Changes

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

Ավելացվել է 211 բայտ, 14:43, 28 Ապրիլի 2017
[[Կատեգորիա:Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
 
[[Պատկեր:Beagle_Title_Page.jpg|400px|thumb|right|«Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով» գրքի 1949 թ. հայերեն հրատարակության տիտղոսաթերթը]]
'''ՕՐԱԳԻՐ'''
==ՔՍԱՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԻԼԻՆԳ ԿՂԶԻՆ։ ԿՈՐԱԼԱՅԻՆ ՖՈՐՄԱՑԻԱՆԵՐ==
<FONT SIZE="-2">Կիլինգ կղզին.— Յուրահատուկ պեյզաժ.— Աղքատ բուսականություն.— Սերմերի փոխադրումը.— Թռչուններ և միջատներ.— Մակընթացության և տեղատվության ազդեցությունն աղբյուրների վրա.— Մեռած կորալներից առաջացած դաշտեր.— Քարեր՝ ծառերի արմատներով տեղափոխված.— Մեծ խեչափառ.— Խայթող կորալներ.— Կորալներով սնվող ձկներ.— Կորալային ֆորմացիա.— Լագունային կղզիներ կամ ատոլներ.— Այն խորությունը, որի վրա ռիֆ կազմող կորալները կարող են ապրել.— Ընդարձակ տարածություններ՝ միջցրված կորալային կղզիներով.— Կղզիների հիմքերի նստելը.— Բարիեր ռիֆեր.— Առափնյա ռիֆեր.— Առափնյա ռիֆերի փոխարկումը բարիեր ռիֆերի և ատոլների.— Մակարդակի փոփոխության ապացույցներ.— Անցքեր բարիերային ռիֆերում.— ֊Մալդիվիայի Մալդիվիայի ատոլները, նրանց յուրահատուկ կառուցվածքը.— Մեռած և ջրում սուզված ռիֆեր.— Նստելու և բարձրանալու տարածությունը.— Հրաբուխների բաշխումը.— Դանդաղ, բայց ընդարձակ չափով նստելը։</FONT>
'''Ապրիլի 1.'''— Հորիզոնի վրա երևացին Կիլինգ կամ Կոկոսյան կղզիները՝ Հնդկական օվկիանոսում զետեղված և մոտ վեց հարյուր մղոն Սումատրայի ափից հեռու։ Այս խումբը կորալային ֆորմացիայի լագունային կղզիներից (կամ ատոլներ) մեկն է, նման Ցածրադիր արշիպելագի կղզիներին, որոնց մոտից մենք անցանք։ Երբ նավը կանալի մուտքումս էր, մր. Լիսկը, մի անգլիացի նորաբնակ, իր նավակով եկավ մեզ դիմավորելու։ Այս վայրի բնակիչների պատմությունն ամենասահմանափակ խոսքերով հետևյալն է։ Մոտ իննը տարի առաջ մր. Հերը, մի անարժան մարդ, Արևելյան Հնդկական Արշիպելագից բերում է մալայեցի ստրուկներ, որոնք այժմ, ներառյալ և երեխաները, թվով հարյուրից ավելի են։ Կարճ ժամանակից հետո կապիտան Ռոսը, որն առաջուց այցելած է եղել այս կղզիներն իր առևտրական նավով, ժամանում է Անգլիայից, բերելով իր հետ իր ընտանիքը և սետլմենտի համար ապրանքներ, նրա հետ գալիս է մր. Հիսկը, որը նրա նավում նավապետի օգնական է լինում։ Մալայեցի ստրուկները շուտով փախչում են այն կղզուց, որտեղ հաստատվել էր մր. Հերը, և միանում են կապիտան Ռոսի խմբին։ Այնուհետև մր. Հերն ստիպված վերջնականապես թողնում է այդ երկիրը։ Մալայեցիներն այժմ համարվում են ազատ և իսկապես ազատ են, ինչ չափով որ այդ վերաբերում է նրանց նկատմամբ եղած անհատական վերաբերմունքին, բայց այլ բազմաթիվ խնդիրներում նրանք նկատվում են որպես ստրուկներ։ Նրանց դժգոհ վիճակից, կղզուց կղզի կրկնվող տեղափոխությունից, թերևս և մի փոքր հոռի ղեկավարությունից դրությունը շատ լավ չէ։ Կղզին չունի ընտանի չորքոտանիներ՝ բացառությամբ խոզի, և գլխավոր բուսական պրոդուկտը կոկոսյան ընկույզն է։ Վայրի ամբողջ բարգավաճումը կախված է այս ծառից. արտահանվող նյութերն են ընկույզից ստացված յուղը և ընկույզը, որ տանում են Սինգապուր և Մավրիկյան կղզին, որտեղ նրանք գործածվում ենք մանրելուց հետո, գլխավորապես կյուրի (համեմունք) պատրաստելու համար։ Խոզերը նույնպես, որոնք բեռնավորված են ճարպով, գրեթե ամբողջովին պահվում են կոկոսյան ընկույզով, ինչպես և բադերն ու հավերը։ Մինչև անգամ ցամաքային մի մեծ խեչափառ բնությունից օժտված է այս ամենաօգտակար պտուղը ջարդելու միջոցներով, և սնվում է նրանով։
Լագունային կղզու օղակաձև, ռիֆն իր երկարության մեծ մասի վրա շրջապատված է գծային կղզյակներով։ Հյուսիսային կամ հողմակոծ կողմում կա մի բացվածք, որի միջով նավերը կարող են անցնել ներսի խարսխակայանը։ Ներս մտնելիս տեսարանը շատ հետաքրքրական էր և բավականին գեղեցիկ, սակայն նրա գեղեցկությունն ամբողջովին կախված է շրջապատող գույների շողշողունությունից։ Լագունի ծանծաղ, վճիտ և խաղաղ ջուրը, որը մեծ մասամբ գտնվում է սպիտակ ավազե հատակի վրա, երբ լուսավորվում է վերտիկալ արևից, տալիս է ամենավառ կանաչ գույն։ Այս մի քանի մղոն լայնությամբ շողշողուն տարածությունը բոլոր կողմերով բաժանված է կամ ձյան սպիտակությունն ունեցող կոհակների գծով, որ առաջացնում են օվկիանոսի մութ և հառաչող ջրերը, կամ ցամաքի կանաչ շերտով՝ կոկոսյան ընկույզի ծառերի հորիզոնական գագաթներով պսակված, որոնք նկարվում են երկնքի կապույտ ֆոնի վրա։ Ինչպես որ մի սպիտակ ամպ այստեղ և այնտեղ մի դուրեկան կոնտրաստ է կազմում լազուր երկնքի հետ, այնպես էլ լագունում կենդանի կորալների զոլերը մթագնել էին զմրուխտականաչ ջուրը։
Հաջորդ առավոտ խարիսխ գցելուց հետո ես ափ դուրս եկա Դիրեքշըն կղզին։ Չոր ցամաքի այդ շերտը միայն մի քանի հարյուր կանգուն լայնություն ունի. լագունի կողմի վրա կա մի սպիտակ կրային ծովեզր, որից անդրադարձած լույսն այս հեղձուցիչ կլիմայում խիստ անտանելի էր, իսկ դրսի ափին մի պինդ, լայն և հարթ կորալային ժայռի վրա փշրվում են բաց ծովի ալիքները։ Բացառությամբ լագունի մերձակայքի, որտեղ կա մի քիչ ավազ, ցամաքն ամբողջովին կազմված է կորալի կլորացած բեկորներից։ Այսպիսի թույլ, չոր քարքարոտ հողում միայն միջարևադարձային գոտու կլիման կարող էր ուժեղ բուսականության առաջացնել։ Մի քանի կղզյակներում ոչինչ ավելի վայելուչ չէր կարող լինել, քան այն, որ մատղաշ, ինչպես և լրիվ աճած կոկոսյան ընկույզի ծառերը, առանց մեկը մյուսի սիմետրիային խանգարելու, կազմել էին մի խառն անտառ։ Սպիտակ ավազի փայլուն շերտը գեղեցիկ կերպով եզերել էր այս պատրանքի կղզիները։
Այժմ տալու եմ այս կղզիների բնական պատմության ուրվագիծը, որտեղ տեսակների սակավությունն առանձին հետաքրքրություն ունի։ Առաջին ակնարկից թվում է, թե ամբողջ անտառը կազմում են կոկոսյան ընկույզի ծառերը, սակայն կան հինգ կամ վեց այլ տեսակի ծառեր։ Սրանցից մեկը շատ է մեծանում ծավալով, բայց իր փայտի ծայր աստիճան փափուկ լինելու պատճառով պիտանի չէ. մի ուրիշը տալիս է հրաշալի ատաղձ նավաշինության համար։ Բացի ծառերից, մնացած բույսերը թվով չափազանց սահմանափակ են և կազմում են անպետք խոտեր։ Իմ կոլեկցիայում, որն իմ կարծիքով ընդգրկում է ամբողջ ֆլորան, կա քսան տեսակ, առանց հաշվելու մի մամուռ, մի քարաքոս և մի սունկ։ Այս թվին պետք է ավելացնել ևս երկու ծառ, որոնցից մեկը ծաղկած չէր, իսկ մյուսի մասին միայն լսել եմ։ Վերջինս իր տեսակի միակ ներկայացուցիչն է կղզում և աճում է ծովափի մոտ, որտեղ, անկասկած, ալիքները նետել են սերմի մի հատիկ։ Guilandina-ն նույնպես աճում է միայն կղզյակներից մեկի վրա։ Վերոհիշյալ ցուցակը չեմ մտցրել շաքարեղեգը, բանանը, մի շարք այլ կանաչեղեններ, մրգի ծառեր և ներմուծված հացաբույսերը։ Որովհետև կղզիներն ամբողջովին կազմված են կորալից և մի ժամանակ պետք է գոյություն ունեցած լինեն որպես սոսկ հեղեղվող ռիֆեր, ուստի նրանց բոլոր ցամաքային պրոդուկցիաները պետք է տեղափոխված լինեն այստեղ ծովի ալիքներով։ Դրա համապատասխան էլ florula-ն (փոքր ֆլորան) լքյալների ապաստարանի տեսք ունի։ Պրոֆ. Հենսլոն տեղեկացնում է ինձ, որ քսան տեսակից տասնիննը պատկանում են տարբեր ցեղերի և վերջիններս էլ ոչ պակաս քան տասնվեց ընտանիքի։<ref>Այս բույսերը նկարագրված են „Annals of Nat. Hist.”-ում, հատոր I, 1838, էջ 337։</ref>
Հոլմենի<ref>Holman’s „Travels”, IV, էջ 378։</ref> „Travels”-ում, մր. Ա. Ս. Կիտինգի հեղինակության վրա հիմնվելով, որն այո այս կղզիների վրա ապրել է տասներկու ամիս, նկարագրված են այն զանազան սերմերը և մարմինները, որոնք ջրի միջոցով բերվել են ափ։ «Սումատրայից և Ճավայից սերմեր և բույսեր կոհակների միջոցով քշվում բերվում են կղզիների այն կողմերի վրա, որոնք գտնվում են քամիների դիմաց։ Բերվածների մեջ գտնվել են՝ կիմիրին, Սումատրայի և Մալակա թերակղզու տեղական բույս. Բալցիի կոկոսյան ընկույզը, որը ճանաչվում է իր ձևով և ծավալով. դադասը, որը մալայեցիները տնկում են պղպեղի թփի հետ, վերջինս (պղպեղի թուփը) փաթաթվում է նրա բնին և հենվում է ցողունի փշերի վրա. օճառի ծառը, գյանագերչակը. սագո արմավի բներ և տարբեր տեսակի սերմեր, որոնք հայտնի են այս կղզիների վրա բնակեցրած մալայեցիներին։ Այս բոլորը, ինչպես ենթադրում են, քշվում են հյուսիս-արևմտյան մուսոնների (քամիներ) միջոցով դեպի Նոր Հոլանդիայի ափերը, իսկ այնտեղից հարավ-արևելյան պասատային քամիները նրանց բերում են այս կղզիները։ Բացի կարմիր և սպիտակ վիթխարի ծառերից և Նոր Հոլանդիայի կապույտ խեժի ծառից, գտնված է նաև մեծ քանակությամբ Յավայի տիկենի (Tectonia. grandis), բոլորովին առողջ վիճակում։ Բոլոր պինդ սերմերը, ինչպես, օրինակ, սողացողների սերմերը, պահում են իրենց ծլելու կարողությունը, մինչ փափուկ տեսակները, որոնցից է մանգոստանինը, ոչնչանում են ճանապարհին, ճանապարհի։ Երբեմն ափ են բերվում ձկնորսական նավակներ, հավանորեն Յավայից»։ Այսպիսով հետաքրքրական փաստ է դառնում այն, թե որչափ բազմաթիվ են այն սերմերը, որոնք գալիս են զանազան երկրներից, և քամին նրանց ցրում է լայն օվկիանոսի վրա։ Պրոֆ. Հենսլոն ասում է ինձ, որ, իր կարծիքով, գրեթե բոլոր այն բույսերը, որ ես բերել եմ այս կղզիներից, Արևելյան Հնդկաստանի արշիպելագի ծովեզրյա տեսակներ են։ Սակայն քամու և հոսանքի ուղղությունից հազիվ թե հնարավոր թվա այն, որ նրանք կարող են այստեղ գալ ուղիղ գծով։ Եթե, ինչպես նշում է մեծ հավանականությամբ մր. Կիտինգը, նրանք նախ տարվեին դեպի Նոր Հոլանդիայի ափերը և այնտեղից ետ քշվեին այդ երկրի պրոդուկցիաների հետ միասին, ապա ծլելուց առաջ այս սերմերը պետք է ճանապարհորդած լինեն 1800-ից մինչև 2400 մղոն։
Շամիսոն<ref>„Kotzebue’s First Voyage”, vol. III, p. 155.</ref>, նկարագրելով Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գտնվող Ռադակի արշիպելագը, նշում է, որ «Ծովն այս կղզիներն է բերում բազմաթիվ ծառերի սերմերը և պտուղները, որոնց մեծ մասը դեռ չեն աճել այստեղ։ Այս սերմերի մեծ մասը թվում է թե չեն կորցրել աճելու կարողությունը»։ Ասում են նաև, որ արմավները և բամբուկները այրեցյալ գոտու մի անկյունից, և եղևնու բները հյուսիսից բերվում են այս կղզիները. այս եղևնիները պետք է որ եկած լինեն ահռելի հեռավորությունից։ Այս փաստերը չափազանց հետաքրքրական են։ Չի կարելի կասկածել, որ եթե ցամաքային թռչուններ լինեին և առաջին անգամ ափ նետված սերմերը կուլ տային, և կորալի թույլ խոշոր քարակույտերի փոխարեն ավելի հարմար հող լիներ, ապա ժամանակի ընթացքում լագունային կղզիներից աժենաանջատներն անգամ շատ ավելի առատ ֆլորա կունենային, քան այն, որ կա այժմ։
Ցամաքային կենդանիների ցուցակն ավելի աղքատ է, քան բույսերինը։ Կղզյակներից մի քանիսը բնակեցված են առնետներով, որոնք եկել են Մավրիկիայից մի նավով, որը խորտակվել է այս կղզիների մոտերքում։ Մր. Ուռթըրհաուզն Ուոթըրհաուզն այս մկները նույնացնում է անգլիական տեսակի հետ, բայց նրանք ավելի փոքր են և ավելի պայծառ գույն ունեն։ Իսկական ցամաքային թռչուններ չկան, որովհետև կա մի աքար և մի շամբահավ (Rallus Phillippenis), որոնք թեև ամբողջովին ապրում են չոր խոտերով, բայց պատկանում են բարձրասրունների կարգին։ Ասում են, որ այս կարգի թռչուններ տարածված են Խաղաղ օվկիանոսի մի քանի փոքր և ցածր կղզիների վրա։ Ասենսիոն կղզում (Համբարձման կղզի), որտեղ չկա ցամաքային թռչուն, մի կատար (Porphyrio simplex) են խփում լեռան գագաթի մոտ, և ակներևաբար այդ մի մենավոր թափառաշրջիկ է եղել։ Տրիստան դ’Ակունյայում, որտեղ, համաձայն Կարմիչելի, կա միայն երկու ցամաքային թռչուն, պատահում է մի օրի (ծովային բադ)։ Այս փաստերի վրա հիմնվելով, ես կարծում եմ, որ բարձրասրունները, անհաշիվ թաղանթավոտ տեսակներից հետո, սովորաբար փոքր անջատ կղզիների առաջին կոլոնիստներն են։ Ես կարող եմ ավելացնել, որ հեռու բաց ծովում իմ նկատած բոլոր թռչունները, բացառությամբ օվկիանոսային տեսակների, միշտ պատկանել են այս կարգին, ուստի և նրանք բնականորեն պետք է լինեին ցամաքի որևէ հեռավոր կետի ամենանախնական կոլոնիստները։
Սողուններից ես տեսա միայն մի փոքրիկ մողես։ Ես նեղություն կրեցի հավաքելու միջատների բոլոր տեսակները։ Բացի սարդերից, որոնք բազմաթիվ են, կային տասներեք տեսակ<ref>Այդ տասներեք տեսակները պատկանում են հետևյալ կարգերին.— Coleoptera-յից մի փոքրիկ էլատեր (ցայտակ, մի լվիճ, որը հանկարծ ցատկում է, երբ գտնվում է կռնակի վրա ընկած դիրքում). OrthopieraOrthoptera-յից՝ մի ծղրիդ և մի ուտիճ (Blatta). Hemiptera-յից՝ մի տեսակ, Homoptera-յից՝ երկու. Neuroptera-յից՝ մի Chrysopa (ոսկիակն). Hymenoptera-յից՝ երկու մրջյուն. Lepidoptera nocturna-յից՝ երկու գիշերային թիթեռ (Diophaea և Pterophorus ?). Diptera-յից՝ երկու տեսակ։</ref> միջատ։ Սրանցից միայն մեկ տեսակ բզեզ կար։ Մի տեսակի փոքրիկ մրջյուններ վխտում էին հազարներով կորալային ապառաժների չոր և փխրուն կույտերի տակ, և այդ միակ իսկական միջատն էր, որ գտնվում էր առատ քանակությամբ։ Թեև ցամաքի արտադրանքներն այսպես սակավ են, բայց եթե նայենք շրջապատող ծովի ջրերին, օրգանական էակներ ի թիվն իսկապես անսահման է։
Շամիսոն նկարագրել է<ref>„Kotzebue’s First Voyage”, vol. III, p. 222.</ref> Ռադակի արշիպելագի լագունային կղզու բնական պատմությունը, և հետաքրքրական է, թե որչափ խիստ նման են այդ կղզիների բնակիչները և թվով, և տեսակով՝ Կիլինգ կղզիների բնակիչներին։ Այնտեղ կան մի մողես և երկու բարձրասրուն, այն է՝ մի աքար և մի ծովային կտցար։ Բույսերից կա տասնինը տեսակ՝ ներառյալ մի պտեր և սրանցից մի քանիսը նույնն են, ինչ որ աճում են այստեղ՝ Կիլինգ կղզիներում, թեև այս կետերն իրարից չափազանց հեռու են և գտնվում են տարբեր օվկիանոսներում։
Ցամաքի երկար երիզները, որ կազմում են այս գծանման կղզիները, բարձրացել են միայն այնքանը այնքան, որ կոհակները կարող են նրանց վրա կորալի բեկորներ նետել և քամին կարող է կրային ավազ կիտել։ Կորալային հարթ, պինդ և լայն ժայռը դրսի կողմում խորտակում է ալիքների ուժգնությունը, այլապես մի օրում ալիքները կքշեին կտանեին այս կղզյակները և նրանց բոլոր պրոդուկցիաները։ Կարծեք թե այստեղ օվկիանոսը և ցամաքը պայքարում են տիրապետության համար, թեև ցամաքն այստեղ իր ոտի տեղն արել է, բայց ջրի իրավաբնակիչները մտածում են, որ իրենց պահանջն առնվազն հավասարապես ճիշտ է։ Յուրաքանչյուր մասում մարդ հանդիպում է մեկից ավելի տեսակների պատկանող<ref>Այս խեչափառներից մի քանիսի մեծ ճանկերը շատ լավ են հարմարեցված, այնպես որ երբ այդ ճանկերը ետ է քաշում, նրանք խեցու համար դառնում են փոքրիկ խուփ։ Այդ խուփը գրեթե նույնքան կատարյալ է, որքան փափկամորթին պատկանող փեղկը։ Ինձ հավատացնում էին, ինչպես ցույց են տվել և իմ դիտումները, որ որոշ տեսակի մենակյաց խեչափառներ միշտ օգտագործում են որոշ տեսակի խեցիներ։</ref> մենակյաց խեչափառի, որոնք իրենց կռնակին տանում են մոտակա ծովափից գողացած խեցիներ։ Գլխավերևում բազմաթիվ խոլահավեր, պելիկաններ և ծովային ծիծեռնակներ հանգստանում են ծառերի վրա, իսկ անտառն իր բազմաթիվ բներով և ապականված մթնոլորտով ագռավանոցի տպավորություն էր թողնում։ Խոլահավերը, իրենց կոշտ բներին նստած, աչքները հառում են մեկի վրա ապուշ, բայց բարկացկոտ եղանակով։ Ապուշիկները, ինչպես ցույց է տալիս նրանց անունը, տխմար փոքրիկ արարածներ են։ Բայց կա և մի թովիչ թռչուն. այդ մի փոքրիկ, ձյան չափ սպիտակ ծովային ծիծեռնակ է, որը հանդարտորեն սուրում է որոշ հեռավորության վրա, մարդու գլխից մի քանի ոտնաչափ վերևից, որի մեծ սև աչքը ուշադրությամբ զննում է մարդու արտահայտությունը։ Կարծեք թե այդ թեթև և նուրբ մարմնի մեջ թաքնված է մի թափառող մոգական ոգի։
