Changes
/* Տեղեկություն խորհրդածության համար */
(''Գեբբելս'')
Շտիրլիցը մի կողմ դրեց Գյորինգի հաստ մարմինը պատկերող թուղթը և մոտ քաշեց Գեբբելսի կիսադեմով թուղթը։ Բաբելսբերգում (ուր տեղավորված էր ռայխի կինոստուդիան և ուր ապրում էին դերասանուհիները) ունեցած արկածների համար Գեբբելսի անունը «բաբելսբերգյան ցլիկ» դրեցին։ Նրա վրա եղած դոսյեում պահպանվում էր Գյորինգի հետ ֆրաու Գեբբելսի զրույցի ձայնագրությունը, երբ պրոպագանդայի ռայխսմինիստրը հրապուրված էր չեխ դերասանուհի Լիդա Բաարովայով։ Գյորինգն այն ժամանակ ասաց նրա տիկնոջը.
— Նա իր վիզը կկոտրի կնիկների պատճառով։ Մեր գաղափարախոսության համար պատասխանատու մարդն ինքն իրեն խայտառակում է կեղտոտ չեխուհիների հետ իր պատահական կապերով։
Ֆյուրերը ֆրաու Գեբբելսին երաշխավորեց բաժանվել․
— Ես ձեզ կպաշտպանեմ,— ասաց նա,— իսկ ձեր ամուսնուն, քանի դեռ նա չի սովորի իրեն պահել իսկական նացիոնալ-սոցիալիստի պես, որպես բարձր բարոյականության տեր և ընտանիքի նկատմամբ իր պարտքը սրբորեն կատարող մարդ, ձեր ամուսնուն ես մերժում եմ անձնական հանդիպումներն ինձ հետ...
Այժմ այդ բոլորը ետին պլան էր մղվել՝ այս տարվա հունվարին Հիտլերը եկել էր Գեբբելսի տուն, ծննդյան տարեդարձի։ Նա ֆրաու Գեբբելսին մի փունջ ծաղիկ էր բերել ու ասել․
— Խնդրում եմ ինձ ներել ուշացման համար, բայց ես շրջել եմ ամբողջ Բեռլինը, մինչև որ ծաղիկ եմ գտել, Բեռլինի հաուլայտեր պարտայգենոսսե<ref>Կուսակցության ընկեր։</ref> Գեբբելսը փակել է բոլոր ձաղկի խանութները՝ համընդհանուր պատերազմին ծաղիկներ պետք չեն...
Երբ քառասուն րոպե անց Հիտլերը գնացել էր, երջանիկ Մագդա Գերբելսն ասել էր.
— Ֆյուրերը Գյորինգների մոտ երբեք չէր գնա...
Բեռլինը փլատակներով էր ծածկված, ռազմաճակատի գիծն անցնում էր «հազարամյա ռայխի» մայրաքաղաքից հարյուրքառասուն կիլոմետրի վրա, իսկ Մագդա Գեբբելսն իր հաղթանակով էր ցնծում, և նրա ամուսինը կանգնած էր կողքին, երջանկությունից գունատված դեմքով, վեցամյա ընդմիջումից հետո ֆյուրերն իր տուն է եկել...
