Changes
/* Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցում */
Նա այնքան վշտացավ, որ երևի նույնիսկ հետ շրջվեր, բայց հանկարծ վերևից զրնգուն գետակի ձայն լսվեց: Ոսկեհատիկն էր. նա կանգնած էր բլրի գագաթին ու ձեռքն էր թափահարում: Նրա արձակված մազերը ծածանվում էին քամուց ու փայլում արևի շողերից, իսկ ոտքերի տակ ոսկե կայծեր էին խայտում, ինչպես առավոտյան ցողը խոտի վրա:
Հոբիթներն շտապեցին վերև, կանգ առան նրա դիմաց շնչասպառ ու հիացած, ապա խոնարհվեցին: , իսկ Ոսկեհատիկը ձեռքով նշան արեց նայել շուրջը: Եվ բլրի գագաթից նրանց աչքերի առջև բացվեց վաղորդյան աշխարհը: Օդը մաքուր էր ու թափանցիկ՝ ոչ թե մեգոտ, ինչպես այն ժամանակ անտառում, ճաղատ բլրի գագաթին: Ի դեպ, ահա և բլուրը, կանաչ, դժգույն ու լերկ՝ շրջապատված մթին սաղարթներով: Բլրից այն կողմ տարածվում էին անտառապատ ալիքներ՝ կանաչ, դեղին, կարմրավուն առավոտյան արևից, իսկ դրանց հետևում թաքնված էր Բրենդիդուիմի հովիտը: Ձախ կողմում, հեռու հեռվում, Գալարի հովտից այն կողմ ինչ-որ բան էր կայծկլտում. այնտեղ Բրեդիդուիմը լայն շրջադարձ էր կատարում ու հեռանում անհայտ երկրներ, որտեղ ոչ մի հոբիթ չէր եղել: Մյուս կողմում, աստիճանաբար նվազող բլուրներից այն կողմ տարածվում էր մեգի մեջ կորչող մոխրականաչ հարթավայրը: Արևելքում շարք առ շարք բարձրանում էին դամբանաթմբերը, իսկ հորիզոնի տեսանելի սահմաններից այն կողմ ինչ-որ բան էր կապտին տալիս. դա էլ բավական էր, որպեսզի հիշեցներ հոբիթներին այն հեռավոր, մինչև երկինք խոյացող լեռների մասին, որոնք հայտնի էին միայն հնագույն ավանդություններից:
Հոբիթները շնչում էին ամբողջ կրծքով: Նրանց թվում էր, թե հիմա մինչև երկուսը հաշվելը կհասնեն այնտեղ, որտեղ կցանկանան: Մի՞թե պարտադիր է պոնիներին նստած շորորալ Դամբանաբլուրների եզրով, եթե կարելի է քարից քար թռչկոտել, ծիծաղել ու երգել, ինչպես Թոմը: Մեկ, երկու, մի քարից մի քարը՝ և ահա քեզ խնդրեմ, արդեն լեռներում ես:
Այդ տեսարանը բարին չէր խոստանում, և հոբիթները, մեջքով շրջվելով դեպի դամբանաթմբերը, շտապեցին «պնակի» կենտրոնը, որտեղ մի բարձր քար կար։ Կեսօր էր, և քարը ստվեր չէր գցում: Հոբիթները սովածացել էին, իսկ ժամանակ, դատելով արևից, դեռ շատ կար. որոշեցին նստել քարի տակ ու ճաշել: Նույնիսկ թիկնոցի միջով նրանք զգացին քարից եկող սառնությունը՝ ասես արևն ի զորու չէր տաքացնելու այն: Սակայն շոգից ուժասպառ հոբիթներին սառնությունը դուր եկավ: Նրանք կերան, խմեցին, ուրախացան՝ ի՜նչ համեղ էր ամեն ինչ․․․ Դե Թոմը ջանք չէր խնայել։ Իսկ թամբերից ազատ պոնիները թափառում էին մոտակայքում։
