Changes
=== I։ Կոլյա Կրասոտկին ===
Նոյեմբերի սկիզբն էր։ Տասնմեկ աստիճան սառնամանիք էր մեր քաղաքում, բայց գետինը մերկ էր, սառցակալած։ Գիշերը չոր ձյուն էր տեղացել մի քիչ, և «չոր ու կծու» քամին բարձրացնում էր ձյունը, քշում էր տխուր-տրտում փողոցներով ու մանավանդ շուկայի հրապարակով։ Մռայլ առավոտ էր, բայց դադարել էր ձյունը։ Հրապարակից ոչ շատ հեռու, Պլոտնիկովների խանութի մոտ, մի փոքր տուն կար, որ շատ մաքուր էր թե՛ դրսից, թե՛ ներսից։ Այրի տիկին Կրասոտկինայի տունն էր դա։ Նահանգային քարտուղար Կրասոտկինը շատ վաղուց էր մահացել, գրեթե տասնչորս տարի առաջ, և նրա երեսնամյա այրին, որ դեռ շատ սիրունիկ մի տիկին էր, «իր դրամագլուխով» ապրում էր իր կոկիկ տանը։ Պարկեշտ ու ամոթխած մի կյանքով էր ապրում, բնավորությամբ մեղմ էր, բայց և բավական կենսուրախ։ Տասնութ տարեկան էր, երբ ամուսինը մեռավ. ընդամենը մեկ տարի էր ապրել նրա հետ և հենց նոր մի տղա էր ծնել։ Ամուսնու մահվան օրից նա իր ամբողջ կյանքը նվիրել էր այդ իր անգին մանչուկի՝ Կոլյայի, դաստիարակությանը, և թեպետ ամբողջ տասնչորս տարի խելակորույս սիրել էր նրան, բայց իհարկե, անհամեմատ ավելի տառապանք էր տեսել, քան ուրախություն, գրեթե ամեն օր ահուդողի մեջ ընկնելով, մեռնելով այն վախից, թե տղան կհիվանդանա, կմրսի, չարություն կանի, աթոռի վրա կմագլցի ու վայր կընկնի և այլն, և այլն։ Իսկ երբ Կոլյան սկսեց դպրոց գնալ և հետո հաճախել մեր պրոգիմնազիան, մայրն էլ նրա հետ փութաց ուսումնասիրել բոլոր գիտությունները, որպեսզի օգնի նրան և դասերը սերտեն միասին, փութաց ծանոթանալ ուսուցիչների և նրանց կանանց հետ, փաղաքշել նույնիսկ Կոլյայի դպրոցական ընկերներին, հաճոյանալ նրանց, որպեսզի ձեռք չտան Կոլյային, չծաղրեն նրան, չծեծեն։ Եվ հասցրեց այնտեղ, որ ընկերներն իրոք սկսեցին ծաղրել նրան հենց մոր պատճառով, սկսեցին ձեռ առնել, որ նա մամայի բալիկ է։ Բայց տղան կարողացավ իր գլխին տեր կանգնել։ Խիզախ տղա էր, «սոսկալի ուժեղ», ինչպես լուր տարածվեց դասարանում, և շուտով էլ հաստատվեց, որ այդպես է իրոք, ճարպիկ էր, անկոտրում բնավորության տեր, հանդուգն ու նախաձեռնող ոգի ուներ։ Լավ էր սովորում, և նույնիսկ ասում էին, թե նա թվաբանության ու ընդհանուր պատմության մեջ հենց դասատու Դարդանելովին էլ կգլի-կանցնի։ Տղան թեև վերից էր նայում բոլորին, քթիկը տնկած, բայց լավ ընկեր էր և չէր մեծամտանում։ Դպրոցականների հարգանքն ընդունում էր որպես իրեն վայել մի բան, սակայն ընկերաբար էր վերաբերվում նրանց։ Մանավանդ չափ ու սահմանը գիտեր, հարկ եղած դեպքում կարող էր զսպել իրեն, և ուսուցիչների հետ իր փոխհարաբերությունների մեջ երբեք չէր անցնում այն վերջին ու նվիրական սահմանը, որից այն կողմ արդեն որևէ արարք չի հանդուրժվի, կդառնա անկարգություն, ընդվզում և անօրինություն։ Եվ սակայն բնավ, բնավ էլ դեմ չէր չարաճճիություններ անելու, և եթե որևէ հարմար առիթ ներկայանար, անելիքն անում էր ամենահետին մի լաճի նման, ոչ այնքան չարաճճիության սիրույն, որքան մի որևէ արտասովոր, հնարամիտ տարօրինակությամբ զարմացնելու, շշմեցնող տպավորություն գործելու և իրեն ցույց տալու համար։ Շատ ինքնասեր էր մանավանդ։ Նույնիսկ իր մայրիկին կարողացել էր ենթարկել իրեն, գրեթե բռնակալի պես ազդելով նրա վրա։ Եվ մայրիկը ենթարկվել էր, օ՜, վաղուց էր արդեն ենթարկվել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել միայն այն մտքի հետ, որ տղան «քիչ է սիրում» իրեն։ Նրան շարունակ թվում էր, թե Կոլյան «անզգա» է իր նկատմամբ, և լինում էին դեպքեր, երբ հիստերիկ արցունքներ թափելով սկսում էր հանդիմանել տղային՝ սառն վերաբերմունքի համար։ Տղան չէր սիրում այդ բանը, և մայրը որքան ավելի էր նրանից սրտագին զեղումներ պահանջում, այնքան ավելի անդրդվելի էր դառնում նա՝ կարծես դիտմամբ։ Բտյց նրա այդ վերաբերմունքը ոչ թե դիտումնավոր էր, այլ ակամա, այդպես էր բնավորությունը։ Մայրը սխալվում էր. նա շատ էր սիրում իր մայրիկին, միայն թե չէր սիրում «հորթային քնքշությունները», ինչպես ասում էր իր դպրոցական լեզվով։ Հորից մնացել էր մի գրապահարան, որի մեջ սակավաթիվ գրքեր կային. Կոլյան սիրում էր կարդալ և արդեն ինքնաբերաբար կարդացել էր դրանցից մի քանիսը։ Դա չանհանգստացրեց մորը, պարզապես նա զարմանում էր երբեմն, տեսնելով, թե ինչպես իր տղան մամերով ժամերով կանգնում էր պահարանի մոտ մի որևէ գրքի մեջ խորասուզված, փոխանակ դուրս գնալու և խաղալու։ Եվ այդպիսով Կոլյան կարդաց բաներ, որ չէր կարելի նրան թույլ տալ այդ տարիքում։
Տղան թեև չէր սիրում իր չարաճճիությունների մեջ մի որոշ սահմանից անդին անցել, բայց վերջերս սկսել էր անել այնպիսի չարաճճիություններ, որոնք լրջորեն վախեցնում էին մորը, ճիշտ է, անբարոյական բաներ չէին դրանք, բայց կապը կտրած մարդու սանձարձակ խելառություններ էին։ Հենց այս տարվա հուլիսին, ամառային արձակուրդի ժամանակ, այնպես էր պատահել, որ մայրիկն ու տղան մի շաբաթով հյուր էին գնացել մի ուրիշ գավառ, յոթանասուն վերստ մեր քաղաքից, հեռավոր մի ազգականուհու մոտ, որի ամուսինը պաշտոնավարում էր երկաթուղային կայարանում (հենց այն կայարանում, որ ամենամոտն էր մեր քաղաքին, և որտեղից Իվան Ֆյոդորովիչ Կարամազովը մեկ ամիս հետո մեկնեց Մոսկվա)։ Կոլյան այնտեղ նախ և առաջ սկսեց մանրամասնորեն դիտել, ուսումնասիրել երկաթուղային կարգուկանոնը, հասկանալով, որ տուն վերադառնալուց հետո կարող է իր նոր գիտելիքներով փայլել պրոգիմնազիայի դպրոցականների մեջ։ Բայց հենց այդ նույն ժամանակ ուրիշ տղաներ էլ կային այնտեղ, և Կոլյան բարեկամացավ նրանց հետ. մի քանիսը կայարանում էին ապրում, մի քանիսն էլ շրջակայքում, ընդամենը վեց կամ յոթ պատանյակներ էին՝ տասներկուսից տասնհինգ տարեկան, և նրանցից երկուսն էլ մեր քաղաքից էին պատահմամբ։ Տղաները միասին խաղում էին, չարաճճիություններ անում, և ահա Կոլյայի հյուրագնացության չորրորդ կամ հինգերորդ օրը հիմար երեխաները խելքից֊մտքից դուրս մի գրազ եկան երկու ռուբլու վրա, Կոլյան, որ գրեթե ամենափոքրն էր բոլորի մեջ և դրա համար էլ մի քիչ արհամարհվում էր մեծերից, ինքնասիրության կամ էլ անսանձ խիզախության մղումով առաջարկեց, որ գիշերը, երբ ժամը տասնմեկի գնացքը գա, ինքը երեսի վրա կպառկի երկաթգծի մեջտեղը և անշարժ կմնա, մինչև գնացքը սրընթաց արագությամբ անցնի իր վրայով։ Ճիշտ է, նախօրոք ստուգեցին ու պարզեցին, թե իրոք կարելի է այնպես մեկնվել գծերի մեջտեղը և տափակ պառկել, որ գնացքն անշուշտ անցնի առանց պառկողին դիպչելու, բայց դե, համենայն դեպս, հանա՞ք է այդպես պառկելը։ Կոլյան հաստատ պնդում էր, որ կպառկի։ Սկզբում ծիծաղում էին նրա վրա, սուտլիկ էին կոչում նրան, պոռոտախոս էին ասում, բայց դրանով ավելի ևս գրգռեցին տղային։ Եվ մանավանդ որ այդ տասնհինգ տարեկան տղաները չափից ավելի ցցում էին իրենց քթերը նրա առաջ, սկզբում նույնիսկ «ճստլիկ» էին համարում նրան և չէին ուզում ընդունել որպես իրենց ընկերը, իսկ դա արդեն անտանելիորեն վիրավորական էր։ Եվ ահա որոշեցին երեկոյան գնալ կայարանից մեկ վերստ հեռու, որպեսզի գնացքը, կայարանից դուրս գալուց հետո, հասցնի լրիվ թափ առներ տղաները հավաքվեցին։ Հասավ անլուսին գիշերը. ոչ թե մութ էր պարզապես, այլ գրեթե խավարամած։ Որոշյալ ժամին Կոլյան պառկեց գծերի միջև։ Մյուս հինգ տղաները, որոնք գրազ էին եկել, սպասում էին ուղեթումբի ներքևում, թփերի մեջ՝ նվաղուն սրտով, հետո նաև վախով ու զղջումով։ Վերջապես հեռվում սկսեց դրմփալ գնացքը, որ դուրս էր եկել կայարանից։ Մթան խորքից երկու կարմիր լապտերները փայլեցին, հրեշը դղրդալով մոտենում էր։ «Փախի՛ր գծից, փախի՜ր»,— գոռացին ահաբեկված տղաները թփերի միջից, բայց արդեն ուշ էր. գնացքը վրա հասավ ու սուրալով անցավ գնաց։ Տղաները վազեցին Կոլյայի մոտ. նա անշարժ պառկել էր։ Սկսեցին քաշքշելով բարձրացնել գետնից։ Նա հանկարծ վեր կացավ ու առանց մի բառ ասելու գծից հեռացավ։ Ուղեթմբից ցած իջնելով, նա հայտարարեց, թե դիտմամբ այդպես պառկել էր ուշաթափվածի նման, որպեսզի վախեցնի նրանց. բայց ճշմարտությունն այն էր, որ նա իրոք ուշաթափվել էր, ինչպես ինքը խոստովանեց մորը, երբ արդեն երկար ժամանակ էր անցել այդ օրից։ Այսպիսով, ընդմիշտ ձեռք բերեց «քաջասիրտ» տղայի համբավը։ Այդ գիշեր երբ կայարան վերադարձավ ու տուն մտավ՝ մոմի պես գունատ էր։ Հաջորդ օրը մի թեթև հիվանդացավ ջղային տենդով, բայց սոսկալի բարձր էր տրամադրոլթյունը, ուրախ էր ու գոհ։ Դեպքը մեր քաղաքում իմացվեց ոչ թե անմիջապես, այլ նրանց վերադառնալուց հետո, և լուրը հասավ դպրոց, տնօրենության ականջը։ Բայց Կոլյայի մայրիկը իսկույն վազեց տնօրենի մոտ, աղաչեց, որ չպատժեն իր տղային, և ի վերջո Դարդանելովը, որ հարգված ու ազդեցիկ դասատու էր, Կոլյային պաշտպանեց ու բարեխոսեց նրա օդտին. գործն անհետևանք թողեցին, իբրև թե բնավ էլ չի եղել։
Այս Դարդանելովը, ամուրի և միջին տարիքի մի մարդ, երկար տարիներ բուռն սիրահարվել էր տիկին Կրասոտկինային և արդեն մի անգամ, գրեթե մեկ տարի առաջ, համարձակվել էր նրա ձեռքը խնդրել ամենահարգալից ձևով, վախից ու նրբանկատությունից ղողահար. բայց տիկինը մերժել էր, համաձայնվելը դավաճանություն համարելով իր որդյակի նկատմամբ, թեև Դարդանելովը, որոշ խորհրդավոր նշաններից դատելով, գուցե նույնիսկ իրավունք ուներ հուսալու, որ ինքը այնքան էլ հակակրելի չէր այդ հմայիչ, բայց չափազանց առաքինի ու քնքշասիրտ այրի կնոջ համար։ Կոլյալի այդ խենթ չարաճճիությունը կարծես սառույցը կոտրեց, և Դարդանելովն իր արած բարեխոսության դիմաց հույսի մի նշույլ ստացավ, ճիշտ է՝ հեռավոր մի նշույլ, բայց թե Դարդանելովը ինքն էլ մաքրության ու նրբանկատության արտակարգ մի երևույթ էր, ուստի առայժմ դա էլ բավական էր նրա երջանկությունը լիակատար դարձնելու համար։ Նա սիրում էր Կոլյային, թեպետ նվաստացուցիչ պիտի համարեր հաճոյանալ նրան, և դասարանում խիստ ու պահանջկոտ էր նրա նկատմամբ։ Բայց Կոլյան ինքն էլ նրան պատկառելի հեռավորության վրա էր պահում, դասերը սովորում էր շատ լավ, դասարանի երկրորդն էր, Դարդանելովին չոր էր վերաբերվում և ամբողջ դասարանը հաստատ հավատում էր, թե ընդհանուր պատմության մեջ Կոլյան այնքան ուժեղ է, որ հենց Դարդանելովին էլ «կգլի»։ Եվ իրոք, Կոլյան մի անգամ նրան հարց էր տվել «Ո՞վ է հիմնել Տրովադան», և Դարդանելովը, պատասխանելով, խոսել էր առհասարակ ժողովուրդների, նրանց շարժումների ու գաղթերի, դարերի խորքի և առասպելաբանության մասին, բայց թև ո՞վ է հիմնել Տրովադան, այսինքն ո՞ր պատմական անձնտվորությունները՝ անձնավորությունները՝ չէր կարողացել պատասխանել և նույնիսկ, չգիտես ինչու, անիմաստ ու մտացածին էր համարել այդ հարցը։ Բայց տղաներն այնպես էլ մնացին այն համոզմունքին, որ Դարդանելովը չգիտե ով է հիմնել Տրովադան։ Իսկ Կոլյան Տրովադայի հիմնադիրների մասին կարդացել էր Սմարագդովի գրքում, որ գտել էր իր հորից մնացած գրապահարանի մեջ։ Ի վերջո բոլոր տղաներն սկսեցին հետաքրքվել, թե ով է հիմնել Տրովադան, բայց Կրասոտկինն իր գաղտնիքը չհայտնեց, և այդ բանը գիտենալու նրա համբավը անխախտ մնաց։
Երկաթուղու դեպքից հետո Կոլյայի վերաբերմունքը մի քիչ փոխվեց մոր նկատմամբ։ Երբ Աննա Ֆյոդորովնան (Կրասոտկինի այրին) իմացավ իր որդյակի սխրագործության մասին, համարյա թե խելագարվեց սարսափից։ Մի քանի օր, մեջընդմեջ, այնպիսի ահավոր հիստերիկ նոպաներ ունեցավ, որ Կոլյան, արդեն լրջորեն վախեցած, ազնիվ խոսք տվեց մորը, թե նման չարաճճիություններն այլևս երբեք չեն կրկնվի։ Նա ծնկադիր երդվեց սրբապատկերի առաջ, երդվեց հոր հիշատակով, ինչպես պահանջում էր տիկին Կրասոտկինան, ընդ որում «արիասիրտ» Կոլյան ինքն էլ փղձկաց ու երկար լաց եղավ վեց տարեկան մանչուկի պես։ Եվ ամբողջ այդ օրը մայր ու որդի անընդհատ իրար գիրկ էին նետվում ու արցունք թափում հեկեկալով։ Հաջորդ օրը Կոլյան առաջվա պես «անզգա» արթնացավ, բայց դարձավ ավելի սակավախոս, ավելի խոնարհ, խստաբարո ու մտախոհ։ Ճիշտ է, մեկուկես ամիս հետո նա նորից բռնվեց մի չարաճճիության մեջ, և նրա անունը մինչև իսկ հայտնի դարձավ մեր հաշտարար դատավորին, բայց այդ չարաճճիությունն արդեն բոլորովին ուրիշ տեսակի էր, նույնիսկ զվարճալի ու հիմարիկ մի բան, և հետո պարզվեց նաև, որ նա ինքը չէր արել այդ բանը, այլ մասնակից էր եղել միայն։ Բայց դրա մասին դեռ առիթ կլինի պատմելու։ Մայրը շարունակում էր դողալ ու տանջվել, իսկ որքան ավելանում էին նրա տագնապները, Դարդանելովն այնքան ավելի մեծ հույսեր էր տածում։ Պետք է նկատել, որ Կոլյան այդ առնչությամբ հասկանում ու կռահում էր Դարդանելովի ձգտումը և, իհա՜րկե, խորապես արհամարհում էր նրան այդ «զգացմունքների» համար. առաջ նա նույնիսկ այնքան աննրբանկատ էր, որ իր այդ արհամարհանքը ցույց էր տալիս մոր ներկայությամբ, հեռվից հեռու ակնարկելով, որ հասկանում է ինչի է ձգտում Դարդանելովը։ Բայց երկաթուղու դեպքից հետո այս հարցում էլ փոխեց իր վարմունքը, այլևս իրեն թույլ չէր տալիս ամենահեռավոր ակնարկներն անգամ անել, իսկ Դարդանելովի մասին սկսեց ավելի հարգալից խոսել մոր առաջ, և զգայուն կինն անմիջապես հասկացավ այդ բանը՝ սիրտն անսահման երախտագիտությամբ լցված։ Բայց և այնպես, եթե Կոլյայի ներկայությամբ մի որևէ հյուր ամենափոքր, ամենապատահական խոսքն ասեր Դարդանելովի մասին, Աննա Ֆյոդորովնան հանկարծ վարդի պես կարմրում էր ամոթից։ Իսկ Կոլյան այդպիսի րոպեներին կա՛մ լուսամուտից դուրս էր նայում խոժոռված, կա՛մ ձևացնում էր, թե զբաղված է իր կոշիկները դիտելով, կամ էլ կատաղորեն կանչում էր Պերեզվոնին՝ իր փրչոտ, բավական խոշոր ու քոսոտ շանը, որին չգիտես որտեղից գտել էր մի ամիս առաջ, բերել էր տուն և չգիտես ինչու գազանորեն պահում էր ներսում, իր ընկերներից ոչ մեկին ցույց չէր տայիս։ տալիս։ Սոսկալի բռնանում էր շան վրա, ամեն տեսակ խաղեր ու հնարքներ էր սովորեցում, և խեղճ շանը հասցրեց այն օրին, որ երբ ինքը դպրոցում էր լինում՝ նա ոռնում էր տիրող կարոտից, իսկ երբ ինքը գալիս էր՝ ուրախությունից վնգստում էր կենդանին, ցատկոտում էր խենթի նման, կանգնում ետևի թաթերի վրա, պառկում գետնին ու մեռած ձևանում և այլն, մի խոսքով, ցուցադրում էր տիրոջ սովորեցրած բոլոր հնարքները, և արդեն ոչ թե նրա պահանջով, այլ պարզապես իր հրճվալից զգացմունքների ու երախտագետ սրտի խանդավառ մղումով։
Ի դնպդեպ, մոռացա էլ ասելու, որ Կոլյա Կրասոտկինը հենց այն տղան էր, որի ազդրին գրպանի դանակով խփել էր պաշտոնաթող փոխկապիտան Սնեգիրյովի որդին՝ արդեն ընթերցողին ծանոթ Իլյուշան, երբ պաշտպան էր կանգնել իր հորը, որին դպրոցականները ծաղրում էին «ճիլոպ» ասելով։
=== II։ Երեխաները ===
