Changes
== I ==
Ռասկոլնիկովի համար տարօրինակ ժամանակ եկավ. կարծես նրա առջև մշուշ իջավ և նրան մեկուսացրեց անելք ու ծանր մենության մեջ։ Հետո, արդեն երկար ժամանակ անց վերհիշելով այդ օրերը, նա գլխի էր ընկնում, որ իր գիտակցությունը երբեմն մի տեսակ մթագնում էր, ու որոշ ընդմիջումներով դա շարունակվեց ընդհուպ մինչև վերջնական կատաստրոֆը։ Նա ստույգ համոզված էր, որ այն ժամանակ սխալվում էր շատ բաներում, օրինակ, մի քանի դեպքերի ժամկետների ու ժամանակի նկատմամբ։ Գոնե հետագայում մտաբեբելով մտաբերելով այդ ու ճգնելով ըմբռնել մտաբերածը, նա շատ բան իմացավ իր մասին՝ արդեն ղեկավարվելով կողմնակի մարդկանցից ստացած տեղեկություններով։ Օրինակ, նա մի իրադարձությունը շփոթում էր մի այլ իրադարձության հետ. այդ մյուս իրադարձությունը նա այնպիսի պատահարի հետևանք էր համարում, որը գոյություն ուներ միայն նրա երևակայության մեջ։ Երբեմն նրան համակում էր հիվանդագին֊տանջալից մի անհանգստություն, որը նույնիսկ խուճապային վախի էր վերածվում։ Բայց նա նաև հիշում էր, որ լինում էին րոպեներ, ժամեր և գուցե նույնիսկ օրեր, երբ ինքը ամեն ինչի հանդեպ համակվում էր հոգեկան անտարբերությամբ, որը կարծես թե հակադրվում էր առաջվա վախին, մի անտարբերություն, որը նման էր մեռնողներից ոմանց հիվանդագին-անտարբեր վիճակին։ Իսկ առհասարակ այդ վերջին օրերին նա ինքն էլ կարծես ջանում էր խուսափել իր դրության պարզ ու լիակատար ըմբռնումից։ Որոշ կենսական փաստեր, որոնք անհապաղ պարզաբանություն էին պահանջում, առանձնապես ճնշում էին նրան, բայց նա որքա՜ն ուրախ կլիներ ազատվել ու փախչել որոշ հոգսերից, որոնց մոռանալը, սակայն, լիակատար և անխուսափելի կործանում էր սպառնում նրա վիճակում։
Նրան առանձնապես անհանգստացնում էր Սվիդրիգայլովը, նույնիսկ կարելի էր ասել, որ նա ուշադրությունը կենտրոնացրել էր Սվիդրիգայլովի վրա։ Սոնյայի բնակարանում Կատերինա Իվանովնայի մահվան պահին իր համար չափազանց ահավոր և Սվիգրիգայլովի Սվիդրիգայլովի չափազանց պարզ ասած խոսքերից հետո կարծես խախտվեց նրա մտքերի սովորական ընթացքը։ Բայց չնայելով, որ այդ նոր փաստը խիստ անհանգստացնում էր նրան, նա կարծես թե չէր շտապում պարզաբանել գործը։ Երբեմն, հանկարծ, գտնվելով քաղաքի հեռավոր, առանձնացած մասում, մի որևէ խղճուկ պանդոկում միայնակ սեղան նստած, մտածմունքի մեջ ընկած և հազիվ հիշելով, թե ինքը ինչպես է ընկել այդտեղ, նա անակնկալ վերհիշում էր Սվիդրիգայլովին. նա հանկարծակի պարզ ու տագնապալից գիտակցում էր, որ հարկավոր է որքան կարելի է շուտ համաձայնության գալ այդ մարդու հետ և վերջնականապես լուծել այն, ինչ֊որ հնարավոր է։ Մի անգամ, ուղեկալից անցնելով ինչ-որ մի տեղ, նա նույնիսկ երևակայեց, թե այստեղ սպասում է Սվիդրիգայլովին, և որ այստեղ իրենք տեսակցություն են նշանակել։ Մի ուրիշ անգամ լուսաբացից առաջ նա արթնացավ ինչ-որ մի տեղ, գետն ի գետնի վրա, թփերի մեջ, ու համարյա չէր հասկանում, թե ինչպես էր այդտեղ եկել։ Ասենք, Կատերինա Իվանովնայի մահից հետո երկու֊երեք օրվա ընթացքում նա արդեն մի երկու անգամ հանդիպել էր Սվիդրիգայլովին, ու համարյա միշտ էլ Սոնյայի բնակարանում, ուր մտնում էր մի տեսակ աննպատակ, բայց միշտ էլ համարյա մի րոպեով։ Նրանք սովորաբար կարճ խոսքեր էին փոխանակում և ոչ մի անգամ չխոսեցին գլխավոր խնդրի մասին, կարծես նրանց միջև պայմանավորվածություն կար, որ առժամապես լռեին այդ մասին։ Կատերինա Իվանովնայի դիակը դեռ գտնվում էր դագաղում։ Սվիդրիգայլովը դես ու դեն էր ընկնում, թաղման համար կարգադրություններ անում։ Սոնյան նույնպես խիստ զբաղված էր։ Վերջին հանդիպման ժամանակ Սվիդրիգայլովը Ռասկոլնիկովին ասաց, որ ինքը վերջացրել է Կատերինա Իվանովնայի երեխաների գործը և հաջող է վերջացրել, որ ինչ֊որ կապերի շնորհիվ գտնվել են այնպիսի մարդիկ, որոնց օգնությամբ կարելի էր երեք որբերին անմիջապես տեղավորել նրանց համար միանգամայն վայելուչ հիմնարկներում, որ նրանց համար հատկացված փողերը նույնպես շատ բաներով օգտակար եղան, որովհետև շատ ավելի հեշտ է տեղավորել կապիտալ ունեցող որբերին, քան աղքատների որբերին։ Նա Սոնյայի մասին էլ ինչ-որ բան ասաց, խոստացավ մոտ օրերում մի կերպ անցնել Ռասկոլնիկովի մոտ և ավելացրեց, որ «կցանկանար խորհրդակցել, որ խիստ հարկավոր է խոսել, որ անհրաժեշտ գործեր կան․․․»։ Այս խոսակցությունը տեղի էր ունենում հաշտում, սանդուղքի մոտ։ Սվիդրիգայլովը սևեռուն նայում էր Ռասկոլնիկովի աչքերին, ու հանկարծ մի փոքր լռելով, ցածրաձայն հարցրեց.
