Changes
/* ՉՏԵՍՆՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆ */
― Նախաճա՞շ,― գոռաց նա,― որտե՞ղ է։
― Մեծ մասը մեր ստամոքսներում է,― արձագանքեցին նախասենյակում ետ ու առաջ քայլող թզուկները։― Իսկ այն, ինչ մնացել է, պատշգամբում է։ Մենք արևածագից Բեորնին ենք փնտրում և չենք կարողանում գտնել։ Դրա փոխարեն պատշգամբում նախաճաշի համար բացված սեղան գտանք։
― Իսկ Հենդալֆն ո՞ւր է,― հարցրեց Բիլբոն՝ պատշգամբ դուրս թռչելով։
― Ինչ-որ տեղ թրև է գալիս,― պատասխանեցին նրան։
Կախարդը մինչև երեկո չվերադարձավ։ Միայն մայրամուտին նա մտավ այն սենյակը, որտեղ ընթրում էին հոբիտն ու թզուկները։ Նորից մատուցում էին հրաշալի գազանները։ Նախորդ երեկոյից ոչ Բեորնի ձայնն էր լսվում, ոչ էլ ինքն էր երևում, իսկ թզուկները տարակուսանքի մեջ էին։
― Ո՞ւր է մեր հյուրընկալը։ Ո՞ւր էիք անհետացել ամբողջ օրը,― Հենդալֆի երևալուն պես գոռացին բոլորը։
― Հարցերին կպատասխանեմ հերթով, այն էլ ընթրիքից հետո։ Առավոտից բերանս մի կտոր բան չեմ դրել։
Վերջապես Հենդալֆը ետ հերց ափսեն ու սափորը (նա ամբողջ երկու հաց կերաց, դրանց վրա կարագ, մեղր ու կաթնասեր քսելով, խմեց համարյա մեկ լիտր մեղրահյութ) և ծխամորճը հանեց։
― Նախ կպատասխանեմ երկրորդ հարցին,― ասաց նա։― Աստված իմ․․․ Այս շինությունը ստեղծված է ծպի օղակներ բաց թողնելու համար․․․
Նրանք դեռ երկար ժամանակ ոչինչ չէին կարողանում դուրս քաշել Հենդալֆից, որովհետև նա տարված էր օղակներ բաց թողնելով․ նար օղակները սավառնեցին սյուների շուրջը, փոփոխեցին ձևերն ու գույները, վերջապես մեկը մյուսի հետևից ընկնելով՝ դուրս թռան երդիկից։
― Ես արջերի հետքերն էին տնտղում,― ի վերջո պատասխանեց Հենդալֆը։― Այս գիշեր այստեղ, ինչպես երևում է, արջերի բազմություն է հյուրընկալվել։ Ես իսկույն հասկացա, որ Բեորնը մենակ չէր կարող այդքան հետքեր թողնել, ըստ որում ամենատարբեր չափեսրի։ Նույնիսկ կասեի, որ ամբողջ գիշերը, մինչև լույս այստեղ արջեր են պար եկել՝ փոքր ու խոշոր, միջահասակ ու հսկա։ Նրանք հավաքվել են բոլոր կողմերից, բացի մեկից․ ոչ ոք չի եկել արևմուտքից, լեռներից։ Եվ այդ կողմ գնում են միայն մեկ արջի հետքերը։ Ես հետքերով հասա մինչև Կարրոկ ժայռը, որտեղ դրանք իջան գետը, իսկ մյուս ափը չանցա՝ գետն այնտեղ չափազանց խոր է և հոսանքն էլ ուժեղ։ Այն կողմում հետքերը մտնում էին ուղիղ սոճիների անտառը՝ Մառախլապատ Լեռների արևելյան լանջերին, որտեղ տեղի ունեցավ մեր սիրազեղ հանդիպումը վարգերի հետ։ Այսպիսով, ես, թվում է, պատասխանեցի նաև առաջին հարցին,― վերջացրեց Հենդալֆը։ Բիլբոյին թվաց, որ ինքը հասկանում է, թե խոսքը դեպի ուր է ծռում կախարդը։
― Իսկ ի՞նչ կանենք, եթե նա այստեղ բերի վարգերին ու գոբլիններին,― բացականչեց Բիլբոն։― Բոլորիս կկոտորեն։ Չէ՞ որ դուք առաջ ասում էիք, թե Բեորնը նարնց հետ բարեկամություն չի անում։
― Հետո ի՞նչ։ Հիմա էլ եմ ասում։ Հիմարություններ դուրս մի՛ տուր։ Ավելի լավ է գնաս քնես, թե չէ գլուխդ արդեն չի աշխատում։
Հոբիտն իսկապես էլ իրեն ջախջախված էր զգում, և նրան մնում էր մաիյն պառկել քնել։ նա քնեց թզուկների երգի տակ։ Ննջելով՝ Բիլբոն դարձյալ մտածում էր Բեորնի մասին․ նա երազում տեսավ, որ հարյուրավոր սև արջեր, շուրջպար բռնած, դանդաղ ու ծանրորեն պտտվում են լուսնի լույսի տակ։ Նա արթնացավ կեսգիշերին, երբ բոլորը քնած էին, դռան ետևից լսեց նույն շրշոցը, ֆսֆսոցն ու մռթմռթոցը, ինչ և նախորդ գիշերը։
Առավոտյան նրանց արթնացրեց Բեորնը։
― Ա՜, ուրեմն դուք դեռ այստեղ եք,― ասաց նա՝ հոբիտի օձիքից բռնած բարձրացնելով ու ծիծաղելով։― Տեսնում եմ, վարգերը, գոբլինները ու չար արջերը քեզ դեռ չեն կերել։― Եվ ամենաանհարգալի ձևով մատով բզեց միստր Բեգինսի փորը․― Մեր գնդլիկը լավ էլ տռզել է կաթնահացով ու մեղրով։ Գնանք էլի ավելացնենք։
Եվ բոլորը նրա հետ գնացին նախաճաշելու։ Այս անգամ Բեորնը հիանալի տրամադրության մեջ էր և շատ ծիծաղեցրեց նրանց զանազան զվարճալի պատմություններով։ Հյուրերն ստիպված չեղան երկար գլուխ ջարդել, թե ուր էր նա անհետացել և ինչու է այդպես սիրալիր․ շուտով նա ինքը պատմեց ամեն ինչ։ Բեորնը արշավ էր կատարել գետից այն կողմ, դեպի լեռները, և հարկ է նկատել, որ շատ արագ էր գործը գլուխ բերել։ Լինելով գայելրի այրված բացատում՝ նա համոզվել էր, որ համենայն դեպս թզուկների պատմածի մի մասը ճշմարտություն է։ Նա անտառում մի վարգ ու գոբլին էր բռնել և նրանցից իմացել, որ գոբլինների պարեկները վարգերի հետ միասին դեռ թզուկներին են փնտրում։ Նրանց խիստ կատաղեցրել է Գերագույն Գոբլինի մահը և գայլերի առաջնորդի խանձված քիթը, ինչպս նաև շատ գլխավոր վարգերի կործանումը կախարդի սարքած հրդեհից։ Նարքն հարձակումներ էին կազմակերպում մառախլապատ Լեռների մոտակա հողերի վրա, որպեսզի բռնեն թզուկներին և վրեժխնդիր լինեն մարդկանցից ու շրջակայքի բոլոր էակներից, ովքեր, ինչպես նարքն կասկածում էին, պատսպարում են թզուկներին։
― Ձեր պատմությունը հրաշալի էր,― եզրակացրեց Բեորնը,― բայց հիմա, երբ ես համոզվել եմ նրա ճշմարությանը, այն ավելի քան սրտովս է։ Ես ձեզ առաջարկում եմ ցանկացած օգնությունը, որ իմ ուժը կպատի։ Դուք էլ որ ինձ նման ապրեիք Սև Անտառի ծայրին, ոչ մեկի խոսքին չէիք հավատա։ Այս դեպքից հետո ես լավ կվերաբերվեմ բոլոր թզուկներին։ Հո քիչ բան չէ, սպանել են Գերագույն Գոբլինին, հենց իրեն՝ Գերագույն Գոբլինին։― Եվ նա ծիծաղեց դաժան ծիծաղով։
― Իսկ ի՞նչ արեցիք գոբլինին ու վարգին,― հետաքրքրվեց Բիլբոն։
― Եկեք տեսեք,―պատասխանեց Բեորնը, և թզուկները հետևեցին նրան։ Դարպասի վրա ցցված էր գոբլինի գլուխը, հենց այդտեղ էլ, դարպասի ետևոմ, ծառից կախված էր գայլի մորթին։ Սարսափելի է Բեորնի պես թշնամի ունենալը։ Բայց նա հիմա իրենց բարեկամն էր, և Հենդալֆը մտածեց, որ ավելի լավ է անկեղծորեն նրան պատմել ամբողջ պատմությունն ու ճանապարհորդության նպատակը։
Ահա թե ինչ օգնություն խոստացավ Բեորնը։ նա յուրաքանչյուր թզուկի պոնի կտարամադրի, իսկ Հենդալֆին՝ ձի, որպեսզի հասնեն մինչև անտառ։ Ճանապարհի համար մթերք կտա, որը խելացիորեն տնտեսելու դեպքում մի քանի շաբաթ կբավարարի։ Մթերքը թեթև կլինի և տեղափոխման համար հեշտ՝ ընկույզ, ալյուր, չորացած մրգով լի փակված սափորներ, մեղրով լցված կավե կճուճներ և հատուկ ձևով պատրաստվածկեքսեր, որի մեջ սննդարար նյութերը շատ երկար են պահպանվում։ Այն պատրաստելու գաղտնիքը միայն Բեորնը գիտեր․ դրա բաղադրության մեջ մեղր կար, ինչպես որ նրա ամբողջ սննդի մեջ, և կեքսը համեղ էր, թեպետ ծարավ էր առաջացնում։ Նա նախազգուշացրեց, որ հետները ջուր վերցնել հարկավոր չէ, քանի որ մինչև անտառ ամբողջ ճանապարհին առվակներ ու աղբյուրներ կհանդիպեն։
― Բայց ճանապարհը Սև Անտառի միջով դժվար կլինի, վտանգներով լի և անծանոթ,― ասաց Բեորնը։― Ոչ ջուր, ոչ էլ կեր այնտեղ չեք գտնի։ Ընկույզն այնտեղ դեռ չի հասել, իսկ ընկույզից բացի ուտելու պիտանի ոչինչ չի աճում։ Անտառի բոլոր կենդանի էակները վայրենի են, կատաղած և այլակերպ։ Ես ձեզ տկեր կտամ ջի համար, նետեր ու աղեղներ։ Բայց չեմ կարծում, թե Սև Անտառում որևէ հարմար որս կամ էլ խմելու բան գտնվեր։ Արահետև հատում էա արագահոս Սև առուն։ Մտքներովդ չանցնի այնտեղ լողանալ կամ ջուր խմել․ ես լսել եմ, որ առուն կախարդված է և քուն ու մոռացկոտություն է բերում։ Չարժե թռչունների վրա կրալե, թե չէ, որսի ետևից ընկնելով, անտառի աղջամուղջում կարելի է արահետը կորցնել, իսկ դա ոչ մի դպքում չի կարելի անել։ Ահա իմ բոլոր խորհուրդները։ Անտառում արդեն ոչնչով ձեզ օգնել չեմ կարող, հույսներդ դրեք ձեր հաջողության վրա, սեփական քաջության և այն պաշարների վրա, որ ես դնում եմ ձեզ հետ։ Խնդրում եմ անտառի եզրից ետ ուղարկեք պոնիներին և ձիուն։ Հաջողություն եմ ցանկանում։ Իմ տան դուռը միշտ բաց է ձեզ համար, եթե պատահի այս ճանապրհով ետ դառնաք։
Նրանք, բնական է, շնորհակալություն հայտնեցին Բեորնին, բազմաթիվ խոնարհումներ արեցին, հատակը կնգուղներով ավլելով ու բազմիցս «պատրաստ ենք ձեզ ծառայելու, ով ընդարձակ փայտե դղյակների տեր» ասացին։ Բայց թզուկների սիրտը ճմլվում էր նրա չարագուշակ խոսքերից։ Վերջապես նրանց գիտակցությանը հասավ, որ իրենց ճանապրհորդությունն ավելի վտանգավոր է, քան պատկերացրել են և, եթե նույնիսկ բոլոր դժվարությունները հաղթահարեն, ճանապարհի վերջում վիշապն է իրենց սպասում։
Ամբողջ առավոտ ճանապարհի պատրաստություն էին տեսնում։ Կեսօրին վերջին անգամ Բեորնի հետ հաց կերան, հեծան ձիերը և, տանտիրոջը հարժեշտ տալով, դարպասից դուրս եկան։ Դուրս գալով Բեորնի բարձր ցանկապատով շրջափակված տիրույթից, նրանք ուղղությոսւն վերցրին դեպի հյուսիս, իսկ հետո շրջվեցին հյուսիս-արևմուտք։ Բեորնի խորհրդին հետևելով՝ նրանք թողեցին անտառային գլխավոր ճանապարհը, որ անցնում էր նար տիրապետության հարավային սահմանով։ Բեորնը նրանց զգուշացրեց, որ այդ ճանապարհից հիմա ավելի շատ օգտվում են գոբլնները, իսկ ճանապարհը, ինչպես ինքը լսել է, արևելքում խիստ ծածկվել է բուսականությամբ և վերջանում է անանցանելի ճահիճներում։ Կարրոկից մի քանի օրվա ձիու ճանապարհ դեպի հյուսիս մի արահետ կա, շատ քչերին հայտնի, որև Սև Անտառի միջով դուրս է գալիս ուղիղ Մենավոր Լեռը։
― Գոբլինները,― եզրափակեց Բեորնը,― Կարրոկից և իմ տնից հարյուր մղոնից պակաս հեռավորության վրա գետը անցնել չեն համարձակվի․ գիշերը այն վատ չի պահպանվում։ Բայց ձեր տեղը լինեի, կշտապեի․ եթե նրանք հարձակվումը շուտ սկսեն, ապա կհասցնեն հարվաում գետն անցնել և կսանրեն անտառի ամբողջ այդ մասը, որպեսզի ձեր ճանապրհը փակեն։ Իսկ վարգերը, պետք է ասել, ավելի արագ են վազում, քան պոնիները։ Ուրեմն, արագ ճանապարհ ընկեք։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]