Դժվար ճանապարհ, համեղ նախաճաշ, տաք արև ու խոտի բույր... Հոբիթները ոտքները մեկնեցին, աչքները երկնքին հառեցին, ավելի երկար պառկեցին, քան պետք էր, ու դրանից էլ պատահեց այն ամենը, ինչ պատահեց։ Չորսն էլ հանկարծակի ու ծանր սրտով արթնացան. ախր բոլորովին էլ չէին մտածում քնել։ Քարը սառել էր ու երկար, դժգույն ստվեր գցել դեպի արևելք։ Դեղին արևը հասել էր «պնակի» եզրին ու դժգունել, իսկ թանձր ու սպիտակ մառախուղը բարձրանում էր բոլոր կողմերից։ Լռություն էր ու պաղ խոնավություն։ Պոնիներն իրար գլխի էին հավաքվել ու գլուխները կախել։
Անմիջապես վեր թռչելով, հոբիթները վազքով նետվեցին «պնակի» արևմտյան եզրը և հասկացան, ոչ որ պղտոր մառախուղի մեջ գտնվող կղզու վրա են՝ աշխարհից կտրված։ Նրանք հուսահատ նայեցին արևին՝ բայց արևը դանդաղ խորասուզվեց մշուշի ճերմակ ծովի մեջ, իսկ արևելեքից արևելքից սողեսող տարածվեց սառը, գորշ մշուշը։ Հոբիթները հայտնվեցին առանց դուռ ու պատուհան մշուշե սրահում՝ սրահում կենտրոնական սյան փոխարեն միայնակ քարով:
Ամեն ինչից դատելով, նրանք թանկարդն էին ընկել, բայց առայժմ ոգու արիությունը չէին կորցնում։ Դեռ հիշում էին՝ որ կողմում է Ուղին, և գիտեին՝ ինչպես հասնել այնտեղ, իսկ մնալ, սպասել մշուշի ցրվելուն նրանք չէին պատրաստվում. «պնակն» այժմ սառնաշունչ սարսափ էր ներշնչում, և հոբիթները հոբիթներն ուզում էին րոպե առաջ հեռանալ:
Սառած մատներով կապելով ուղեպարկերի բերանները՝ հոբիթները պոնիների սանձերից բռնած մեկը մյուսի հետևից բլրի հյուսիսային թեք լանջով իջան մառախուղի ծովը։ Որքան մոտենում էին բլրի ստորոտին, այնքան ցրտում ու խոնավանում էր, այնպես որ շուտով նրանց մազերը թաց ու կպչուն դարձան։ Ներքևում այնքան ցուրտ էր, որ ստիպված եղան հագնել թիկնոցները, որոնք մի ակնթարթում խոնավացան ու ծանրացան։ Պոնիները խարխափելով առաջ էին գնում։ Միայն թե անցնեին երկու լանջերի միջև ընկած այն միջանցքով ու ձորահովտից դուրս գային, իսկ հետո արդեն գնա քեզ համար ուղիղ, մինչև հասնես Ուղի։ Իսկ դրանից հետո ինչ պետք է անեին, նրանք այդ մասին չէին մտածում. հույս ունեին, որ Թացաձորից հետո մշուշը կնոսրանա կամ կցրվի։
― Արագ, իմ հետևից, ― գլուխը շրջելով գոռաց Ֆրոդոն ու առաջ շտապեց։
Բայց հույսն իսկույն տագնապի փոխվեց. առջևում մութի կուտակումներն ավելի սևացան, նեղացան ու հանկարծ խավարի միջից վախեցած հոբիթի առջև ծառացան երկու վիթխարի քարե ցցեր։ Երևի անցումն է, միայն հասկանալի չէ, թե որտեղից այդ քարերը հայտնվեցին՝ վերևից դրանք չէին երևում։ Ֆրոդոն, չհասցնելով ուշքի գալ, արագ անցավ երկու ցցերի արանքով, և նրա վրա ասես խավարը փլվեց։ Պոնին վրնջաց, ծառս եղավ ու հոբիթին վայր գցեց: Վեր կենալով Ֆրոդոն շրջվեց ու տեսավ, որ ինքը մենակ է․ ընկերներն անհետացել են։ էին։