'''Կիրակի, ապրիլի 3.'''— Ճաշից հետո կապիտան Ֆից Ռոյի հետ գնացի սետլմենտը (բնակավայր), որը գտնվում էր մի քանի մղոն հեռավորության վրա, կոկոսյան ընկույզի բարձր, խիտ ծառերով ծածկված մի կղզյակի ծայրին։ Կապիտան Ռոսը և մր. Լիսկն ապրում են մարագանման մի մեծ տան մեջ, որի երկու ծայրերն էլ բաց են՝ հյուսված կեղևից պատրաստած խսիրներով երիզված։ Մալայեցիների տները դասավորված են լագունի ափի երկայնությամբ։ Վայրն ամբողջությամբ ամայի տեսք ուներ, որովհետև չկային այնպիսի պարտեզներ, որոնք մշակման և հոգատարության նշաններ ցույց տային։ Տեղացիները հավաքված են Արևելյան Հնդկական արշիպելագի տարբեր կղզիներից, բայց բոլորն էլ խոսում են միևնույն լեզուն. այստեղ մենք տեսանք Բոռնեոյի, ՑելերեսիՑելեբեսի, Յավայի և Սումատրայի բնակիչներին։ Գույնով սրանք նման են տաիտցիներին, որոնցից շատ չեն տարբերվում և դիմագծերով։ Սակայն կանանցից մի քանիսն ավելի շուտ մոտիկ են չինական տիպին։ Ես սիրում էի նրանց և՛ ընդհանուր արտահայտությունները, և՛ ձայնի հնչյունը։ Նրանք աղքատ էին երևում, և նրանց տները զուրկ էին կահկարասիից, բայց ակներև էր, որ նկատի ունենալով նրանց փոքրիկ երեխաների չաղլիկությունը, կոկոսյան ընկույզը և ծովակրիան վատ սնունդ չեն կազմում։
Այս կղզու վրա գտնվում են ջրհորներ, որոնցից նավերը ջուր են վերցնում։ Առաջին հայացքից պակաս նշանակալից չի թվում, որ թարմ ջուրը կանոնավորապես մակընթանում և տեղատվում է ծովի մակընթացության և տեղատվության հետ միասին, և մինչև անգամ ենթադրել են, որ ավազն ունի աղը ծովի ջրից ֆիլտրելու կարողություն, կարողություն։ Այս տեղատվող ջրհորները տարածված են Վեստ-Ինդիայի ցածր կղզիներից մի քանիսի վրա։ Սեղմված ավազի կամ ծակոտկեն կորալային ապառաժի մեջ սպունգի նման ներծծվում է աղի ջուրը, բայց անձրևը, որը թափվում է մակերեսին, պետք է որ սուզվի մինչև շրջապատող ծովի մակարդակը և կուտակվի այնտեղ տեղակալելով հավասար քանակի աղի ջրի։ Ինչպես որ սպունգանման կորալային զանգվածի ստորին մասերի ջուրը բարձրանում և իջնում է մակընթացության և տեղատվության հետ միասին, նույնը տեղի է ունենում նաև մակերեսին մոտիկ ջրի հետ, և այս մաքուր կմնա, եթե զանգվածը բավարար չափով կոմպակտ լինի և թույլ չտա մեխանիկական խառնուրդի. բայց որտեղ որ ցամաքը կազմված է կորալային մեծ փխրուն կույտերից, բաց անջրպետներով, հոր փորելիս ջուրը, ինչպես ես տեսել եմ, աղի է լինում։
Ճաշից հետո մենք մնացինք մի հետաքրքրական կիսասնոտիապաշտական տեսարան դիտելու, որ ներկայացնելու էին մալայեցի կանայք։ Պատմուճան հագցրած մի մեծ փայտի գդալ, որը տարել էին մի մեռած մարդու գերեզմանը, պետք է ներշնչվեր լուսնի լրման ժամանակ և պարեր ու ցատկռտեր այս ու այն կողմ։ Առանձին պատրաստությունները տեսնելուց հետո գդալը, որը բռնել էին երկու կին, կուչ եկավ և շրջապատող երեխաների ու կանանց երգի ուղեկցությամբ սկսեց պարել։ Այս մի վերին աստիճանի տխմար տեսարան էր, բայց մր. Լիսկը հավատացնում էր, որ մալայեցիներից շատերը հավատում էին նրա գերբնական շարժումներին։ Պարը չսկսվեց մինչև լուսնի բարձրանալը, և արժեր սպասել նրա պայծառ գունդը տեսնելու, որն այնքա՜ն խաղաղ շողում էր կոկոսյան ընկույզի ծառերի ճյուղերի միջից, երբ նրանք օրորվում էին երեկոյան զեփյուռից։ Այս տեսարաններն արևադարձային երկրներում ըստինքյան այնքան քնքույշ են, որ նրանք գրեթե հավասարվում են հայրենիքում եղած ավելի թանկագին տեսարաններին, որոնց հետ կապված ենք մտքի լավագույն զգացմունքներով։
Հաջորդ օրը ևս ես զբաղված էի այս կղզիների չափազանց հետաքրքրական, բայց պարզ կառուցվածքը և ծագումն ուսումնասիրելով։ Ջուրը լինելով անսովոր աստիճանի խաղաղ, ես անցնում էի մեռած կորալներից կազմված ժայռի ծանծաղ եզրի վրայով, մինչև կենդանի կորալների պատնեշները, որոնց վրա փշրվում է բաց ծովի կոհակը։ Մի քանի հեղեղանցքերում և խոռոչներում կային գեղեցիկ կանաչ և այլ գույնի ձկներ, և բազմաթիվ զոոֆիտներ սքանչելի էին իրենց ձևերով և նրբերանգներով։ Ներելի է, եթե մեկը հոգեզմայլվի օրգանական էակների այն անսահման թվով, որոնցով արևադարձների ծովերը, անչափ շռայլ կյանքով, վխտում են, բայց պետք է խոստովանեմ, որ, իմ կարծիքով, այն բնագետները, որոնք գեղեցիկ բառերով նկարագրել են ստորջրյա քարայրները, հազար ու մի գեղեցկություններով զարդարված, անձնատուր են եղել լեզվի շռայլության։
'''Ապրիլի 6.'''— Ես ընկերացա կապիտան Ֆից Ռոյին՝ լագունի ծայրին գտնվող մի կղզի գնալու համար. կանալը ծայր աստիճան ոլորապտույտ էր և ոլորվելով անցնում էր քնքշորեն ճյուղավորված կորալների դաշտերի միջով։ Մենք տեսանք մի քանի ծովային կրիա, և երկու նավակ զբաղված էին կրիաներ բռնելով։ Ջուրն այնքան վճիտ էր և ծանծաղ, որ թեև սկզբում կրիան արագ սուզվում և կորչում է տեսողությունից, բայց նավակով կամ առագաստանավակով հետապնդողները ոչ երկար հալածումից հետո կանգնում են նրա գլխին։ Որսորդներից մեկը աղեղացռկում պատրաստ կանգնած, ուժեղ նետվում է ջրի միջով կրիայի կռնակը, ապա երկու ձեռքով կառչում նքա նրա կռնակի պատյանին. կրիան նրան տանում է այնքան, մինչև ուժասպառ է լինում, որից հետո նրան դնում են նավի մեջ, հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես երկու նավակները շուռ էին գալիս այս ու այն կողմ, իսկ մարդիկ, գլուխներն առաջ, նետվում էին ջուրը՝ ջանալով բռնել իրենց որսը։ Կապիտան Մորսրին տեղեկացնում է ինձ, որ Չագոսի արշիպելագում, որը գտնվում է այս միևնույն օվկիանոսում, տեղացիները մի սոսկալի պրոցեսով հանում են կենդանի կրիայի պատյանը։ «Նրան ծածկում են այրվող ածուխով, որից արտաքին պատյանը դառնում է դեպի վեր, այնուհետև այն հեռացնում են դանակով և մինչև սառչելը տափակացնում են այն՝ երկու տախտակների միջև դնելով։ Այս բարբարոսական պրոցեսից հետո կենդանին նորից գցում են ջուրը, որտեղ որոշ ժամանակից հետո կազմվում է նոր պատյան. սակայն այդ չափազանց բարակ լինելով՝ պիտանի չէ, և կենդանին միշտ երևում է նվաղկուն ու հիվանդ։
Երբ ժամանեցինք լագունի ծայրը, խաչաձևեցինք մի նեղ կղզյակ, որտեղ տեսանք մի մեծ կոհակ քամու կողմի ափի վրա փշրվելիս։ Չգիտեմ, թե ինչու այդ լագունային կղզիների արտաքին ափերն իմ մտքում առաջացնում են վեհաշուք տպավորություն։ Նրանց բարիերանման ծովափերում, կանաչ թփուտների և բարձր կոկոսյան ընկույզի ծառերի երիզում, մեռած կորալային ժայռի պինդ, հարթ զանգվածում, որ այս ու այն կողմ սփռված է փխրուն մեծ բեկորներով, և ամեն կողմ վազող և մոլեգնորեն փշրվող կոհակների սահմանում, կա մի պարզություն։ Օվկիանոսն իր ջրերը թափելով լայն ռիֆի վրա, թվում է, թե նա վերջինիս համար անհաղթելի, ամենակարող թշնամի է. մինչ մենք տեսնում ենք, որ այդ ուժին դիմադրում են ռիֆերը և մինչև անգամ հաղթում այնպիսի միջոցներով, որ առաջին հայացքից շատ թույլ և անզոր են երևում։ Օվկիանոսը չէ, որ խնայում է կորալային ժայռին, մեծ բեկորները, ռիֆի վրա ցրված և ծովեզրին կիտված, որտեղից դուրս են թռչում կոկոսյան ընկույզի բարձր ծառերը, պարզ խոսում են ալիքների անողոք ուժի մասին։ Եվ ոչ էլ դադարի պերիոդ է տրվում։ Ծովի երկար ուռուցքները, որ առաջացնում են մեղմ, բայց անընդհատ գործող պասատային քամիներից, առաջանում են այնպիսի ալիքներ, որոնք ուժով գրեթե հավասարվում են բարեխառն գոտում ուժեղ քամիներից առաջացած ալիքներին, և սրանք երբեք չեն դադարեցնում իրենց ցասումը։ Անկարելի է տեսնել այս ալիքներն՝ առանց համոզված կերպով զգալու, որ որևէ կղզի, մինչև անգամ այնպիսի կարծր ապառից կազմված, ինչպես պորֆիրը, գրանիտը կամ կվարցն է, վերջիվերջո տեղի կտար և կոչնչանար այսպիսի մի անդիմադրելի ուժի հարվածներից։ Մինչդեռ այս ցածր, աննշան կղզյակները կանգուն են և հաղթական, որովհետև այստեղ մի այլ ուժ, որպես մի անտագոնիստ, մասնակցում է պայքարին։ Օրգանական ուժերը մեկ առ մեկ անջատում են փրփրացող ալիքների կալցիում կարբոնատի ատոմները և, միացնելով նրանց, կազմում սիմետրիկ ստրուկտուրա։ Թող փոթորիկը մաշեցնի նրա հազարավոր ահռելի բեկորները. իսկ ի՞նչ կասեիք այն գործի մասին, որ կատարում են բյուրավոր ճարտարապետներ գիշեր և ցերեկ, ամիս առ ամիս։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ մի պոլիպի փափուկ և ժելատինային մարմինը կենսական օրենքի միջոցով նվաճում է օվկիանոսի ալիքների այն մեծ մեխանիկական ուժը, որին չէին կարոզ կարող հաջող կերպով դիմադրել ոչ մարդու արվեստը և ոչ էլ բնության անկենդան կառուցումները։
Նավը վերադարձանք ուշ երեկոյան, որովհետև երկար ժամանակ սպասեցինք լագունում, զբաղված լինելով կորալային դաշտերի և մի չամայի հսկա պատյանների ուսումնասիրությամբ, որի մեջ եթե մի մարդ իր ձեռքը դներ, այլևս ետ քաշել չէր կարողանա, մինչև որ չսպանեին կենդանուն։ Ես շատ էի զարմացել՝ գտնելով լագունի ծայրի մոտ մի լայն տարածություն, զգալիորեն ավելի քան մեկ քառակուսի մղոն ծածկված անտառի նման նուրբ ճյուղավորված կորալներով, որոնք թեև կանգուն, բոլորն էլ մեռած էին և փտած։ Սկզբում ես բոլորովին չէի կարողանում հասկանալ սրա պատճառը. հետագայում մտածեցի, որ այս արդյունք է հետևյալ տարօրինակ պարագաների միավորման։ Նախ պետք է նշել, որ կորալները չեն կարող ապրել, եթե մինչև անգամ կարճ ժամանակով մնան օդի մեջ արեգակի ճառագայթների տակ. այնպես որ նրանց աճման սահմանը դեպի վեր՝ որոշվում է տեղատվության ամենացածր սահմանով։ Մի քանի հին քարտեզներից երևում է, որ քամուն ուղղված երկար կղզին առաջ լայն կանաչներով բաժանված է եղել մի քանի կղզյակների, այս փաստը երևում է նաև ծառերից, որոնք այս մասում երիտասարդ են։ Ռիֆի հին պայմաններում մի ուժեղ քամի, ավելի շատ քանակությամբ ջուր նետելով բարիերի վրայով, պետք է որ բարձրացներ լագունի մակարդակը։ Այժմ այդ կատարվում է ճիշտ հակառակ ձևով, որովհետև լագունի ջուրը ոչ միայն չի շատանում դրսի հոսանքներից, այլ հենց լագունի ջուրն է դուրս քշվում քամու ուժով։ Այստեղից էլ նկատվում է, որ լագունի ծայրում մակընթացությունն ուժեղ քամու ժամանակ այնքան չի բարձրանում, որքան խաղաղ ժամանակ։ Մակարդակի այս տարբերությունը, թեև անկասկած շատ փոքր, իմ կարծիքով եղել է այս կորալների մահվան պատճառը, որոնք արտաքին ռիֆերի հին և ավելի նպաստավոր պայմաններում արդեն հասել էին դեպի վեր աճելու հնարավոր ամենաբարձր սահմանը։
Կիլինգից մի քանի մղոն հյուսիս կա մի այլ փոքրիկ ատոլ, որի լագունը գրեթե լցված է կորալային տղմով։ Կապիտան Ռոսն արտաքին ափին գտնված կոնգլոմերատի մեջ ներփակված գտավ գրինշտեյնի (կանաչ քար) լավ կլորացած մի բեկոր, որը մարդու ձեռքից մեծ էր։ Նա և նրա հետ եղող մարդիկ այնքան զարմացել էին այս բանի վրա, որ վերցրել էին այն ու բերել հետները և պահել որպես հետաքրքրական բան։ Իսկապես, չափազանց հանելուկային է այս մի հատիկ քարի գտնվելը այնպիսի մի տեղում, որտեղ նյութի յուրաքանչյուր մաս կրային է։ Հազիվ թե երբևէ այդ կղզին առաջուց մարդիկ այցելած լենեին, և ոչ էլ հավանական է, որ այնտեղ նավ կարող էր խորտակված լինել։ Ավելի լավ բացատրություն չլինելու պատճառով ես եկա այն եզրակացության, որ այդ քարն այստեղ պետք է եկած լինի մի մեծ ծառի արմատների մեջ խճճվելով, սակայն երբ նկատի էի ունենում ամենամոտիկ ցամաքի և այս կղզիների միջև եղած մեծ հեռավորությունը, քարն այս ձևով խճճված լինելու. անհավանականությունը, ծառի քշվելը ծովը և լողալն այնքան հեռու, ապա ապահով ցամաքի հասնելը և վերջապես քարի այնպես թաղված լինելը, որ հնարավոր եղավ հեշտությամբ հայտնաբերել, դժվարանում էի պատկերացնել տրանսպորտի այդքան անհավանական միջոց։ Ուստի շատ հետաքրքրական էին Շամիսոյի, այդ հռչակավոր բնագետի, որն ուղեկցել էր Կոցեբուին, դիտողություններն այն մասին, որ Խաղաղ օվկիանոսի մեջտեղի լագունային կղզիների մի խմբի — Ռադակ արշիպելագի — բնակիչներն իրենց գործիքները սրելու համար ձեռք էին բերում քարեր՝ վերջիններս փնտրելով ծովեզրը նետված ծառերի արմատների մեջ։ Ակներև է, որ այս շատ անգամ է պատահել, որովհետև օրենքներ էին սահմանվել, որ այդպիսի քարերը պատկանում են առաջնորդին, և սահմանված էն եղել պատիժներ նրանց համար, ովքեր փորձում են գողանալ այդ քարերը։ Երբ նկատի ենք առնում այս փոքրիկ կղզիների առանձնացած դիրքը մի ընդարձակ օվկիանոսի մեջտեղում, նրանց մեծ հեռավորությունը որևէ ցամաքից, բացառությամբ կորալային կազմության կղզիների, մի հանգամանք, որի ապացույցը տեսնում ենք տեղացիների մոտ, որոնք, թեև խիզախ ծովագնացներ, մեծ արժեք են տալիս որևէ տեսակի քարի,<ref>Տեղացիներից մի քանիսը, որոնց Կոցեբուն տարել էր Կամչատկա, քարեր էին հավաքում իրենց երկիրը տանելու համար։</ref> և բաց ծովի հոսանքների դանդաղությունը, ապա այս ձևով փոխադրված խճերի գոյությունը զարմանալի է թվում։ Այս ձևով կարող են քարեր տարվել շատ հաճախ, իսկ եթե այն կղզին, որի ափն են դուրս գալիս սրանք, բացի կորալից կազմված է նաև այլ նյութից, հազիվ թե այս քարերն ուշադրության արժանանան, համենայն դեպս նրանց ծագման վերաբերյալ ոչ մի ենթադրություն չէր առաջանա։ Դեռ ավելին, այս միջոցը երկար ժամանակ կարող է չհայտնաբերվել, որովհետև ծառերը, մասնավորապես քարերով ծանրաբեռնվածները, հավանաբար լողում են ջրի մակերեսի տակով։ Հրո Երկրի կանալներում ծովեզր է նետվում մեծ քանակությամբ ծփացող ատաղձ, բայց խիստ հազվադեպ է պատահում, որ ծառը լողա ջրի երեսով։ Այս փաստը գուցե կարողանա լույս սփռել այն մի հատիկ քարերի վրա, անկյունավոր կամ կլոր, որոնք երբեմն գտնվում են թաղված սեդիմենտային մանր զանգվածների մեջ։
Մի այլ օր ես այցելեցի Ուեստ Այլետը (արևմտյան կղզյակ), որի վրա բուսականությունը ավելի փարթամ էր, քան որևէ այլ կղզու վրա։ Կոկոսյան ընկույզի ծառերը սովորաբար աճում են իրարից անջատ, բայց այստեղ երիտասարդ ծառերը բարգավաճում էին իրենց բարձր ծնողների տակին և իրենց երկար ու կորացած ճղատերևներով կազմել էին ամենաստվերոտ պատսպարաններ։ Միայն նրանք, ովքեր փորձել են, գիտեն, թե որչափ բերկրալի է նստել այդպիսի ստվերի տակ և խմել կոկոսյան ընկույզի հաճելի զով հեղուկը։ Այս կղզում կա մի մեծ ծոցանման տարածություն, բաղկացած ամենամանր սպիտակ ավազից. նա բոլորովին հարթ է և միայն մակընթացության ժամանակ ծածկվում է ջրով. այս մեծ ծոցից փոքրիկ երկար խորշեր թափանցում են շրջապատի անտառները։ Տարօրինակ և գեղեցիկ տեսարան էր ներկայացնում այդ կիսա-սպիտակ, փողփողուն ավազը շրջապատված կոկոսյան ընկույզի ծառերով, որոնք տարածում են իրենց բարձր և ծածանվող բները ծովի եզերքներին։
Առաջուց ես ակնարկել եմ մի խեչափառ, որն ապրում է կոկոսյան ընկույզներով, . նա շատ տարածված է ցամաքի բոլոր մասերում և հրեշային ծավալ է ունենում։ Նա խիստ մոտիկ է կամ նույնատիպ Birgos latro-յին։ Սրունքների առջևի զույգը վերջանում է շատ ուժեղ և ծանր աքցաններով, իսկ հետևի զույգին հարմարեցված են ուրիշ աքցաններ, թեև ավելի թույլ և շատ ավելի նեղ։ Սկզբում այնպես է թվում, թե բոլորովին հնարավոր չէ, որ խեչափառը կարողանա բաց անել մի պինդ կոկոսյան ընկույզ՝ կեղևով ծածկված, բայց մր. Լիսկն ինձ վստահացնում էր, որ նա մի քանի անգամ տեսել է այդ գործողության լրիվ կատարումը։ Խեչափառը նախ պատառոտում է կեղևը թել առ թել, և միշտ սկսում է այն ծալքից, որի տակ գտնվում են երեք աչքածակերը, երբ այդ վերջանում է, սկսում է իր ծանր ճանկերով մրճահարել աչքածակերից մեկը մինչև որ մի բացվածք առաջանա։ Ապա շուռ տալով իր մարմինը՝ հետևի զույգ նեղ աքցանների օգնությամբ դուրս է բերում սպիտակ ալբումինային նյութը։ Ես կարծում եմ, որ այս՝ բնազդի վերաբերյալ մինչ այժմ իմ լսած դեպքերից, ինչպես և կառուցվածքի հարմարեցման տեսակետից, ամենահետաքրքրական է, որ գոյություն ունի երկու, բնության սխեմայում իրարից առերևույթ այնպես հեռու առարկաների միջև, ինչպես խեչափառը և կոկոսյան ընկույզի ծառն են։ Բերզոսն Բերգոսն իր սովորություններով ցերեկային կենդանի է, բայց առում ասում են, որ նա ամեն գիշեր այցելում է ծովը. անկասկած այդ անում է խռիկները թրջելու նպատակով։ Փոքրիկ բիրդոսները բիրգոսները նույնպես ձվից դուրս են գալիս ծովափին և որոշ ժամանակ ապրում են այնտեղ։ Այս խեչափառները բնակվում են խորը բներում, որ նրանք փորում են ծառերի արմատների տակ և որտեղ նրանք կուտակում են զարմանալի քանակությամբ կոկոսյան ընկույզի կեղևի թելիկներ, որոնց վրա հանգստանում են այնպես, ինչպես մի անկողնի վրա։ Մալայեցիները երբեմն օգտվում են այս հանգամանքից և հավաքում այս թելային մասսան՝ պարան գործելու համար։ Այս խեչափառները շատ լավ են ուտելու համար, մանավանդ որ մեծերի պոչերի տակ մեծ քանակությամբ ճարպ կա, որը հալելիս երբեմն կարող է քառորդ շիշ լցնել վճիտ յուղով։ Մի շարք հեղինակներ նշել են, որ բիրգոսն ընկույզ գողանալու նպատակով սողում է կոկոսյան ծառերն ի վեր. ես շատ եմ կասկածում այս բանի հնարավորության վրա, բայց Pandanus<ref>Տես „Proceedings of Zoological Society”, 1832, p. 17.</ref> ծառի համար այդ շատ ավելի հեշտ բան կլիներ։ Մր. Լիսկն ինձ ասում էր, որ այս կղզիների վրա բիրգոսն ապրում է միայն այն ընկույզներով, որոնք ընկնում են գետին։
