Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 5713 բայտ, 18:06, 2 Հունիսի 2016
/* Գլուխ տասնմեկ․ Շեղբը մթության մեջ */
[[Պատկեր:A Knife in the Dark.jpg|300px|thumb|right]]
Մինչ նրանք պատրաստվում էին քնելու Լեռնամոտի պանդոկում, Բրենդիդուիմքի վրա չարագուշակ ստվեր էր իջնում: Կիրճերում ու գետի ափերին սառը մառախուղ էր կուտակվում: Ճագարի Գերանում քար լռություն էր: Գիրուկ Կուղբնոցը դուռը կիսաբաց արեց ու զգուշությամբ քիթը դուրս հանեց: Չգիտես ինչու, ամբողջ օրը նա սարսափի մեջ էր, իսկ երեկոյան նույնիսկ պառկել չէր համարձակվում: Քարացած օդում անորոշ սպառնալիք էր կախված: Նա նայեց մութ մառախուղի մեջ և տեսավ, որ թե ինչպես ցանկապատի դռնակն ինքն իրեն անձայն բացվեց, իսկ հետո անաղմուկ փակվեց: Նրան այնպիսի սարսափ պատեց, որ կյանքում չէր զգացել: Նա դողալով ընկրկեց և , սաստիկ ուժ գործադրելով, թոթափեց ծանր կարկամածությունը: Հետո դուռը փակեց բոլոր փակաղակներով ու սողնակներով կողպեց:
Մութը շրջապատել էր տունը: Սմբակների խուլ դոփյուն լսվեց. ինչ-որ մեկը ձիու սանձից բռնած գալիս էր կածանով: Դարպասի մոտ դոփյունը լռեց, ու երեք ստվեր ճեղքեցին խավարը: Մեկը շարջվեց շարժվեց դեպի դուռը, մյուս երկուսը քարացան տան անկյուններում: Գիշերն ընթանում էր իր հունով: Տան մոտակայքի ծառերն ասես սպասում էին՝ քարացած համր լռության մեջ:
Բայց թեթև Թեթև քամի անցավ տերևների միջով ու ինչ-որ տեղ կանչեց առաջին աքաղաղը: Վաղորդյան սահմռկելի ժամն անցավ: Դռան մոտի ստվերը շարժվեց: Անաստղ ու անլուսին մառախուղի մեջ սառցե լույսով փայլեց մերկացված շեղբը: Փափուկ, բայց ծանր հարվածը ցնցեց դուռը:
— Բաց անել, Մորդորի անունից,— հրամայեց չարագույժ, ուրվականային ձայնը:
''Ելի՛ր... Հարձակու՛մ... Հրդե՛հ ... Թշնամի՛ն...''
Գիրուկ Կուղբնոցը պարապ չէր նստել: Տեսնելով, թե ինչպես են սև ստվերները սողում դեպի դուռը, նա հասկացել էր, որ ինքը պետք է փախչի կամ կործանվի: Եվ փախել էր հետնամուտքից, այգու, դաշտերի միջով: Հազիվ մի լիգ էր վազել մինչև մոտակա կալվածքը և ընկել շեմին՝ տնքալով. «Ոչ, ոչ... Ես կապ չունեմ... Այն ինձ մոտ չէ...»:
Ինչի՞ մասին էր նա քրթմնջում՝ չհասկացան, բայց ըմբռնեցին գլխավորը՝ Բրենդիդուիմքում թշնամիներ են, արշավանք է Հավերժական Անտառից: Եվ թնդաց կոչը.
''Հարձակու՛մ... Հրդե՛հ... Թշնամի՛... Այրվու՛մ ենք...''
Բրենդիզբաքերը Բրենդիբաքերը փչում էին հին եղջերափողը՝ ազդարարելով տագնապ, որը չէր հնչել արդեն մի ամբողջ հարյուր տարի, այն ժամանակից ի վեր, ինչ դաժան ձմռանը սառցակալած գետի սառույցի վրայով հյուսիսից սպիտակ գայլեր էին եկել:
''Ելի՛ր... Թշնամիները...''
