Changes
/* Գլուխ առաջին. Նորանոր հանդիպումներ */
Իսկ մեջը դրված էր պողպատե թուրը,
Գլխին սաղավարտ էր՝ արծվի փետուրով
Եվ Էարենդիլը լողաց արևմուտք:
Տարածություններ են մութ ու անսահման
Անվերջանալի մշուշի միջին...
Շուրջը տարածվել է գիշերն անգոԱնգո,
Փրփրում է ծովն անզուսպ,
Չի տեսնում նա այնտեղ ոչինչ,
Սիրմարիլը նրա ճակատին դրեց:
Ու թագադրված կենդանի լույսով
Նա նավը կրկին դեպի արևմուտք շրջվեցշրջեց,
Գնաց ընդառաջ գիշերվան Անգո
Եվ իր հուր լույսով խավարը պատռեց:
Նա մռնչացող ալիքների միջով,
Նախասկզբնական ժամանակներում
Ծովում խորտակված Հողի հողի վրայով:
Եվ հանկարծ հեռվում աղոտ տարածվեց
Ձայնն ափամերձ ալիքների
Որոնք խաղում էին գոհարների հետ
Ու հանգստանում ոսկեշող ափին:
Հնչեց մեղրածոր քնքուշ մեղեդի
Մարգարտե դարձավ փրփուրը Ծովի,
Ու հանկարծ ալիքները վերջին,
Նավն Էարենդիլի ափ դուրս բերեցին:
Նա տեսավ մի լեռ հեռվում բարձրացող՝
Ամպերի մեջ կորած գագաթով,
Տեսավ մթնշաղի մեջ թաղված Էլդեմարը
Եվ Վալինորը, հավերժ, լուսաշող:
Այսպես Էարենդիլը Գիշերն անցավ
Ու Օրհնյալ Երկիր վերջապես հասավ,
Որտեղ Իլմարին լեռան փեշերին
Արտացոլելով լճի երեսին
Աշտարակներն իր շքեղ, բարձրաբերձ,
Թիրիոնն է բազմել վեհաշուք ու հին:
</poem>