին Գավրիլովիչի կողմը հարցրեց, թե ինչպես են գնում իմ հոբելյանի նախապատրաստական աշխատանքները։ Ձերժինը հայտնեց, որ աշխատանքը շատ լավ է ընթանում ։ ընթանում։ Աշխատավորները մրցում են միմյանց հետ, վերցնում բարձր պարտավորություններ, իսկ Խմբագրական Կոմիտեն պատրաստ է մեծ տպաքանակով բաց թողնել լույս ընծայել իմ գիրքը, բայց․․․
― Հենց այդ բայցի մասին էլ հիմա կխոսենք, ― ասաց մարշալը։
Ես մի անգամ էլ նայեցի շուրջս և ասացի, որ ընդհանուր առմամբ դուր է գալիս, գեղեցիկ և ընդարձակ սենյակ է։
― Դե ոչ, ― ասաց Բերիյ Իլյիչը, ― ես հարցնում եմ ոչ թե սենյակի այլ Մոսկորեպի մասին։
― Ընդհանրապես ոչինչ, դուր է գալիս, ― ասացի ես։ ― Այստեղ շատ հետաքրքիր է։
Ես համարձակություն ունեցա հանդգնորեն հարցնել մարշալին, թե նրա կարիքները ո՞ր խմբին են պատկանում։
― Այդ մասին վաղուց արդեն չեմ մտածել, ― ասաց նա։ ― Իմ կարծիքով ես բոլոր խմբերից դուրս եմ։ Բայց վերադառնանք ձեր երազին։ Եթե տեսել եք այդպիսի չքնաղ կյանք, ինչո՞ւ այդ միտքը հետագայում չեք զարգացրել։ Լսեք, չէ՞ որ մենք ապրում ենք պատրանքներով։ Երազը առաջնային է, իսկ կյանքը երկրորդական։ Դա շատ հեշտ է ապացուցել։ Բերեմ մի օրինակ։ Երբեմն, երբ տհաճ երազ ենք տեսնում, չենք ցանկանում արթնանալ։ Իսկ երբ տհաճությունը կյանքում է տեղի ունենում, ցանկանում ենք քնել։ Եվ դա հասկանալի է։ Որովհետև երազը կյանքից ավելի հարուստ է։ Երազում մենք ուտում ենք մեր ուզածը, տիրում այն կանանացկանանց, որոնց ցանկանում ենք, երազում մահանում ենք և հարություն առնում, իսկ կյանքում հնարավոր է միայն առաջինը։
Այստեղ հուզված ներս մտավ քարտուղարուհին և մարշալի ականջին ինչ֊որ բան շշնջաց։ Բերիյ Իլյիչն էլ հուզվեց, ոտքի կանգնեց, վերցրեց կարմիր լսափողը։
Նա դրեց խոսափողը և գրգռված շրջվեց իմ կողմը։
― Մեզ կանչում է Գորիզոնտ Տիմոֆեեվիչը։Տիմոֆեևիչը։
― Ո՞վ, ― զարմացա ես։
Նայեց Ձերժինին և ասաց․
― Դուք ինչ է, մինչև հիմա չգիտե՞ք, թե ով է Գորիզոնտ Տիմոֆեեվիչը։Տիմոֆեևիչը։
Ձերժինը նայեց ինձ։ Ես թոթվեցի ուսերս։
― Գորիզոնտ Տիմոֆեեվիչ Տիմոֆեևիչ Ռազինը, ― բացատրեց մարշալը հուզված, ― Խմբագրական Կոմիտեի նախագահն է և փաստորեն, կարելի է ասել, Գենիալիսիմուսի նշանակյալն է Երկրում։ Լսեք, խնդրում եմ, մի վիճեք նրա հետ։ Ինչ էլ առաջարկի, համաձայնվեք։ Ծայրահեղ դեպքում մենք հետո որոշ բաներ կուղղենք։ Թողեք ձեզ զննեմ։ Ձեր տեսքը իհարկե, մի բան չէ։ Լավ։ Ուղղեք ձեր օձիքը և գնանք։ Իսկ դու սպասիր մեզ այստեղ, ― ասաց նա Ձերժինին։
===Գենիալիսիմուսի նշանակյալը===
Խմբագրական կոմիտեի նախագահի քարտուղարը մի տարեց գեներալ֊փոխգնդապետ էր։ Բայց նա այնպիսի իրարանցման մեջ էր, կարծես սերժանտ լիներ։
― Վերջապես, այդ դո՞ւք եք, ― ասաց նա նյարդային մեկնելով ձեռքը։ ― Գորիզոնտ Տիմոֆեեվիչը Տիմոֆեևիչը նոր է ավարտել բժշկական պրոցեդուրան, այնպես որ կարող է ձեզ հետ խոսել։ Խնդրեմ։
Նա բացեց դուռը և առաջինը ներս մտավ, բայց կանգ առավ և մեզ ճանապարհ տվեց։ Վերջապես առաջին անգամ Մոսկորեպում, ես տեսա ծեր մարդու։ Այն էլ որքա՜ ն ծեր։
Ծերունին կարծես քանի գնում աշխուժանում էր։ Նրա աչքերում իմ նկատմամբ նույնիսկ հետաքրքրության նման մի բան հայտնվեց։
― Ահա թե ինչպիֆին ես, ― ասաց նա գոհունակությամբ։ ― Լավն ես, լավն ես։ Եվ ֆանի՞ տարեկան ես։
― Շուտով հարյուրս կլրանա, Ձերդ Գերազանցություն, ― բղավեցի ես փողի մեջ։
― Դեռ երիտաֆարդ ես, ― նկատեց նախագահը։ ― Իֆկ ես արդեն հարյուր չորս՝ և էլի ոչինչ։ Իսկ ինչո՞ւ եֆ այդ տեֆքով ման գալիֆ։
― Եթե նկատի ունեք իմ շալվարը, Ձերդ Գերազանցություն, ապա ես մեղավոր չեմ։ Սրանք են տվել։ Ես եկել եմ այստեղ լավ, նորմալ շալվարով։
― Ինչե՞ր եք խոսում, ― զայրացած շշնջաց գեներալ֊փոխգնդապետը։ ― Գորիզոնտ Տիմոֆեեվիչը Տիմոֆեևիչը հարցնում է ոչ թե տեսքի, այլ կոչումի մասին։
― Այո, ― ասաց Գորիզոնտ Տիմոֆեեվիչը Տիմոֆեևիչը Բերիյ Իլյիչին, ― պետք է նրան ավելի բարձր կոչում տալ, չէ որ նա մեր կլաֆիկն է։
― Անպայման կանենք, ― բղավեց Վզրոսլին փողի մեջ։ ― Նրան կտանք մայորի, կամ նույնիսկ փոխգնդապետի կոչում։
Ես նայեցի մարշալին, նա՝ գեներալ֊գնդապետին, գեներալը տարածեց ձեռքերը և ասաց։
― Վերջ։ Գորիզոնտ Տիմոֆեեվիչը Տիմոֆեևիչը հրահանգները տվեց և այժմ հանգստանում է։
Քույրը բռնեց սայլակի մեջքից, և հավաքելով խողովակները գլորեց աշխատասենյակի խորքը։ Իսկ մենք երեքս, թաթերի վրա ման գալով, դուրս եկանք նախասրահ։
― Ո՜ւֆֆ, ― շունչ քաշեց Բերիյ Իլյիչը և հարցական նայեց գեներալ֊գնդապետին։
― Ամեն ինչ լավ է, ― ժպտաց նա։ ― Գորիզոնտ Տիմոֆեեվիչը Տիմոֆեևիչը շատ լավ տրամադրություն ուներ և համարյա նկատողություն չարեց։
― Այո, իհարկե, ― համաձայնեց մարշալը։ ― Բոլոր նկատողությունները ընդունելի են։
― Համաձայնվեք, թանկագինս, այստեղ ընդունված չէ մերժել։
― Լսեք, ― բղավեցի ես։ ― Ի՞նչ եք ուզում ինձանից։ Որտեղ և ի՞նչը ես պետք է ուղղեմ։ Ի՞նչ վեպի մասին է խոսքը։ Ի՞նչ Սիմ։ Եթե դուք նկատի ունեք Կարնավալովին, ապա ես իսկապես նրա հետ ծանոթ էի և նույնիսկ եղել եմ նրա մոտ Տորոնտոյում։ Բայց նրա հայացքները երբեք չեմ կիսել և ձեր ղեկավարներին ուղղված նամակը աղբանոց եմ նետել։
― Ճանաչո՞ւմ եք։
Ես վերցրի գիրքը և սկսեցի զննել։ Կարդացի վերնագիրը, հետո հայացքս տեղափոխեցի հեղինակի ազգանվան վրա և տեսա, որ այնտեղ դրված գրված է իմ սեփական ազգանունը։
Ոչ մի տարօրինակ բան դրանում չկար։ Ամեն մի հեղինակ էլ երբեմն պահում է ձեռքում իր գրքերը։ Բայց որքան ես հիշում էի, երբեք այդպիսի գիրք չէի գրել։
Ես ուսումնասիրեցի կազմը, շրջեցի էջը և կարդացի տպագրական տվյալները։ Այնտեղ նշված էր 1986 թիվը։ Ես մեկնել եմ Շտոկդորֆից ութսուներկուսին, և ութսունվեցում փաստորեն դեռ չէի ապրել։
Սա ինչ֊որ անհեթեթություն է, մրթմրթացի ես և սկսեցի թերթել գիրքը։ Այնտեղ ես գտա Ռուդիի հետ իմ խոսակցության նկարագրությունը, այցս ֆրոլայն ֆրոյլայն Գլոբկեի մոտ, արաբների կողմից իմ առևանգումը, հանդիպումներս Բուկաշևի հետ։ Ամեն ինչ մանրամսն, ճշգրիտ և ամենակարևորը գրված իմ ոճով։ Ես ոչինչ չէի հասկանում և պատրաստ էի ենթադրել, որ վաթսուն տարվա ընթացքում, ինչ֊որ մեկը մանրամասն ուսումնասիրելով դեպքերը, գործակալների հաշվետվությունների և արխիվային տվյալների հիման վրա գրել է այս վեպը։ Բայց որ այդ մեկը կարողացել է թափանցել մտքերիս մեջ և հմտորեն կրկնօրինակել իմ ոճը, դրան ես ոչ մի կերպ չէի կարող հավատալ, որովհետև, մեր մեջ ասած, իմ ոճն անկրկնելի է։
Իմ ուշադրությունը գրավեց մի գլուխ, որը կոչվում էր․ «Նոր տեղեկություններ Սիմի մասին։
― Մի րոպե, ― ասացի ես և մեծ հետաքրքրությամբ կարդացի այդ ոչ մեծ գլուխը։
===Նոր տեղեկություններ Սիմի մասին===