— Ինչո՞ւ եք այդպես դուք ձեզ կորցրել, Ռոդիոն Ռոմանիչ։ Հիրավի, լսում եք ու նայում, բայց կարծես թե բան չեք հասկանում։ Ա՛յ, եկեք խոսենք, ափսոս որ ես թե՛ իմ և թե՛ ուրիշի գործերով եմ զբաղված... Էհ, Ռոդիոն Ռոմանիչ, բոլոր մարդկանց նախ և առաջ օդ է հարկավոր, օ՛դ, օ՛դ...
Նա հանկարծ մի կողմ քաշվեց, որ ճանապարհ տար սանդուղքով ներս մտնող քահանային ու տիրացուին։ Նրանք եկել էին հոգեհանգիստ կատարելու։ Սվիդրիգայլովի կարգադրությամբ օրական ճիշտ երկու անգամ հոգեհանգիստ էր կատարվում։ Սվիդրիգայլովը գնաց իր գործով։ Ռասկոլնիկովը մի փոքր կանգնեց, մտածեց ու քահանայի ետևից մտավ Սոնյայի բնակարանը։
Դռան մոտ նա կանգ առավ։ Սկսվեց պատշաճ, հանդարտ, տխուր արարողությունը։ Մահվան վերաբերյալ նրա գիտակցության մեջ և մահվան ներկայությունը զգալու մեջ նրա համար միշտ էլ մի ինչ֊որ ծանր և միստիկորեն զարհուրելի բան էր լինում հենց մանկությունից. բացի այդ, նա վաղուց հոգեհանգիստ չէր լսել։ Այստեղ մի ուրիշ բան էլ կար, որ շատ սարսափելի էր և անհանգստացուցիչ։ Ռասկոլնիկովը նայում էր երեխաներին, նրանք բոլորը ծունկ էին չոքել դագաղի մոտ։ Պոլեչկան լալիս էր։ Նրանց ետևում կամացուկ և կարծես երկչոտաբար լալով, աղոթում էր Սոնյան։ «Այս օրերին նա ոչ մի անգամ չի նայել և ոչ մի խոսք չի ասել ինձ», հանկարծ մտածեց Ռասկոլնիկովը։ Արևը պայծառ լուսավորել էր սենյակը, քուլա֊քուլա բարձրանում էր բուրվառի ծուխը, քահանան կարդում էր «հոգոցն հանգուցելոցը»։ Ռասկոլնիկովը ներկա եղավ ամբողջ արարողությանը։ Օրհնելով ու հրաժեշտ տալով, քահանան ինչ֊որ աարօրինակությամբ տարօրինակությամբ էր նայում շուրջը։ Արարողությունից հետո Ռասկոլնիկովը մոտեցավ Սոնյային։ Սա հանկարծ վերցրեց նրա ձեռքերը և գլուխը հպեց նրա ուսին։ Այդ կարճ ժեստը զարմանք ու տարակուսանք պատճառեց Ռասկոլնիկովին. նույնիսկ տարօրինակ էր. ինչպե՞ս թե այդպես. ոչ մի գարշանք, ոչ մի նողկանք իր նկատմամբ, Սոնյայի ձեռքի ոչ մի ցնցում։ Այդ արդեն հենց իր, Ռասկոլնիկովի նվաստացման մի ինչ֊որ անվերջանալիություն էր։ Նա գոնե այդպես դա հասկացավ։ Սոնյան ոչինչ չասաց։ Ռասկոլնիկովը սեղմեց նրա ձեռքը ու գնաց։ Նրա հոգեվիճակը սարսափելի ծանր էր։ Եթե հնարավոր լիներ այդ րոպեին գնալ որևէ տեղ և թեկուզ ամբողջ կյանքում բոլորովին մենակ մնալ, ապա նա իրեն երջանիկ կհամարեր։ Բայց բանն այն է, որ նա վերջին օրերում, թեպետև միշտ էլ համարյա մենակ էր, ոչ մի կերպ չէր կարողանում զգալ, որ ինքը մենակ է։ Պատահում էր, որ նա քաղաքից գնում, դուրս էր դալիս գալիս մեծ ճանապարհը, մի անգամ նույնիսկ հասավ մի ինչ֊որ պուրակ. բայց որքան հեռու էր գնում քաղաքից, այնքան ավելի ուժեղ էր գիտակցում կարծես ինչ֊որ մեկի մոտիկ և անհանգսաացուցիչ ներկայությունը, որը չէ թե սարսափելի, այլ մի տեսակ խիստ սրանեղիչ սրտնեղիչ էր, այնպես որ նա շուտափույթ վերադառնում էր քաղաք, խառնվում ամբոխին, մտնում պանդոկներն ու օղետները, գնում էր հնոտիաշուկա, Սեննայա հրապարակը։ Այստեղ նա իրեն կարծես թե ավելի լավ և նույնիսկ առանձնացած էր զգում։ Մի ճաշարանում իրիկնադեմին երգում էին. նա մի ամբողջ ժամ նստած էր, լսում էր և զգում, որ այդ ամենը իրեն նույնիսկ շատ հաճելի է։ Բայց վերջում հանկարծ նա դարձյալ անհանգստացավ. կարծես խղճի խայթը, հանկարծ սկսեց տանջել նրան․ «Ահա, նաաել նստել եմ, երգեր եմ լսում, բայց մի՞թե այդ է ինձ հարկավոր», կարծես մաածեց մտածեց նա։ Սակայն անմիջապես գլխի ըևկավընկավ, որ միայն այդ չէ, որ անհանգստացնում է իրեն. կար մի բան, որ անհապաղ լուծում էր պահանջում, բայց դա ոչ կարելի էր իմաստավորել, ոչ էլ խոսքերով արտահայտել։ Ամեն բան մի ինչ-որ հանելուկ էր դառնում։ «Ոչ, ավելի