Շտիրլիցը մի մեծ շրջանակ նկարեց և սկսեց անշտապ դա լցնել հստակ ու շատ ուղիղ գծերով։ Նա այժմ հիշում էր Գեբբելսի օրագրերի հետ կապված ամեն ինչ։ Նա գիտեր, որ այդ օրագրերով հետաքրքրվում էր ռայխսֆյուրերը և ժամանակին գերագույն ճիգեր էր գործադրում մի կերպ դրանց ծանոթանալու համար։ Շտիրլիցին հաջողվել էր միայն մի քանի էջերի լուսանկարային պատճենները տեսնել։ Նրա հիշողությունն արտասովոր էր. տեսողաբար լուսանկարում էր տեքստը, հիշելով դա համարյա մեխանիկորեն, առանց որևէ ջանքի։
«Անգլիայում գրիպի համաճարակ է,— գրել էր Գերբելսը։— Նույնիսկ թագավորն է հիվանդ։ Լավ կլիներ, եթե այդ ինֆլյուէնցան<ref>Գրիպ։</ref> ճակատագրական դառնար Անգլիայի համար, բայց դա շատ հիանալի է, ճշմարիտ լինելու համար։
2-ը մարտի, 1943 թվական։ Ես չեմ կարող հանգստանալ, մինչև բոլոր հրեաները չվռնդվեն Բեռլինից։ Օբերզալցբերգում Շպեերի հետ ունեցած զրույցից հետո գնացի Գյորինգի մոտ: նրա նկուղում 25.000 շիշ շամպայն կա, այդ նացիոնալ-սոցիալիստի նկուղում։ Նա պատմուճան էր հագել, և դրա գույնից ինձ մոտ իդիոսինկրազիա<ref>Հակակրանքի հիվանգապին զգայնություն։</ref> սկսվեց։ Բայց ի՞նչ արած, նրան հարկավոր է ընդունել այնպես, ինչպես կա»։
Շտիրլիցը հեգնանքով ժպտաց, հիշեց, թե ինչպես բառ առ բառ նույնը Գեբբելսի մասին ասաց Հիմմլերը։ Քառասուներկու թվականին էր։ Այն ժամանակ Գեբբելսն ապրում էր ամառանոցում, բայց ոչ թե ընտանիքի հետ, մեծ տանը, այլ փոքրիկ, համեստ տնակում, որ կառուցվել էր «աշխատելու համար»։ Տնակը լճափին էր, և ցանկապատը կտրելի էր շրջանցել եղեգների միջով՝ ջուրը հասնում էր մինչև կոճերը, և ՍՍ-ի պահակակետը գտնվում էր հեռվում։ Այստեղ նրա մոտ գալիս էին դերասանուհիները, նրանք գալիս էին էլեկտրագնացքով և ոտքով անցնում անտառը։ Գեբբելսը նացիոնալ֊սոցիալիստին ոչ սազական, չափազանց շքեղություն էր համարում իր մոտ ավտոմեքենայով կին բերելը։ Նա ինքն էր կանանց առաջնորդում եղեգնուտով, իսկ հետո, լուսադեմին, քանի դեռ ՍՍ-ը քնած էր, դուրս էր տանում նրանց։ Իհարկե, Հիմմլերն իմացավ այդ մասին։ Հենց այդ ժամանակ էլ նա ասաց, «նրան հարկավոր է ընդունել այնպես, ինչպես կա»։
(Հենց այդ տնակում Գեբբելսը մակագրեց Գյորինգի գրասենյակից իրեն ուղարկած հրամանագիրը, որը պարտավորեցնում էր բեռլինյան գեստապոյին եռօրյա ժամկետում ոչնչացնել արդյունաբերության մեջ աշխատող վաթսուն հազար հրեաների։ Հենց այստեղ նա նամակ գրեց Ադոլֆ Ռոզենբերգին, աոաջարկելով ոչնչացնել երեք միլիոն չեխ, պլանավորված մեկուկես միլիոնի փոխարեն։ Հենց այստեղ էր նախապատրաստում նա Լենինգրադի ոչնչացման կապակցությամբ պրոպագանդիստական կամպանիան...)։
