Changes
/* Տեսարան իններորդ */
==Տեսարան իններորդ==
Նախագահ (մենակ է։ Կարդում է իր ճառը։ Կարդում է առանց աչքերը հեռացնելու թղթից, անվստահ կամաց ձայնով և շուտասելուկի նման։ Որոշ բառեր կուլ է տալիս, մյուսները ընդհանրապես անհնարին է հասկանալ)։ Ռուսաստանի ֆեդերացիայի անունից տրատատատատա այսինչ տարվա այսինչ թվին հատուկ տրիբունալը մասնակցությամբ խագահ Մեշալկինի, ղադրող Գվոզդիլովի քարտուղար բուբուբու, մեղադրյալ պլեկովի պաշտպան Տյուբիկովի, քննելով պլեկովի գործը տատատա Լեոնիդովիչի, ամուսնացած, երկու երեխա, նախկինում չդատված, եզրակացրեց․ Տրատատատատատա պլեկով Լեոնիդ Լեոնիդովիչը, ամուսնացած, ունի, ներկայացավ րացքում, որտեղ տեղի էր ունենում հատուկ բունալի նիստը, իրեն հանդուգն էր պահում, էքստրեմիստական բնույթի մտքեր արտահայտում, հրապարակավ պրոպագանդում գողությունը, բռնությունն ու սպանությունը, սպառնում՝ հղում կատարելով Չեխովին։ Հարցաքննության կանչվելով, մերժեց գալ արդարադատության կայացման տեղը, չենթարկվեց նախագահի պահանջին, անվանելով այս նիստը դատարկ բան, աբսուրդ, հիմար բեմադրություն, սրիկայություն․․․ զառանցանք, ապուշություն։ Կալանավորման ժամանակ դիմադրություն ցույց տվեց, Գորելկինը ստացավ կյանքի հետ անհամատեղելի ։ անհամատեղելի։ Վերոհիշյալի հիման վրա դատարանը վճռեց Պոդոպլեկովին․․․ Այս ի՞նչ աղմուկ է։
Քարտուղար (մտնում է բեմ)։ Այդ աղմկում են Պոդոպլեկովի կողմնակիցները։
Նախագահ։ Դա լավ է։ Նշանակում է մենք նրանց չենք հետաքրքրում։
Քարտուղար։ Վախենում եմ, որ նրանց հետաքրքրությունները շատ ընդարձակ են, որովհետև նրանք ման են գալիս Պոդոպլեկովի դիմանակարներով։դիմանկարներով։
Նախագահ։ Որտե՞ղ է Մեղադրողը։