Changes
/* Տեսարան տասնմեկերորդ */
Քահանա։ Սովորական՝ նշանակում է մեղավոր։ Իսկ մեղավոր մարդը կարո՞ղ է ուրիշ մեղավորին դատել։
Լարիսա։ Բայց մեղքը մեղքից տարբերվում է։ Ես միայն մի անգամ եմ ամուսնուս դավաճանել։ Այն էլ նրա ղեկավարի հետ։ Նրա աշխատանքային առաջնթացին առաջընթացին օգնելու համար։ Համաձայն եմ, դա մեղք է, բայց մեղք է հանուն բարու։ Իսկ այս դեպքում մարդ թատրոն է գալիս, նրան բռնում են, քարշ տալիս բեմ և առանց պատճառի դատում։ Կարո՞ղ եք դրան հավատալ։
Քահանա։ Իհարկե հավատում եմ։ Մեզ մոտ կարգն է այդպիսին, ում ասես կփակեն։
Լարիսա։ Բայց չէ՞ որ մարդուն նստացրել են, իսկ դուք Աստծո հետ կապ ունեք։
Քահանա։ Այո, ունեմ։ Բայց այդ կապը, հասկանում ես, այնպիսին չէ , ինչպիսին երկի ղեկավարների հետ։ Դա սկայպ սքայպ չի, հեռախոս չի, դա միստիկա է։
Լարիսա։ Լավ։ Բայց դուք այդ միստիկական կապով կարող եք նրան հայտնել, որ տեսեք, երկրագնդում խայտառակ բաներ են տեղի ունենում։ Երկու երեխայի հորը, չգիտես ինչու․․․
Լարիսա։ Իսկ եթե տեսնում է, ինչո՞ւ է թույլ տալիս։ Ինչո՞ւ այդ մեղադրողին, դատավորին չի պատժում։
Քահանա։ Կպատժի, այնպայման անպայման կպատժի, ինչպես ասում են, ոչինչ չի մոռանա։ Դժոխային տանջանքներով կպատժի։ Բայց նախքան այդ նա քեզ փորձություն է ուղարկում։
Լարիսա։ Ոչ թե նա է ուղարկում, այլ այդ սրիկաները՝ մեղադրողն ու դատավորը։
Քահանա։ Այդ սրիկաների միջոցով էլ ուղարկում է։ Լավ մարդկանց միջոցով այդպիսի բան չես ուղարկի, իսկ դրանց միջոցով՝ հենց այն է որ կա։ Ամուսնուդ բանտով փորձություն, որ տեսնի, կդիմանա թե ոչ, իսկ քո հավատարմությունը բաժանումով է փորձում։ Եթե նա դիմանա, մարդկանց համար հերոս կդառնա։ Իսկ եթե դու նրան սպասես, հավատարիմ մնաս, ղեկավարի հետ քո կատարած մեղքը կներվի, քեզ սուրբ կդարձնի, դրախտ կընկնես։ Դրախտը, ― ինչպես բացատրեմ, դրախտը՝ հավերժական երանություն է, քեզ հասկանալի լեզվով ասած, ասած՝ օրգազմ։
Քահանան շարունակում է ճանապարհը։ Լարիսան վազում է նրա ետևից։