Changes

Գարնան տասնյոթ ակնթարթ

Ավելացվել է 165 բայտ, 13:30, 28 Հուլիսի 2016
/* Տեղեկություն խորհրդածության համար */
Այդ մարդը բարձրահասակ էր։ Մշտապես բերանում պահում էր անգլիական ուղիղ ծխամորճ, սակավախոս էր, հաճախ ժպտում էր ու զրուցակիցներին հմայում ուշադիր լսելու իր բարյացակամ եղանակով, սուր կատակներով, և եթե իրավացի չէր լինում, իր սխալն իսկույն և բացեիբաց ընդունելով։
Եթե Հիմմլերի, Կանարիսի և Պետենի ծառայություններն իմանային, թե ով էր նա, հավանորեն տասնապատիկ ավելի ջանք կգործադրեին, նրան իրենց ձեռքը գցելու համար։ Այդ մարդը Ալեն Դալլեսն էր, Եվրոպայում Ստրատեգիական ծառայության վարչության[^15] <ref>ԱՄՆ քաղաքական հետախուզությունը պատերազմի տարիներին։</ref> գլխավոր ռեզիդենտը։
Շվեյցարիայում նրա մասին շուտով սկսեցին խոսել, որպես պրեզիդենտ Ռոuզվելտի անձնական ներկայացուցչի
նախքան լայնորեն աշխատանք ծավալելը, Դալլեսն ամենամանրակրկիտ կերպով ուսումնասիրեց իր աշխատակիցների վրա կազմված նյութերը։
— Այստեղ, կապույտ թղթապանակում,— բացատրում էր նրան ՀՖԲ-ի[^16] <ref>Հետաքննության ֆեդերալ բյուրո։</ref> աշխատակիցը,— բոլոր նրանք են, ովքեր բարեկամներ և մոտ ընկերներ ունեն առանցքի երկրներում կամ չեզոք պետություններում։ Այս թղթապանակում Գերմանիայում և Եվրոպայում ծնված անձինք են, ինչպես և նրանք, ում ծնողները գերմանացիներ են։ Այստեղ նրանց ազգանուններն են, ում հետ նամակագրություն ունեն ձեր աշխատակիցները․․․ Իսկ ահա այստեղ...
Դալլեսը երկմտած հարցով ընդհատեց նրան.
Կրտսեր-Դալլեսի կենսագրությունն այնքան էլ ակնառու չէր։ Արվեստների մագիստրոս, նա անցավ դիվանագետի, հետախույզի, քաղաքագետի, փաստաբանի ճանապարհ։ Նա գեներալ Հոֆմանի մտերիմն էր, որը դեռևս 1919 թվականին առաջինն առաջ քաշեց «Հարձակում կարմիր Արևելքի վրա» տեսությունը։ Դալլեսը կառավարություններ էր տապալում Մերձավոր Արևելքում և իշխանության գլուխ կանգնեցնում դիկտատուրաներ Հարավային Ամերիկայոլմ, բայց դա անում էր ոչ թե Միացյալ Նահանգների շահերից ելնելով, նա ծառայում էր նավթի արքաներին՝ Ռոկֆելլերին և Մելլոնին։ Երեսնական թվականներին Ջոն և Ալեն Դալլեսները սերտ կապեր հաստատեցին Տիսսենի գերմանական կոնցեռնների, «Ի. Գ, Ֆարրենինդուստրիի», «Ռոբերտ Բոշ» կոնցեռնի հետ։ Ալեն Դալլեսը դարձավ գերմանական այդ կոնցեռնների ներկայացուցիչն Ամերիկայոլմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Դալլեսը դարձավ «Շրեդեր տրեստ կոմպանիի» դիրեկտորը։ Կուրտ ֆոն Շրեդերը ՍՍ-ի գրուպպենֆյուրեր էր, ֆյուրերին անձամբ ներկայացված Հիմմլերի կողմից։ Ալեն Դալլեսը անդունդի եզրին էր, երբ պատերազմ սկսվեց նացիստների դեմ։ Նրան փրկեցին տերերը՝ Ռոկֆելլերները և Մելլոնները։ «Մեզ պետք է մի մարդ, որը Գերմանիան մեզնից ավելի լավ իմանա: Վերջիվերջո, նա Ամերիկայի քաղաքացի է, իսկ նախկին սխալներից ոչ ոք երաշխավորված չի եղել»։ Հենց Դալլեսին էլ հանձնարարվեցին ԱՄՆ շահերը պաշտպանել Եվրոպայում։
 
== 17.2.1945 (Ժամը 10-ն անց 03 րոպե) ==
Վստահելի
1318
edits