― Սե՜մ, ― գոռաց նա, ― Փի՜ն, Մե՜րի․․․ Այստեղ, հետ մի մնացեք․․․
Պոնին նետվեց առաջ ու կորավ գորշ մառախուղի մեջ։ Ինչ-որ տեղից՝ կարծես թե ձախից, հոբիթին հասավ հազիիվ լսելի պատասխան կանչը՝ «Հե՜յ, Ֆրոդո, Ֆրոդո՜, հե՜յ»։ Նա մոլորված կանգ առավ ու ականջ դրեց՝ լայնացած աչքերով նայելով խավարին: Ապա նետվեց ձայնի ուղղությամբ և, մագլցելով քարքարոտ լանջով, նորից կանչեց ընկերներին։
Սկզբում պատասխան չկար, բայց որոշ ժամանակ անց վերևից լսվեց թույլ արձագանք «Ֆրոդո՜, հե՜յ»։ Ապա լռություն և հանկարծ՝ հուսահատ աղաղակ․ «Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, օգնությո՜ւն»։ Ֆրոդոն մթին խավարում ամբողջ ուժով մագլցեց վեր ու վեր՝ չիմանալով նույնիսկ, ճի՞շտ է գնում արդյոք:
Ոտքի տակ հանկարծ հարթ դարձավ, և նա հասկացավ, որ հասել է դամբանաթմբի կատարը։ գլուխը։ Ոտքերը ծալվում էին, ամբողջովին թրջվել էր և ցրտից դողում էր։ Լռություն էր ու անթափանց խավար։
― Հե՜յ, որտե՞ղ ե՜ք, ― աղեկտուր գոռաց նա։
Հանկարծակի նրա ականջին խեղդված ճիչ հասավ՝ կամ գուցե թվա՞ց: Հոբիթը նետվեց դեպի ճիչը՝ վազելու ընթացքում նկատելով, որ մշուշը կտրատվում է ու հալվում՝ բացելով աստղալի երկինքը։ Պարզ դարձավ, որ նա վազում է մյուսներից առանձնացած մի բլրի լանջով, բայց ոչ թե ճանապարհի ուղղությամբ, այլ՝ հակառակ կողմը: Արևելյան քամին թափանցում էր ոսկորները։ Աջ կողմում սևին էր տալիս մեկ այլ՝ ավելի մեծ դամբանաբլուր:
― Դե, որտե՞ղ եք, ― նորից ճչաց նա ջղայնացած, ջղայնացած՝ բայց միևնույն ժամանակ զգալով, թե ինչպես է սիրտը վախից ճմլվում։
― Այստե՜ղ, ― գետնի տակից արձագանքեց սարսռեցնող ձայնը։ ― Այստեղ, սպասում եմ քե՜զ։
Հոբիթի ծնկները ծալվեցին, և նա փուլ եկավ գետնին։ Լռություն։ Ոչ ոք չկա, գուցե թվացե՞լ է։ Նա դողալով աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ իր վրա կռանում է մի սև կերպարանք, որը սառցե հայացքով, ասես երկու մահացու ճառագայթներով իրեն մեխում է գետնին։ Սառը պողպատե ձեռքը ճզմեց Ֆրոդոյի ուսը՝ նա մի ակնթարթում ոտքից գլուխ ոսկրացավ ու գիտակցությունը կորցրեց։
Երբ ուշքի եկավ, նրան ամենակուլ սարսափ պատեց, և հոբիթը չկարողացավ միանգամից տիրապետել իրենմտքերն ի մի բերել: Հետո նայեց շուրջն ու անմիջապես հասկացավ, որ դամբարանի մեջ է և փրկվելու հույս չկա։ Հոգեառը բռնել է իրեն, կախարդել և հիմա ինքը չար ուժերի ձեռքին է։