Հեռվից լսվեցին պատասխան կանչերը: Տագնապը տարածվում էր: Սև ստվերները դուրս սողացին տնից: Աստիճաններին ընկավ հոբիթական ծակծկված թիկնոցը: Կածանում խուլ թնդացին ձիերի սմբակները, անցան վարգի, հետո լսվեց քառատրոփ, որը հեռացավ խավարի խորքը:
Ամեն տեղ հնչում էին եղջերափողերը, վազվզում էին հոբիթները, ձայն էին տալիս իրար: Բայց Սև Հեծյալները փոթորկի պես նետվեցին հյուսիս: Թող իր համար աղմկի փոքրաչափիկ ժողովուրդը... Ժամանակին Սաուրոնը նրանց հարցը կլուծի: Իսկ առայժմ իրենց այլ գործեր են սպասում, Մատանին չկա, առա՜ջ... Նրանք կոխկրտեցին դարպասի պահակներին ու հավիտյանս անհետացան Հոբիթստանից:
Կեսգիշերին մոտ Ֆրոդոն հանկարծ արթնացավ, ասես ինչ-որ մեկը նրան արթնացրեց: Եվ տեսավ Պանդուխտին: վերջինս նստած էր լարված ու անշարժ և զգույշ ականջ էր դնում: Աչքերը փայլում էին բուխարիկի վառ կրակից: Նա չշարժվեց և Ֆրոդոյի վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց:
— Այսինքն կյանքումս այսպիսի բան չեմ տեսել... — բացականչեց նա՝ սարսափահար ձեռքերը դեպի առաստաղը պարզելով: — Որպեսզի հյուրերի համար վտանգավոր լինի իրենց անկողիններում քնելը, որպեսզի փչացնեն համարյա բոլորովին նոր բարձե՜րը: Բա հետո ի՜նչ է լինելու:
— Ոչ մի լավ բան,— գուշակեց Պանդուխտը: — Բայց քեզ համար ավելի հանգիստ կլինի, եթե մեզնից մեզանից ազատվես: Մենք հիմա գնում ենք: Նախաճաշ պետք չէ, ոտքի վրա մի բան կուտենք:
Նարկիսը վազեց կարգադրություն անելու, որ թամբեն ու դուրս բերեն պոնիները և ոտքի վրա ուտելու ուտելիք պատրաստեն: Վերադարձավ իրեն լրիվ կորցրած. պոնիներն անհետացել են... Ախոռի դռները կրնկի վրա բաց են, իսկ ներսը դատարկ է: Տարել են ոչ միայն հոբիթների պոնիները, այլև բոլոր ձիերը, մինչև վերջինը:
Ֆրոդոն չափազանց հուզվեց: Ոտքով ինչպե՞ս կհասնեն Ազատք, եթե իրենց հետևում են ձիավոր թշնամիները: Նույն հաջողությամբ կարելի է և լուսին գնալ: Պանդուխտը լռելյայն դիտում էր հոբիթներին, հոբիթներին՝ ասես գնահատելով նրանց ուժն ու վճռականությունը:
— Պոնիները մեզ Հեծյալներից չէին փրկի,— ասաց նա՝ կարծես Ֆրոդոյի մտքերը կարդալով: — Եվ այն արահետով, որով ես ձեզ տանելու եմ, ավելի լավ է ոտքով գնալ, քան պոնիով: Ինձ մտահոգում է միայն մթերքի և իրերի հարցը: Այստեղից մինչև Ռիվենդել ճանապարհին ուտելու ոչինչ չենք գտնի, այնպես որ պետք է ապավինենք մեր սեփական պաշարներին: Իսկ պաշարները քիչ չպիտի լինեն՝ չէ՞ որ կարող ենք ուշանալ, կարող ենք ոլորապտույտ ուղիով գնալ: Ինչքա՞ն կարող եք շալակել...
— Ինչքան որ պետք լինի,— կտրիճավարի ասաց Փինը, չնայած վախից սիրտը փորն էր ընկել: — Մեռնել-մեռնել է, գոնե կուշտ փորով կմեռնենք:
— Ոսկորն ու կաշին է,— ասաց Բոբը,— այդ պոնին վաղուց սպանդանոց հանձնելու ժամանակն է, իսկ Կաղամախը նրա համար, համոզված եղեք, եռակին է ուզելու՝ շահի հոտ է առել կաշի քերթողը:
— Կաղամա՞խը,— զգուշացավ Ֆրոդոն: — Գուցե այստեղ որևէ խարդախությու՞ն կա: Գուցե այդ պոնին հետ վազի նրա մոտ՝ մեր բեռն էլ հետը, կամ նրա միջոցով հետևեն մեզ, ինչ ի՞նչ իմանաս:
— Ամեն ինչ էլ հնարավոր է,— ասաց Պանդուխտը: — Չնայած, հազիվ թե: Կաղամախի մոտ ոչ մի կենդանի արարած չի վերադառնա, եթե մեկ անգամ կարողացել է ազատվել նրա ձեռքից: Երևի պարզապես որոշել է հրաժեշտից առաջ մի համեղ կտոր էլ փախցնել, այդ պոնին, հաստատ գիտեմ, շունչը փչելու վրա է: Ինչ արած, ընտրություն չունենք: Ինչքա՞ն է ուզում դրա համար:
Բիթ Խաղամախը Կաղամախը տասներկու արծաթ էր պահանջել, իսկապես, մի ամրակազմ պոնիի գնից երեք անգամ ավելի: Գնված կենդանին ոսկրոտ էր, հյուծված, ծեծված, բայց դեռ սատկելու միտք չուներ: Լավր Նարկիսը իր գրպանից վճարեց պոնիի համար և դեռ տասնութ արծաթ էլ առաջարկեց Մերիին՝ ի հատուցում կորած պոնիների: Նա ազնիվ մարդ էր և բավական ունևոր, բայց երեսուն արծաթի համար ափսոսանքից լացը գալիս էր, մանավանդ, որ կեսը ստիպված եղավ հրամցնել գարշելի ու ժլատ Կաղամախին:
Սակայն նա չէր տուժել: Հետագայում պարզվեց, որ տարել են միայն մի ձի: Մնացածներին ուղղակի վախեցրել էին, և նրանք գտնվեցին Լեռնամոտի մարգագետիններից: Ճիշտ է, Մերի Բրենդիբաքի պոնիները փախել էին Թոմ Բոմբադիլի մոտ, որտեղ արածում էին ու ճարպակալում, ասես ոչինչ չէր եղել, բայց երբ Թոմն իմացավ, թե ինչ է պատահել Լեռնամոտում, նրանց հետ ուղարկեց Նարկիսին և վերջինս կարծես երկնքից ընկած հինգ պոնի ստացավ: Ճիշտ է, Լեռնամոտում պոնիներն այնքան էլ ազատ չէին, բայց այնուամենայնիվ Բոբը փառավորապես խնամում էր նրանց, այնպես որ, կարելի է ասել, նրանց բախտը բերեց՝ խուսափեցին սարսափելի ճանապարհորդությունից: Սակայն փոխարենը Ազատքում չեղան:
Նախաճաշից հետո հոբիթներն ստիպված եղան նորից դասավորել իրենց ուղեպարկերը, որ շալակած տանեն: Մոտավորապես ժամը տասին մոտ նրանք դուրս եկան: Լեռնամոտն արդեն վաղուց արթնացել ու գվվում էր, ինչպես տագնապահար փեթակ: Հապա ինչպե՞ս. Սև Հեծյալների երևալը, Ֆրոդոյի անհետանալը, իսկ հիմա էլ ձիերի գողությունը և վերջին ցնցող նորությունը՝ պարզվում է, Պանդուխտ-Հետքագետը հոբիթսատնցի հոբիթներին ուղեկցող է վարձվել: Մի քանի տարվա խոսակցության նյութ կար: Պանդոկի մոտ շատ ժողովուրդ էր հավաքվել՝ գալիս էին նույնիսկ մոտակա գյուղերից ու համբերությամբ սպասում ճամփորդների դուրս գալուն: Պանդոկում իջևանածները կախվել էին պատուհաններից ու հավաքվել դռան մոտ:
Պանդուխտը պլանը փոխեց. որոշված էր Լեռնամոտից շարժվել ուղիղ Ուղիով: Իսկույն թեքվելն իմաստ չուներ՝ նրանց հետևից մի երկար պոչ կկապվեր. կնայեին, թե ուր են գնում, ու կհետևեին, որ ոչ մեկի հողերը չմտնեին: Հոբիթները Հրաժեշտ տվեցին Նոբին ու Բոբին, բաժանվեցին Լավր Նարկիսից՝ նրան բազում շնորհակալություններ հայտնելով:
— Ցտեսություն, հուսով եմ, մինչև լավ ժամանակների գալը,— ասաց Ֆրոդոն: — Շատ կուզենայի ձեր հյուրանոցում մի երկու շաբաթ հանգիստ ապրել. գուցե երբևէ հաջողվի:
Ճանապարհ ընկան տագնապահար ու ընկճված, ամբոխի անբարյացակամ հայացքների ուղեկցությամբ: Այնուամենայնիվ ինչ-որ մեկը նրանց հաջողություն ցանկացավ, բայց ավելի շատ վատ խոսքեր էին լսվում: Ճիշտ է, լեռնամոտցիները գիտեին, որ Պանդուխտը կատակ անել չի սիրում, և երբ նա աչքերը բարձրացնում էր մեկնումեկի վրա, իսկույն լռում էին: Նա գնում էր առջևից, Ֆրոդոյի կողքից, նրանցից հետո Փինը և Մերին, իսկ վերջում Սեմը, պոնիի սանձից բռնած, որը ճիշտ է, բարձված էր իր նոր տերերի խղճին համապատասխան, բայց՝ բավականաչափ: Ի դեպ, չնայած բեռին, նա արդեն ավելի ուրախ աչքեր ուներ, ըստ երևույթին ճակատագրի փոփոխություն էր զգում: Սեմը մտածկոտ խնձոր էր կրծում: Նրա գրպանները դրանցով լի էին՝ Բոբն ու Նոբը այդ մասին հոգ էին տարել:
— Գնում ես՝ խնձորը ձեռքիդ, նստում ես՝ ծխամորճը ձեռքիդ, դե լավ է, էլի,— մռթմռթում մրթմրթում էր Սեմը: — Միայն թե ամբողջ ճանապարհի համար ո՛չ մեկը կհերիքի, ո՛չ մյուսը:
Աստիճանաբար նրանք դադարեցին ուշադրություն դարձնել հետաքրքրասերների վրա, որոնց գլուխները, մեկ էլ տեսար, բուսնում էին ցանկապատի կամ դռան հետևից: Վերջին տունը, տեսքից խարխլված ու լքված, բայց ամուր ու խիտ ցանկապատով, գրավեց Ֆրոդոյի ուշադրությունը: Պատուհանում ցոլաց դեղնավուն ու շիլաչք դեմքը և իսկույն անհետացավ:
Սեմը շրջվեց.
— Իսկ դու, Կաղամախ,— ասաց նա,— ավելի լավ կանես քո զզվելի մռութը պահես, թե չէ գիտես չէ՜ ինչեր են լինում...