Ես կարծում էի, որ Սիմ Սիմիչի մասին ամեն ինչ գիտեմ, բայց պարզվեց, որ ամենակարևորը չգիտեի։
Այն գրքում, որ մարշալ Վզրոսլին ներկայացրեց ինձ որպես իմ սեփականը, ասված էր, որ ես, իբր թե կարդացել էի այդ չորս գիրքը (ես դժվարությամբ եմ դրան հավատում), այն էլ և՛ Մոսկորեպում լինելուց շատ առաջ, և՛ այնտեղից վերադառնալուց հետո։ Ասում են, որ գրողը չպետք է ամեն ինչ բացատրի ու ծամած ներկայացնի ընթերցողին։ Նա պետք է հնարավորություն տա ընթերցողին ինքնուրույն աշխատել, տքնել և իր համար պարզել այն, ինչ նույնիսկ գրողը նկատի չի ունեցել։ Եթե դա այդպես է, ապա ինքներդ մտածեք, այդ ինչպե՞ս ստացվեց, որ ես կարդում եմ իմ գիրքը, նախքան այն գրելը։ Այս ամենից գլուխս արդեն պտտվում էր։ Այդ պատճառով էլ ես ուղղակի կպատմեմ, թե ինչ կարդացի Բերիյ Իլյիչի կաբինետում։
Այնտեղ ասված էր, որ Սիմի հիշողությունների առաջին բեկորի առաջին գլուխը սկսվում է մի սովորական տղայի սովորական առավոտից, որի հայրը նստած էր բանտում։ Մայրը ծանրոց է տանում բանտ, իսկ տղան դպրոց գնում, վերադառնում տուն ու դասերը սովորում։ Տղան սովորում է երրորդ դասարանում և ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, ինչու են բանտ նստեցրել հորը, որը նախկինում բալթյան նավաստի էր, կրեյսեր «Ավրորրայի» «Ավրորայի» կոմիսարը, իսկ հետագայում դարձավ նաև բարձրագույն կրթության կոմիսար։ Եվ չնայած այդ իրադարդարձությունները վիրավորում են մանկական հոգին, բայց նա հասկանում է, որ անհրաժեշտ է սովորել։ Այն օրը, քանի որ մայրը տանը չէր, պատանի Սիմը միայնակ ճաշեց և սկսեց դասերը սովորել։ Գրականությունից հանձնարարել էին անգիր անել մի նոր ժողովրդական բանաստեղծություն․<poem>
Կանաչ կաղնու վրա, այդ ընդարձակությունում
Երկու պայծառ բազե զրուցում էին․
Այդ բազեներին բոլորը ճանաչում էին․
Առաջին բազեն՝ Լենինն էր,
Երկրորդը՝ Ստալինը․․․
</poem>
Սիմն իր մասին ասում է, որ արդեն այն ժամանակ նա ուներ բացառիկ հիշողություն։ Եվ այդ բանաստեղծությունը շատ արագ սովորելուց հետո սկսեց մտորել և քանի որ դեռ մանկուց նրան հատուկ էր քննադատական վերաբերմունքը ներկայի հանդեպ, ոչ մի կերպ չէր կարողանում պատկերացնել կաղնու վրա թռչունների նման նստած Լենինին ու Ստալինին։
Մենակ մնալով, նա նորից փորձեց սովորել բանաստեղծությունը, բայց բառերը այլևս չէր կարողանում հիշել։ Նրա գլխում պտտվում էին պիոների համար անսպասելի և նույնիսկ տարօրինակ մտքեր։
<poem>
Իսկ այդ բազեներին բոլորը ճանաչում էին․
Առաջին բազեն՝ Լենինն էր,
Երկրորդը՝ Ստալինը․․․
</poem>
― Իսկ երրորդ բազեն ես եմ, ― հանկարած ինքն֊իրեն ասաց Սիմը, և ինչպես գրում է, շատ հուզվեց իրեն սպասվող անսովոր ապագայից։
― Իմ կարծիքով սա ուղղակի զառանցանք է, ― ասացի ես։
― Իսկապե՞ս, ― հարցրեց Բերիյ Իլյիչը։ ― Իսկպապե՞ս Իսկապե՞ս զառանցանք է։ Այդպե՞ս եք կարծում։ Ինչո՞ւ։
― Որովհետև, ― ասացի ես։ ― Վերցրեք թեկուզ ծննդյան թիվը։ Սիմիչը ծնվել է քսանվեց թվին։ Ես չգիտեմ, միգուցե հանճարները ծնվում են ոչ թե ինն ամիս այլ ինը տարի հետո, այդ դեպքում իհարկե․․․ Բայց ճիշտն ասած, ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են Կարնավալովի ասածները ձեզ այդքան հուզում։ Չէ՞ որ այդ պնդումներն ուղղակի անհեթեթ են։
― Իհարկե անհեթեթ են, ― համաձայնեց մարշալը։ ― Բայց ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, հենց ամենաանհավատալի և հիմար գաղափարներն են հեշտությամբ տիրում ամբոխին։ Այդ պատճառով էլ այդ Սիմը․․․ Ասացեք, դուք պատահաբար չգիտե՞ք, թե ինչու նա այդքան տարօրինակ անուն ունի։
Ես պատահաբար գիտեի, որովհետև այդ պատմությունը լսել էի սեփական ականջներով հենց Սիմ Սիմիչից։ Բանը նրանում Բանն այն է, որ նրա հորը, համախոհները նույնպես Սիմ էին անվանում, չնայած նրա լրիվ անունը Սիմեոն էր։ Իսկ հայրանվան հետ՝ Սիմեոն Գլեբովիչ։ Բայց նրան դուր էր գալիս, Սիմ անունը և որոշեց տղային էլ այդպես անվանել։ Իսկ երբ նրան հարցրին, թե այդ անունն ինչ է նշանակում, նա ասաց․
― Դա շատ պարզ է։ Սիմ՝ նշանակում է Սիմիրնիյ Ինտերնացիոնալ Մոլոդյոժի։
― Ոչ, Սիմ։ Այդ դեպքում թող լինի՝ Սմերտ Իքսպլուատատորամ Միրա։
Նրան ասացին․ ոչ թե իկիք, այլ էքսպլուատատորներ, ուրեմն դու պետք է անվանես քո տղային Սէմ։ Կարնավալովը կտրականապես դեմ էր․ ոչ, ասում էր, Սէմը՝ բուրժուական անուն է, թող լինի Սիմ։
― Դա ի՞նքն է պատմել, ― հարցրեց մարշալը։
Ես բնականաբար, կարծում էի, որ ինձ կառաջարկեն կարդալ այդ գիրքը, բայց մարշալի խոսքերից հասկացա, որ վախենում են ինձ տալ իմ սեփական գիրքը։ Նրանք կարծում են, որ կարդալով այն, ես կարող եմ նրա ազդեցության տակ ընկնել։ Ճիշտ է, Ձերժինը գլխի ընկավ ասել մարշալին, որ եթե ես ընկնեմ գրքի ազդեցության տակ, ուղղելուց հետո նորից կկարդամ, և վերջ ի վերջո ամեն ինչ լավ կլինի, որովհետև ես ուղղված գրքի ազդեցության տակ կլինեմ։
Մարշալը մտածեց և ասաց, որ երևի թե Ձերժինն իրավացի է, և նա կաշխատի դրան հասնել։ Միգուցե նրան հաջողվի լուծել այդ հարցը Բարձրագույն Հնգանկյունի կամ Խմբագրական Կոմիտեի միջոցով։ Նա պատրաստ է մի անգամ էլ ընդունելության թույլտվություն ստանալ Գորիզոնտ Տիմոֆեեվիչից։Տիմոֆեևիչից։
― Ինչո՞ւ ― ասացի ես։ ― Ինչո՞ւ ավելորդ անգամ անհանգստացնել ծերուկին այդպիսի հիմար բանի համար։ Ինչո՞ւ դուք չեք կարող առանց հնգանկյունների ու կոմիտեների ինձ տալ գիրքը գոնե մի գիշերով։ Ես այն կկարդամ և անմիջապես կվերադարձնեմ։
― Դե չկարողացար, ուրեմն չկարողացար, ― անհոգ ասաց մարշալը և Ձերժինի համար աննկատ աչքով արեց ինձ։ Իսկ հիմա երկուսդ էլ ազատ եք, ― հայտարարեց նա և մեկնեց ինձ իր լայն ձեռքը։ ― Կլասիկ Նիկիտիչ, շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։
===Զբոսանք===
― Սկզբում կարդա ծոցումդ եղածը, հետո կխոսենք։
===Ստեպանիդա Զուեվա֊Ջոնսոն===
Իմ գլխում տիրում էին ամենատարբեր հակասական հիշողություններ, և ես չգիտեի, թե նրանցից որոնք համարեմ առաջնային, իսկ որոնք երկրորդական։
Հիշում եմ, որ գիշերը, փակվելով կաբեսոտում, ես Իսկրինայից թաքուն կարդում էի իմ սեփական գիրքը, իսկ հետո պահում այն հեռուստացույցի ետևում։ Մի հիշողությունս հակասում է մյուսին․ կարծես ես ընդհանրապես ոչ մի գիրք էլ չէի կարդացել, այլ ուսումնասիրել էի գրքի համար նախատեսված նյութերը Լենինի անվան գրադարանում։ Ինձ ու Ձերժինին գրադարան տարավ Վասյան։ Ճանապարհին ծիծաղից խեղդվելով հարցրեց ինձ, գիտե՞մ արդյոք ես կոմունիզմին հատուկ հիմնական առանձնահատկությունը։ Ես տարածեցի ձեռքերս, և Վայսյան Վասյան մի հայացք նետելով ետևում նստած Ձերժինի վրա շշուկով հաղորդեց ինձ, որ այդ առանձնահատկությունը կայանում է երկրորդական և առաջնային մթերքի միջև եղած տարբերության անհետացման մեջ։ Ձերժինը լսեց այդ և Վասյային բռունցք ցույց տվեց, բայց արեց դա առանց որևիցե չարության։ Դուրս գալով մեքենայից ես որոշեցի ցույց տալ Սիրոմախինին, թե որքան լավ գիտեմ գրադարանը և միանգամից ուղղվեցի դեպի մուտքը։