Կապիտան Մորսբին ինձ տեղեկացնում է, որ այս խեչափառն ապրում է Չագոս և Սեյշել արշիպելագներում, բայց ոչ հարևան՝ Մալդիվայի արշիպելագում։ Առաջ այս խեչափառը վխտում էր Մավրիկիայում, բայց այժմ այնտեղ գտնվում են փոքրերը միայն, այն էլ քիչ քանակությամբ։ Ասում են<ref>Tyerman and Bennett, „Voyage” etc., vol. II, p. 33.</ref>, որ Խաղաղ օվկիանոսում Ընկերության կղզիներից հյուսիս, մի առանձին կորալային կղզու վրա ապրում է այս տեսակը, կամ խիստ մոտիկ սովորություններով մի այլ տեսակ։ Որպեսզի ցույց տամ առջևի զույգ աքցանների զարմանալի ուժը, ես կարող եմ հիշատակել մի դեպք. կապիտան Մորսբին փակում է սրանցից մեկին թիթեղյա ամուր արկղում, որը ժամանակին լցված է եղել սուխարիով. կափարիչը կապում է մետաղաթելով, բայց խեչափառը շուռ է տալիս թիթեղի ծայրերը և փախչում։ Ծայրերը շուռ տալիս նա ուղղակի թիթեղի պատից բաց է անում բազմաթիվ փոքրիկ ծակեր։
[[Պատկեր:Beagle_pic_38.png|500px|frameless|thumb|center]]
Scarus սեռի երկու տեսակ ձկներ, որոնք տարածված են այստեղ, բացառապես սնվում են կորալով. երկուսն էլ գունավորված են շքեղ կապտավուն-կանաչ գույնով, մեկն անփոփոխ ապրում է լագունում, իսկ մյուսն արտաքին կոհակների մեջ։ Մր. Լիսկն ինձ հավատացնում էր, որ ինքը շատ անգամ տեսել է ամբողջ վտառներ (ձկների խումբ) իրենց ուժեղ ոսկրյա ծնոտներով կորալային ճյուղերի գագաթներին արածելիս։ Ես բաց արի մի քանիսի աղիքը և գտա նրանց լցված՝ դեղնավուն կրային-ավազային տղմով։ Տղմոտ, զզվանք առաջացնող հոլոթուրիան (Holuthuritie Holuthuriae — մոտիկ մեր ծովաստղին), որին անչափ մոլի են չինացի որկրամոլները, նույնպես մեծ չափով սնվում է կորալներով, ինչպես ինձ տեղեկացնում է դր. Ալլանը, և նրանց մարմնի ոսկրային ապարատը, թվում է թե, լավ է հարմարեցված այս տեսակի սննդի համար։ Այս հոլոթուրիաները, ձկները, բազմաթիվ որջաբնակ խեցիները և ծովահարս որդերը, որոնք ծակում են մեռած կորալի յուրաքանչյուր կտոր, անկասկած պետք է որ շատ զորավոր գործոններ լինեն այն սպիտակ մանր տիղմը առաջացնելու գործում, որն ընկած է լագունի հատակին և եզրերին։ Սակայն պրոֆեսոր Էրենբերգը գտել է, որ այդ տղմի մի մասը, որը խոնավ վիճակում բոլորովին նման է մանրած կավճի, մասամբ կազմված է սիլիցիումային վահանով օժտված ինֆուզորիաներից։
'''Ապրիլի 12.'''— Առավոտյան դուրս եկանք լագունից և ուղևորվեցինք Իլ դե Ֆրանս։ Ուրախ եմ, որ այցելեցինք այս կղզիները. այսպիսի ֆորմացիաներն անպայման բարձր են դասվում աշխարհի զարմանալի առարկաների մեջ։ Օվկիանոսի խորությունը չափելիս ափից միայն 2200 յարդ (2080 մետր) հեռավորության վրա, կապիտան Ֆից Ռոյը թողեց 7200 ոտնաչափ երկարության խորաչափը, բայց հատակ չգտավ. սրանից էլ պետք է եզրակացնել, որ այս կղզին կազմում է մի չափազանց բարձր ստորջրյա լեռ, որի կողերն ավելի դիք են, քան ամենագահավեժ հրաբխի կոնի կողերը։ Գոգավոր սկավառակի ձևի փոս ընկած գագաթը (լագունը) ունի մոտ տասը մղոն լայնություն, և ապառի այս մեծ կույտում յուրաքանչյուր առանձին ատոմ<ref>Իհարկե ես բացառում եմ այն քիչ հողը, որ նավերով բերել են այստեղ Մալակայից և Յավայից, ինչպես և պեմզայի մի քանի փոքր բեկորներ, որ քշել բերել են այստեղ ալիքները։ Բացի այդ, պետք է բացառել նաև գրինշտեյնի (կանաչ քար) մի կտորը հյուսիսային կղզում։</ref> ամենափոքր մասնիկից մինչև ամենամեծ բեկորը, որը սակայն բազմաթիվ այլ լագունային կղզիների հետ համեմատած փոքր է, կրում է օրգանական դասավորման ենթակա լինելու կնիքը։ Զարմանում ենք, երբ ճանապարհորդները պատմում են պիրամիդների և այլ մեծ ավերակների վիթխարի ծավալների մասին, բայց ո՜րչափ աննշան են սրանցից ամենամեծերը, երբ համեմատվում են այս ապառաժե լեռների հետ, որոնք կուտակված են զանազան մանր և նուրբ կենդանիներից։ Այս մի հրաշք է, որն սկզբում չի ապշեցնում մարմնի աչքը, այլ, խորհրդածելուց հետո, ապշեցնում է մտքի աչքը։
[[Պատկեր:Beagle_pic_39.png|500px|frameless|thumb|center]]
Հին ճանապարհորդները ենթադրում էին, որ կորալ կառուցող կենդանիները բնազդաբար կառուցում են իրենց մեծ օղակները, որպեսզի պաշտպանություն գտնեն ներքին մասերում. բայց այս շատ է հեռու ճշմարտությունից. որովհետև այն մասսիվ տեսակները, որոնք աճում են արտաքին ափերին և որոնցից կախված է ռիֆի անմիջական գոյությունը, չեն կարող ապրել լագունի ներսում (որտեղ լավ աճում են այլ քնքույշ ճյուղավորվող տեսակներ)։ Դեռ ավելին, ըստ այս տեսակետի՝ որոշ ցեղերի և ընտանիքների տեսակներ, ենթադրվում է, որ միանում են մի ընդհանուր նպատակի համար, իսկ այսպիսի կոմբինացիայի ոչ մի օրինակ չի կարելի գտնել ամբողջ բնության մեջ։ Այն տեսությունը, որն ընդունված է ընդհանուր առմամբ, այն է, որ ատոլները հիմնված են ստորջրյա կրատերների (խառնարան) վրա, բայց երբ նկատի ենք ունենում այս վերջիններից մի քանիսի ձևը և ծավալը, թիվը, մոտիկությունը, և մյուսների հարաբերական դիրքը, այս տեսակետն ընդունելի լինել չի կարող. այսպես, Սուագիվայի Սուադիվայի ատոլը մի կողմով ունի քառասունչորս աշխարհագրական մղոն տրամագիծ և մի այլ կողմով՝ երեսունչորս. Ռիմսկու ատոլը՝ հիսունչորս և քսան, և ունի մի տարօրինակ մանվածոտ եզր. Բոուի ատոլը երեսուն մղոն երկարություն ունի և միջին հաշվով միայն վեց մղոն լայնություն. Մենշիկովի ատոլը բաղկացած է երեք ատոլներից՝ իրար միացած կամ կապված։ Այս տեսությունն ավելի ևս անկիրառելի է Հնդկական օվկիանոսի հյուսիսային մալդիվիական ատոլների համար (որոնցից մեկն ունի ութսունութ մղոն երկարություն և տասից-քսան մղոն լայնություն), որովհետև վերջիններս սովորական ատոլների նման շրջապատված չեն նեղ ռիֆերով, այլ՝ անհաշիվ անջատ փոքրիկ ատոլներով. ուրիշ փոքր ատոլներ բարձրանում են կենտրոնական լագունանման մեծ տարածություններից։ Մի երրորդ և ավելի լավ տեսություն առաջադրել է Շամիսոն, որը կարծում էր, թե որովհետև կորալներն ավելի եռանդուն աճում են բաց ծովում, ինչպես այդ անկասկած այդպես է, ընդհանուր հիմքից ավելի շուտ կաճեին արտաքին եզրերը, քան որևէ այլ մաս, և օղակի կամ բաժակի ձևի կառուցումը պետք է վերագրել այս հանգամանքին։ Բայց մենք շատով կտեսնենք, որ այս, ինչպես և կրատերային թեորիայում մի շատ կարևոր նկատառում անտեսված է, այն է, թե ինչի՞ վրա են հիմնել իրենց մասսիվ կառուցվածքներն այդ ռիֆ կառուցող կորալները, որոնք չեն կարող ապրել մեծ խորության վրա։
Կապիտան Ֆից Ռոյը բազմաթիվ խորաչափումներ կատարեց Կիլինգ ատոլի արտաքին գահավեժ կողի վրա, և պարզվեց, որ հինգ գրկաչափ խորության վրա խորաչափի արճճի հատակին պատրաստած ճարպը միշտ դուրս էր գալիս կենդանի կորալների նշաններով միասին, բայց այնքան կատարյալ մաքուր, որ, կարծեք թե, այն գցված էր դալար կանաչի կարպետի վրա. որքան խորությունը մեծանում էր, հետքերն այնքան ավելի սակավանում էին, բայց ավազի կպչող հատիկներն ավելի ու ավելի շատանում էին, մինչև վերջապես պարզ եղավ, որ հատակը կազմված է ավազի հարթ շերտից. կանաչածածկ դաշտերի անալոգիայով կանաչի շեղջերը հետզհետե նոսրացան, մինչև որ հողը դարձավ այնպես անբերրի, որ նրա վրա ոչինչ ծլել չէր կարող։ Այս դիտողություններից ելնելով, որոնք հաստատված են բազմաթիվ այլ դիտողություններով, կարելի է ապահով կերպով հետևցնել, որ ամենամեծ խորությունը, որի վրա կորալները կարող են ռիֆեր կառուցել, գտնվում է քսան և երեսուն գրկաչափ խորությունների միջև։ Այժմ Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում կան ընդարձակ տարածություններ, որտեղ յուրաքանչյուր կղզի կորալային կազմություն ունի և բարձրացած է միայն մինչև այն բարձրություն, որի վրա ալիքները կարող են նետել բեկորներ և քամիները՝ դիզել ավազ։ Այսպես, ատոլների Ռադակի խումբն անկանոն քառանկյունի է, 520 մղոն երկարությամբ և 240 մղոն լայնությամբ, Ցածրադիր արշիպելագն էլիպտիկ ձև ունի՝ երկար առանցքը չլինելով լինելով 840 մղոն, իսկ կարճը 420. կան այլ փոքր խմբեր և առանձին ցածր կղզիներ այս երկու արշիպելագների միջև, որոնք բոլորը միասին կազմում են օվկիանոսի մի նեղ ու երկար տարածություն, որը 4000 մղոնից երկար է, և որտեղ ոչ մի կղզու բարձրություն վերևում սահմանված բարձրությունից չի անցնում։ Այնուհետև, Հնդկական օվկիանոսում կա օվկիանոսի մի տարածություն՝ 1500 մղոն երկարությամբ, որը ներառում է երեք արշիպելագ, որտեղ բոլոր կղզիները ցածր են և ունեն կորալային կաոուցվածք։ կառուցվածք։ Ելնելով այն փաստից, որ ռիֆ կազմող կորաքները կորալները չեն ապրում մեծ խորության վրա, ապա պարզ և որոշակի կարելի է ասել, որ այս ամբողջ ընդարձակ տարածությունների վրա, որտեղ որ այժմ կա մի ատոլ, պետք է նախապես գոյություն ունեցած լինի մի հիմք՝ մակերեսից քսանից-երեսուն գրկաչափ խորությամբ։ Վերին աստիճանի անհավանական է լայն, բարձր, առանձնացած, գահավեժ կողերով, խմբերով և շարքերով հարյուրավոր փարսախ երկարությամբ դասավորված, նստեցված շերտերով սեդիմենտային թմբերի գոյացումը Խաղաղ և Հնդկական օվկիանոսների կենտրոնական և ամենախորը մասերում, որոնք որևէ մայր ցամաքից անչափ հեռավորության վրա են գտնվում, և որտեղ ջուրը կատարյալ վճիտ է։ Հավասարապես անհավանական է, որ բարձրացնող ուռերն ուժերն այդ անսահման տարածության վրա բարձրացնեին ժայռոտ անհաշիվ թմբեր՝ մինչև ծովի մակերեսից քսանից-երեսուն գրկաչափ կամ 120-ից-180 ոտնաչափ խորության վրա, որովհետև կարո՞ղ ենք ամբողջ երկրագնդի մակերեսին գտնել մի լեռնաշղթա, մինչև անգամ մի քանի հարյուր մղոն երկարությամբ, որի բազմաթիվ գագաթները լինեն այնպիսի բարձրության, որ իրարից տարբերվեն միայն մի քանի ոտնաչափով և ոչ մի գագաթ ավելի բարձր չլինի։ Եթե, ուրեմն, այն հիմքերը, որտեղից դուրս եկան ատոլ կազմող կորալները, չեն կազմվել սեդիմենտներից, և եթե նրանք չեն բարձրացել օվկիանոսի խորությունից վեր մինչև պահանջված մակարդակը, ապա անհրաժեշտաբար պետք է որ նրանք նրա՛նք (այդ հիմքերը) իջնեին ներքև, և այս առաջարկը լուծում է ամբողջ կնճռոտ խնդիրը։ Որովհետև ինչպես որ լեռ լեռան հետևից և կղզի կղզու հետևից հետզհետե սուզվում էին ջրի տակ, ապա հաջորդաբար պետք է որ հիմքեր առաջանային կորալների աճման համար։<ref>Նշանակալից է այն, որ մր. Լայելը մինչև անգամ իր „Principles of Geology”-ի առաջին հրատարակության մեջ հիշատակում է, որ Խաղաղ օվկիանոսում իջեցումները գերազանցում են բարձրացումներին, նկատի ունենալով, որ այնտեղ ցամաքի մակերեսը համեմատած գործող ագենտների, այն է՝ կորալների աճման և հրաբխային գործունեության հետ, շատ փոքր է։</ref> Այստեղ հնարավոր չէ բոլոր անհրաժեշտ մանրամասնությունների մեջ մտնել, բայց ես այնուամենայնիվ թույլ եմ տալիս ինձ կասկած հայտնելու, թե կարող է մի ուրիշը այլ կերպ բացատրել, թե ինչպես կարող է պատահել, որ բազմաթիվ կղզիներ ցրվեն ամենուրեք անհուն տարածությունների վրա, որտեղ բոլոր կղզիներն էլ լինեն միևնույն ձևով ցածր, բոլորն էլ կառուցված կորալներից, որոնք բացարձակապես պահանջում են մի հիմք՝ մակերեսից որոշ սահմանված խորության վրա։
Նախքան բացատրելը, թե ինչպես են ատոլ կազմող ռիֆերն ստանում իրենց յուրահատուկ կառուցվածքը, դառնանք երկրորդ դասին, այն է՝ բարիեր ռիֆերին։ Արանք Սրանք տարածված են լինում կամ ուղիղ գծերով որևէ մայր ցամաքի ափերի կամ մի մեծ կղզու դիմաց, կամ շրջապատում են փոքր կղզիները. երկու, դեպքում էլ սրանք բաժանված են լինում ցամաքից մի լայն և խորը ջրային կանալով, նման ատոլի ներսում գտնվող լագունի։ Զարմանալի է, թե որչափ քիչ ուշադրություն են դարձրել օղակող բարիեր-ռիֆերին, բայց նրանք իսկապես հրաշալի կառուցվածքներ են։ Օրինակ, Խաղաղ օվկիանոսում Բոլաբոլա կղզին շրջապատող բարիերում, որը երևում է կենտրոնական մի գագաթից, ռիֆի ամբողջ գիծը փոխարկվել է ցամաքի, բայց սովորաբար մեծ ալիքների ձյան չափ սպիտակ մի գիծ, որը երբեմն հատվում է այս ու այն կողմ գտնվող առանձին ցածր կղզյակներով՝ կոկոսյան ընկույզի ծառերով ծածկված, օվկիանոսի հառաչող ջրերը, բաժանում է լագուն-կանալի բաց կանաչ տարածությունից։ Եվ այս կանալի խաղաղ ջրերը սովորաբար լվանում են ցածր ալուվիումային հողի մի շերտ, բեռնավորված տրոպիկների ամենագեղեցիկ պրոդուկցիաներով, որն ընկած է վայրագ, գահավեժ կենտրոնական լեռների ստորոտին։
[[Պատկեր:Beagle_pic_40.png|500px|frameless|thumb|center]]
Շրջապատող բարիերային միֆերը ռիֆերը լինում են ամեն մեծության, երեքից մինչև ոչ պակաս քան քառասունչորս մղոն տրամագծով, և մեկը, որը եզերում է Նոր Կալեդոնիայի մի կողմը և շրջապատում երկու ծայրերն էլ, 400 մղոն երկարություն ունի։ Յուրաքանչյուր ռիֆ ներփակում է տարբեր բարձրության մեկ-երկու կամ մի քանի ժայռոտ կղզի, և մի դեպքում մինչև անգամ տասներկու աոանձին առանձին կղզիներ։ Ռիֆը ներփակված ցամաքից լինում է ավելի կամ պակաս հեռավորության վրա. Ընկերության արշիպելագում այդ հեռավորությունը սովորաբար մեկից մինչև երեք կամ չորս մղոն է, բայց Հոգոլեու ռիֆը ներփակված ցամաքից հեռու է քսան մղոն հարավային կողմում և տասնչորս՝ հակառակ կամ հյուսիսային կողմում։ Լագունային կանալում խորությունը նույնպես շատ տարբեր է. որպես միջին՝ կարելի է ընդունել տասից-երեսուն գրկաչափ, բայց Վանիկորոյում կան տարածություններ, որոնք ունեն ոչ պակաս քան հիսունվեց գրկաչափ կամ 336 ոտնաչափ խորություն։ Ներքին կողմից ռիֆը կամ մեղմ թեքությամբ իջնում է լագունային կանալի մեջ, կամ վերջանում ուղղաձիգ պատի ձևով, երբեմն ջրի տակ ունենալով երկուսից-երեք հարյուր ոտնաչափ բարձրություն. արտաքին կողմից ռիֆն, ատոլի նման, բարձրանում է ծայր աստիճան դիք՝ օվկիանոսի խորը խորխորատներից. ի՞նչը կարող է լինել ավելի եզակի, քան այս կառուցվածքները։ Մենք տեսնում ենք մի կղզի, որը կարելի է համեմատել մի դղյակի հետ՝ մի բարձր ստորջրյա լեռան կատարին զետեղված, կորայային կորալային ապառաժի մեծ պատով պաշտպանված, միշտ դիք արտաքնապես և երբեմն էլ ներքնապես, լայն հարթ գագաթով, այստեղ և այնտեղ բացված նեղ դարպասներով, որոնց միջից ամենամեծ նավերը կարող են մտնել շրջապատված լայն խրամը։
Որպես իսկական կորալային ռիֆեր, բարիերի և ատոլի միջև ամենափոքրիկ տարբերություն անգամ չկա ոչ ընդհանուր ծավալում, ոչ ուրվագծում, ոչ խմբավորման մեջ և ոչ էլ կառուցվածքի ամենաչնչին մանրամասնության մեջ։ Աշխարհագրագետ Բալրին Բալբին լավ է նկատել, որ շրջափակված կղզին մի ատոլ է, որի լագունի միջից բարձրանում է բարձր ցամաք. հեռացրո՛ւ նրա միջից ցամաքը, և կմնա մի կատարյալ ատոլ։
Բայց ի՞նչն է ստիպել այդ ռիֆերին իրենց ներփակված կղզիներից այդքան մեծ հեռավորության վրա գտնվելու։ Չի կարելի պատճառաբանել, թե կորալները չեն աճի ցամաքին խիստ մոտիկ, որովհետև լագունային կանալի ափերը, եթե շրջապատված չեն ալուվիալ հողով, հաճախ եզերվում են կենդանի կորալներով, և մենք շուտով կտեսնենք, որ կա մի ամբողջ դաս, որին ես անվանել եմ առափնյա ռիֆ, նկատի ունենալով նրանց սերտ կպած լինելը և՛ մայր ցամաքների, և՛ կղզիների եզրերին։ Այնուհետև, ինչի՞ վրա են հիմնել իրենց օղակող կառուցվածքն այս ռիֆ-կառուցող կորալները, որոնք չեն կարող ապրել մեծ խորության վրա։ Այս մի մեծ, ակներև դժվարություն է, նման ատոլների խնդրում եղած դժվարության, որի մասին ընդհանուր կերպով խոսվել է։ Այդ ավելի պարդ պարզ ըմբռնելի կլինի, եթե աչքի անցկացնենք հետևյալ կտրվածքները, որոնք իրական են, և ներկայացնում են հյուսիսային և հարավային գծերով՝ Վանիկորո, Գամբիե և Մաուրուա կղզիների կտրվածքներն իրենց բարիեր ռիֆերի հետ միասին, և նրանք դրված են և՛ ուղղաձիգ, և՛ հորիզոնական դիրքով, միևնույն մասշտաբով (մղոնը մեկ քառորդ մատնաչափ) արտահայտելով։
[[Պատկեր:Beagle_pic_41.png|500px|frameless|thumb|center]]
