Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 54 բայտ, 18:10, 26 Ապրիլի 2016
― Ոչ, Վիտալիյ Նիկիտիչ։ Դուք մերն եք։ Չէ՞ որ մենք ձեզ վերականգնել ենք։
 
==Վեցորորդ մաս==
― Իսկ նախաճաշային կարիքները ինչ֊որ տեղ բավարարվո՞ւմ են, ― հարցրի ես չարամտորեն։
― Պրեկոմպիտը անկունի անկյունի այն կողմն է, ― պատասխանեց նա առանց գլուխը բարձրացնելու։
Ես դուրս եկա փողոց։ Գիշերվա ընթացքում ասֆալտը սառել էր, և իմ նրբացած և բոբիկ ոտքերը մրսում էին։ Բացի դրանից պատահում էին ամեն տեսակ քարեր, պլաստմասե մանր կտորներ և բոբիկ քայլելը շատ ցավոտ էր։ Մատերս ծալելով ես մի կերպ հասա պրեկոմպիտ։ Հերթը այնքան էլ մեծ չէր, մի քառասուն հոգի։ Ինձ զարմացրեց, որ մարդիկ այդքան քիչ են, բայց ես կռահեցի, որ գտնվում եմ Երրորդ Կակայում, որտեղ մեծամասամբ ապրում են ինքնաբավարարվող կոմունյանները։ Ուրեմն սրանք, հերթում կանգնածները, կենտրոնից են եկել։ Միգուցե նրանք նույնիսկ կոմունյաններ չեն, այլ Առաջին Օղակից եկածներ, որովհետև նրանից ոչ ոք ինձ չէր ճանաչում և ինքնագիր չէր խնդրում։
― Ինչ ես ասում, Դույս, ― ասում էր նա, ― ի՜նչ կյանք։ Ոչ մի կյանք էլ չկա։ Ի՞նչ։ Դե ոչ, ասում եմ, ոչ մի կյանք չկա։ Այո, ոչ մի։ Ահա, հենց այդպես, չկա և վերջ։ Ի՞նչ ես ասում։ Մի՞թե սա կյանք է։ Սա ոչ թե կյանք է, այլ տանջանք։ Իսկ ո՞վ է բողոքում։ Ոչ ոք չի բողոքում։ Դե դու հարցնում ես ինչպես է կյանքը, ես էլ քեզ, պատասխանում եմ, որ ոչ մի կյանք էլ չկա։ Ի՜նչ կյանք, եթե այն չկա։
Ես հասկացա, որ խոսակցությունը դեռ նոր է սկսվում և թակեցի ապակին։ Կարծում էի, որ կինը կդժգոհի, բայց տեսնելով ինձ, նա միանգամից ավարտեց խոսակցությունը և խոստանալով Դուսյաին Դուսյային զանգել ավելի ուշ դուրս եկավ խցիկից և իջավ մետրո։
Ես վերցրի դեռ տաք ու խոնավ խոսափողը և ականջիս մոտեցրի, հույս ունենալով լսել այդքան ցանկալի ձայնը, բայց ձայն չկար։
Կասկած չկար։ Ինձ հետ խաղում են այն խաղը, որի օրենքներին ես լավ ծանոթ եմ անցյալ կյանքից։ Ճիշտ է, ես պետք է ընդունեմ, որ անցած վաթսուն տարիների ընթացքում ԲԵԶՈ֊ն ինչ֊որ բան սովորել է։ Այն ժամանակ, նրանք չէին հասցնում ժամանակին անջատել հեռախոսները, իսկ հիմա հասցնում են։
Փորձը մեծ բան է։ Պտտվելով առանցքիս շուրջը, ես նկատեցի փաթաթված մի զույգ «Մանուկների Ընկեր» (Գենիալիսիմուսը մի աղջնակի հետ ձեռքերին) հուշարձանի մոտ դրված նստարանի վրա։ Ուշարդրություն դարձի դարձրի նաև ծղոտե գլխարկով տարեց կոմսորի վրա, որը պատի վրա թերթ էր կարդում, վարորդի վրա, որը բաց կապոտի տակ գործ էր անում, և երիտասարդ մայրիկի վրա, որը իմ կողքով գլորեց մանկական սայլակը։ Սայլակը, իմիջիայլոց (ես հասցրեցի այնտեղ խոթել քիթս), իհարկե, դատարկ էր։ Բայց ի՞նչ անեմ։
===Բոյկոտ (շարունակություն)===
Կյանքս դարձավ մի անվերջանալի մղձավանջ։ Հյուրանոցում մնալն անհնարին էր։ Տոթ էր և միջատներ կային, բայց լույս չկար։ Հերթապահն ասաց, որ ես չունեմ լուսավորման կարիքների ապահովում։ Ճիշտն ասած, ընդհանուր առամամբառմամբ, լույսը ինձ պետք էլ չէր։ Սովորաբար ես նրանից օգտվում եմ կարդալու համար, բայց հիմա կարդալու բան չունեմ, բացի այն անպետք թերթից, որի կտորները կանոնավոր բերում են, չնայած ես արդեն դրա կարիքը չունեմ։ Եվ թղթի ամեն մի կտորում ես գտնում եմ ինձ վերաբերվող մի որևիցե նյութ։ Որոշ վերնագրեր ծիծաղելիորեն ծանոթ էին․ «Մարդն անցյալից», «Ժամանակին չհարմարվողը», «Զգուշացեք՝ սադրանք», «Անշնորհակալը», « Հուդան «Հուդան Շտոկդորֆից», «Խոզը կաղնու տակ»․․․
Ամբողջ օրը թափառում եմ քաղաքում, որովհետև չեմ կարողանում մնալ հյուրանոցում։ Մեր մեջ ասած այնքան եմ ուզում ուտել, որ երբեմն, բուսական խոզի միսը տեսնում եմ երազում, որպես ամենացանկալի ճաշատեսակ։ Բայց պրեկոմպիտ առանց տեղեկանքի չեն թողնում։ Մի անգամ փորձեցի օգտագործել հին հնարքս և պրեկոմպիտի պահակի ձեռքը խցկել մի կտոր «Պրավդա», բայց (երևի «Զյուդոյչե ցայյտունգը» «Զյուդդոյչե ցայտունգը» ավելի նման է պահանջվող տեղեկանքին) իմ ոչ այնքան խորամանկ հնարքը միանգամից բացահայտվեց, և քիչ մնաց վզիս հասցնեին։ Մի ուրիշ պահակի ես փորձեցի խաբել ավելի հասարակ միջոցով։ Հերթ կանգնեցի և երբ արդեն մոտեցել էի դռներին, ասացի նրան․ «Նայիր հորեղբայր , ծիտիկ է թռչում» ― ու փորձեցի ներս խցկվել, բայց նա ասաց․ « Ես «Ես քեզ ցույց կտամ ծիտիկ» և այնպես բռնեց օձիքս, որ փախչելիս զոհաբերեցի այն։
Ասում են, որ մատերիան չի անհետանում։ Իսկ ես տեսնում եմ, որ այն նյութը, որից ես կազմված եմ, այն էլ ոնց է անհետանում։ Մի պատուհանի մոտով անցնելիս ես թռուցիկ հայացք գցեցի իմ արտացոլումին և նույնիսկ վախեցա։ Ինձ կարելի էր օգտագործել, որպես ուսումնական պարագա, անատոմիայի դասերին։
Իմ դրությունը ես գնահատում էի, որպես անելանելի։ Ես շրջում եմ ինչ֊որ օտար, անհասկանալի մարդկանց մեջ, ոչինչ չեմ կարող անել և չեմ պատկերացնում, թե ինչպես դուրս պրծնել այս թակարդից։ Եթե ես չկարողանամ այստեղից դուրս պրծնել, ես երբեք և ոչ մեկին չեմ պատմի տեսածիս մասին։ Իսկ այդ դեպքում ի՞նչ միտք ունի իմ կյանքը։
Կեռիկները ամուր չեն, բայց իմ թեթևացած մարմնին, երևի թե կդիմանան։ Այդ միտքը դեռ վերջնականապես չէր ձևավորվել, բայց ես արդեն տեսնում էի ինձ կապտած, նիհար, խղճուկ, կախ ընկած լեզվով ու ծալված ոտքերով։ Ես նույնիսկ պատկերացրի, թե ինչպես մի սանիտար կամ վնուբեզի աշխատակից, երկու մատով հանում է իմ մարմինը կախիչից և շպրտում պադգարակի վրա։ Հետաքրիր Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինի «Պրավդայի» արձագանքը։ Կգրե՞ն «Շանը շան մահ» վերնագրով հոդված, թե՞ այնպիսի տեսք կընդունեն, կարծես երբեք չեմ եղել։
Հանկարծ սենյակը լուսավորվեց, մի ինչ֊որ տարօրինակ, ամենուր թափանցող լույսով և նորից մթություն տիրեց։ Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ։ Այդ լուսային էֆեկտը դրսի՞ց էր, թե ինձ վրա իջած հայտնություն էր։ Այսպես թե այնպես, մտքերիս ուղղությունը կտրուկ փոխվեց։
Ոչինչ չհասկանալով ես նետվեցի նրա ետևից, դուրս թռա փողոց և քարացա։ Եկինքը գույնզգույն բոցերի մեջ էր։ Ամպերի հարյուրավոր, կամ գուցե հազարավոր հեկտարների վրա, ինչ֊որ ֆիլմ էր ցուցադրվում։ Հստակ երևում էին գործող անձինք։ Երկու շքեղ հագնված տիկին ռեստորանում շամպայն էին խմում։ Դանդաղ անցավ երկար «կադիլակը»։ Հնաոճ իրերով կահավորված առանձնասենյակում, սպորտային կազմվածքով պարոնը, խոսում էր հեռախոսով ձեռքին պահած վառած սիգարը։