― Ոչ, ոչ այստեղ, ― քմծիծաղեց Ձերժինը։ ― Այդ մուտքը նախատեսված է բոլոր մարդկանց համար։
Վերջապես հասանք գլխավոր պահեստանոցը։ Այն իրենից ներկայացնում էր մի քանի իրար միացված ընդարձակ դահլիճներ։
Իմիջիայլոց, լինելով անցյալ կյանքում գրադարանում անհամար անգամ, ես չէի տեսել գրքերի այս հավաքածուն, իսկ կատալոգներով կազմել էի բավականին վերացական պատկերացում։ Այժմ ես ամեն ինչ տեսա։ Աշխարհի բոլոր դասականների գրքերը՝ Հոմերոսից սկսած՝ վերջացրած Սոլժենիցինով։ Հնադարյան պերգամենտից՝ մագաղաթից՝ մինչև նորագույն ժամանակների էժանագին հրատարակություններ։
Ամեն մի դահլիճում նստած էին մեկ֊երկու ընթերցողներ։ Եվ բոլորն էլ ԲԵԶՈ֊ից, բոլորն էլ՝ մայորից ոչ ցածր կոչում ունեցողներ։
Իսկ լեյտենանտ Կուլեբյակոն ասաց, որ պատրաստ է ցուցադրել այն դիապոզիտիվները, որտեղ պատկերված են մեր ծանոթության մանրամասները։
― Ո՛չ։ Ո՛չ, ― բղավեցի ես։ ― Ոչ մի դեպքում։ Եվ ընդհանրապես, խնդրում եմ, հնարավոր չէ՞ արդյոք դրանք ոչնչացնել։
― Ի՜նչ ես ասում, թանկագինս, ― ժպտաց Ձերժինը։ ― Այդ կադրերը պատկանում են պատմությանը և նրանց ոչնչացումը կհամարվեր հանցագործություն։ Լավ, ― ասաց նա ― ինձ ու լեյտենանտ Կուլեբյակոյին։ ― Կինոն նայեցինք, եկեք հիմա էլ մի քիչ կարդանք։ Օրինակ Ստեպանիդայի հաղորդագրությունները։
― Ստեպանի՞դայի, ― զարմացա ես։ ― Մի՞թե նա մատնություններ էր գրում։
― Այն էլ ինչպես էր գրում, ― ասաց Ձերժինը։ ― Ստեպանիդա Զուեվա֊Ջոնսոնը, հիանալի լրտես էր։ Իր կողմից հավաքագրված ծովային հետևակ Թոմ Ջոնսոնի հետ նա մեզ բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ հաղորդեց։
===Ստեպանիդայի հաղորդագրությունները===
․․․Գրողը որոշել է մեր կողմերում բնակություն հաստատել, որովհետև, ասում է, բնությունն այստեղ իրեն շատ է հիշեցնում ռուսականը։ Մերոնցից մեկից գնեց մի ֆերմա քառասուն ակր անտառով ու լճով, որոշել է այն շրջապատել պարսպով։
․․․ Ապրում է մեկուսի, ընտանիքի հետ։ Մարդկանց աչքին չի երևում։ Ասում են, աշխատում է օրական տասնութ ժամ։ Սակայն Սուրբ֊Գևորգի եկեղեցում հաճախ է լինում։ Այստեղ կարելի է նույնիսկ մոտենալ նրան, չնայած նա մշտապես շրջապատված է յուրայիններով, իսկ նրա բոդիգարդ<ref>bodyguard (անգլ.) ― թիկնապահ</ref> Զիլբերովիչը (կազակ ուղղափառ հրեաներից) ուշադիր հետևում է և մոտեցողներին ուսով հետ հրում։
․․․ Ես հասկանում եմ, Կատյուշկա, թե դու ինչը նկատի ունես, ես այդ տեղով ժամանակին Թոմին հմայեցի։ Թոմը սակայն, հարավցի է և շատ տպավորվող մարդ է, իսկ այս գրողը ապրում է հնարովի պատկերացումներով, աչքի առջևինը չի նկատում, չնայած ես և այսպես և այնպես ցուցադրում եմ։ Ամեն անգամ, երբ նա եկեղեցում է լինում, աշխատում եմ նրա աչքի առջև լինել, ծնկերիս վրա եմ կանգնում և աղոթում, բայց նա, ինչպես ասում են, նույնիսկ եթե վզից կախվես, միևնույն է ուշադրություն չի դարձնի։ Թոմն ասում է, որ ես հիմար եմ, հիմար՝ եթե չեմ կարողանում իմ առանձնահատկությունը ինչպես հարկն է ցուցադրել․ ինչո՞ւ եմ այն ծածկում ջինսերով։
Օրեցօր հետևելով Օտրադնոյի կյանքի ընթացքին, մանրամասն նկարագրում էր, թե ինչպես է «հայրիկը» աշխատում և պատրաստվում վերադարձին։
Իր մտադրություններով Սիմիչը նրա հետ առանձնապես չէր կիսվում, բայց երբեմն, թփթացում էր նրա մարմնին և ասում․ «Ոչինչ, Ստեշա, երբ քշենք այդ ամենակուլներին, քեզ Թոմի հետ միասին Մոսկվա կտանեմ։ Թոմին կդարձնեմ կոմս, իսկ դու կլինես կոմսուհի»։ Երբ Ստեպանիդան կասկած էր հայտնում, թե Թոմից ի՞նչ կոմս, չէ՞ որ նա սև է, «հայրը» պատասխանում էր․ «Հետո ինչ, որ սև է։ Դա ոչինչ։ Միայն թե կոմունիստ ու պլուրալիստ չլինի։ Իսկ ինչ վերաբերում է մաշկի գույնին, ապա Պետրոս Առաջինն էլ ուներ մի առապարապ, որն իր արյունը փոխանցեց Պուշկինին։ Այնպես որ կարևոր է ոչ թե այն որ սև է, այլ ինչպիսի սև»։
Երբ կարդում էի Ստեպանիդայի հաղորդագրություններն ու բնութագրումները Օտրադնոյի բնակիչների և նրանց այցելուների մասին, երբեմն այնպես էի ծիծաղում, որ քիչ էր մնում աթոռից ընկնեի։ Բայց երբ հասա այն տեղը, ուր նա նկարագրում է իմ ժամանումը, շատ վրդովվեցի։ Ինչպիսի լկտի, խորամանկ և ստոր կին է։
― Չեմ հասկանում, ― ասացի ես։ ― Եթե այդպես է, ո՞ւր է նայում ձեր ԲԵԶՈ֊ն։
― Ա՜հ, թանկագինս, ― վշտացած թափ տվեց ձեռքը Ձերժինը։ ― Ամեն ինչ շատ բարդ է, դու չես հասկանա։ Դու այստեղ նոր մարդ ես և չգիտես, որ մեր ԲԵԶՈ֊ն մեծամասնությամբ կազմված է ամերիկայն ամերիկյան ՑՌՈՒ֊ի գործակալներից։
― Լսիր, ― զայրացա ես, ― կներես արտահայտությանս համար, բայց ինչ ես տափակություններ դուրս տալիս։ Ես հասկանում եմ, որ ԲԵԶՈ կարող էին թափանցել օտար գործակալներ, բայց որ ԲԵԶՈ֊ն միայն նրանցից է կազմված, դա ուղղակի հիմարություն է։
― Ավա՜ղ, ― կկոցեց աչքերը Ձերժինը։ ― Դու շատ միամիտն ես։ Ցավոք, ասածս ոչ թե հիմարություն է, այլ տխուր իրողություն։
Ըստ Սիրոմախինի, ճշմարտությունը կայանում է նրանում, որ ՑՌՈՒ֊ի գործակալները թափանցել են Բեզո ԲԵԶՈ աստիճանաբար, երկար տարիներ շարունակ։
― Հասկանում ես, դա քաղցկեղի նման է, ― գիտականորեն բացատրում էր Ձերժինը։ ― Սկզբում բջիջների քանակը դանդաղ է ավելանում։ Բայց հենց որ նրանց թիվը հասնում է կրիտիկականի, գրավում են ամեն ինչ։ Այդպես էլ ՑՌՈՒ֊ի գործակալները։ Սկզբում նրանք թափանցում էին մեկ֊մեկ։ Հետո, երբ ղեկավարությունում մեծամասնություն կազմեցին, ամեն ինչ գրավեցին և ամենուրեք նշանակեցին իրենց մարդկանց։ Նրանց հանդգնությունը հասավ նրան, որ առանց Վաշինգտոնի թույլտվության, ԲԵԶՈ֊ն նույնիսկ հնարավորություն չունի հավաքարարուհի վերցնել աշխատանքի։
― Այո, ― մտածեցի ես բարձրաձայն։ ― Հետաքրքիր է։ Իսկ ո՞ւր է նայում ձեր բանակը։ Նա ինչ է, նույնպե՞ս չի կարող դրանից գլուխ հանել։
― Բանակը կարող է։ Իհարկե, անտեղ այնտեղ էլ ՑՌՈՒ֊ի աշխատակիցները բավականին շատ են, բայց բանակը ինչ֊որ բան կարող է անել։
― Եվ ի՞նչ, ― հարցրի ես անհամբեր։
― Ահա թե ինչ, թանկագինս, արի վերջնականապես պայմանավորվենք։ Հետագա անախորժություններից խուսափելու համար, դու այլևս երբեք ինձ նման հարցեր չես տա։ Օ կե՞յ։
― Շյուր,<ref>Sure (անգլ.) ― այստեղ համաձայնության նշան</ref> ― ասացի ես և հեռացա։
===Մեդալիոնի գաղտնիքը===