Մեծ խնձորի կեսը թափով իջավ Բիթի քթին. նա վայրկենապես անհետացավ ու ցանկապատի տակից ուշացած հայհոյանք թափեց:
Որքան որ հոբիթները կարողացան կռահել, Պանդուխտը սկզբում շարժվեց Արչետի կողմը, բայց հետո թեքվեց աջ, որ որքան հնարավոր է արագ շրջանցի գյուղը և վայրի հողերով գնա դեպի Թխպամած: Եթե նրա մտադրությունն իրականանար՝ ճանապարհը զգալիորեն կկրճատվեր. Ուղին լայն աղեղով շրջանցում էր Մոծակի Ճահճուտները: Սակայն ստիպված կլինեին գնալ ճահճուտով, որը, ըստ Պանդուխտի, նախանձելի վայր չէր:
Իսկ առայժմ զբոսանքը բոլորին էր հաճելի էր: Առհասարակ, եթե գիշերային միջադեպը չլիներ՝ առավոտը հոբիթներին նույնիսկ հրաշալի կթվար: Արևը պայծառ լուսավորում էր, բայց չէր այրում, անտառը դեռ չէր ազատվել բազմագույն սաղարթից, հովիտը թվում էր խաղաղ ու ոչ մի սպառնալիք կամ սարսափ չէր թաքցնում: Պանդուխտը բազմաթիվ արահետների մեջ վստահորեն ընտրում էր անհրաժեշտը. եթե նա չլիներ, ապա հոբիթներն անմիջապես կմոլորվեին: Նա ընտրում էր ամենաոլորուն կածանները, որոնք գալարվում էին այս ու այն կողմ ու վերադառնում արդեն անցած տեղեր՝ այդպես նա հույս ուներ շփոթեցնել հետապնդողներին, եթե այդպիսիք լինեինգտնվեին:
— Իհարկե, Կաղամախը հետևելու է, թե մենք որտեղ ճանապարհից թեքվեցինք,— ասաց նա,— սակայն մեր հետևից չի գա, պարզապես ոմանց կհուշի: Նա այստեղի բոլոր կածանները լավ գիտի, թեպետ ինձանից ո՛չ լավ: Իսկ նրանց, ում կհայտնի, հաստատ հեռու չեն այստեղից:
Հողմակործ Բլուրները մոտենում էին: Դրանք տարածվում էին առջևում անհավասար շարքով՝ տեղ-տեղ գրեթե հավասարվելով գետնին և ճանապարհ բացելով դեպի արևելք: Երբեմն թվում էր, թե գագաթների երկայնքով խոտածածկ կիսաքանդ պատեր են ձգվում, որոնց բացվածք-ընդմիջումների հետևում քարե ավերակներ էին երևում: Երեկոյան կողմ նրանք մոտեցան բլուրների ստորոտին, որտեղ և ճամբար խփեցին: Սկսվում էր հոկտեմբերի հինգի գիշերը. համարյա վեց օր էր անցել Լեռնամոտից դուրս գալուց հետո:
Առավոտյան, Չետի անտառից դուրս գալուց հետո առաջին անգամ, Ճամփորդները արահետի հանդիպեցին, որը բարձրանում էր բլուրների արևմտյան լանջերով և շարունակ խորամանկորեն գալարվում, ասես փորձում էր թաքցնել ճամփորդներին հետաքրքրասեր աչքերից: Այն մե՛կ սուզվում էր զանազան ձորեր, մե՛կ թաքնվում գահավանդի տակ, մե՛կ գալարվում ժայռերի միջով, իսկ երբ դուրս էր գալիս բաց տարածք՝ տարածք, երկու կողմերում անպայման մեծ քարաբեկորներ էին հայտնվում, որոնք թաքցնում էին ճամփորդներին բարձր, հուսալի պատերի նման:
— Հետաքրքիր է, ո՞վ է բացել այս արահետը և ինչու՞,— հարցրեց Մերին, երբ նրանք խորացան հերթական այդպիսի քարե անցուղու մեջ: Քարերն այստեղ կլոր էին: — Սրանք ինձ այնքան էլ դուր չեն գալիս. Գերեզմանոցն են հիշեցնում: Թխպամածում գերեզմանոցներ կա՞ն:
— Չկան,— պատասխանեց Պանդուխտը: — Դունադաններն այստեղ չեն ապրել, միայն պաշտպանվել են Անգմարի կախարդների հարձակումներից հյուսիսային թագավորության վերջին տարիներին: Դրա համար էլ գցել են այս գաղտնի արահետը, որ կարողանան աննկատելի հասնել գագաթի ամրություններին: Մի ժամանակ ժամանակ Թխպամածի գագաթին բարձրանում էր Ամոն Սուլ կոչվող դիտաշտարակը: Թշնամիներն այն այրեցին այն ու հիմնահատակ ավերեցին, մնացել է միայն քարաշեն մի անկանոն շրջան, ասես պսակ լինի հինավուրց լեռան գագաթին: Մինչդեռ աշտարակը բարձր էր ու վես. ասում են, Վերջին Դաշինքի օրերին այնտեղ կանգնել է Էլենդիլն ինքը և նայել արևմուտք՝ սպասելով Գիլ-Գալադին:
Հոբիթները լայն բացված աչքերով նայում էին Պանդուխտին: Ըստ երևույթին, նրան հայտնի էին ոչ միայն գաղտնի ճանապարհները, այլև հին-հին եղելություններ:
Արևմտյան լանջին մի մեկուսի ձորակ հայտնաբերվեց, իսկ հատակին թավայանման փոս՝ խոտածածկ պատերով: Այստեղ թողնելով Սեմին, Փինին, պոնիներին ու ամբողջ բեռը՝ Պանդուխտը, Մերին ու Ֆրոդոն բարձրացան վերև: Կես ժամ տևողությամբ ծանր վերելքից հետո Պանդուխտն առաջինը հասավ գագաթին: Ուժասպառ Ֆրոդոն ու Մերին հազիվ էին հասնում նրա հետևից: Վերելքի վերջին մասը, կտրուկ ու քարքարոտ, հաղթահարեցին մեծ դժվարությամբ:
Թխպամածի գագաթը, ինչպես և գուշակում էր Պանդուխտը, պսակված էր շրջանաձև հինավուրց քարե ավերակներով: Դարերի ընթացքում քարերը փշրվել էին ու կորել խոտերի մեջ: Ավերակների կենտրոնում թափված գլաքարերի մեջ կրակի թարմ հետքեր կային: Շրջակայքի խոտն ամբողջությամբ ածխացել էր՝ ասես սարի գլխով հրե փոթորիկ էր անցել: Շուրջը մռայլ ու չարագույժ լռություն էր, և կենդանության ոչ մի նշույլնշան:
Բարձրանալով փլատակների վրա՝ Պանդուխտն ու հոբիթները տեսան լայնարձակ ու միապաղաղ դաշտեր. միայն հարավում մի փոքրիկ անտառակ էր երևում և, հեռվում ինչ-որ տեղ, ջրի ցոլք: Ուղին շրջանցում էր լեռան ստորոտը, գնում դեպի հարավ և կորչում հորիզոնում երևացող անտառում:
— Ահա քեզ, խնդրե՛մ,— ասաց Մերին: — Արժե՞ր շտապել այստեղ՝ ոչ քեզ ծառ ու թուփ, ոչ առվակ, ոչ թաքստոց: Իհարկե, Գենդալֆն էլ չկա: Թեպետ, ի՞նչ պետք է աներ այստեղ:
— Չգիտեմ,— մտածկոտ ասաց Պանդուխտը: — Եթե նա մեզնից նույնիսկ մեզանից երկու օր հետո էլ լիներ Լեռնամոտում, միևնույնն է, ավելի շուտ կհասներ այստեղ:
Հանկարծ նա կտրուկ կռացավ ու սկսեց զննել մրոտ գլաքարերի կույտի ամենավերին հարթ ու սպիտակ քարը, որին կրակ չէր դիպել: Հետո բարձրացրեց ու մատներով շուռումուռ տվեց:
— Հապա նայե՛ք,— բացականչեց նա, ներքև ցույց տալով:
Պանդուխտն իսկույն ընկավ գետնին, ատամնավոր քարերի հետևում հետևը ու Ֆրոդոյին քաշեց իր հետ: Կողքին շրմփաց Մերին:
— Ի՞նչ է պատահել,— շշնջաց նա:
Նրանք արագ սողացին հետ ու իջան ընկերների մոտ:
Այդ ընթացքում Սեմն ու Փինը հետախուզում էին ձորակն ու շրջակա լանջերը: Ոչ հեռու աղբյուր գտնվեց, որի մոտ տրորված էր գետինը, իսկ ձորակում խարույկի մնացորդներ ու տրորված Խոտ՝ խոտ՝ ինչ-որ մեկի հապճեպ սարքված օթևան: Ժայռաբեկորների հետևում ձորակի ծայրին Սեմը չոր ցախի կույտ տեսավ:
— Սա, երևի ծերուկ Գենդալֆն է հավաքել,— ասաց Փինին: — Իհարկե, գուցեև նա չէ, բայց ով էլ որ եղած լինի, մտածել է, որ կվերադառնա այստեղ:
— Իզուր սկզբում բարձրացա վերև,— ափսոսանքով ասաց Պանդուխտը, նրանց հայտնագործության մասին իմանալով: — Ինքս պետք է առաջին հերթին այստեղ ամեն ինչ ստուգեի: — Եվ նա շտապեց դեպի աղբյուրը: — Ձեռքիցս բաց թողեցի,— վերադառնալով ասաց նա: — Սեմն ու Փինը հասցրել են ամեն ինչ տրորել: Վերջերս այստեղ Հետքագետներ են այցելել. վառելիքը նրանք են պատրաստել, բայց այստեղ թարմ ոտնահետքեր էլ կան, մի քանի զույգ: Նա, ով մեկ-երկու օր առաջ եկել է այստեղ, ծանր, ճտքավոր կոշիկներ է ունեցել:
Նա մտքերի մեջ ընկավ ու մռայլվեց, մռայլվեց՝ ասես ինչ-որ բան որոշելով:
Հոբիթները շոշափելիորեն պարզ հիշեցին երկար թիկնոցներով ու հսկայական ճտքավոր կոշիկներով Սև Հեծյալներին: Եթե նրանց այս տեղը հայտնի է, ապա ավելի լավ է այստեղից արագորեն հեռանալ:
— Լավ բարեկամ է,— մրթմրթաց Սեմը: — Այ հիմա խարույկը կվառենք ու՝ նույն բանն է, թե գոռաս, ասես. «էստե՜ղ ենք, եկե՜ք»:
Ձորակի խորքում, աչքից հեռու մի անկյուն ընտրելով, նրանք խարույկ վառեցին ու հապշտապ ուտելիք պատրաստեցին: Երեկոյան ստվերները դարձան մթնշաղ, ցուրտն ընկավ: Հոբիթները հանկարծ զգացին, որ սարսափելի սովածացել են՝ առավոտից ոչինչ չէին կերել: Ընթրիքը համեստ էր, բայց ոչինչ անել չէին կարող: Առջևում ամայի հողեր էին, որտեղ միայն թռչուններ ու գազաններ էին բնակվում: բնակվում՝ Միջերկրի մյուս բնակիչների կողմից վաղուց լքված անհյուրընկալ ու մռայլ մի տարածք էր դա: Երբեմն այստեղ էին այցելում Հետքագետները, բայց երկար չէին մնում, իսկ այլ հյուրեր հազվադեպ էին այս կողմերում հանդիպում, այն էլ, որպես կանոն, անցանկալի. Օրինակ՝ Մշուշապատի հյուսիսից երբեմն այստեղ էին գալիս թրոլները:
— Մեր մթերքը չի բավականացնի,— ասաց Ֆրոդոն: — Չնայած վերջին երկու օրը շատ խնայողաբար ենք կերել, թեպետ այսօրվա ընթրիքն էլ ճոխ չէր, բայց դե ծախսեցինք ավելին, քան պետք էր, մանավանդ, որ դեռ երկու շաբաթվա ճանապարհ ունենք, այն էլ, եթե բախտներս բերի:
— Այո, իհարկե,— պատասխանեց Պանդուխտը: — Եվ Ֆրոդոն էլ գիտե. ի վերջո այդ հնագույն պատմությունն ուղղակիորեն կապված է նրա հետ:
Մերին ու Փինը նայեցին Ֆրոդոյին: Վերջինս նստել էր, էր՝ աչքերը հառած կրակին:
— Ես գիտեմ միայն այն, ինչ պատմել է Գենդալֆը,— դանդաղ ասաց նա: — Գիլ-Գալադը Միջերկրի էլֆերի մեծագույն արքաներից վերջինն էր: Նրանց լեզվով «Գիլ-Գալադ» նշանակում է «աստային «աստղային լույս»: Էլֆերի բարեկամ Էլենդիլի հետ միասին նա արշավեց դեպի...
