Changes
/* Գլուխ երկրորդ. Խորհուրդ */
==== Գլուխ երկրորդ. Խորհուրդ ====
[[Պատկեր:The council of elrond.jpg|300px|thumb|right]]
Հաջորդ օրը, լուսաբացին արթնանալով, Ֆրոդոն հիանալի հանգստացած էր ու առույգ, և որոշեց Բրուինենի ափին զբոսնել: Երբ նա հագնվեց ու դուրս եկավ այգի, հեռավոր լեռնապարի հետևից բարձրանում էր հսկայական, բայց աղոտ արևը, օդում արծաթին էին տալիս աշնանային շղարշները, տերևների վրա շողշողում էին ցողի կաթիլները, իսկ գետի վրա հալվում էին վաղորդյան քուլաները: Սամը լուռ քայլում էր նար կողքից, ուրախ շնչում էր ցողոտ օդն ու զարմացած դիտում ձյունեղեն գլխարկներով փայլատակող հեռավոր լեռները: