Changes

Պետականության մարտահրավերները

57 933 bytes removed, 16:17, 13 Դեկտեմբերի 2016
/* Քաղաքական դաշտ I */
<b>Շրջակա միջավայր</b>
 
Ոմանք կարող են մոռացած լինել, որ 1988 թ․ փետրվարի զանգվածային շարժմանը նախորդել էին 1987 թ․ աշնանը Երևանի փողոցներում կայացած ավելի փոքր ցույցեր՝ ընդվզելու Երևանում ու նրա շուրջ գործարանների արտադրած աղտոտիչների դեմ։ Ամենամեծը մոտ 5000 մարդու մասնակցությամբ ցույցն էր, որը հետագա չափանիշներով տպավորիչ չէր, սակայն իր ժամանակին բավական նշանակալի երևույթ էր։
 
Կազմակերպիչները Հայաստանի թույլ կազմակերպված «Կանաչներն» էին։ Ցույցերը բարձրացրին ազգաբնակչության գիտակցությունն ու հետաքրքրասիրությունը, սակայն որևէ արդյունք չտվեցին։ Բացի հարցի ինքնին կարևորությունից, այն փաստը, որ կարող է զանգվածային ցույց տեղի ունենալ, արձանագրվեց քաղաքացիների մտքում։ Նախ և առաջ, այն նախադեպ ստեղծեց հետագա իրադարձությունների համար։ Այժմ ցույցերը օրակարգի հարց բարձրացնելու հնարավոր միջոց էին, և կառավարության ու կուսակցության կառույցից դուրս հնարավորություն կար ժողովրդին հուզող հարցեր արծարծելու։
 
Երկրորդ, Ղարաբաղյան Շարժումը մթագնեց շրջակա միջավայրի խնդիրը։ Վերջինս դարձավ այն բազմաթիվ հարցերից լոկ մեկը, որոնք փետրվարին հրապարակ հանեցին ժողովրդին ու նրա բոլոր դժգոհությունները։ Ահա այսպես, զանգվածային ցույցերը 1988֊ի փետրվարին Ղարաբաղը Հայաստանին միավորելու պահանջից շատ արագ 1988֊ի մայիսին վերածվեցին ազգային վերածննդի համապարփակ օրակարգի։
 
Շրջակա միջավայրի հարցը, դեռևս չսպառված, տնտեսության փլուզումից հետո դարձավ երկրորդական։ Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանն (1990-1995) ուներ Կանաչներից մեկ անդամ, որն այնուհետև չվերընտրվեց Ազգային ժողովում։
 
 
<b>Լեռնային Ղարաբաղը եւ Դարաբաղյան Շարժումը</b>
 
Ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և Ղարաբաղում։ Ինչպե՞ս կարելի է ղեկավարների ու կուսակցությունների կողմից վիճարկվող տարբեր հավաստումների մեջ որոշել, թե որն է օգտակար Հայաստանի ու Ղարաբաղի համար։ Իրադրությունն ունի՞ արդյոք իր տրամաբանությունը։ Որևէ միջոց կա՞ զատորոշելու, թե ինչն է կարևոր ու ի՛նչն է երկրորդական այն այն ամենի մեջ, ինչ կարդում ենք թերթերում ու ինտերնետում, ինչ լսում ենք այն այցելուներից, որոնք վստահեցնում են, թե ծանոթ են «ներքին խոհանոցին»։
 
Պրոբլեմի մի մասը տեղեկատվության աղբյուրների մեջ է։ Հայաստանի և Սփյուռքի հայկական մամուլը, քիչ բացառություններով, կա՛մ քաղաքականապես նախապաշարված է, կա՛մ չունի մասնագիտաբար գործելու համար անհրաժեշտ կարողություններ ու հետաքրքրություն, հաճախ՝ երկուսն էլ միաժամանակ։ Հայկական թերթերի մեծ մասին պակասում է իրենց հաղորդելիքը ստուգելու և վերստուգելու դրվածքը, փաստը բամբասանքից, տեղեկությունը կարծիքից ու կարծիքը վերլուծությունից տարանջատելու բարեխղճությունը։
 
Արևմտյան աղբյուրների պարագայում խնդիրն այլ է։ Արևմտյան, մասնավորապես ամերիկյան նորությունների թողարկումները գերադասում են սենսացիոն, կոնֆլիկտային և արյունալի նյութեր․ իրենց նյութը տպված տեսնելու համար լրագրողները հաճախ ստիպված են նման շունչ հաղորդել իրենց գրվածքին։ Զեկուցելով իրենց համար փոքր կարևորություն ներկայացնող երկրների մասին՝ լրագրողները փորձում են ամենից առաջ հետևել իրենց կառավարությունների կամ ընկերությունների պաշտոնական դիրքորոշմանը։
 
Այստեղ նույնպես կան բացառություններ, սակայն մեծ մասամբ արևմտյան լրագրողները տառապում են «մի ակնթարթում փորձագետ» դառնալու մասնագիտական բարդույթով։ Հարձակվում են երկրի վրա, որևէ բանի ու ամեն քայլի մասին կատարում են ոչ միայն քաղաքական, այլ նաև պատմական ու բարոյախոսական դատողություններ՝ սկսած երկրի Սահմանադրությունից, որը նրանց մեծ մասը ժամանակ չի ունեցել կարդալու, վերջացրած ընտրական օրենքներով, որոնք կարդալու նեղությունն իրենց չեն պատճառել։ Մեծ թերթերից մեկում Թուրքիայի մասին գրող մի լրագրող, նրա պատմության մասին բազմաթիվ սյունակներով լեցուն երկարաձիգ մի հոդվածում հայերին խորհուրդ էր տալիս մոռանալ անցյալը։ Լրագրողները սիրում են կրկնել իրենք իրենց և ուրիշներին։ Ղարաբաղյան հակամարտության տասը տարիների ընթացքում հակամարտության կողմերը խոհեմաբար կարողացել են զերծ մնալ հակամարտության մեջ կրոնական հարցերի ընդգրկումից։ Սակայն նորություններ հաղորդող հոդվածների մեծ մասը այն ներկայացնում է իբրև «հիմնականում քրիստոնյա Հայաստանի և առավելապես մահմեդական Ադրբեջանի» միջև հակամարտություն։
 