լավ է մաքառել, ավելի լավ է դարձյալ հանդիպել Պորֆիրիին․․․ կամ Սվիդրիգայլովին... թող շուտ լինի դարձյալ մի որևէ մարտահրավեր, որևէ մեկի հարձակումը... Այո, այո», մտածում էր նա։ Ճաշարանից նա դուրա դուրս եկավ ու գնաց համարյա վազելով։ Չգիտես ինչու Դունյայի և մոր վերաբերյալ միտքը հանկարծ նրան մի տեսակ խուճապային վախի մատնեց։ Հենց այդ գիշեր, առավոտյան դեմ նա ամբողջովին ցնցվելով, դողալով արթնացավ թփերում, Կրեստովսկի կղզում, նա գնաց տուն, ուր հասավ վաղ առավոտյան։ Մի քանի ժամ քնելուց հետո դողը անցավ, նա ուշ վեր կացավ, ցերեկվա ժամը երկուսն էր։
Նա հիշեց, որ այդ օրը նշանակված էր Կատերինա Իվանովնայի թաղումը և ուրախացավ, որ ինքը ներկա չի եղել։ Նաստասյան նրան ուտելիք բերեց, նա ուտում և խմում էր մեծ ախորժակով, համարյա ագահությամբ։ Գլուխը ավելի թարմ էր, ու ինքն էլ ավելի հանգիստ էր, քան այդ վերջին երեք օրում։ Նա մինչև իսկ մի փոքր զարմացավ իր առաջվա խուճապային վախի հորդումների վրա։ Դուռը բացվեց, ու ներս մտավ Ռազումիխինը։
— Ը-հը՛, ուտում է, ուրեմն հիվանդ չէ,— ասաց Ռազումիխինը, աթոռ վերցրեց ու նստեց սեղանի մոտ, Ռասկոլնիկովի դիմաց։ Նա անհանգստացած էր և չէր աշխատում դա թաքցնել։ Խոսում էր նկատելի սրտնեղությամբ, բայց անշաապ անշտապ և առանց ձայնը որևէ չափով բարձրացնելու։ Կարելի էր կարծել, որ նա մի ինչ-որ առանձին և նույնիսկ բացառիկ մտադրություն ունի։— Լսիր,— վճռական տոնով սկսեց նա,— ինձ համար միևնույն է, թեկուզ դուք բոլորդ գրողի ծոցը գնաք, բայց հիմա իմ նկատած հանգամանքներից պարզ տեսնում եմ, որ ոչինչ չեմ կարողանում հասկանալ։ Խնդրեմ չկարծես, թե ես հարցաքննելու եմ եկել։ Թքած դրա վրա։ Ես ինքս այդ չեմ ուզում։ Թեկուզ դու ինքդ հիմա ասես ամեն ինչ, ձեր բոլոր գաղտնիքները, ես գուցե և չլսեմ, կթքեմ ու կհեռանամ։ Ես եկել եմ միայն անձամբ և վերջնականապես իմանալու, թե նախ՝ ճի՞շտ է, որ դու խելագար ես։ Քո մասին, գիտե՞ս գոյություն ունի այն համոզմունքը (ինչ֊որ մի տեղ, էլի՛), որ դու գուցե խելագար ես կամ խիստ հակված ես խելագարության։ Խոստովանում եմ քեզ, ես ինքս էլ խիստ հակամետ էի պաշտպանելու այդ կարծիքը, նախ՝ դատելով քո հիմար և մասամբ նողկալի (ոչնչով չբացատրվող) արարքներից, և երկրորդ, մորդ և քրոջդ նկատմամբ վերջերս քո թույլ տված վարմունքից։ Եթե ոչ խելագարը, ապա միայն հրեշն ու սրիկան կարող էր նրանց հետ այնպես վարվել, ինչպես դու վարվեցիր. հետևաբար դու խելագար ես... ՚
— Դու նրանց վաղո՞ւց ես տեսել։
— Իսկ դու ի՞նչ ասացիր... ուզում եմ ասել՝ ի՞նչ ասացիր իմ մասին։
— Ես նրան ասացի, որ դու շաա շատ լավ, ազնիվ ու աշխատասեր մարդ ես։ Ես չասացի, որ դու նրան սիրում ես, որովհետև նա այդ ինքն էլ գիտե։
— Ինքն է՞լ գիտե։
— Ի դեպ, հիշո՞ւմ ես այն սպանությունը, Պորֆիրիին, պառավին։ Իմացիր, որ մարդասպանը գտնվել է, խոստովանել է և ներկայացրել բոլոր ապացույցները։ Երևակայիր, դա այն աշխատողներից, ներկարարներից մեկն է, հիշո՞ւմ ես, ես այստեղ նրանց դեռ պաշտպանում էի։ Կհավատա՞ս, երբ դռնապանը ու երկու վկաները բարձրանում էին պառավի բնակարանը, նա իր ընկերոջ հետ սանդուղքի վրա քրքջոց ու ծեծկռտոց էր սարքել դիտավորյալ կերպով, հենց աչքի թոզ փչելու համար։ Ինչպիսի՜ խորամանկություն, ինչպիսի՜ արիություն էր ցուցաբերել այդ լակոտը։ Դժվար է հավատալ, բայց ինքը պարզաբանել է և ամեն ինչ խոստովանել։ Եվ ինչպե՜ս ես սխալվել էի։ Ըստ իս, դա ձևանալու, հնարամտության ձիրք է, իրավաբանական խաբեության ձիրք, ուրեմն և առանձնապես զարմանալու բան չկա։ Մի՞թե այդպիսի մարդիկ չեն կարող լինել։ Իսկ եթե նա չի դիմացել և խոստովանել է, ապա դրա համար ես նրան էլ ավելի շատ եմ հավատում։ Դա ճշմարտանման է... Բայց ես, ես որքա՜ն սխալվում էի, թունդ պաշտպանում նրան։
