Changes

Տրիբունալ

2 bytes removed, 19:02, 5 Հոկտեմբերի 2016
/* Տեսարան իններորդ */
Լարիսան կանգնած է միանձնյա պիկետում պլակատով․պաստառով․
«Մեշալկինի զոհ»։
Լարիսա։ Կարծում եք, որ մենք բոլորս վախկո՞տ ենք։
Նախագահ։ Կամ անտարբեր, ինչն ավելի վատ է։ Չէ՞ որ քանի դեռ ձեր ամուսնուն չէին դատել, դուք պիկետների չէիք գնում, որովհետև դա ձեզ չէր վերաբերվում։ վերաբերում։ Իհարկե, տեսնում էիք հեռուստացույցով, ռադիոյով, ինտերնետում էիք կարդում, որ ինչ֊որ մեկին ինչ֊որ տեղ այնպես չեն դատել, ինչ֊որ մեկին ծեծել են ոստիկանությունում, ինչ֊որ մեկի մի ոմն տեղը շամպայնի շիշ կամ բահի փայտ են խոթել, և միգուցե ձեր հոգում ինչ֊որ բան շարժվում էր։ Բայց րոպե անց ամեն ինչ մոռանում էիք։ Որովհետև ունեք ձեր կյանքը, ձեր գործերը։ Պետք էր երեխաներին դպրոց և մանկապարտեզ ուղարկել, ամուսնուն աշխատանքից դիմավորել, տունը հավաքել, շորերը փոխել, համով բան պատրաստել, իսկ եթե մի ինչ֊որ տեղ որևէ մեկը ինչ֊որ մեկին բռնաբարում է, այդ ձեզ չեն բռնաբարում։ Իսկ եթե որևէ մեկը ինչ֊որ մեկին սպանում է, այդ ձեզ չեն սպանում։ Իսկ եթե ինչ֊որ տեղ որևէ մեկը ինչ֊որ մեկին․․․
Լարիսա։ Այո, դուք ճիշտ եք, այդպես է որ կա։ Բայց ես հասարակ կին եմ, ես շատ բան չգիտեի և չէի հասկանում։ Իսկ դուք այդպիսի բարձր պաշտոն եք զբաղեցնում․․․
Լարիսա։ Ինչո՞ւ։
Նախագահ։ Որովհետև անշնորհակալ արարածներ են։ Ես նրան կերակրում եմ, հագցնում։ Առնում եմ այն ամենը ինչ նա ուզում է։ Սկուտեր, հեծանիվ, լեռնային դահուկներ, կոմպյուտերհամակարգիչ, այպադայփադ, այֆոն, շվեյցարական ժամացույց, իսկ նա ասում է, որ ինձնից ամաչում է։
Լարիսա։ Հիանալի է, ապրի։
Ադմին, Վստահելի
1876
edits