— Թե ուր նրանք արշավեցին, այդ մասին, թերևս, չարժե պատմել. հատկապես հիմա, երբ Թշնամու ծառաները շրջում են մոտերքում: Այ, կհասնենք Էլրոնդի տուն՝ պատմությունն ամբողջությամբ կլսեք:
— Այդ դեպքում մի ուրիշ բան պատմիր այն ժամանակների մասին,— խնդրեց Սեմը: — Ինչպե՞ս էին ապրում էլֆերը հին օրերին: Լավ կլիներ էլֆերի մասին մի բան լսեինք, թե չէ էս մթությունն էնպես է վրա տվել...
— Ես ձեզ կպատմեմ Թինուվիելի մասին,— համաձայնեց Պանդուխտը: — Բայց հակիրճ, քանզի դա երկար ասք է, իսկ վերջը մոռացված է: Երևի միայն Էլրոնդը գիտե այն մինչև վերջ: Դա մի Մի զարմանահրաշ պատմություն է, ճիշտ է՝ տխուր, ինչպես և Միջերկիր Միջերկրի բոլոր ավանդապատումները, բայց, լսելով այն, ձեր հոգին, կարծում եմ, կթեթևանա:
Նա մի փոքր լռեց և հանկարծ, պատմելու փոխարեն, սկսեց երգել.
Քայլերի փափուկ, թեթև ձայն լսում,
Ընդերքից ասես մեղեդի էր հորդում,
Տերևների մեջ մեջ՝ ցոլքեր երևում:
Թոշնել են մոլեխինդի գլխիկները
Եվ մեկը մյուսի հետևից կախվել,
Տխուր է, բայց հույսը չի կորցնում,
Իսկ երբ գալիս է ցուրտ գիշերը
Լուսինն ու աստղերն են ճամփան ճամփա հուշում:
Նա արտացոլվում է պարող ամպերում,
Լուսնի լույսի մեջ, օդում ու ջրում,
Բերենը նայեց նրա աչքերին
Որ թաքնված էին վարսերի ստվերում,Եվ տեսավ այնտեղ լուսին ու աստղեր,
Երկինքն էր այնտեղ արտացոլվում:
Եվ Թինուվիելը՝ էլֆ գեղեցկուհին
Ամոթխած գլուխը խոնարհեց,Նրա վարսերը շարժվեցին,
Եվ աշխարհը, շողալով, լռեց:
Ճակատագրի հեգնանքով
Եղան թշնամու երկաթյա ամրոցում
Ու հաղթանակած վերադարձանհաղթանակով:
Նրանց բաժանեցին ծովի ջրերը,
Բայց նրանք կրկին իրար գտան,
Պանդուխտը հառաչեց ու լռեց:
— Այս երգը,— քիչ անց շարունակեց նա,— գրված է էլֆական անն-թեննաթ ոճով, որը թարգմանելը չափազանց դժվար է: Այն, ինչը դուք լսեցիք, իսկական երգի կոպիտ ու անորոշ արձագանքն էրէ: Երգը պատմում է Բերենի՝ Բարահիրի որդու և Լութիեն Թինուվիելի հանդիպման մասին: Բերենը սովորական մահկանացու էր, իսկ Լութիենը՝ էլֆերի արքա Թինգոլի դուստրը, որը թագավորում էր այն ժամանակներում, երբ աշխարհը դեռ պատանի երիտասարդ էր: Լութիեինից Լութիենից գեղեցիկ օրիորդ չկար նույնիսկ այն ժամանակվա ջահել աշխարհում: Նա գեղեցկությունը նման էր հյուսիսի մշուշների վերևում առկայծող աստղերին, իսկ դեմքն ասես լույսի շող լիներ: Այն օրերին Մեծ Թշնամին, որի ծառան էր ընդամենը Մորդորի տիրակալ Սաուրոնը, թագավորում էր հյուսիսում, Անգբենդում, բայց Արևմուտքի էլֆերը վերադառնալով Միջերկիր պատերազմ հայտարարեցին նրան, որպեսզի ուժով վերադարձնեն գողացված Սիրմարիլները: Ներկայիս մարդկանց նախահայրերը կռվում էին էլֆերի կողմից: Բայց Թշնամին հաղթեց, Բարահիրը սպանվեց, իսկ Բերենը սարսափելի զրկանքներ կրելով անցավ Սարսափի Լեռները և հայտնվեց Նելդորետի անտառներում, որտեղ գտնվում էր Թինգոլի թաքնված թագավորությունը: Այստեղ նա հանդիպեց Լութիենին, ով երգում ու պարում էր Էսգալդուին կախարդված գետակի մոտ գտնվող բացատում, և անվանեց նրան Թինուվիել, ինչը հնագույն բարբառով նշանակում է սոխակ: Շատ չարաչանքներ նրանք ստիպված եղան կրել միասին, իսկ հետո էլ երկար ժամանակով բաժանվեցին: Թինուվիելը փրկեց Բերենին Սաուրոնի ստորերկրյա զնդաններից, և նրանք բազում վտանգներ հաղթահարեցին, բայց ի վերջո նրանց հաջողվեց գահից ցած գցել Մեծ Թշնամուն ու նրա երկաթյա թագից պոկել երեք Սիլմարիներից ամենապայծառը: Այն պետք է դառնար հարսանեկան փրկագին, որն իր դստեր դիմաց պահանջել էր