Ես կարծում եմ, որ չափազանցություն չի լինի ասել, որ Մոսկորեպում տեսա և լսեցի շատ զարմանալի բաներ։ Բայց ես ցնցված էի Ձերժինի բացահայտումներից և շատ հուզված վերադարձա հյուրանոց։ Ցանկանում էի հարցնել Իսկրինային, թե ինչ է մտածում նա այս ամենի մասին։ Բայց նա զբաղված էր։ Ֆուտբոլ էր նայում։
Ես նստեցի նրա մոտ, մահճակալին, և ինքս էլ սկսեցի նայել։ Խաղում էին ինձ վաղուց ծանոթ թիմերը, միայն նրանց անվանումները մի փոքր երկարացված էին։ Առաջի Առաջին թիմը կոչվում էր Պետական Ակադեմիական Լենինի շքանշանակիր «Սպարտակ», մյուսը՝ Պետական Ակադեմիական Լենինի շքանշանակիր «Դինամո»։ Խաղացողների տարիքը մոտավորապես քառասունից վաթսուն էր։ Ես հարցրի Իսկրինային, թե ինչո՞ւ են ֆուտբոլիստները այդքան տարեց։ Նա ասաց, որ դա բնական է, որովհետև հայտնի թիմերի կազմում ընդգրկվում են միայն բարձր կարիքների բավարարում ունեցողները, իսկ լավագույնի կոչումը ստանալու համար ժամանակ է պետք։
Խաղը անհետաքրքիր էր։ Ֆուտբոլիստները ոչ թե վազում, այլ քայլում էին դաշտով և դանդաղ գլորում գնդակը։ Ես հարցրի Իսկրինայից, թե ինչքան է հաշիվը։ Նա պատասխանեց, որ հաշիվը կբացվի միայն քսանչորսերորդ րոպեին, իսկ ամբողջ խաղը կվերջանա 5:4 հաշվով «Սպարտակի» օգտին։
Ինձ թվաց, որ տեղի ունեցավ մի ինչ֊որ առեղծվածային բան։ Կարծես թե անտեսանելի ինչ֊որ մեկը սենյակ մտավ ու նորից դուրս եկավ։ Մեդալիոնի միջի փոքրիկ լուսանկարից չարացած հայացքով ինձ էր նայում Սիմ Սիմիչ Կարնավալովը։
===Վեպը===
― Իմ կարծիքով վատը չի, ― ասացի ես։ ― Բավական լավն է։ Ես նույնիսկ կասեի լավն է, հիանալի է գրված։
― Այո, ― համաձայնեց նա, ― ընդհանուր առմամբ, հետաքրքիր վեպ է։ Բայց դուք այնուամենայնիվ քննադատաբա՞ր էիք կարդում։
― Իհարկե քննադատաբար։ Իհարկե, ― ասացի ես։ ― Ես միշտ էլ ամեն ինչ քննադատաբար եմ կարդում։
― Ինչպե՜ս, ― ասաց նա շփոթված, ― որքան ինձ հայտնի է, նույնիսկ ամենալավ գրքերում, որոշ թերություններ անպայման լինում են։
― Իհարկե լինում են, ― հաճույքով համաձայնեցի ես։ ― Բոլոր գրքերում, բացի իմից։ Որովհետև, երբ ես գրում եմ, բոլոր թերությունները միանգամից ուղղում եմ և թողնում եմ միայն անթերին։ Չնայած, երբ կարդում էի վեպը մի թերություն նկատեցի․ մի տեղ ավելորդ ստորակետ կար, բայց դրանում ավելի շատ մեղավոր է ուղղագրիչը։ սրբագրիչը։ Չեմ հասկանում, թե նա ուր էր նայում։
Վզրոսլին լռեց։ Ես էլ։ Նա մաքրեց ճակատի քրտինքը։
Մարշալը լսում էր ինձ շատ զարմացած։
― Ինչպե՞ս, ― ասաց նա, ― ինչպե՞ս թե։ Իսկ ինչո՞ւ եք դուք այդ Սիմ Սիմիչի մասին գրել։ Դուք հասկանո՞ւմ եք, որ նա մեզ բաձարձակապես բացարձակապես պետք չէ։
Ազնվորեն ասած, այս խոսակցությունը ինձ այնքան անմիտ թվաց, որ ես սկսեցի զայրանալ։
― Ձեզ համար իհարկե հնարավոր է, ― ասացի ես հոգոց հանելով։ ― Դուք ոչ մի վեպ չեք ափսոսում․․․ Լավ։ Մի անգամ էլ կմտածեմ։
― Այ դա արդեն լավ է, ― ուրախացավ մարշալը։ ― Ուրեմն պայմանավորվեցինք։ Մի անգամ էլ կարդացեք, մտածեք, վաղը կգաք և ամեն ինչ կանենք։ Լսեք, ես ունեմ․․․ , ―նա ― նա մոտեցավ դռանը, բանալու անցքից նայեց, բացեց սեյֆը և այնտեղից հանեց․․․ ― Ինչ եք կարծում, ի՞նչ։
«Սմիրնոֆֆի» այն շիշը, որը իմ մոտից կորել էր Մոսկորեպում վայրեջք կատարելուց հետո։
Ես, իհարկե, նրան ոչինչ չասացի։ Մենք կիսեցինք այդ փոքրիկ շիշը։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ այդ չնչին քանակից ես ոչ մի հաճույք չստացա։ Ես զարմացա և մտածեցի, որ իսկական կոմունյանին, իհարկե, ես դեռ չեմ դարձել, բայց ալկոհոլիզմից կարծես թե բուժվել եմ։ Ինչքա՜ն կուրախանա կինս, մտածեցի ես, բաժակս խփելով մարշալի բաժակին։
===Էդիսոն Կսենոֆոնտովիչը===
Վեպի մեջ փոփոխություններ մտցնելու այդ հիմար պահանջները ինձ այնքան էին հոգնեցրել, որ շատ ուրախացա, երբ Էդիսոն Քսենոֆոնտովիչ Կոմարովը (նրա հետ թռուցիկ ծանոթացել էի ՈպոպոտումՈւպոպոտում) հրավիրեց ինձ այցելել իր ղեկավարած Կոմնակոմը: Կոմնակոմը։ Ես հասկացա, որ Էդիսոն Քսենոֆոնտովիչը մեծ մարդ է, երբ նա իմ հետևից ուղարկեց ոչ թե մի ինչ֊որ շոգեմեքենա, այլ բենզինով աշխատող իսկական լիմուզին։ Նրա վարորդն էլ ոչ թե հասարակ մարդ էր, այլ գնդապետ։
Առաջին հատորի պողոտայով մենք դուրս եկանք քաղաքի կենտրոնից։
― Բոլոր հիմնարկները մենք երևի թե չայցելենք, ― ասաց Էդիսոն Քսենոֆոնտովիչը, ― իսկ օրինակ այս՝ կարելի է մտնել։ Նրա ստեղծումը դուք եք պայմանավորել։
Ես զարմացած նայեցի ցուցանակին, որի վրա գրված էր․ «Ինֆորմացիայի քաղման Ինստիտուտ (ԻՆԻԶԻՆ)»։ Դա իսկապես ահռելի ինստիտուտ էր, որում կային բազմաթիվ լաբորատորիաներ։ Մենք եղանք մի քանիսում և ամեն մեկում գիտնականների մեծ խմբեր աշխատում էին մի ինչ֊որ փոքրիկ ժապավենի հետ։ Ուսումնասիրում էին այն միկրոսկոպի տակ, ռենտգենյան ճառագայթներով, ընկղմում քիմիական լուծույթների մեջ և ծակծկում ասեղներով։ Բոլոր լաբորատորիաներում ես հարցնում էի գիտնականներին, թե ինչով են նրանք զաբղվում։ զբաղվում։ Նրանք նայում էին Էդիսոն Քսենոֆոնտովիչին, իսկ նա ուրախ ծիծաղում էր և ասում․
― Իսկ դուք փորձեք ինքնուրույն կռահել։
― Դա նրանց պետք էլ չի, ― անհոգ թափ տվեց ձեռքը պրոֆեսորը։
― Նրանց համար կարևոր է, որ կա ինստիտուտը, տնօրենը, տնօրենի օգնականը, պարտիական կազմակերպության ղեկավարը, հոգևորականը, Բեզոյի ԲԵԶՈ֊ի և լաբորատորիաների պետերը։ Այդ պաշտոնները բավական մեծ օգուտ են բերում։ Իսկ ժապավենից ինֆորմացիա ստանալը երկրորդական բան է։ Ինչպես ճշմարտացիորեն նկատել է մեր Գենիալիսիմուսը․ «Շարժումը ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ»։ Լավ է ասված, չէ՞։
― Վատ չէ, ― ասացի ես։ ― Իսկ դուք ինչո՞վ եք զբաղվում։
― Բայց դուք արդեն ունեք դա, ― ասացի ես, ցույց տալով դեռ բաց պատուհանը։
― Ինչ եք ասում, ― թափ տվեց ձեռքը պրոֆեսորը։ ― Այստեղ ուրիշ բան է։ Սա դիտելու համար չէ, սա գիտական հիմնարկ է։ Դուք հասկացա՞ք, թե ինչով են զբաղվում այս մարդիկ։
― Այո, ― ասացի ես, ― ինձ թվում է հասկացա։
― Այո֊այո, ― ասացի ես։ ― Միանգամայն համամիտ եմ ձեզ հետ։
― Ուրախ եմ այդ լսել, ― զգացված ասաց պրոֆեսորը։ ― Հիմա մենք ուրիշ ուղի ենք ընտրել։ Մենք որոշել ենք դատարկ բաների վրա ժամանակ չկորցնել։ Մենք չենք դաստիարակում ու վերադաստիարակում, մենք մարդու նոր տեսակ ենք ստեղծում։ Իսկապես։ Վերցնենք ցանկացած կենդանու։ Թեկուզ շանը։ Հասարակ շանը․․․ Թվում է թե, ի՞նչ բան է շունը։ Պարզունակ կենդանի։ Մտծելու Մտածելու կարողություն չունի։ Գլխավորը ռեֆլեքսներն են։ Բայց չէ՞ որ շների տարբեր տեսակներ կան․ որսորդական, պահակային, որոնող, սենյակային, դեկորատիվ․․․ Տեսակներից շատերը հայտնվել են ոչ թե պատահաբար, այլ բազմամյա նպատակասլաց խաչաձևման արդյունքում։ Եթե կարող ենք ստանալ որոշակի հատկություններ ունեցող կենդանիներ, ապա ինչո՞ւ մենք պետք է անտարբեր նայենք, թե ինչպես է մարդկությունը պատահական կապերի պատճառով վերածվում ոչ ազնվական շների ոհմակի նման մի բանի։ Ինտերեսա՞նտ։