Կոլյան չէր վախենում տանը պահակ մնալուց, մանավանդ որ իր հետ էր նաև Պերեզվոնը, որին հրամայված էր փորի վրա պառկել նախասենյակում, նստարանի տակ, և մնալ «առանց շարժվելու». հենց այդ պատճառով էլ, երբ Կոլյան տան մեջ ետ ու առաջ անելով նախասենյակ էր մտնում, կենդանին ամբողջ գլխով սարսռում էր և պոչով երկու թունդ ու քծնական հարված էր տալիս հատակին, բայց ավա՜ղ, կանչի սուլոցը չէր լսվում։ Կոլյան սպառնալից նայում էր դժբախտ շանը, որ նորից քարանում մնում էր հնազանդ անշարժությամբ։ Միակ բանը, որ անհանգստացնում էր Կոլյային, «ճստոների» հարցն էր։ Նա իհարկե խորագույն արհամարհանքով էր նայում Կատերինայի անակնկալ դեպքին, բայց որբացած ճստոներին շատ էր սիրում և արդեն մանկական գիրք էր տարել նրանց։ Մեծը, Նաստյան, ութ տարեկան աղջիկ էր և կարդալ գիտեր, իսկ փոքր ճստոն, Կոստյան, յոթ տարեկան մի մանչուկ, շատ էր սիրում լսել, երբ Նաստյան կարդում էր նրա համար։ Կրասոտկինն անշուշտ կարող էր ավելի հետաքրքրական ձևով զբաղեցնել երեխաներին, այսինքն կողք-կողքի կանգնեցնել նրանց ու զինվոր-զինվոր խաղալ և կամ պահմտոցի սկսել ամբողջ տան մեջ։ Առաջ նա շատ անգամ արել էր այդ բանը և չէր խորշում դրանից, այնպես որ իրենց դասարանում մի անգամ նույնիսկ լուր տարածվեց, թե Կրասոտկինն իր տանը փոքրիկ վարձակալների հետ ձի֊ձի է խաղում, ցատկոտում է կողքի լծած ձիու նման, գլուխը ծռելով, բայց Կրասոտկինը հպարտորեն հակահարված տվեց այդ մեղադրանքին, դիտել տալով, որ «մեր դարում» իսկապես ամոթալի կլիներ ձի֊ձի խաղալ իր տարեկիցների՝ տասներեք տարեկան տղաների հետ, բայց ինքն այդ բանը անում է «ճստոների» համար, որովհետև սիրում է նրանց, իսկ իր զգացմունքների համար ոչ ոք իրավունք չունի հաշիվ պահանջելու իրենից։ Դրա դիմաց երկու «ճստոներն» էլ պաշտում էին նրան։ Բայց այս անգամ նա խաղով զբաղվելու ժամանակ չուներ։ Սեփական շատ կարևոր գործ էր սպասում նրան, ըստ երևույթին համարյա թե խորհրդավոր մի գործ նույնիսկ, այնինչ ժամանակն անցնում էր, իսկ Ագաֆյան, որի խնամքին կարելի էր հանձնել երեխաներին, կարծես դեռ միտք էլ չուներ վերադառնալու շուկայից։ Կոլյան արդեն մի քանի անգամ անցել էր միջանցքը, վարձակալների դուռը բացել ու մտահոգ նայել էր «ճստոներին», որոնք իր հրամանով նստել ու գիրք էին կարդում. ամեն անգամ երբ բացում էր դուռը, նրանք լուռ ժպտում էին ամբողջ բերանով, սպասելով, որ ա՜յ նա հիմա ներս կմտնի և սքանչելի, զվարճալի մի բան կանի։ Բայց Կոլյան տագնապել էր ու ներս չէր մտնում։
Վերջապես խփեց ժամը տասնմեկը, և նա հաստատորեն ու վերջնականապես որոշեց, որ եթե տասը րոպեից չվերադառնա «անիծյալ» Ագաֆյան, ինքը առանց նրան սպասելու կգնա տնից, իհարկե «ճստոներից» խոսք առնելով, որ իր գնալուց հետո չեն վախենալու, չարություն չեն անելու և լաց չեն լինելու վախից։ Այսպես մտածելով, նա հագավ իր մուշտակե օձիքով ձմեռային բամբակած վերարկուն, ուսից կախեց պայուսակը և, հակառակ մոր բազմիցս կրկնած խնդրանքին, որ «այսպիսի ցրտին» դուրս գալու ժամանակ միշտ կրկնակոշիկներ հագնի, պարզապես արհամարհանքով նայեց դրանց, երբ անցնում էր նախասենյակով, և միայն կոշիկները հագած դուրս եկավ հարկաբաժնից։ Պերեզվոնը, հագնված տեսնելով նրան, սկսեց ավելի ուժեղ դմդմբացնել պոչը հատակին, ամբողջ մարմնով ջղաձգվելով, և նույնիսկ աղիողորմ մի կաղկանձ արձակեց, բայց Կոլյան, տեսնելով իր շան այդպիսի բուռն ձգտումը, որոշեց, որ դա կարգապահության խախտում է, և թեկուզ մի րոպե ևս, բայց դեռ ստիպեց նրան մնալ նստարանի տակ և հետո միայն, երբ արդեն բացել էր միջանցքի դուռը, հանկարծ սուլեց։ Շունը խենթի նման վեր թոավ թռավ ու սկսեց նրա առաջ ցատկռտել ցատկոտել հրճվանքից։ Անցնելով միջանցքը, Կոլյան մյուս դուռը բացեց ու նայեց «ճստոներին»։ Երկուսն էլ առաջվա պես նստել էին փոքրիկ սեղանի առաջ, բայց արդեն չէին կարդում, այլ տաք-տաք վիճում էին մի բանի մասին։ Այս երեխաները հաճախ իրար հետ վիճում էին կյանքի խռովիչ հարցերի շուրջ, և Նաստյան, մեծը լինելով, միշտ հաղթում էր. իսկ Կոստյան եթե համաձայն չլիներ նրա հետ՝ գրեթե միշտ դիմում էր Կոլյա Կրասոտկինին, և վերջինս ինչ որ ասեր՝ այդ էլ մնում էր որպես բացարձակ վճիռ երկու կողմերի համար։ Այս անգամ «ճստոների» վեճը մի քիչ հետաքրքրեց Կրասոտկինին, և նա դռան մեջ կանգ առավ լսելու։ Երեխաները տեսան, որ նա լսում է, և ավելի մեծ եռանդով շարունակեցին հակաճառել իրար։
— Երբեք էլ, երբեք էլ չեմ հավատա,— լեզվին էր տալիս նաստյան,— չեմ հավատա, որ մամիկները փոքրիկ երեխաներին բանջարանոցում են գտնում, կաղամբների մեջ։ Հիմա ձմեռ է. ոչ մի կաղամբ էլ չկա, և մամիկը չէր կարող Կատերինային աղջիկ բերել։
— Ասեք Պերեզվոնին՝ թող մեռա՜ծ ձևացնի,— խնդրեց Կոստյան։
— Է՜հ, ինչ անես, Պերեզվոնին էլ պիտի դիմենք ուզած-չուզած։ Իսի՛, Պերեզվոն։— Եվ Կոլյան սկսեց հրամայել շանը, շունն էլ սկսեց կատարել իր բոլոր իմացած հնարքները։ Փրչոտ շուն էր, մի տեսակ գորշ ու բաց մանիշակագույն, թակի բակի սովորական շան մեծությամբ։ Աջ աչքը կույր էր, իսկ ձախ ականջը չգիտես ինչու ճեղքված էր։ Վնգստում ու ցատկոտում էր նա, կանգնում էր ետևի թաթերի վրա, քայլում էր այդպես, պառկում էր մեջքի վրա և չորս թաթերը վեր ցցած մնում անշարժ, մեռածի նման։ Այս վերջինը կատարելու ժամանակ դուռը բացվեց ու շեմին երևաց տիկին Կրասոտկինայի սպասուհին՝ քառասնամյա, գեր, ծաղկատար դեմքով Ագաֆյան, որ շուկայից էր վերադարձել ու գնած մթերքներով լեցուն մի տոպրակ ուներ ձեռքին։ Նա կանգ առավ և, տոպրակը ձախ ձեռքում ուղիղ բռնած, սկսեց նայել շանը։ Կոլյան, հակառակ որ անհամբեր սպասում էր Ագաֆյային, չընդհատեց «ներկայացումը», մի որոշ ժամանակ Պերեզվոնին պահեց մեռած վիճակում, հետո վերջապես սուլեց, շունը վեր թռավ և սկսեց ցատկել ուրախությունից, որ կատարել էր իր պարտականությունը։
— Այ քեզ շո՜ւն,— ասաց Ագաֆյան խրատական շեշտով։
— Հա՛, պզուկ։ Քե՞զ ինչ, որ ուշացա։ Եթե ուշացել եմ, ուրեմն էդպես էր պետք,— մրթմրթաց Ագաֆյան, որ սկսել էր վառարանով զբաղվել. նրա ձայնի մեջ բոլորովին էլ դժգոհություն կամ բարկություն չկար, այլ ընդհակառակը, շատ գոհ էր, կարծես ուրախանում էր, որ առիթ էր գտել մի փոքր գզվռտվելու իր դեռատի ու կենսուրախ տիրոջ հետ։
— Լսի՛ր, թեթևամիտ պառավ,— սկսեց Կրասոտկինը, վեր կենալով բազմոցից,— կարո՞ղ ես դու ինձ երդվել ամեն ինչով, որ սուրբ է այս աշխարհում, և դեռ դրանից էլ ավելի մի բանով երդվել, որ ուշի֊ւլշով ուշի֊ուշով հսկելու ես ճստոներին իմ բացակայության ժամանակ։ Ես գնում եմ։
— Իսկ ինչի՞ քեզ երդվեմ որ,— ծիծաղեց Ագաֆյան,— առանց այն էլ կնայեմ երեխեքին։
=== III։ Դպրոցականը ===
Բայց Կոլյան արդեն չէր լսում։ Վերջապես կարող էր գնալ։ Դուրս գալով դարպասից, շուրջը նայեց, վեր քաշեց ուսերը, «Սառնամանի՜ք է» ասաց, ուղիղ գնաց փողոցով և հետո դարձավ աջ նրբանցքը, որ շուկայի հրապարակն էր տանում։ Դեռ հրապարակ չհասած, նախավերջին տան դարպասի առաջ կանգ առավ, գրպանից մի սուլիչ հանեց և սուլեց ամբողջ ուժով, ասես պայմանական նշան էր տալիս։ Հազիվ մեկ րոպե ստիպված եղավ սպասել, հանկարծ դարպասի դռնակից դուրս թռավ կարմիր այտերով, մոտ տասնմեկ տարեկան մի տղա, որ նույնպես ձմեռային վերարկու էր հագել, կոկիկ, նույնիսկ պճնագեղ մի վերարկու։ Սմուրովն էր, նախապատրաստական դասարանի մի տղա (այնինչ Կոլյա Կրասոտկինն արդեն երկու դասարան բարձր էր նրանից). բարեկեցիկ մի պաշտոնյայի որդին էր նա, և ծնողները կարծես թույլ չէին տալիս ընկերություն անել Կրասոտկինի հետ, որ կապը կտրած չար տղայի համբավ ուներ, այնպես որ Սմուրովը, պարզ է, գողտուկ էր ճողոպրել հիմա տնից։ Այս Սմուրովը, եթե ընթերցողը չի մոռացել, մեկն էր այն տղաներից, որ երկու ամիս առաջ քար էին նետում Իլյուշայի վրա, և նա էր, որ այն ժամանակ Իլյոլշայի Իլյուշայի մասին պատմել էր Ալյոշա Կարամազովին։
— Մի ամբողջ ժամ ձեզ եմ սպասում, Կրասոտկին,— ասաց Սմուրովը վճռական արտահայտությամբ, և տղաները քայլեցին դեպի հրապարակ։