Որոշ ժամանակ նայելուց հետո զարմանքով հասկացա, որ դա «Դալլասն» է, այն հայտնի ամերիկյան ֆիլմը, որի հազարավոր սերիաները իմ ժամանակներում ամեն շաբաթ ցուցդրվում ցուցադրվում էին Ամերիկայում և Եվրոպայի բոլոր երկրներում։
«Սուրճն առանց կաթի դա նույնն է, ինչ երեքշաբթին առանց «Դալլասի», ― հիշեցի ես շտոկդորֆյան կայարանում տեղադրված գովազդը։
Ներկաները հետաքրքրությամբ ինձ էին նայում։ Ինչ֊որ տեղ, վերջում գտնվող սեղաններից մեկի առաջ, ես նկատեցի Ձերժինի ակոսված ճակատը։
― Թանկագին կոմսորներ, ― ասացի ես, ման գալով մի տեղ, որ դնեմ բաժակը։ Դուք շատ հմուտ պրովոկացիա եք կազմակերպել, բայց դա ինձ հետ չի անցնի։ Ես սիմիտ չեմ։ Անցյալ կյանքում ես շատ մարդկանց էի ճանաչում, Սիմ Սիմիչ Կարնավալովին նույնպես։ Բայց երբեք նրա համախոհը չեմ եղել, երբեք չեմ կիսել նրա գաղափարները և այսպիսի էժանագին ձևով չեմ խաբվի։
Այդ ասելով, ես մեքենայաբար, ինձ համար անսպասելի, միանգամից խմեցի բաժակի պարունակությունը և հազիվ մնացի ոտքիս վրա։
Ես մի անգամ էլ կարդացի հեռագիրը։
― Սատանան գիտե, թե ինչ է, ― մրթմրթացի ես։ ― Մետաֆիզիկա, կանտականություն և հեգելյանություն։ ― Հետո շրջվեցի Սմերչևի կողմը։ ― Ոչինչ, Կոմունիյ Իվանովիչ, ― փորձեցի ես հանգստացնել նրան։ Շատ մի հուզվեք և պահպանեք ձեր նյարդային համակարգը։ Հիմա մենք այդ Սիմին կվերացնենք։
Մենք բեմ դուրս եկանք և դահլիճը դիմավորեց մեզ բուռն ծափահարություններով։ Ինձ բնականաբար, նստեցրեցին պրեզիդիումում Սմերչևի և Ձերժինի միջև։ Դահլիճի մթնորոտը լարված էր, բայց ամեն ինչ գնում է նախօրոք որոշված ծրագրով։
Ես դուրս եկա ամբիոնի մոտ։ Ես հուզվում էի։ Ես զգում էի, որ ստացվում է ոչ թե տոն, այլ հարցազրույցի նման մի բան։ Այդպիսի հարցազրույցներ մեր ժամանակ կազմակերպվում էին զղջացող դիսիդենտների և լրտեսների համար։
― Հարգելի ընկերներ, ― սկսեցի ես դողացող ձայնով։ ― Թանկագին կոմսորներ, պարոնայք և տիկնայք։ Նախ ես ուզում եմ իմ խորին շնորհակակությունը հայտնել այս հիասքանչ երեկոյի կազմակերպիչներին։ Առաջին հերթին մեր պարտիային, նրա Գերագույն Հնգանկյունուն, ԲԵԶՈ֊ին, ― ես խոնարհվեցի Ձերժինին, ― կրոնական մարմիններին՝ խոնարհվեցի Զվեզդոնիին, բայց միաժամանակ ամբիոնի ետևից նրան երեք մատներիս համակցությունը ցույց տվեցի և, բնականաբար, մեր փառապանծ, թանկագին, սիրելի և անկրկնելի Գենիալիսիմուսին։ ― Ես բարձրացրի աչքերս դեպի ջահը և աստղակնքվեցի։ ― Ես ապրել եմ շատ երկար կյանք, որի մեծ մասը սակայն անգիտակից էի։ Պետք է ընդունեմ, որ կյանքիս ընթացքում թույլ եմ տվել շատ աններելի, համարյա թե աննուղղելի սխալներ։ Օրինակ, իմ գրքերը ես գրում էի հարբած վիճակում, հաշվի չառնելով պարտիայի, ժողովրդի և ազգային անվտանգության օրգանների սպասումները։ Հետամնաց հայացքների տեր լինելով, հաճախ չէի նկատում մեր կյանքի լավ կողմերը, հեղափոխական առաջնթացը և աղավաղում էի իրականությունը իմ անդրօվկյանոսյան տերերին հաճույք պատճառելու համար։ Վերջին գրքում ես մեծ տեղ էի տվել մի ոմն Սիմի, որը իբր թե թագաժառանգ է։ Իսկ իրականում, ոչ մի Սիմ էլ երբեք գոյություն չի ունեցել։ Ես նրան ուղղակի հնարել եմ, կամ այլ կերպ ասած, մատիցս եմ ծծել։ Այ այսպես։ Ես խցկեցի բերանս մեծ մատս և սկեցի բարձր չփչփացնել միկրոֆոնի մեջ։
Ինձ թվաց, որ մատուցման այս ձևը հանդիսատեսին դուր եկավ։ Դահլիճը ծիծաղեց, ոմանք նույնիսկ ծափահարեցին։
Ես նայեցի այն կողմը, որտեղից ծափեր էին լսվում և ասացի․
― Չեմ հասկանում, որտեղի՞ց այս անլուրջ վերաբերմունքը իմ խոսքերին։ Ես գիտեմ, որ ձեր մեջ կան մարդիկ, այսպես կոչված սիմիտներ, որոնք հույս ունեն երկրորդ հայտնության նման մի բանի, բայց․․․ այստեղ ես ավելի բարձր սկսեցի խոսել և բարձրացրեցի մատս՝ ձեր հույսերը իզուր են, պարոնայք։ Բանն այն է, որ ոչ մի Սիմ այլևս չկա։
Ես լսեցի ծափահարություններ։ Այդ ծափահարում էր պրեզիդիումը։ Սմերչևը, Սիրոմախինը, Պրոպագանդա Պարամոնովնան և հայր Զվեզդոնին։
― Կեցցե՜ Սեռաֆիմը։
Եվ միանգամից բարձրացավ անասելի աղմուկ։ Բեզո֊ի ԲԵԶՈ֊ի գործակալները, անջատվելով պատերից, նետվեցին դահլիճի կենտրոնը, որպեսզի բռնեն բղավողին։ Բայց արդեն բղավում էր ոչ թե մի մարդ, այլ համարյա ամբողջ դահլիճը։ Հանկարծ, հետևի շարքերից բարձրացավ երկու փուչիկներին ամրացված մի մեծ պաստառ, որի վրա գրված էր «Սեռաֆիմ»։
Գործակալները գժվել էին։ Բղավող մարդկանց բռնելու փոխարեն, նետվեցին պաստառի կողմը։ Նրանք բարձրանում էին նստարանների մեջքին, հանդիսատեսների ուսերին, ոմանք այնքան բարձր էին ցատկում, որ կարող էին ռեկորդ հաստատել ցատկերի մեջ փակ տարածություններում։ Պետք է նշել այն փոխգնդապետի սառնարյունությունը, որը Մոսկորեպի կրկնակի հերոս էր։ Նա չկորցրեց իրեն ընդհանուր խառնաշփոթի մեջ։ Միանգամից հանեց ատրճանակը և երկու ճշգրիտ կրակոցով ծակեց փուչիկները։ Պաստառը սկսեց դանդաղ իջնել, ճոճվելով և հանդիսատեսին ներկայացնելով պայթուցիկ բառի տարբեր վանկերը․ մեկ «ՍԵ», մեկ «ՌԱ», մեկ «ՖԻՄ»։ Այդ նույն ժամանակ մյուս փոխգնդապետը (որը հերոս չէր) ինչ֊որ թուղթ ձեռքին մոտեցավ Կոմունիյ Իվանովիչին․
Գիշերն անհանգիստ էր։ Վաղ երեկոյից մինչև առավոտ օդում լսվում էր ծանր ինքնաթիռների աղմուկը։ Նրանք իջնում էին հենց իմ հյուրանոցի վրա և նստում, ինչպես ես հեշտությամբ հասկացա նախկին Խոդինսկայա դաշտում։ Հետո իմացա, որ գիշերվա ընթացքում, քաղաք են իջեցվել վեց դեսանտային և երկու մոտոհրաձգային դիվիվզիա։դիվիզիա։
Երբ փողոցում հայտնվեց տանկերի շարասյունը, աղմուկից փրկություն չկար։
Էկրանին հայտնվեցին հաղորդավարներ Սեմյոնովը և Մալյավինան։
― Խոսում է Մոսկվան, ― հայտնեց Սեմյոնովը սովորական ձայնով։ Դուք լսում եք վերջին լուրերը։ Աշխատանքային մեծ հաղթանակի համար մեր սիրելի Գենիալիսիմուսը այսօր շնորհավորել է Լենինի, Գենիալիսիմուսի և Աշխատանքային Փառքի առաջին աստիճանի շքանշանակիր, տրիկոտաժի «Կարմիր գուլպա» ֆաբրիկայի կոլեկտիվին, որը սեպտեմբերի կեսին կատարել է երկու տարվա համար նախատեսված հանձնարարությունները․․․
Հետո հաղորդեցին մետրոյի շինարաների, պողպատ արտադրող գործարանի հաջողությունների մասին, դոնորական շարժման ընդլայման և Գենիալիսիմուսի Գեղարվեստական Տաղանդների անվան Տրետյակովյան Գալերեայում բացված մանկական նկարների ցուցահանդեսի մասին։ Ցուցադրեցին մի քանի նկար, որոնք ինչպես ասաց հաղորդավար Մալյավինան, երեխաներին հատուկ անմիջականությամբ արտահայտում են նրանց անվերապահ սերը Գենիալիսիմուսի հանդեպ և նվիրվածությունը կոմունիզմի գործին ու պետական անվտանգությանը։ Եվ ոչ մի խոսք ապստամբությունների, հրդեհների, տանկերի և ինքնաթիռների մասին։
Ես գտա Էդիկին իր կաբինետում շատ հուզված վիճակում։
― Հը, ո՞նց տեղ հասար, ― հարցրեց նա։ Ամեն ինչ կարգի՞ն է։ Տենսում Տեսնում եմ, որ կարգին է։ Եթե կարգին չլիներ, դու այստեղ չէիր հասնի։ Այն ինչ տեղի է ունենում սարսափելի է։ Այդ քո Սիմը․․․
― Ինձ մոտ ոչ մի Սիմ չկա, ― ասացի ես։
Զանգեց հեռախոսը։ Պրոֆեսորը վերցրեց խոսափողը։
― Այո, լսում եմ։ Ի՜նչ եք ասում։ Դե իհարկե, դա անրհրաժեշտ անհրաժեշտ էր անել։ Որտե՞ղ է նա հիմա։ Ահա։ Իսկ Սեռաֆի՞մը։ Արդե՞ն։ Այդքան արա՞գ։ Դե ինչ, եթե լինեն նորություններ՝ զանգեք։
Նա դրեց խոսափողը և շփոթված ինձ նայեց։
Նա մտազբաղ մոտեցավ իր ապարատին, վերցրեց վարդով բաժակը, մի քիչ խմեց, և կարծես հանգստացավ։
― Հա, իմիջիայլոց, ― ասաց նա կարծես արթնանալով, չե՞ս ուզում, ― և մեկնեց ինձ բաժակը։
ՇնորհակաությունՇնորհակալություն, ― խուսափեցի ես, ― ես արդեն փորձել եմ։
― Լսիր, ― ասաց Էդիկը, ես մի միտք ունեմ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ մարդ է Սեռաֆիմը։ Նա, հավանաբար, ցանկանո՞ւմ է երկար ապրել։
Նորից զանգեց հեռախոսը։ Նա նետվեց խոսափողի կողմը, իսկ ես վերցրի այդ երկու բաժակները և փոխեցի նրանց տեղերը։ Պատուհանից այն կողմ ինչ֊որ բան էր կատարվում։ Գալիս ու գնում էին զինվորական շոգեմեքենաները։ Ինչ֊որ տեղ սլացավ շտապ օգնության մեքենան։
― Այո֊այո, ասում էր պրոֆեսորը այդ ընթացքում։ ― Ամեն ինչ հասկանալի է։ Անպայման կանեմ այն ամենը, ինչ ներում են ուժերս։
― Սարսափելի բան է, ― ասաց նա, դնելով խոսափողը։ ― Ամբոխը փողոցներում բռնում ու մասերի է բաժանում բարձր կարիքների ապահովում ունեցող կոմունյաններին և ԲԵԶՈ֊ի գործակալներին։ Օ, Գենա՜, կարծես ես հուզվում եմ։
Էդիսոնը նստեց բազմոցին, ձեռքերով բռնեց քունքերը և աչքիս առաջ սկսեց ծերանալ։ Չհավատալով ինքս ինձ, ես տեսա, թե ինչ արագությամբ սկսեցին աճել, սպիտակել ու թափվել նրա մազերը։ Դեմքը թոռշոմում ու կնճռոտվում էր խորոված կարտոֆիլի պես։
Հանկարծ վերջին ուժերը դուրս պոռթկեցին։ Խղճուկ ծերունին սկսեց ամբողջապես ցնցնվելցնցվել, բռունցքները սեղմած վեր թռավ, ատելությամբ ինձ նայեց, թքեց և թափեց բոլոր ատամները, որոնք թխկոցով թափվեցին հատակին։
Նա նայեց թափված ատամներին, հետո ինձ, բայց ոչ թե ատելությամբ, այլ հեզ խոնարյությամբ։խոնարհությամբ։
― Այս ի՜նչ արեցիր, ― ասաց նա ու ժպտաց փոս ընկած բերանով։ Իհ Իխ շտերբե։<ref>Ich sterbe (գերմ) ― ես մահանում եմ</ref> Հետո պառկեց բազմոցին ու մահացավ։
Իհարկե, ես նրան մի քիչ խղճացի։ Չէ որ մենք հանդիպել էինք անցայլ անցյալ կյանքում և նույնիսկ միասին խմել։ Բայց ես գիտեի, որ Էլիքսիրը գարշելի բան է, և պետք է այն ոչնչացնել ստեղծողի հետ միասին։ Եթե մարդիկ հավասար չեն կյանքում, նրանք գոնե պետք է հավասար լինեն մահում։ Բայց ես ոչ փիլիսոփայելու, ոչ էլ տխրելու ժամանակ ունեի, որովհետև ստորերկրյա քաղաքում հնչում էին կրակոցներ։
Ես վերցրի անկյունում դրված երկաթի կտորը և սկսբից սկզբից խփեցի այն անոթին, որում եփում էր կյանքը, հետո մյուսին՝ որտեղ մահն էր։ Ապակին շաղ եկավ հատակին, հեղուկը թափվեց, և երկու լճակ կազմեց։ Լճակները հոսում էին և ձգտում էին միանալ։ Երկուսն էլ թափանցիկ էին և իրարից չէին տարբերվում։ Բայց մեկում կյանքն էր, մյուսում՝ մահը։ Նրանց միանալուց մի վայրկյան առաջ, ես հասկացա, որ հիմա մի սարսափելի բան տեղի կունենա և նետվեցի դեպի դուռը։ Լճակները միանալով դարձան պայթուցիկ նյութ, որը միանգամից բռնկվեց, անտանելի սպիտակ կրակի սյունով խփեց առաստաղին և վառեց այն թղթի նման։ Կրակի մեջ ինչ֊որ շղթայական ռեակցիա տեղի ունեցավ։ Սյունը դարձավ մրրիկ, որը շարժվելով սենյակով վառում էր ամեն ինչ։ Ես տեսա, թե ինչպես վեր բարձրացավ սևացած պարկետը, վառվեցին գրասեղանի անկյունը, վարագույրները և սկսեցին հալվել ապակիները։ Խանձված թարթիչներով և ունքերով ես դուրս թռա սենյակից։
Ստորերկրյա փողոցում խուճապ էր տիրում։ Փողոցով վազում էին զենքով և անզեն մարդիկ։ Մեծ արագությամբ սլացավ ծանր զրահամեքենան, այս ու այն կողմ կրակելով։ Այն զրահամեքենան, որով ես էի եկել, դեռ կանգնած էր մայթի մոտ գոլորշու քուլաներ արձակելով։ Ես արագ թռա մեքենայի մեջ և հրամայական տոնով ասացի փոխգնդապետին․
Մեծ դժվարությամբ պոկեցի նրան ղեկից և դուրս գցեցի մեքենայից։ Հետո, մի կերպ գլուխ հանելով պեդալների ու լծակների մեջ, ես շրջեցի մեքենան և շարժվեցի ստորգետնյա քաղաքից դուրս։
 
==Յոթերորդ մաս==
Ահռելի, տասնայկ տասնյակ հազարավոր մարդկանցից բաղկացած ամբոխը ալեկոծվում էր Հաղթական կամարի մոտ։ Ես նույնպես խիտ ամբոխի մեջ կանգնած հուզվում էի բոլորի հետ միասին։ Հարակից տներից մարդիկ պոկում էին Գենիալիսիմուսի դիմանկարները և նրա ասույթներով պաստառները։ Դիմանկարներն ու պաստառները պտտվելով ընկնում էին ամբոխի մեջ և տեղնուտեղը պատառոտվում։ Ինձանից ոչ հեռու, մի խումբ երիտասարդներ, ձեռք֊ձեռքի տված պարում էին Գենիալիսիմուսի այրվող խրտվիլակի շուրջը, որը, իհարկե, սարքված էր երկմթերքից։ Խրտվիլակը ծխում էր, հալվում ու լաց լինում երկրորդական արցունքներով։
― Այնպես է գալարվում, կարծես կենդանի լինի, ― ասաց ինչ֊որ մեկը ուրախ։ Ես շրջվեցի և տեսա կողքիս կանգնած Ձերժին Գավրիլովիչին, երկար շալվարով, շապիկով և կարծես պատահաբար նրա տակից դուրս ընկած խաչով։
Տեսնո՞ւմ ես, ― ասաց նա և ձեռքով ցույց տվեց ամբոխը, ― բոլորը սիմիտ են։
Ես ցնցված էի։ Մտածում էի, թե որտեղի՞ց հայտնվեցին այսքան սիսմիտներսիմիտներ, որտե՞ղ էին նրանք թաքնված։ Անկեղծ ասած, ես նրանցից մի քիչ վախենում էի, բայց հույս ունեի, որ նրանք ինձ ձեռք չեն տա, որովհետև ես այստեղ կարծես օտար եմ։ Բայց Ձերժին Գավրիլովիչի համար ես մի քիչ անհանգստանում էի։ Ինձ հայտնի էր, որ նա սիսմիտ սիմիտ է, բայց այդ բանը չիմացող մարդիկ, կարող էին ճանաչել Բեզո֊ի ԲԵԶՈ֊ի նախկին գեներալին։ Իսկ ես լավ գիտեյի գիտեի պատմությունից, որ ժողովրդական հուզումների ժամանակ, անվտանգության աշխատակիցները հայտնվում են դժվարին կացությունում։ Բայց Ձերժին Գավրիլովիչը, անհանգստուցյան անհանգստության նշաններ կարծես թե ցույց չէր տալիս։
― Գալի՜ս են։ Գալի՜ս, ― հանկարծ բացականչեց կողքիս կանգնած տիկինը, և ես ճանաչեցի այն կռվարար կնոջը, որի պատճառով մի ժամանակ ընկել էի վնուբեզ։ Հիմա նա առանց տարբերանշանների համազգեստով էր։ Կրծքին խաչ էր կախված, որը ամենայն հավանականությամբ ստվարաթղթից էր կտրված։
― Կուզյա, այդ դո՞ւ ես, ― հրեցի ես նրա մեջքը։
― Ողջույն, հայրիկ, ― ճանաչեց նա ինձ և լայն ժպտաց։ ― Տեսնո՞ւմ ես ինչեր են կատարվում։ Երեկ կոմունիզմ էր, իսկ այսօր անհասկանալի մի բան։ Չկարողանալով զսպել զգացմունքները, նա ավելացրեց մի քանի բառակապություն, որոնք ես չեմ համարձակվում կրկնել։
Մինչդեռ ամբոխը ավելի ու ավելի էր մեծանում։ Ինձ հրում էին և ձախից և աջից, և առջևից ու ետևից։ Կողքիս հայտնվեց մի ոմն անձնավորություն պատռված վերնաշապիկով և վզին գցած պլաստմասե խաչով։
― Կա՛, ― բղավեց նա և ամբոխի մեջ սուզվելով դուրս քաշեց այնտեղից Կոմունիյ Իվանովիչ Սմերչևին։ Կոմունիյ Իվանովիչը դուրս էր պրծնում, ողբում, հողից կառչում և վերջապես ընկավ ծնկների վրա համարյա Գլագոլի սմբակների տակ։
Խոստովանո՞ւմ ես, որ ծառայել ես ամենակուլ և սատանայական ուսմունքին։
― Խոստովանում եմ, Ձերդ Գերազանցություն, բացառապես շահադիտական մղումներով, օգուտ ստանալու համար։ Բայց այլևս երբեք չեմ անի։ Անիծում եմ այն պահը, երբ ամենակուլ դարձա։
Կամարի մոտ արդեն կանգնած էր հրդեհ հանգցնող շոգեմեքենան դուրս հանած աստիճանով, որտեղից վերևում կանգնած սիմիտը իջեցնում էր օղակով պարանը։
― Ձերդ Գերազանցություն, ներեցեք, ներում շնորհեք, ― ձեռքերն եր էր ձգում նա Սիմ Սիմիչի կողմը։ Ձերժինը ոտքերից բռնած քարշ տվեց իր նախկին կոլեգային։ Սմերչևը ընկավ փորի վրա և բռնվեց Գլագոլի ետևի ոտքից։ Գլագոլը շարժեց ոտքը, և Կոմունիյ Իվանովիչի խեղճ գլուխը պոպոքի նման ճաքեց։
Ես վատ զգացի։ Ի ծնե հետևողական հումանիստ լինելով, ես միշտ դեմ էի բռնությանը։ Ես կողմնակից եմ, որ Սմերչևի նման մարդկանց, ախոռում ծեծեն ճիպոտներով, սակայն ավելորդ դաժանությունների կողմնակից երբեք չեմ եղել։
― Խոստովանո՞ւմ ես, որ շնավարի ծառայել ես սատանայական, ամենակուլ և աստվածատյալ ուսմունքին, ― հարցրեց նա։
― Խոստովանում եմ, հայր, ― առանց շփոթվելու, իր քաղցրիկ ձայնով երգեց Զվեզդոնին։ ― Խոստովանում եմ, որ ծառայել եմ։ Հիմա էլ ծառայում եմ և մինչև վերջին շունչս կծառայեմ կոմունիզմի լսւսավոր լուսավոր իդեալներին և ողջ մարդկության կոմունիստական առաջնորդ Գենիալիսմուսին․․․
― Խաչե՛լ նրան, ― հրամայեց թագավորը։
Ինձ զարմացրեց այդ հրամանը։ Ով֊ով, բայց Սիմիչը պետք է իմանար, որ մարդուն խաչելը քրիստոնեական գործ չէ։ Ուրիշ բան, եթե կեդանի վառերինվառեին, կամ ցցի վրա նստեցնեին։ Բայց հրամանը հրաման է։
Չգիտես որտեղից հայտնված ահռելի կոպիտ խաչի վրա սկսեցին մեծ, ժանգոտ մեխերով մեխել խեղճ Զվեզդոնիին։ Սարքված լինելով առաջավոր և առաջադեմ արդյունաբերական ձեռնարկություններում, այդ մեխերը իհարկե ծռվում էին, և խաչողները ստիպված էին ուղղել և նորից մեխել։ Անտանելի տանջանքներին դիմանալով, հայր Զվեզդոնին չէր հանձնվում և աչքերը բարձրացնելով վերև բարձր բղավում էր․
― Սա ո՞վ է, ― լսեցի ես թագավորի վսեմ ձայնը։ ― Բարձրացրեք նրան։
Ինչ֊որ մեկը ( պարզվեց դա Ձերժինն էր) օձքիգիցս օձիքիցս բռնած պոկեց գետնից և ոտքի կանգնեցրեց։ Ես բարձրացրի գլուխս և հայացքս հանդիպեց Սիմիչի հայացքին։ Կկոցած աչքերով նա այնքան խիստ նայեց վրաս, որ ես անհարմար զգացի և նույիսկ մարմնովս դող անցավ։ Զիլբերովիչն ու Թոմը անտարբեր նայում էին, ցույց չտալով որ ճանաչում են։ Միայն Գլագոլն էր բայրացակամ նայում ինձ։
― Այդ դո՞ւ ես, ― կամաց հարցրեց Սիմիչը։
Ես շփոթվեցի, հուզվեցի, մատով ինքս ինձ ցույց տվեցի և հարցրի․
Սա՞, ― բայց հետո ընդունեցի, ― այո, այդ ես եմ Սիմիչ։
― Ոչ թե Սիմիչ, այլ Ձերդ Գերազանցություն, ― ուղղեց ինձ Զիլբերովիչը։
― Ողջույն, Լեո, ― ասացի ես նրան խոնհարհաբար խոնարհաբար ժպտալով։ ― Ձիու վրա դու շատ ազդեցիք տեսք ունես։
― Հանձնարարությունս կատարեցի՞ր, ― խստորեն հարցրեց Սիմ Սիմիչը։
Ինձ երկար տանում էին գարշահոտ և վատ լուսավորված միջանցքներով, հետո բացեցին երկաթե դուռը և ինչ֊ որ ինչ֊որ տեղ գցեցին։ Երևի բանտախուց, որում ընդհանրապես լույս չկար։ Միայն առաստաղի տակ հազիվ֊հազ ինչ֊որ բան էր երևում։ Այնտեղ մի շատ փոքրիկ պատուհան կար, դպրոցական տետրից ոչ մեծ։ Կապույտ լույսը հազիվ էր ներս թափանցում, ընդհանուր սևությունում ուրվագծելով միայն այդ պատուհանը և ուրիշ ոչինչ։
Ես կանգնած էի այդ անթափանց տարածությունում, հույս ունենալով, որ աչքերս կսովորեն մթությանը, և գոնե ինչ֊որ բան կտեսնեն։ Բայց ոչինչ չէր երևում։ Փորձեցի աջ շարժվել և դիպա մի ինչ֊որ ամուր բանի։ Հոտն այնպիսին էր, որ դա երևի պարաշան էր։
Ես մի քիչ էլ մտածեցի և ասացի․
― Բարև Լյոշա։ Ինձ թվում է, մեզ միանգամայն արադարացիորեն արդարացիորեն են փակել այս գժանոցում։
― Ինչո՞ւ, ― լսեցի ես նրա հարցը։
― Դու ապացուցեցիր, որ «իրողություն» հասկացությունը շատ պայմանական է։ Համենայն դեպս, մեզ համար նա գոյություն ունի այնքանով, ոքանով արտացոլվում է մեր երևակայությունում։ Այսինքն իրողությունը միայն այն է, ինչը մենք տեսնում ենք մեր առջև։
― Այդ դեպքում, ոչ մի իրակնություն իրականություն գոյություն չունի, որովհետև այս պահին ես ոչինչ չեմ տեսնում։
― Բայց քեզ պետք էլ չի տեսնել։ Մեկնիր ձեռքերդ առաջ և արի ձայնիս ուղղղությամբ։ուղղությամբ։
Ես այդպես էլ արեցի։ Շուտով ես ու Բուկաշևը շոշափում էինք միմյանց կույրերի նման, համոզվելու համար, որ մենք այդ մենք ենք։
 
===Գիշերային զրույց===
― Սխալվում ես, բարեկամս, ― հանկարծ ասաց նա ուրախ։ Ես ուտոպիստ չեմ, որովհետև կառուցեցի կոմունիզմ։
― Դու անվանում ես սա կոմունի՞զմ, ― հարցրի ես վրդովված։ ― Այս խղճուկ հասարակությունը, որտեղ մարդիկ այնքան աղքատ են, որ նույնիսկ չեն տարբերում առաջնային և երկրոդական մթե՞րքը։ Այն հասարակությունը, որտեղ հոգևոր կյանքը կայանում է միայն նրանում, որ գրվում է և ուսումնասիրվում միայն Գենիալիսիմուսինա՞ն։ Գենիալիսիմուսիանա՞ն։ Ուզում ես ասել, որ հենց սա՞ է կոմունիզմը։
