Changes
/* Տեսարան հինգերորդ։ */
Քարտուղար (դուրս գալով զուգարանից գնում է Լարիսայի կողմը, և գրքի մեջ նայելով կրկնում անգլերեն արտահայտությունները)։ Հելլո։ Այ էմ րաշեն սիտիզեն։ Այ վուդ լայկ տու բայ սամ կայնդ օֆ մոդեստ վիլլա օն Մայամի բիչ։ (Դիպչում է Լարիսային։) ՕՕ՜, սորրի՛։սորրի։
Լարիսա։ Ի՞նչ։
Քարտուղար։ Այդ դո՞ւք եք։ Շա՞տ եք անհանգստանում։
Լարիսա։ Ես չեմ անհանգստանում։ Ես զայրացած եմ։ Ես ուղղակի զայրույթից դողում եմ զայրույթից։ եմ։ Ինչո՞ւ բռնեցիք իմ ամուսնուն։ Դուք լավ գիտեք, որ նա անմեղ է։ Ինչո՞ւ բռնեցիք նրան։
Քարտուղար։ Անձամբ ես ոչ մեկին չեմ բռնել։ Ես գրասենյակային առնետ եմ։ Ես հանգիստ նստած գրում եմ արձանագրություններ։ Ինչ ասեն, այն էլ կգրեմ։ Ասեն «ազատ արձակել», ես կգրեմ «ազատել»։ Ասեն «գնդակահարել»՝ , կգրեմ «գնդակահարել»։ Բայց դա, ես ասում եմ ձևականորեն։ օրինակի համար։ Մահապատիժը մեզ մոտ արգելված է, և ամենաշատը ինչն ինչը սպառնում է ձեր ամուսնուն, դա ցմահ ձերբակալությունն է։
Լարիսա։ Ցմա՞հ։ Ինչի՞ համար։
Լարիսա։ Եվ մեղմ վճիռնե՞ր էր կայացնում։
Քարտուղար։ Օ, ոչ։ Նրա վճիռները մեղմ չեն։ Հասկանում եք, եթե նա մեղմ որոշումներ ընդունիկայացնի, բոլորը կհասկանան, որ նրա բնավորությունը շատ փափուկ է։ Դա թաքցնելու համար էլ, նա խիստ որոշումներ է ընդունում։ (Նկատելով զուգարանից դուրս եկած Մեղադրողին, շշուկով։) Ի դեպ, ահա և մեղադրողը։ (Փոխում է թեման։ Բարձրաձայն։) Դուք իզուր եք փորձում այդպիսի միջոցներով ներողամտության հասնել ձեր ամուսնու հանդեպ։ Չի կարելի կենտրոնանալ ձեր մանր վիրավորանքների վրա։ Ձեր շուրջը նայեք և կտեսնեք, թե ինչքան լավ բան կա մեր կյանքում։ Նոր ճանապարհներ են կառուցվում և լայնացվում են հները։ Մետրոյի գծերի երկարությունը ավելացել է ութ տոկոսով։ Շարունակվում են նախապատրաստությունները Օլիմպիական խաղերին և ֆուտբոլի չեմպիոնատին։ Ուղղություն է վերցվել դեպի իննովացիաներն ու մոդերնիզացիան, շուտով կբարձրացնեն ուսուցիչների աշխատավարձը, Հայրենական Պատերազմի վետերանները կստանան առանձին բնակարաններ։
Լարիսա։ Չեմ հասկանում ձեզ, ինչի՞ մասին եք խոսում։ Եթե յոթանասուն տարի առաջ ավարտված պատերազմից հետո, վետերենները մինչ այժմ չունեն բնակարաններ, ուրեմն քանի՞ տարի ես պետք է ճշմարտության համար պայքարեմ ամուսնուս համար։