Պետք է նկատել նաև, որ այս կղզիներում կամ այլ բազմաթիվ շրջափակված կղզիներում, կտրվածքը կարելի էր վերցնել որևէ ուղղությամբ, և ընդհանուր տեսքը կլիներ նույնը։ Այժմ մտքում ունենալով այն, որ ռիֆ-կառուցող կորալները չեն կարող ապրել ավելի քան քսան կամ երեսուն գրկաչափ խորության վրա, և որ մասշտաբն այնքան փոքր է, որ աջ կողմում գտնվող տրամալարը ցույց է տալիս 200 գրկաչափ խորություն, ապա ինչի՞ վրա են հիմնված այս բարիեր-ռիֆերը։ Արդյոք պե՞տք է ենթադրենք, որ յուրաքանչյուր կղզի շրջապատված է օձիքաձև ընդծովյա վիմուտքով կամ ժայռագոտիով, կամ սեդիմենտի մեծ թմբով, որը գահավեժ վերջանում է այնտեղ, որտեղ վերջանում է ռիֆը։ Եթե ծովն առաջուց խորը մաշելով մտել է ցամաքի մեջ, նախքան նրանց պաշտպանվելը ռիֆերով, թողնելով այսպիսով մի ծանծաղ վիմուտք ջրի տակ՝ նրանց շրջապատում, ապա ներկայիս ափերն անփոփոխ շրջապատված կլինեին մեծ անդունդներով, բայց այդ հազիվ թե այդպես լիներ։ Բացի այդ, այդ տեսությունն ամենևին չի բացատրում, թե ինչո՛ւ պետք է կորալները պատի նման վեր թռչեին, վիմուտքի ամենադրսի եզրից, հաճախ թողնելով ներսում ջրի մի լայն տարածություն, որտեղ չափազանց խոր լինելու պատճառով կորալներ աճել չեն կարող։ Այս կղզիների ամբողջ շրջապատով սեդիմենտի լայն թմբի կուտակումը, որը սովորաբար ամենից լայն է լինում այնտեղ, որտեղ ներփակված կղզիներն ամենից փոքր են, խիստ անհավանական է, երբ նկատի ենք ունենում նրանց բացված դիրքն օվկիանոսի կենտրոնական ամենախորը մասերում։ Ինչ վերաբերում է Նոր Կալեդոնիայի բարիեր-ռիֆին, որը տարածվում է կղզու հյուսիսային կետից հարյուր հիսուն մղոն այն կողմ, միևնույն ուղիղ գծով, որով նա նայում է արևմտյան ափին, հազիվ թե հնարավոր լինի հավատալ, որ սեդիմենտի թումբը կարող էր ուղիղ գծով նստած լինել մի բարձր կղզու դիմաց և բավականին հեռու, նրա վերջավորությունից այն կողմ, բաց ծովում։ Վերջապես եթե նայենք միևնույն բարձրության և նույնօրինակ երկրաբանական կառուցվածքի, բայց կորալային ռիֆերով չշրջապատված օվկիանոսային այլ կղզիների, ապա ոչ մի տեղ չենք գտնի այնպիսի չնչին շրջապատող խորություն, որը լինի երեսուն գրկաչափ, բացառությամբ անմիջական ափերի խորության, որովհետև սովորաբար այն ցամաքը, որը գահավեժ բարձրանում է ջրից դուրս, անկախ այն բանից, թե շրջապատված է ռիֆի օղակով թե ոչ, գահավեժ սուզվում է ջրի տակ։ Ես նորից եմ կրկնում, ուրեմն, ինչի՞ վրա են հիմնված այս բարիեր-ռիֆերը։ Ինչո՞ւ նրանք իրենց լայն և խորը խրամանման կանալներով այդքան հեռու են կանգնած ներփակված ցամաքից։ Շուտով պիտի տեսնենք, թե որչափ հեշտությամբ են անհետանալու այս դժվարությունները։
Այժմ մենք գալիս ենք երրորդ դասին, այն է՝ առափնյա ռիֆերին, որոնց մասին երկար խոսել չի պահանջվում։ Որտեղ ցամաքը գահավեժ թեքվում է ջրի տակ, այնտեղ այս ռիֆերը միայն մի քանի յարդ լայնություն ունեն, կազմելով ափերի շուրջը մի սոսկ ժապավեն կամ երիզ, որտեղ ցամաքը փոքր թեքությամբ է իջնում ջրի տակ, ռիֆը տարածվում է ավելի հեռու, երբեմն ցամաքից մինչև մի մղոն հեռու, բայց այս դեպքերում խորաչափերը ռիֆից դուրս միշտ ցույց են տալիս, որ ցամաքը ջրի տակ փոքր թեքություն ունի։ Փաստորեն ռիֆերը տարածվում են միայն ցամաքից մինչև այն հեռավորությունը, որտեղ որևէ հիմք 20-ից-30 գրկաչափից ավելի խորը չէ։ Այսպիսով չկա մի էական տարբերություն նրա և բարիեր կամ ատոլ կազմող ռիֆի միջև, սակայն նա սովորաբար նվազ լայնության է լինում, հետևաբար և նրա վրա ավելի փոքր թվով կղզյակներ են գոյացել։ Շնորհիվ այն բանի, որ կորալներն ավելի եռանդուն աճում են դրսի կողմում, և որ դեպի ներս նստող սեդիմենտները նրանց համար վատառողջ ազդեցություն ունեն, ուստի ռիֆի համեմատաբար դրսի ծայրն ամենաբարձր մասն է լինում, և նրա ու ցամաքի միջև սովորաբար կա մի ծանծաղ ավազուտ կանալ՝ մի քանի ոտնաչափ խորությամբ, տեղ խորությամբ։ Որտեղ որ սեդիմենտի թմբերը կուտակվել են մակերեսին մոտիկ, ինչպես Վեստ Ինդիայի որոշ մասերում,այնտեղ նրանք երբեմն եզերվում են կորալներով, ուստի և որոշ կողմերով նման են լագունային կղզիների կամ ատոլների, այնպես, ինչպես առափնյա ռիֆերը, որոնք շրջապատում են փոքր թեքություն ունեցող կղզիները, որոշ չափով նման են բարիեր-ռիֆերին։
Կորալային ռիֆերի կազմվելու վերաբերյալ ոչ մի տեսություն չի կարելի համարել բավարար, եթե նկատի չեն առնվում երեք մեծ դասերը։ Մենք տեսանք, որ մենք ստիպված ենք ընդունելու այն ընդարձակ տարածության իջեցումը, որոնց վրա ցրված են ցածր կղզիները, որոնցից ոչ մեկն այնքան բարձր չէ, որ քամին և ալիքները չկարողանան նրանց վրա նյութեր նետել, և որ նրանք կառուցված են կենդանիներից, որոնք պահանջում են հիմք, և որ այդ հիմքը պետք է լինի ոչ մեծ խորության վրա։ Վերցնենք մի կղզի, որը շրջապատված է առափնյա ռիֆերով, որոնք կառուցվածքի բացատրության տեսակետից դժվարություն չեն հարուցում, և թող այս կղզին իր ռիֆով, որը գծանկարում ցույց է տրված անընդհատ գծով, դանդաղորեն սուզվի։ Այժմ, երբ կղզին սուզվում է ներքև՝ լինի այդ միանգամից մի քանի ոտնաչափ, թե այնքան դանդաղ, որ բոլորովին անըմբռնելի է, միևնույնն է, մենք կորալների աճման համար նպաստավոր մեզ հայտնի պայմաններից կարող ենք հետևցնել, որ կենդանի զանգվածները, որոնք թրջվում են կոհակներից՝ ռիֆի եզրին, շուտով նորից կբարձրանան մակերեսը։ Սակայն ջուրը հետզհետե կալեկոծի ափը, կղզին ավելի կցածրանա ու կփոքրանա, և ռիֆի ներքին շրթի ու ծովափի միջև եղած տարածությունը համեմատաբար կլայնանա։ Ռիֆի մի հատվածը և կղզին այս վիճակում, մի քանի հարյուր ոտնաչափ սուզվելուց հետո, ներկայացված է կետավոր գծերով (ենթադրում ենք, որ կորալային կղզյակները կազմվել են ռիֆի վրա, և լագունի կանալում խարիսխ է գցել մի նավ)։ Այս կանալն ավելի կամ պակաս չափով խորը պիտի լինի, նայած սուզման չափին, նրա մեջ կուտակված սեդիմենտի քանակին և նուրբ ճյուղերով կորալների աճմանը, որոնք ապրում են այնտեղ։ Կտրվածքն այս վիճակում , ամեն կողմով կհիշեցնի այն կղզու առաջացումը և դիրքը, որը շրջափակված է օղակաձև առաջավոր ռիֆով. և իսկապես, այդ մի իրական կարվածք կտրվածք է (մասշտաբը 0,388 մատնաչափ՝ մեկ մղոնի փոխարեն) Խաղաղ օվկիանոսում, Բոլաբոլա կղզու։ Այժմ միանգամից կարող ենք տեսնել, թե ինչո՛ւ շրջափակող բարիեր ռիֆերն այնքան հեռու են կանգնած այն ափերից, որոնց դիմացը գտնվում են իրենք։ Մենք տեսնում ենք նաև, որ եթե նոր ռիֆի արտաքին ծայրից մի ուղղահայաց գիծ տարվի ներքև դեպի պինդ ապառի հիմքը, որի վրա կառուցված է սկզբնական առափնյա ռիֆը, ապա ստացվում է մի ուղղաձիգ գիծ, որը նույնքան ոտնաչափով կգերազանցի այն աննշան խորությունից, որի վրա կարող են ապրել գործարար կորալները, որքան ոտնաչափով որ իջեցումն է տեղի ունեցել. այդ փոքրիկ ճարտարապետները ցամաքի ընկղմվելու հետ հավասարապես կառուցել են իրենց մասսիվ պատն այնպիսի մի բազայի վրա, որ կազմված է այլ կորալներից և նրանց ամրացած բեկորներից։ Այսպիսով այս գլխի դժվարությունը, որն այնքան մեծ է երևում, վերանում է։
[[Պատկեր:Beagle_pic_42.png|500px|frameless|thumb|center]]
Եթե մի կղզու փոխարեն վերցնեինք մի մայր ցամաքի ծովափը՝ ռիֆերով եզերված, և պատկերացնեինք, որ նա իջած է, արդյունքն ակներևաբար կլիներ մի մեծ ուղիղ բարիեր՝ նման Ավստրալիայի կամ Նոր Կալեդոնիայի բարիերի՝ ցամաքից մի լայն և խորը նեղուցով բաժանված։
Վերցնենք մեր նոր շրջափակող բարիեր-ռիֆը, որի կտրվածքն այժմ ներկայացված է հարթ գծերով, և որը, ինչպես ասել եմ, իրական կտրվածք է Բոլարոլա Բոլաբոլա կղզու միջով։ Ընդունենք, որ այդ կտրվածքն իջնում է։ Երբ բարիեր ռիֆը դանդաղորեն սուզվում է, կորալները կշարունակեն եռանդուն աճել դեպի վեր, բայց որովհետև կղզին սուզվում է, ջուրը մատնաչափ առ մատնաչափ կնվաճի ափը — մի մեծ ռիֆում անջատ լեռներ նախ կկազմեն առանձին կղզիներ, և վերջապես կանհետանա վերջին և ամենաբարձր գագաթը։ Այն պահին, երբ տեղի է ունենում այս, կազմվում է մի կատարյալ ատոլ։ Ես ասել եմ, որ եթե հեռացնենք շրջափակող բարիեր-ռիֆի ներսի բարձր ցամաքը, կմնա ատոլ, և ցամաքը հեռացված կլինի։ Այժմ մենք կարող ենք հասկանալ, թե ի՛նչպես է լինում, որ ատոլները, բարձրանալով շրջափակող բարիեր ռիֆերի միջից, նմանվում են նրանց իրենց ընդհանուր ծավալով, ձևով, իրար մոտ խմբավորվելու և առանձին կամ կրկնակի գծերով դասավորվելու եղանակով, որովհետև նրանց կարելի է անվանել կոշտ ուրվագծով սուզված կղզիների քարտեզներ, որոնց վրա կանգնած են իրենք։ Հետագայում կտեսնենք, թե ինչու Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում ատոլները գլխավոր ուրվագծերով ձգվում են զուգահեռ բարձր կղզիների և այս օվկիանոսների մեծ ծովափերի նկատմամբ։ Այսպիսով ես հիմք ունեմ հաստատելու, որ իմ տեսությունը կորալները դեպի վեր աճելու մասին,<ref>Ինձ մեծ բավականություն է պատճառել գտնել հետևյալ տողերը մի պամֆլետում, որ գրել է մր. Կոուտուն — մեկն այն բնագետներից, որոնք մասնակցել են Միացյալ Նահանգների անտարկտիկական մեծ էքսպեդիցիային. «Անհատապես քննած լինելով բազմաթիվ կորալական կղզիներ և ապրած լինելով ութ ամիս հրաբխային ծագում ունեցող կղզիներում, որոնք ամբողջովին կամ մասամբ շրջապատված են ռիֆերով, ինձ կթույլատրվի ասել, որ իմ սեփական դիտումներն ինձ ստիպել են համոզվելու մր. Դարվինի տեսության ճշտության խնդրում»։ Սակայն այս էքսպեդիցիայի բնագետները կորալային ֆորմացիաների վերաբերյալ մի քանի կետերում տարբեր կարծիք ունեն։</ref> որ տեղի է ունեցել ցամաքը ջրի տակ իջնելու ժամանակամիջոցում, բացատրում է կաոուցվածքի կառուցվածքի բոլոր գլխավոր գծերն այդ զարմանալի ատոլների, որ երկար ժամանակ գրգռել են ծովային ճանապարհորդների ուշադրությունը, ինչպես և կառուցվածքը ոչ նվազ զարմանալի բարիեր ռիֆերի, լինեն դրանք փոքր կղզիներ շրջապատողներ, լինեն հարյուրավոր մղոններով մայր ցամաքի ափերով տարածվողներ։
[[Պատկեր:Beagle_pic_43.png|500px|frameless|thumb|center]]
Ինձ կարող են հարցնել, թե արդյոք ես կարող եմ ներկայացնել որևէ ազդակի ապացույց բարիեր-ռիֆերի կամ ատոլների իջեցման վերաբերյալ, բայց պետք է նկատի ունենալ, թե որչափ դժվար պետք է լինի շարժում հայտնաբերելը, որի հետևանքով ցամաքի իջնող մասը թաքնվում է ջրի տակ։ Սակայն Կիլինգ ատոլում լագունի բոլոր կողմերում ես նկատեցի ծերացած կոկոսյան ընկույզի ծառեր, որոնց տակը դատարկված էր և ընկնում էին, և մի տեղում՝ հիմքի սյուները մի հյուղակի, որն ըստ տեղացիների հայտարարությունների՝ յոթը տարի առաջ կանգնած է եղել մակընթացության սահմանից վերև, այժմ ամեն օր հեղեղվում էր յուրաքանչյուր մակընթացությունից. հարցուփորձ անելիս պարզվեց, որ վերջին տասը տարվա ընթացքում այստեղ երեք երկրաշարժ է զգացվել, որոնցից մեկը եղել է ուժեղ։ Վանիկորոյում լագունային կանալը նշանակալի չախով չափով խորն է, հազիվ թե որևէ ալուվիալ հող կուտակված լինի ներփակված բարձր լեռների ստորոտին, և զգալիորեն փոքր թվով կղզյակներ են կազմվել պատանման բարիեր-ռիֆերի վրա կիտված բեկորներից և ավազից. այս և նման մի քանի այլ փաստեր ինձ այն եզրակացության են բերել, որ այս կղզին վերջերս պետք է իջած լինի, և ռիֆն՝ աճած դեպի վեր. այստեղ նույնպես հաճախ պատահում են երկրաշարժեր, այն էլ շատ ուժգին։ Մյուս կողմից՝ Ընկերության արշիպելագում, որտեղ լագունային կանալները գրեթե փակված են, որտեղ կուտակված է շատ ցածը ալուվիտլ ալուվիալ ցամաք, և որտեղ որոշ դեպքերում կազմվել են երկար կղզյակներ բարիեր-ռիֆերի վրա,— փաստեր, որոնք ցույց են տալիս, որ կղզիները չեն իջել շատ ուշ ժամանակներում,— զգացվում են միայն շատ հազվադեպ թույլ ցնցումներ։ Այս կորալային ֆորմացիաներում, որտեղ ցամաքը և ջուրը կարծեք թե պայքարի մեջ են մտել տիրապետության համար, պետք է որ միշտ դժվար լինի որոշել մակընթացության և տեղատվության և դանդաղ իջեցման առաջացրած փոփոխության էֆեկտների տարբերությունը. որ այս ռիֆերից և ատոլներից շատերը ենթակա են որոշ փոփոխության — այդ ճիշտ է։ Մի քանի ատոլների վրա կղզյակները, թվում է թե, թվով աճել են մի վերջին պերիոդի ընթացքում. այլ ատոլների վրա նրանք մասամբ կամ ամբողջովին քշվել տարվել են։ Մալդիվա արշիպելագի մի քանի մասերի բնակիչները գիտեն մի քանի կղզյակների առաջացման տարեթիվը, այլ մասերում կորալները բարգավաճում են ջրով հեղեղվող այնպիսի ռիֆերի վրա, որտեղ գերեզմանների համար վարված փոսերը վկայում են հին ժամանակներում բնակելի ցամաքի գոյության մասին։ Դժվար է հավատալ, որ բաց օվկիանոսի մակընթացության և տեղատվության հոսանքներում հաճախակի փոփոխություններ են տեղի ունենում. մինչդեռ ըստ բնիկների պատմածի՝ մի քանի ատոլների վրա երկրաշարժների և այլ ատոլների վրա նկատված մեծ հերձվածքների հետքերում կան պարզ ապացույցներ փոփոխությունն երի փոփոխությունների և խանգարումների, որոնք պրոգրեսի մեջ են ստորերկրյա գոտիներում։
Մեր տեսությունից հետևում է, որ միայն առափնյա ռիֆերի, այն է՝ ափերին խիստ մոտիկ ռիֆերի առկայությունը, ցույց է տալիս, որ այդ ափերը նկատելի չափով իջած լինել չեն կարող, ուստի և նրանք իրենց կորալների աճումից հետո կամ պետք է կայուն մնացած լինեն կամ վեր բարձրացած։ Այժմ զարմանալի է, թե ինչպես ընդհանուր կերպով կարելի է վեր բարձրացած օրգանական մնացորդների առկայության վրա հիմնվելով ցույց տալ առափնյա ռիֆերով եզրապատված կղզիների վեր բարձրանալու փաստը, և այս որոշ չափով անուղղակի ապացույց է հօգուտ մեր տեսության։ Այս փաստն ինձ առանձնապես ուշագրավ էր, երբ, ի զարմանս, ես գտա, որ մ .մ. Կոայի և Գեմարի տված նկարագրությունները կիրառելի էին ոչ թե ընդհանրապես ռիֆերին, ինչպես ակնարկում էին նրանք, այլ միայն առափնյա ռիֆերի դասին. սակայն իմ զարմանքը դադարեց, երբ հետագայում ևս ես գտա, որ տարօրինակ դիպվածով բոլոր այն կղզիները, որ այցելել էին այս նշանավոր բնագետները, համաձայն նրանց անձնական հայտարարությունների, պետք է բարձրացած լինեն երկրաբանական վերջին էպոխայի ընթացքում։
Նստեցման տեսությամբ ոչ միայն կարելի է բացատրել բարիեր-ռիֆերի և ատոլների կառուցվածքի հոյակապ ձևը և նրանց նմանությունը մեկի մյուսին՝ ձևով, ծավալով և այլ հատկանիշներով, մի տեսություն, որը մենք անկախ կերպով ստիպված ենք ընդունել հարցին ենթակա անմիջական շրջանակներում, կորալների համար պահանջվող խորության վերաբերյալ հիմք գտնելու անհրաժեշտությունից դրդված,— այլ կարելի է այսպիսով պարզ կերպով բացատրել նաև բազմաթիվ մանրամասնություններ՝ նրանց կառուցվածքի, ինչպես և բացառություն կազմող դեպքերի վերաբերյալ։ Ես տալու եմ միայն մի քանի օրինակներ, օրինակներ։ Բարիեր–ռիֆերում, վաղուց զարմանալիորեն նկատված է, որ ռիֆերի միջով անցնող անցքերը գտնվում են ներփակված ցամաքի հովիտների ճիշտ դիմացը, մինչև անգամ այն դեպքերում՝ երբ ռիֆը ցամաքից բաժանված է լագուլնային լագունային կանալով, որը այնքան լայն է և ավելի խորը, քան ինքը իրական անցքը, որ հազիվ թե հնարավոր լինի ընդունել, որ ներքև բերված չնչին քանակությամբ ջուրը կամ սեդիմենտը կարող է վնասել ռիֆի վրայի կորալներին։ Այժմ եզերող դասի յուրաքանչյուր ռիֆ ամենափոքր առվակի դիմաց խզվում է մի նեղ անցքով, մինչև անգամ եթե տարվա մեծ մասում չոր է, որովհետև տիղմը, ավազը կամ մանրախիճը, որ երբեմն հեղեղվում են ներքև, սպանում են այն կորալները, որոնց վրա նստում են։ Հետևաբար, երբ այս ձևով եզերված կղզին իջնում է, ապա թեև նեղ անցքերի մեծ մասը հավանորեն փակվում է դեպի դուրս և դեպի վեր աճող կորալներից, սակայն եթե կան չփակվող անցքեր և մի քանիսը պետք է որ միշտ բաց մնան սեդիմենտի և անմաքուր ջրի միջոցով, որը հոսում է լագունային նեղուցից դուրս, ապա դրանք կլինեն այն անցքերը, որոնք գտնվում են այն հովիտների բարձր մասերի դիմաց, որոնց բերանին ճեղքվել է սկզբնական բազային առափնյա ռիֆը։
Մենք հեշտությամբ տեսնում ենք, թե ինչպես մի կղզի, որը միայն մի կողմով ճակատ է կազմել բարիեր-ռիֆով, կամ մի կողմով մեկ կամ երկու ծայրերը շրջափակվել են այդ նույն ռիֆերով, կարող էր երկարատև իջեցումից հետո կամ փոխարկվել մի առանձին պատանման ռիֆի կամ ատոլի, որի միջից դուրս է ցցված մի մեծ ուղիղ գագաթ, կամ էլ վերջապես երկու կամ երեք ատոլների, որոնք իրար են միացած ուղիղ ռիֆերով, որոնցից բոլորի համար էլ կարող են պատահել բացառություն կազմող դեպքեր։ Որովհետև ռիֆ կառուցող կորալները սնունդ են պահանջում, և իրենք էլ որս են հանդիսանում այլ կենդանիների համար, սպանվում են ռեդիմենտից, չեն կարող կպչել թույլ հատակին և հեշտությամբ տարվում են ներքև՝ դեպի մի խորություն, որտեղից չեն կարող նորից վեր թռչել, ուստի չպետք է զարմանալ, որ և՛ ատոլների, և՛ բարիերների ռիֆերը որոշ մասերում անկատար են։ Նոր Կալեդոնիայի մեծ բարիերն այսպիսով անկատար է և շատ մասերում խորտուբորտ. այստեղից էլ երկար իջեցումից հետո այս մեծ ռիֆը չէր առաջացնի մի մեծ ատոլ չորս հարյուր մղոն երկարությամբ, այլ կառաջացներ մի շղթա կամ ատոլների արշիպելագ. գրեթե միևնույն տարածությամբ, ինչ ոք Մալդիվայի արշիպելագն է։ Բացի այդ, եթե մի ատոլ մի անգամ խզվում է հակադիր կողմերով, ապա ամենայն հավանականությամբ այդ խզվածքների միջով ուղիղ կանցնեն օվկիանոսային և՛ մակընթացության և՛ տեղատվության հոսանքներ, որի հետևանքով վերին աստիճանի անհավանական է, որ կորալները, մասնավորապես անընդհատ իջեցման ընթացքում, երբևէ ի վիճակի կլինեին ճեղքվածքի ծայրերը նորից միացնելու, իսկ եթե չէին կարող միացնել, ամբողջը դեպի ներքև սուզվելիս մի ատոլը կբաժանվեր երկու կամ ավելի ատոլների։ Մալդիվայի արշիպելագում կան առանձին ատոլներ, որոնք դիրքով այնպես են հարաբերում իրար և այնպես են բաժանված իրարից կանալներով (որոնք կամ անխորաչափելի են, կամ շատ խորը, Ռոս և Էրի ատոլների միջև գտնվող կանալի խորությունը 150 գրկաչափ է, իսկ հյուսիսային և հարավային Նիլանդուի միջև եղածը՝ 200), որ անկարելի է նրանց դիտել քարտեզի վրա՝ առանց հավատալու, որ մի ժամանակ նրանք ավելի մոտիկ հարաբերություն են ունեցել։ Եվ այս միևնույն արշիպելագում Մահլոս-Մահդու ատոլը մի երկճյուղավոր կանալով 100—132 գրկաչափ խորությամբ այնպես է բաժանված, որ հազիվ թե հնարավոր լինի ասել, թե արդյոք պետք է նրան ուղղակի երեք անջատ ատոլ անվանել, թե մի մեծ ատոլ՝ դեռ վերջնականապես չբաժանված։
Ես ավելի շատ մանրամասնությունների մեջ չեմ մտնի, բայց պետք է նշեմ, որ հյուսիսային Մալդիվայի ատոլների հետաքրքրական ստրուկտուրան (նկատի ունենալով ծովի ազատ մուտքը նրանց խորտուբորտ եզրերից) պարզ բացատրվում է՝ կորալների՝ դեպի վեր և դեպի դուրս աճելը, որոնք սկզբում հիմնվել են և՛ փոքրիկ անջատ ռիֆերի վրա իրենց լագուններում, որոնք պատահում են հասարակ ատոլներում, և՛ գծային առափնյա ռիֆի խորտուբորտ մասերի վրա, որը (ռիֆը) եզերում է սովորական ձևի յուրաքանչյուր ատոլ։ Եռ Ես չեմ կարող մեկ էլ չանդրադառնալ այս կոմպլեքս ստրուկտուրաների եզակիության վրա, մի մեծ ավազուտ և սովորաբար գոգավոր սկավառակ բարձրանում է գահավեժ անհատակ օվկիանոսից, կենտրոնական տարածություններում փոքրիկ կետերով զարդարված և ծայրերում սիմետրիկ կերպով եզերված կորալային ապառաժի ձվաձև բասեյններով, որոնք հազիվ են հասնում ծովի մակերեսը, երբեմն ծածկված բուսականությամբ, և յուրաքանչյուրը պարունակում է վճիտ ջրի մի լիճ։
Եվս մի այլ պարզաբանում, որովհետև պատահում է. , որ երկու հարևան արշիպելագներից մեկում աճում զարգանում են կորալներ, մյուսում՝ ոչ, և որովհետև վերևում թված բազմաթիվ պայմաններ պետք է որ ազդեն նրանց գոյության վրա, ապա արդյոք հավանական չէ՞ր լինի, որ փոփոխությունների ընթացքում, որոնց ենթարկվում են երկիրը, օդը և ջուրը, ռիֆ-կազմող կորալները մի որոշ կետում կամ տարածության վրա մշտնջենապես կենդանի մնային։ Եվ որովհետև համաձայն մեր տեսության տարածությունները, ներառյալ ատոլները և բարիեր-ռիֆերը, իջնում են, ապա պետք է որ մենք պատահականորեն գտնեինք ռիֆեր և՛ մեռած, և սուզված վիճակում։ Բոլոր ռիֆերում, շնորհիվ այն բանի, որ սեդիմենտները լվացվում հեռանում են լագունից կամ լագունային կանալից դեպի այն ուղղությունը, որը ենթակա է քամուն,ապա այդ կողմն ամենից քիչ է նպաստավոր կորալների երկարատև և եռանդուն աճման համար, այստեղից էլ ռիֆի մեռած մասերը հաճախ պատահում են քամու հակառակ կողմի վրա, և սրանք, թեև դեռ պահում են իրենց առանձին պատանման ձևը, բայց մի քանի դեպքերում արդեն մի քանի գրկաչափ սուզված են ջրի տակ։ Չագոսի արշիպելագը մի քանի պատճառներով, հավանորեն իջեցումը չափազանց արագ կատարվելու հետևանքով, այժմ, ինչպես երևում է, շատ ավելի քիչ է նպաստավոր ռիֆերի աճման համար, քան առաջ. ատոլի առվափնյա առափնյա մասը, իննը մղոն երկարությամբ, մեռած է և սուզված, մի երկրորդի միայն մի քանի փոքր կետերն են կենդանի, որոնք բարձրանում են մակերեսին, մի երրորդ և չորրորդ ատոլ ամբողջովին մեռած և սուզված ենք են, մի հինգերորդը ներկայացնում է մի սոսկ ավերակ, որի կառուցվածքը գրեթե անհետանում է։ Նշանակալի է այն, որ այս բոլոր դեպքերում մեռած ռիֆերը կամ ռիֆի մասերն ընկած են գրեթե միևնույն խորության վրա, այն է՝ մակերեսից վեց կամ ութ գրկաչափ խորության վրա, կարծեք թե նրանք ներքև են տարվել միօրինակ շարժումից։ Այս «կիսախեղդ ատոլներից» մեկը, ինչպես անվանում է կապիտան Մորսբին (որին ես պարտական եմ ինձ հաղորդած անգնահատելի բազմաթիվ տեղեկությունների համար), շատ ընդարձակ ծավալ ունի, այն է՝ մի ծայրից մյուսը իննսուն ծովային մղոն, իսկ լայնքը՝ յոթանասուն, և շատ կողմերով գերազանցապես հետաքրքրական է։ Որովհետև համաձայն մեր տեսության նոր ատոլներ սովորաբար կկազմվեն իջեցման յուրաքանչյուր նոր տարածության վրա, երկու լուրջ առարկություն կարող էր առաջանալ, այն է, որ ատոլներն անսահմանորեն պետք է աճեն թվով, և երկրորդ, որ իջեցման հին տարածություններում յուրաքանչյուր անջատ ատոլ պետք է անսահմանորեն աճի հաստությամբ, եթե նրանց պատահական ոչնչացման ապացույցները մեջտեղ չգան։ Այսպիսով մենք հետևեցինք կորալային ժայռի այս մեծ օղակների պատմությանը, նրանց սկզբնական ծագումից, նորմալ փոփոխությունից և նրանց գոյության ընթացքում երբեմն առաջ եկող պատահարներից մինչև նրանց մահը և վերջնական անհետացումը։
'''Կորալային ֆորմացիաների''' մասին իմ աշխատության մեջ ես տվել եմ մի քարտեզ, որի մեջ բոլոր ատոլները ներկել եմ մութ-կապույտ գույնով, բարիեր-ռիֆերը՝ բաց-կապույտ, և առափնյա ռիֆերը՝ կարմիր։ Այս վերջին ռիֆերը կազմվել են այն ժամանակ, երբ ցամաքը կայուն է եղել, կամ, ինչպես երևում է վեր բարձրացված օրգանական մնացորդների հաճախակի առկայությունից, երբ դանդաղորեն բարձրանալիս է եղել. մյուս կողմից՝ ատոլները և բարիեր-ռիֆերն աճել են ուղղակի հակառակ շարժման ժամանակամիջոցում, այն է, իջեցման ընթացքում —- մի շարժում, որը պետք է տեղի ունեցած լինի չափազանց դանդաղ, բայց մեծ չափերով, քանի որ օվկիանոսի լայն տարածություններում ցրված ատոլները հետզհետե ծածկել են բոլոր լեռնային գագաթները։ Այժմ այս քարտեզում մենք տեսնում ենք, որ այն ռիֆերն են բաց և մուգ-կապույտ գույներով երանգավորված, որոնք առաջացել են շարժման միևնույն կարգով, որպես ընդհանուր կանոն բացահայտորեն կանգնած են իրար մոտիկ։ Մենք նորից տեսնում ենք, որ երկու կապույտ երանգներով տարածությունները շատ ընդարձակ են, և որ նրանք ընկած են կարմրաներկ ափի լայնատարած գծերից անջատ. այս երկու պարագաներն էլ բնականորեն կարելի էր հետևցնել ռիֆերի տեսության բնույթից, որը ղեկավարվելու էր երկրի շարժման բնույթով։ Ուշադրության արժանի է այն, որ ավելի քան մեկ դեպքում, որտեղ առանձին կարմիր և կապույտ շրջագծերը մոտենում են իրար, ես կարող եմ ցույց տալ, որ մակարդակի ճոճում է տեղի ունեցել, որովհետև նման դեպքերում կարմիր կամ առափնյա շրջանակները կազմված են ատոլներից, որոնք, համաձայն մեր տեսության, սկզբում կազմվել են իջեցման ժամանակ, բայց հետագայում բարձրացել են, և մյուս կողմից՝ բաց-կապույտ կամ ռիֆերով շրջափակված կղզիները կազմված են կորալային ժայռից, որը պետք է բարձրացված լինի մինչև իր այժմյան բարձրությունը նախքան այդ իջեցումը տեղի ունենալը, որի ժամանակ բարիեր-ռիֆերն աճել են դեպի վեր։
Շատ հեղինակներ զարմանքով նկատել են, որ թեև ատոլներն օվկիանոսային ընդարձակ ամբողջ տարածության վրա ամենատարածված կորալային կառուցվածքներն են, բայց որոշ ծովերում նրանք ամբողջովին բացակայում են, ինչպես, օրինակ, Վեստ Ինդիայում։ Այժմ մենք կարող ենք անմիջապես տեսնել դրա պատճառը, որովհետև այնտեղ, որտեղ իջեցում տեղի չի ունեցել, ատոլներ առաջանալ չեն կարող, և ինչ վերաբերում է Վեստ Ինդիային և Արևելյան Հնդկաստանի մի քանի մասերին, հայտնի է, որ այս տարածությունները վերջին պերիոդում բարձրանում են։ Մեծ մակերեսները գունավորված կարմիր և կապույտ, երկարավուն ձև ունեն, և երկու գույների միջև, կա հերթով հաղորդող մի աստիճան, կարծեք մեկի բարձրացումը հավասարակշռում է մյուսի իջեցումը։ Նկատի առնելով վերջին բարձրացման ապացույցները և՛ առափնյա ռիֆերով եզրապատված ափերի և՛ այն ափերի (օրինակ՝ Հարավային Ամերիկայում), որտեղ չկան ռիֆեր, գալիս ենք այն եզրակացության, որ մեծ կոնտինենտները (մայը մայր ցամաք) մեծ մասամբ բարձրացող տարածություններ են, իսկ կորալային ռիֆերի բնույթից դատելով՝ կասենք, որ մեծ օվկիանոսների կենտրոնական մասերը սուզվող տարածություններ են։ Արևելյան Հնդկաստանի արշիպելագը, ամենախորտուբորտ ցամաքն աշխարհում, մեծ մասամբ բարձրացող տարածություն է, բայց շրջապատված և, հավանորեն, ավելի քան մեկ ուղղությամբ, կտրված է իջեցման նեղ տարածություններով։
Ես նշանակել եմ մուգ-կարմիր բծերով այս նույն քարտեզի սահմաններում գտնվող բոլոր հանրածանոթ ակտիվ հրաբուխները։ Վերին աստիճանի ուշագրավ է նրանց ամբողջովին բացակայությունն իջնող յուրաքանչյուր մեծ տարածության վրա, որը ներկված է բաց կամ մուգ-կապույա գույնով, նվազ զարմանալի չէ և հրաբխային գլխավոր շղթաների համընկնումը կարմիր գույնով ներկված մասերի հետ, որոնք, ինչպես մենք եզրակացնում ենք, կամ երկար ժամանակ մնացել են կայուն կամ ավելի հաճախ բարձրացել են վերջին ժամանակներում։ Թեև մուգ-կարմիր բծերից մի քանիսը տարածված են կապույտ գույնով ներկված առանձին օղակներից ոչ մեծ հեռավորության վրա, բայց ոչ մի ակտիվ հրաբուխ չկա որևէ արշիպելագից կամ մինչև անգամ ատոլների փոքր խմբերից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա։ Ուստի ուշագրավ է դառնում այն փաստը, որ Բարեկամական արշիպելագում, որը բաղկացած է մի խումբ ատոլներից՝ վեր բարձրացած և այնուհետև մասամբ մաշված, երկու կամ թերևս ավելի հրաբուխներ պատմականորեն հայտնի են որպես գործող հրաբուխներ։ Մյուս կողմից՝ թեև Խաղաղ օվկիանոսում այն կղզիների մեծ մասը, որոնք շրջափակված են բարիեր-ռիֆերով, հրաբխային ծագում ունեն, և հաճախ պարզ նշմարելի են նրանց կրատերների մնացորդները, բայց որոնցից ոչ մեկը հայտնի չէ, թե երբևէ ժայթքել է։ Ուստի այսպիսի դեպքերում, թվում է թե, տվյալ վայրում հրաբուխները գործում են կամ հանգում, ըստ այդ վայրի բարձրացնող կամ իջեցնող շարժումների։ Այնուամենայնիվ կարելի էր բերել փաստեր՝ ապացուցելու, թե որտեղ որ կան գործող հրաբուխներ, այնտեղ սովորական են վեր բարձրացված օրգանական մնացորդները, բայց մինչև որ հնարավոր կլիներ ցույց տալ, որ իջնող տարածություններում հրաբուխները եղել են ոչ գործող կամ բոլորովին հրաբուխներ չեն եղել, նրանց տարածումը երկրի մակերեսի բարձրացման կամ իջեցման հետ կապելու եզրակացությունը կլիներ վտանգավոր, որչափ էլ հավանական լիներ այն։ Բայց այժմ, կարծում եմ, որ մենք կարող ենք ազատ կերպով ընդունել այս եզրակացությունը։
Փողոցից քայլող մարդկային տարբեր ցեղերը Պորտ Լուի քաղաքին չափազանց հետաքրքրական տեսք են տալիս։ Դատապարտյալները Հնդկաստանից այստեղ են աքսորվում մինչև իրենց կյանքի վերջը. ներկայումս նրանց թիվը մոտ 800 է, և նրանց օգտագործում են հանրային տարբեր գործերում։ Նախքան այս մարդկանց տեսնելը ես չգիտեի, թե Հնդկաստանի բնակիչներն այսպես ազնվատեսք կերպարանք ունեն։ Նրանց մորթին վերին աստիճանի մութ է, և ծերերից շատերն ունեին ձյան սպիտակության մեծ բեղեր և մորուքներ. այս և նրանց կրակոտ արտահայտությունը նրանց կատարյալ պատկառելի տեսք էր տվել։ Նրանց մեծ մասն աքսորվել էր մարդասպանության և ամենավատ ոճիրների համար. մյուսներն՝ այնպիսի պատճառներով, որ հազիվ թե համարվի բարոյական սխալ, օրինակ՝ սնոտիապաշտական տրամադրությունից դրդված չեն հնազանդվել անգլիական օրենքներին։ Այս մարդիկ սովորաբար հանգիստ են և լավ վարքի տեր։ Տեսնելով նրանց արտաքին վարքը, մաքրությունը, հավատարիմ կերպով հետևելն իրենց կրոնական տարօրինակ արարողություններին, անկարելի էր նրանց և Նոր Հարավային Ուելսի մեր դատապարտյալների վրա նայել միևնույն աչքով։
'''Մայիսի 1.'''— Կիրակի։ Մի հանգիստ զբոսանք կատարեցի քաղաքից հյուսիս՝ ծովափի երկայնքով։ Այս մասում հարթավայրը բոլորովին անմշակ է. նա ներկայացնում է սև լավայի մի դաշտ՝ կոշտ կանաչով և թփերով ծածկված. վերջինս մեծ մասամբ բաղկացած է '''միմոզաներից'''։ Տեսարանը կարելի է համարել իր բնույթով Գալապագոսի և Տաիտիի տեսարանների միջանկյալը, բայց այս բնորոշումը շատ քչերին կարող է այդ վայրի մասին ճիշտ պատկերացում տալ։ Այս շատ հաճելի երկիր է, բայց նա չունի ոչ Տաիտիի հմայքը և ոչ էլ Բրազիլիայի մեծաշքությունը։ Հաջորդ օրը բարձրացա Լա Պուսը, մի լեռ, որն իր անունն ստացել է բթամատանման ցցվածքից, որն անմիջապես քաղաքի հետևից բարձրանում է մինչև 2600 ոտնաչափ բարձրություն։ Կղզու կենտրոնը ներկայացնում է մի մեծ պլատֆորմ՝ շրջապատված խորտուբորտ հին բազալտային լեռներով, որոնց շերտերն իջնում են դեպի ծովը։ Կենտրոնական պլատֆորմը, որը կազմվել է համեմատաբար նոր ժամանակների լավայի հոսանքներից, օվալ (ձվաձև) ձև ունի, որի կարճ առանցքն ունի աշխարհագրական տասներեք մղոն երկարություն։ Արտաքին շրջապատող լեռներն ընկնում են կառուցվածքի այն դասի մեջ, որ կոչվում է բարձրության կրատերներ, որոնք, ենթադրվում է, թե կազմվել են ոչ սովորական կրատերների ձևով, այլ մեծ և հանկարծակի բարձրացումով։ Ինձ թվում է, թե այս տեսակետին դեմ կլինեն անհաղթելի առարկություններ. մյուս կողմից՝ հազիվ թե հավատամ այս և մի քանի այլ դեպքերում, որ այս եզրային կրատերաձև լեռները սոսկ հիմքի մնացորդներն են ահռելի հրաբուխների, որոնց գագաթները կամ խորտակվելով հեռացել են կամ կուլ գնացել ստորերկրյա անդունդներին։ Մեր բարձրացած դիրքից վայելում էինք մի սքանչելի տեսաըան տեսարան կղզու վրա։ Այս մասում կղզին երևում էր լավ մշակված, բաժանված լինելով դաշտերի, որոնք զարդարված էին ագարակատներով։ Սակայն ինձ հավատացնում էին, որ ամբողջ կղզուց պրոդուկտիվ վիճակում է գտնվում դեռ ոչ ավելի քան կեսը. եթե այդ այդպես է, նկատի ունենալով նրա այժմյան շաքարի մեծ էքսպորտը, ապա այս կղզին ապագայում, երբ խիտ բնակեցված կլինի, մեծ արժեք կունենա։ Անգլիայի կողմից այդ կղզին գրավվելուց հետո, մի ժամանակաշրջան, որը միայն քսան հինգ տարի է, նրա շաքարի արտահանումն աճել է յոթանասունհինգ անգամ։ Նրա բարգավաճման մի գլխավոր խթանը ճանապարհների սքանչելի վիճակն է։ Հարևան Բուբբոն Բուրբոն կղզում, որը մնում է ֆրանսիական իշխանության տակ, ճանապարհները գտնվում են նույն ողորմելի վիճակում, ինչպես որ այստեղ էին միայն մի քանի տարի առաջ։ Թեև ֆրանսիացի բնակիչները մեծ չափով օգտվել են իրենց կղզու աճող բարգավաճումից, սակայն անգլիական կառավարությունը հեռու է ժողովրդական շինելուց։
'''Մայիսի 3.'''— Երեկոյան կապիտան Լլոյդը՝ ընդհանուր վերատեսուչը, որը հայտնի է Պանամայի պարանոցի մասին իր հետազոտություններով, մր. Ստոքսին և ինձ հրավիրեց իր ամառանոցը, որը զետեղված է Ուիլիեմի հարթավայրի ծայրին, քաղաքից մոտ վեց մղոն հեռավորության վրա։ Այս բերկրալի տեղում մնացինք երկու օր. գտնվելով ծովից մոտ 800 ոտնաչափ բարձրության վրա, օդը զով էր և թարմ և ամեն կողմ կային բերկրալի զբոսավայրեր։ Այդ վայրին շատ մոտիկ մի տեղ, մոտ 500 ոտնաչափ խորությամբ բացվել էր մի մեծ հեղեղատ՝ փոքր թեքության լավայի հոսանքի միջից, որը պետք է հոսած լիներ կենտրոնական պլատֆորմից։
Հաջորդ օրը ես ձեռք բերի մի օթևան, որը Նապոլեոնի դամբարանի<ref>Այս նյութի վերաբերյալ հատորներով հեղեղվող պերճախոսությունից հետո վտանգավոր է մինչև անգամ դամբարանը հիշատակելը։ Մի արդի ճանապարհորդ տասներկու տողով բեռնավորում է այս փոքրիկ խեղճ կղզին հետևյալ տիտղոսներով — այդ մի շիրիմ է, դամբարան, պիրամիդ, գերեզմանատուն, գերեզման, գետնադամբան, վիմադամբան, մինարեթ, մավզոլեում։</ref> մոտն է գտնվում, այդ տեղից քցած քարը կարող էր հասնել դամբարանին։ Այդ մի հիմնական կենտրոնական տեղ էր, որտեղից ես կարող էի էքսկուրսիաներ կատարել բոլոր ուղղություններով։ Այն չորս օրվա ընթացքում, որ ես մնացի այստեղ, թափառում էի կղզու վրա առավոտից մինչև երեկո և ուսումնասիրում նրա երկրաբանական պատմությունը։ Իմ օթևանները զետեղված էին մոտ 2000 ոտնաչափ բարձրության վրա. այստեղ եղանակը ցուրտ էր և փոթորկոտ՝ անձրևի անընդհատ տեղատարափով, և ժամանակ առ ժամանակ ամբողջ տեսարանը քողարկվում էր թանձր ամպերով։
Ափի մոտ խորտուբորտ լավան բոլորովին մերկ է. կենտրոնական և բարձր մասերում ֆելդշպատային ապառներն իրենց քայքայումից առաջացրել են կավային հող, որը, որտեղ որ չի ծածկված բուսականությամբ, գունավորված է բազմաթիվ պայծառ գույների մեծ երիզներով։ Այս սեզոնին ցամաքը խոնավանալով անընդհատ տեղումներից՝ առաջացնում է եզակիորեն վառ-կանաչ արոտ, որը հետզհետե, որքան իջնում ենք ներքև, թառամում և խամրում է և վերջապես անհետանում։ Այսպիսի լայնության (16°) տակ և չնչին (1500 ոտոնաչափոտնաչափ) բարձրության վրա զարմանալի է դիտել մի բուսականություն, որն ունի վճռականորեն անգլիական խարակտեր։ Բլուրները պսակված են շոտլանդական եղևնու անկանոն տունկերով, իսկ թեքվող թմբերի վրա խիտ տարածված են գենիստայի (Genista) թփուտներ՝ պայծառ դեղնավուն ծաղիկներով ծածկված։ Արտասվող ուռենիները տարածված են առվակների եզրերին, իսկ ցանկատունկերը պատրաստել են մորենուց, որը տալիս է բոլորին հայտնի իր պտուղը։ Երբ մենք նկատի ենք ունենում, որ այժմ կղզու վրա գտնվող բույսերի թիվը 746 է, և սրանցից միայն հիսուներկուսն են բնիկ տեսակներ, իսկ մնացածները ներմուծված բույսեր են, որոնց մեծ մասն Անգլիայից, ապա մեզ պարզ կլինի բուսականության անգլիական խարակտերը։ Այս անգլիական բույսերի մեծ մասն ավելի լավ են զարգանում այստեղ, քան իրենց մայրենի երկրում. մի քանիսը, որոնք բերված են Ավստրալիայից, նույնպես աճում են հիանալի լավ։ Ներմուծված բազմաթիվ տեսակները պետք է որ ոչնչացրած լինեն տեղական մի քանի տեսակների, և միայն ամենաբարձր և ամենաթեք բլրագոտիներն են, որոնց վրա տիրապետում է բնիկ ֆլորան։
Տեսարանի անգլիական կամ, ավելի ճիշտ, վալիսյան խարակտերն այստեղ զգալիորեն ուժեղանում է բազմաթիվ խրճիթներով և փոքրիկ սպիտակ տներով, մի քանիսն ամենախորը հովիտների հատակին թաղված և մի քանիսն էլ բարձր բլուրների կատարներին թառած։ Տեսարաններից մի քանիսն ուշագրավ են, ինչպես, օրինակ, երբ դիտում ենք սըր Ու. Դվտտոնի Դվտոնի տան մոտից, որտեղ մի ցցված կատար, որ կոչվում է Լոտ, երեում երևում է եղևնիների մութ անտառի վերևից, ամբողջի հետևում գտնվում են հեղեղներից մաշված հարավային ափի կարմիր լեռները։ Դիտելով կղզին մի բարձունքից, առաջին հանգամանքը, որ գրավում է մարդու ուշադրությունը, այդ ճանապարհների և բերդերի թիվն է, այն աշխատանքը, որ ծախսվել է հանրային գործերի համար, եթե նկատի չունենանք, որ այդ կղզին ծառայում է որպես աքսորավայր, բոլորովին չի համապատասխանում ո՛չ կղզու ծավալին և ո՛չ էլ արժեքին։ Այնքան փոքր է կղզու հարթ կամ օգտակար մակերեսը, որ մարդ զարմանում է, թե ի՛նչպես են կարողանում այդքան մարդիկ, մոտ 5000, ապրել այնտեղ։ Ցածր խավերը կամ ազատագրված ստրուկները կարծում են, որ ծայր աստիճան աղքատ են. նրանք տրտնջում են անգործությունից։ Ամենայն հավանականությամբ աղքատությունն էլ ավելի կմեծանա՝ շնորհիվ քաղաքացիական ծառայողների թվի կրճատման, որովհետև Արևելյան Հնդկաստանի ընկերությունը այդ կղզուց ձեռք է քաշել, որի հետևանքով հարուստների մեծ մասն այդտեղից կգաղթի։ Բանվոր դասակարգի գլխավոր սնունդը կազմում են բրինձը՝ քիչ աղած մսի հետ միասին. որովհետև այս նյութերից ոչ մեկը կղզու պրոդուկտները չեն, այլ պետք է գնել փողով, ուստի ցածր աշխատավարձերը դառն են խոսում աղքատ բնակչության մասին։ Այժմ, երբ բնակչությունն օժտված է ազատությամբ, մի իրավունք, որ, իմ կարծիքով, նրանք գնահատում են լրիվ չափով, հավանորեն նրանը նրանց թիվն արագ կմեծանա. եթե այդ այդպես է, հապա ի՞նչ է լինելու Սուրբ Հեղինեի փոքրիկ պետության վիճակը։
Իմ ուղեկցողը մի ծեր մարդ էր, որն իր մանկությունից այծարած էր եղել և ծանոթ էր ապառաժների յուրաքանչյուր կետին։ Նա բազմաթիվ ցեղերի խառնուրդ էր և, թեև մուգ մորթով, նա չուներ խառնածնի անդուրեկան արտահայտությունը։ Նա շատ քաղաքավարի, հանգիստ բնավորության տեր մարդ էր, և այդպես է ցածր խավերի մեծ մասի նկարագիրը։ Իմ ականջների համար տարօրինակ էր լսել գրեթե սպիտակած և պատշաճ հագնված մի մարդու՝ այդքան անտարբեր կերպով իր ստրկական ժամանակների մասին խոսելիս։ Իժ Իմ ընկերոջ հետ ամեն օր երկար զբոսանքներ էր անում, նա իր հետ վերցնում էր մեր ուտելիքը և մի կոտոշ ջուր, որը շատ անհրաժեշտ է, որովհետև ներքևում՝ հովտում ջուրն աղի է։
Վերին և կենտրոնական կանաչ շրջանի տակ վայրի հովիտները կատարյալ ամայի են և դատարկ։ Այստեղ երկրաբանի համար կային վերին աստիճանի հետաքրքրական տեսարաններ, որոնք ցույց էին տալիս հաջորդական փոփոխություններ և բարդ խանգարումներ։ Ըստ իմ տեսակետին տեսակետի՝ Սուրբ Հեղինեն որպես կղզի գոյություն է ունեցել շատ հեռավոր մի էպոխայից սկսած. սակայն ցամաքի բարձրացման վերաբերյալի դեռ մնում են մի քանի աղոտ ապացույցներ։ Ես ենթադրում եմ, որ կենտրոնական և ամենաբարձր կատարները՜ կատարները կազմում են մի մեծ կրատերի եզրի մասերը, որի հարավային կեսն ամբողջովին հեռացրել են ծովի ալիքները. բացի այդ, կա սև բազալտային ապառների մի արտաքին պատ, նման Մավրիկիայի ափերի լեռներին, որոնք ավելի հին են, քան կենտրոնական հրաբխային հոսանքները։ Կղզու բարձր մասերում պատահում է հողի մեջ թաղված զգալի թվով մի խեցի, որը երկար ժամանակ է, որ համարվում է ծովային տեսակ։ Կան ապացույցներ, որ սա մի Cochlogena է կամ մի չափազանց յուրահատուկ ձևի ցամաքային խեցի.<ref>Ուշադրության արժանի է այն, որ այս խեցու բոլոր բազմաթիվ նմուշները, որ ես գտել եմ մի կետում, որպես որոշակի փոփոխակ տարբերվում են մի այլ շարք նմուշներից, որոնք գտնվել են մի այլ կետում։</ref> նրա հետ ես գտա վեց այլ տեսակ, և մի այլ կետում՝ մի ութերորդ տեսակ։ Նշանակալի է այն, որ այժմ սրանցից ոչ մեկը հայտնի չէ որպես ապրող տեսակ։ Նրանց անհետացման պատճառը հավանորեն եղել է անտառների ամբողջովին ոչնչացումը, հետևաբար և սննդի և ապաստարանի կորուստը, որը տեղի է ունեցել անցյալ դարի առաջին մասում։
Չափազանց հետաքրքրական է այն փոփոխությունների պատմությունը, որոնց ենթարկվել են Լոնգվուդ և Դեդվուդի բարձրացած հարթավայրերը, ինչպես այդ տեսնում ենք այս կղզու մասին գեներալ Բեթսոնի զեկուցագրում։ Ասում են, որ երկու հարթավայրերն էլ հին ժամանակներում ծածկված են եղել անտառներով, և այդ պատճառով անվանվել են Մեծ Անտառներ։ Դեռ 1716 թվին կային շատ ծառեր, բայց 1724 թվին հին ծառերը մեծ մասամբ տապալված էին, և որովհետև այծերն ու խոզերն ազատ թափառում էին այնտեղ, բոլոր փոքր ծառերը ոչնչանում էին։ Պաշտոնական արձանագրություններից երևում է, որ անսպասելիորեն մի քանի տարի հետո ծառերին փոխարինում է կոշտ խոտը, որը տարածվում է ամբողջ կղզու մակերեսին։<ref>Beatson’s „St. Helena”. Introductory chapter, p. 4.</ref> Գեներալ Բեթսոնն ավելացնում է, որ այժմ այս հարթավայրը «ծածկված է ընտիր մարգով և դարձել է կղզու արոտատեղի ամենաընտիր կտորը»։ Մակերեսի այն տարածությունը, որ հին ժամանակ հավանորեն ծածկված է եղել անտառով, հաշվվում է ոչ պակաս քան երկու հազար ակր.<ref>Մեկ ակրը հավասար է մnտ մոտ 0,4 հեկտարի։ ''Ծ. Թ.''</ref> ներկայումս հազիվ թե այնտեղ գտնվի մի ծառ։ Ասում են նաև, որ 1700 1709 թվին Սենդիի ծոցում մեծ քանակությամբ չորացած ծառեր կային, այս վայրն այժմ ամբողջովին այնպես անապատ է, որ եթե այդպիսի արժանահավատ մի վկայություն չլիներ, ոչ մի բան չէր կարող հավատացնել ինձ, թե երբևէ այնտեղ ծառ աճել է։ Թվում է թե ապացուցված փաստ է, որ խոզերը և այծերը ոչնչացրել են բոլոր երիտասարդ ծառերը՝ ցատկելով վեր, և որ ժամանակի ընթացքում ծեր ծառերը, որոնք ապահով էին նրանց հարձակումից, տապալվել են տարիքից։ Այծերն այստեղ ներմուծվել են 1502 թվին. ութսունվեց տարի հետո, Կեվենդիշի ժամանակ, նրանք շատ էին բազմացել։ Ավելի քան մի դար հետո, 1731 թվին, երբ չարիքը լրիվ էր և անդարմանելի, մի հրաման է տրվում, որ բոլոր թափառող կենդանիները պետք է ոչնչացվեն։ Այսպիսով շատ հետաքրքրական է գտնել, որ նոր կենդանիների մուտքը Սուրբ Հեղինեի կղզին 1501 թվին՝ չփոխեց կղզու ամբողջ տեսքը մինչև երկու հարյուր քսան տարի անցնելը, որովհետև այծերն այնտեղ ներմուծվել են 1502 թվին, իսկ 1724 թվին ասված է, որ «ծերացած ծառերը մեծ մասամբ տապալվել էին»։ Քիչ կասկած կարող է լինել, որ բուսականության այս մեծ փոփոխությունը ոչ միայն ազդել է ցամաքային խեցիների վրա, պատճառելով ութ տեսակի անհետացումը, այլ նաև ազդել է բազմաթիվ միջատների վրա։
Սուրբ Հեղինեի կղզին գտնվելով այնքան հեռու որևէ մայր ցամաքից, մեծ օվկիանnuի օվկիանոսի մեջտեղում և ունենալով եզակի ֆլորա, գրգռում է մեր հետաքրքրությունը։ Ցամաքային ութ խեցիները, թեև այժմ անհետացած, և այժմ ապրող Succinea — հանդիսանում են յուրահատուկ տեսակներ և ուրիշ ոչ մի տեղ չեն գտնվում։ Մր. ԿըմինդըԿըմինգը, սակայն, ինձ տեղեկացնում է, որ անգլիական մի խխունջ (Helix) տարածված է այստեղ, անկասկած նրա ձվերն այստեղ են եկել ներմուծված բազմաթիվ բույսերից մի քանիսի հետ։ Մր. Կըմինդն ափից հավաքել է տասնվեց տեսակ ծովախեցի, որոնցից յոթը, որքան ինձ հայտնի է, սահմանափակված է այս կղզում։ Թռչունները և միջատները,<ref>Ես զարմացել էի՝ այս մի քանի միջատների մեջ գտնելով մի փոքրիկ Aphodius (nov. spec.) և մի Oryctes, որոնք երկուսն էլ չափազանց առատ են աղբակույտերի տակ։ Կղզին հայտնաբերելիս, իհարկե, չորքոտանի չի եղել այստեղ, բացառությամբ գուցե մի մկան. ուստի դժվար խնդիր է դառնում որոշել այն, թե այս աղբակեր միջատները տեղակա՞ն են, թե պատահաբար են ներմուծված. եթե տեղական են, հապա ինչո՞վ են սնվել նրանք հնում։ Պլատայի ափերին, որտեղ ձիերի և խոշոր եղջերավոր անասունների մեծ թվի առկայությունից կանաչի ընտիր դաշտերը հիանալի պարարտանում են, չեն պատահում այն բազմատեսակ աղբակեր բզեզները, որոնք այնքան առատ տարածված են Եվրոպայում։ Ես դիտեցի միայն մի Oryctes (այս սեռի միջատները Եվրոպայում սնվում են միայն քայքայված բուսական նյութերով) և Phanaeus-ի երկու տեսակ, որոնք տարածված են նման վայրերում։ Կորդիլյերների հակառակ կողմում՝ Չիլոեում չափազանց առատ է Phanaeus-ի մի այլ տեսակ, և նա անասունների աղբը՝ մեծ գնդակների ձևով, թաղում է գետնի տակ։ Հիմք կա հավատալու, որ Phanaeus սեռը, նախքան խոշոր եղջերավոր անասուններ ներմուծելը, գործել է որպես մարդկանց համար փողոցները մաքրող։ Եվրոպայում այն բզեզները, որոնք կախված են այն սննդանյութից, որն արդեն իր դերն այլ մեծ կենդանիների կյանքի նկատմամբ մի անգամ կատարել է, այնքան շատ են թվով, որ նրանց տեսակների թիվը հարյուրից զգալի չափով ավելի է։ Նկատի ունենալով այս և տեսնելով այս տեսակի սննդի ահռելի քանակությունը, որ կորչում է Լա Պլատայի հարթավայրերում, ինձ թվում էր, թե ես տեսնում եմ մի դեպք, որտեղ մարդը կտրում է այն շղթան, որով բազմաթիվ կենդանիներ կապված են իրար հետ իրենց մայր երկրում։ Վանդիմենի երկրում, սակայն, ես գտա կովերի աղբի տակ մեծ քանակությամբ չորս տեսակ Onthophagus, երկու՝ Aphodius, և մեկ տեսակ մի երրորդ սեռից, չնայած որ կովերի ներմուծումից մինչև այդ ժամանակը միայն երեսուներեք տարի էր անցել։ Ավելի առաջ այնտեղի միակ չորքոտանիները եղել են կենգուրուն և այլ փոքր կենդանիներ, և նրանց աղբն իր որակով շատ է տարբերվում մարդու ձեռքով ներմուծված կենդանիների աղբից։ Անգլիայում աղբակեր բզեզների մեծ մասը անտարբեր կերպով չեն սնվում ամեն տեսակի չորքոտանու աղբով։ Ուստի չափազանց նշանակալի է սովորության փոփոխությունը, որը պետք է տեղի ունեցած լինի Վանդիմենի երկրում։ Ես պարտավորված եմ զգում ինձ դեպի արժանապատիվ Ֆ. Ու. Հոպը, որը տվեց ինձ վերոհիչյալ վերոհիշյալ միջատների անունները, և հուսով եմ, որ թույլ կտա ինձ անվանելու իրեն իմ միջատաբանության ուսուցիչը։</ref> ինչպես կարելի էր սպասել, թվով շատ քիչ են. իրավամբ ես կարծում եմ, որ բոլոր թռչուններն այստեղ ներմուծվել են վերջին տարիներում։ Կաքավները և փասյանները բավականին առատ են. կղզին այնքան անգլիականացել է, որ չի կարող չենթարկվել որսի խիստ կանոններին։ Ես լսել եմ այդ կանոններից բխող մի ավելի անարդարացի զոհողության մասին, քան երբևէ լսած կլինեմ մինչև անգամ Անգլիայում։ Աղքատ ժողովուրդն առաջ որպես վառելիք գործածելիս է եղել մի բույս, որն աճում է ծովափի ժայռերի վրա, որի մոխրից էլ ստանում էին սոդա. բայց դուրս է գալիս մի բացարձակ հրաման, որով արգելվում է այս բույսը վառելը, պատճառաբանելով, թե կաքավները բուն շինելու տեղ չեն ունենա։
Իմ զբոսանքների ժամանակ ես ավելի քան մի անգամ անցա խոր հովիտներով շրջապատված այն կանաչ հարթավայրը, որի վրա գտնվում է Լոնդվուդը։ Լոնգվուդը։ Մի փոքր հեռավորությունից դիտելիս նա նման է մի մեծարելի ջենտլմենի ամառանոցի։ Դիմացը կան մի քանի մշակված դաշտեր, իսկ հետևում գտնվում է գունավոր ժայռերի ողորկ բլուրը, որը կոչվում է Ֆլագշտոկ, և Բառնի խորտուբորտ քառակուսի սև զանգվածը։ Ընդհանուր առմամբ տեսարանն ավելի քան դժգույն էր և անհետաքրքրական։ Միակ անհարմարությունը, որից ես տառապում էի քայլելու ժամանակ, ուժեղ քամիներն էին։ Միլ Մի օր ես նկատեցի մի հետաքրքրական հանգամանք. կանգնելով մի հարթավայրի ծայրին, որը վերջանում էր մոտ հազար ոտնաչափ խորությամբ մի գահավանդով, ես տեսա հեռվում քամու ուղղությունից մի քանի յարդ աջ մի քանի ծովային ծիծեռնակ, որոնք պայքարում էին մի ուժեղ քամու դեմ, մինչ իմ կանգնած տեղում օդը կատարյալ խաղաղ էր։ Ընդհուպ մոտենալով եզրին, որտեղ թվում էր թե հոսանքը շեղվում էր դեպի վեր գահավանդի երեսից, տարածեցի ձեռքս դեպի առաջ և անմիջապես զգացի քամու ամբողջ ուժը — մի անտեսանելի պատնեշ, երկու յարդ լայնությամբ, բաժանում էր բոլորովին խաղաղ օդը ուժեղ փոթորկից։
Ես այնպես էի վայելում իմ էքսկուրսիաները Սուրբ Հեղինեի լեռների և ապառաժների մեջ, որ ես կատարյալ տխրել էի, երբ ամսի 14-ին իջա քաղաք։ Կեսօրից առաջ արդեն նավումն էի, և «Բիգլ»-ը ճանապարհ ընկավ։
Հուլիսի 19-ին հասանք համբարձման Համբարձման կղզին։ Նրանք, ովքեր տեսել են չոր կլիմայի տակ զետեղված հրաբխային կղզի, անմիջապես կկարողանան պատկերացնել Համբարձման կղզու տեսքը։ Նրանք կպատկերացնեն կոնաձև, ողորկ բլուրներ՝ բաց-կարմիր գույնի, սովորաբար հատված գագաթներով, որոնք բարձրանում են անջատված սև, խորտուբորտ լավայի հարթ մակերեսից։ Կղզու կենտրոնում մի գլխավոր բարձունք կարծեք թե հայրն է մյուս համեմատաբար փոքր կոների։ Նա կոչվում է Կանաչ բլուր. նրա անունը վերցված է այդ գույնի ամենաաղոտ երանգից, որը տարվա այս ժամանակին պարզ երևում է խարսխակայանից։ Ամայի տեսարանը լրացնելու համար ափի սև ապառաժները ծեծվում են մի վայրի և աղմկարար ծովից։
Սետլմենտը գտնվում է ծովափին. նա բաղկացած է մի քանի տներից և բարակներից, անկանոն ձևով շարված, բայց լավ կառուցված սպիտակ որձաքարից։ Միակ բնակիչները ծովայիններն են և մի քանի նեգրեր՝ ստրկությունից ազատագրված, որոնց վճարում և ուտելիք է հայթայթում կառավարությունը։ Ոչ մի կողնակի կողմնակի մարդ չկա կղզում։ Երևում էր, որ ծովայիններից շատերը գոհ էին իրենց կացությունից. նրանք կարծում են, որ ավելի լավ է քսանմեկ տարի ափին ծառայել, ինչպես էլ ուզում է լինի այդ, քան նավում ծառայել. եթե ես ծովային լինեի, ամենայն սրտով կհամաձայնեի այս նախընտրությանը։
Հաջորդ առավոտը բարձրացա Կանաչ բլուրը, որն ունի 2840 ոտնաչափ բարձրություն, և այնտեղից քայլեցի կղզու միջով մինչև քամու կողմի գագաթը։ Սայլի մի լավ ճանապարհ անցնում է ափի սետլմենտից դեպի տները, պարտեզները և դաշտերը, որոնք գտնվում են կենտրոնական լեռան կատարին մոտիկ։ Ճանապարհի կողքին կան մղոնաքարեր, ինչպես և ցիստեռններ, որտեղ յուրաքանչյուր ծարավ անցորդ կարող է մաքուր ջուր խմել։ Նման հոգատարության ցուցաբերված է հիմնարկության յուրաքանչյուր մասում և մասնավորապես աղբյուրների կարգավորման գործում, այնպես որ չի կարող կորչել և ոչ մի կաթիլ ջուր. իսկապես ամբողջ կղզին կարելի է համեմատել մի մեծ նավի հետ, որը պահվում է առաջնակարգ վիճակում։ Հիանալով այն աշխույժ հարատև աշխատանքով, որն այդքան անշնորհակալ միջոցների օգտագործումով այդպիսի էֆեկտներ էր ստեղծել, միաժամանակ չէի կարող չափսոսալ, որ այդ ուժը վատնվել էր այդքան խղճուկ և չնչին նպատակի համար։
Այս ափի մոտ ոչինչ չի կարող աճել, ավելի ներս՝ երբեմն կարելի է հանդիպել կանաչ դյանագերչակի և սակավաթիվ մորեխների՝ անապատի հավատարիմ բարեկամների։ Կենտրոնական բարձրադիր գոտում գետնին ցրված կա քիչ կանաչ խոտ, և այդ ամբողջությամբ վերցրած՝ նման է Ուելսի լեռների ամենավատ մասերին։ Որչափ էլ աղքատ երևա արոտը, բայց և այնպես այնտեղ լավ պահվում է մոտ վեց հարյուր ոչխար, բազմաթիվ այծեր, մի քանի կով և ձի։ Տեղական կենդանիներից վխտում են մեծ թվով ցամաքային, խեչափառներ և առնետներ։ Առնետների իսկապես տեղական լինելու վրա կարելի է կասկածել. երկու փոփոխակ կա, ինչպես նկարագրել է մր. Ուոթըրհաուզը. մեկն ունի սև գույն, ընտիր թավշափայլ մորթով, և ապրում է կանաչոտ գագաթին, մյուսը թուխ գույնի է և նվազ փայլուն, նա ունի երկար մազեր և ապրում է ափին, սետլմենտին մոտիկ։ Այս երկու փոփոխակներն էլ ավելի փոքր են, քան սովորական սև առնետը (M. rattus), և նրանք տարբերվում են նրանից և՛ գույնով, և՛ մորթու բնույթով։ Բայց ուրիշ էական կողմերով չեն տարբերվում։ Հազիվ թե կասկածեմ) , որ այս առնետները (հասարակ մկան նման, որը վայրենացել է) ներմուծված չլինեն, և ինչպես Գալապագոսի կղզիներում, այստեղ ևս նոր պայմանների ազդեցությամբ, որոնց նրանք ենթարկվել են, փոփոխվել են, այստեղից էլ առաջանում է գագաթի և ծովափի փոփոխակների միջև եղած տարբերությունը։ Չկա և ոչ մի տեղական թռչուն, բայց գվինեական հավը, որ ներմուծված է Կանաչ Հրվանդանի կղզիներից, բավականին առատ է, հասարակ հավը նույնպես վայրենացել է։ Մի քանի կատուներ, որոնք սկզբում ոչնչացնում էին առնետներին և մկներին, այնքան են աճել, որ մի մեծ չարիք են դարձել։ Կղզին ամբողջովին զուրկ է ծառերից. այդ պատճառով, ինչպես և յուրաքանչյուր այլ կողմով, նա շատ ետ է մնում Սուրբ Հեղինեի կղզուց։
Իմ էքսկուրսիաներից մեկի ժամանակ ես գնացի մինչև կղզու հարավ-արևմտյան վերջավորությունը։ Օրը պայծառ էր և շոգ, և ես տեսնում էի, որ կղզին չի ժպտում գեղեցկությամբ, այլ նա դուրս է ցցվել իր մերկ, ատելի տեսքով։ Լավային հոսանքները ծածկված են բլրակներով և այնքան խորտուբորտ են, որ երկրաբանական տեսակետից հեշտ չէ բացատրել. Ընդմիջվող տարածությունները ծածկված են պեմզայի մոխրի և հրաբխային տուֆի շերտերով։ Անցնելով կղզու այս ծայրի ծովափով՝ ես չէի կարողանում պատկերացնել, թե ի՛նչ սպիտակ կտորներ էին, որ երևում էին, որոնցով պիսակավորված էր ամբողջ հարթավայրը. այժմ ես գտա, որ սրանք ծովահավեր են, այնքան ինքնավստահ քնած, որ մինչև անգամ կեսօրին մեկը կարող էր քայլելով մոտենալ և բռնել նրանց։ Այս թռչունները միակ կենդանի արարածներն էին, որ ես տեսա ամբողջ օրը։ Ծովեզրին, թեև փչում էր թեթև զեփյուռ, մի մեծ կոհակ գլորվելով գալիս էր լավայի խորտուբորտ ժայռերի վրայով։
Մի բլուր, ավելի հին սերիայի հրաբխային ապառներից կազմված, որը սխալ կերպով նկատվել է որպես մի հրաբխի կրատեր, նշանակալի է, իր լայն, մի փոքր խոռոչավոր գագաթով՝ մոխրի և խարամի բազմաթիվ հաջորդական շերտերով լցված։ Այս սկահակալի ձևի գոգավոր շերտերը երևում են մակերեսին, եզրի վրա, կազմելով բազմաթիվ տարբեր գույների կատարյալ օղակներ, գագաթին տալով մի վերին աստիճանի ֆանտաստիկ տեսք։ Այս օղակներից մեկն սպիտակ է և լայն և նմանվում է այնպիսի մի կլոր շրջանի, որով քշում են ձիերին՝ վարժեցնելու համար. այս պատճառով էլ բլուրը կոչվել է Սատանայի ձիամարզարան։ Վարդագույն տուֆային շերտերից ես վերցրի մի քանի նմուշ, և վերին աստիճանի տարօրինակ փաստ է այն, որ պրոֆեսոր Էրենբերգը<ref>Monats. der König. Akad. d. Wiss. zu Berlin, April, 1845.</ref> գտնում է, որ այս գրեթե ամբողջ մասսան կազմված է օրգանիզմներ պարունակող նյութերից. նա հայտնաբերել է նրանց մեջ սիլիցիումային վահանով անուշ ջրի մի քանի ինֆուզորիա և ոչ պակաս քան քսանհինգ տարբեր տեսակի սիլիցիումային հյուսվածքի բույսեր, գլխավորապես խոտեր։ Բոլոր տեսակի ածխածնային նյութերի բացակայության պատճառով՝ պրոֆեսոր Էրենբերգը կարծում է, որ այս օրգանական մարմիններն անցել են հրաբխային կրակի միջից, և ժայթքել են այն վիճակում, որում մենք այժմ տեսնում ենք նրանց։ Շերտերի արտաքին տեսքն ինձ այն համոզման բերեց, որ նրանք, նստել են ջրի տակ, թեև կլիմայի ծայրահեղ չորությունն ստիպեց ինձ ենթադրելու, որ հավանորեն մի մեծ ժայթքման ժամանակամիջոցում թափվել են անձրևի հեղեղներ, և որ այսպիսով կազմվել է ժամանակավոր մի լիճ, որի մեջ թափվել են մոխիրները։ բայց այժմ կարելի է ենթադրել, որ լիճը ժամանակավոր չի եղել։ Ամեն պարագայում կարող ենք վստահ լինել, որ մի հին էպոխայում Համբարձման կղզու կլիման և պրոդուկցիաները շատ են տարբերվել այժմ եղածից։ Կարելի՞ է գտնել երկրագնդի մակերեսի մի կետ, որի խորն ուսումնասիրությունը չհայտնաբերի նշաններն այն անվերջ փոփոխության ցիկլի, որին երկիրը ենթարկվել է և ենթարկվելու է։
Թողնելով Համբարձման֊ Համբարձման կղզին՝ նավարկեցինք դեպի Բահիա, Բրազիլիայի ափը, որպեսզի լրացրած լինեինք աշխարհի քրոնոմետրական չափումները։ Մենք ժամանեցինք այնտեղ օգոստոսի 1-ին և մնացինք չորս օր, որի ընթացքում ես կատարեցի մի քանի երկար զբոսանքներ։ Ես ուրախ էի, որ իմ վայելչանքս տրոպիկական տեսարաններում ամենափոքր չափով անգամ չէր նվազել նորությունների նվազեցման պատճառով։ Տեսարանի տարերքն այնքան պարզ են, որ արժանի են հիշատակության՝ ցույց տալու համար, թե ինչպիսի չնչին մոմենտներից է կախված բնական գեղեցկությունը։
Այստեղ երկիրը կարելի է նկարագրել որպես հարթ հարթավայր, մոտ երեք հարյուր ոտնաչափ բարձրությամբ, որ բոլոր մասերում նա մաշվելով վերածվել է հարթ հատակով հովիտների։ Այսպիսի ստրուկտուրան բացառիկ է գրանիտային երկրում, բայց գրեթե համատարած է բոլոր այն փափուկ ֆորմացիաներում, որոնցից սովորաբար կազմված են հարթավայրերը։ Ամբողջ մակերեսը ծածկված է զանազան տեսակի վեհաշուք ծառերով, որոնց միջև ցրված են մշակված գետնի տարածություններ, և բարձրանում են տներ, վանքեր և եկեղեցիներ։ Պետք է հիշել, որ արևադարձային երկրներում բնության վայրի փարթամությունը չի կորչում մինչև անգամ մեծ քաղաքների մերձակայքում, որովհետև ցանկատունկերի և բլրակողերի բնական բուսականությունը գեղանկար արտահայտությամբ տիրապետում է մարդու արհեստական աշխատանքի վրա։ Ուստի սակավաթիվ են այն վայրերը, որտեղ բաց-կարմիր հողը ուժեղ կոնտրաստ ներկայացնի համատարած կանաչ ծածկոցի հետ։ Հարթավայրի ծայրերից բացվում են երբեմն օվկիանոսի և երբեմն ցածր անտառներով ծածկված ափերի հետ միասին մեծ ծոցի հեռավոր տեսաբաններ, ծոցի վրա բազմաթիվ նավակներ և մակույկներ ցույց են տալիս իրենց սպիտակ առագաստները։ Բացառությամբ այս կետերի, տեսարանը ամեն կողմից խիստ սահմանափակ է. հետևելով հարթ շավիղներին՝ երկու կողմի վրա էլ գտնվող խճճված ծառերի միջից կարելի է ներքևում անտառածածկ հովիտներից նշմարանքներ ստանալ միայն։ Կարող եմ ավելացնել, որ տները և մասնավորապես սրբավայրեր ներկայացնող շենքերը կառուցված են յուրահատուկ և ֆանտաստիկ ճարտարապետական ոճով։ Նրանք բոլորն էլ սպիտակեցված են, այնպես որ երբ լուսավորվում են կեսօրվա պայծառ արևով և երևում են հորիզոնի կապույտ երկնքի դիմաց, ավելի շատ նմանվում են ստվերների, քան իրական շենքերի։
Այսպես են տեսա բանի տարերքը, բայց անհուսալի փորձ կլիներ ընդհանուր էֆեկտը նկարելը։ Ուսյալ բնագետները նկարագրում են արևադարձային այս տեսարանները թվելով բազմաթիվ առարկաներ և հիշատւսկելով հիշատակելով յուրաքանչյուրի մի քանի հատկանշական գծերը։ Հմուտ ճանապարհորդին, հավանորեն այս կհաղորդի որոշակի գաղափարներ, բայց ուրիշ ո՞վ կարող է հերբարիումում եղած բույսը տեսնելով՝ պատկերացնել այդ բույսն իր բնական, մայրենի հողում աճելիս։ Ո՞վ կարող է ջերմոցի ընտրված բույսերը տեսնելով՝ մեծացնել մի քանիսը մինչև անտառային ծառերի ծավալը և մյուսները խռնել մի խճճված ջունգլիում։ Քննելով միջատաբանի կաբինետում էկզոտիկ (օտար երկրի) զվարթ, պայծառ թիթեռները և տարօրինակ Cicidas-ները (ճպուռ), ո՞վ կարող է այս անկենդան առարկաների հետ զուգորդել վերջիններիս անդադրում խռպոտ երաժշտությունը և առաջինների ծույլ թռիչքը, որոնք միջօրյա խաղաղ, հրավառ տրոպիկների աներկբա ակոմպանիմենտներն են։ Արեգակն իր ամենաբարձր դիրքում գտնվելիս պետք է դիտել այնպիսի տեսաբանները. եբբ երբ մանգոյի խիտ շքեղ սաղարթը ծածկում է գետինն ամենամութ ստվերով, մինչ վերին ճյուղերը լույսի լիառատությունից ստացել են ամենավառ կանաչ գույն։ Բարեխառն գոտում դրությունը բոլորովին այլ է — բուսականությունն այնտեղ այնքան մութ կամ այնքան հարուստ չէ, այդ պատճառով էլ թեքվող արեգակի ճառագայթները, կարմիր, ծիրանի կամ բաց դեղին գույնով երանգավորված, ամենից շատ են մեծացնում այդ կլիմաների գեղեցկությունները։
Երբ հանդարտ քայլում էի այս ստվերոտ շավիղներով և սքանչանում յուրաքանչյուր հաջորդող տեսարանով, ուզում էի լեզու գտնել մտապատկերներս արտահայտելու համար։ Ածականների շարանը շատ թույլ է՝ միջտրոպիկական գոտիները չայցելած մարդուն հաղորդելու բերկրանքի այն զգացողությունները, որոնց ենթակա է մարդու միտքը։ Ես ասել եմ, որ ջերմոցի բույսը չի կարող ճիշտ այս բուսականության պատկերացումը տալ, սակայն ես պիտի դիմեմ այդ բանին։ Ցամաքը մի մեծ վայրի, թափթփած, փարթամ ջերմոց է. բնությունից պատրաստված, բայց մարդու տիրակալության տակ, որը զարդարել է նրա մակերեսը զվարթ տներով և ձևավոր պարտեղներով։ պարտեզներով։ Որքա՜ն մեծ կլիներ բնության յուրաքանչյուր երկրպագուի համար ցանկությունը, եթե այդ հնարավոր լիներ, մի այլ մոլորակի տեսարանները տեսնելու, սակայն Եվրոպայի յուրաքանչյուր մարդու համար վստահորեն կարելի է ասել, որ իր հայրենի հողից միայն մի քանի աստիճան հեռու նրա համար բացվում են մի այլ աշխարհի փառքն ու շքեղությունները։ Իմ վերջին զբոսանքում ես նորից և նորից կանգ էի առնում զարմանքով նայելու այս գեղեցկությունների վրա, և ջանում էի իմ մտքում ընդմիշտ դրոշմել մի տպավորություն, որը ես գիտեի, որ ժամանակի ըեթացքում, վաղ թե ուշ, պետք է նվազեր։ Նարնջի ծառի, կոկոսյան ընկույզի, արմավի, մանգոյի, ծառապտերի, բանանի ձևերը կմնան պարզ և անջատ, բայց հազարավոր գեղեցկություններ, որ միացնում են այս բոլորը մի ամբողջական տեսարանում, կաղոտանան, կհեռանան, սակայն նրանք մանկության ժամանակ լսած հեքիաթի նման կթողնեն անորոշություններով լի, բայց ամենագեղեցիկ կերպարանքներով պատկերներ։
'''Օգոստոսի 6.'''— Կեսօրից հետո դուրս եկանք ծով, ուղիղ դեպի Կանաչ Հրվանդանի կղզիները գնալու նպատակով։ Սակայն աննպաստ քամիները հապաղեցրին մեզ, և 12-ին փախանք Պեռնամբուկո — մի մեծ քաղաք Բրազիլիայի ափին, 8° լայնության վրա։ Մենք խարիսխ գցեցինք ռիֆից դուրս, բայց կարճ ժամանակից հետո մի պիլոտ (լոցման, ուղեցռւյց ուղեցույց նավատար) եկավ նավը և տարավ մեզ ներքին նավահանգիստը, որտեղ մենք բոլորովին մոտիկ էինք քաղաքին։
Պեռնամբուկոն կառուցված է մի քանի նեղ և ցածր ավազաթմբերի վրա, որոնք իրարից բաժանված են աղի ջրի ծանծաղ կանալներով։ Քաղաքի երեք մասերն իրար հետ միացած են փայտյա ցցերի վրա կառուցած երկու երկար կամուրջներով։ Քաղաքը բոլոր մասերում էլ զզվելի է, փողոցները նեղ, վատ սալահատակած և կեղտոտ, տները՝ բարձր և մռայլ։ Ուժեղ անձրևների շրջանը դեռ բոլորովին չէր վերջացել, և այդ պատճառով շրջակայքում գետինը, որը հազիվ ծովի մակարդակից բարձր լինի, հեղեղվել էր ջրով, և իմ բոլոր փորձերը՝ մի երկար զբոսանք կատարելու, իզուր անցան։
Հարթ ճահճոտ ցամաքը, որի վրա կանգնած է Պեռնամբուկոն, մի քանի մղոն հեռավորությամբ շրջապատված է կիսաշրջան ցածր բլուրներով կամ, ավելի ճիշտ, մի տարածությամբ, որը թերևս ծովից երկու հարյուր ոտնաչափ բարձր չինի։ Օլինդա հին քաղաքը գտնվում է այս գոտու մի վերջավորության վրա։ Մի օր վերցրի մի նավակ և ընթացա այս կանալներից մեկով դեպի վեր, Օլինդան այցելելու նպատակով։ Ես գտա հին քաղաքն իր դիրքով ավելի դուրեկան և մաքուր, քան Պեռնամբուկոն։ Ես այստեղ հիշատակելու եմ այն, ինչ պատահեց մեզ առաջին անգամ մեր՝ մոտ հինգ տարվա թափառելու ժամանակամիջոցում, այն է՝ հանդիպումը քաղաքավարության բացակայության։ Երկու տարբեր տներում խոժոռ եղանակով ինձ թույլ չտվին իրենց պարտեզի միջով անցնել դեպի մի անմշակ բլուր՝ շրջակայքը դիտելու համար, և մի երրորդ տուն դժվարությամբ համաձայնվեց։ Ուրախ եմ, որ այդ պատահեց Բրազիլիայում, որովհետև այս երկրի նկատմամբ բարյացակամություն չունեմ — միաժամանակ նա մի ստրկատիրական երկիր է, հետևաբար և բարոյական տեսակետից նվաստ։ Սպանացին կամաչեր մինչև անգամ մտածել մերժել նման մի խնդիրք, կամ օտարականի հետ վարվել կոպտությամբ։ Նեղուցը, որով գնացինք Օլինդա և վերադարձանք, երկու կողմով էլ եզերված էր մանգլինու ծառերով, որոնք աճել էին, անտառի մինիատյուրայի նման, կեղտոտ, տղմոտ թմբերից։ Այս թփերի վառ-կանաչ գույնն ինձ միշտ հիշեցնում էր գերեզմանոցի բարձրաբուն խոտը. երկուսն էլ սնվում են նեխված գոլորշիներով, միայն թե խոտը խոսում է անցյալում մեռածի մասին, իսկ մանգլինու ծառը հաճախ ծառայում է որպես գալիք մահվան նախակարապետ։
Այս շրջանում իմ տեսած ամենահետաքրքրական բանը նավահանգիստը կազմող ռիֆն էր։ Կասկածում եմ, թե աշխարհի որևէ այլ մասում լինի մի այլ բնական կառուցում, որն այսքան արհեստական տեսք<ref>Ես այս ռիֆը մանրամասնորեն նկարագրել եմ London and Edinburgh Philosophical Magizine-ում, vol. XIX. (1841), p. 257.</ref> ունենա։ Նա մի քանի մղոն երկարությամբ անցնում է բացարձակ ուղիղ գծով, ափին զուգահեռ և նրանից ոչ շատ հեռու։ Լայնքը տարբեր մասերում տարբեր է, լինելով երեսունից մինչև վաթսուն յարդ, և նրա մակերեսը հարթ է և ողորկ։ Նա կազմված է աղոտ կերպով շերտավորված կարծր ավազաքարից։ Մակընթացության ժամանակ ալիքները փշրվում են նրա վրա, տեղատվության ժամանակ նրա կատարը մնում է չոր, և նրան կարելի է շփոթել կիկլոպյան բանվորների ձեռքով կանգնեցրած թմբի հետ։ Այս ափին ծովի հոսանքները ցամաքի վրա կիտում են թույլ ավազի երկար ցամաքաշերտեր և երիզներ, և այս մասերից մեկի վրա է կանգնած Պեռնամբուկո քաղաքի մի մասը։ Թվում է, թե հին ժամանակներում այս բնույթի մի երկար ցամաքաշերտ ամրացել է կրային նյութի պերկոլացիայից (ծծվելուց) և ապա աստիճանաբար վեր է բարձրացել. արտաքին և թույլ մասերն այս պրոցեսի ժամանակ մաշվել են ծովի գործունեությունից, և պինդ կորիզը մնացել է այնպես, ինչպես մենք տեսնում ենք այժմ։ Թեև գիշեր և ցերեկ բաց Ատլանտյան օվկիանոսի ալիքները, սեդիմենտներից պղտորված, քշվում են այս քարի պատի արտաքին թեք կողերի դեմ, սակայն ամենածեր նավաստիները չէին իմանում և ոչ մի ավանդություն նրա տեսքի փոփոխության վերաբերյալ։ Այս դիմացկունությունը նրա պատմության մեջ ամենահետաքրքրական փաստն է. այդ արդյունք է մի քանի մատնաչափ հաստության կրային նյութի կարծր շերտի, ամբողջովին կազմված հաջորդաբար աճող և մեռնող Serpulae-ի ջոքրիկ փոքրիկ խեցիներից, որոնց հետ կա և մի քանի բառնակլ (կրախեցի) և նուլիպորա։ Այս նուլիպորաները, որոնք պինդ, շատ պարզ կազմության ծովային բույսեր են, խաղում են նման և կարևոր դեր կորալային ռիֆերի արտաքին մակերեսները պաշտպանելու խնդրում, անմիջականորեն գտնվելով ալեբախության ազդեցության ներքո, որտեղ իսկական կորալները, զանգվածի վեր աճելու ժամանակ արևի և օդի հետ շփվելով, սպանվում են։ Այս օրգանական աննշան էակները, մասնավորապես Serpulae-ն, լավ ծառայություն են մատուցել Պեռնամբուկոյի բնակչությանը, որովհետև առանց նրանց պաշտպանողական օգնության՝ ավազաքարի թումբը վաղուց անխուսափելիորեն մաշված վերջացած կլիներ, իսկ առանցց առանց թմբի նավահանգիստ չէր լինի։