― Շատ, ― ասացի ես։ ― Չափազանց հետաքրքրիր է։ Իսկ հատկապես ի՞նչ մարդ եք ուզում ստանալ․ որսո՞րդ, պահա՞կ, թե՞ որոնող։ Կամ միգուցե դեկորատի՞վ մարդ։
― Ասացեք, ― հետաքրքրվեցի ես, ― դուք պատրաստվում ե՞ք գրողներ ստեղծել։
― Նատյուրլիխ, ― բղավեց նա։ ― Բայց գրողների հետ մի քիչ բարդ է։ Մենք նկատել ենք, որ գրողները բաժանված են երկու հակադիր խմբերի։ Մեկը զարգացած գեղարվեստական մտածողություն ունի, բայց հետ է մնացել գաղափարական զարգացումից։ Ուրեմն այսպես։ Մենք ուզում ենք ստեղծել այնպիսի գրող, որը իր մեջ միավորի գեղարվեստական տաղանդը կոմունիստական գաղափարախոսության հետ։ Այդ պատճառով մենք խաչաձևում ենք ոչ թե տղամարդ գրողին կին գրողի հետ, այլ գրողին՝ մարկսիստ մարքսիստ պրոֆեսորի հետ։
― Իսկ ստեղծել այնպիսի մարդ, որը իր մեջ միավորի բոլոր լավագույն հատկանիշները, դուք այդ մասին չե՞ք մտածել։
― Երեսո՞ւն։ ― Ես կասկածանքով նայեցի նրա երիտասարդ դեմքին։
― Դե, միգուցե ոչ թե երեսուն, այլ ավելի քիչ։ Կարևորը դա չէ։ Ես անընդհատ փորձեր էի անում։ Երբեմն ինչ֊որ բան ստացվում էր։ Բայց ոչ ամեն ինչ։ Երբեմն ծնվում էին կույր, խուլ, առանց ոտքերի և ձեռքերի մարդիկ։ Ոմանք ունեին ընդունակություններ, ոմքանք՝ ոմանք՝ ոչ։ Մի անգամ ես ստեղծեցի մտավորական։ Գլուխը շոգեկաթսայի չափ սարքեցի։ Այդ կաթսան լցրեցի մարդկության կուտակած տարբեր գիտելիքներով։ Նա ազատ խոսում էր տասներկու և կարդում բոլոր գոյություն ունեցող լեզուներով։
― Նա, հավանաբար, մեծ գիտնակա՞ն դարձավ, ― ենթադրեցի ես։
― Ի՜նչ եք ասում, ― Էդիսոն Քսենոֆոնտովիչը վշտացած թափահարեց ձեռքը։ ― Նա ուղղակի հասարակ մտավորական էր։ Գլուխը մեծ էր, գիտելիքները շատ, իսկ նոր մտքեր չուներ։ Ստիպված անիգիլացրեցի։աննիհիլացրեցի։
― Ինչ արեցի՞ք, ― հարցրեցի ես զարմացած։
― Ոչ, մեղք չէր։ Այդպիսիներին բնությունը առանց ինձ էլ անհամար քանակությամբ է ստեղծում։ Բայց վերջ ի վերջո, ես հասա իմ նպտատակին։ Ինձ հաջողվեց ստեղծել իդեալական հանճար։ Նա հանճարեղ էր բոլոր ասպարեզներում։
― Ինչո՞ւ էր։ Դուք նրա՞ն էլ աննիգիլացրեցիք։աննիհիլացրեցիք։
===Անկոտրումը===
― Վա՜֊այ, ― բղավեց մարդը։ ― Մի խփեք։ Ես վախենում եմ։ Ես իմ բոլոր համոզմունքներից հրաժարվում եմ։ Ընդունում եմ, որ կոմունիզմը մարդկային հասարակության ամենաառաջավոր և կատարյալ ձևն է։
― Ինչո՞ւ ես բղավում, այ ոչնչություն, ― դիմեց նրան պրոֆեսորը։ ― Ինչո՞ւ ես այդքան հեշտ հրաժարվում քո արժեքներից։ ― Նայեք նրան, ― շրջվեց իմ կողմը պրոֆեսորը։ ― Նրա մարմինը մաքուր է, հարվածի ոչ մի հետք չկա։
― Ես բղավում եմ, որովհետև ցավից վախենում եմ, ― հեկեկալով ասաց սյունին կապված մարդը։ Երբ նա շրջեց իր տանջահար դեմքը իմ կողմը, ես ճանաչեցի արևմտյան ֆիրմայի այն ներկայացուցչին, որը ինձ հետ էր թռչում հույս ունենալով իմանալ, թե ապագայում ինչպես է աշխատելու սովետական գազամուղը։ Նա էլ ինձ ճանաչեց և ցնցելով գլուխը աղաչում էր միջնորդել, իր խնդրանքը համեմելով հավաստիացումներով, որ ընդունում է կոմունիստական հասարակարգի առավելությունը բոլոր մնացյալների հանդեպ։
― Խղճուկ մարդիկ են, ― ասաց պրոֆեսորը։ ― Բավական է մտրակը ցույց տաս և նա միանգամից հրաժարվում է իր բոլոր համոզմունքներից։
― Դե իհարկե, ― ասացի ես։ ― Ձեր մտրակը տեսնելով, ինչ՞պես ինչպե՞ս չհրաժարվի։ Կապիտալիստ է նա թե ոչ, բայց երկաթից չէ։ Երբ նրան խփում են, իհարկե ցավում է։
― Բոլորն են ցավ զգում, ― ուսուցչի տոնով նկատեց պրոֆեսորը։ ― Բայց չէ՞ որ կան մարդիկ, որոնք դիմանում են։ Ես հիմա ձեզ ցույց կտամ։
Նա բացեց հարևան սենյակի դուռը։
Այնտեղ նույնպես սյուն կար և նրա վրա կապված մարդ։ Այդ մարդու տեսքը իսկապես սարսափելի էր։ Նրա մեջքի վրա մտրակի բազմաթիվ հետքեր կային, որոնք ավելի սարսափելի էին, քան Զիլբորովիչի Զիլբերովիչի մեջքին տեսածս։ Հետքերը ուռած էին, տեղ տեղ պայթած, իսկ թիակների վրա արյունահոսում էին խնամքով կտրված երկու աստղերը։
― Օ՜, Գենա, ― բացականչեցի ես։ ― Ո՞վ է այս մարդը և ինչո՞ւ եք դուք նրան տանջում։
― Ինչո՞ւ եք նրան պատժում, ― հարցրի ես կամաց։
― Մենք պատժո՞ւմ ենք, ― զարմացավ պրոֆեսորը։ ― Ինչպես կարող էիք այդպես մտածել։ Մենք նման բաներով չենք զբաղվում։ Մենք ոչ թե պատժիչ կազմակերպություն ենք, այլ գիտական հիմնարկ։ Մենք փորձում ենք տարբեր մարդկանց հայացքների կայունությունը էքսպերիմենտալ մեթոդով և ապացուցել ենք, որ բոլոր կոմունիստները այս պատանու նման այնպիսի կամք ու կայունություն են ցուցաբերում, որը հասանելի չէ մյուսներին։ Նա իր համոզմունքներից չհրաժարվեց, ոչ մի վարկայն վայրկյան չկասկածեց նրանց ճշմարտության մեջ։
― Ա՜, ― գկխի ընկա ես։ ― Ուրեմն դուք նրա հետ այդպես եք վարվում միայն գիտական նպատակներո՞վ։ Իսկ դուք փորձե՞լ եք նրան տաքացրած երկաթով, կամ ասենք, կապարով։
― Դե ի՜նչ եք ասում։ Ի՜նչ եք ասում, ― առարկեց Էդիսոն Քսենոֆոնտովիչը։ ― Մի՞թե կարծում եք, որ մենք ուզում ենք նրան սպանել։ Այս արժեքավոր նմուշը։ Մենք նրան աչքի լույսի պես պետք է պահենք։ Մենք նրան մի քիչ էլ կստուգենք, հետո կբուժենք, կկերակրենք, նրանից գենետիկ նյութ կվերցնենք։ Մեզ պետք է մարդկանց այդ տեսակը։ Թե չէ մարդիկ մանրացել են, հատկապես երիտասարդները, որոնց մոտ նկատվում է բարոյական անկայունություն և գաղափարական տատանումներ․․․ Իսկ երբ մենք նրանից բավականաչափ գենետիկ նյութ կորզենք, մենք նրան․․․
― Աննիգիլիյացիայի Աննիհիլիացիայի կենթարկեք, ― հուշեցի ես։
― Դե ինչ եք աննընդհատ անընդհատ նույն բանը կրկնում, ― վրդովվեց պրոֆեսորը։ ― Մենք նրան մարդասիրաբար կվերաբերվենք։ Մենք նրան կքնեցնենք, կկոնսերվացնենք և կցուցադրենք թանգարանում, որպես անկոտրում մարդու նմուշ, որը ամեն ինչ մինչև վերջ տարավ, նույնիսկ ծպտուն չհանեց, չխնդրեց խղճալ, չդավաճանեց իրեն և նահատակվեց, բայց հավատարիմ մնաց իր համոզմունքներին։
Ես նկատեցի, որ պրոֆեսորի աչքերում փայլեց տղամարդկային ժլատ արցունքը։
― Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել կապիտալիստի հետ, ― հարցրի ես։ ― Նրան երևի թե աննիգիլիա՞ցիայի աննիհիլիա՞ցիայի կենթարկեք։
― Ոչ թե աննիգիլիացիայիաննիհիլիացիայի, այլ ուտիլիզիացիայի։ Կվերամշակենք և երկրորդական մթերքի տեսքով հայրենիք կուղարկենք։ Եթե այդ բարիքը նրանց պետք է, թող ստանան։
===Սուպիկ===