«Գյորինգն ասում էր այն մասին,— շարունակում էր Գեբբելսն իր օրագրում,— որ Աֆրիկան մեզ պետք չէ։ «Մենք պիտի մտածենք անգլո-ամերիկացիների ուժի մասին։ Այսպես թե այնպես Աֆրիկան մենք կկորցնենք»։ Նա այնտեղ ուղարկեց «Լյուֆտվաֆֆեի» գծով իր տեղակալ ֆելդմարշալ Ալբերտ Կեսսելրինգին։ Կրկին ու կրկին նա հարցնում էր ինձ, թե բոլշևիկները որտեղի՞ց են վերցնում զինվորներ և զենք։ Զարմանում էր, որ բրիտանական պլուտոկրատիան կարող է գործակցել բոլշևիկների հետ, հատկապես նշելով Չերչիլի ողջույնը Կարմիր Բանակի քսանհինգամյակի առթիվ։ Շատ լավ խոսեց հակաբոլշևիկյան պրոպագանդայի մասին։ Նրա վրա ազդեցություն էին թողել այդ ասպարեզում իմ հետագա պլանները։ Նա իհարկե, անտարբեր է։ Հարկ է նրան ոգևորել։ Անհնար է ղեկավարել առանց նրա։
Գյորինգն ասում է. «Արևելքում մեր պարտություններն այդ սրիկա գեներալները բացատրում են ռուսական ձմեռվա պայմաններով։ Պաուլյուսը՝ հերո՞ս։ Շուտով նա ելույթ կունենա մոսկովյան ռադիոյով։ Ինչո՞ւ ենք խաբում ժողովրդին, իբր նա հերոսի մահով է ընկել։ Ֆյուրերը երեք տարի չի հանգստացել։ Նա սպարտացու կյանք է վարում բունկերում նստած, օդի երես չի տեսնում։ Պատերազմի երեք տարիներն ավելի սարսափելի են նրա համար, քան սովորական հիսուն տարին։ Բայց նա չի ուզում ինձ լսել։ Ֆյուրերին հարկավոր է ազատել բանակի ղեկավարումից։ Ինչպես միշտ, կուսակցության մեջ ճգնաժամերի ընթացքում նրա մերձավորագույն զինակիցները պիտի համախմբվեն նրա շուրջն ու փրկեն»։
Գյորինգը պատրանքներ չունի, թե մեզ հետ ինչ կլինի, պատերազմը տանուլ տալու դեպքում, միայն հրեական հա՜րցն ինչ արժե։
— Պատերազմը կավարտվի քաղաքական կործանումով,— համաձայնեցի նրան։
Այստեղ ես նրան առաջարկեցի երեքի կոմիտեի փոխարեն ստեղծել ռայխի պաշտպանության գործերի խորհուրդ, մի մարդու գլխավորությամբ, որն օգնել է ֆյուրերին հեղափոխության մեջ։ Գյորինգը ցնցված էր, երկար տատանվում էր, բայց հետո սկզբունքային համաձայնություն տվեց։ Գյորինգն ուզում է հաղթել Հիմմլերին։ Ֆունկին ու Լեյին պարտության եմ մատնել ես։ Շպեերն ընդհանրապես իմ մարդն է։ Գյորինգը որոշեց Բեռլին գնալ, Իտալիա թռչելուց անմիջապես հետո։ Այնտեղ նա կհանդիպի մեզ հեա։ Դրանից առաջ Շպեերը կխոսի ֆյուրերի հետ։ Ես նույնպես։ Նշանակումների հարցն ավելի ուշ կվճռենք։
9-ը մարտի, 1943 թվական։ Թռա Վիննիցա։ Հանդիպեցի Շպեերին։ Սա ասաց, որ ֆյուրերն իրեն լավ է զգում, բայց շատ զայրացած է Գյորինգի վրա, Գերմանիայում եղած ռմբակոծությունների պատճառով։ Ֆյուրերն ընդունեց ինձ և երջանիկ եմ, որ ամբողջ օրն անցկացրի նրա հետ։ Մանրամասնորեն զեկուցեցի Բեռլինի վրա օդային հարձակումների մասին։ Նա ուշադիր լսում էր ինձ և շատ էր հանդիմանում Գյորինզին։ Գյորինզի կապակցությամբ խոսեց նաև գեներալների մասին։ Ասաց, որ նրանցից ոչ մեկին չի հավատում, սոսկ դրա համար էլ ղեկավարում է բանակը։
