Changes

Մոսկվա 2042

No change in size, 11:39, 22 Օգոստոսի 2016
/* Առաջնայինը երկրորդական է */
― Դոնորներ կային, ― ասացի ես, ― բայց այսպիսի համատարած երկրորդական մթերքի հանձնմանն իմ ժամանակներում ոչ ոք գլխի չէր ընկել։
Նա սկսեց ինձ հարցեր տալ, բայց իմ կարծիքով ոչ թե հետաքրքրասիրությունից, այլ միայն այն պատճառով, որ ինձ շեղի ինձ հեռուստացույցից և քարշ տա անկողին։ Բայց ես հենց հակադիր նպատակով սկսեցի բարեխղճորեն պատմել։
― Հասկանո՞ւմ ես, ― ասացի ես, ― ինչպես գիտես ես ապրել եմ երկու պատմական կառուցվածքներում։ Ահա ուրեմն, կապիտալիզմի ժամանակ, երկրորդական մթերքի հանձնումը շատ վատ էր դրված, իսկ ավելի ճիշտ, ընդհանրապես գույություն չուներ։ Ասենք արյան, կամ գենետիկական նյութի հանձնման գործը ավելի լավ էր կազմակերպված, իսկ մնացյալը, կարելի է ասել քամուն էր տրվում։ Ճիշտ է, սոցիալիզմի ժամանակ այդ գործը ավելի հաջող էր։ Մենք հավաքում էինք փշրունքները, կերակրի մնացորդները, գրում էինք այդ մասին կենտրոնական թերթերում, ելույթ ունենում հեռուստատեսությամբ և ինչ֊որ արդյունքի հասնում։
Ադմին, Վստահելի
1876
edits