Դրանց մասին Հոբիթստանում շշուկով անգամ վախենում էին խոսել։ Ֆրոդոն պառկած էր քարե հատակին, ձեռքերը կրծքին խաչած և չէր համարձակվում շարժվել։
Եվ այնուհանդերձ, մթության մեջ, մահվան սարսուռով շղթայված, նա մտածում էր, չգիտես ինչու, բոլորովին էլ ոչ մահվան մասին, այլ հիշում էր Բիլբոյին ու նրա պատմությունները, հիշում էր, թե ինչպես էին իրենք երկուսով թափառում Հոբիթստանի արևավառ դաշտերում՝ ճանապարհորդությունների ու արկածների մասին զրուցելով։ Ամենաճարպակալած, ամենաերկչոտ հոբիթի հոգում անգամ թաքնված է (երբեմն շատ խորն է թաքնված) կարծես պահուստ սև օրվա համար, մի կատաղի խիզախություն։ Իսկ Ֆրոդոն բոլորովին էլ ճարպակալած չէր ու ոչ էլ երկչոտ էր, թեև այդ մասին նա ինքը չգիտեր: Իզուր չէր Բիլբոն, դեհ Գենդալֆը նույնպես, նրան համարում ամբողջ Հոբիթստանի լավագույն հոբիթը։ Ֆրոդոն հասկացավ, որ իր դեգերումները վերջացան և ահավոր վերջ ունեցան: Հատկապես այդ միտքը նրան արիություն ներշնչեց։ Նա լարվեց մահվանից առաջ գոտեմարտելու համար: Թուլությունն ու վախը չքացան. Ֆրոդոն արդեն հնազանդ զոհ չէր։
Մինչ նա պառկած, լարված մտածում էր ու ուժ հավաքում, անսպասելի նկատեց, որ մթությունը ներքևից, իր կողքին թափված քարե սալիկներից հորդող կանաչավուն լույսից հուշիկ-հուշիկ նահանջում է։ Լույսը պաղ ալիքով ողողում էր նրա դեմքն ու մարմինը, բայց պատերն ու կամարակապ առաստաղը առաստաղն առաջվա պես մնում էին խավարի մեջ։ Ֆրոդոն գլուխը շրջեց և ու տեսավ, որ իր կողքը փռված են Սեմը, Փինը և Մերին։ Նրանք պառկած էին մեջքի վրա, փաթաթված սպիտակ սավանների մեջ և մեռելի պես գունատ էին։ Նրանց շուրջը գանձերի կույտեր էին բարձրանում, թեև կանաչավուն լույսից խավար ոսկին մեռելի ոսկորների էր նմանվում։ Մարգարտե թագեր կային նրանց գլխներին, դաստակներին՝ ոսկե ապարանջաններ, իսկ մատներին՝ մատանիներ։ Յուրաքանչյուրի կողքին՝ սուր, յուրաքանչյուրի ոտքերի տակ՝ վահան։ Եվս մեկ սուր՝ մերկացված, երեքի կոկորդի վրա։
Հնչեց մեղեդին՝ հանդարտ, աղոտ, անդրշիրիմյան։ Հեռու հեռավոր, անտանելի մելամաղձոտ այդ ձայնն ասես գետնի տակից էր դուրս ծորում։ Տխուր, բայց սարսափելի հնչյուններն աստիճանաբար բառեր դարձան՝ դաժան, մռայլ, մահաշունչ, բայց լի հուսահատությամբ ու աղիողորմ տնքոցներով։ Կարծես գիշերը լույսի կարոտից զայրացած գանգատվում էր լուսաբացին, կարծես ցուրտն անիծում էր տաքությանը, որն այնքան այնքա՜ն ցանկալի էր, բայց՝ հավետ անհասանելի։ Ֆրոդոն քարացավ։ Երգը գնալով ավելի հստակ էր լսվում, և ահը սրտում նա վերջապես զանազանեց նզովքի խոսքերը․
<poem>
Արև ու լուսին, աստղերը լուսե,
Կթագավորի աշխարհում սառած