12-ը մարտի 1943 թվական։ Ես հրամայեցի մեր մամուում տպագրել ռեպարացիայի<ref>Պատերազմական տուգանք։</ref> անգլիական պահանջները զերմանական ժողովրդին, մեր պարտության դեպքում։ Սա կցնցի գերմանացիներին։ Երկու ժամ կռվեցի Ռիբենտրոպի հետ, որը պահանջում է Ֆրանսիան ինքնուրույն երկիր համարել ու նրա վրա չտարածել կուսակցության պրոպագանդան։ Փառք աստծո։ Գյորինզր հաճախ է սկսել երևալ մարդկանց մեջ։ Նրա հեղինակությունր պետք է ամրապնդել։
12֊ը ապրիլի, 1943 թվական։ Գնացի կոնֆերանս, ոը Գյորինդն էր հրավիրել ղեկավարության ճգնաժամի մասին հարցով։ Ես և Ֆունկը եկանք Ֆրեյլասսինգ, և այստեղ ես նոպա ունեցա։ Ես կանչեցի պրոֆեսոր Մորելյին, և նա ինձ արգելեց ճանապարհը շարունակել։ Կոնֆերանսում Զաուկելը կռվել է Շպեերի հետ։
20-ր ապրիլի, 1943 թվական։ Ցույց ֆյուրերի ծննդյան 54֊ամյակի կապակցությամբ։ Ինձ այցելեց Լեյը և պատմեց Օբերզալցբերգի կոնֆերանսի մասին։ Մթնոլորտը նրան դուր չի եկել։ Նա չի հավատում, թե Գյորինգը կարող է ռայխի գործերի ղեկավարը լինել, քանի որ վարկաբեկվել է ավիացիայում և ռմբակոծությունների պատճառով։ Ֆյուրերն ուրախ է, որ իմ և Գյորինգի հարաբերությունները կարգավորվել են։ Նա գտնում է, որ երբ կուսակցական հեղինակությունները միավորված են հանուն հայրենիքի շահերի, դրանից շահում է միայն ինքը և կուսակցությունը։ Եկավ Շպեերը։ Գտնում է, որ Գյորինգը հոգնել է, իսկ Զաուկելը՝ ցնորվել։ Շիրախը, ինչպես ասել է ֆյուրերը, ընկել է Վիհննայի ռեակցիոներների ազդեցության տակ, դրա համար էլ իր ելույթներում գնդակոծում է համընդհանուր պատերազմի գաղափարը...»
Շտիրլիցը ճմռեց Գյորինգի և Գեբբելսի պատկերներով թղթերը, այրեց դրանք մոմի բոցի վրա և գցեց բուխարին։ Չուգունե խաչերկաթով խառնեց, նորից մոտեցավ սեղանին ու ծխախոտ վառեց։
«Գեբբելսը որոշակիորեն հրահրել է Գյորինգին։ Իսկ օրագրում գրել է իր և սերունդների համար՝ բավական խորամանկ է։ Եվ ամեն ինչ ջրի երես է դուրս եկել։ Բայց նա հիստերիկ է և այդ բոլորն այնքան էլ ճարպկորեն չի արել։ Հավանորեն, ավելորդ անգամ ֆյուրերի նկատմամբ իր սերն է ցուցադրել։ Արդյո՞ք Հիմմլերի հետ չէր զրուցել, երբ այդչափ դիվանագիտորեն հիվանդացավ ու չեկավ Օբերզալցբերգ, կոնֆերանսի, որի գաղափարն ինքն էր տվել Գյորինգին»։
Շտիրլիցը մոտ քաշեց մնացած երկու թերթիկը՝ Հիմմլերը և Բորմանը։
«Գյորինգին և Գեբբելսին ես բացառում եմ։ Ըստ երևույթին, Գյորինգը կարող էր բանակցությունների գնալ,ի բայց նա աչքից ընկած է, ոչ ոքի չի հավատում, զրկված է քաղաքական ուժից։ Գեբբե՞լսը։ Ո՜չ։ Սա չի կարող։ Սա ֆանատիկոս է, մինչև վերջ կդիմանա։ Երկուսից մեկը՝ Հիմմլերը կամ Բորմանը։ Բայց սրանցից ո՞ր մեկը։ Հի՞մմլերը։ Ինչպես երևում է, նա երբեք բանակցությունների գնալ չի կարող, գիտե, թե ինչ ատելությամբ է շրջապատված իր անունը... Այո, Հի՛մմլերը...»