Ես ներկայացրի մեր եկխոսությունը երկխոսությունը Էդիսոն Քսենոֆոնտովիչի հետ այնպես, կարծես նա առանց դադարների և միևնույն տեղում էր կայացել։ Իրականում, մեր խոսակցության ժամանակ, պատանի տեռորիստին իմ համառ խնդրանքից հետո հանեցին սյունից, փաթաթեցին սավանների մեջ և տարան։ Իսկ ես ու պրոֆեսորը դուրս եկանք լաբորատորիայից և գնացինք նրա աշխատասենյակ, որը, պարզվեց, նույնպես լաբորատորիա էր։ Դրսից այն պահպանում էր ավտոմատներով զինված ԲԵԶՈ֊ի մի ամբողջ դասակ։
Ներսում ոչ ոք չկար, եթե հաշվի չառնենք այն տարօրինակ արարածին, որը լվացարանի մոտ կանգնած օճառով լվանում էր և սրբում տարբեր անոթներ։
― Այո, ― ասաց էակը, ― ամեն ինչ արեցի։
― Willst du schzafenschlafen?<ref>Willst du schzafen schlafen (գերմ.) ― ուզո՞ւմ ես քնել</ref> ― հարցեց պրոֆեսորը գերմաներեն։
― Ja,<ref>Ja (գերմ.) ― այո</ref> ― պատասխանեց էակը, առանց զարմանալու։
― What else would you like to do?<ref>What else would you (անգլ.) ― Ի՞նչ Էլ ի՞նչ ես ուզում անել</ref>
― Nothing.<ref>Nothing (անգլ.) ― ոչինչ</ref>
― Չե՞ս ուզում մի քիչ վազվզել, կամ մի որևիցե գիրք կարդալ, ― հարցրեց Էդիսոն Քսենոֆոնտովիչը։
― Սա Սուպիկն է մինչև խմբագրելը։
Նա տխուր ժպիտով պատմեց ինձ մի տխրագույն պատմություն։ Սուպիկը պրոֆեսորի առաջին իսկական հաջողությունն էր, ունիվերսալ մարդ ստանալու ճանապարհին։ Նա իդեալական կազմվածք ուներ և շատ հարմոնիկ զարգացած մարդ էր։ Նա հավասարապես համապատասխանում էր և ֆիզիկական և մտավոր աշխատանքի համար։ Նա կատարում էր մտքում բարդ մաթեմատիկական հաշվարկներ, գրում չքնաղ բանաստեղծություններ և հանճարեղ երաժշտություն։ Նրա նկարները միանգամից գնում էին Երրորդ Օղակի լավագույն թանգարանները։ Նա հրաշքներ էր ցույց տալիս սպորտում․ բարձրացնում չորս հարյուր կիլոգրամանոց շտանգանծանրաձողը, վազում հարյուր մետրը 8,8 վայրկայանում, ռինգում հեշտությամբ հաղթում աշխարհի բոլոր ծանր քաշայիններին, ճիշտ է, միայն ընդհանուր հաշվով։ Բազմաթիվ արժանիքների հետ՝ ուներ միայն մի թերություն՝ նա շատ բարի էր։ Այդ պատճառով, հակառակորդին ոչ թե հարվածում էր, այլ միայն թեթև դիպչում, որպեսզի նրան ցավ չպատճառի։
― Եվ ի՞նչ պատահեց ձեր բարի Սուպիկին, ― հարցրի ես չափազանց հետաքրքրված։
Գիտական հայտնագործությունները Մոսկորեպում ճանաչվում են միայն Խմբագրական Կոմիտեի հաստատումից հետո։ Էդիսոն Քսենոֆոնտովիչը ցույց տվեց նրանց Սուպիկին։
Սուպիկը եկավ, բարձրացրեց ռեկորդային քաշ ունեցող շտանգանծանրաձողը, նորոգեց կոմիտեի անդամներից մեկի ջարդված ժամացույցը, ատրճանակով կրակելիս՝ հավաքեց հարյուր հնարավորից հարյուր միավոր, ապացուցեց Գաուսի թեորեմը, նվագեց Բեթհովենի «Ապասիոնատը», հին հունարենով մի դրվագ կարդաց «Իլիականից» և գերմաներեն՝ Կոմունիստական մանիֆեստը։ Նրա բանաստեղծություններին ոտքի կանգնած ծափահարում էր ողջ Խմբագրական Հանձնաժողովը, բացի նախագահից։
― Իսկ նախագա՞հը․ ― հարցրի ես։
Նա քնած էր։ Նա նույնիսկ չէր լսել, թե ինչպես էին հանձնաժողովի անդամները շնորհավորում Էդիսոն Քսենոֆոնտովիչին և նրա ստեղծած էակին։ Նրանք շոշափում էին Սուպիկին, թփթփացնում ուսին, նրան փորձելու համար դժվար հարցեր տալիս։ Պատասխանները, իհարկե, անսխալ էին։
Հետո սկսվեց քննարկումը։ Ինչ֊որ մեկը ասաց, որ Սուպիկը համարյա թե իդեալ է, բայց ականջները մի քիչ ցցված են և լավ կլիներ մի քիչ ծալել։ Մի ուրիշը քննադատեց քթի ձևն ու աչքերի կտրավածքը։ կտրվածքը։ Հանձնաժողովի անդամներից մեկը, իմանալով, որ նա շատ է ուտում, առաջարկեց վիրահատել և փոքրացնել ստամոքսը։ Այդ ժամանակ արթնացավ նախագահը և ուշադրություն դարձրեց այն բանի վրա, որ Սուպիկի արտաքին օրգանները չափից ավելի են աչքի ընկնում։
― Իֆկ ինչո՞ւ, ― հարցրեց նա։
― Այս ո՞ւր եմ ընկել, ― մտածում էի ես, ուսումնասիրելով պրոֆեսորի լաբորատորիան։ Այս ի՞նչ տարօրինակ հիմնարկ է, որտեղ մարդուն վերաբերվում են այնպես, կարծես թե նա ճանճ լինի։ Սկզբում նրան օգտագործում են փորձերի համար, հետո՝ անիգիլացնումաննիհիլացնում, բալզամացնում, ուտիլիզացնում և ամորձատում։
Լաբորատորիան, ես կասեի, շատ սովորական տեսք ուներ։ Անկյունում՝ համեստ գրասեղան։ Պատից կախված էր Գենիալիսիմուսի լուսանկարը համազգեստով և բոլոր ստացած շքանշքններով։ շքանշաններով։ Նրա կողքին կախված լուսանկարը ինձ թվաց շատ տարօրինակ։ Երկու ծեր հարբեցող իրար են խփում պլաստմասե բաժակները։
Ճիշտն ասած լաբորատորիայի սարքավորումները, ինձ առանձնապես չհետաքրքրեցին։ Որքան հիշում եմ, այնտեղ կար մի մեծ անոթ չժանգոտվող պողպատից։ Նրա մեջ, կարծես ինչ֊որ բան էր եփում։ Անոթից դուրս էին գալիս բազմաթիվ ապակե գունավոր անոթներ, որոնք միացված էին տարբեր տեսակի գալարախողովակներով։ Որոշ սարքեր ցույց էին տալիս ջերմաստիճանը, ճմշումը և էլի ինչ֊որ բան։ Վերջ ի վերջո սիստեմը բաժանվում էր երկու մասի։ Մասերից ամեն մեկը վերջանում էր մի խողովակով և պլաստամսե պլաստմասե բաժակով։ Այսինքն՝ բաժակները երկու հատ էին։
Բաժակներից մեկի պիտակը պատկերում էր վարդ, իսկ մյուսինը՝ ոսկորներով գանգ։
― Այո֊այո, ― ասաց նա, թափ տալով արցունքի կաթիլը։ ― Սա օղի թորելու ապարատ է։ Միայն թե նա ոչ թե օղի, այլ ի՞նչ է թորում։
Ինձ ոչինչ չէր մնաումմնում, քան ուսերս վեր բարձացնել։
― Չե՞ք կարող կռահել, ― ուրախ ասաց նա և ծափ տվեց։ ― Հանձնվո՞ւմ եք։
Ես արդեն հետ էի սովորել խմիչք օգտագործելուց, և շատ արագ հարբեցի։ Միգուցե այդ պատճառով, նրա ասածները ինձ շատ իմաստուն էին թվում։
― Իսկապես, ― ասացի ես ուրախ։ ― Դու ճիշտ ես։ Ինձ հետ միշտ այդպես է պատահում ։ պատահում։ Ես մի բան եմ մտածում, իսկ ստացվում է մի ուրիշ բան։
― Ճիշտ է, ― ասաց Էդիկը։ ― Այդպես ստացվեց մեր դժբախտ Գենիալիսիմուսի հետ։ Նա էլ ուներ իր մտահղացումները։ Երբ իր զայրացած գեներալների հետ իշխանության եկավ, ցանկանում էր այստեղ նոր կարգեր հաստատել։ Սկսեց պայքարել կոռուպցիայի, բյուրոկրատիզմի, անհավասարության դեմ։ Գեներալներին նշանակեց կարևորագույն պատշոններում ու առաջարկեց մի նոր սկզբունք․ կադրերը պետք է մշտապես փոխվեն և երիտասարդացվեն։ Մինչև իշխանափոխությունը գեներալները նրա հետ համամիտ էին։ Բայց իշխանությունը նվաճելուց հետո, նրանց միտքը փոխվեց։ Նրանք ցանկանում էին հավերժ մնալ իրենց տեղերում։ Գենիալիսիմուսը դա չէր հասկացել և պահանջում էր նրանցից աշխատանք, կարգապահություն, հաշվետվություն ժողովրդի առջև։ Իսկ հետո որոշեց մտցնել հավասարության սկզբունքը․ ամեն մեկից ըստ ընդունակությունների, բոլորին՝ հավասար։
― Ահա՜ թե ինչ, ― ասացի ես, միանգամից ամեն ինչ հասկանալով։ ― Եվ նրա շրջապատը դա չընդունեց։