Ինքը մեն-միայն՝ տիրակալը սև։Տիրակալը Սև։
</poem>
Բայց արիությունը նրան բոլորովին այլ բան էր հուշում: Ոչ, հոբիթները բարեկամներին չեն լքում փորձանքի մեջ: Եվ այնուամենայնիվ նա գրպանում շոշափեց Մատանին... Իսկ հոգեառի ձեռքն ավելի էր մոտենում Սեմի կոկորդին... Հանկարծ նրա վճռականությունն ամրապնդվեց. նա հափռեց կողքին դրված կարճ սուրը, վեր կացավ, ծնկների վրա հենված ձգվեց ընկերների մարմինների վրայով և ինչքան ուժ ուներ խփեց ճանկռտող ձեռքի դաստակին ու կտրեց այն: Սրի շեղբը կտոր-կտոր եղավ, և հոբիթի ձեռքին մնաց միայն կոթը: Կատաղի մի վայնասուն տարածվեց, ու լույսը խավարեց: Խավարը ցնցվում էր չարագույժ մռնչոցից:
Ֆրոդոն ընկավ Մերիի վրա, վրա՝ այտը նրա քարի պես սառը երեսին: Եվ անսպասելի հիշեց այն ամենը ինչ ծածկվել էր մառախուղի քուլաներով. տունը բլրի մոտ, Ոսկեհատիկին, Թոմի երգերը, և կերկերուն ձայնով սկսեց. «Թո՛մ, Բո՛մ, Բոմբադի՛լ, Թո՛մ Բոմբադիլո»: Այդ անունից նրա ձայնն ամրացավ, հնչեց ամբողջ ուժով, և ստորգետնյա խավար դամբարանում թնդաց արձագանքը՝ ասես Ֆրոդոյին ձայնակցեց եղջերափողը.
<poem>
</poem>
Դղրդացին տեղաշարժված քարերը, դամբարան հորդեց կենդանի ու պայծառ լույսը: Միջանցքի վերջում բացված անցքում երևաց Թոմի գլուխը՝ փետրավոր գլխարկով, գլուխը՝ բոսոր արևից կարմրած երկնքի ֆոնին: Վարդագույն լույսն ընկավ երեք անշարժ հոբիթների դեմքերին՝ նրանց վրայից սրբելով դիակային դալկությունը Հիմա թվում էր, թե նրանք պարզապես պինդ քնած են:
Թոմը կռացավ, գլխարկը հանեց և երգելով մտավ մութ դամբարանը.
— Ի՞նչ ճանապարհ, տեր իմ,— բացականչեց Սեմը,— ես ինչ է, տկլո՞ր եմ գնալու: — Նա գցեց թագը, գոտին, մատանիները, վրայից պոկեց սավանը և սկսեց խոտերի մեջ աչքերով փնտրել՝ ասես սպասելով ինչ-որ մոտիկ տեղ տեսնել իր հոբիթական հագուստը՝ բաճկոնը, տաբատը, թիկնոցը:
— Իզուր մի փնտրեք ձեր հագուստը, միևնույնն է, չեք գտնի,— ասաց Թոմը դամբանաբլուրից դամբանաբլրից վայրկենապես ցած թռչելով և հոբիթների շուրջը պար գալով, ասես ոչինչ չէր եղել: Նայելով Թոմի ուրախ ու կայծկլտուն աչքերին՝ հոբիթներն իսկապես սկսեցին հավատալ, որ ոչինչ էլ չի եղել:
— Էդ ինչու՞ չփնտրեմ,— զարմացավ Փինը՝ ուրախ տարակուսանքով նայելով պար եկող Բոմբադիլին, — Բա ի՞նչ անեմ:
<poem>
Հե՛յ, ձա՛յն հանեք, հապա-հապա, այդ ուր ու՞ր եք կորել,
Վերև՞, ներքև՞, հեռու՞, մոտի՞կ, այստե՞ղ թե՞ այնտեղ,
Սուր ականջներ, Խելացի քիթ, Երկարապոչ և Պեծիկ
</poem>