― Այո, սիրելիս, ― ասաց նա քմծիծաղելով։ Ես այդ ժպիտը չէի տեսնում, բայց զգում էի։ ― Այո, կոմունիզմը հենց սա է։
― Դու խոսում ես իսկական հակակոմունիստի նման։
― Այո, իսկական, ― համաձայնեց նա։ Դու լսած կլինես, ամերիկացիները ասում են․ եթե կենդանին շան տեսք ունի և կծում է շան նման, ուրեմն այդ կենդանին շուն է։
― Այսինքն՝ դու իկապե՞ս հակակոմունի՞ստ ես։
― Մի՞թե դու կարծում ես, որ ես այնքան հիմար եմ, որ փրկվելու հույսեր ունեմ։ Ոչ, թանկագինս, ես ոչ մի բանի հույս չունեմ։ Երկար տարիներ ես ապրում էի այն էլիքսիրով, որը ինձ Էդիկն էր ուղարկում։ Ձերբակալությունից առաջ խմեցի վերջին բաժինը, նրա ազդեցությունը արդեն վերջացել է և սկսվել է դեպի վերջը տանող անշրջելի ընթացքը։ Այնպես որ ես ոչ կորցնելու բան ունեմ, ոչ էլ խաբելու պատճառ։ Դրա համար էլ ասում եմ, որ պետք է հավատաս ինձ առանց ապացույցներ պահանջելու։ Ինչպես ուզում ես ինձ անվանիր։ Կարևորը այն չէ, թե ինչպես կանվանես, կարևորն այն է, թե ինչ եմ ես արել։ Ես կառուցեցի կոմունիզմ և ինքս էլ այն թաղեցի։ Հիշիր, թե քանի մարդ էին պայքարում այդ ուսմունքի դեմ։ Նրանք ստեղծում էին խմբակներ, կուսակցություններ, թռուցիկներ տարածում, զոհվում բանտերում ու ճամբարներում։ Եվ ինչի՞ հասան։ Քո Սիմիչը փորձում էր կոմունիզմը ոչնչացնել իր բեկորներով և վերջ ի վերջո թաքնվեց սառնարանում։ Եվ ոչ ոք չհասկացավ այն հասարակ բանը, որ քանդելու համար, նախ պետք էր այն կառուցել։
Նա լռեց։ Ես նրան չէի շտապեցնում, որովհետև մտածում էի նրա խոսքերի մասին։ Նախկիում Նախկինում անհասկանալի գաղտնիքը մի ուրիշ տեսանկյունից բացվեց։
― Լսիր, ― ասացի ես վերջապես, եթե քեզ լսենք, ապա ստացվում է, որ հենց այն մարդիկ, որոնք տանում էին մեզ դեպի կոմունիզմ, նրա իսկական թշնամինե՞րն էին։
― Իհարկե, ― ուրախացավ նա։ ― Բոլոր այդ մարդիկ սկսած Մարքսից վերջացրած ինձնով, վարակելով այդ հիվանդությամբ մարդկությանը, օգնեցին ստեղծել այնպիսի իմունիտետ, որը կհերիքի մի քանի սերունդների։ Բայց կոմունիզմը ոչնչացնողներից, ինձ հաջողվեց անել բոլորից շատ, որովհետև հենց ես գործնականում այդ ուսմունքը աբսուրդի հասցրի։
Ճիշտն ասած, նրա խոստովանություններում ես ոչ մի նոր բան չգտա։ Սովետական համակարգում էլ ամեն ինչ այդպես էր ավարտվում։
Բայց միգուցե, ― ասացի ես Բուկաշևին, ― միգուցե քո դժբախտությունը կայանում էր նրանում, որ շրջապատել էիր քեզ բյուրոկտաներով բյուրոկրատներով ու ստորաքարշներով, որոնք ծափ տալուց բացի, ոչինչ չե՞ին չէ՞ին կարող անել։ Միգուցե դու պետք է նրանց բոլորին հեռացնեիր, ուղարկեիր գրողի ծոցը և դիմեիր ժողովդի՞ն։ ժողովրդի՞ն։ Համոզված եմ, ժողովուրդը քեզ նեցուկ կկանգներ։
― Բարեկամս, ― տխուր ասաց նախկին Գենիալիսիմուսը, ― այդ ո՞ր ժողովրդի մասին ես խոսում, և ընդհանրապես, ի՞նչ բան է այդ ժողովուրդ ասածը։ Հետաքրքիր է, իսկ կա՞ տարբերություն ժողովրդի, ազգաբնակչության, հանրության, ամբոխի, ազգի և մասսաների միջև։ Ինչպե՞ս անվանել միլիոնավոր մարդկանց, որոնք հիացած հետևում են իրենց անմիտ առաջնորդներին, տանելով նրա անհամար դիմանկարները և կրկնելով խելագար լոզունգները։ Եթե դու ուզում ես ասել, որ այն լավը, որ կա այդ միլիոնների մեջ, դա է ժողովուրդը, պետք է ընդունես որ ժողովուրդը միայն մի քանի մարդ է։ Բայց եթե ժողովուրդը մեծամասնությունն է, ապա պետք է քեզ ասեմ, որ ժողովուրդը ավելի հիմար է, քան մեկ մարդը։ Մի մարդու գայթակղել ինչ֊որ գաղափարով շատ ավելի դժվար է, քան ողջ ժողովրդին։
― Ի՞նչին էիր սպասում։
Սպասում էի, թե երբ այդ ամենը կփլվի։
Տեսնում ես, ― ասացի ես, ― նշանակում է, դու պահում էիր քեզ Սիմիչի նման։ Նա սառնարանում էր սպասում, դու՝ տիեզերքում։ Ո՞րն է տարբերությունը։
Ինձ թվաց, որ այդ համեմատությունը վիրավորեց նրան։
Ես չեմ հիշում երբ քնեցի։ Հիշում եմ միայն, որ արթնացա վերևի տախտակամածում, երբ արդեն լուսացել էր։ Ես նայեցի ներքև և ոչինչ չտեսա, բացի հավաքված անկողիններից։ Հավանաբար, Գենիալիսիմուսին տարել էին գիշերը, երբ ես քնած էի։
 
===Բարձրագույն Մանիֆեստ===
Կոմունիստական գաղափարների քարոզչությունը հավասարեցված է ծանրագույն պետական ոճրագործության։
Ռուսաստանը հայտարարվում է միապետական կառվարումով կառավարումով միասնական և անբաժանելի Կայսրություն։ Կայսրության բաժանումը ռեսպուբլիկաների հայտարարվում է չեղյալ։ Հիմանական ադմինիստրատիվ միավորումը տեղերում մարզերն են, Մեր նշանակված մարզպետների գլխավորությամբ։
Իմպերիան կազմավորվում է այն տարածություններում, որոնք գտնվում էին սատանայական ԿՊԲԳ֊ի վերահսկողության տակ՝ ներառյալ Լեհաստանը, ԲուլղարիյանԲուլղարիան, Ռումինիան, որպես առանձին մարզեր։
Ողջ իշխանությունը պատկանում է Կայսրին, որը իրականացնում է կառավարումը Սենատի, մինիստրների Կաբինետի և մարզպետների Կոմիտեի միջոցով։
Նախկին անվտանգության օրգանները (ԲԵԶՈ֊ն) վերակազմակերպվում և դառնում են ժողովրդական հանգստության Կոմիտե (ԿՆՍ), որի ղեկավարն է նշանակվում Մեր և հպատակների սիրելի Աստվածավախ քրիստոնյա Լեոպորլդ Լեոպոլդ Զիլբերովիչը։
Բոլոր նախկին կոմունիստներին առաջարկվում է հանձնել պարտիական տոմսերը տեղական ԿՆՍ֊ներին և անցնել եկեղեցական զղջման արարողությունը։
Մնացած բոլոր սիրելի հպատակներին առաջարկվում է պահպանել հանգստություն և կարգուկանոն, բացահայտել այն ամենակուլ կոմունիստներին և պլյուռալիստներին, որոնք խուսափում են գրանցումից ու զղջումից, ցուցաբերել զգոնություն և անհանդուրժականություն ստախոս և սրիկայական կոմունիստական գաղափարների հանդեպ։
Տվայլ Տվյալ Մանիֆեստը կարդալ հրապարակներում, Եկեղեցիներում և այլ հասարակական վայրերում, ինչպես նաև զորամասերում և Կայսերական Ռազմածովային նավերի վրա։
Աստված մեզ հետ է։
Այս հրամանագիրը ես կարդացի ռուլոնի նման տպված «Կառավարական Սենատի Վեդոմոստի» թերթում, որը ինձ բերում էին կալանավորման առաջին օրից։