— Ասա խնդրեմ, դու այդ որտեղից ես իմացել և ինչո՞ւ է գա դա քեզ այդպես հետաքրքրում,— նկատելի հուզմունքով հարցրեց Ռասկոլնիկովը։
— Ա՛յ քեզ բան։ Ինչո՜ւ է ինձ հետաքրքրո՜ւմ, բա՛ն հարցրիր, էլի․․․ Իմացել եմ Պորֆիրիից և ուրիշներից։ Ասենք, նրանից եմ ամեն ինչ իմացել։
— Բայց դուք... դուք ինչո՞ւ եք հիմա շարունակ այդպես խոսում,— վերջապես, քրթմնջաց Ռասկոլնիկովը՝ նույնիսկ առանց լավ իմաստավորելու հարցը։ «Ինչի՞ մասին է սա խոսում, տարակուսում էր նա, մի՞թե իսկապես ինձ անմեղ է համարում»։
— Ինչու եմ այսպես խոսո՞ւմ։ Ախր բացատրվելու եմ եկել, այսպես ասած, դա իմ սուրբ պարտքն եմ համարում։ Ուզում եմ հիմնովին շարադրել ամեն ինչ, այսպես ասած, այն ժամանակվա ամբողջ անորոշության ամբողջ պատմությունը։ Ես ձեզ շատ տանջանք եմ պատճառել, Ռոդիոն Ռոմանիչ։ Ես հրեշ չեմ։ Ես հո ինքս էլ եմ հասկանում, որ այդ ամենը դժվարությամբ կտանի ընկճված, բայց հպարտ, ամրակազմ ու անհամբեր, մանավանդ անհամբեր մարդը։ Համենայն դեպս, ես ձեզ համարում եմ առավելապես ազնիվ և նույնիսկ մեծահոգության սաղմերով օժտված մի մարդ, թեպետև համաձայն չեմ ձեր բոլոր համոզմունքներին․ պարտք եմ համարում այդ մասին հայտարարել առաջուց, շիտակությամբ և լիակատար անկեղծությամբ, որովհետև նախ և առաջ չեմ ցանկանում խաբել։ Ճանաչելով ձեզ, ձեր հանդեպ համակրանք զգացի։ Գուցե դուք ծիծաղո՞ւմ եք իմ այս խոսքերի վրա։ Իրավունք ունեք։ Գիտեմ, որ դուք ինձ հենց առաջին հայացքից չսիրեցիք, որովհետև իրոք սիրելու բան չկա։ Բայց ինչ ուզում եք մտածեցեք, իսկ հիմա ես ցանկանում եմ բոլոր միջոցներով մեղմել իմ թողած տպավվորությունը տպավորությունը և ապացուցել, որ ես էլ սիրտ ու խիղճ ունեցող մարդ եմ։ Անկեղծորեն եմ ասում։
Պորֆիրի Պետրովիչը մի փոքր կանգ առավ արժանապատվություն արտահայտող տեսքով։ Ռասկոլնիկովը ինչ-որ մի նոր վախի հորդում զգաց։ Այն միտքը, թե Պորֆիրին նրան անմեղ է համարում, հանկարծ սկսեց վախեցնել նրան։
— Ռազումիխինը քիչ առաջ ինձ ասաց, որ դուք հիմա էլ եք մեղադրում Նիկոլային, և ինքներդ հավատացրել եք նրան, Ռազոլմիխինին...
Ռասկոլնիկովի շունչը բռնվեց ու նա չվերջացրեց խոսքը։ Նա անասելի հուզմունքով էր լսում, թե ինչպես այդ մարդը, որը մինչև ուղն ու ծուծը հասկացել էր իրեն՝ Ռասկոլնիկովին, ուրանում էր ինքն իրեն։
— Պարոն Ռազումիխի՞նը,— գոչեց Պորֆիրի Պետրովիչը, կարծես ուրախանալով շարունակ լռող Ռասկոլնիկովի խոսելուց,— քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Պարոն Ռազումիխինին այդպես էլ հարկավոր էր վտարել. երկուսով լավ է, երրորդը թող քիթը չխոթի։ Պարոն Ռազումիխինը ուրիշ է, կողմնակի մարդ է, եկել էր ինձ մոտ, խիստ գունատված էր... Էհ, աստված նրա հետ, ինչո՞ւ նա խառնվի այս գործին։ Իսկ Նիկոլայի մասին կուզեի՞ք իմանալ, թե այղ ինչ սյուժե է, այսինքն՝ ինչպես որ ես հասկանում եմ նրան։ Նախ և առաջ նա դեռ անչափահաս երեխա է ու վախկոտ չէ, այնպես, էլի, որևէ արվեստագործի պես մի բան է։ Իրավ, դուք մի ծիծաղեք, որ ես նրան այսպես եմ բնութագրում։ Անմեղ է և ամեն բանի ընկալունակ։ Զգայուն է, ցնորամիտ։ Նա երգում է, պարում, ասում են՝ այնպես է հեքիաթներ պատմում, որ ուրիշ տեղերից հավաքվում են լսելու։ Դպրոց է գնում, քրքջում է նվաղելու չափ, թեկուզ չնչին առիթով, հարբում է անզգայանալու չափ, ոչ թե փչացած լինելով, այլ այնպես, երբեմնակի, երբ խմեցնում են, դեռ մանկականորեն։ Այն ժամանակ էլ գողություն էր արել, բայց ինքն էլ այդ չգիտե։ «Եթե գետնին ընկածն եմ վերցրել, դա ի՞նչ գողություն է», ասում է նա։ Արդյոք հայտնի՞ է ձեզ, որ նա հերձվածողներից է, այն էչ էլ ոչ թե հերձվածողներից, այլ ուղղակի աղանդավոր է, նրա ցեղում աղանդավորներ են եղել, և նա ինքը դեռ վերջերս ամրողջ երկու տարի եղել է գյուղում, ինչ-որ վանականի հոգևոր խնամակալության տակ։ Այս ամենը ես Նիկոլայից և նրա ընկերակիցներից եմ իմացել։ Եվ ի՞նչ։ Ուզում էր ուղղակի վանք փախչել։ Այդպիսի ձգտում ուներ, գիշերները աղոթում էր աստծուն, հին, «ճշմարիտ» գրքեր էր կարդում և դրանցով հափշտակվում։ Նրա վրա խիստ ազդեց ՊետերրուրդըՊետերբուրգը, մանավանդ կանացի սեռը, նաև գինին։ Ընկալունակ է, վանականին էլ, ամեն ինչ էլ մոռացել է։ Ինձ հայտնի է, որ մի նկարիչ սիրեց նրան, սկսեց հաճախել նրա մոտ, և ահա տեղի ունեցավ այս դեպքը։ Ու նա վհատվեց. ի՞նչ անել, կախվե՞լ, փախչե՞լ։ Ինչպե՞ս վերաբերվել այն հասկացողությանը, որ ժողովրդի մեջ առաջացել է մեր իրավաբանության նկատմամբ։ Ոմանց հո սարսափեցնում է «կդատապարտեն» բառը։ Ո՞վ է մեղավոր։ Ինչ-որ բան կասեն նոր դատարանները։ Օ՛ֆ, աստված տա։ Հա՛, երևում է, որ Նիկոլայը բանտում հիշել է ազնվաբարո վանականին․ Աստվածաշունչը նույնպես մեջտեղ է եկել։ Գիտե՞ք արդյոք, Ռոդիոն Ռոմանիչ, նրանցից ոմանց համար ինչ է նշանակում «տառապել», այն էլ ոչ թե որևէ մեկի համար, այլ հենց այնպես, «տառապել», այսինքն թե տառապանք ընդունել, առավել ևս իշխանություններից։ Իմ պաշտոնավարության ժամանակ մի հեզաբարո կալանավոր մի ամբողջ տարի նստած էր բանտում, գիշերները վառարանի վրա շարունակ աստվածաշունչ էր կարդում, ու հափշտակվեց դրանով, գիտե՞ք, բոլորովին հափշտակվեց, բանը այնտեղ հասավ, որ առանց որևէ առիթի վառարանից մի աղյուս պոկեց ու շպրտեց պետի վրա, թեև վերջինս նրան ոչնչով չէր վիրավորել։ Եվ ինչպե՞ս շպրտեց, դիտմամբ նրանից մի արշին հեռու գցեց, որպեսզի վնաս չպատճառի։ Դե, հայտնի բան է, թե ինչպիսի վախճան է սպասում այն կալանավորին, որը զենքով հարձակվում է պետերի վրա. ուրեմն այդ կերպ «տառապանք ընդունեց»։ Եվ ահա ես այժմ ենթադրում եմ, որ Նիկոլայը ուզում է «տառապանք ընդունել», կամ դրա պես մի բան։ Ես այդ գիտեմ հաստատապես, նույնիսկ փաստերից։ Միայն թե ինքը չգիտե, որ ես այդ գիտեմ։ Մի՞թե հնարավոր չեք համարում, որ այդ աղանդավորներից նման ցնորամիտներ դուրս կգան։ Ինչքան կուզեք։ Վանականը էլի սկսել է ազդել նրա վրա, Նիկոլայը նրան առանձնապես վերհիշել է կախվելու փորձից հետո։ Ասենք, ինքը ամեն ինչ կպատմի ինձ, կգա։ Դուք կարծում եք, կհամառի՞։ Սպասեցեք, դեռ կբացվի։ Ժամ առ ժամ սպասում եմ, որ կգա իր ցուցմունքներից հրաժարվելու։ Ես այդ Նիկոլային սիրեցի և մանրակրկիտորեն հետազոտում եմ նրան։ Եվ ի՞նչ էիք կարծում, քա՛հ-քա՛հ, որոշ հարցերի միանգամայն սահուն էր պատասխանում ինձ, ակներևաբար հարկավոր տեղեկություններ էր ստացել, մի լավ պատրաստվել. իսկ ուրիշ հարցերից ուղղակի անտեղյակ է, ոչինչ չգիտե, չի իմանում, ու ինքն էլ չի ենթադրում, որ չգիտե։ Ոչ, պատվելի Ռոդիոն Ռոմանիչ, այստեղ Միկոլկան գործ չունի։ Այստեղ գործը ֆանտաստիկ է, մռայլ, արդիական, մեր ժամանակի դեպք է, երբ մթագնել է մարդկային սիրտը, երբ մեջ է բերվում միայն այն ֆրազը, թե արյունը «թարմացնում է», երբ քարոզվում է, թե ամբողջ կյանքը կոմֆորտով պետք է լինի։ Այստեղ գրքային երազանքներ են, այստեղ թեորիապես ջղագրգիռ սիրտ կա. այստեղ առաջին քայլն անելու վճռականություն է երևում, բայց այդ վճռականությունը մի առանձին տեսակի է. և ահա մեկը վճռեց տվյալ քայլն անել, բայց կարծես սարից գլորվեց կամ զանգակատնից ընկավ, ու ասես ուրիշի ոտքերով գնաց ոճիր կատարելու։ Մոռացավ մուտքի դուռը փակել, ու սպանեց, սպանեց երկուսին, ըստ թեորիայի։ Սպանեց, բայց չկարողացավ փողերը վերցնել, իսկ ինչ-որ կարողացավ վերցնել, տարավ քարի տակ դրեց։ Բավական չէր, որ տանջվեց դռան ետևում, երբ դուռը ծեծում էին ու զանգակն էր զնգում, ոչ, նա հետո կիսազառանցական վիճակում գնաց դատարկ բնակարանը, փորձեց էլի լսել այդ զանգակի ձայնը, դարձյալ մեջքի սարսուռ զգալ․․․ Դե, ասենք թե այդ եղավ հիվանդ վիճակում, բայց արի ու տես, որ սպանել է, իսկ իրեն ազնիվ մարդ է համարում, արհամարհում է մարդկանց, դալուկ հրեշտակի պես շրջում․ ոչ, այստեղ ի՞նչ Նիկոլայ, ի՞նլ ի՞նչ բան, սիրելի Ռոդիոն Ռոմանիչ, այստեղ Նիկոլայը գործ չունի։
Այն ամենից հետո, ինչ որ առաջ ասվել էր, և այնքան նման էր Ռասկոլնիկովին մեղադրելուց հրաժարվելուն, այո այս վերջին խոսքերը արդեն չափազանց անսպասելի էին։ Ռասկոլնիկովը ամբողջ մարմնով գողացդողաց, կարծես խոցված լիներ։
— Ուրեմն... ո՞վ է... սպանել...— հարցրեց նա խեղդվող ձայնով, էլ չկարողանալով իրեն պահել։ Պորֆիրի Պետրովիչը նույնիսկ ընկավ աթոռի թիկնակին, որպես թե այդ հարցը անսպասելի էր և նրան զարմանք պատճառեց։
Ռասկոլնիկովը վեր թռավ բազմոցից, կանգնեց մի քանի վայրկյան, և առանց մի բառ ասելու կրկին նստեց։ Նրա ամբողջ դեմքով հանկարծ թեթև ջղաձգություն անցավ։
— Ձեր շրթունքը էլի ցնցվում է ինչպես այն ժամանակ,—կարծես — կարծես նույնիսկ կարեկցելով, քրթմնջաց Պորֆիրի Պետրովիչը։— Կարծեմ դուք ինձ սխալ հասկացաք, Ռոդիոն Ռոմանիչ,— մի փոքր լռելուց հետո ավելացրեց նա,— դրա համար էլ այդպես զարմացաք։ Ես եկել եմ, որպեսզի ամեն ինչ ասեմ, և գործը բացեիբաց տանեմ։
— Ես չեմ սպանել,— շշնջաց Ռասկոլնիկովը փոքրիկ, վախեցած երեխաների պես, որոնց բռնում են հանցանքի տեղում։
Ռասկոլնիկովը տխուր ու սևեռուն նայեց նրան։
— էյԷյ, կյանքից մի խորշեք,— շարունակեց Պորֆիրին,— ձեր առջև դեռ շատ բան կլինի։ Ի՜նչպես թե մեղմացում չի հարկավոր, ի՜նչպես թե։ Դուք անհամբեր մարդ եք։
— Իմ առջև ի՞նչ շատ բան կլինի։
Պորֆիրին դուրս ելավ մի տեսակ կորացած և կարծես խուսափելով Ռասկոլնիկովին նայելուց։ Ռասկոլնիկովը մոտեցավ պատուհանին և ջղայնոտ անհամբերությամբ սպասեց այնքան, մինչև որ ըստ իր հաշվի Պորֆիրին դուրս կգար փողոց և կհեռանար։ Հետո ինքն էլ հապճեպ դուրս եկավ սենյակից։
== III ==
Հիմա նրան առայժմ թվում էր, թե չի գնա։ Ինչո՞ւ։ Նա այդ էլ չէր կարողանա բացատրել, բայց եթե կարողանար էլ բացատրել, հիմա դրա վրա առանձնապես գլուխ չէր կոտրի։ Այդ ամենը նրան տանջում էր, ու միևնույն ժամանակ նա գլուխ չուներ դրա հետ։ Տարօրինակ էր, գուցե ոչ ոք դրան չհավատար, բայց նա իր այժմյան անխուսափելի ճակատագրի մասին մի տեսակ թույլ, ցրվածորեն էր հոգում։ Նրան տանջում էր ինչ֊որ մի ուրիշ բան, շատ ավելի կարևոր, արտակարգ, հենց իրեն և ոչ թե ուրիշին վերաբերող ինչ֊որ մի ուրիշ, գլխավոր բան։ Այն էլ ասած, նա բարոյական անչափ հոգնածություն էր զգում, թեև նրա բանականությունը այդ առավոտյան ավելի լավ էր աշխատում, քան այդ բոլոր վերջին օրերում։
Եվ արդյոք արժե՞ր հիմա, այն ամենից հետո, ինչ որ եղել էր, ջանք թափել հաղթահարելու այդ բոլոր նոր, չնչին դժվարությունները։ Օրինակ, արդյո՞ք արժեր խարդավանեքխարդավանել, որ Սվիդրիգայլովը չգնար Պորֆիրիի մոտ, հետամուտ լինել, իմանալ, ժամանակ կորցնել մի ինչ-որ Սվիդրիգայլովի վրա։
Եվ այդ ամենը որքա՜ն ձանձրացրել էր նրան։