Խնդրական է նաև այն, թե ինչպես են Հայաստանից դուրս բնակվող ընթերցողներն ստանում ու մարսում նորությունները։ Երբ նորություններ կարդալու հիմնական նպատակը սեփական կանխակալ կարծիքի հաստատումն է, երբ ընթերցողի ինքնասահմանումը դեր է կատարում լուրերի ընկալման մեջ, նվազ հավանական է, որ ընթերցողը քննադատական դատողություն անի այդ լուրերի աղբյուրի, կարևորության և նպատակադրման առնչությամբ։
 
 
<i>Խաղաղ, սակայն անավարտ հեղափոխություն</i>
 
Այնուամենայնիվ, կարելի է ընդհանուր գծերով ներկայացնել ներկայիս Հայաստանի քաղաքական մշակույթի և պատմության ծավալումը։ Խորհրդային հանրապետությունից անցումը անկախության խաղաղ էր ու հանդարտ։ Սա մնում էր կարևոր և պատշաճ գնահատման արժանի մի փաստ, որի համար երախտիքի տուրք պետք է մատուցվի Ղարաբաղ Կոմիտեին ու այդ ժամանակվա Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարներին։ Երկիրը խուսափեց ներքին ընդհարումներից կամ վատթար զարգացումներից։ Չնայած բռնությամբ փոփոխությունների հասնելու որոշ փորձերի, հաղթեց կայունությունը։ Դրա համար երախտիքի տուրք պետք է մատուցվի ժողովրդին, սակայն նաև Հայոց համազգային շարժմանը՝ Ղարաբաղ Կոմիտեի իրավահաջորդ կազմակերպությանը և Հայաստանի առաջին Նախագահին։
 
Վհուկների որս նույնպես չկատարվեց, փորձ չարվեց վրեժ լուծել անցյալի չարաշահումների համար կամ պատժել նախկին ղեկավարներին այն իրավիճակի համար, որ գոյություն ուներ ՀՀՇ֊ն 1990֊ին կոմունիստներից վերցրեց իշխանությունը։ Ճիշտ հակառակը․ նախկին այդ ղեկավարները, որոնք կամեցան աջակցել նոր պետությանը, պաշտոններ ստացան նոր վարչակազմում, արդյունաբերության մեջ և գիտության ոլորտում։
 
Սակայն և չկատարվեց նախկին ռեժիմի քննադատությունը, չարվեց տնտեսության, քաղաքական մշակույթի, բարոյականության և հասարակության մտածելակերպի վրա խորհրդային կարգերի թողած հետևանքների գնահատականը։ Մտավորական դասակարգը զլացավ քննելու այն կեղծ արժեքները, որոնցով առաջ էին քաշվում մտավորականները, գրողներն ու արվեստագետները, ինչպես նաև՝ իրենց ներկայացրած արժեքների ազդեցությունը հասարակության հոգևոր ու մշակութային կացության վրա։ Արդյունաբերության ղեկավարները չքննադատեցին ֆինանսական սնանկությունը, կառավարման ձախողությունները, ենթակառուցվածքների քայքայվածությունը, հաստոցների բարոյական մաշվածությունը, որոնք դժվարացնելու էին տնտեսության վերականգնումը։ Բժիշկները զլացան մերկացնել հնացած ու աղետալի առողջապահական համակարգն ու բուժական գործունեությունը՝ սկսած մանկածնությունից մինչև մտավոր հիվանդների բուժման ստալինյան կարգերից մնացած մեթոդները։ Կրթական համակարգի պատասխանատուները զլացան քննադատել կրթական մի համակարգ, որը հնացած էր և գաղութարարական՝ իր մտածողությամբ, ստալինյան՝ իր մանկավարժությամբ և՝ միջուկից փտած։
 
Փոխարենը մի ժամանակ արտոնյալ վերնախավն այժմ փորձում է իր դիրքերը փրկել՝ անցյալի և իր սեփական ձախողումները քողարկելով։ Նրանք ընդդիմանում էին փոփոխությունների բոլոր փորձերին և ձայնակցում «մտավորականների» ճարտասանությանը, որը պախարակում էր նոր վարչակազմին ու նրա ձեռնարկումները, կարծես թե դա լիովին նոր երկիր էր, և 1990֊ին ամեն ինչ սկսվել էր դատարկ տեղից։ Նրանք ցանկանում էին բոլորին համոզել, որ անկախությունն ու նոր վարչակազմն են պատասխանատու ամեն բանի՝ շրջափակումների ու բարտերային տնտեսության, աղքատության ու պոռնկության, կոռուպցիայի ու հանցագործության համար։ Այժմ Ռ․ Կոչարյանի վարչակազմում կոչեր են հնչում 1990-1997 թթ․ վարչակազմի անդամներին դատական պատասխանատվության ենթարկելու մասին, սակայն երբեք նման կոչեր չհնչեցին նրանց կապակցությամբ, ովքեր ղեկավարել էին երկիրը 1921֊ից մինչև 1990֊ը և այն հասցրել քաղաքական, տնտեսական ու բարոյական սնանկության։
 
 
Նորմալ առողջ հասարակություն դառնալու համար Հայաստանը կարիք ուներ արմատական փոփոխությունների ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլ նաև կրթական, իրավական, առողջապահական և սոցիալական ապահովության համակարգում։ Հիմնարկությունների, չինովնիկության, մասնագիտական խմբերի և արտոնյալ վերնախավի կողմից փոփոխության հանդեպ դիմակայությունը դարձավ նոր և արժանապատիվ հասարակություն ստեղծելու հարցում Հայաստանի անկարողության պատճառների կարևոր մի մասը։ Քաղաքական կուսակցությունները համակիրներ ապահովելու համար փոփոխության համար դիմակայությունը վերածեցին քաղաքական օրակարգի, իսկ «ազգային գաղափարախոսությունը» հարմարավետ քող էր ապահովում հետադեմ քաղաքականության համար։
 
 
<i>Քաղաքականությունը և կուսակցությունները</i>
 
 
Հայաստանի քաղաքացիները հիմնավոր, գրեթե բնազդային անվստահություն են տածում քաղաքական կուսակցությունների, բոլո՛ր կուսակցությունների հանդեպ։ Քաղաքացիների մեծամասնությունը որևէ կուսակցության չի պատկանում և չի առնչվում որևէ կուսակցության հետ։ Այդ անվստահությունն սկսվել է խորհրդային ժամանակաշրջանում Կումունիստական կուսակցության հետ ունեցած փորձառությունից։ Նոր կուսակցությունները ժողովրդին իրենց կարծիքը փոխելու առանձնապես շատ առիթ չտվեցին՝ մասամբ անիրատես ակնկալությունների պատճառով, մասամբ էլ նոր կուսակցությունների ու դրանց ղեկավարների վարքի ու բարքի հանդեպ քաղաքացիների տածած հակակրանքի հետևանքով։
 
Հայերը նաև ոչ֊միանաշնակ վերաբերմունք ունեն մամուլի և նորությունների այլ աղբյուրների նկատմամբ։ Բանավոր փոխանցված տեղեկությունը՝ բամբասանքը, որ անշուշտ նվազ արժանահավատ է, քան մամուլը, միջին քաղաքացու համար շատ ավելի վստահելի է։ Դրանով հանդերձ, հայերը մնում են նորությունների ու մեկնաբանությունների մոլի ընթերցողներ և ունկնդիրներ։ Նրանք հաճախ դրանց նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեն, սակայն ուզում են հավատալ։ Սիրում են բողոքել, սակայն նրանց բողոքը միշտ չէ, որ իրենց քվեի հիմքն է կազմում։
 
Թեկնածուների միջև նախապատվությունը արտացոլում է ոչ միայն հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումներին, այլ նաև նրանց վարքագծին տված նախապատվությունը, և միշտ չէ, որ կարող է նշանակել համակրանք նաև թեկնածուի կուսակցության նկատմամբ։ Ինչպես մի դիտորդ նշեց, հայերը նաև իմունիտետ ունեն քարոզչության հանդեպ։ Խորհրդային շրջանում խոսքի չարաշահումը նրանց մեջ անվստահություն է ներշնչել այն ղեկավարների հանդեպ, որոնք չափազանց շատ են խոսում, չափազանց շատ են պահանջում և չափազանց շատ խոստանում։
 
 
Քաղաքական կուսակցությունները դեռևս անհրաժեշտ են համարվում ժողովրդավարության համար։ Սակայն նույնիսկ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում, թերևս հատկապե՛ս զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում քաղաքական կուսակցություններն այլևս չունեն միևնույն զորությունը, որ սովոր էին վայելել տասնիններորդ դարում կամ քսաներորդ դարի սկզբին։ Մասնավորապես, ազատ շուկայական տնտեսություններում շատ բան որոշվում է կուսակցական կառույցներից ու միջոցառումներից դուրս․ կենտրոնական բանկերը, մեծ բիզնեսը, բազմազգ կորպորացիաները և քաղաքացիների նախաձեռնությունները հարցերը որոշում են այնպիսի գործընթացների միջոցով, որոնք դուրս են կուսակցական քաղաքականությունից։ Եվ, համաշխարհային տնտեսական կառույցների ու հարաբերությունների փոփոխությանը զուգընթաց, աջերի ու ձախերի միջև զանազանումն ավելի ու ավելի է մշուշվում։
 
Հայաստանում կուսակցությունները շատ ավելի նվազ չափով են ի վիճակի արտացոլել ընտրողների մտահոգությունները՝ այդ իսկ ընտրողների համար վստահելի ձևով։ Այնուամենայնիվ, նույնիսկ Հայաստանում, ուր պրոբլեմներն ու լուծումներն արտահայտելու նրանց վստահելիությունը հարցական է, կուսակցությունները դեռևս զբաղեցնում են քաղաքական դաշտը և մնում են այն գործիքը, որի միջոցով թեկնածուներ ու ընտրանքներ են առաջարկվում քաղաքացիներին։
 
Հայաստանում քաղաքական կուսակցությունները ենթարկվել են փոփոխությունների։ Ճեղքվածքներ են հայտնվել նրանց միջև, ովքեր մի ժամանակ զինակիցներ էին։ Ներկայումս Հայաստանում գործառող մի շարք կուսակցությունները ՀՀՇ֊ից մինչև 1998 թ․ փետրվարը կառավարող կուսակցությունից ելած ճյուղավորումներ են։ Դրանք են՝ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), որի ղեկավարներն են Վազգեն Մանուկյանն ու Դավիթ Վարդանյանը՝ երկուսն էլ Ղարաբաղ Կոմիտեի անդամներ, Գիտնականների և արդյունաբերողների քաղաքացիական միությունը (ԳիԱրՔՄԻ), որի ղեկավարներից են Աշոտ Մանուչարյանն ու Ռաֆայել Ղազարյանը՝ Ղարաբաղ Կոմիտեի երկու այլ անդամ, Երկրապահները՝ խորհրդարանի այն խմբակցությունը, որը պատասխանատու է Լևոն Տեր֊Պետրոսյանի հանդեպ խորհրդարանի օժանդակության կորստյան հարցում, ձևավորվել է Պաշտպանության նախարար և երկրորդ դասի ՀՀՇ լիդեր Վազգեն Սարգսյանի կողմից, և Շամիրամը՝ Ղարաբաղ Կոմիտեի անդամ ու ՀՀՇ ղեկավար Վանո Սիրադեղյանի հիմնադրած կանանց կազմակերպությունը։
 
Երկու կուսակցություն՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ)՝ Սերգեյ Բադալյանի առաջնորդությամբ, և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ)՝ Արամ Սարգսյանի առաջնորդությամբ, հիմնադրել են խորհրդային շրջանի Հայաստանի կոմունիստական կուսակցության հիմքի վրա, որն ինքնալուծարվել էր 1991-ին։
 
Երեք կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը (ՀՅԴ կամ Դաշնակցություն), Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը կամ Ռամկավար կուսակցությունը (ՀՌԱԿ) և Սոցիալ֊դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) ներմուծվել են Սփյուռքից՝ 1991֊ին բազմակուսակցական համակարգի ընդունումից հետո։
 