Եթե չլիներ այդ թերթը ես կխելագարվեի։ Առանց այդ էլ ես տեղ չէի գտնում։ Ամբողջ կյանքում երազել եմ ականատես լինել մի որևիցե պատմական փոփոխության․ կայսրության փլուզման, ռևոլյուցիայի, կամ գոնե կոնտրռևոլյուցիայի։ Ափսոսում էի, որ այդպիսի իրադարձության ժամանակ (որին ինքս էլ որոշ չափով նպստել նպաստել էի) չգիտես ինչու հայտնվեցի փակի տակ։ Չնայած, այստեղ գոնե անվտանգությունս է ապահովված։ Դա ավելորդ չէր, որովհետև հետագայում իմացա, որ Սիմիչի գալուց հետո (մինչև հիմա չեմ կարողանում անվանել նրան Սեռաֆիմ) Մոսկորեպում տարերայնորեն կազմակերպվում էին շարժական ժողովրդական դատարաններ, որոնք բռնում էին բարձր կարիքների բավարարում ունեցող նախկին կոմունյաններին և պլյուռալիստներին, և ղեկավարվելով պարզեցված արդարադատությամբ, միանգամից նրանց ծվեն֊ծվեն էին անում։ Այդ մասին թերթերում չէին գրում։ Թերթերում տպագրվում էին ԿՆՍ֊ի արտակարգ կոլեգիայի կողմից մահապատժի ենթարկված անձանց երկար ցուցակները։
Բացի այդ, ամեն օր տպագրվում էին անսահման քանակությամբ հրամանագրեր, որոնք ես կթվեմ այն հաջորդականությամբ, որ հիշել եմ։
1․ Հրամանագիր, հատուկ հանձանժողովի հանձնաժողովի ստեղծման մասին, որը պետք է ուսումնասիրի կոմունիստական ոճրագործությունները։
2. Արտասահմանյան պարտքերը վերադարձնելուց հրաժարվելու մասին։
4․ Մեծ ու փոքր քաղաքների, փողոցների, գետերի, գործարանների ու ֆաբրիկաների, նավերի վերանվանման մասին, որոնք անօրինականորեն կրում են կոմունիստական ղեկավարների անունները։
5․ Ողջ սեփականությունը, հողը, ձեռնարկությունները, արդյունաբերական միջոցներըըմիջոցները, տրանսպորտը՝ Նորին մեծությանը անցնելու մասին։ Հետագայում հասարակական կոմիտեները կբաժանեն այդ սեփականությունը այն անձանց, որոնք ունակ են աշխատել և չեն համագործակցել ամենակուլ կոմունիստների հետ։
6․ Անաստված ղեկավարների կողմից տրված անձնագրերի և մնացյալ բոլոր փաստաթղթերի վերացման և նրանց փոխարինման մասին կացության իրավունքով։
8․ Գիտությունների վերացման և նրանց փոխարինող երեք առարկաների մասին։ Դրանք են Աստծո օրենքը, Դալի բառարանը և Նրա Գերազանցության Սեռաֆիմ Պատվելիի «Մեծ զոնան»։
9.Մարմնական պատիժներ մտցնելու մասին։
10․ Բոլոր քառասունին հասած և ավելի մեծ տղամարդկանց պարտադիր մորուք կրելու մասին։
11. Պարտադիր երկար զգեստ կրելու մասին։ Պատժամիջոցներից խուսափելու համար, տղամարդկանց վարտիքները կոճերից վերև չպետք է լինեն, իսկ լայնությունը պետք է այնպիսին լինի, որպեսզի լրիվ փակի գուլպաները։ Կանայք պետք է աստվածավախ և համեստ լինեն։ Նրանց շրջազգեստներն ու կիսաշրջազգեստները նույնպես պետք է կոճերից վեր չլինեն։ Կանանց խստիվ արգելվում է վարտիք և տղամարդկանց հագուստի այլ առարկաներ կրել։ Եկեղեցիներում, փողոցներում և ուրիշ հասարակական վայրերում կանանց արգելվում է առանց գլխաշորի երևալ։ Այս օրենքները խախտող կանայք, հրապարակայնորեն ծեծի կենթարկվեն, կկտրվեն նրանց մազերը, նաև կթաթախվեն մազութի և բմբուլների մեջ։
Բազմաթիվ հրահանգներ կային․ հողագործության, նոր պաշտոնների ու կոչումների մասին, արևմտյան պարերի արգելման մասին և էլի շատ ուրիշները, որոնք ես ցավոք, չկարողացա հիշել։
 
===Իրերով===
― Իրերդ վերցրու և դուրս արի, ― փնթփնթաց Ձերժինը։
Ես վերցրի գլխարկս և դուրս եկա։ Թողնելով հսկողին բանտախցի մոտ, մենք Ձերժին֊Դրուժինի հետ երկար քայլում էինք քերծված պատերով ու կեղտոտ հատակ ունեցող միջանցքով։
― Դե ինչ, ― հարցրեց Դրուժինը (թող այդպես լինի), ― վախենո՞ւմ ես։
Մենք բարձրացանք վերելակով և հայտնվեցինք կաղնե պատերով և կարմիր գորգերով ծածկված միջանցքում։ Միջանցքի վերջում մտանք ընդարձակ ընդունարանը, որտեղ խմբված էին մեծ կոչումներ ունեցող կազակները։
Սև դեռմանտինով պատած դռան առաջ կանգ առանք։ Բեղավոր քարտուղարը կոպիտ ձեռքերով դանդաղ և միօրինակ «Օլիմպիյա» «Օլիմպիա» գրամեքենայի ստեղներին էր խփում։ Նրա գլխավերևում կախված էր ճարպիկ նկարչի արագ նկարված մի մեծ պաննո, որը ներկայացնում էր Ցար Սեռաֆիմի մուտքը մայրաքաղաք։ Նկարում պատկերված էին ոգևորված դեմքերով ամբոխը և Սեռաֆիմը, որը նժույգի վրա նստած խոնարհվել է մոր մեկնած երեխայի վրա և շոյում է նրան։
― Տեղո՞ւմ է, ― հարցրեց Ձերժինը քարտուղարից։
Ահռելի սեղանի առջև ճաղատ գլուխը կախ, նստած էր մի կազակ֊գեներալ և արագ֊արագ ինչ֊որ բան էր գրում։ Նրա գլխավերևի ահռելի նկարի վրա պատկերված էր Սեռաֆիմը, որը նստած ետևի ոտքերի վրա կանգնած ձիու վրա իր սրով հարվածում էր էր հնգագլուխ կարմիր հրեշին։
Գեներալը բարձրացրեց գլուխը, մի կողմ թողեց իր աշխատանքը և բարեհամբյուր բարեհամբույր ժպիտը դեմքին ինձ ընդառաջ եկավ, միաժամանակ վեր քաշելով լամպասներով շալվարը, որը նույնիսկ նրա մեծ փորի համար մեծ էր։
― Դե, բարև, ― ասաց նա, գրկելով ինձ և մեջքիս թփթփացնելով։
Դրւժինը Դրուժինը կողքիս կանգած համեստորեմ ժպտում էր, ինչպես բոլոր ավելի ցածր պաշտոնյանները վերադասի մոտ։
― Դու ազատ ես, ― ասաց նրան Զիլբերովիչը։
― Կարևորը այն չէ, թե ինչ ես արել, այլ այն՝ ինչ չես արել։ ― Քեզ հանձնարարված էր «Մեծ զոնան» տարածել։ Իսկ դու․․․
― Իսկ ես ոչինչ չէի կարող անել։ Այդ ֆլոպպի֊դիսկը մաքսատանը բռնագրավեցին։ Բայց եթե նույնիսկ չբռնագրավեին, միևնույն է, հնարավոր չէր տարածել։ Կոմունյանների մոտ ոչ համակարգիչ կար, ոչ թուղթ, միայն երկրոդական երկրորդական մթերքն էր շատ։ Այն էլ միշտ չէր լինում, որովհետև առաջնային մթերքի պակաս կար։
― Հենց այդ էլ ուզում էի լսել, ― ուրախացավ Զիլբերովիչը։ Ուրեմն դու կոմունիստներին քննադատաբա՞ր ես վերաբերվում։ Չե՞ս սիրում նրանց։
― Իսկ ո՞վ է նրանց սիրում, ― ասացի ես։ Նույնիսկ իրենք իրենց չեն սիրում։
― Ճիշտ է, ― հավանություն տվեց Զիլբերովիչը։ Ամենակուլներին և պլյուռալիստներին ոչ ոք չի սիրում։ Բոլորը նրանց ատում են։ Հիմա մենք կգնանք Նորին Գերազանցության մոտ։ Դու նրան հենց այդպես էլ կասես, որ ամենակուլներին ու պլյուռալիստներին ատում ես և նրանց հետ պայքարելու ես մինչև վերջ։ Եվ հիշիր։ Մտքովդ հանկարծ չանցնի անվանել նրան Սիմիչ, կամ նման մի բան։ Միայն Ձերդ Գերազանցություն։ Համաձայնվիր նրա հետ ամեն ինչում։ Պատասխանիր միայն․ լսում եմ, հենց այդպես, ոչ մի դեպքում։ Թե չէ նա կզայրանա․․․
― Կառքը մուտքի մոտ, ― բղավեց նա դռներում հայտնաված բեղավոր քարտուղարին։
Ես կարծում էի, որ «կառք բառը» «կառք» բառը հենց այնպես էր ասված, բայց դա իսկապես կառք էր։ Կարմիր փայտից, կաշվե նստարաներով, իսկ ծառաների տեղում ինչ֊որ ժանդարմներ։
