Changes
[[Կատեգորիա: Գլուխ Արձակ]] ==Մասն առաջին— Քսանյոթերորդ հարկի պատուհանից==: ===Գլուխ առաջին — Նորմանդիա===
: ժամը իննին Փարիզից դուրս է գալիս «Նորմանդիայի» ուղևորներին Հավր տանող հատուկ գնացքը։ Այն սլանում է առանց կանգառների և երեք ժամից հետո գլորվելով ներս է ընկնում Հավրի ծովակայանի շենքը։ Ուղևորները դուրս են գալիս փակ կառամատույց, էսկալատորով բարձրանում են կայարանի վերին հարկը, անցնում մի քանի դահլիճով, գնում չորս կողմից փակ կամրջակներով և հայտնվում մեծ նախասրահում։ Այստեղ նրանք լիֆտ են նստում և բարձրանում իրենց հարկերը։ Դա արդեն «Նորմանդիան» է։ Ինչպիսի՞ն է նրա արտաքին տեսքը, ուղևորներին անհայտ է, որովհետև նրանք այդպես էլ շոգենավը չտեսան։
: Ուղևորները փակ կամրջակներով իջան մաքսատան դահլիճը, կատարեցին բոլոր ձևականությունները և դուրս եկան քաղաքի փողոցը, այդպես էլ չտեսնելով այն նավը, որով եկել էին։
: Մեծ է «Ֆռենչ Լայն» նավահանգստի մաքսատան դահլիճը։ Առաստաղից կախված են լատինական այբուբենի երկաթյա մեծ տառերը։ Յուրաքանչյուր ուղևոր կանգնում է այն տառի տակ, որով սկսվում է իր ազգանունը։ Շոգենավից այստեղ կբերեն նրա ճամպրուկները, այստեղ նրանք վերջնական զննման կենթարկվեն։
: Ուշ երեկոյան վերադարձանք հյուրանոց, Նյու֊Յորքից ոչ հիասթափված և ոչ էլ հիացած, այլ ավելի շուտ անհանգստացած նրա վիթխարիությամբ, հարստությամբ և աղքատությամբ։
: Նյու֊Յորքում անցկացրած առաջին ժամերը, գիշերային զբոսանքը քաղաքով, իսկ հետո հյուրանոց վերադառնալը, ասես ինչ֊որ մի իրադարձություն, ընդմիշտ կմնան մեր հիշողության մեջ։
: Մյուս պատուհանից երևում էր Հուդզոն գետը, որը Նյու֊Յորք նահանգը բաժանում էր Նյու֊Ջերսի նահանգից։ Մինչև Հուդզոն հասնող տները պատկանում են Նյու֊Յորք քաղաքին, իսկ գետի մյուս ափի տները՝ Ջերսի֊սիթի քաղաքին։ Մեզ ասացին, որ առաջին հայացքից տարօրինակ թվացող վարչական այդ բաժանումը ունի իր հարմարությունները։ Կարելի է, օրինակ, ապրել մի նահանգում, բայց աշխատել մյուսում։ Կարելի է նույնպես սպեկուլյացիայով զբաղվել Նյու֊Յորքում, իսկ հարկ վճարել Ջերսիում։ Ի դեպ, այնտեղ հարկերն այնքան էլ մեծ չեն։ Դա մի տեսակ աննկատելի է դարձնում բորսայականի գորշ ու միօրինակ կյանքը։ Կարելի է ամուսնանալ Նյու֊Յորքում, իսկ Նյու֊Ջերսիում բաժանվել։ Կամ ընդհակառակն։ Նայած թե որտեղ ավելի մեղմ է ապահարզանի օրենքը կամ էժան է նստում ապահարզանի արարողությունը։ Մենք, օրինակ, երկրում ճանապարհորդելու համար ավտոմեքենա գնելուց հետո այն ապահովագրեցինք Նյու֊Ջերսիում, որը և մի քանի դոլարով էժան նստեց, քան Նյու֊Յորքում։
: Առաջին անգամ այստեղ ժամանող մարդը կարող է աներկյուղ լքել իր հյուրանոցը և խորանալ Նյու֊Յորքի թավուտների մեջ։ Մոլորվել դժվար է Նյու֊Յորքում, թեև բազում փողոցներ զարմանալիորեն նման են իրար։ Գաղտնիքը հասարակ է։ Փողոցները բաժանվում են երկու տեսակի․ երկայնակի՝ ավենյու և լայնակի՝ աթրիթ։ Այդպես է նախագծված Մանհետտեն կղզին։ Իրար զուգահեռ գնում են առաջին, երկրորդ և երրորդ ավենյուները։ Այնուհետև նրանց զուգահեռ՝ Լեկսինգտոն ավենյուն։ Չորրորդ ավենյուն, որի շարունակությունը կենտրոնական կայարանից սկսած կոչվում է Պարկ֊ավենյու (սա հարուստների փողոցն է), Մեդիսոն֊ավենյու, առևտրական, գեղեցիկ հինգերորդ ավենյուն, Վեցերորդ, Յոթերորդ և այլն։ Հինգերորդ ավենյուն քաղաքը բաժանում է երկու մասի՝ Արևելք և Արևմուտք։ Բոլոր այդ ավենյուները (իսկ դրանց թիվը քիչ է) հատում են սթրիթները, որոնք մի քանի հարյուր են։ Եվ եթե ավենյուները ինչ֊որ տարբերիչ նշաններ ունեն (մի քանիսը լայն են, մյուսները՝ նեղ, Երրորդի և Յոթերորդի վերևով անցնում է վերերկրյա երկաթուղին, Պարկ ավենյուի մեջտեղում պուրակ է տնկված։ Հինգերորդ ավենյուի վրա բարձրանում են «Իմպայր Սթեյթ Բիլդինգը» և «Ռադիոսիթին»), ապա սթրիթները բոլորովին նման են իրար և դժվար թե արտաքին նշաններից նրանց տարբերի նույնիսկ Նյու֊Յորքի հին բնակիչը։
: Մենք շարունակ բողոքելու և, ինչպես հատուկ է սովետական մարդկանց, առաջարկություններ մտցնելու անհաղթահարելի պահանջ էինք զգում։ Ուզում էինք գրել և՛ սովետական վերահսկողություն, և՛ պարտիական վերահսկողություն, և՛ կենտկոմ, և՛ «Պրավդային»։ Բայց բողոքելու տեղ չկար։ Իսկ «առաջարկությունների գիրք» Ամերիկայում գոյություն չունի։
: Ժամանակն անցնում էր։ Մենք դեռևս գտնվում էինք Նյու֊Յորքում և չգիտեյինք, թե երբ և ուր ենք գնալու հետագայում։ Մինչդեռ մեր պլանով նախատոսված էր ճանապարհորդություն բովանդակ ցամաքով՝ «օվկիանոսից օվկիանոս։
: Բայց անհնարին է չնայել նրան։
: Մոսկվայից մեկնելուց առաջ մենք հավաքել էինք բազում հանձնարարական նամակներ։ Մեզ բացատրել էին, որ Ամերիկան դա հանձնարարական նամակների երկիր է։ Առանց դրանց այնտեղ նույնիսկ մի քայլ անել չես կարող։
: ― Օ՜, նա երեխա էլ ունի։ Ո՛չ, սա անտարակույս հիբրիդ չէ։
: Պարզվեց, որ ամերիկյա գրող Էռնեստ Հեմինգուեյը, որի «Ֆիեստա» գիրքը վերջերս տպագրվեց Սովետական Միությունում և մեծ խոսակցություն առաջացրեց սովետական գրական շրջաններում, Նյու֊Յորքում է գտնվում հենց մեր այնտեղ եղած օրերին։
: Մենք հրաժեշտ տվինք։ Թախիծ էր պատել մեզ նյույորքյան երջանկությունից։
: «Գերմանական հյուրասիրություն» ակումբի անդամները ամեն երեքշաբթի հավաքվում են Նյու֊Յորքի «Ամբասադոր» հյուրանոցի սպիտակ դահլիճը։
: Գնդապետն իրավացի էր։ Նրա մրցարանում կարելի էր և՛ լավը տեսնել և՛ վատը։
: Սինգ֊Սինգի ճանապարհին նույնիսկ, դեռևս միստեր Ադամսի հետ նախաճաշելուց առաջ, մենք սկսեցինք նրան համոզել մեզ հետ մեծ ճանապարհորդություն կատարել Ամերիկայով։ Քանի որ ոչ մի փաստարկ չունեինք, ապա մենք միօրինակ կրկնում էինք նույն բանը․