Անցած տասնամյակում որոշ խնդիրներ (ինչպես անկախության և ինքնիշխան պետության կառույցների ձևավորում) լուծվեցին՝ դրանով որոշակիորեն նսեմացնելով խորհրդային շրջանի այլախոհների հիմնադրած կուսակցությունները, թեև դրանց ղեկավարները դեռևս քաղաքականապես ակտիվ են և ունեն հետևորդներ։
 
1998֊ի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված քաղաքական կուսակցությունների մեծ մասի նույնիսկ անունները հայտնի չեն և կարող են երբեք հայտնի չդառնալ։ Դրանք չափազանց փոքր են ու աննշմար, չունեն տեղական կազմակերպություններ, անդամների նշանակալի քանակ կամ առաջնորդող հայտնի քաղաքական դեմքեր։ Շատ ուրիշներ, որ հարաբերականորեն ճանաչված են, նույնպես փոքր են, սակայն իրենց նշանավոր ղեկավարների շնորհիվ ավելի մեծ համբավ են վայելում։
 
1998֊ին ընտրողների մեկ տոկոսից ավելի հետևորդներ ունեցող կուսակցությունների մեծ մասը գրանցվել է մինչև 1992 թվականը։ Միայն երկուսն են նորելուկներ։ Երկրապահներն սկսեցին որպես պատերազմի վետերանների կազմակերպություն և վայելեցին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի աջակցությունը։ Վերջինիս դիմումով 1995 թ․ խորհրդարանական ընտրություններում Նախագահ Լ․ Տեր֊Պետրոսյանը և ՀՀՇ֊ն սատարեցին այս խմբի ութ թեկնածուի՝ Ազգային ժողով նրանց ընտրության հարցում։ Խորհրդարանի Երկրապահ խումբը, որը սովորաբար սատարում էր Լ․ Տեր֊Պետրոսյանին, դարձավ 1997֊ին նրա ղարաբաղյան քաղաքականությանն ընդդիմացող հիմնական խմբակցությունը։ Երկրապահները 1998֊ին իրենց մեջ առան փոքր Հանրապետական կուսակցությունը և 1999֊ի սկզբին դարձան լիարժեք քաղաքական կուսակցություն։ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հիմնադրեց Կարեն Դեմիրճյանի կողմից 1998 թ․ կեսերին նախագահական ընտրություններում նրա նշանակալի հաջողությունից հետո։
 
Ստեղծվում են նոր կուսակցություններ, և որոշ կուսակցություններ անհետանում են։ Կուսակցությունների ճակատագրերի մեջ փոփոխություններն ու որակափոխությունները բավականաչափ նորմալ երևույթ են, և ինքնին, ու իբրև այդպիսին, պրոբլեմ չեն կարող համարվել դրանցում ծրագրերի փոխարեն անհատների գերիշխող դերը։ Դա է պատճառը, որ քիչ կուսակցություններ կարող են պարծենալ սկզբնավորումից ի վեր իրենց անդամակիցների քանակի նշանակալի աճով։
 
Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ մի շարք կուսակցություններ ֆինանսական օգնություն են ստանում երկրից դուրս գտնվող աղբյուրներից։ Արտաքին ֆինանսավորումը Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ապօրինի է։ Լինի հատուկ գործունեության նպատակով, թե իբրև սովորական օգնություն՝ արտաքին ֆինանսավորումը խեղաթյուրում է կուսակցությունների հարաբերական հզորության հանրային ընկալումը և ոմանց անարդարացի առավելություն է ընձեռում մյուսների նկատմամբ։
 
 
<i>Խնդիրներ և օրակարգեր</i>
 
Խնդիրների միջոցով կուսակցությունների վերլուծությունը հեշտացնում է Հայաստանի քաղաքականության ըմբռնումը։ Ի լրումն Ղարաբաղի հիմնախնդրի, որը հիմնականում դեռևս գտնվում էր իր նախառազմական փուլում, 1990 թվին ՀՀՇ֊ի առաջնորդած հաղթական ոչ֊կոմունիստ ընդդիմության առջև երեք մեծ խնդիր կար ծառացած․ Հայաստանը պե՞տք է դառնա անկախ պետություն, թե՞ մնա իբրև ԽՍՀՄ֊ի մաս։ Հայաստանը պե՞տք է ընտրի բազմակուսակցական ժողովրդավարություն, թե՞ մնա միակուսակցական վարչակարգ։ Հայաստանը պե՞տք է պահի կենտրոնի կողմից պլանավորվող սոցիալիստական տնտեսական համակարգը, թե՞ պետք է որդեգրի ազատ շուկայական տնտեսության քաղաքականություն։
 
1988֊ին ոչ ոք չգիտեր, թե ղարաբաղյան հիմնախնդիրն ուր էր տանելու։ Ամեն դեպքում, 1991֊ին ամեն ոք ենթադրում էր, որ Հայաստանի անկախությունը կհռչակվի այդ տարի, սակայն անկախության միջազգային ճանաչումը չէր ակնկալվում առաջիկա երեք, թերևս հինգ տարում։ Թեև բազմակուսակցական համակարգի և ազատ շուկայական տնտեսության ընդունման հարցում գոյություն ուներ ընդհանուր համաձայնություն, սակայն հստակ չէր, թե դրանից յուրաքանչյուրն ինչ աստիճանի և որքան արագ կարող է իրականացվել առանց Մոսկվայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման։ Ամեն դեպքում, ուղղությունների հիմնավոր ընտրությունները կատարվեցին 1991֊հուլիսին։
 
1991 թ․ դեկտեմբերին ԽՍՀՄ֊ի փլուզումը խթանեց Հայաստանի, ինչպես նաև բոլոր մյուս խորհրդային հանրապետությունների անկախության ճանաչումը, ներառյալ նաև այն հանրապետություններինը, որոնք չէին ձգտել ու քայլեր չէին ձեռնարկել այդ ուղղությամբ։
 
Շարժման ղեկավարների միջև ի հայտ եկան հին, հաճախ դեռևս լուռ տարաձայնություններ, իսկ երբ հայ ժողովրդի առջև ծառացավ հարցերի նոր շղթա, առաջացան նաև նոր անհամաձայնություններ։
 