Թինգոլը: Բայց Բերենին կրծոտեց Անգբենդի դարպասից դուրս եկած գայլը, և նա մահացավ Թինուվիելի ձեռքերի մեջ: Այդ ժամանակ Թինուվիելն իր սեփական կամքով ընտրեց մահկանացուների ճակատագիրը, որ հեռանա աշխարհից ու հետևի Բերենին: Երգը պատմում է, որ Բաժանումի ծովերից այն կողմ նրանք հանդիպեցին կրկին, և նրանց կարճ ժամանակով թույլատրվեց վերադառնալ Միջերկրի կանաչ անտառները: Եվ միայն դրանից հետո նրանք ձեռք ձեռքի տված հեռացան այս աշխարհից՝ այս անգամ արդեն ընդմիշտ: Ահա թե ինչպես ստացվեց, որ բոլոր էլֆերից միայն Լութիեն Թինուվիելը մահացավ իսկական մահով և հեռացավ աշխարհից, իսկ էլֆերը կորցրին նրան, ում սիրում էին ամենից առավել: Սակայն հենց Լութիենից է սերում հնագույն էլֆերի ու մարդկանց միությունից առաջացած տոհմը: Նրա սերունդներն ապրում են մինչև այսօր, և կանխատեսված է, որ նրա տոհմը երբեք չի վերանա: Ռիվենդելի տիրակալ Էլրոնդը նույնպես սերում է Լութիենից: Բերենից ու Լութիենից ծնվել է Դիորը՝ Թինգոլի ժառանգորդը: Դիորի դուստրը՝ Էլվինգ Ճերմակը, նշանվել է Էարենդիլի հետ, այն նույն Էարենդիլի, ով Սիրմարիլը ճակատին դուրս եկավ երկրային մշուշներից և իր նավն ուղղեց դեպի երկնային ծովեր: Իսկ Էարենդիլից սերում են Արևմուտքի կամ Նումենորի տիրակալները:
Սեմն ու Մերին կծկվեցինՄինչ Պանդուխտը պատմում էր, վեր կացան հոբիթներն անթարթ նայում էին խարույկի լույսից լուսավորված նրա տարօրինակ ու գնացին վառելիք բերելուհպարտ դեմքին: Կարծես թե խաղաղ ու լուռ Նրա աչքերը փայլում էին, ձայնը խորն էրու հնչեղ, բայց Ֆրոդոյին հանկարծ սարսռեցնող վախ պատեց, և նա շուտափույթ տեղափոխվեց կրակին մոտիկիսկ գլխավերևում սևին էր տալիս աստղազարդ երկինքը: Եվ Հանկարծ նրա հետևում Թխպամածի գագաթը լուսավորվեց դալուկ լույսով: Սարի հետևից դանդաղ հայտնվեց լուսինը: Վերևներից վազելով եկավ ՍեմըԳագաթի վերևում աստղերը հանգան:
Կարծես թե ոչ ոք չկաՏեսեք,— ասաց նաՄերին,— բայց թե ես վախեցալուսինը դուրս եկավ: Այստեղից ոչ մի տեղ չեմ գնաԵրևում է, արդեն շատ ուշ է: Ոնց որ գաղտագողի գալիս են...
— Դու որևէ մեկին տեսա՞րԲոլորը նայեցին վերև: Գագաթին,— հարցրեց Ֆրոդոնլուսնի լույսից լուսավորված երկնքի ֆոնին, ոտքի թռչելովինչ-որ բան էր սևին տալիս: Երևի ընդամենը մեծ քար էր կամ սուր ժայռի ելուստ:
— ՈչՍեմն ու Մերին ձգվեցին, տեր իմվեր կացան ու գնացին վառելիք բերելու: Ֆրոդոն ու Փինը մնացին խարույկի մոտ: Պանդուխտն անքթիթ նայում էր գագաթի լուսապսակին: Շուրջը, ոչ ոքի չեմ տեսելկարծես թե, նույնիսկ չեմ էլ նայելխաղաղ էր ու լուռ, բայց այժմ, երբ խոսակցությունը դադարեց, Ֆրոդոյին հանկարծ սարսռեցնող վախ պատեց, և նա շուտափույթ տեղափոխվեց կրակին մոտիկ: Վերևներից վազելով եկավ Սեմը:
— Չգիտեմ, թե էնտեղ ինչ էր,— ասաց նա,— բայց հանկարծ ինձ վատ զգացի: Այստեղից ոչ մի տեղ չեմ գնա: Ոնց որ գաղտագողի գալիս են... — Ինչ-որ բա՞ն ես տեսել,— հարցրեց Ֆրոդոն՝ ոտքի թռչելով: — Ոչ, տեր իմ, չեմ տեսել, բայց, եթե ճիշտն ասեմ, նույնիսկ չեմ էլ նայել: — Իսկ ես ոնց որ տեսա,— ասաց Մերին: — Ինձ թվաց երկու կամ երեք ստվեր եմ տեսնում: Գոնե այս կողմը կողմ չսողային:
— Խարույկին մոտիկ, մեջքով կրակին,— հրամայեց Պանդուխտը: — Ավելի լավ է չոր ու երկար ճյուղեր ընտրեք:
Զգուշավոր Որոշ ժամանակ զգուշավոր ու լուռ նստեցին՝ նայելով նստած նայում էին համր մթության մեջմթությանը: Ոչ մի շրշյուն: Ոչինչ չէր կատարվում: Ֆրոդոն ուզում էր ամբողջ ձայնով գոռալ՝ այդ կեղեքող լռությունից փրկվելու համար...