― Մի՞թե դու չես հանդիպել մարդկանց, որոնք հաճույք են ստանում ներքևում գտնվելուց։ Նրանք միշտ կարող են բացատրել իրենց անհաջողությունները հասարակության անարդար կառուցվածքով, իրենց ազնվությամբ, համեստությամբ և բացառիկությամբ։ Կարճ ասած, Գենիալիսիմուսը ձեռք էր բարձրացրել հասարակության սրբոց֊սրբությունների վրա։ Զբաղեցնելով անհասանելի դիրք, նա իր նախաձեռնություններով, մեծ դժգոհություն առաջացրեց։ Հատկապես, իհարկե, նախկին զայրացած գեներալների շրջանում։ Նրանցից ամենազայրացածը նրա մոտիկ ընկեր֊տեղակալն էր, Գերագույն Հնգանկյունի և Խմբագրական Կոմիտեի նախագահը։
― Գորիզոմտ Գորիզոնտ Տիմոֆե՞ևիչը, ― հարցրի ես։
― Հենց ինքը, ― ասաց Էդիկը։ ― Նա, իհարկե, չկարողացավ գցել Գենիալիսիմուսին, որովհետև նա դարձել էր խորհրդանիշ, երկրպագության առարկա, սուրբ կով, բայց գտավ ավելի խորամանկ լուծում։ Մի օր, երբ Գենիալիսիմուսը տիեզերք թռավ հերթական ստուգումների համար, որոշեցին այլևս նրան չվերադարձնել։ Թող նա այնտեղ թռչի, իսկ մենք նրան կաղոթենք, կկառուցենք հուշարձաններ, կպարգևատրենք շքանշաններով, կուղարկենք ողջույններ և հաշվետվություններ։ Միևնույն ժամանակ, աստեղայստեղ, Երկրում, ամեն ինչ մեր ուզածի նման կանենք։
― Կանգ առ, ― ընդհատեցի ես նրան։ ― Ինձ հեքիաթներ մի պատմիր։ Ոչ մի Գենիալիսիմուս իրականում չկա, որովհետև ես նրան հնարել եմ։ Հականո՞ւմ Հասկանո՞ւմ ես, հնարել եմ։
― Հնարավոր է, ― ուսերը թոթվեց պրոֆեսորը։ ― Բայց դա ոչինչ չի փոխում, որովհետև իրականությունը միշտ էլ ինչ֊որ մեկի հնարածն է։ Հնարքը, ծնվում է ոչնչից, հետո դառնում իրականություն և դրսևորում զարգացման միտում։ Բայց եթե դու ամեն ինչ հնարել ես, ապա ժամանակն է, որ սյուժեն փոխես։ Սիմը պետք է անհետանա։ Ընդմիշտ։ Ցանկացած միջոցով անիգիլիացիայի աննիհիլիացիայի ենթարկի նրան։ Հետո կարելի է անիգիլիացնել աննիհիլիացնել Գորիզոնտին։ Իսկ Գենիալիսիմուսին պետք է վերադարձնես Եկիր։ Նա ինձ ու քեզ շատ է պետք։
― Ինչո՞ւ երկուսիս։ Մենք ի՞նչ ընդհանուր շահեր ունենք։
― Հիմա կբացատրեմ։ Բանն այն է, որ շատ մարդիկ են խախտում օրենքները և ընդունված վարքագծի կանոնները։ Ամեն մեկը կարծում է, որ առանձնապես շատ բան չի կորցնում։ Մարդը մտածում է․ ինչ էլ անեմ, կամ ինչ էլ ինձ հետ անեն, միևնույն է մեռնելու եմ։ Մահվան անխուսափելիության գիտակցումը, որոշ մարդկանց դարձնում է անվախ և նույնիսկ անխոհեմ։ Իսկ Էլիքսիրով ամեն ինչ այլ կերպ կլինի։ Մենք նույնիսկ կարող ենք վերացնել շատ պատժամիջոցներ։ Օրինակ բանտը և մահապատիժը։ Ինչո՞ւ։ Մենք ուղղակի կբաժանենք էլիքսիրը համապատասխան մարդկանց վարքագծի։ Լա՞վ ես պահում քեզ՝ ստացիր ամսվա բաժինդ։ Հաջորդ ամիս էլ քեզ լավ պահես՝ էլի կստանաս։ Իսկ անհնազանդներին, մենք կզրկենք էլիքսիրից։ Որոշ մարդկանց ժամանակավոր, ոմանց՝ ընդմիշտ։ Պատկերացնո՞ւմ ես, լավ պահող մարդկանց մեծամասնությունը ման է գալիս երիտասարդ, ամուր, կարմրաթուշ։ Իսկ նրանք, ովքեր հրաժարվել են մեծամասնության օրինակին հետևել, ծերանում են, հիվանդանում, կորցնում մազերն ու ատամները․․․
― Բայց դա սարսափելի է, ― բացականչեցի ես։ ― Դա մահապատժից էլ վատ է։ Դա նույնիկ նույնիսկ ավելի վատ է, քան այն, ինչ արեցիր դժբախտ տեռորիստի հետ։ Ի դեպ, այդ տեռորիստի մասին․․․ Լսիր, դու կարո՞ղ ես մի քիչ քո էլիքսիրից ծախսել և քսել նրա վերքերին, որպեսզի նրանք փակվեն։
Պրոֆեսորը զարմացած ինձ նայեց։
Մինչև նախաճաշ ես առանձնահատուկ ոչ մի բան չկասկածեցի։ Երբ եկա ճաշասենյակ, Ժանետա Գրիգորևնան և նրա մայրը արտասվաթաց աչքերով էին նստած։ Հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել։ Ասում են՝ ոչինչ։ Հարցնում եմ, թե ո՞ւր է «Հայրիկը»։ Ասում են նա չկա և այլևս չի լինի։ Մահացե՞լ է, ինչ է։ Տեսնեմ, Կլեոպատրա Կազիմիրովնան մի տեսակ ցնցվում է և հայացքը մի կողմ շրջում, իսկ Ժանետա Գրիգորևնան ասում է՝ մահացել է։ Ես հարցրի, թե ո՞ւր են կորել հրեան ու Թոմը։ Միգուցե դիարա՞ն են նրան տարել։ Ձիո՞վ։ Կլեոպատրա Կազիմիրովնան լռում է, իսկ Ժանետա Գրիգորևնան ասում․ «Թոմն ու Լեոպոլդ Գրիգորևիչը նույնպես չկան» ― «Նրա՞նք էլ են մահացել, ― հարցնում եմ»։ ― «Նրանք էլ, ― ասում է, ― մահացել են»։
Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կատարվեց ինձ հետ։ Հարցնում եմ, թե նրանց դիկաները դիակները որտե՞ղ են։ Ասում են, ոչինչ մի հարցրու, քո գործը չէ։ Ես ասում եմ, ինչպե՞ս թե իմ գործը չէ։ Որտեղ է գտնվում ձեր դիակը՝ իմ գործը չէ, իսկ իմ Թոմինը՝ դա իմ գործն է։ Նրանք ոչինչ չեն պատասխանում և ես չգիտեմ ինչ անել․ ոստիկանություն կանչե՞լ, թե ոչ։ Կատյուշկա, եթե դա քո ձեռքի գործն է, ապա պետք էր ինձ նախօրոք նախազգուշացնել։ Հիմա ես չգիտեմ ինչ անեմ։ Սպասում եմ հետագա հրահանգների․․․»
Վերջին նախադասությունը ամբողջովին մատնում է Ստեպանիդային։ Նա երևի գրել էր չափազանց շտապ ու հուզված վիճակում։
Մի օր, դա անհետանալուց մի քանի օր առաջ էր, Ստեպանիդան նկատում է, որ չնայած ուշ ժամին նրա սենյակի լույսը վառվում է։ Կամացուկ մոտենում է բաց պատուհանին և լսում, որ նա ինչ֊որ մեկի հետ ռուսերեն է խոսում, անվանելով զրուցակցին «միստր Րիվկին»։ Ստեպանիդան լսել էր խոսակցության միայն մի մասը։ Այդ խոսակցությունը նրան շատ տարօրինակ թվաց, բայց միայն հետո հասկացավ, թե ինչի մասին էր խոսքը։
«Չեմ հասկանում, թե ինչն է բարդ, ― կարծես ասում էր Սիմ Սիմիչը շատ հուզված։ ― Ձիու քաշը մարդկայինից շատ է, բայց չէ՞որ չէ՞ որ ձին գտնվում է զարգացման ավելի պարզունակ շրջանում և նրա օրգանիզմը ավելի հեշտ․․․»
Ստեշան կռահեց խոսակցության առարկան միայն Նրա անհետացումից հետո, երբ սեղանին գտավ գիտահանրամատչելի «Մեդիկալ րեվյու» ամսագրի հոդվածներից մեկի պատճենը։ Բազմաթիվ տողեր ընդգծված էին, իսկ լուսանցքներում կային Տիրոջ ձեռքով արված նշումներ։ Հոդվածը տեղեկացնում էր Հարվարդում աշխատող պրոֆեսոր Դոնալդ Րիվկինի բարձրագույն կաթնասունների սառեցման փորձերի մասին։ Այնտեղ ասված էր․ փորձը ցույց է տվել, որ արդեն գոյություն ունի բավականին հուսալի միջոց օրգանիզմի սառեցման համար։ Օրգանիզմը կարող է անաբիոզի մեջ մնալ որքան ուզես (գործնականում հավերժ)։ Ասվում էր, որ փորձերը կատարվել են ոչ միայն կապիկների հետ, այլև կենդանի մարդկանց, որոնք անբուժելի հիվանդության պատճառով (սովորաբար քաղցկեղով), համաձայնել են սառեցվել, հույս ունենալով սպասել, մինչև այդ հիվանդության դեմ պայքարի ազդեցիկ միջոցներ գտնելը։
Հայրենիք, օդանավակայանից Մոսկվա տանող ճանապարհին զոհվեց ավտոմոբիլային վթարից։
