Changes
: Մելանխոլիան, որի հասկացությունը իր տարբեր բնորոշումներն է գտել անգամ նկարագրական հոգեբուժության բնագավառում, հանդես է գալիս կլինիկական տարբեր դրսևորումներով, որոնցից չի հետևում՝ հնարավոր կլինի դրանք միավորել, թե՝ ոչ, քանի որ մի քանիսը ավելի շատ առիթ են տալիս մտածելու ոչ այնքան փսիխոգեն, որքան մարմնական թուլությունների մասին։
: Մեր ձեռքի տակ եղած նյութը, բացի այն տպավորություններից, որ սուր աչքը անմիջապես կնկատի, սահմանափակվում է դեպքերի չնչին քանակությամբ, որոնց փսիխոգեն բնույթը ոչ մի կասկած չի հարուցում։ Հետեվաբար, մենք հենց սկզբից պիտի հրաժարվենք այն հավակնությունից, թե այս աշխատանքների արդյունքը համընդհանուր արժեք կարող է ներկայացնել և ինքներս մեզ պիտի սփոփենք հաշվի առնելով, որ հետազոտության մեր արդի միջոցներով մենք չենք կարող ստիպողաբար թելադրել մեր հետևյալ պատկերացումը. իրականության փորձն ցույց է տվել, որ երբ սիրո առարկան(օբյեկտը) այևս գոյություն չունի, Լիբիդոն հակված է ազատագրվելու օբյեկտի հետ ունեցած բոլոր կապերից։ Սրա դեմ գլուխ է բարձրացնում շատ հասկանալի դիմադրությունը. սովորաբար ակնհայտ է, որ մարդը հեշտությամ չի հրաժարվում իր «լիբիդիկ» իրավիճակից անգամ, երբ «սուբոտիտուտը»՝ փոխարինորդը նրան արդեն ազդանշաններ է անում։
: Այս դիմադրույունը կարող է այնքան հախուռն լինել, որ շեղվելով իրականությունից՝ օբյեկտը մտապահում է ցանկության ցնորական փսիխոզի միջոցով։ Նորմալն այն է, երբ իրականության նկատմամբ նախապատվությունը առաջին պլան է դուրս գալիս։ սակայն պահանջվող աշխատանքը չի կարող իրագործվել անմիջապես։ իրականում այդ աշխատանքը իրականցվում է ամենայն մանրկակրկիտությամբ, պահանջում է ժամանակ և ներդրման էներգիա, և այս ընթացքում կորցրած օբյեկտի գոյությունը շարունակվում է ֆիզիկապես։ամեն մի հուշ, հույս և հիշողություն, որոնց միջոցով Լիբիդոն կապված էր խնդրո առարկայի հետ, գործ է դրվում, ներգրավվում է Լիբիդոյի անտարբերությունը դրանց ենթարկում է մշակման։
: Ինչն է պատճառը, որ այդ կոմպրոմիսային գործողությունը, որ ամենայն մանրախնդրությամբ ի կատար է ածվում իրականության հրահանգը, այդպես չափազանց ցավալի է։
: Դժվար է այս ամենը բացատրել՝ ելնելով տնտեսական շարժառիթներից։ հատկանշական է, որ ցավի նման տհաճությունը ինքնին հասկանալի է թվում մեզ։ Սակայն, փաստն այն է, որ ավարտելով սուգի հետ կապված աշխատանքները, ես-ը իրեն զգում է ազատ և անկաշկանդ։
: ինքնախարազանման զառանցանքի այս պատկերին, հիմնականում բարոյական առումով, գումարվում է անքնությունը, սննդից հրաժարում և հոգեբանական հիշարժան մի փաստ ևս՝ այն խթանի կորուստը, որ մարդուն կապում է կյանքի հետ։
: ինչպես գիտականորեն, այնպես էլ թերապևտիկորեն անարդյունավետ կլիներ հակաճառել այն հիվանդին, որն իր հանդեպ նման մեղադրանքներ է հարուցում։ պետք է ինչ-որ առումով նա իրավացի լինի և ճիշտ նկարագրի այն, ինչ իրեն թվում է, որ այդպես է։ մենք անհրաժեշտ ենք համարում անմիջապես և անվերապահորեն հաստատել նրա մի քանի ենթադրությունները։
: նա իրոք էլ զուրկ է հետաքրքրություններից, անկարող սիրելու և գործելու, ինչպես ասում է։սակայն ինչպես մենք արդեն գիտենք, սա հետո է գալիս, սա այդ աշխատանքի, այդ ներքին աշխատանքի հետևանքն է, այն աշխատանքի, որ մեզ անծանոթ է, և որն էլ, ինչպես սուգի ժամանակ , կլանում է նրա ես-ը։
: իր հանդեպ արած նրա մյուս մի քանի ինքնակշտամբանքները մեր կարծիքով ևս իրավացի են, միայն թե դրանք նրա մոտ ավելի սուր և խիստ բնույթ են կրում, քան այն մարդկանց մոտ, ովքեր մելանխոլիկ չեն։
: երբ նա իր դաժան ինքնաքննադատության մեջ ներկայանում է որպես փոքրոգի, էգոիստ, անհավատարիմ, կախվածության գերի, որպես մի մարդ, որի բոլոր ջանքերը ուղղված են եղել թաքցնելու իր թուլությունները, ըստ մեզ, նա ինչ-որ չափով մոտենում է ես-ի ճանաչմանը, և միակ հարցը, որ այստեղ առաջանում է, այն է, թե ինչու մարդ պիտի անպայման հիվանդանա, որպեսզի մուտք գործի ճշմարտության աշխարհը։ քանի որ կասակածից վեր է այն փաստը, որ երբ մեկն իրեն ուրիշների մոտ բացահայտում և այնպիսի արժեքներ է վերագրում, ինչպիսիք իշխան Համլետն էր իրեն և ուրիշներին վերագրում, ասում՝ ենք հիվանդ է, անկախ նրանից՝ ճշմարտություն է ասում, թե չափազանցնում։