— Սու՜ս,— շշնջաց Պանդուխտը, և այդ նույն պահին էլ Փինը խեղդվողի ձայնով բացականչեց.
— Այն ի՞նչ է, ի՞նչ է այնտեղ:
Նրանք ավելի շատ զգացին, քան տեսան, թե ինչպես լեռնագոգի ձորակի եզրին ստվեր բուսնեց. մեկը, երկրորդը, երրորդը... Երեք, ոչ, արդեն չորս աղոտ կերպարանք քարացել էին նրանց վերևում, ձորակի լանջին՝ սև, ասես մթության մեջ խոռոչներ լինեին: Օձի Սահմռկելի ֆշշոց լսվեց, գերեզմանային սառնություն փչեց: Ապա ստվերներն օրորվեցին ու սկսեցին մոտենալ:
Փինն ու Մերին սարսափահար փռվեցին խոտերին: Սեմն անճարակ նստեց տիրոջ կողքին: Իսկ Ֆրոդոյին պատել էր անտանելի, սահմռկեցնող վախը... Եվ հանկարծ հասկացավ, որ հարկավոր է ընդամենը Մատանին հագնել: Նա դամբարանները չէր մոռացել, չէր մոռացել նաև Գենդալֆի նախազգուշացումները, բայց դիմադրելու ուժ չուներ: Լեզուն էլ պապանձվել էր: Սեմը վախեցած նայում էր նրան. տերը վտանգի մեջ է և նրան ոչ մի կերպ չես օգնի, ոչ մի կերպ: Ֆրոդոն աչքերը փակեց ու փորձեց դիմադրել, հաղթահարել... Ոչ, ուժերից վեր է: Նա շղթան ձգեց, շոշափեց Մատանին և՝ և դանդաղորեն հագավ ձախ ձեռքի ցուցամատին:
Ամեն ինչ մնաց նույնըխավարի մեջ, ինչպես որ կար աղոտ մառախուղում, միայն սև ստվերները հանկարծ մոտ եկան ու սարսափելի որոշակի դարձան: Նրա Ֆրոդոյի առջև ծառացան մոխրագույն թիկնոցներով հինգ բարձրահասակ զինվորռազմիկ. երկուսը կանգնել երկուսն անշարժ կանգնած էին բլրի կատարին, երեքը մոտենում էին: Նրանց փոս ընկած ակնախոռոչները մահացու գունատ դեմքերին փայլում էին սուր, դաժան նայվածքովաչքերը: Հագներին մոխրագույն հագուստ էր, ճերմակ Ճերմակ մազերին՝ արծաթե սաղավարտներ, ոսկրոտ ձեռքներին՝ պողպատե թրեր: Նրանք նորից քայլեցին գալիս էին դեպի առաջ, Ֆրոդոն՝ սառցե աչքերը նրա վրա սևեռելովսևեռած: Ֆրոդոն Հոբիթն իրեն կորցրած մերկացրեց դաշույնը՝ և դաշույնը բոսոր դարձավ, և նրան թվաց, թե շեղբը բոցավառվեց բոսորագույն կրակով՝ ասես շիկացած խանձող: Երկուսը քարացանՈւրվականային ռազմիկներից երկուսը կանգ առան: Երրորդը բոլորից բարձրահասակ էր, . նրա երկար մազերը լուսարձակում էին ֆոսֆորային լույսով, սաղավարտը թագով էր պսակված: Մի ձեռքում երկար թուր ուներ պահածբռնած, մյուսում՝ դաշույն. ձեռքերն ու շեղբերը նույնպես մեռելային լույս էին արձակում: Նա նետվեց դեպի Ֆրոդոն:
Իսկ Ֆրոդոն սարսափահար ընկավ գետնին ու , ինքն էլ չիմանալով, թե ինչու, հանկարծ գոռաց. «Ով, Էլբերեթ... Գիլթոնիել...» և դաշույնով հարվածեց մոտեցող թշնամու ոտքին: Կատաղի ոռնոցը սասանեց մթությունը, և սառցե մահաբեր շեղբը խրվեց Ֆրոդոյի ուսը: Գիտակցությունը կորցնելու պահին նա տեսավ, թե ինչպես մառախուղից դուրս նետվեց Պանդուխտը՝ երկու ջահ ձեռքինբոցավառ ճյուղ ձեռքերին: Վերջին ճիգերով Ֆրոդոն Մատանին պոկեց մատից, դաշույնը ձեռքից ընկավ, ու նա երեսի վրա փռվեց գետնին:
====Գլուխ տասներկու․ Գետանցում====
Վստահելի
1342
edits