— Իսկ ինչպե՞ս կ ինքը՝ Իլյուշան։
— Ա՜խ, վատ է վիճակը, վատ։ Կարծում եմ՝ թոքախտ է։ Ուշքը լրիվ տեղն է միայն թե այնպես արագ֊արագ է շնչում, վատ է շնչում, վատ։ Անցյալ օրը խնդրեց, որ մի քիչ ման ածեն իրեն, կոշիկները հագցնեն, փորձեց քայլել, բայց չէր կարողանում ոտքի վրա մնալ։ «Ախ հայրիկ,— ասաց,— քեզ ասել եմ, որ վատ են իմ կոշիկները, այս հին կոշիկները, առաջ էլ դժվար էի քայլում սրանցով»։ Կարծում կր՝ էր՝ կոշիկներից է, որ չի կարողանում ոտքի վրա մնալ, բայց պարզապես թուլությունից էր։ Մի շաբաթ էլ չի ապրի։ Հերցենշտուբեն գալիս նայում է։ Հիմա նորից հարուստ են նրանք, շատ փող ունեն։
— Խաբեբաներ են։
— Բայց Իլյուշան ինչպե՜ս կուրախանա, երբ քեզ տեսնի։ Նրա մտքովն էլ չի անցնում, որ դու կգնաս մոտը։ Ինչո՞ւ, ինչո՞ւ այսքան երկար ժամանակ չէիր ուզում գնալ,— հանկարծ սրտանց բացականչեց Սմուրովը։
— Դա ի՛մ գործն է, սիրելի տղաս, ոչ թե քոնը։ Ես իմ կամքով եմ գնում, որովհետև այդպես եմ ուզում, իսկ ձեզ բոլորիդ Ալեքսեյ Կարամազովը քաշ տվեց այնտեղ. դե ուրեմն տարբեբոլթյուն տարբերություն կա։ Եվ որտեղի՞ց գիտես, գուցե բոլորովին էլ հաշտվելու չեմ գնում։ Հիմա՛ր խոսք։
— Ոչ, ոչ, Կարամազովը չէր, բոլորովին նա չէր։ Մերոնք հենց ինքները սկսեցին գնալ, սկզբում իհարկե Կարամազովի հետ։ Եվ ոչ մի այդպիսի բան էլ չեղավ, ոչ մի հիմարություն։ Նախ մեկը գնաց, հետո մյուսը։ Հայրը սոսկալի ուրախացավ, որ գնացինք։ Գիտե՞ս, նա պարզապես կխելագարվի, եթե մահանա Իլյուշան։ Նա տեսնում է, որ Իլյուշան կմեռնի։ Բայց ինչքա՜ն ուրախ էր, որ մենք եկանք ու հաշտվեցինք Իլյուշայի հետ։ Իլյուշան քո մասին հարցրեց, հետո էլ ոչինչ չասաց։ Հենց հարցնում է ու լռում։ Իսկ հայրը կա՛մ կխելագարվի, կամ էլ կկախի իրեն։ Առաջ էլ նա խելագարի պես էր պահում իրեն, չէ՞։ Գիտե՞ս, նա ազնիվ մարդ է, և այն ժամանակ սխալ բան եղավ։ Ամբողջ այդ հայրասպանն է մեղավոր՝ ծեծեց նրան այն ժամանակ։
— Բայց համենայն դեպս Կարամազովը հանելուկ է ինձ համար։ Կարող էի վաղուց ծանոթանալ հետը, բայց որոշ դեպքերում ես սիրում եմ հպարտ լինել։ Եվ մեկ էլ նրա մասին մի որոշ կարծիք եմ կազմել և դեռ պետք է ստուգեմ իմ կարծիքը, պարզեմ։
Կոլյան լռեց՝ լուրջ դեմք ընդունելով։ Սմուրովն էլ լուռ մնաց։ Սմուրովն անշուշտ պաշտում էր Կոլյա Կրասոտկինին և չէր էլ համարձակվում մտածել, թե ինքը կարող է նրա հավասարը լինել։ Իսկ հիմա սաստիկ հետաքրքրվել էր, որովհետև Կոլյան ասաց, թե ինքը «իր կամքով» է գնում. ուրեմն անպայման մի հանելուկ կա այստեղ, եթե Կոլյան որոշել է հիմա՛ գնալ, հենց այսօր։ Նրանք անցնում էին շուկայի հրապարակով, ուր գյուղերից եկած բազմաթիվ սայլեր կային ու տեսակ-տե-սակ տեսակ կենդանի թռչուններ։ Քաղաքի մանրավաճառ կանալքկանայք, տաղավարներում կանգնած, օղաբլիթ, կարի թել և այլ իրեր էին ծախում։ Այդպիսի կիրակնօրյա շուկաները մեր քաղաքում միամտորեն կոչվում են տոնավաճառներ, և այդպիսի տոնավաճառները հաճախ են լինում տարվա մեջ։ Պերեզվոնը վազվզում էր ամենակայտառ տրամադրությամբ, անընդհատ շեղվելով աջ կամ ձախ՝ մի որևէ տեղ մի որևէ բան հոտոտելոլ։ հոտոտելու։ Երբ ուրիշ շների էր հանդիպում, արտակարգ կտղանքով հոտվտում էր նրանց հետ, ըստ շնական բոլոր կանոնների։
— Ես սիրում եմ դիտել կյանքի ճշմարտությունը, Սմուրով,— ասաց հանկարծ Կոլյան։— Նկատե՞լ ես, թե ինչպես շները հանդիպում ու հոտվտում են իրար։ Բնության ընդհանուր մի օրենք կա նրանց արածի մեջ։
— Չէ։ Հենց այնպես ասացի։
— Հհլա Հլա տե՜ս։ Ոնց որ դպրոցական ես, հա՞։
— Հա, դպրոցական։
— Միայն թե մի՛ նեղացնիր նրանց, խնդրում եմ, թե չէ նորից պատմություն կստացվի, ինչպես այն սագի դեպքը եղավ։
— Ինչ է, վախենու/մ վախենու՞մ ես։
— Մի՛ ծիծաղիր, Կոլյա, իսկապես որ վախենում եմ։ Հայրս սոսկալի կբարկանա։ Ինձ խստիվ արգելված է քեզ հետ ման գալ։
— Ճանաչո՞ւմ ես,— հեգնորեն հարցրեց նա։
— Ես քեղ քեզ գիտե՜մ։ Ես քեզ գիտե՜մ,— հիմարի պես իրենն էր պնդում քաղքենին։
— Ավելի լավ քե՛զ համար։ Դե՛հ, ժամանակ չունեմ, մնաս բարով։
— Բայց ինչի՞ էր հարցնում, է՜, ինչի՞ էր հարցնում, ասեք ինձ, աստվա՜ծ սիրեք,— բացականչում էր նա արդեն համարյա հուսահատված։— «Սաբանեևին գիտե՞ս»։ Սատանան գիտի, թե էդ ով է էդ Սաբանեևը։
— Անհասկացող մարդ ես, հա՜։ Ասում են քեզ՝ ոչ թե Սաբանեև, Չիժվ Չիժով է, Ալեքսեյ Իվանովիչ Չիժով, հասկացա՞ր ով է,— ազդու շեշտով գոռաց կանանցից մեկը։
— Ի՞նչ Չիժով։ Ո՞վ է Չիժովը։ Դե ասա՛, եթե գիտես։
— Այդ ի՞նչ Սաբանեև էր,— հարցրեց նա Կոլյային, նախազգալով պատասխանը։
— Շա՞տ գիտեմ ինչ Սաբանեե Սաբանեև է։ Հիմա նրանք մինչև իրիկուն կգոռգոռան։ Ես սիրում նմ եմ թափ տալ հիմարներին՝ հասարակության բոլոր խավերում։ Ահա մի դմբո էլ է կանգնել, ահա այս գյուղացին, տես։ Ասում են՝ «Չկա ավելի հիմար բան, քան հիմար ֆրանսիացին», բայց նկատի ունեցիր, որ ռուսի դեմքն էլ մատնում է ինքն իրեն։ Դե ա՜յ, սրա դեմքին չի՞ գրված, որ հիմարի մեկն է, ահա այս գյուղացու դեմքին, հը/։հը՞։
— Հանգիստ թող նրան, Կոլյա, անցնենք գնանք։
Կլոր ու հիմարավուն դեմքով, ալեխառն մորաքով հաղթանդամ գյուղացին, որ երևի խմել էր արդեն և դանդաղ անցնում գնում էր, գլուխը բարձրացրեց և նայեց տղային։
— Դե լավ, բարի օր, եթե հանա՞ք հանաք չես անում,— պատասխանեց նա անշտապ։
— Իսկ եթե հանա՞ք եմ անում,— ծիծաղեց Կոլյան։
— Ի՜նչ եք ասում։ Ընդունեցեք, որ բժշկությունը ստոր բան է, Կարամազով,— բացականչեց Կոլյան եռանդագին։
— Իմն է։ Պերհզվոն։Պերեզվոն։
— Եվ ո՞չ թե Ժուչկա,— Ալյոշան ցավագին նայեց Կոլյայի աչքերի մեջ։— Այնպես էլ կորավ-գնա՞ց Ժուչկան։
— Ախ ափսո՜ս,— բացականչեց Ալյոշան հուզված,— ափսո՜ս, որ ես առաջ չգիտեի ձեր այդ հարաբերությունները նրա հետ, թե չէ ինքս վաղուց կգայի ձեզ մոտ և կխնդրեի, որ ինձ հետ միասին այցելեք նրան։ Կհավատա՞ք, հիվանդ պառկած, ջերմության մեջ, նա ձեր մասին էր զառանցում։ Ես չգիտեի էլ, թե որքա՜ն թանկ եք նրա համար։ Եվ մի՞թե, մի՞թե իսկապես չգտաք այդ Ժուչկային։ Հայրը և բոլոր տղաները փնտրել են ամբողջ քաղաքում։ Կհավատա՞ք, այդպես հիվանդ, լաց լինելով, նա իմ ներկայությամբ արդեն երեք անգամ ասաց հորը. «Ժուչկային սպանեցի այն ժամանակ, դրա համար էլ հիվանդ եմ հիմա, հայրիկ, աստված ինձ պատժեց»։ Անկարելի է այդ բանը հանել նրա մտքից։ Եվ եթե գտնվե՜ր հիմա այդ Ժուչկան, բերեին ու ցույց տային, որ չի մեռել, կենդանի է, ուրախությունը կարծես թե կյանք կտար նրան։ Բոլորս էլ ձեզ վրա էինք հույս դրել։
— Մի բան էլ ասացեք ինձ, Կարամազով. ի՞նչ մարդ է նրա այդ հայրը։ Ճանաչում եմ նրան, բայց ի՞նչ մարդ է ձեր կարծիքով՝ խեղկատա՞կ, միմո՞ս։
— Օհ ո՜չ, մարդիկ կան, որ խոր զգացումներ ունեն, բայց ճնշված են մի տեսակ։ Այդպիսիների խեղկատակությունը զայրալից հեգնանքի նման մի բան է այն մարդկանց դեմ, որոնց երեսին չեն համարձակվում ճշմարտությունը ասել, որովհետև երկար ժամանակ ստորացուցիչ երկչոտությամբ են նայել նրանց։ Հավատացեք, Կրասոտկին, այդպիսի խեղկատակությունը երբեմն չափազանց ողբերգական է։ Նրա համար ամե՜ն ինչ, ամբո՜ղչ ամբո՜ղջ աշխարհը հիմա Իլյուշայի մեջ է կենտրոնացել, և եթե մեռնի Իլյուշան, նա կա՛մ կխելագարվի վշտից, կամ էլ վերջ կտա իր կյանքին։ Երբ հիմա նայում եմ նրան, գրեթե համոզվում եմ, որ այդպես է։
— Հասկանում եմ ձեզ, Կարամազով, տեսնում եմ, որ դուք ճանաչում եք մարդկային հոգին,— ավելացրեց Կոլյան խելամտորեն։
— Եվ երբ այս շունը տեսա ձեզ մոտ, ուղղակի մտածեցի, որ հենց այդ Ժուչկային եք բերել։
— Սպասեցեք, Կարամազով, գուցե և գտնենք նրան, իսկ այս մեկը Պերեզվոնն է։ Հիմա ես սրան ներս կթողնեմ, և գուցե սա ավելի ուրախացնի Իլյոլշային, քան այդ գամփռի ձագը։ Սպասեցեք, Կարամազով, հիմա մի որոշ բան կիմանաք։ Բայց աստվա՜ծ իմ, ինչո՞ւ եմ ձեզ պահում այստեղ,— բացականչեց Կոլյան հանկարծակի մղումով։ — մղումով։— Միայն սերթուկով կանգնել եք այս ցրտին, իսկ ես երկար֊բարակ պատմություններ եմ անում։ Տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք ինչ եսասեր եմ։ Օ՜, մենք բոլորս էլ եսասեր ենք, Կարամազով։
— Մի՛ անհանգստանաք. ճիշտ է՝ ցուրտ է, բայց ես մրսկան չեմ։ Գնանք համենայն դեպս։ Ի միջի այլոց, ի՞նչ է ձեր անունը։ Գիտեմ, որ Կոլյա է, բայց լրի՞վ անունը։
— Տասներեք տարեկա՞ն եք,— հարցրեց Ալյոշան։
— Այսինքն տասնչորս, երկու շաբաթից տասնչորս եմ լինելու, շատ քիչ է մնում։ Նախօրոք խոստովանեմ ձեզ իմ թուլությունը, Կարամազով, սա արդեն հենց այնպես եմ ասում ձեզ, առաջին ծանոթության համար, որպեսզի միանգամից տեսնեք իմ ամբողջ բնավորոլթյոմւըբնավորությունը. ատում եմ, երբ հարցնում էն իմ տարիքը, և դեռ ատելն էլ քիչ է... և վերջապես... իմ մասին, օրինակ, մի զրպարտություն են տարածել, թե անցյալ շաբաթ նախապատրաստական երեխաների հետ ավազակ եմ խաղացել։ Ճիշտ է, խաղացել եմ, բայց ուղղակի զրպարտություն է, երբ ասում են, թե ես ինձ համար եմ խաղացել, իմ սեփական հաճույքի համար։ Հիմքեր ունեմ կարծելու, որ ձեզ էլ հասել է լուրը, բայց ես ոչ թե ինձ համար էի խաղում, այլ երեխաների համար, որովհետև նրանք ոչինչ չէին կարողանում հնարել առանց ինձ։ Ահա, միշտ էլ մի որևէ հիմարություն են տարածում մեր քաղաքում։ Բամբասանքների քաղաք է, հավատացնում եմ ձեզ։
— Թեկուզ և ձեր հաճույքի համար խաղայիք, ի՞նչ կա որ։
=== V։ Իլյուշայի անկողնի մոտ ===
Մեզ արդեն ծանոթ սենյակում, ուր բնակվում էր պաշտոնաթող փոխկապիտան Սնեգիրյովի ընտանիքը, այդ րոպեին շատ մարդ էր հավաքվել և նեղվածք էր, տոթ։ Այս անգամ մի քանի տղա նստել էին Իլյոլշայի Իլյուշայի մոտ, ու թեև բոլորն էլ, Սմուրովի նման, պատրաստ էին ժխտելու, որ Ալյոշան էր նրանց բերել այստեղ ու հաշտեցրել Իլյուշայի հետ, բայց իրոք այդպես էր։ Այս պարագային նրա ի գործ դրած ամբողջ ճարտարությունն այն էր, որ տղաներին մեկ առ մեկ բերել էր Իլյուշայի մոտ, առանց «հորթային քնքշությունների», կարծես բոլորովին պատահականորեն, և ոչ թե դիտմամբ։ Իսկ դա մեծապես թեթևացրել էր Իլյուշայի տառապանքը։ Նա շատ էր հուզվել, տեսնելով այդ տղաների, իր նախկին թշնամիների, համարյա քնքշալի բարեկամությունն ու կարեկցանքը իր նկատմամբ։ Միայն Կրասոտկինն էր բացակայում, և դա ծանր քարի պես նստել էր նրա սրտին։ Եթե Իլյուշայի դառն հիշողությունների մեջ կար մի բան, որ ամենից ավելի դառն էր, դա հենց Կրասոտկինի՝ իր նախկին միակ բարեկամի և պաշտպանի վրա դանակով հարձակվելու դեպքն էր։ Այդպես էր մտածում նաև Սմուրովը, այդ խելացի մանչուկը, որ առաջինն էր եկել հաշտվելու Իլյուշայի հետ։ Բայց երբ Սմուրովը հեռվից-հեռու ակնարկելով հասկացրեց Կրասոտկինին, թե Ալյոշան ուզում է նրա մոտ գալ «մի գործով», Կրասոտկինն իսկույն կարճ կտրեց ու փակեց ճանապարհը, Սմուրովին հանձնարարելով անմիջապես հայտնել «Կարամազովին», թե ինքը ավելի լավ գիտե ինչպես պետք է վարվի, ոչ ոքից խորհուրդ չի խնդրում, և եթե գնա էլ հիվանդի մոտ՝ ի՛նքը գիտե, թե երբ պետք է գնա, որովհետև «իր հաշիվը» ունի։ Դա այս կիրակի օրից երկու շաբաթ առաջ էր։ Ահա թե ինչու Ալյոշան անձամբ չէր գնացել նրա մոտ, հակառակ իր մտադրության։ Բայց և այնպես, սպասելով հանդերձ, նա մի անգամ ևս Սմուրովին ուղարկեց Կրասոտկինի մոտ, հետո մի երրորդ անգամ էլ։ Սակայն Կրասոտկինը նորից ու նորից մերժեց՝ արդեն կտրականապես ու խիստ անհամբեր պատասխանելով, որ եթե Ալյոշան անձամբ գա իրեն տանելու, հենց դրա համար էլ ինքը երբեք չի գնա Իլյուշայի մոտ, և որ այլևս թող չցավացնեն իր գլուխը։ Մինչև վերջին օրն էլ դեռ Սմուրովը չգիտեր, որ Կոլյան որոշել է հենց այդ առավոտ գնալ Իլյուշային տեսնելու, և միայն նախորդ երեկո, Սմուրովից բաժանվելիս, Կոլյան հանկարծ կտրուկ ասաց նրան, որ հաջորդ առավոտ տանը մնա և սպասի իրեն, որովհետև նրա հետ միասին գնալու է Սնեգիրյովների մոտ, բայց և զգուշացրեց, որ չհամարձակվի որևէ մեկին հայտնել իր գնալու մասին, որովհետև ուզում է անակնկալ անել։ Սմուրովը հնազանդվեց։ Իսկ նրա այն հույսը, թե Կոլյան կորած Ժուչկային էլ կբերի իր հետ, հիմնված էր այն հարևանցի խոսքի վրա, որ Կրասոտկինը ասել էր մի անգամ. «Էշեր են բոլորն էլ, որ չեն կարողանում գտնել շանը, եթե անշուշտ չի մեռել կենդանին»։ Իսկ երբ Սմուրովը, հարմար առիթը գտնելով, երկչոտ մի ակնարկ էր արել շան վերաբերյալ իր ենթադրածի մասին, Կրասոտկինը հանկարծ սոսկալի զայրացել էր. «Ինչ է, ես է՞շ եմ, որ ուրիշի շանը փնտրեմ ամբողջ քաղաքով մեկ, երբ ես իմ Պերեզվոնն ունեմ։ Եվ ինչպե՞ս կարելի է հուսալ, որ ասեղ կուլ տված շունը կենդանի մնա։ Հորթային քնքշություններ են, ուրիշ ոչինչ»։
Իսկ Իլյուշան, արդեն երկու շաբաթ է, համարյա չէր ելնում իր անկողնից, պառկել էր անկյունը՝ սրբապատկերների տակ։ Դպրոց չէր գնում հենց այն օրից, երբ հանդիպեց Ալյոշային և նրա մատը կծեց։ Ի դեպ, նույն օրն էլ հիվանդացել էր, թեև դրանից հետո դեռ մի ամիս կարողանում էր մեկ֊մեկ վերկենալ ու մի կերպ քայլել սենյակում և միջանցքում։ Բայց ի վերջո այնքան էր տկարացել, որ առանց հոր օգնության չէր էլ կարողանում շարժվել։ Հայրը դողում էր նրա վրա, նույնիսկ բոլորովին չէր խմում այլևս, համարյա խելագարվել էր այն վախից, թե կմեռնի իր մանչուկը, և հաճախ, մանավանդ Իլյուշային սենյակում թևանցուկ ման ածելուց և նորից անկողին պառկեցնելուց հետո, հանկարծ վազում էր միջանցքի մի մութ անկյունը, ճակատը հենում պատին և սկսում հեկեկալ մի տեսակ աղիողորմ, սասանվող լացով, զսպելով ձայնը, որպեսզի իր հեկեկանքը չհասնի Իլյուշայի ականջին։
Բայց երբ սենյակ էր վերադառնում, սովորաբար սկսում էր մի որևէ բանով զվարճացնել ու մխիթարել իր սիրելի մանչուկին, հեքիաթներ էր պատմում, ծիծաղաշարժ անեկդոտներ, և կամ իր հանդիպած զանազան ծիծաղելի մարդկանց տնազն էր անում, նույնիսկ կապկում էր կենդանիներին, ցույց տալով, թե ինչ ծիծաղելի ձևով են նրանք ոռնում կամ գոռում։ Բայց Իլյուշան բնավ չէր սիրում, երբ հայրը ծռմռվում ու խեղկատակություն էր անում այդպես։ Տղան թեև աշխատում էր ցույց չտալ, թե իր համար տհաճ է դա, սակայն ցավ ի սիրտ գիտակցում էր, որ հայրը նվաստացած մարդ է հասարակության մեջ, շարունակ հիշում էր «ճիլոպը» և այն «սոսկալի օրը», հիշում անդիմադրելիորեն։ Նինոչկան, Իլյուշայի անդամալույծ ու հեզահամբույր քույրիկը, նույնպես չէր սիրում հոր խեղկատակությունները (իսկ Վարվառա Նիկոլաևնան վաղուց արդեն Պետերրուրգ էր գնացել դասընթացների հետևելու), բայց տկարամիտ մայրիկը շատ էր զվարճանում և ամբողջ սրտով ծիծաղում էր, երբ ամուսինն սկսում էր որևէ բան ցուցադրել կամ ծիծաղելի շարժուձևեր անել։ Եվ միայն դրանով կարելի էր մխիթարել մայրիկին, իսկ մնացյալ ժամերին նա շարունակ փնթփնթում էր ու տրտնջում, թե հիմա բոլորն այլևս մոռացել են իրեն, թե իրեն ոչ ոք չի հարգում, թե բոլորը վիրավորում են և այլն, և այլն։ Բայց վերջին մի քանի օրվա ընթացքում նա էլ մի տեսակ լրիվ փոխվել էր հանկարծ։ Սկսել էր հաճախ նայել անկյունը՝ Իլյուշային, և մտածմունքի մեջ ընկնել։ Շատ ավելի լռակյաց էր դարձել, հանդարտվել էր, և եթե նույնիսկ սկսում էր լաց լինել, ապա ձայն չէր հանում, որպեսզի չլսեն։ Փոխկապիտանը դառն տարակուսանքով նկատեց այդ փոփոխությունը նրա մեջ։ Տղաների այցելություններն սկզբում դուր չէին գալիս մայրիկին և պարզապես բարկացնում էին նրան, բայց հետո երեխաների ուրախ պոռչտուքն ու պատմությունները սկսեցին նրան էլ զվարճություն պատճառել և ի վերջո այնքան դուր եկան, որ եթե տղաները վերջ տային այցելություններին, նա սոսկալի պիտի տխրեր։ Երբ երեխաները մի որևէ բան էին պատմում կամ սկսում էին խաղալ, նա ծիծաղում էր և ծափ տալիս։ Ոմանց իր մոտ էր կանչում և համբուրում էր։ Հատկապես սիրել էր Սմուրովին։
Իսկ գալով փոխկապիտանին, հենց սկզբից էլ, երբ իր բնակարանում հայտնվեցին երեխաները, որոնք գալիս էին Իլյուշային զվարճացնելու, նրա սիրտը լցվեց հրճվագին ուրախությամբ և նույնիսկ այն հույսով, որ Իլյուշան այլևս չի տխրի և գուցե այդ պատճառով էլ ավելի շուտ կառողջանա։ Հակառակ Իլյուշայի համար իր զգացած վախին, մինչև վերջերս նա ոչ մի րոպե չէր տարակուսել, որ մանչուկը կառողջանա հանկարծ։ Հիացական մեծարանքով էր դիմավորում փոքրիկ հյուրերին, նրանց շուրջջն շուրջն էր պտտվում, ծառայություններ մատուցում, պատրաստ էր իր ուսերի վրա ման ածել նրանց, և նույնիսկ իրոք սկսել էր այդպես ման ածել, բայց Իլյուշային դուր չեկան այդ խաղերը և վերջ գտան։ Նրանց համար սկսեց քաղցրեղեններ, մեղրաբլիթ, կաղին գնել, թեյ էր հյուրասիրում, ինքն էլ կարագ էր քսում հացի շերտերի վրա։ Պետք է նշել, որ ամբողջ այդ ժամանակ նա միշտ էլ փող ուներ։ Կատերինա Իվանովնայից երկու հարյուր ռուբլին ընդունել էր ճիշտ այնպես, ինչպես գուշակել էր Ալյոշան։ Իսկ հետո Կատերինա Իվանովնան, ավելի մանրամասն իմանալով նրանց պայմանների և Իլյուշայի հիվանդության մասին, անձամբ այցելել էր նրանց բնակարանը, ծանոթացել ամբողջ ընտանիքի հետ և նույնիսկ կարողացել էր հմայել տկարամիտ մայրիկին։ Այդ օրից նրա ձեռքը միշտ էլ բաց էր եղել, իսկ փոխկապիտանը, ահաբեկված այն մտքից, թե իր մանչուկը կարող է մեռնել, մոռացել էր իր նախկին պատվախնդրությունը և խոնարհաբար ընդունում էր նպաստը։ Ամբողջ այդ ժամանակ դոկտոր Հերցենշտուբեն, Կատերինա Իվանովնայի հրավերով, երկու օրը մեկ ճշտապահորեն գալիս էր հիվանդի մոտ, բայց նրա այցելությոլնները քիչ էին օգուտ տալիս, և նա տղայի փորը դեղերով էր լցնում։ Բայց այդ օրը, այսինքն այդ կիրակի առավոտ, մի նոր բժիշկ էին սպասում փոխկապիտանի բնակարանում, Մոսկվայից եկած և Մոսկվայում նշանավոր դեմք համարվող մի բժիշկ։ Կատերինա Իվանովնան հատկապես հրավիրել էր նրան Մոսկվայից ահագին մի գումար ծախսելով՝ ոչ թե Իլյուշայի համար, այլ մի ուրիշ նպատակի, որի մասին կխոսենք իր տեղում։ Բայց քանի որ եկել էր բժիշկը, Կատերինա Իվանովնան խնդրեց, որ նա այցելի նաև Իլյուշային, և այդ մասին նախօրոք հայտնեց փոխկապիտանին։
Սակայն փոխկապիտանը ոչ մի կերպ չէր նախազգում, թե այդ օրը գալու է նաև Կոլյա Կրասոտկինը, թեև վաղուց էր ցանկանում, որ վերչապես վերջապես գա այդ տղան, որի համար այնքան տանջվում էր իր Իլյուշան։ Այն վայրկյանին, երբ Կրասոտկինը դուռը բացեց ու երևաց սենյակում, փոխկապիտանը և բոլոր տղաները հավաքվել էին հիվանդի անկողնի մոտ և նայում էին հենց նոր բերված գամփռի ձագին, որ դեռ երեկ էր ծնվել, թեև փոխկապիտանը մի շաբաթ առաջ էր պատվիրել այն, որպեսզի զվարճացնի և մխիթարի Իլյուշային, որ շարունակ տխրում էր, հիշելով կորած և իհարկե արդեն մեռած Ժուչկային։ Բայց Իլյուշան, որ արդեն երեք օր առաջ լսել էր ու գիտեր, թե իրեն մի շնիկ են նվիրելու, և ոչ թե հասարակ շնիկ, այլ իսկական գամփռի ձագ (մի բան, որ սոսկալի կարևոր էր անշուշտ), հիմա թեև նրբանկատ մի զգացումից մղվելով ցույց էր տալիս, թե ուրախ է նվերի համար, բայց բոլորն էլ, և՛ հայրը, և՛ տղաները, պարզ տեսնում էին, որ նոր շնիկը Իլյուշայի փոքրիկ սրտում գուցե ավելի սաստկորեն բորբոքում էր իր տանջած դժբախտ Ժուչկայի հիշատակը։ Շնիկը պառկել ու շարժկտում էր Իլյուշայի կողքին, և տղան, ցավագին ժպտալով, շոյում էր նրան իր բարալիկ, դժգույն, հյուծված ձեռքով, նույնիսկ երևում էր, որ շնիկը նրան դուր է եկել, բայց... չկա՜ր համենայն դեպս Ժուչկան, այս շնիկը համենայն դեպս Ժուչկան չէր։ իսկ ա՜յ եթե այս շնիկի հետ նաև Ժուչկան լիներ հիմա, կատարյա՜լ երջանկություն կլիներ։
— Կրասո՜տկինը,— գոչեց հանկարծ տղաներից մեկը, որ ամենից առաջ էր տեսել ներս մտած Կոլյային։ Ակնհայտ մի իրարանցում եղավ. տղաները ետ քաշվեցին ու կանգնեցին անկողնի մեկ և մյուս կողմը, այնպես որ Իլյուշան երևաց ոտից գլուխ։ Փոխկապիտանը շեշտակի սլացավ Կոլյային ընդառաջ։
— Համեցե՜ք, համեցե՛ք... թանկագի՜ն հյուր,— սկսեց բլբլալ նա։— Իլյոլշկա, պարոն Կրասոտկինն է եկել քեզ այցելության...
Բայց Կրասոտկինը, շտապ սեղմելով նրա ձեռքը, վայրկենապես ցույց տվեց, որ ինքը չափազանց լավ գիտե նաև բարեկիրթ հասարակության կանոնները։ Իսկույն ևեթ և ամենից առաջ դարձավ փոխկապիտանի տիկնոջը, որ նստել էր իր բազկաթոռին (հենց այդ րոպեին էլ կինը, սոսկալի դժգոհ, տրտնջում էր, թե տղաները կանգնել են Իլյուշայի անկողնի առաջ և չեն թողնում, որ ինքն էլ նայի նոր շնիկին), և չափազանց քաղաքավարի ողջունեց նրան՝ ոտքերը քստքստացնելով ու գլուխ տայովտալով, հետո դարձավ Նինային և նրան էլ, որպես օրիորդի, նույն ձևով ողջունեց։ Այդ բարեկիրթ վարմունքը արտակարգորեն հաճելի տպավորություն գործեց հիվանդ տիկնոջ վրա։
— Ա՜յ իսկույն երևում է լավ կրթված երիտասարդը,— ասաց նա բարձր ձայնով ու ձեռքերը տարածելով։— Թե չէ մեր էն մյուս հյուրերն ի՞նչ՝ մեկը մյուսի վրա նստած գալիս մտնում են։
— Հա-ա֊ա՜,— պատասխանեց Իլյուշան երկարուն, հևասպառ մի շշունջով։
— Քիթը սև է, ուրեմն կատաղի շուն կլինի, կապելու շուն ,— նկատեց Կոլյան լուրջ ու աներկմիտ, կարծես ամբողջ խնդիրը հենց շնիկն էր ու նրա սև քիթը։ Բայց իրողությունն այն էր, որ նա դեռ ամբողջ ուժով ճիգ էր անում հաղթահարել իր զգացումը, որպեսզի լաց լինի «երեխայի նման», և չէր կարողանում հաղթահարել տակավին։— Երբ մեծանա, հարկավոր կլինի շղթայով կապել, հաստատ գիտեմ։
— Հսկա՜ շուն է լինելու,— բացականչեց տղաներից մեկը։
— Դե սպասե՜ք, սպասե՜ք,— ջանում էր բոլորից բարձր գոռալ Կրասոտկինը,— պատմեմ, թե ինչպես եղավ, ա՜յդ է խնդիրը, այդ է խնդիրը, ուրիշ բան չէ։ Լսո՞ւմ եք, գտա նրան, մեր տուն տարա, հենց իսկույն պահեցի, տանը պահեցի, կողպած, և ոչ մեկին ցույց չէի տալիս, մինչև հենց այսօր։ Միայն Սմուրովը իմացավ երկու շաբաթ առաջ, բայց նրան համոզեցի, որ սրա անունը Պերեզվոն է, և նա գլխի չընկավ. իսկ ես այդ միջոցին ինչե՜ր ասես չսովորեցրի Ժուչկային, հիմա կտեսնեք, կտեսնեք, թե ինչե՜ր գիտի։ Ամեն ինչ սովորեցրի, որ մի լավ վարժեցրած, կարգին շուն բերեմ քեզ համար, բիձուկ, և ասեմ՝ տե՛ս, բիձուկ, ի՜նչ է դարձել հիմա քո Ժուչկան։ Բայց մի որևէ մսի կտոր չունե՞ք, հիմա ձեզ մի այնպիսի բան ցույց կտա, որ կմեռնեք ծիծաղից։ Մի կտոր միս, դե մի փոքրիկ կտոր, չունե՞ք, ինչ է։
Փոխկապիտանը դուրս վազեց, անցավ միջանցքը և մտավ տանտիրոջ խոհանոցը, ուր իրենք էլ իրենց ճաշն էին պատրաստում։ Իսկ Կոլյան, չկորցնելու համար թանկագին ժամանակը, սաստիկ շտապելով, «Մեռի՛ր» գոռաց Պերեզվոնին։ Եվ շունը հանկարծ գլորվեց, պառկեց մեջքի վրա և անշարժացավ՝ չորս թաթերը վեր ցցած։ Տղաները ծիծաղում էին, Իլյուշան նայում էր նույն տառապագին ժպիտով, բայց ամենից ավելի «մայրիկին» էր, որ դուր եկավ Պերեզվոնի մեռնելը։ Նա քահ-քահ ծիծաղեց ու սկսեց մա տները մատները չրթացնելով կանչել շանը.
— Պերեզվո՜ն, Պերեզվո՜ն։
— Ոչ մի դեպքում չի վեր կենա, ո՜չ մի դեպքում,— բացականչեց Կոլյան հաղթականորեն ու արդարացի հպարտությամբ,— թեկուզ ամբողջ աշխարհը գոռա։ Իսկ ա՜յ եթե ես կանչեմ, մի վայրկյանում վեր կթռնի։ Իսի՛, Պերեզվոն։
Շունը վեր թռավ ու սկսեց ցատկռտելցատկոտել, ուրախությունից վնգստալով։ Փոխկապիտանը ներս վազեց՝ մի կտոր խաշած միս ձեռքին։
— Տաք չէ՞,— շտապ ու գործնական շեշտով հարցրեց Կոլյան, վերցնելով մսի կտորը,— չէ, տաք չէ։ Շները տաք բան չեն սիրում։ Դե ուրեմն նայեցեք բոլորդ էլ, նայի՛ր, Իլյուշա, դե նայիր, բիձուկ, նայի՜ր, ինչո՞ւ չես նայում։ Բերել եմ շանը, իսկ նա չի՜ էլ նայում։
— Չէ, քավ լիցի, սիրով լսում եմ ձեզ,— պատասխանեց Ալյոշան շատ անկեղծ արտահայտությամբ, և կասկածամիտ Կոլյան իսկույն քաջալերվեց։
— Իմ տեսությունը պարզ ու հստակ է, Կարամազով,— անմիջապես նա սկսեց շատախոսել նորից, ուրախացած։— Ես հավատում եմ ժողովրդին և միշտ պատրաստ եմ իրավունք տալու նրան, բայց առանց երբեք շփացնելու, դա sine qua(անհրաժեշտ պայման, լատ.) է... Հա՜, սագի մասին էի ասում։ Դարձա ուրեմն այդ հիմարին ու պատասխանեցի. «Այ, մտածում եմ, թե արդյոք սա՞գը ինչի մասին է մ տածում»։ մտածում»։ Նայեց ինձ կատարյալ հիմարի պես։ «Ինչի՞ մասին է մտածում սագը»,— ասաց։ «Ահա տեսնո՞ւմ ես,— ասացի,— այնտեղ վարսակով լիքը , սայլ է կանգնել։ Պարկից վարսակ է թափվում, և սագն էլ վիզը երկարել է հենց անիվի տակ, կտցում է, տեսնո՞ւմ ես»։— «Շատ լավ էլ տեսնում եմ»,— ասաց։ «Դե այ ուրեմն,— ասացի,— եթե հիմա այդ սայլը մի քիչ առաջ շարժվի՝ անիվը կկտրի՞ սագի գլուխը, թե չէ»։— «Անպայման կկտրի»,— ասաց և մինչև ականջները ժպտաց, ուղղակի հալվեց հրճվանքից։ «Դե ուրեմն գնանք,— ասացի,— դե արի՛»։ — «Արի՜»,— ասաց անմիջապես։ Եվ շուտով էլ գլուխ բերեցինք գործը. նա հենց այնպես սուսուփուս կանգնեց սանձի մոտ, ես էլ կողքով կանգնեցի, որ սագին ուղղություն տամ։ Կառապանն էլ այդ րոպեին ուրիշ կողմ էր դարձել, խոսում էր մեկի հետ, այնպես որ ուղղություն տալու կարիք էլ չեղավ. սագը ինքնիրեն երկարեց վիզը սայլի տակ, որ վարսակը կտցի, հենց ուղղակի անիվի տակ։ Ես աչքով արեցի տղային, նա էլ սանձը քաշեց, և կրը՛խ՝ սագի վիզն ուղղակի կես եղավ։ Եվ մեկ էլ ահա, մեր բախտից, հենց նույն վայրկյանին գյուղացիները մեզ տեսան, ու միանգամից աղմուկը գցեցին. «Դիտմամբ արեցիր»։— «Չէ, դիտմամբ չարեցի»։— «Չէ՜, դիտմամբ արեցիր»։ Եվ սկսվե՜ց ղռվռոցը։ «Դատավորի մոտ տարեք, դատավորի՜»։ Ինձ էլ բռնեցին. «Դո՜ւ էլ այստեղ էիր ուրեմն, հա՞, օգնո՞ւմ էիր նրան, քեզ ամբողջ շուկան գիտի»։ Եվ իսկապես էլ, չգիտեմ ինչու, ամբողջ շուկան ինձ ճանաչում է,— ավելացրեց Կոլյան ինքնապարծորեն։— Գնացինք բոլորս էլ հաշտարար դատավորի մոտ, սագն էլ բերեցին։ Մեկ էլ տեսնեմ, այս իմ ախպեր տղան վախեցավ, լացը դրեց, ուղղակի կնկա նման լաց էր լինում։ Իսկ սագերի տերը գոռում էր՝ «Էս ձևով ինչքա՜ն ասես կարելի է սագ սպանել»։ Դե պարզ է, վկաներ կային։ Դատավորը մի վայրկյանում հաշիվը տեսավ. տղան թող մի ռուբլի տա սագի տիրոջը, սատկած սագն էլ թող ինքը վերցնի։ Եվ մեկ էլ թե՝ սրանից հետո այդպիսի կատակներ չանի երբեք։ Իսկ տղան անընդհատ ոռնում էր կնկա նման։ «Ես չեմ արել,— ասաց,— այ նա՛ ինձ բոթեց»։ Եվ ինձ է ցույց տալիս։ Ես լրիվ սառնասրտությամբ պատասխանեցի, որ բոլորովին էլ չեմ դրդել նրան, հիմնական գաղափարն եմ հայտնել պարզապես, ծրագրային մի բան եմ ասել։ Դատավոր Նեֆեդովը ժպտաց, բայց հենց անմիջապես էլ բարկացավ ինքն իր վրա, որ ժպտաց։ «Ես իսկույն ևեթ դպրոցի ղեկավարությանը գանգատ կներկայացնեմ ձեր դեմ,— ասաց,— որպեսզի սրանից հետո նստեք ու ձեր դասերը սովորեք, փոխանակ այդպիսի ծրագրային բաներով զբաղվելու»։ Ղեկավարությանը գանգատ չներկայացրեց իհարկե, կատակ էր անում, բայց լուրը իսկապես տարածվեց ու դասատուների ականջը հասավ. չէ՞ որ լեզուները երկար են մեզ մոտ, ականջնե՜րն էլ։ Հատկապես մեր «հին աշխարհ» Կոլբասնիկովը ձայնը բարձրացրեց, բայց Դարդանելովը նորից պաշտպանեց ինձ։ Կոլբասնիկովը հիմա բոլորիս դեմ չարացել է, կանաչ էշի պես։ Լսել ես, չէ՞, Իլյուշա, ամուսնացավ մարդը. հազար ռուբլի օժիտ առավ Միխայլովներից, իսկ հարսը մի մռո՜ւթ ունի՝ առաջին կարգի ու վերջին աստիճանի։ Երրորդ դասարանցիները իսկույն մի էպիգրամ գրեցին.<poem>
Դասարանն ամբողջ շշմել է լուրից՝<br />Կոլբասնիկովը փնթի առավ կողակից։</poem>
Եվ այլն, և այլն, շատ ծիծաղելի մի բան է, հետո կբերեմ քեզ։ Դարդանելովի մասին բան չեմ ասում. գիտուն մարդ է, ուղղակի գիտուն։ Այդպիսի մարդկանց հարգում եմ, և բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ ինձ պաշտպանեց։
— Բայց դու հաղթեցի՜ր նրան, երբ հարցրիր, թե ով է հիմնել Տրովադան,— վրա բերեց հանկարծ Սմուրովը, որ այդ րոպեին ուղղակի հպարտանում էր Կրասոտկինով։ Շատ էր նրան դուր եկել սագի պատմութլունր։պատմությունը։
— Հենց այնպես էլ հաղթեցի՞ք իսկապես,— շողոքորթ մի շեշտով ձայնակցեց փոխկապիտանը։— Այն հարցում, թե ո՞վ է հիմնել Տրովադան։ Լսել ենք, լսել ենք, որ հաղթել եք, այո։ Իլյուշկան հենց այն ժամանակ էլ պատմեց ինձ...
— Որպեսզի խոսես այնպիսի պատմական դեպքերի մասին, ինչպիսին է ազգության հիմնադրումը, պետք է նախ և առաջ հասկանաս, թե ինչ է նշանակում դա,— խրատեց նա խիստ ու հատու շեշտով։— Բայց ես կարևորության էլ չեմ տալիս այդ պառավական հեքիաթներին, և առհասարակ շատ էլ չեմ հարգում ընդհանուր պատմությունը,— ավելացրեք նա հանկարծ անփութորեն, արդեն դիմելով բոլորին։
— Ընդհանուր պատմոլթյո՞ւնըպատմությո՞ւնը,— հարցրեց հանկարծ փոխկապիտանը, կարծես մի տեսակ վախեցած։
— Այո, ընդհանուր պատմությունը։ Մարդկային մի շարք հիմարությունների ուսումնասիրումն է դա, ուրիշ ոչինչ։ Ես հարգում եմ միայն մաթեմատիկան և բնական գիտությունները,— փքվեց Կոլյան և աչքի տակով նայեց Ալյոշային. միայն նրա կարծիքից էր վախենում այստեղ։ Բայց Ալյոշան դեռ շարունակում էր լուռ մնալ և դեռ առաջվա նման լուրջ էր։ Եթե մի բան ասեր հիմա Ալյոշան, դրանով էլ կվերջանար ամեն ինչ, բայց Ալյոշան լուռ մնաց, իսկ «նրա լռությունը կարող էր արհամարհական լինել», և Կոլյան արդեն լրիվ բորբոքվեց։
— Այո, հայրիկ, այդպես է ասում, բայց ինքը մեր դպրոցում առաջինն է լատիներենից,— արձագանքեց Իլյուշան։
— Հետո՞ ինչ,— անհրաժեշտ համարեց պաշտպանվել Կոլյան, թեև գովեստն էլ շատ հաճելի էր նրան։— Լատիներենն անգիր եմ անում, որովհետև այդպես է պետք, որովհետև մորս խոստացել եմ ավարտել դպրոցը. և կարծում եմ՝ եթե մի բան հանձն առար, պետք է լավ անես։ Բայց հոգուս խորքում խորապես արհամարհում եմ դասական լեզուները և ամբողջ այդ սաորությունըստորությունը... համաձայն չե՞ք, Կարամազով։
— Բայց ինչո՞ւ «ստորություն»,— ժպտաց նորից Ալյոշան։
=== VI։ Կանխահասություն ===
— Ինչ եք կարծում, ի՞նչ կասի նրան բժիշկը,— շուտասելուկի նման հարցրեց Կոլյան։— Բայց ի՜նչ զզվելի մռութ է, չէ՞։ Տանե'լ Տանե՛լ չեմ կարող բժշկությունը։
— Իլյուշան կմեռնի։ Ինձ թվում է, որ արդեն կասկած չի կարող լինել,— տխուր պատասխանեց Ալյոշան։
— Նախ՝ ոչ թե տասներեք, այլ տասնչորս, երկու շաբաթից՝ տասնչորս,— ուղղակի բռնկվեց նա կարմրելով,— և հետո՝ բոլորովին չեմ հասկանում, ի՞նչ գործ ունի այստեղ իմ տարիքը։ Խնդիրն այն է, թե ինչ համոզմունքներ ունեմ, և ոչ թե քանի տարեկան եմ։ Այնպես չէ՞։
— Եբբ Երբ ավելի մեծանաք, ինքներդ կտեսնեք, թե տարիքը ինչ նշանակություն ունի համոզմունքների համար։ Ինձ թվաց, թե դրանք ձեր սեփական խոսքերը չեն,— համեստ ու հանգիստ պատասխանեց Ալյոշան, բայց Կոլյան տաք-տաք ընդհատեց նրան.
— Ներեցեք, դուք հնազանդություն ու միստիցիզմ եք ուզում։ Ընդունեցեք, որ քրիստոնեական հավատքը, օրինակ, ծառայել է միայն հարուստներին ու մեծավորներին՝ ստրկության մեջ պահելու համար ցածր դասակարգը, այնպես չէ՞։
— Ինչպե՞ս թե Օնեգինի հետ չգնաց։ Բայց ինչ է, դուք այդ բանն արդեն... հասկանո՞ւմ եք։
— Ներեցեք, երևի դուք ինձ փոքրիկ Սմուրովի տեղ եք դնում,— ջղայնորեն քմծիծաղեց Կոլյան։— Բայց խնդրեմ, մի՛ կարծեք, թե ես մի այնպիսի հեղափոխական եմ։ Շատ հաճախ՝ ես համաձայն չեմ լինում պարոն Ռակիտինի հետ։ Տատյանա ասացի, բայց բոլորովին էլ կողմնակից չեմ կանանց ազատագրմանը։ Ես ընդունում եմ, որ կինը ստորադաս էակ է և պետք է հնազանդի։ Les femmes tricottent(կանանց գործը հյուսելն է, ֆրանս.) ինչպես ասել է Նապոլեոնը,— չգիտես ինչու ժպտաց Կոլյան,— և գոնե այս հարցում կատարելապես բաժանում եմ այդ կարծեցյալ մեծ մարդու տեսակետը։ Ես էլ, օրինակ, գտնում եմ, որ հայրենիքից Ամերիկա փախչելը ստորություն է, ստորությունից էլ վատ՝ հիմարություն։ Ինչո՞ւ Ամերիկա գնալ, երբ մեր երկրում էլ կարելի է մեծ օգուտ բերել մարդկությանը։ Մանավանդ հիմա։ Բեղուն գործունեության ահագին ասպարեզ կա։ Հենց այդպես էլ պատասխանեցի։
— Ինչպե՞ս թե պատասխանեցիք։ Ո՞ւմ։ Ինչ է, որևէ մեկը ձեզ Ամերիկա՞ է հրավիրել արդեն։
— Խոստովանում եմ՝ ինձ դրդում էին, բայց ես մերժեցի։ Սա մեր մեջ իհարկե, Կարամազով, լսո՞ւմ եք, ոչ ոքի ոչ մի խոսք։ Միայն ձեզ եմ ասում։ Բոլորովին ցանկություն չունեմ Երրորդ բաժանմունքի ճանկն ընկնելու և դասեր առնելու Շղթայավոր կամուրջի մոտ։
<poem>
Դեռ կհիշե՜ս դու շենքն այնՇղթայավոր կամուրջի մոտ։<br /poem>Շղթայավոր կամոլրշի մոտ։
Հիշո՞ւմ եք։ Հոյակապ է։ Ինչո՞ւ եք ծիծաղում։ Չլինի՞ կարծում եք, որ փչում եմ այս բոլորը ձեր առաջ։ («Իսկ եթե հանկարծ իմանա՞, որ հորս պահարանում «Կոլոկոլի» այդ մի համարն է ընդամենը, և էլ ուրիշ ոչ մի այդպիսի բան չեմ կարդացել»,— մտածեց Կոլյան հարևանցիորեն, բայց սարսռալով)։
— Բայց մի՞թե իրոք այդքան կասկածամիտ եք։ Այս տարիքո՜ւմ։ Այո, երևակայեցեք, երբ քիչ առաջ դուք պատմում էիք սենյակում, ես էլ հենց ձեզ նայելով մտածեցի, որ երևի շատ կասկածամիտ պետք է լինեք։
— Ուրեմն այդպե՞ս մտածեցիք։ Բայց ի՜նչ սուր աչք ունեք, այ ասեմ ձեզ։ Գրազ կգամ, դա հենց այն պահին էր, երբ ես սագի մասին էի պատմում։ Հենց այդ պահին մտքովս անցավ, որ դուք ինձ խորապես արհամարհում եք, որովհետև ես շտապում եմ իմ քաջությունը ցուցադրել. և նույնիսկ ատեցի ձեզ դրա համար, սկսեցի հանկարծ հիմարություններ դուրս տալ։ Հետո էլ այստեղ, միջանցքում, երբ դեռ քիչ առաշ ասում էի՝ «Եթե շլիներ չլիներ աստված, պետք էր հնարել նրան», հանկարծ ինձ թվաց, թե չափից ավելի շտապում եմ իմ գիտելիքները ցուցադրել, մանավանդ որ գրքում եմ կարդացել այդ նախադասությունը։ Բայց երդվում եմ, սնափառությունից չէր, որ շտապում էի այդպես ցուցադրել ինքս ինձ. հենց այնպես, չգիտեմ ինչից էր, ուրախությունից էր, ուրախությունից, աստված վկա, ուրախությունից էր կարծես... Թեև շատ ամոթալի բան է, երբ մարդ ուրախությունից սկսում է բոլորի վզին փաթաթվել։ Գիտեմ։ Բայց հիմա արդեն համոզված եմ, որ դուք չեք արհամարհում ինձ և այդ բոլորը ինքս եմ երևակայել։ Օ՜ Կարամազով, ես խորապես դժբախտ եմ։ Երբեմն աստված գիտե թե ինչեր եմ երևակայում, որ իբր թե բոլորը ծիծաղում են ինձ վրա, ամբողջ աշխարհը ծիծաղում է, և այդ ժամանա՜կ. այդ ժամանակ պարզապես ուզում եմ ոչնչացնել աշխարհի ամբողջ կարգուսարքը։
— Եվ տանջում եք ձեր շրջապատին,— ժպտաց Ալյոշան։
— Այո, տանջում եմ շրջապատիս, հատկապես մորս։ Ասացեք ինձ, Կարամազով, շա՞տ ծիծաղելի եմ հիմա։
— է՜հ, մի՛ մտածեք դրա մասին, մի՛ մտածեք, բնա՜վ,— րացականչեց Ալյոշան։— Եվ ի՞նչ է նշանակում ծիծաղել։ Մարդ քի՞չ անգամ ծիծաղելի է լինում կամ թվում այդպես։ Եվ հետո՝ գրեթե բոլոր ընդունակ մարդիկ հիմա սոսկալի վախենում են ծիծաղելի լինելուց և դրանով էլ դժբախտ են։ Ինձ զարմացնում է միայն, որ դուք այսքա՜ն շուտ սկսել եք զգալ այդ բանը, թեև, ճիշտն ասած, ես վաղուց արդեն նկատում եմ դա, և ոչ միայն ձեր մեջ։ Հիմա նույնիսկ երեխաներն էլ սկսել են տառապել այդ ցավով։ Համարյա թե խելագարություն է դա։ Սատանան է այդ ինքնասիրության կերպարանքն ստացել և մտել ամբողջ սերնդի մեջ, այո, հենց սատանա՛ն,— ավելացրեց Ալյոշան ու բոլորովին չժպտաց, այնինչ Կոլյան, որ շեշտակի նայում էր նրան, հենց այդ վայրկյանին կարծեց, թե ժպիտ կտեսնի նրա դեմքին։— Դուք էլ նման եք բոլորին,— եզրակացրեց Ալյոշան,- — այսինքն շատ֊շատերին, միայն թե չպետք է լինեք այնպես, ինչպես բոլորն են, ա՛յս է խնդիրը։
— Նույնիսկ երբ բոլո՞րն են այդպես։
— Այո, նույնիսկ երբ բոլորն են այդպես։ Դո՛ւք միայն այդպես մի լինեք։ Եվ իրոք էլ դուք այնպես չեք, ինչպես բոլորը. ա՜յ հիմա չամաչեցիք և խոստովպնեցիք խոստովանեցիք այն, ինչ վատ է և նույնիսկ ծիծաղելի, չէ՞։ Իսկ մեր օրերում ո՞վ է խոստովանում այդ բանը։ Ոչ ոք։ Եվ նույնիսկ ինքնադատության կարիքն էլ չեն զգում այլևս։ Ուրեմն մի՛ լինեք այնպես, ինչպես բոլորն են. ու թեկուզ միակը մնաք, համենայն դեպս մի՛ նմանվեք բորրին։բոլորին։
— Հոյակա՜պ է։ Չեմ սխալվել ձեր նկատմամբ։ Դուք մխիթարելու շնորհն ունեք։ Օ՜, ինչպե՞ս էի ձգտում ծանոթանալ ձեզ հետ, Կարամազով, վաղուց, վաղու՜ց էի ուզում հանդիպել ձեզ։ Մի՞թե իսկապես դուք էլ մտածել եք իմ մասին։ Քիչ առաջ ասացիք, որ դուք էլ մտածել եք իմ մասին, չէ՞։
— Բայց այնուամենայնիվ, կյանքը պիտի օրհնեք ընդհանուր առմամբ։
— Շա՛տ ճիշտ է։ Ուռա՜։ Մարգարե եք դուք։ Օ՜, մենք կմտերմանանք, Կարամազով։ Գիտե՞ք, ինձ ամենից ավելի հիացնում է այն, որ դուք ինձ հետ բացարձակապես հավասարի նման եք վարվում։ Բայց մենք հավասար չենք , ո՜չ, հավասար չենք, դուք ավելի՛ բարձր եք։ Բայց կմտերմանանք։ Գիտե՞ք, ամբողջ մի ամիս ես ինքս ինձ ասում էի. «Կա՛մ միանգամից բարեկամներ կդառնանք հավիտյանս հավիտենից, կամ էլ հենց առաջին անգամից կբաժանվենք որպես թշնամիներ՝ ցմահ»։
— Եվ այդպես ասելով՝ անշուշտ սիրում էիք ինձ, չէ՞,— ուրախ ծիծաղեց Ալյոշան։
— Ո՞վ է սա-ա՜։ Ո՞վ է, ո՞վ,— հանկարծ սոսկալի բորբոքվեց բժիշկը։
— Դպրոցական է, դոկտոր, չարաճճի տղա է, ուշադրություն մի՛ դարձնեք,— ասաց Ալյոշան արագ-արագ, խոժոռվելով։ — Լոեցե՛քԼռեցե՛ք, Կոլյա,— գոռաց նա Կրասոտկինին։— Պետք չէ ուշադրություն դարձնել, դոկտոր,— կրկնեց նա արդեն մի քիչ անհամբեր։
— Ծեծ-ծե՛լ, ծեծ-ծե՛լ է պետք, ծեծ-ծե՜լ,— ոտքը հատակին խփեց բժիշկը, որ, չգիտես ինչու, չափից ավելի կատաղել էր։
Կրասոտկինը հանկարծ դուրս եկավ Իլյուշայի գրկից։
— Ցտեսություն, բիձոլկբիձուկ, մայրս ինձ սպասում է ճաշին,— ասաց նա արագ-արագ։— Ափսո՜ս, որ նախօրոք չասացի նրան։ Շատ կանհանգստանա... Բայց ճաշից հետո անմիջապես կգամ քեզ մոտ, ամբողջ օրը կմնամ, ամբողջ իրիկունը, և այնքա՜ն բաներ կպատմեմ քեզ, այնքա՜ն բաներ։ Եվ Պերեզվոնին էլ կբերեմ, իսկ հիմա հետս եմ տանում, որովհետև առանց ինձ կսկսի ոռնալ և կխանգարի քեզ։ Ցտեսությո՛ւն։
Եվ նա վազեց միջանցք։ Չէր ուզում լաց լինել, բայց և այնպես միջանցքում սկսեց լալ։ Այդ վիճակում էլ գտավ նրան Ալյոշան։