Օգոստսսի 19-ին մենք վերջապես թողինք Բրազիլիայի ափերը։ Շնորհակալ եմ աստծուց, որ այլևս երբեք չպիտի այցելեմ ստրկատիրական մի երկիր։ Մինչև այսօր էլ, երբ լսում եմ մի հեռավոր ճիչ, այդ տանջալի կենդանությամբ հիշեցնում է ինձ իմ զգացողությունները, Պեռնամբուկոյի մոտ երբ անցնում էի մի տան կողքով, ես լռեցի լսեցի վերին աստիճանի խղճալի հեծեծանքներ, և միայն կարելի էր ենթադրել, որ ներսում տանջում էին մի խեղճ ստրուկի, և ես զգում էի ինձ նույնչափ անզոր, որչափ մի երեխա, մինչև անգամ առարկելու։ Ես ենթադրում էի, որ այդ հեծեծանքները մի տանջվող ստրուկի հեծեծանքներ են, որովհետև մի այլ անգամ նման դեպքում ինձ ասել էին, որ ստրուկի են ծեծում։ Ռիո դե Ժանեյրոյում ես ապրում էի մի ծեր կնոջ տան դիմացը, որը պտուտակներ էր պահում իր ստրկուհիների մատները ճզմելու համար։ Ես ապրել եմ մի տան մեջ, որտեղ մի երիտասարդ սպասավոր խառնածին ամեն օր և ամեն ժամ անարգվում էր, ծեծվում և հալածվում այն աստիճանի, որ նման դեպքում մինչև անգամ ամենաստորին կարգի անասունի համառությունը կխորտակվեր։ Ես տեսել եմ մի փոքր տղա, վեց կամ յոթը տարեկան, որի գլխին իջեցրին ձիու մտրակի երեք հարված (նախքան ես կկարողանայի միջամտել), որովհետև նա ինձ տվել էր մի բաժակ ջուր, որը կատարյալ մաքուր չէր. ես տեսա նրա հորը, որը դողում էր իր տիրոջ աչքի մի ակնարկից անգամ։ Այս վերջին դաժանություններին ականատես եմ եղել մի սպանական գաղութում, որտեղ միշտ ասում են, որ ստրուկների հետ ավելի լավ են վարվում, քան պորտուգալացիները կամ անգլիացիները կամ մի որևէ եվրոպական այլ ազգություն։ Ես տեսել եմ Ռի դե Ժանեյրոյում մի ուժեղ նեգր, օրը վախ էր զգում պաշտպանվելու համար այն հարվածից, որն, ինչպես ինքն էր կարծում, ուղղված էր նրա երեսին։ Ես ներկա էի, երբ մի քարեսիրտ մարդ, քիչ էր մնում, բազմաթիվ ընտանիքների մարդկանց, կանանց և երեխաներին բաժաներ իրարից, որոնք երկար ժամանակ ապրել էին միասին։ Մինչև անգամ չեմ ակնարկում այն բազմաթիվ սրտաճմլիկ գազանությունները, որոնց մասին ես հաստատապես լսել եմ.— և ոչ էլ ես կհիշատակեի վերևի ցնցող մանրամասնությունները, եթե ես հանդիպած չլինեի մի քանի մարդկանց, որոնք այնքան էին կուրացած սահմանադրական գեղապճնությամբ, որ ստրկության մասին խոսում են՝ որպես տանելի չարիքի մասին։ Այդպիսի մարդիկ ընդհանրապես այցելել են բարձր դասերի տները, որտեղ ընտանիքում աշխատող ստրուկների հետ սովորաբար լավ են վարվում, և նրանք չեն ապրել ցածր դասերի մեջ, ինչպես ես։ Նման հարցաքննիչները հարցնում են ստրուկներին իրենց վիճակի մասին. նրանք մոռանում են, որ ստրուկը հիրավի հիմար պետք է լինի, եթե հաշվի չի առնում, որ իր պատասխանը կարող է հասնել տիրոջ ականջին։
Հաճախ վիճում են, որ շահասիրությունը խափանում է չափազանց դաժանությունները, կարծեք թե շահասիրությունը պաշտպանել է մեր ընտանի կենդանիներին, որոնք շատ ավելի քիչ են ընդունակ գրգռելու իրենց վայրենի տերերի ցասումը, քան վատթարագույն համարված ստրուկները։ Այդ մի փաստարկում է, որի դեմ երկար ժամանակ ազնիվ զգացողությամբ և ուշագրավ օրինակներով բողոքել է հավերժ հռչակավոր Հումբոլտը։ Հաճախ փորձել են մեղմել ստրկությունը՝ համեմատելով ստրուկների վիճակը աղքատ գյուղացիների վիճակի հետ. եթե մեր աղքատների թշվառությունը բնության օրենքներից չէ, այլ մեր հիմնարկություններից, ապա մեր մեղքը մեծ է, բայց թե այս որչափ է վերաբերում ստրկության, ես չեմ կարող հասկանալ. նույն ձևով կարելի է պաշտպանել բութապտուտակի<ref>Պտուտակ, որով ճզմում էին ստրուկների քթամասը։ ''Ծ. Թ.''</ref> գործածությունը մի երկրում, ցույց տալով, որ մի այլ երկրում մարդիկ տառապում են մի ահարկու հիվանդությամբ։ Նրանք, ովքեր ստրկատիրոջ վրա նայում են գորովանքով, իսկ սառը սրտով՝ ստրուկի վրա, թվում է թե երբեք իրենց չեն դնում վերջինիս դրության մեջ.— ինչպիսի՜ տխուր հեռանկար, մինչև անգամ առանց հույս ունենալու, որ մի օր կփոփոխվի այդ վիճակը։ Պատկերացրո՛ւ դամոկլյան սրի պես միշտ վրադ կախված քեզ սպասելիք այն օրը, երբ քո կինը և երեխաները, որոնց բնությունը մինչև անգամ ստրուկին ստիպում է իրենը համարելու, անջատում են քեզնից և որպես անասունների՝ ծախում առաջին հանդիպողին։ Եվ այս գործերը կատարվում և պարտակվում են մարդկանց կողմից, որոնք հրապարակավ հայտնում են, որ պետք է սիրել հարևաններին իրենց անձի պես, որոնք հավատում են աստծուն և աղոթում, որ նրա կամքը լինի երկրի վրա։ Մարդու արյունը եռ է գալիս, սիրտը թրթռում է, երբ մտածում է, որ մենք՝ անգլիացիներս և մեր ամերիկյան սերունդներն իրենց ազատության պարծենկոտ գոչերով հանդերձ եղել են և ե՛ն այնքան հանցավոր։
Օգոստոսի վերջին օրը երկրորդ անգամ խարիսխ գցեցինք Կանաչ Հրվանդանի արշիպելագի Պորտո Պրայայում, այնտեղից զգնացինք Ադորյան գնացինք Ազորյան կղզիները, որտեղ մնացինք վեց օր։ Հոկտեմբերի երկուսին հասանք Անգլիայի ափերը, և Ֆալմատում Ֆալմուտում ես թողեցի «Բիգլ»-ը՝ հիանալի փոքրիկ նավի վրա մոտ հինգ տարի լինելուց հետո։
Մեր ճանապարհորդությունը վերջացած լինելով՝ ես մի կարճ հեռտահայացք հետահայացք եմ գցելու, մեր շուրջերկրյա նավարկության առավելությունների և վնասների, նրա պատճառած տանջանքների և հաճույքների մասին։ Եթե մեկն ինձնից խորհուրդ հարցներ՝ նախքան մի երկար ճանապարհորդություն ձեռնարկելը, իմ պատասխանը կախված կլիներ գիտության որևէ ճյուղի նկատմամբ նրա ունեցած որոշակի ճաշակից, որն այս միջոցով կարող էր առաջադիմել։ Կասկած չկա, որ մեծ բավականություն է դիտել տարբեր երկրներ և մարդկային բազմաթիվ ցեղեր, բայց այդ ժամանակամիջոցում ստացված հաճույքը չի հավասարակշռում չարիքները։ Անհրաժեշտ է հուսալ ապագա բերքի վրա, որչափ էլ հեռու լինի այդ ապագան, երբ հնձվելու է որոշ պտուղ։
Կորուստներից շատերը, որոնց ենթակա է մարդը, ակներև են, օրինակ՝ ամեն մի հին բարեկամի ընկերությունից զրկվելը, ինչպես և այն վայրերի տեսարաններից հեռանալը, որոնց հետ այնքան սերտորեն կապված են մեր ամենասիրելի հիշողությունները։ Սակայն այս կորուստները ժամանակին մասամբ ամոքվում են անսպառ բերկրանք առաջացնող երկար ժամանակ սպասված օրվա վերադարձով։ Եթե, ինչպես բանաստեղծներն են ասում , կյանքը երազ է, ապա վստահ եմ, որ մի ճանապարհորդության մեջ կան այնպիսի տեսիլքներ, որոնք ամենից լավ են ծառայում երկար գիշերն անցկացնելու համար։ Մյուս կորուստները թեև սկզբում չեն զգացվում, ծանր են դառնում մի որոշ ժամանակից հետո. սրանք սենյակի, առանձնարանի, հանգստի կարիքն են, անընդհատ շտապելու հոգեմաշ զգացմունքը, մանր պերճանքներից գրկվելըզրկվելը, ընտանեկան շրջապատի կորուստը և մինչև անգամ երաժշտության և երևակայության այլ հաճույքները։ Երբ հիշակատում եմ այդպիսի չնչին բաներ, ապա ակներև է, որ ծովային կյանքի իրական նեղությունները, չհաշված պատահարներից առաջացածները, հետզհետե վերանում են։ Վաթսուն տարվա կարճ ժամանակամիջոցը ծովային հեռավոր ճամբորդությունը մեծ չափով հեշտացրել է։ Մինչև անգամ Կուկի ժամանակ այն մարդը, որը թողնում էր իր օջախը նման էքսպեդիցիաների համար, ենթարկվում էր խիստ զրկանքների։ Այժմ մի զբոսանավ կյանքի բոլոր պերճանքներով կարող է նավարկել երկրագնդի շուրջը։ Բացի նավերի և նավային ռեսուրսների մեծ կատարելագործումից, Ամերիկայի ամբողջ արևմտյան ափը բացված է, և Ավստրալիան դարձել է բարձրացող քաղաքակրթության մի կենտրոն։ Որքա՜ն տարբեր են ներկա օրերում Խաղաղ օվկիանոսում նավաբեկման ենթարկված նավաստու պայմանները Կուկի ժամանակում՝ նման դեպքերի հետ համեմատած։ Նրա ճանապարհորդությունից այս կողմ մի կիսագունդ է ավելացել քաղաքակրթված աշխարհին։
Եթե մեկը ենթակա է ծովային հիվանդության, թող նա ծանր կշռի այդ հանգամանքը։ Ես խոսում եմ փորձից. այդ մի շաբաթում բուժվող թեթև չարիք չէ։ Մյուս կողմից: կողմից՝ եթե նա նավային տակտիկայում հաճույք է ստանում, վստահորեն նա իր ճաշակի համապատասխան կունենա լրիվ ասպարեզ։ Բայց պետք է նկատի ունենալ, թե երկար ճանապարհորդության ընթացքում ժամանակի ինչպիսի մեծ բաժին է վատնվում ծովի վրա՝ համեմատած նավահանգիստներում անցկացրած օրերի հետ։ Իսկ ի՞նչ են անսահման օվկիանոսի սնապարծ փառքերը։ Մի ձանձրալի ամայություն, մի անապատ ջրի, ինչպես արաբներն են անվանում նրան։ Անկասկած կան որոշ բերկրալի տեսարաններ, լուսնյակ գիշեր՝ վճիտ երկնքով և մութ շողշողուն ծովով, և սպիտակ առագաստները՝ մեղմ փչող պասսատային քամու քնքույշ օդով լցված, կամ մի մեռելային լռություն հառաչող մակերեսով՝ հղկված ինչպես հայելի, և ամեն ինչ խաղաղ, բացառությամբ կտավի երբեմն տեղի ունեցող բախյունի։ Լավ է մի անգամ ականատես լինել փոթորկի, տեսնել, թե ինչպես ծովի մակերեսը բարձր կամարի ձևով բարձրացնում է վեր, կամ թե ինչպես ալիքները ինչպես լեռներ բարձրանում են ուժեղ քամուց։ Սակայն, խոստովանվում եմ, որ իմ երևակայությունը լիաճուն փոթորիկն ավելի մեծ, ավելի սարսափելի է նկարել։ Անհամեմատ ավելի գեղեցիկ տեսարան է բացվում մարդու առջև, երբ դիտում է ափից, որտեղ օրորվող ծառերը, թռչունների վայրագ թռիչքը, մութ ստվերները և պայծառ լույսերը, հեղեղների խուճապը, բոլորը հայտարարում են պայքարն արձակված տարերքի։ Ծովի վրա ձկնկուլը և փոքրիկ մրրկահավն այնպես են թռչում, կարծեք թե փոթորիկը նրանը հատուկ սֆերան է, ջուրը բարձրանում է և իջնում, կարծեք թե կատարում է իր սովորական պարտականությունը, և տարերքի մոլեգնոտ ձախորդությունները ուղղված են միայն բացառապես դեպի նավը և նրա բնակիչները։ Լքված և հողմնահար ափին տեսարանը հիրավի տարբեր է, բայց զգացմունքներն այստեղ առաջացնում են ավելի շատ սարսափ, քան վայրի բերկրանք։
Այժմ նայենք անցած ժամանակի պայծառ կողմերի վրա։ Այն հաճույքը, որ ստացվում է տեսարանները և մեր այցելած տարբեր երկրները գիտելիս, վճռականորեն վայելչանքի ամենահարատև և ամենաբարձր աղբյուրն է կազմում։ Հավանական է, որ Եվրոպայի շատ մասերի գեղանկար գեղեցկությունը գերազանցում է մեր տեսած ամեն մի բանը։ Բայց մարդու մեջ առաջանում է մի ուժեղ հաճույք տարբեր երկրների տեսարանի բնույթը համեմատելիս, որը որոշ աստիճանի գունագեղ է դառնում սոսկ նրա գեղեցկությունը զննելուց։ Այդ գլխավորապես կախված է յուրաքանչյուր տեսարանի առանձին մասերի հետ ծանոթություն ունենալուց, ես հակամետ եմ կարծելու, որ ինչպես երաժշտության մեջ նա, ով հասկանում է յուրաքանչյուր նոտա, եթե ունի նաև առանձին ճաշակ, ավելի լրիվ կվայելի ամբողջը, ուստի ով քննում է մի լավ տեսարանի յուրաքանչյուր մաս, նա նույնպես ամբողջովին կըմբռնի լրիվ և միացյալ էֆեկտը։ Ուստի ճանապարհորդը պետք է բուսաբան լինի, որովհետև բոլոր տեսարաններում բույսերը կազմում են գլխավոր զարդարանքը։ Մերկ ապառաժի մեծ զանգվածները, մինչև անգամ ամենավայրի ձևերով ժամանակավորապես կարող են տալ վսեմ պատկեր, բայց նրանք շուտով մոնոտոն կդառնան։ Գունազարդի՛ր նրանց պայծառ և տարբեր գույներով, ինչպես հյուսիսային Չիլիում, և նրանք կդառնան ֆանտաստիկ. ծածկի՛ր նրանց բուսականությամբ, նրանք կկազմեն վայելուչ , եթե ոչ գեղեցիկ, պատկեր։
Երբ ես ասում եմ, որ Եվրոպայի զանազան մասերի տեսարանները հավանորեն գերազանցում են մեր տեսած ամեն մի բանը, ես բացառում եմ, որպես առանձին դաս, միջարևադարձային զոնաները։ Այս երկու դասերը չեն կարող իրար հետ համեմատվել, բայց ես արդեն հաճախ ազատ արտահայտվել եմ այդ շրջանների հոյակապության մասին։ Որովհետև տպավորության ուժեղությունն ընդհանրապես կախված է նախապես ստացած գաղափարներից, ես կարող եմ ավելացնել, որ իմ տպավորություններն ստացվել են Հումբոլտի „Personal narrative”-ի կենդանի նկարագրություններից, որոնք իրենց արժանիքներով գերազանցում են իմ կարդացած որևէ բան։ Սակայն այս բարձր նրբադործ նրբագործ պատկերավորումով իմ զգացմունքները հեռու էին հուսախաբության որևէ ստվերից իմ առաջին և վերջին անգամին բրազիլիական ափը դուրս գալու ժամանակ։
Իմ մտքում ամենախորը տպավորություն առաջացնող տեսարաններից ոչ մեկը չի գերազանցում իր վսեմությամբ կուսական անտառները, որոնք դեռ չեն եղծվել մարդու ձեռքով, լինեն դրանք Բրազիլիայում, որտեղ տիրապետում է կյանքի ուժը, լինեն Հրո Երկրում, որտեղ իշխում է մահը և քայքայումը։ Երկուսն էլ տաճարներ են՝ լցված աստծու և բնության տարբեր պրոդուկցիաներով.— ոչ ոք չի կարող առանց հուզմունքի կանգնել այս մենավայրերում և չզգալ, որ մարդու մեջ կա ավելի բան, քան իր մարմնի սոսկ շունչը։ Վերհիշելով անցյալի պատկերները՝ տեսնում եմ Պատագոնիայի հարթավայրերը հաճախակի աչքիս առջևից անցնելիս, բայց և այնպես այս հարթավայրերը բոլորի կողմից շեշտված են որպես ողորմելի և անպետք բաներ։ Այս հարթավայրերը նկարագրում են միայն բացասական հատկություններով, առանց բնակչության, առանց ջրի, առանց ծառերի, առանց լեռների. նրանք ունեն սոսկ մի քանի գաճաճ ծառեր միայն։ Եթե այդ այդպես է, հապա ինչո՞ւ այս չոր ամայություններն այսքան, ամուր տեղավորվել են իմ, ու ոչ միայն իմ հիշողության մեջ։ Ինչո՞ւ դեռ ավելի հարթ, ավելի կանաչ, ավելի բերրի պամպասները, որոնք օգտագործելի են մարդկության համար, հավասար տպավորություն չեն առաջացրել։ Հազիվ թե կարողանամ վերլուծել այս զգացողությունները, բայց մասամբ այդ պետք է վերագրել երևակայությանը տրված ազատությանը։ Պատագտնիայի Պատագոնիայի հարթավայրերն անծայրածիր են, որովհետև հազիվ թե նրանք անցանելի լինենք լինեն, հետևաբար և անհայտ են։ Նրանք կրում են դարերի և այժմյան տևականության կնիքը, և թվում է թե ապագա ժամանակի նրանց տևականության սահման չկա։ Եթե, ինչպես ենթադրում էին հնում, տափակ երկիրը շրջապատված էր անանցանելի լայնության ջրով կամ անտանելիորեն տաքացած անապատներով, ո՞վ չէր նայի մարդու գիտության համար այս վերջին սահմաններին խորը, բայց անորոշ զգացողությամբ։
Վերջապես բնական տեսարանները, բարձր լեռներից դիտված, թեև, աներկբայորեն մի տեսակետից գեղեցիկ չեն, բայց չափազանց ուշագրավ են։ Կորդիլյերների ամենաբարձր կատարից ներքև նայելիս միտքը, մանրամասնություններից անխռով, լցվում էր շրջապատող զանգվածների ապշեցուցիչ քանակություններով։
Եզրափակելով՝ թվում է թե ոչ մի բան չի կարող ավելի կատարելացործող նշանակություն ունենալ երիտասարդ բնագետի համար, քան ճանապարհորդությունը դեպի հեռավոր երկրները։ Այդ ճանապարհորդությունը և՛ սրում և՛ մասամբ մեղմում է այն պահանջները և տենչանքները, որոնք, ինչպես նկատում է սըր Ջ. Հերշելը, առաջանում են մարդու մեջ, որչափ էլ նրա յուրաքանչյուր մարմնական զգայարանները լրիվ բավարարված լինեն։ Առարկաների նորօրինակությունից առաջացած հույզը և հաջողության առիթը խթանում են նրան դեպի գործունեության բարձրացում։ Բացի այդ, որովհետև անջատ փաստերի թիվը շուտով անհետաքրքրական կդառնա, բաղդատության սովորությունը կտանի մեզ դեպի ընդհանրացում։ Մյուս կողմից, որովհետև ճանապարհորդը յուրաքանչյուր տեղում միայն կարճ ժամանակով է մնում, նրա նկարագրությունները սովորաբար պետք է ներկայացնեն սոսկ ուրվագծեր, մանրամասն դատողությունների փոխարեն։ Այստեղից էլ առաջանում է, ինչպես զգացել եմ այդ իմ անհատական փորձից, մշտական տենդենց՝ գիտության մեծ անջրպետները ոչ ճիշտ և մակերեսային հիպոթեզներով լցնելու։
Ես շատ խորն եմ վայելել իմ ճանապարհորդությունը, և պատրաստ եմ հանձնարարելու որևէ բնագետի՝ բոլոր առիթներից օգտվելու, և սկսել իր երկար ճանապարհորդությունը ցամաքով, եթե հնարավոր է, այլապես ծովով, թեև նա չպետք է ակնկալի իր համար այնպիսի բախտավորություն իր ճանապարհորդակիցների մեջ, ինչպես ես։ Նա կարող է վստահ լինել, որ ինքը չի հանդիպի այնպիսի դժվարությունների կամ վտանգների, բացառությամբ շատ քիչ դեպքերի, ինչ որ նա սպասում է։ Բարոյական տեսակետից արդյունքն ուսուցանում է զվարթամիտ համբերություն, ինքնուրույն գործելու սովորություն և յուրաքանչյուր պատահմունքից ամենալավ արդյունք ստանալու կարողություն։ Կարճ ասած՝ նա պետք է ունենա նավաստիների մեծ մասի բնորոշ որակների իր բաժինը։ Ճանապարհորդությունը նքան նրան պետք է սովորեցնի նաև անվստահություն, կասկածամտություն, բայց միաժամանակ նա կտեսնի, թե որքան իսկական բարեսիրտ մարդիկ կան, որոնց հետ նա առաջուց ոչ մի հարաբերություն չի ունեցել և չի ունենա հետագայում, բայց և այնպես նրանք պատրաստ են իրեն մատուցելու ամենաանշահախնդիր օգնությունը։
Վստահելի
1396
edits