Ձիապանը միանգամից շարժվեց։
Հիանալի եղանակ էր, արևը խաղում էր կառքը շրջապատող կազակների սրերի ծայրերին։
Բացելով թավշյա վարագույրները, ես ագահաբար նայում էի դուրս և տեսնում, թե որքան դրական փոփոխություններ են տեղի ունեցել այստեղ այն ընթացքում, երբ ես բանտում էի գտնվում։ Բոլոր անցորդները երկար շալվարներով և զգեստներով էին, ոմանք՝ նույնիսկ երկար մազերով։ Երևի նոր իշխանությունը դեռ լիովին չէր տիրում իրադրությանը, որովհետև որոշ փողոցներ փակված էին շոգեմեքենաներով։ Այդ պատճառով մենք գնում էինք ինչ֊որ տարօրրինակ, զարտուղի ճանապահներով, որի համար ես ուրախ էի։ Սկզբից մենք շարժվում էինք Մարքսի պողոտայով, որին արդեն վերադարձվել էր Օխոտնի րյադ վաղեմի անվանումը։ Իսկ Առաջի Առաջին հատորի պողոտան այժմ անվանվում էր, ոչ թե Գորկիի կամ Տվերսկայա, և նունիսկ ոչ փողոց, ոչ էլ պողոտա, այլ Սեռաֆիմյան ծառուղի։
Ճանապարհին չհանդիպեցինք Գենիալիսիմուսի ոչ մի դիմանկարի։ Միայն Սիմիչի դիմանկարներն էին։ Բայց ամենից շատ ինձ դուր եկավ այն արձանը, որը գտնվում է նախլին նախկին Սիրո Տան դիմացը։ Այն ձիու վրա, որին մի ժամանակ նստած էր Յուրիյ Դոլգոռուկին, իսկ հետո Գենիալիսիմուսը, այժմ նստած էր Սիմիչը, որը Լեոյի կաբինետում եղած նկարում պատկերվածի նման, սրով խոցում էր հինգգլխանի հրեշին։
Վերջապես մեր կառքը թխթխկացնելով սալաքարերի վրա մտավ Կարմիր հրապարակ։
Առաջին բանը, որ ես տեսա Պատմության թանգարնի թանգարանի մոտով անցնելիս, դա երկու կոպիտ սարքված կախաղաններն էին։ Մեկի վրա կտրված խողովակներով ճոճվում էր Գորիզոնտ Տիմոֆեևիչ Ռազինը, մյուսի՝ Բերիյ Իլյիչ Վզրոսլին համազգեստով, բայց առանց շալվարի։ Թե որտեղ էին այն դժվար չէր կռահել։ Ես նայեցի Զիլբերովիչի շալվարին։ Նա նկտեց նկատեց հայացքս, ամեն ինչ հասկացավ, շփոթվեց, և ինքնաբերաբար ձեռքով ծածկեց լամպասները։
Ես ուզում էի կատակել, բայց աղմուկ լսելով նորից դուրս նայեցի։ Լոբնի տեղի մոտ տեսա ուղղափառների մի մեծ ամբոխ, որոնք փակել էին ճանապարհը։ Այդ պատճառով մենք մի փոքր կանգնեցինք, և ես հասցրեցի տեսնել կարմիր շապիկով և մեծ կացնով դահիճին։ Ես չհասկացա, թե ում են մահապատժի ենթարկում, բայց հետո, երբ տեսա գլորված սև խուճուճ մազերով գլուխը, ճանաչեցի Թոմին։
― Լսիր, ասացի ես Զիլբերովիչին։ ― Նրա՞ն ինչու։ Մի՞թե, որովհետև նեգր էր։
― Այո, այո, ― արդարացա ես, ― քեզ ոչ մի կերպ չեմ կարող վերցնել ինձ հետ, որովհետև․․․
― Իսկ ինչո՞ւ ես կարծում, ― հարցրեց նա զարմացած, որ ես ուզում եմ քեզ հետ ինչ֊որ տեղ գալ։
― Ինչպե՞ս թե, ― զարմացա ես։ ― Դու չե՞ս ուզում ինձ հետ գալ։
― Այո, ― նա ժպտաց և տարածեց ձեռքերը։ ― Միևնույն է, երբևիցե մենք պետք է հրաժեշտ տայինք միմյանց։
Նա այնքան հանգիստ էր խոսում, կարծես այդ հանգամանքը նրան ընդհանրապես չէր հուզում։ Դա ինձ ցնցեց, վրդովեց, տղամարդկային հպարտությունս խոցեց։
― Ինչպես թե, ― ասացի ես, ― ինչպես․․․ Մի՞թե դու ամեն ինչ մոռացել ես։ Չէ՞ որ մենք նույնիսկ միասին ենք քնել։
― Ում հետ ասես, որ չեմ քնել, ― ասաց նա։ Ես չեմ կարող մեկնել բոլոր այն մարդկանց հետ, որնց հետ քնել եմ։
Այդպիսի անկեղխծությունից անկեղծությունից ես սկսեցի ցնցվել ողջ մարմնով։ Սեղմեցի բռունցքներս, ոտքերով խփեցի հատակին, և բղավեցի նրա վրա։վրա.
― Ինչպե՞ս ես համարձակվում այդպես ասել։ Չես էլ ամաչում։ Մի՞թե քեզ համար օտար են այնպիսի հասկացությունները ինչպիսիք են՝ սերը, կանացի հավատարմությունը և հպարտությունը։ Մի՞թե կարծում ես, որ աշխարհում ոչ մի սուրբ բան չկա։ Իսկ ես, հիմարս, մտածում էի քո մասին, հիշում, ինչպես առաջին անգամ հայտնվեցիր իմ առջև, որպես տեսիլք, որպես գեղեցկության հանճար։
― Դե իհարկե շատ, ― ասացի ես արդեն ոչ այնքան վստահ։
― Ես էլ քեզ շատ֊շատ, ― ասաց նա համբյուրներով համբույրներով ծածկելով ինձ։ Ես պատրաստեմ քո ետևից ոտքով գալ և՛ անցայլ անցյալ և՛ ապագա և՛ դժոխք։
Բայց ինչ ստոր է մարդկային էությունը։ Հենց նոր ուզում էի նման մի բան լսել, իսկ երբ լսեցի՝ կորցրեցի հետաքրքրությունս։
Նրա գլխաշորը ընկավ և ես խառնելով նրա կարճ մազերը, ինչ֊որ բառեր էի արտասանում և մտածում․ «Աստվա՜ծ իմ։ Այս ի՞նչ արեցի, ինչո՞ւ էի համոզում, ո՞ւր եմ տանելու նրան։նրան»։
― Սիրելիս, ― ասացի ես նրան, ― քո գալը այնպիսի երջանկություն կլիներ, բայց․․․
― Դա կարևոր չէ, ― առարկեց նա։ ― Ես գիտեմ, որ դու կին ունես։ Բայց վստահ եմ, որ նա լավն է, նա ամեն ինչ կհասկանա, և մենք կընկերանանք։
Այդ խոսքերից քիչ մնաց ծիծաղեի, բայց ես ոչ թե ծիծաղեցի, այլ կասկած արտահայտող մի ձայն արտաբերեցի և ասացի, որ կինս իհարկե լավն է, նույնիսկ կարելի է ասել՝ շատ լավն է, բայց որ կհասկանա, ես մի քիչ կասկացում կասկածում եմ։
― Հասկանում ես, ― բառերն ընտրելով ասացի ես, ― իմ կինը ապրում է անցյալում, կապիտալիզմի դարաշրջանում և ունի որոշ նախապաշարումներ ու հետամնաց հայացքներ։ Նա կարծում է, որ ամուսինը պետք է միայն իրենը լինի։
Այդ հայտարարությունը ոչ մի ազդեցություն չունեցավ։
― Լավ, ― ասաց նա։ ― Եթե քո կինը այդքան հետամնաց է, մենք նրան չենք նեղացնի։ Մենք միայն ժամանակ առ ժամանակ կհանդիպենք, իսկ եթե դա էլ անհնարին լինի, երջանիկ կլինեմ տեսնել քեզ միայն հեռվից։
Ախ այդ կանա՜յք։ Նրանք իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում։ Սկզբից ուզում են տեսնել քեզ հեռվից, նույնիսկ հեռադիտակով, բայց հետո հասկանում են, որ դա քիչ է, և սկսում են նոր պահանջներ դնել։
― Հիմա քեզ թագավորը կկանչի։ Ասա նրան, որ միայն ինձ հետ ես ուզում այստեղից մեկնել։ Նա խիստ է, բայց արդար։ Նա ամեն ինչ կհասկանա։ Միայն անպայման ասա։
― Մեծապես շնորհակալ եմ, ― կրկնեցի ես ընկնելով ծնկներիս վրա և հպվելով նրա ձախ կոշիկին։
― Դա արդեն ավելորդ է, ― փնթփնթաց նա։ Վեր կաց։ Դու շատ հիմարություններ ես գրել և իմ հանդեպ ճղճիմ բաներ թույլ տվել։ Բայց, ― նրա ձայնը զգալիորեն փափկեց, ― դու մերժեցիր ինձ ջնջել, չնայած ստիպված էիր ամենակուլներից շատ բան տանել։ Ապրե՛ս։
― Ուրախ եմ ձեզ ծառայել, Ձերդ Գերազանցություն, ― ասացի ու ոտքի կանգնեցի ես։ Բայց պետք է խոստովանեմ, որ ես առանձնապես ոչինչ չեմ արել։ Ձեզ հնարավոր չէ ջնջել։ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, կացնով էլ չես ոչնչացնի։ Այդ ամենակուլները մտածում են, որ ում ուզեն գրի կառնեն պատմության մեջ, իսկ ում չեն ուզի, դուրս կգրեն։ Բայց ես գիտեմ, որ դա անհնարին է։