Հենց այդ ժամանակ, նիհարած, գունատ, սարսափելի գլխացավով Գյորինզը Կարինհալե էր վերադառնում ֆյուրերի բունկերից։ Այսօր առավոտյան մեքենայով նա գնացել էր ռազմաճակատի այն հատվածը, որը ճեղքել էին ռուսական տանկերը։ Այնտեղից իսկույն նա իրեն գցեց ֆյուրերի մոտ։
— Ռազմաճակատում ոչ մի կազմակերպվածություն չկա,— ասաց նա,— լիակատար կազմալուծում է։ Զինվորների աչքերն անիմաստ են։ Ես տեսա հարբած սպաների։ Բոլշևիկների հարձակռւմը բանակի մեջ սարսափ, անասնական սարսափ է ներարկել... ես գտնում եմ...
Հիտլերը լսեց նրան, կիսախուփ աչքերով, աջ ձեռքով պահելով ձախ բազուկը, որն անընդհատ ցնցվում էր։
— Ես գտնում եմ...— կրկնեց Գյորինգը։
Բայց հիտլերը նրան թույլ չտվեց շարունակել։ Նա դժվարությամբ ելավ տեղից, կարմրատակած աչքերը լայն բացվեցին, բեղը ցնցվեց արհամարհանքից։
— Այսուհետև արգելում եմ ձեզ ռազմաճակատ գնալ,— ասաց նա իր նախկին, ուժեղ ձայնով։— Ես ձեզ արզելում եմ խուճապ տարածել։
— Դա խուճապ չէ, այլ ճշմարտություն,— իր կյանքում առաջին անգամ ֆյուրերին աոարկեց Գյորինգն ու իսկույն զգաց, թե ինչպես սառչեցին ձեռքերի և ոտքերի մատները։— Դա ճշմարտություն է, իմ ֆյուրեր, և իմ պարտքն է ձեզ հայտնել այդ ճշմարտությունը։
— Լռեցե՛ք։ Ավելի լավ է, ավիացիայով զբաղվեք, Գյորինգ։ Եվ մի խցկվեք այնտեղ, ուր պետք է հանգիստ գլուխ, նախախնամություն և ուժ ունենալ։ Ինչպես պարզվեց, դա ձեզ համար չէ։ Ես արգելում եմ ձեզ ռազմաճակատ գնալ, այսուհետև և ընդմիշտ։
Գյորինգը ճզմված էր ու նսեմացած, մեջքով զգում էր, թե իր ետևից ինչպես են ժպտում այդ ոչնչությունները՝ ֆյուրերի համհարզները։
Կարինհալեում նրան արդեն սպասում էին «Լյուֆտվաֆֆեի» շտաբականները․ բունկերից ելնելիս նա հրամայեց հավաքել իր մարդկանց։ Բայց խորհրդակցությունն սկսել չհաջողվեց. համհարզը զեկուցեց, որ ժամանել է ՍՍ֊ի ռայխսֆյուրերը։
— Նա միայնակ խոսակցություն խնդրեց,— ասաց համհարզը բազմանշանակության այն չափով, որը նրա աշխատանքը հանելուկային է դարձնում շրջապատի համար։
Գյորինգը ռայխսֆյուրերին ընդունեց իր գրադարանում։ Հիմմլերն, ինչպես միշտ, ժպտուն էր ու հանգիստ։ Նա նստեց բազկաթոռին, հանեց ակնոցը, ապակիները երկար շփեց թավշակաշվով, ապա առանց որևէ նախաբանի ասաց․
