Changes

Տրիբունալ

Ավելացվել է 1794 բայտ, 05:07, 30 Սեպտեմբերի 2016
/* Տեսարան յոթերորդ */
Նախագահ։ Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատավճիռը կայացնելու համար։
 
 
==Տեսարան ութերորդ==
 
Բեմում հայտնվում է բարդը։ Կիթառն է լարում։ Ներս է վազում Լարիսան։
 
Լարիսա։ Ի՞նչ է այստեղ կատարվում։ Նորություններ կա՞ն։
 
Բարդ։ Կան։ Ես ավարտեցի երգս։
 
Լարիսա։ Շնորհավորում եմ։ Իսկ տրիբունա՞լը։
 
Բարդ։ Տրիբունալը․․․ Առանձնապես չեմ հետաքրքրվել։ Կարծես թե, դատավորը հեռացել է դատավճիռը գրելու համար։
 
Լարիսա։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կգրի։
 
Բարդ։ Սովորաբար, նա արտագրում է մեղադրողի գրածը։ Բայց այժմ նրա վրա այնպիսի ճնշում է գործադրվում․․․
 
Լարիսա։ Մի՞թե նա դրան սովոր չէ։
 
Բարդ։ Նա սովոր է։ Բայց սովոր է ճնշման միայն մեկ կողմից։ Իսկ այժմ մի կողմից վերադասն է, մյուսից՝ այս մարդիկ, որոնց անվանում են մարգինալներ կամ ժողովուրդ, երրորդ կողմն էլ՝ նրա խիղճն է։
 
Լարիսա։ Խի՞ղճը։ Դուք կարծում եք, նա խիղճ ունի՞։
 
Բարդ։ Դատելով այս տեքստից, կարծես ունի։
 
Լարիսա։ Ես երբեք չեմ տեսել խղճով դատավոր։
 
Բարդ։ Ես էլ։ Բայց երևի, այս պատմության հեղինակը իդեալիստ է, և ենթադրում է, որ մի ինչ֊որ առանձին վերցրած դատավոր կարող է ունենալ այդպիսի վաղուց գոյություն չունեցող հատկություն։
Ադմին, Վստահելի
1876
edits