Բայց գործը դրանով չավարտվվեց։ չավարտվեց։ Ես կարդացի մի քանի տասնյակ գործակալների հաղորդագրություններ։ Նրանք պետք է պարզեին, թե վերջ ի վերջո, ինչ էր տեղի ունեցել Կարնավալովի հետ և ուր էր նա անհետացել։ Որոշ գործակալներ ազնվորեն տեղեկացնում էին, որ ոչինչ չկարողացան պարզել։ Մյուսները՝ հաղորդում էին ինչ֊որ անհավատալի բաներ։ Վերջապես տեղեկություն եղավ, որ պրոֆեսոր Րիվկինի կլինիկայում, վերջերս կատարվել է մի շատ բարդ փորձ՝ երեք մարդու և մի նժույգի միանգամից սառեցրել են։
Հետո՝ մի անհավատալի բան․
Ես շփոթվեցի, և սկսեցի աննկատ ուսումնասիրել Հնգանկյունի անդամներին։ Նրանք այսպես էին տեղավորված։ Սմերչևը նստած էր իր սեղանի առջև մարշալի աջ կողմից։ Նույն սեղանի մոտ էր նստած նաև Իսկրան մատիտով և բլոկնոտով (այդ նա էր սղագրուհին)։ Երբեմն ուզում էի հանդիպել նրա հայացքին, բայց նա պահում էր իրեն շատ օտարոտի և իմ կողմը չէր նայում։ Հնգանկյունի մնացած անդամները՝ Պրոպագանդա Պարամոնովնան, Ձերժին Գավրիլովիչը և Հայր Զվեզդոնին՝ տեղավորվել էին խորհրդակցությունների համար նախատեսված սեղանի մոտ։ Ես նստած էի Զվեզդոնիից, մի քանի աթոռ այն կողմ, ավելի մոտիկ սեղանի ծայրին։
― Ես կարծում եմ, ― շարունակեց Սմերչևը, ― որ մեր նիստը կանցնի առանց ավելորդ ձևականությունների, և նվիրված կլինի գլխավոր նյութին։ Պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները Կլասիկի հետ մինգամից չստացվեվին։ չստացվեցին։ Ստիպված էինք հաղթահարել որոշ դժվարություններ։ Ես բացատրում եմ դա նրանով, որ մենք մեծացել և դաստիարակվել ենք տարբեր սոցիալական պայմաններում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք ցուցաբերում ենք համբերություն և հումանիզմ։ Մենք շատ բայրացակամ ընդունեցինք նրան, բնակության համար տրամադրեցինք լավագույն հյուրանոցը, ընդունեցինք բարձր կարիքների բավարարում ունեցողնեի ունեցողների շարքը, նրա անունով անվանեցինք գլխավոր փողոցներից մեկը, և դա այն դեպքում, երբ նա դեռ ոչինչ չի արել դրան արժանանալու համար։ Մենք պատրաստվում էինք չափազանց հանդիսավոր, ողջ ժողովրդի հետ նշել նրա հարյուրամյակը։ ԿՊԳԲ֊ի ղեկավրությունը, Գլխավոր Հնգանկյունին և Խմբագրական Կոմիտեն անձամբ Գենիալիսիմուսի մասնակցությամբ ընդունեցին իր համարձակության մեջ մի աննախադեպ որոշում։ Հաշվի չառնելով թղթի ժամանակավոր պակասը և այն հանգամանքը, որ մեզ մոտ ընդունված չէ տպագրել գրքեր, որոնք կապված չեն Գենիալիսիմուսի հետ, անտեսելով այդ ամենը, մենք որոշեցինք տպագրել մեր հյուրի ստեղծագործությունը, բայց խնդրել էինք որոշ փոփոխություններ մտցնել տեքստի մեջ։ Տեղ֊տեղ կրճատումներ անել, որոնք ընդհանուր առմամբ, չէին ազդի գրքի վրա։ Այդ աննշան աշխատանքի համար, հնարավորություն տվեցինք նրան ծանոթանալ բոլոր անհրաժեշտ նյութերին։ ― Այդպես չէ՞, ― ինձ նայեց Սմերչևը։
― Եթե դուք նկատի ունեք ինձ վերագրվող վեպի որոշ գլուխները, ― ասացի ես, ― ապա այո, ես նրանց ծանոթացել եմ։
― Ասացեք․․․ ― Ես նայեցի Զվեզդոնիին և ինքնաբերաբար վեր կացա։ ― Այն, ինչ ես կարդացի վեպում, հաստատվո՞ւմ է որևիցե անկախ փաստաթղթերով։
― Իհարկե, հաստատվում է, ― ասաց Ձերժին Գավրիլովիչը և բացելով իր առջև դրված կանաչ թղթապանակը սկսեց այնտեղ ինչ֊որ թղթեր նայել։ ― Դա հաստատվում է մեր հետախույզ՝ Ստեպանիդա Զուևա֊Ջոնսոնից սատցված ստացված տեղեկագրերից և հեռախոսային խոսակցության այն հաշվից, որը տեղի է ունեցել Կարնավալովի ու պրոֆեսոր Դոնալդ Րիվկինի միջև։
― Լսեք, այդ բոլորը լուրջ չէ, ― ասացի ես նյարդայնացած։ ― Այդ հաղորդագրությունները, հեռախոսային հաշիվները, դատարկ բան են, չէ՞ որ դուք այդ ամենը իմացել եք նույն այդ գրքից։ Բայց չէ՞ որ դա վեպ է, գեղարվեստական ստեղծագործություն։ Այլ կերպ ասած, այդ բոլորը հնարված է։
― Այո, հավանաբար դա այդպես է, ― տխուր ժպտաց Սմերչևը։
― Այդպես մի ասա, ― վդովվեց Ձերժինը։ Ինչո՞ւ միանգամից թշնամի։ Ինչո՞ւ ես այդպիսի բառեր օգտագործում։ Անձամբ ես, որպես ԲԵԶՕ֊ի ԲԵԶՈ֊ի աշխատակից, սովորել եմ մարդկանց մեջ լավը տեսնել։ Մենք պետք է փորձենք հասկանալ Կլասիկին։ Հարցը նրանում է, որ վերջերս ես նայում էի նախնական գրողների հին գործերը և հայտնաբերեցի, որ նրանք մեծամասամբ նորմալ մարդիկ էին, բայց նրանց պետք է վերաբերվել ավելի նուրբ։ Որովհետև, հակառակ դեպքում, նրանք դիմադրում են։ Սրա նման։ Քանի որ նա ստեղծագոծական մարդ է, նրան չի կարելի հրամայել ինչ֊որ բան անել։ Մենք պետք է ընտրության հնարավորություն տանք նրան։ Ենթադրենք, նա չի ուզում ցույց տալ սեյֆի տեղը։ Լավ, պետք չէ։ Չի՞ ցանկանում ազատվել իր հերոսից, դա էլ կարելի է հասկանալ։ Բայց լսիր, թանկագինս, ― դիմեց նա անձամբ ինձ։ ― Դու ինքդ մի ինչ֊որ բան մտածիր։ Ասենք, չես ուզում նրան ջնջել, այնպես արա, որ նա մեռնի և վերջ։ Հարցը կլուծվի։ Կամ, ասենք թե, նրան ոչ թե սառեցրել են, այլ աղ են դրել։ Հը՞։
Ձերժինը ինձ նայեց։ Մյուս անդամները հետևեցին նրա օրինակին։ Նույնիսկ Զվեզդոնին, վախենալով իջեցնել գլուխը, շրջվեց և ծտի նման ինձ նայեց։
― Ո՛չ, ― ասացի ինքս ինձ։ ― Իհարկե ոչ։ Ես ոչ ապուշ եմ, ոչ էլ խելագար։ Ես ողջախոհ մարդ եմ և հասկանում եմ, որ առաջնայինը իմ կյանքն է, իսկ հնարածս երկրորդական է։ Հնարել կարելի է և այս և այն։ Վերջ ի վերջո, հնարածը կարելի է ջնջել։ Ինչքան էլ Սիմիչին խղճամ, ես ավելի մեղք եմ։
Ես հստակ պատկերացրի, որ կարող եմ հեշտությամբ ջնջել գրածս։ Սիմիչին, Կլեոպատրա Կազիմիրովնային, Զիլբերովիչին, Ստեպանիդային, Թոմին և նույնիսկ ինձ։ Ոչ միայն ջնջել, այլև կտոր֊կտոր անել, պատռել, վառել՝ սատանան տանի։ Տվեք ինձ այդ անիծված գիրքը, և ես այն անհապաղ կվառեմ, կամ ամբողջապես կանիգիլացնեմ։ կաննիհիլացնեմ։ Ես նույնիսկ պատկերացրեցի, թե ինչպիսի հաճույքով եմ պատառոտում թերթիկները և նետում կրակը․․․
― Ձեռագրերը չեն վառվում, ― չարամտորեն հիշեցրեց ինձ սատանան նախնական գրողներից մեկի բառերը։
Վերջապես մեր կառքը թխթխկացնելով սալաքարերի վրա մտավ Կարմիր հրապարակ։
Առաջին բանը, որ ես տեսա Պատմության թանգարնի մոտով անցնելիս, դա երկու կոպիտ սարքված կախաղաններն էին։ Մեկի վրա կտրված խողովակներով ճոճվում էր Գորիզոնտ Տիմոֆեեվիչ Տիմոֆեևիչ Ռազինը, մյուսի՝ Բերիյ Իլյիչ Վզրոսլին համազգեստով, բայց առանց շալվարի։ Թե որտեղ էին այն դժվար չէր կռահել։ Ես նայեցի Զիլբերովիչի շալվարին։ Նա նկտեց հայացքս, ամեն ինչ հասկացավ, շփոթվեց, և ինքնաբերաբար ձեռքով ծածկեց լամպասները։
― Ես ուզում էի կատակել, բայց աղմուկ լսելով նորից դուրս նայեցի։ Լոբնի տեղի մոտ տեսա ուղղափառների մի մեծ ամբոխ, որոնք փակել էին ճանապարհը։ Այդ պատճառով մենք մի փոքր կանգնեցինք, և ես հասցրեցի տեսնել կարմիր շապիկով և մեծ կացնով դահիճին։ Ես չհասկացա, թե ում են մահապատժի ենթարկում, բայց հետո, երբ տեսա գլորված սև խուճուճ մազերով գլուխը, ճանաչեցի Թոմին։