Մինչդեռ նա այնուամենայնիվ հապճեպ գնում էր Սվիդրիգայլովի մոտ. գուքե նրանից որևէ ''նոր բան'', ցուցումներ, ե՞լք էր սպասում։ Խեղդվողը հո ծղոտից էլ է բռնում։ Արդյո՞ք ճակատագիրը չէ, բնազդը չէ, որ հանդիպեցնում է նրանց. գուցե և այդ միայն հոգնածություն, հուսալքում էր․ գուցե նրան հարկավոր էր ոչ թե Սվիդրիգայլովը, այլ որևէ մեկ ուրիշը, իսկ Սվիդրիդայլովը մեջտեղ էր եկել հենց այնպես, պատահականորեն։ Սոնյա՞ն։ Բայց ինչո՞ւ հիմա ինքը գնար Սոնյայի մոտ։ Դարձյալ նրա արցունքնե՞րը տեսներ։ Սոնյան սարսափելի էր նրա համար։ Սոնյան իրենից ներկայացնում էր անողոք դատավճիռ, անփոփոխ վճիռ, նրանք չէին կարող միևնույն ճանապարհով գնալ։ Առանձնապես այդ րոպեին նա ի վիճակի չէր տեսնել Սոնյային։ Ոչ, արդյո՞ք ավելի լավ չէ նախընտրել Սվիդրիգայլովին, տեսնել, թե ինչ դուրս կգա։ Եվ Ռասկոլնիկովը չէր կարող չգիտակքելչգիտակցել, որ Սվիդրիդայլովը արդեն վաղուց կարծես թե իրեն հարկավոր է մի ինչ֊որ բանի համար։
Սակայն նրանք իրար հետ ի՞նչ առնչություն կարող են ունենալ։ Նույնիսկ նրանց չարագործություններն էլ չեն կարող միանման լինել։ Բացի դրանից, այդ մարդը խիստ տհաճ էր, ակներևաբար չափազանց փչացած, անպայման խորամանկ ու խաբեբա, գուցե շատ չար։ Նրա մասին այդպիսի լուրեր են պտտվում։ Ճշմարիտ է, նա հոգում էր Կատերինա Իվանովնայի երեխաների մասին, բայց ո՞վ գիտե ինչի համար և ինչ է այդ նշանակում։ Այդ մարդը շարունակ ինչ-որ դիտավորություններ ու ծրագրեր ունի։
Այդ բոլոր օրերին Ռասկոլնիկովին էլի մի միտք էր զբաղեցնում և խիստ անհանգստացնում, թեև նա նույնիսկ աշխատում էր վանել այն, որովհետև դա ծանր էր իր համար նա երբեմն մտածում էր՝ Սվիդրիգայլովը շարունակ պարտվում պտտվում էր իր՝ Ռասկոլնիկովի, շուրջը, ու հիմա էլ է պտտվում․ Սվիդրիգայլովը իմացել է նրա գաղտնիքը. Սվիդրիգայլովը դավեր ուներ Դունյայի դեմ։ Իսկ եթե հիմա էլ ունի՞։ Գրեթե հաստատապես կարելի է ասել ''այո''։ Իսկ եթե հիմա, գիտենալով իր, Ռասկոլնիկովի, գաղտնիքը և այդ կերպ ուժ ունենալով իր վրա, նա ուզենա այն օգտագործել իբրև զենք Դունյայի դե՞մ։
Այս միտքը երբեմն, նույնիսկ երազում էլ տանջում էր նրան։ Դեռ առաջին անգամ էլ դա այնպես վառ էր նրա գիտակցության մեջ, ինչպես հիմա, երբ նա գնում էր Սվիդրիգայլովի մոտ։ Հենց միայն այս միտքը նրան մռայլ կատաղության էր հասցնում։ Նախ՝ այդ դեպքում կփոխվի ամեն ինչ, նույնիսկ իր վիճակը, հարկավոր կլինի անմիջապես գաղտնիքը հայտնել Դունեչկային։ Թերևս հարկավոր կլինի մատնել ինքն իրեն, որպեսզի Դունեչկան որևէ անզգույշ քայլ չանի։ Նամա՞կը։ Այդ առավոտ Դունյան ինչ֊որ նամակ է ստացել։ Պետերբուրգում նա ումի՞ց կարող էր նամակ ստանալ (գուցե Լուժինի՞ց)։ Ճշմարիտ է, այնտեղ հսկում է Ռազումիխինը. բայց Ռազումիխինը ոչինչ չգիտեր։ Գուցե հարկավոր է Ռազումիխինին է՞լ հայտնել գաղտնիքը։ Ռասկոլնիկովը նողկանքով մտածեց այդ մասին։
— Մոռացել եմ,— զարմանքով պատասխանեց Ռասկոլնիկովը։
— Հավատում եմ։ Երկու անգամ ես ձեզ ասել էի։ Ձեր հիշողության մեջ հասցեն մեխանիկորեն էր դրոշմվել։ Դուք այս կողմն էլ մեխանիկորեն եք եկել, թեև ճիշտ հասցեով, ինքներդ էլ այդ չգիտենալով։ Այն ժամանակ ձեզ ասելով հասցեն, ես հույս չունեի, թե դուք ինձ հասկացաք։ Դուք շատ եք ձեզ մատնում, Ռոդիոն Ռոմանիչ։ Մի բան ևս. ես համոզված եմ, որ Պետերբուրգում շատ մարդիկ շրջելիս իրենք իրենց հետ են խոսում։ Սա կիսախելագարների քաղաք է։ Եթե մեզնում գիտություններ չինեինլինեին, ապա բժիշկները, իրավաբանները և փիլիսոփաները կարող էին Պետերբուրգում արժեքավոր հետազոտություններ կատարել, յուրաքանչյուրն ըստ իր մասնագիտության։ Հազիվ թե որևէ այլ վայրում մարդու հոգու վրա այնքան մռայլ, խիստ ու տարօրինակ ազդեցություններ լինեն, որքան Պետերբուրգում։ Այստեղ քիչ դեր չեն խաղում հենց միայն կլիմայական ազդեցությունները։ Այնինչ սա ամբողջ Ռուսաստանի վարչական կենտրոնն է, ու սրա բնույթը պետք է անդրադառնա ամեն բանի վրա։ Բայց հիմա բանը այդ չէ, այլ այն է, որ ես մի քանի անգամ կողքանց եմ նայել ձեզ։ Դուք տանից դուրս