Changes
/* Գլուխ երկրորդ․ Անցյալի ստվերը */
― Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ այն չեն ոչնչացրել, ― գոռաց Ֆրոդոն։ ― Եվ այդ ինչպե՞ս է թշնամին զրկվել Մատանուց, եթե ինքն այդքան հզոր է, իսկ դա էլ այդքան թանկ է նրա համար։ ― Նա Մատանին սեղմել էր ձեռքի մեջ, կարծես թե դեպի այն էին ձգվել արդեն սև մատները։
― Մատանին նրանից խլվել է հնագույն ժամանակներում, ― ասաց Գենդալֆը։ ― Այն ժամանակ էլֆերը զորեղ էին, և կարողանում էին պայքարել Մեծ Խավարի դեմ: Եվ մարդիկ էլ դեռ միաբան էին նրանց հետ։ Այո, Արևմուտքի մարդիկ սատարեցին նրանց։ Վատ չի չէր լինի վերհիշել հին պատմության այդ գլուխը․ այդ ժամանակ և արհավիրք կար, և խավարն էր վրա գալիս, բայց նրանց դեմ հառնում էր մեծ խիզախությունը, և այն ժամանակավա սխրագործությունները զուր չանցան։ Երևի ես Գուցե մի անգամ օր ես քեզ կպատմեմ այդ պատմությունըսկզբից մինչև վերջ, կամ դու կլսել կլսես այն ինձանից լավ իմացող որևէ մեկից։ Բայց այսօր բավական է, որքան պատմեցինք։ Չէ՞ որ ուզում ես իմանալոչ այսօր։ Այսօր դու կիմանաս, թե Մատանին ինչպես է ընկել քեզ մոտ։ Դա առանձին պատմություն է։
Շատ դարեր հետո, և այնուամենայնիվ շատ վաղուց, Խլուտում, Մեծ գետի ափին, մի ճարտար ու խաղաղ փոքր ժողովուրդ էր ապրում, Բրենդիդուիմյան հոբիթների նման։ Նրանք եղեգից մակույկներ էին գործում և լողում գետում, որովհետև սիրում էին գետը։ Նրանց մեջ մի պատվարժան ընտանիք կար, մեծ ու ունևոր, որի գլխավորը դաժան ու հին սովորույթների հետևորդ տատն էր։ Այդ ընտանիքից ամենաճարպիկն ու հարցախույզը Սմեագորլ անունով մեկն էր։ Նա ամեն ինչ պետք է իմանար, սուզվում էր լճափոսերը, փորփրում կանաչ բլուրների ստորոտները, հասնում մինչև ծառերի արմատները և հետզհետե դադարեց աչքերը բարձրացնել վեր, դեպի լեռների գագաթները, երկնքի մեջ խրված ծառերի սաղարթներն ու ծաղիկները։ Նրա հայացքը հողին էր գամված։ Նա Դեագորլ անունով մի բարեկամ ուներ, նույնքան սրատես, բայց պակաս ուժեղ, խորամանկ ու ժիր։ Մի անգամ նրանք նավակով լողացին դեպի Հիրիկների դաշտավայրը, մտան մանուշակագույն հիրիկների մեջ ու հասան մինչև փարթամ շամբերը։ Սմեագորլը թռավ ափ ու գնաց մարգագետին, իսկ Դեագորլը նավակում մնաց և սկսեց ձուկ որսալ։ Հանկարծ մի մեծ ձուկ խայծը կուլ տվեց և նրան էլ իր հետ ձգելով՝ քաշեց ջրի տակ։ Հատակում ինչ-որ փայլուն բան նկատելով՝ նա կարթաթելը բաց թողեց, որքան կարելի էր շատ օդ ներքաշեց, սուզվեց ջրի խորքն ու բռով վերցրեց։ Նա դուրս լողաց մի բուռ տիղմ ձեռքում, շնչեց ու լողաց դեպի ափ։ Ափին ձեռքը մտցրեց ջրի մեջ, ցեխը լվաց և՝ այ քեզ բան, նրա ափի մեջ հիասքանչ ոսկե մատանի մնաց: Այն զարմանալի շողշողում էր արևի տակ, և Դեագորլը հիացած նայում էր։ Հետևից անլսելի մոտեցավ Սմեագորլը։ ― Տուր այն մեզ, փոքրիկ Դեագորլ, ― ասաց Սմեագորլը՝ բարեկամի ուսի վրայից նայելով։ ― Էդ Ինչո՞ւ, ― զարմացավ Դեագորլը։
― Դե, որովհետև այսօր մեր ծննդյան օրն է, սիրելիս, և մենք ուզում ենք նվեր ստանալ, ― պատասխանեց Սմեագորլը։
― Մի սրան նայեք, ― ասաց Դեագորլը։ ― Այսօր դու արդեն ինձանից նվեր ստացել ես, կարծում եմ՝ բողոքավոր չես։ Իսկ սա ես ինձ համար եմ գտել։
― Ախր ոնց թե, սիրելիս, ի՞նչ ես ասում, մի՞թե հենց այդպես, ― մռթմռթաց Սմեագորլը, մատներով բռնեց Դեագորլի կոկորդն ու խեղդեց նրան։ Մատանին շատ էր սիրուն էր ու վառվռուն։
Նա վերցրեց Մատանին ու հագավ մատին։