 
<i>Շրջակա միջավայր</i>
Ոմանք կարող են մոռացած լինել, որ 1988 թ․ փետրվարի զանգվածային շարժմանը նախորդել էին 1987 թ․ աշնանը Երևանի փողոցներում կայացած ավելի փոքր ցույցեր՝ ընդվզելու Երևանում ու նրա շուրջ գործարանների արտադրած աղտոտիչների դեմ։ Ամենամեծը մոտ 5000 մարդու մասնակցությամբ ցույցն էր, որը հետագա չափանիշներով տպավորիչ չէր, սակայն իր ժամանակին բավական նշանակալի երևույթ էր։
<b>Քաղաքական բարեփոխումներ</b>
 
 
Քաղաքական բարեփոխումներ
Երբ 1990֊ի ամռանը ՀՀՇ֊ի առաջնորդած կոալիցիան շահեց Գերագույն խորհրդի հարաբերական մեծամասնությունը, գոյություն ուներ ընդհանուր համաձայնություն այն մասին, որ Հայաստանը պետք է վերածվի բազմակուսակցական, ազատ ժողովրդավարության երկրի։ Հիմնվեցին նոր կուսակցություններ, եւ Գերագույն խոր– հրրդի որոշ անդամներ միացան կուսակցությունների, որոնք նախկինում գոյություն չէին ունեցել Հայաստանում։ Քաղաքական ու հասարակական կազմակերպությունների մասին օրենքր, Մամուլի ազատության մասին օրենքը, Կրոնի ու խղճի ազատության մասին օրենքը (որը նաեւ անջատում էր պետությունն ու եկեղեցին՝ ճանաչելով Հայ առաքելական եկեղեցու հատուկ դիրքը հայոց պատմության ու մշակույթի մեջ) խորհրդարանի կողմից վավերացվեցին մինչեւ 1991֊ի կեսերը։
Թեեւ ընդհանուր համաձայնություն կար այն հարցում, որ Հայաստանը սահմանադրության կարիք ունի, գոյություն ուներ երկու տեսակետ այն մասին, թե ինչպես դա իրականացնել։ Լ․ Տեբ֊Պետբոս– յանն ու ՀՀՇ֊ն համոզված էին, որ, որպեսզի սահմանադրությունն արժեք ունենա, այն պետք է արտացոլի երկրի կարիքներն ու դիմա–55նա ժամանակի քննությանը։ Նման փաստաթուղթը չի կարող գրվել առանց որոշ քննության ու կշռադատության։ Պարույր Հայրիկյանր պնդում էր, որ սահմանադրություն հարկավոր է ընդունել անհապաղ։ ՀՀՇ֊ն հաղթեց։ 1992֊ին կազմվեց Սահմանադրական հանձնաժողով։ Դրա մեջ մտնում էին գիտնականներ, իրավաբաններ, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ղեկավարներ։ Վարչակազմի հանդեպ իրենց դիրքի կարծրացմանր զուգընթաց, որոշ կուսակցություններ հաջորդ երեք տարում դադարեցրին սահմանադրության նախագծման գործընթացին իրենց մասնակցությունը։ Հանձնաժողովն իր նախագիծն ավարտեց 1995֊ին, եւ 1995֊ի հուփ– սին Սահմանադրությունն ընդունվեց համաժողովրդական հանրաքվեով։ Հայաստանին հատուկ ժողովրդավարությանը վերաբերող որոշ հարցերի լուծման մեջ Սահմանադրությունը երբեմն հաջող չէր։ ՀՀՇ֊ի գլխավորած վարչակազմի վաղ շրջանում Գերագույն խորհուրդն ուներ փակատաբ օրենսդրական եւ որոշ աստիճանի գործադիր իշխանություն։ Գերագույն խորհրդի նախագահությունը, որ բաղկացած էր ԳԽ նախագահից, նրա տեղակալից, ԳԽ քարտուղարից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից, որոշ գործադիր իշխանություն ուներ, որը կիսում էր Նախարարների խորհրդի հետ։ Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, որը դեռեւս ՀՀՇ֊ում էր, չէր կարծում, թե բավականաչափ անկախություն եւ իշխանություն ունի՝ արդյունավետ կերպով ղեկավարելու համար գործադիր ճյուղր։ Իր պաշտոնավարությունից մի քանի ամիս անց, 1990 թ․ աշնանր, նա Գերագույն խորհրդից հատուկ լիազորություններ խնդրեց վեց ամիս ժամկետով՝ աբդյունավետորեն իրականացնելու համար կառավարության մեջ փոփոխությունները եւ լրջորեն զբաղվելու համար տնտեսությամբ։ Նրան տրվեցին այդ փազոբություններր։ Երբ վեց ամիսն անցավ, 1991֊ի գարնանը նա վերադարձավ խորհրդարան՝ խնդրելով ընդլայնել եւ երկարաձգել այդ հատուկ լիա– զոբաթյանները։ էաւրհրդարանը մերժեց՝ ասելով, որ այդ աստիճան րնդարձակ իշխանությունր համազոր է դիկտատուրայի։ Մանուկյանն այնուհետեւ փաստարկեց, որ երկիրը կարիք ունի կառավարության երկու ճյուղերի հստակ տարանջատման եւ ուժեղ գործադիր նախագահի, որն րնտրվի ուղղակիորեն ժողովրդի կողմից՝ երկիրն ա– ոաջնոբդելու հստակ մանդատով։ Գերագույն խոբհուբդր համաձայ–56նեց եւ 1991֊ի հուլիսին ընդունեց Նախագահի մասին օրենքր։ Վ․ Մանուկյանը կարծում էր, թե բնական ընտրությունն ինքն է լինելու։ Սակայն Լ․ Տեր֊Պետբոսյանի ճնշող ժողովրդականության առջեւ հանեց իր թեկնածությունը եւ սկսեց ձեւավորել իր սեփական կուսակցությունը՝ ԱԺՄ֊ն։ 1991֊ի հոկտեմբերին Լ․ Տեր֊Պետրոսյանի ընտրությունը նշանա– վոբեց նախագահական իշխանության համար պայքարի միայն սկիզբը։ Մի շարք ձախողված թեկնածուներ, որոնք նախապես ուժեղ նախագահական իշխանության պաշտպաններ էին եւ քվեարկել էին ապագա Նախագահի լիազորությունները սահմանալ օրենքի