Արևը, ինչպես նախօրեին, ուժեղ տաքացնում էր: Հոբիթները կատարեցին Թոմի ասածը. վազվզեցին խոտերի մեջ, հետո պառկեցին արև արևի տակ՝ ուրախանալով, որ ազատվել են մահացու ցրտից ու վերադարձել տաք աշխարհ: Երբ Թոմը վերադարձավ, նրանք հասցրել էին քրտնելու աստիճան տաքանալ և մեռնելու աստիճան սովածանալ: Թոմի հետևից վարգում էին հինգ ծանոթ պոնի, իսկ ամենավերջից գալիս էր վեցերորդը՝ մյուսներից գեր ու ամրակազմ: Դա երևի Հաստլիկն էր՝ համենայն դեպս այդ անունը նրան շատ հարմար էր: Մերին՝ ծանոթ հինգ պոնիների տերը, նախկինում նրանց ոչ մի անուն չէր տվել, բայց Բոմբադիլի դրած անունները կպան նրանց և, այդ ժամանակից ի վեր, երբ նրանց այդ անուններով կանչում էին, ձիուկներն արձագանքում էին:
— Ահա և ձեր ձիուկները,— ասաց Թոմը: — Այս խեղճերն ահաբեկվել և ձեզ լքել են: Ձիերի քիթը քամուն է, հենց հոգեառների հոտն առան՝ վայրկենապես կչքվեն: Բայց նրանց մեղադրել չի կարելի... Ո՞վ է տեսել, որ ճամփորդն ինքն իրեն գցի գերեզմանոց: Գուցե հոբիթները պետք է ձիերից սովորե՞ն: Տեսնու՞մ ես, սրանց բեռն ու բարձը տեղն է: Կեցցեք, ձիուկներ... Լավ էլ հոտառություն ունեն՝ փախել են հոգեառներից, ստորգետնյա անողոք մահից... Ոչ, նրանց մեղադրել չի կարելի:
Յուրաքանչյուր հոբիթի մեկական դաշույն հասավ, կառուցվածքով նման նեղ երկար տերևի, սուր, շեղբի վրա ոսկեկարմիր օձապատկեր նախշով: Իսկ ինչպիսի՜ սառը դաժանությամբ շողշողացին, երբ հոբիթները հանեցին դրանք անծանոթ մետաղից պատրաստված ու կարմիր քարերով պատված սև պատյաններից: Կա՛մ այդ պատյանները թաքնված ուժ էին պարունակում, կա՛մ գերեզմանոցային հմայախոսքն էր պահպանել, բայց մաքուր շեղբերի վրա ժանգի բիծ անգամ չկար:
— Ճստիկներին դաշույնները շատ պետք կգան,— ասաց Թոմը: — Շատ անգամներ դեռ գիշերները նրանց վրա գիշերը կհարձակվեն չար արարածները: Բայց սրանից հետո նրանց հանկարծակիի բերել հնարավոր չէ: Հոբիթները զինված են Արնորյան դաշույններով, որոնց հարվածները մահացու են խոցում թշնամուն...
Նա հոբիթներին պատմեց, որ դաշույնները կռել են շատ-շատ վաղուց Արնոր թագավորության զինագործները: Այդ թագավորությունը հիմնել են Արևմուտքից եկած մարդիկ: Նրանք պատերազմում էին Սև Տիրակալի դեմ և, երևի թե, զենքի ուժով նրանց տապալել հնարավոր չէր լինի, եթե չլիներ Քարն Դումի սարսափելի կախարդԿախարդ-արքանԱրքան: Արնորը չկարողացավ դիմակայել անգմարյան կախարդԿախարդ-արքայի Արքայի գրոհին:
— Քչերին է այժմ հայտնի,— ասես ինքն իր հետ խոսում էր Թոմը, — որ նրանք ամբողջությամբ չեն ոչնչացել: Այդ մոռացված թագավորների ու իշխանների զավակներն այժմ դեգերում են աշխարհում, զրկանքներ ու տառապանքներ կրում՝ պաշտպանելով թույլ ու անհոգ ժողովուրդներին փորձանքներից: Բայց այդ թափառականներից քիչ են մնացել...