— Ֆյուրերն այլևս չի կարող ազգի առաջնորդ լինել։
— Իսկ ի՞նչ անել,— մեքենայաբար պատասխանեց Գյորինգը, չհասցնելով նույնիսկ մի կարգին վախենալ ՍՍ-ի առաջնորդի ասած խոսքից։
— Ընդհանուր առմամբ, բունկերում ՍՍ-ի զորքերն են,— նույնպես հանգիստ, իր հարթ ձայնով շարունակեց Հիմմլերը,— բայց վերջին հաշվով, բանն այդ չէ, Ֆյուրերի կամքը կաթվածահար է եղել։ Նա չի կարող որոշումներ ընդունել։ Մենք պարտավոր ենք դիմել ժողովրդին։
Գյորինգը նայեց Հիմմլերի ծնկներին դրած հաստ, սև թղթապանակին։ Նա հիշեց, թե ինչպես քառասունչորս թվականին իր կինը, հեռախոսով ընկերուհու հետ խոսելիս, ասաց․ «Ավելի լավ է, եկ մեր տան։ Հեռախոսով խոսելը վտանգավոր է, մեզ ականջ են դնում»։ Գյորինգը հիշեց, թե այն ժամանակ ինչպես մատներով թխկթխկացրեց սեղանը և կնոջը նշան արեց՝ «այդ մասին մի խոսիր, դա խելագարություն է»։ Այժմ էլ նայում էր սև թղթապանակին ու մտածում, որ այնտեղ կարող է դիկտոֆոն լինել և որ այս խոսակցությունը երկու ժամ անց ունկնդրության կդրվի ֆյուրերին։ եվ այդ ժամանակ՝ վերջ։
«Նա ինչ ասես կարող է խոսել,— մտածում էր Գյորինգը Հիմմլերի մասին,— պրովոկատորների հայրն ազնիվ մարդ չի կարող լինել։ Նա արդեն գիտի ֆյուրերի մոտ այսօրվա իմ խայտառակության մասին։ Նա եկել է մինչև վերջ հասցնելու իր խաղը»։
Հիմմլերն, իր հերթին, հասկանում էր, թե ինչ է մտածում «№ 2 նացին»։ Այդ պատճառով էլ, հոգոց հանելով, որոշեց օգնել նրան։ Ասաց.
— Դուք փոխանորդ եք, հետևաբար դուք պրեզիդենտն եք։ Այդպիսով, ես ռայխսկանցլեր եմ։
Նա գիտեր, որ ազգը չի գնա իր՝ ՍՍ֊ի առաջնորդի ետևից։ Պաշտպանող դեմք էր պետք։
Գյորինգը պատասխանեց, նույնպես մեքենայաբար․
— Դա անհնարին է․․․․— մի պահ հապաղեց ու ավելացրեց շատ մեղմաձայն, հաշվի առնելով, որ շշունջը չի կարող ձայնագրել թղթապանակի մեջ պահված դիկտոֆոնը։— Դա անհնարին է։ Ե՛վ պրեզիդենտը, և՛ կանցլերը մի մարդ պիտի լինի։
Հիմմլերը թեթևակի ժպտաց, մի քանի վայրկյան լուռ նստեց, իսկ հետո զսպանակի պես վեր ելավ, Գյորինգի հետ կուսակցական ողջույն փոխանակեց ու անաղմուկ դուրս գնաց գրադարանից․․․
== 15.2.1945 (Ժամը 23-ն անց 54 րոպե) ==
----
<references/>