― Այդպես էլ կա, ― գոհունակությամբ ասաց թագավորը։ Չնայած հավի խելք ունես, բայց այդ ճիշտ ես նկատել։ Այդ պատճառով ես քեզ ազատ կարձակեմ։ Ճիշտ է, ես արգելել եմ տարբեր տիպի երկաթե թռչունների թռիչքը, բայց լյուֆտգանզայի լյուֆտհանզայի այդ թռչողին, հատուկ քեզ համար թույլտվություն եմ տվել։ Դա կլինի վերջին թռիչքը մեր կայսրությունում։ Բայց ես բաց կթողնեմ քեզ, միայն մի պայմանով․․․ Ավելի ճիշտ երկու կարևոր պայմանավ։
― Լսում եմ, Ձերդ Գերազանցություն, ― ասացի ես հեզ։
Այդ ժամանակ ժամացույցը ձայն հանեց, բայց նա անջատեց այն և հարցրեց, արդյոք ես որևէ խնդրանք չունե՞մ։
Ես ասացի, որ ունեմ։ Հնարավոր չէ՞ արդյոք այստեղից դուրս գալ մի ուրիշ դռնից, կամ գոնե պատուհանից։
― Այդ ինչո՞ւ, ― հոնքերը կիտեց թագավորը։
― Մի զայրացեք, Ձերդ Գերազանցություն, ― ասացի ես։ Բայց ձեր քարտուղարուհին․․․ Ես նրա հետ որոշ հարաբերություններ եմ ունեցել և նա սիրահարվել է ինձ կատվի պես։
― Ահա՜ թե ինչ, ― խոժոռվեց թագավորը։ ― Սրիկա՛։ Ահա թե ինչով էիր այստեղ զբազված։ զբաղված։ Ահա, թե ինչու «Մեծ զոնան» չես տարածել։
Ես վախեցա և նորից ծնկերիս վրա ընկա։ Բացատրեցի, որ կոմունիստները Իսկրինային տվել էին ինձ առանց իմ խնդրանքի, ուղղակի որպես պատվավոր հյուրի։ Ես նրա հետ ապրում էի, ոչ թե հաճույքի, այլ նրանց ուշադրությունը շեղելու, նրանց զգոնությունը բթացնելու համար, որպեսզի նախապատրաստեմ Ձերդ Գերազանցության գալուստը։
― Իսկ նա ինչո՞ւ էր քեզ հետ ապրում, ― հարցրեց նա անհարգալից ծաղրանքով։
Ես իհարկե կարող էի նրան բացատրել, որ չկան այնպիսի կանայք, որոնք չեն ուզում հետս ապրել, բայց վախեցա զայրացնել նրան և միայն ասացի, որ նա ապրում էր հետս պարտիայի հանձնարարությամբ։
― Ինչպիսի՜ անբարոյականություն ― բացականչեց կայսրը։ ― Ահա թե ինչպես էր իրեն պահում քարտուղարուհիս։ Լեո, բղավեց նա ինչ֊որ տեղ, տարածության մեջ, չնայած Լեոն կանգնած էր կողքին։ ― Հրամայում եմ այդ․․ այդ ․․․ նրան ձեռբակալել, ճիպոտներով ծեծել ժողովրդի առջև, կտրել մազերը, մազութի ու փետուրների մեջ թաթախել։
― Ձերդ Գերազանցություն, ― բացականչեցի ես մնալով ծնկներիս վրա։ ― Սիմիչ, ― ասացի ես զգալով, որ կարող եմ այդ ասել։ ― Նա մեղավոր չէ։ Նրան ամենակուլները ստիպում էին ապրել օտարերկրականների հետ։ Նա միշտ աստվածավախ և հավատարիմ սիսմիտ սիմիտ էր։ Ձեր դիմանկարը մշտապես պահում էր այ այստեղ։
Այդ բառերը կարծես թե նրան գոհացրին և նա ասաց, որ թող այդպես լինի, ճիպոտներով չեն ծեծի, բայց կուղարկեն նրան վանք։ Ես մի քիչ խղճացի Իսկրային, բայց քանի որ խանդոտ մարդ եմ ուրախ էի, որ կենդանի կմնա, բայց ինձ դավաճանել չի կարողանա։
Ես Մյունխեն վերադարձա 1982 թվականի սեպտեմբերի 24:24։
Կինս չգիտեր վերադարձիս մասին, այնպես որ ես տաքսի վերցրեցի։ Անցնելով Մյունխենով, ես ցնցված և նույնիսկ ճնշված էի լույսերի առատությունից, գույնզգույն գովազդներից և մեքենաներից, Մարիենպլացեում զբոսնող տոնական հագնված ամբոխից։ Դժվարությամբ էի պատկերացնում, որ եկել եմ ապագայից անցյալ, այլ ոչ թե ընդհակառակը։ Նույն երեկոյան հասա տուն, գրկեցի կնոջս և երբ արդեն ճամպրուկներս էի քանդում հնչեց հեռախոսազանգը։
― Բարև, ՎիտյեկՎիտյոկ, լսեցի ծանոթ ձայնը։ Խոսում է Բուկաշևը։
― Բուկա՞շևը, ― զարմացա ես։ Գենիալիսիմո՞ւսը։
― Ինչ ասացի՞ր, ― չհասկացավ նա։ Ինչպե՞ս ինձ անվանեցիր։
Ես մի քիչ հապաղեցի։ Մտածեցի, որ չի կարող լինել Գենիալիսիմուսը, որովհետև մեր վերջին խոսակցությունից հետո, նա հազիվ թե կենդանի մնացած լինի, բայց արագ հասկացա, որ հիմա նա ինձ հետ ուրիշ գործ ունի, քանի որ դեռ չգիտի իր մասին այն, ինչ ես գիտեմ։
Ժամանակի այդ տարօրինակություններին ես դեռ չէի ընտելացել։
― Ներողություն, ― ասացի ես, ճանապարհից հետո մի քիչ հոգնել եմ, գլուխս չի աշխատում։
Ես հասկանում եմ, ― ասաց նա։ ― Հոնոլուլուն հեռու է։ Լավ ես քեզ հետո կզանգեմ, երբ հանգստանաս։
Չէի հասցրել ցած դնել հեռախոսը, երբ նոր զանգ հնչեց։
― Բարև, ծերուկ, Զիլբերովիչն է։
― Բարև, Ձերդ Պայծառափայլություն, ― ասացի ես։
Նա, իհարկե, ոչինչ չհասկացավ, բայց չզարմացավ։
― Զբաղվա՞ծ ես, ― հարցրեց նա։
Արաբները, որոնք ժամանակին ինձ ավանս էին տվել, ոչ մի անգամ չերևացին։ Եվ ես գիտեմ ինչու։ Նրանց մոտ տեղի էր ունեցել զինվորական հեղաշրջում և ջրածնային ռումբի գաղտնիքը իմանալ ցանկացող արքայազնին, սպնել էր պալատական պահակախումբը։ Իսկ նոր ղեկավարները մեր պայմանավորվածության մասին, երևի թե ոչինչ չգիտեին։
Իմ բացակայության ընթացում «Նյու֊Թայմս» ամսագիրը սննկացել էր, ոչինչ ինձանից չէր պահանջում, ես էլ նրանց չէի անհանգստացնում։ Ապրելով Շտոկդորֆում հանգիստ գյուղական կյանքով, գրում էի այս վեպը։ Աշխատանքը շատ հեշտ էր գնում, քանի որ նկարգրածսնկարագրածս, տեսել էի մի ուրիշ կյանքում։ Այնպես ստացվեց, որ այդ վեպը ես ավելի վաղ կարդացի, քան այն գրեցի։ Այդ պատճառով աշխատանքը շատ արագ էր գնում, կարծես ինքն իրեն, և ես արդեն չէի տարբերում, թե ինչն է այնտեղ առաջնայինը և ինչը երկրորդականը։
Ես դեռ մտածմունքների մեջ էի, իսկ համեստ աշխատանքիս մասին խոսակցությունները արդեն շատ հեռու էին տարածվել, և Զիլբերոցիչը անձամբ ինձ մոտ հայտնվեց և պահանջեց, որ Սիմիչին այնտեղից ջնջեմ։ Այդ լսելով զարմացած տարածեցի ձեռքերս։ Հերիք չէ, որ Մոսկորեպում, կյանքս վտանգի ենթարկելով նրան պաշտպանում էի, հիմա այդ նույն բանի համար այստե՞ղ էլ պետք է պայքարեմ։
Դե ինչու եք բոլորդ կպել ինձ այդ Սիմիչով, ― ասացի ես սրտնեղած։ ― Ինչո՞ւ ես պետք է հենց նրան դուրս նետեմ, այլ ոչ թե մի ուրիշ մեկին։ Ինչո՞ւ ոչ Գենիալիսիմուսին։
― Գենիալիսիմուսին կարող ես թողնել, ― բարեհոգաբար թույլ տվեց Զիլբերովիչը։ ― Կարող ես նրան նույնիկ նկարագրել ամենասև գույներով, իսկ Սիմիչին չկեղտոտես։
― Գործերի այդպիսի ընթացքին ես դեմ չեմ լինի։ Թող որ ապագայում իրականությունը նման չլինի նկարագրածիս։ Իհարկե, իմ բացառապես ճշմարտացի գրողի համբավը կտուժի, բայց ես պատրաստ եմ դրան։ Աստված համբավիս հետ։ Միայն թե մարդկանց կյանքը թեթևանա։
Ահա թե ինչն է կարեևորըկարևորը, պարոնայք։
<references />
Վստահելի
1396
edits