օգտին, հանկարծ սկսեցին վիճել՝ պնդելով, որ երկրին հարկավոր է իտրհըր– դարանական ժողովրդավարություն։ Պարույր Հայրիկյանր՝ ուժեղ նախագահական իշխանության ամենաջերմեոանդ պաշտպաններից մեկր, դարձավ դրա ամենահամառ քննադատը։ 1991֊ին ընդունված Նախագահի մասին օրենքի եւ 1995֊ին ընդունված Սահմանադրության լուրջ հետազոտությունն ու համեմատական վերլուծությունը (մի բան, որ օտարերկրյա աագրողների մեծ մասն անում է քամահրանքով, իսկ ընդդիմադիր կուսակցություններն իրենց նեղություն չեն պատճառում այդ անելու) ցույց են տափս, որ Հայաստանի սահմանադրական համակարգը նախագահական եւ խորհրդարանական համակարգերի խառնուրդ է։ Հայաստանի Նախագահը հզոր է, եթե խորհրդարանում մեծամասնություն ունի։ Եթե ընդդիմությունն է վերահսկում խորհրդարանում, Նախագահի դերը նվազեցվում է ձեւականության աստիճանի։ Ընդդիմությունից կազմված խորհրդարանական մեծամասնություն՝ նշանակում է, որ վարչապետը լինելու է ընդդիմությունից։ Ընդդիմությունից վարչապետ՝ նշանակում է նա է վերահսկում գրեթե բոլոր նշանակումները, քանի որ Նախագահը կարող է միայն րնտրել այն թեկնածուների թվից, որոնց ներկայացրել է վարչապետը։ Այս առումով, Հայաստանի համակարգր նման է ֆրանսիական Սահմանա– դրությանր, որն արդեն ունեցել է «համակեցության» երկու դեպք։ 1991– ֊ին րնդունված Նախագահի մասին օրենքը նախատեսում էր, որ Նախագահի վետոյի հաղթահարման համար պահանջվում էր օրենսդիր մարմնի քվեների երկու երրորդը։ 1995֊ի Սահմանադբութ– յունր այն փոխեց պարզ մեծամասնության, որ նշանակում է, թե Նախագահը կարող է իտբհբդաբանին առաջարկել փոփոխություններ մտցնել ընդունված օրենքի մեջ, կարող է աոարկել, փաստարկել եւ57համոզել սակայն միայն պարզ մեծամասնություն է հարկավոր՝ անտեսելու համար այդ վետոն, եւ Ազգային ժալովը հարկ չունի նախագահի առարկություններն ընդունելու իբրեւ ավելի մեծ բան, քան սոսկ խորհուրդ։ Ազգային ժալովը կարող է այդ նույն օրենքն ընդունել, եւ Նախագահն այլ ընտրություն չի ունենա՝ այն ստորագրելուց կամ հրաժարականից բացի։ Նշանակումներից եւ վետոներից դուրս շատ բան չկա, որ Նախագահը կարող է անել, եթե Ազգային ժալովը գտնվում է ընդդիմության վերահսկողության ներքո։ Փաստորեն, տեխնիկական իմաստով ե սահմանադրական տեսանկյունով, դա այն է, ինչ տեղի ունեցավ 1998 թ․ վւետբվարին։ Նախագահի նշանակած վարչապետը, երկու նախարարի հետ միասին, մերժեց ընդունելու Նախագահի կայացրած արտաքին քաղաքականության վերաբերյալ մի որոշում։ Դա գործադիր իշխանության մեջ փակուղի էր՝ Նախագահի կողմից համապատասխան քայլերի դիմելու իրավասության պահպանմամբ։ Սակայն Նախագահի իշխանությունը վերացավ, երբ Ազգային ժողովում նախագահամետ մեծամասնությունը փոխեց իր դիրքորոշումը եւ ընդդիմացավ նրան։ Այն պահին, երբ Նախագահը կորցրեց խորհըր– դարանում մեծամասնությունը, այլեւս չէր կարող շարունակել քաղաքական պայքարը։ Նախագահական իշխանության համար մղվող մարտերը շարունակվեցին Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականից հետո։ 1998 թ, նախագահական ընտրությունների թեկնածուների մեծ մասը (ՀՀՇ֊ն թեկնածու չառաջադրեց), ներառյալ Ռ․ Քոչարյանը, դեռեւս պաշտպանում էին Սահմանադրության փովախման գաղավւարը՝ այն ձեւով, որ Նախագահից վերցվեն որոշ լիազորություններ ու տրվեն խորհրդարանին։ Օմանք բացարձակ խոր1ւբդաբանական համակարգի կոչ էին անում։ Սակայն, ընտրվելուց հետո, Ռ․ Քոչաբյանի համար պարզ դարձավ, որ իրականում Նախագահի լիազորություններն այդքան մեծ չեն։ Որեւէ թեկնածու, ընտրվելուց հետո, այլ եզրակացության չէր գալու։ Հայաստանի Սահմանադրությունն իրոք բարելավման կարիք ունի։ Այն ունի մի շարք ներքին հակասություններ, եւ որոշ մասեր հստակ չեն։ Այնուամենայնիվ, ւսյն շատ ավելի լավ սահմանադրություն է, քան շատերն են կարծում։ Համենայն դեպս, հավելումներր չեն կարող կատարվել՝ ելնելով այն սկզբունքից, թե ո՛ր ղեկավարն է զբաղեցնում Նախագահի պաշտոնը, կամ ո՛ր կուսակցությունն է վերահսկում խորհրդարանը։ 58Հայաստանում ժողովբղավարացման առաջընթացի վերաբերյալ երկրորդ մեծ հարցը պտտվում է 1995 թ․ Սահմանադրության հանրաքվեի ու խորհրդարանական ընտրությունների եւ 1996֊ի ու 1998֊ի նախագահական ընտրությունների լեգիսփմության շուրջ։ Որ ընթացակարգային անկանոնություններ եւ օրինախախտումներ կատարվել են՝ երբեմն ընդդիմադիր խմբավորումների եւ երբեմն կառավարող ուժերի կողմնակիցների կողմից՝ կասկած չկա։ Իսկ թե այդ խախտումները եւ խարդախությունները կարող էին փոխած լինել այդ քվեարկություններից որեւէ մեկի կամ բոլորի արդյունքները, չի կարելի վստահորեն պնդել՝ առանց նվազ քաղաքականացված մթնոլորտում կատարվող հետեւողական ոաումնասիրության։ Սակայն կարելի է մի քանի դիտարկում ներկայացնել, որոնք տեղին են՝ անկախ այս ոլորտում հետագա տեղեկությունների արդյունքներից։ Ինչպիսին էլ լինեն ընտրական օրենքի խախտումները, մինչեւ այժմ պրոբլեմր պարփակվել է այն օրենքների խախտման մեջ, որոնք պաշտպանում են րնարություն ների արդարությունն ու թափանցիկությունբ։ Վարչակազմի որեւէ անդամ երբեւէ չի փորձել վերացնել այդ օրենքները կամ ընդունված համակաբգր։ 1995֊ին Ազգային ժողովում ընտրված ընդդիմադիր որոշ կուսակցությունների անդամներ բակառեցին խորհրդարանի նիստերը։ Այդ կուսակցությունները նաեւ մերժեցին ճանաչել միեւնույն տարին ընդունված Սահմանադբությունր եւ 1996֊ի նախագահական ընտրությունների արդյունքները՝ այն պատճառաբանությամբ, թե բոլոր երեք քվեարկություններն էլ խարդախված էին։ Սակայն, երբ Լ․ Տեր֊Պետ– րոսյանը հրաժարական տվեց, Վազգեն Սանուկյանի ԱԺՍ֊ն, Պարույր Հայրիկյանի ԻՍ֊ը, ՀՅԴ֊ն եւ Արամ Սաբգսյանի ՀԴԿ֊ն՝ բոլորը նախ վերադարձան այդ միեւնույն Ազգային ժողովը, իսկ դրանց ղեկավարները դարձան Նախագահ Քոչարյանի խորհրդականներ, եւ բոլորը գործում են նայն այդ իրենց կողմից մերժված Սահմանադրությամբ Ռ․ Քոչաբյանին բնձեռնված լեգիտիմության հիման վրա։ Քոչարյանի թեկնածությունր պաշտպանած կուսակցությունները, որոնք 1996֊ին վստահում էին օտարերկրյա դիտորդներին՝ ապացուցելու համար, որ այդ տարվա ընտրությունները խարդախված են, մերժեցին միեւնույն դիտորդների հարանման եզրակացությունները 1998֊ի նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ դրանք որա– կելով իբրեւ օտար տերությունների կողմից Հայաստանի դիրքերը թուլացնելու «հակահայկական» փորձեր։ 59Ոմանց կարծիքով, ժողովրդավաբացման գործընթացը խափանված էր Լ․ Տեբ֊Պետրոսյանի կողմից իր պաշտոնավարության ընթացքում ընդունած երկու ոբոշմամբ․ ՀՅԴ֊ի կասեցմամբ եւ 1996֊ի սեպտեմբերի 25֊ի երեկոյան ամբոխը վերահսկելու նպատակով զիԱ՜ ված ուժերի գործածմամբ։ 1994 թ․ դեկտեմբերի վերջին Լ․ Տեր֊Պետրոսյանը, տեղեկություններ ստանալով այն մասին, որ ՀՅԴ֊ն պատասխանատու է քրեական գործողությունների համար եւ ընդգրկված է ապօրինի գործունեության մեջ, մի հրամանագիր ստորագրեց, որով կասեցվում էր ՀՅԴ գործունեությունը՝ ազգային անվտանգության նկատառումներով։ Հրամանագրի հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում գլխավոր դատախազը դիմեց Գերագույն դատարան՝ միեւնույն որոշումն ստանալու խնդրանքով՝ հետեւյալ երկու հիմունքներով, ա) կատարած տեռորիստական գործողությունների եւ բ) Քաղաքական ու հասարակական կազմակերպությունների մասին օրենքի խախտման ամբաստանությամբ, ըստ այդ օրենքի դրույթների, որեւէ քաղաքական կազմակերպություն չի կարող կառավարվել արտասահմանյան ղեկավարների եւ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից։ Գերագույն դատարանը մերժեց աոաջին հիմքը՝ նշելով, որ հանցագործությունների համար պատասխանատվությունը պետք է ապացուցված լինի դատարանում մինչեւ պատժի սահմանումը։ Դատարանն ընդունեց Նախագահի կասեցումը երկրորդ փաստարկի հիման վրա՝ կուսակցությանը ցուցում տալով, որ նա շտկի սխալը եւ համապատասխանի օրենքին, որից հետո կասեցումը կվերացվի։ Քաղաքական կուսակցությունների գործունեությունը կարգավորող հիմնական օրենքն րնդունվել է 1991֊ին՝ օրենսդիր մարմնի ՀՅԴ անդամների օժանդակությամբ։ Ոչ մի պետություն չի կարող թույլ տալ ոչ֊քաղաքացիների, ազգային ինչ ծագում էլ նրանք ունենան, ապրել օտար պետության մեջ եւ ղեկավարել իր պետության մեջ գործող քաղաքական որեւէ կուսակցություն։ Եթե այլ պետություններ օրենքի մեջ նման աբգիաը հստակորեն չեն արտահայտում, պատճառն այն է, որ նման պրոբլեմի հետ չեն բախվում, այլ ոչ թե որովհետեւ նման դրույթր խորթ է գործող ժողովրդավարություններին։ Գոյություն ունեն նաեւ մի շարք գործող ժողովրդավարություններ, որոնց սահմանադրություններն արտոնում են քաղաքական կուսակցությունների (կամ բռնությունների հակված այլ խմբերի, որոնք ներկայանում են իբրեւ քաղաքական կուսակցություններ կամ կրոնական խմբավորումներ) կասեցումը հատուկ հանգամանքներում։ 60Որոշելով իբրեւ քաղաքական կազմակերպություն գրանցվել Հայաստանում՝ Սփյուռքում գործող ՌԱԿ֊ը կազմակերպվեց որպես կազմակերպչական առումով առանձին կուսակցություն՝ Հայաստանի ՌԱԿ։ Միեւնույն տարին ՀՅԴ֊ն պնդեց, որ գրանցվի Հայաստանում որպես իր աշխարհասփյուռ կազմակերպության անբաժան մաս։ Թեեւ դա օրենքին դեմ էր, Արդարադատության նախարարութ– յունր բացառության կարգով գրանցեց այդ կուսակցությունը՝ իբրեւ ժեստ Սփյուռքի հանդեպ։ Սակայն այդ արվեց այն ըմբոնմամբ, որ ՀՅԴ֊ն ժամանակի ընթացքում իր կառույցները կհամապատասխա– նեցնի Հայաստանի օրենքներին։ ՀՅԴ֊ն դա չարեց՝ չնայած 1993֊ին եւ 1994֊ին Արդարադատության նախարարության զգուշացումներին այն մասին, որ կուսակցության կարգավիճակը հարցականի տակ է։ Այն, ինչ հանդուրժվել էր մինչեւ 1994 թ․ դեկտեմբերը, ընդունեփ չհամարվեց, երբ այդ հանդուրժողականությունը չարաշահվեց։ 1996 թ․ սեպտեմբերին ներքին զորքերը փողոց հանվեցին այն բանից հետո, երբ հարձակում էր կատարվել խորհրդարանի վրա, առեւանգվել էր Ազգային ժողովի նախագահը, եւ խոշտանգումների էին ենթարկվել Աժ նախագահն ու երկու փոխնախագահները։ Հարձակումը հստակորեն կազմակերպված էր Վ․ Մանուկյանի թեկնածության շուրջ համախմբված կոալիցիայի կողմից, որոնց մեջ էին ԱԺՄ, ՀՅԴ եւ այլ կուսակցությունների ղեկավարներ։ Մանուկյանն ու իր ընկերակից ներր, քվեաթերթիկների արդյունքների հրապարակումից շատ առաջ, հայտարարել էին, որ ընտրություններում նրա պար– տությունբ կարող է տեղի ունենալ միմիայն այն դեպքում, եթե րնտ– րությտններր կեղծվեն։ Նա իրեն հաղթող հոչակեց մինչեւ քվեաթեր– թիկներր հաշվելը։ Հետեւաբար, նա «ժողովրդին» կոչ արեց իրադրությունն իրենց ձեռքր վերցնել, եւ ոմանք գնացին դրան։ Այստեղ կարեւոր է նշել, որ երկու դեպքում էլ աոկա են ոչ միայն բռնության եւ ապակայունացման տարրեր, այլ նաեւ քաղաքական երկու կուսակցությունների՝ ԱԺՄ֊ի ու ՀՅԴ֊ի կողմից բռնության ու «հեղափոխականության» ի սկզբանե ընդունումը իշխանության հասնելու նպատակով։ Դեռեւս 1991֊ին իր մի հոդվածում Վ․ Մանուկյանը հավաստում էր, որ թեեւ Հայաստանը պետք է ժողովրդավար լինի, նրա ժողովրդավարությունը չպետք է անպայմանորեն հետեւի Արեւմտյան մոդելին։ Այնուհետեւ, եւ հատկապես 1996֊ի րնտրություններից առաջ ու հետո, Մանակյանր հաճախ էր հղում ԱՄՆ Անկախության հռչակագրի նա–61խարանը, որն, իր կարծիքով, արդարացնում է իր կողմից անընդունելի համարվող կառավարությունը տապալելու նպատակով բռնություն գործադրելու իր ցանկությունը։ Փաստն այն է, որ եթե մեկն ուշադիր կարդա ընդդիմադիր այն կուսակցությունների ծրագիրը, որոնք 1996֊ին իրենց ջանքերր միավորեցին Վ․ Մանուկյանի թեկնածության շուրջ, երեք կետից բաղկացած այդ ծրագրի երկու կետը կոչ է անում կասեցնել Սահմանադրությունը եւ լուծարել խորհրդարանը։ Չորրորդ կետը, որը բացահայտորեն համաձայնեցվել է ծրագրի հրապարակման նախորդ երեկոյան եւ հայտարարվել Հայրիկյանի կողմից, բայց որն ընդգրկված չէր տպագրված տեքստի մեջ, վերաբերում էր երկիրր կառավաբելու համար Անվտանգության խորհուրդ կազմավորելուն՝ մինչեւ նոր Սահմանադրության ընդունումը։ Այդպես նաեւ ՀՅԴ ղեկավարները բազմաթիվ առիթներով Հայաստանում իրենց օրենքից վեր են հռչակել՝ հանուն «բարձրագույն» կամ «ազգային» իդեալների։ Այս միջադեպերը շատ ավելի բան են ախտանշում, քան անհատների, վերնախավերի ու կուսակցությունների միջեւ իշխանության համար մղվող սովորական պայքարը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականից հետո շատ բան է փոխվել, սակայն որոշ կուսակցությունների «հեղափոխական» եոանդր մնացել է նույնը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հեռացումր կարող էր մոտեցնել այն պահր, երբ նրանք կարող էին իշխանության գալ։ Այդ հեռանկարի առումով, նրանց կողմից Ռ․ Քո– չարյանր դիտվում է իբրեւ միջանկյալ դեմք, որը երբեք չի բավարարե– լու նրանց կարիքներն ու ծրագրերր։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականր հարուցեց շատ ավելի հարցեր, քան սոսկ պաշտոնի հաջորդականության հարցն է։ Այն լարում հանդես բերեց, սակայն նաեւ համակարգի մեջ ցուցադրեց որոշ ուժեղ կետեր։ Այն նաեւ պետականության ու ազգության ըմբռնումների հարցում ֆունդամենտալ տարբերություններ բացահայտեց այն անձանց միջեւ, ովքեր ցանկանում են Լ․ Տեր֊Պետրոսյանից հետո ձեւավորել Հայաստանի ապագան։  ===Ղարաբաղից դեպի անկախություն===
Եթե ընտրելու փնենք մի աոանձին իրադարձություն, որը վերլուծելով կարելի է հասկանալ ընթացիկ հակամարտությունները եւ պատկերացնել հետագա զարգացումները, դա կփնի 1998 թ․ փետըր– վարին Նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի հրաժարականը։
Ադմին, Վստահելի
1876
edits