Հոբիթներն այնքան էլ չհասկացան նրա ասածը, բայց նրանց աչքերի առջև հանկարծ տեսիլք հառնեց. անցած անհամար տարիները տարածվեցին առջևում որպես մշուշապատ հարթավայրեր, որտեղ թափառում էին բարձրահասակ ու խստադեմ այրեր՝ գոտևորված շողշողուն սրերով: Նրանք անցանհերթով անցնում էին, և հայտնվեց վերջինը՝ փայլուն աստղը ճակատին: Հետո տեսիլքը խավարեց, և նորից փայլեց արևը: Դանդաղելու պատճառ չկար: Հոբիթներն արագորեն պարկերը կապեցին ու բարձեցին պոնիներին: Նվեր ստացած սրերը կախեցին գոտիներից, բայց իրենց կաշկանդված էին զգում՝ այ սա արդեն պետք չէր, մտածում էին նրանք: Իհարկե, չես իմանա՝ ինչ կպատահի, բայց դե որ մարտի բռնվեն, այն էլ սրերո՞վ...
Վերջապես նրանք ճանապարհ ընկան: Սկզբում պոնիների սանձից բռնած իջան բլրից, հետո ցատկեցին թամբերին, և ձիուկները աշխուժորեն առաջ վարգեցին: Հետ նայելով՝ բարեկամները վերջին հայացք գցեցին հինավուրց դամբանաբլրի վրա, և նրանց աչքերում կայծկլտաց գանձերից անդրադարձող արևի ցոլքը: Բայց շուտով պոնիները շրջանցեցին բլուրը, և դամբարանի ոսկեփայլ գագաթն անհետացավ տեսադաշտից:
Ֆրոդոն ուշադիր չորս կողմն էր նայում, բայց երեկվա քարե ցցերն այդպես էլ չտեսավ: Շուտով արահետը դուրս դուրս բերեց նրանց զառիկող լանջերի միջև ընկած անցումի մոտ. նրանք անցան, և առջևում լանյանրձակ լայնարձակ հարթավայր բացվեց: Ճանապարհն ուրախ անցավ՝ Թոմի հետ հնարավոր չէր ձանձրանալ: Նա անվերջ երգում էր ու, թեև երգերից շատերն անհասկանալի լեզվով էին՝ երևի աշխարհի ամենահին լեզվով, բայց հոբիթները չէին դադարում զարմանալ ու հիանալ:
Այժմ նրանք միայն ուղիղ էին գնում: Շուտով պարզ դարձավ, որ Ուղին ավելի հեռու է, քան իրենք կարծում էին: Եթե նույնիսկ երեկ նրանք քարի մոտ չքնեին, միևնույնն է, երեկոյան նպատակակետին չէին հասնի: Մուգ շերտը, որը երևում էր դամբանաբլրից, պարզվեց, որ ոչ թե ծառեր են, այլ խոր խանդակի եզրին աճած թփուտներ: Խանդակի մյուս կողմում հողաթումբ էր կտրուկ բարձրանում:
Հոբիիթներն ուշադիր զննեցին, բայց ոչինչ չտեսան: Ուղին ամայի էր:
— Վերջապես հասանք,— թեթևացած ասաց Ֆրոդոն: — Իմ կարճ ճանապարհի պատճառով մենք երկու օր ենք հետ ենք ընկել: Համա՜ թե կրճատեցինք: Բայց, գուցե բարին դա էր՝ կարծես թե նրանց մեր հետքից շեղել ենք:
Հոբիթները շրջվեցին ու նրան նայեցին: Բոլորը միանգամից հիշեցին Սև Հեծյալներին ու կիսամոռացված վախը: Նրանք անհանգստացած նայեցին մայր մտնող արևին և մի հայացքով ստուգեցին Ուղին՝ ոչ ոք չկար, դատարկություն էր:
— Կարծում ես,— ասաց Փինը,— որ այսօր ևեթ կսկսեն մեզ հետապնդե՞լ:
— Ոչ,— Ֆրոդոյի փոխարեն անսպասելի պատասխանեց Թոմ Բոմբադիլը: — Այսօր կարող եք չվախենալ: Եվ վաղն էլ հազիվ թե նրանց հանդիպեք՝ ինչ-որ տեղ մոլորվել են: Սակայն ես ճշգրիտ չգիտեմ, դա պարզապես ենթադրություն է: Այստեղ օտար հողեր են, Թոմն այս կողմերում չի թափառում: Իսկ իր տիրույթներից դուրս նա չի կարող տեսնել, թե ինչով են զբաղված Սև Երկրից եկած Երկրի Սև Հեծյալները:
Հոբիթները շատ էին ուզում, որ նա էլի գար իրենց հետ: Ախր նա միակն էր, ով կարող էր Սև Հեծյալների հետ հաշվեհարդար տեսնել: Նրանք այնպես ցանկացան տուն գնալ, և այնպե՜ս անիմաստ ահավոր էր մութ, հրաբորբ, անհասկանալի հեռուն... Նրանք լուռ կանգնել էին ու չէին շտապում հրաժեշտ տալ, նույնիսկ երբ Թոմն արդեն հրաժեշտի խոսքեր էր ասում.
— Ահա ձեզ իմ վերջին խորհուրդը. այսօր երեկո կհասնեք մի գյուղ, որի անունն է Լեռնամոտ: Լսե՞լ եք, չէ՞, Լեռնամոտի մասին: Ուրեմն, Լեռնամոտում մի հին պանդոկ կա, որի տերն է Նարկիսը: Նա արժանապատիվ մարդ է՝ ձեզ ավազակներին չի մատնի: Նրա տունը շատ պատուհաններ ունի և «Սիգարշավող Պոնի» մեծ ցուցանակը հեշտ է գտնելը: Կգիշերեք պանդոկում, լավ քուններդ կառնեք՝ և առավոտյան նորից առաջ: Ձեր ճանապարհը կարճ չէ... Իսկ այժմ, համարձակ, ճստիկներս... Ճամփա ընկեք, ճակատագրին ընդառաջ: Հիմա գլխավորն այն է, որ մենք մինչև երեկո հասնեք Լեռնամոտ:
Նրանք խնդրեցին Թոմին, որ ուղեկցի իրենց մինչև պանդոկ ու հրաժեշտի թաս խմի իրենց հետ, բայց նա ծիծաղելով հրաժարվեց, հրաժարվեց՝ ասելով.
<poem>
Նա շրջեց պոնին, գլխարկը դրեց ու երգելով անհետացավ մթնշաղում:
— Շատ ափսոս, որ հիմա առանց պարոն Բոմբադիլի մնացինք,— տխուր ասաց Սեմը: — Այ, ով լավ գիտեր, թե ինչն ինչոց է: Ինչքան էլ գնանք, էլ նրա նմանին չենք հանդիպի... Իսկապես հրաշալի պարոն էր... Իսկ էդ «Պոնին» երևի մեր «Կանաչ վիշապի» պես տեղ է, հա՞: Ովքե՞ր են Էդ ո՞վ է ապրում էդ Լեռնամոտում:
— Եվ հոբիթներ, և հսկաներ,— ասաց Մերին,— իսկ ընդհանրապես՝ ինչպես մեզ մոտ է: Բրենդիբաքերն այնտեղ եղել են, ասում են՝ ոչինչ: