Changes
Մեգիրա
,— Իմ անունը տալ ես չեմ կարող,— ասաց տղամարդը,— և չեմ կարող ասել, թե ինչու։
Մեգիրան հաճախ գաղտնի ետ էր նայում, և ամեն անգամ միայնակ մի ծառ, ճամփեզրի մի քարակույտ կամ ավազե դեղին փոշեամպ նրան տղամարդու կերպարանքով էր երևում։ Ու իրեն հավատացնում էր, թե դա Բարխոն է, որ գալիս է իր ետևից։ Եվ կամ երբ գիշերը պառկում էին քնելու խարույկի շուրջ՝ կրակի երերուն ցոլքերը շրջակա թփերը նմանեցնում էին խավարի միջից իրեն նայող մարդու։ Նա իրեն համոզում էր, թե այդ Բարխոն է իրեն հետևում։
Միևնույն է, լուսաբացին, երբ ճանապարհ էին ընկնում, ետևում մնացած միայնակ ծառերը, քարակույտերն ու փոշու ամպը նա վերստին Բարխոյին էր նմանեցնում, քանի որ այդպես էր ուզում։
Իգարայից հեռանալու հինգերորդ օրը նրանք հայտնվեցին մի գյուղակում։
— Այո, ճիշտ ես,— ընդունեց տղամարդը փոքր-ինչ խորհելուց հետո։
— Եթե Ռելիհը գերմարդ էր, ինչու՞ պարտվեց,— հարցրեց Մեգիրան, երբ երկուսով արդեն հեռացել էին քաղաքից։
Րան չպատասխանեց։
Քարայրը գետնից բարձր էր մարդու երեք հասակի չափ։ Արտասովոր լայն ու մեծ աստիճաններ էին ելնում դեպի մուտքը։