Changes
/* Տեսարան ութերորդ */
Բարդ։ Ես էլ։ Բայց երևի, այս պատմության հեղինակը իդեալիստ է, և ենթադրում է, որ մի ինչ֊որ առանձին վերցրած դատավոր կարող է ունենալ այդպիսի վաղուց գոյություն չունեցող հատկություն։
==Տեսարան իններորդ==
Նախագահ (մենակ է։ Կարդում է իր ճառը։ Կարդում է առանց աչքերը հեռացնելու թղթից, անվստահ կամաց ձայնով և շուտասելուկի նման։ Որոշ բառեր կուլ է տալիս, մյուսները ընդհանրապես անհնարին է հասկանալ)։ Ռուսաստանի ֆեդերացիայի անունից տրատատատատա այսինչ տարվա այսինչ թվին հատուկ տրիբունալը մասնակցությամբ խագահ Մեշալկինի, ղադրող Գվոզդիլովի քարտուղար բուբուբու, մեղադրյալ պլեկովի պաշտպան Տյուբիկովի, քննելով պլեկովի գործը տատատա Լեոնիդովիչի, ամուսնացած, երկու երեխա, նախկինում չդատված, եզրակացրեց․ Տրատատատատատա պլեկով Լեոնիդ Լեոնիդովիչը, ամուսնացած, ունի, ներկայացավ րացքում, որտեղ տեղի էր ունենում հատուկ բունալի նիստը, իրեն հանդուգն էր պահում, էքստրեմիստական բնույթի մտքեր արտահայտում, հրապարակավ պրոպագանդում գողությունը, բռնությունն ու սպանությունը, սպառնում՝ հղում կատարելով Չեխովին։ Հարցաքննության կանչվելով, մերժեց գալ արդարադատության կայացման տեղը, չենթարկվեց նախագահի պահանջին, անվանելով այս նիստը դատարկ բան, աբսուրդ, հիմար բեմադրություն, սրիկայություն․․․ զառանցանք, ապուշություն։ Կալանավորման ժամանակ դիմադրություն ցույց տվեց, Գորելկինը ստացավ կյանքի հետ անհամատեղելի ։ Վերոհիշյալի հիման վրա դատարանը վճռեց Պոդոպլեկովին․․․ Այս ի՞նչ աղմուկ է։
Քարտուղար (մտնում է բեմ)։ Այդ աղմկում են Պոդոպլեկովի կողմնակիցները։
Նախագահ։ Շա՞տ են։
Քարտուղար։ Շատ չեն։ Հինգ֊տաս֊քսան հազար։ Խղճուկ մարգինալների մի խումբ։
Նախագահ (շարունակում է)․․․ Ճանաչել մեղավոր և պատժել ազատության սահմանափակումով ընդհանուր ռեժիմի գաղու․․․
Հեռախոս (զանգում է դժգոհ)։ Դզին֊դզին֊դզին։
Նախագահ։ Խի՜ստ է։
Հեռախոս (գոհունակությամբ)։ Բլյամ֊բլյամ։
Լուռ, որպես խղճի անձնավորում հայտնվում է Լարիսան։
Նախագահ։ Ընդհանուր ռեժիմի քրեակատարողական հիմնա․․․
Հեռախոս։ Դզին֊դզին֊դզին։
Լարիսան նախատինքով է նայում Նախագահին։
Նախագահ։ Ասա, քեզ ի՞նչ է պետք։ Պայմանական ժամկե՞տ տամ։
Հեռախոսը սպառնալից զրնգում է։
Լարիսան նայում է նախատինքով։
Նախագահը ժամանակ առ ժամանակ ձեռք է տալիս խոսափողին, բայց միանգամից, կարծես այրում է, ետ է քաշում ձեռքը։
Նախագահ (վճռականորեն շրջվում է մեջքով)։ Պոդոպլեկովին, մեղադրվող, նախկինում չդատված (գոռում է)․ անմեղ ճանաչել։
Լարիսան անհետանում է։
Հեռախոսը հիստերիկ զանգում է, դողում և թռչկոտում։
Նախագահ։ Եվ դատապարտել․․․
Հեռախոսը լռում է։
Լուռ հայտնվում են Սվետան ու Ժորիկը։
Նախագահ։ Անմեղ ճանաչել, անմեղ ճանաչել, անմեղ ճանաչել։
Սվետան ու Ժորիկը անհետանում են։
Հեռախոսը կատաղում է, զանգում, զնգում, թռչկոտում։
Նախագահ (գցում է հեռախոսը հատակին, ոտքերով խփում և կրկնում)։ Անմեղ ճանաչել, անմեղ ճանաչել, անմեղ։
Հեռախոսը զանգում է, բեմի ետևում ուժեղանում է աղմուկը։ Լսվում են ջարդված ապակու ձայներ։ Ինչ֊որ բոցեր։ Ներս է վազում Քարտուղարը։
Նախագահ։ Այդ ի՞նչ է կատարվում։
Քարտուղար։ Առանձնապես ոչինչ։ Սովորական ապստամբություն։
Նախագահ։ Անմի՞տ։
Քարտուղար։ Եվ անողոք։
Նախագահ։ Ինչպե՞ս է դա արտահայտվում։
Քարտուղար։ Ինչպես միշտ։ Ապստամբները շուռ են տալիս մեքենաները, ջարդում ցուցափեղկերը, ծեծում եկվորներին, կողոպտում խանութները։
Նախագահ։ Դա լավ է։ Նշանակում է մենք նրանց չենք հետաքրքրում։
Քարտուղար։ Վախենում եմ, որ նրանց հետաքրքրությունները շատ ընդարձակ են, որովհետև նրանք ման են գալիս Պոդոպլեկովի դիմանակարներով։
Նախագահ։ Որտե՞ղ է Մեղադրողը։
Քարտուղար։ Նա ու Պաշտպանը միացել են ապստամբներին և գլխավորել առաջին շարասյունը։ (Քարտուղարը վազում է դեպի ելք։)
Նախագահ։ Այդ ո՞ւր։
Քարտուղար։ Հուսով եմ դեռ կհասցնեմ։
Հայտնվում են ոստիկաններ Գորելկինը և Յուրչենկոն։
Նախգահ։ Ի՞նչ եք անում այստեղ։ Դուք ինձ այլևս պետք չեք։ Ձեր դերն ավարտված է։
Գորելկին։ Շատ ներողություն, բայց դուք կալանավորված եք։
Նախագահ։ Ե՞ս։ Կալանավորվա՞ծ։ Ինչի՞ հիման վրա։
Գորելկին։ Կալանավորման որոշման հիման վրա։
Բեմը մթնում է։
==Տեսարան տասներորդ==
Բարդ (դուրս է գալիս բեմ, երգում նվագակցելով կիթառով)։
<poem>
Հոսում է գետը, փայլում հատակը
Շրշում է խոտը։
Կայնքն անհանգիստ է,
Բայց խառնաշփոթը կարճ է։
Շուտով գետաբերանն է, իսկ հետո
Անխուսափելիության մեջ թափվելը։
Բայց նախքան անհետանալը,
Կթափվեմ սիրո ու քնքշանքի մեջ։
</poem>
(Նկատելով, որ բեմի վրա է, հանկարծակիի է գալիս։) Ներեցեք, այսպիսի սովորություն է կամ գոյության ձև։ Ինչ էլ որ պատահի, ես երգում եմ երգերս։ Տեղի ունեցավ այն, ինչ ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Դեռ երեկ իրադրությունը թվում էր այնքան անհուսալի կայուն, որ հնարավոր չէր պատկերացնել, թե ինչ֊որ բան է պատահել, ընդհանրապես կարող է պատահել։ Սակայն, պարոնայք, եթե ձեր սեփական մտահորիզոնը չի հերիքում, գոնե հասկացեք, որ պատմությունը ոչինչ և երբեք չի սովորեցնում և չի էլ փորձում սովորեցնել։ Պատմությունը շատ պատկերավոր ձեզ ցույց է տալիս, որ անդադար հոսում է, և նրա առջև ոչինչ չի կարող անկոտրում մնալ։ Անփոփոխ մոնոլիտները դառնում են փոշի, այն ինչ վերևում էր հայտնվում է ներքևում, հզոր տերերը դառնում են փրկություն փնտրող ու չգտնող՝ անօգնական ու խեղճ արարածներ։ Սակայն։ Մի րոպե։ (Լսվում են մոտեցող ավտոմեքենաների շչակների ձայները։) Օ՜, աստված, նորից այս ու֊ու֊ուն։ Ես հույս ունեի, որ էլ երբեք չեմ լսի այդ սարսափելի ձայները։ Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնց դաստիարակված մարդիկ անվանում են օպտիմիստներ, իսկ անդաստիարակները, ներեցեք՝ հիմարներ։ Ամեն անգամ երբ փոխվում են գլխավոր դերակատարները, ես հույս եմ ունենում, որ նրանք նման չեն լինի նախկիններին, բայց նրանք նորից խաղում են նույն բեմադրությունը, աննշան փոփոխված, հարմարեցված համապատասխան հանգամանքներին։
Եվ նորից կրկնվում է ներկայացման սկզբի պատկերը։ Բազմաթիվ մեքենաների շչակների ձայները ավելի ու ավելի բարձր են դառնում։ Լույսը բեմի վրա և դահլիճում հանգչում է։ Շչակների ձայնը խառնվում է մեքենաների անիվների շրշյունի հետ, մեծ արագությամբ սլացող մեքենաների աղմուկին։ Բեմով աջից ձախ անցնում են կապտա֊կարմրավուն թարթող լույսերը, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեքենաների շարանը հատում է բեմը։ Հանկարծ լույսերը հանգչում են, լռություն է տիրում։ Մի քանի վայրկյան դահլիճում ու բեմում կատարյալ լռություն ու մթություն է։ Հետո վառվում է լույսը, բեմի վրա է տրիբունալը նույն կազմով, բայց վանդակում նստած է Նախագահը, իսկ նախագահական բազկաթոռում՝ Պոդոպլեկովը, որը ուշադիր նայում է հանդիսականներին։
Պոդոպլեկով (դադարից հետո)։ Տրիբունալի շարունակությունը կլինի փակ։ Հատուկ թույլտվություն չունեցող հանդիսատեսներին, խնդրում եմ դուրս գալ դահլիճից։ Հանձնարարում եմ Գեներալ Գորելկինին հետևել կարգուկանոնին։
Վերջ