Changes
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
==== Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը ====
[[Պատկեր:Boromir.jpg|300px|thumb|right]]
Արագորնը վազում էր կածանով դեպի վեր՝ անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար, դժվար է գտնել հոբիթների հետքը, քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: Վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ, որի մոտ` խոնավ հողի վրա, Արագորնը գտավ այն, ինչ փնտրում էր: