Changes
/* Տեսարան յոթերորդ */
Լյուդմիլա։ Բայց մենք այսօր ոչ մի տեղ չենք գնում։
Նախագահ։ Կարծում ես, որ լավ տեսք պետք է ունենալ միայն մի որևիցե տեղ և ինչ֊որ մեկի համա՞ր։ Իսկ ամուսնուդ առաջ կարելի է ինչպես պատահի՞։
Լյուդմիլա։ Էլի՞ տրամադրություն չունես։
Նախագահ։ Իսկ ինչու պետք է ունենամ։ Ուրիշի ամուսնուն բանտ են նստեցնում, իսկ կինը պատրաստ է մի ողջ կյանք սպասել։ Ես քեզանից այդպիսի զոհաբերություն չեմ պահանջում և քո սիրո վրա այլևս հույս չեմ դնում, բայց հարգանքի վրա պնդում եմ։ Վերջ ի վերջո, եզի նման աշխատում եմ, զբաղեցնում եմ կարևոր պաշտոն, մեծ աշխատավարձ եմ ստանում ու էլի ինչ֊որ բան կողքից և այդ բոլորը ոչ թե ծախսում եմ Կուրշավելում, այլ տուն եմ բերում։ Եվ իմ սեփական տանը գոնե հարգանքի իրավունք ունեմ։
Լյուդմիլա։ Սանյա, ի՞նչ ես ասում, ինչպես թե, ինչու հանկարծ։ Ես քեզ հարգում եմ։ Արդեն տասնյոթ տարի է ինչ քեզ հարգում եմ։