եք գալիս գլուխդ ուղիղ պահած։ Անցնելով մի քսան քայլ, դուք այն կախում եք, ձեռքերդ դնում մեջքիդ։ Դուք նայում եք ու ձեր առջև, ձեր կողքերին ոչինչ չեք տեսնում։ Վերջապես, սկսում եք շարժել շրթունքներդ ու խոսել ինքներդ ձեզ հետ, երբեմն էլ իջեցնում եք ձեռքերդ և փքուն խոսում, վերջապես, կանգ եք առնում ճանապարհի մեջտեղում, այն էլ երկար ժամանակով։ Դա շատ վատ է։ Գուցե ինձնից բացի ուրիշներն էլ են այղ նկատում, իսկ դա անշահավետ է։ Ինձ համար հո այդ միևնույն է, ես չեմ կարող ձեզ բուժել, և դուք, իհարկե, հասկանում եք ինձ։
— Իսկ դուք գիտե՞ք, որ հետևում են ինձ,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ աչքերը հառելով նրան։
— Այսինքն՝ ցոփությունն եմ վատ բան համարում, այնպես չէ՞։
— Ցոփությո՞ւնը։ Այ թե որտեղից բսնեցիք։ բռնեցիք։ Սակայն նախ և առաջ ձեզ ըստ կարգի կպատասխանեմ առհասարակ կանանց վերաբերյալ, գիտե՞ք, ես տրամադիր եմ շաղակրատելու։ Ասացեք, ես ինչի՞ համար պիտի ժուժկալ չլինեմ։ Ինչո՞ւ ձեռք քաշեմ կանանցից, եթե նրանց սիրահար եմ։ Դա գոնե զբաղմունք է։
— Ուրեմն դուք այստեղ հենց միայն ցոփության վրա՞ եք հույս դնում։
— Դե ի՞նչ կա որ, թեկուզ ցոփության վրա։ Ցոփությունից եք կպել։ Ես գոնե սիրում եմ հարցը ուղղակի դնել, դնել։ Այդ ցոփության մեջ գոնե կա մի ինչ-որ մշտնջենականություն, որը նույնիսկ հիմնված է բնության վրա ու ենթակա չէ ֆանտազիային, մշտավառ ածխակտորի պես մի ինչ֊որ բան, որ գտնվում է արյան մեջ և գուցե դեռ երկար ժամանակ, տարիներ անցնելուց հետո այնքան էլ շուտ չի մարի։ Ինքներդ համաձայնեցեք, մի՞թե դա յուրատեսակ զբաղմունք չէ։
— Այստեղ ի՞նչ կա ուրախանալու։ Դա հիվանդություն է, վտանգավոր հիվանդություն։
— Հը՛մ, Մարֆա Պետրովնայի ուրվակա՜նը։ Ի՛նչ է, շարունակում է երևա՞լ։
— Այդ մի հիշեցնեք. Պետերբուրգում դեռ չի երևացել. էհ, թող գնա գրողի ծոցը,— ինչ֊որ ջղայնոտ տեսքով գոչեց Սվիդրիգայլովը։— Ոչ, ավելի լավ է չխոսենք այդ մասին... Ի միջի այլոց... Հը՛մ, ժամանակը քիչ է, ես չեմ կարող երկպր երկար մնալ ձեզ հետ, ափսոս, ձեզ հաղորդելու շատ բաներ կան։
— Կնոջ մո՞տ եք գնալու։
— Օ, մի անհանգստանաք։ Այն էլ ասեմ, Ավդոտյա Ռոմանովնան կարող է միայն ամենախոր հարգանք ներշնչել նույնիսկ մի այնպիսի վատթար ու դատարկ մարդուն, ինչպիսին ես եմ։
== IV ==
— Դուք գուցե գիտեք (ասենք, ես ինքս եմ ձեզ պատմել), որ ես նստած էի այստեղ, պարտապանների կալանատանը, խոշոր պարտք ունենալու պատճառով, և դա վճարելու համար ոչ մի միջոց չունեի,— սկսեց Սվիդրիգայլովը։— Հարկ չկա մանրամասն պատմել, թե ինչպես այն ժամանակ ինձ փրկագնեց Մարֆա Պետրովնան. գիտե՞ք արդյոք, թե երբեմն ինչպիսի խելացնորությամբ կարող է սիրել կինը։ Այդ մի ազնիվ, շատ խելոք կին էր (թեպետև բոլորովին կրթված չէր)։ Պատկերացրեք, որ հենց այդ ազնիվ, բայց խանդոտ կինը շատ անգամ սարսափելի կատաղության հասնելուց և կշտամբանքներ թափելուց հետո որոշեց ինձ հետ յուրատեսակ համաձայնություն կնքել, որը և կատարում էր մեր ամուսնության ամբողջ ժամանակաընթացքում։ Բանն այն է, որ նա շատ մեծ էր ինձնից, բացի այդ, բերանում շարունակ մեխակի ինչ-որ համեմունք էր պահում։ Ես հոգուս մեջ այնքան խոզություն և յուրատեսակ շիտակություն ունեցա, որ նրան ուղղակի հայտարարեցի, որ չեմ կարող նրան բոլորովին հավատարիմ լինել։ Այս խոստովանությոլնը խոստովանությունը նրան ուղղակի կատաղության հասցրեց, բայց իմ կոպիտ շիտակությունը կարծես թե նրան մի քիչ դուր եկավ․ «Ուրեմն, մտածում է նա, սա չի ուզում խաբել, եթե նախապես այդպիսի հայտարարություն է անում», խանդոտ կնոջ համար այդ էլ բավական էր։ Երկար լացուկոծից հետո մեր միջև մի այսպիսի բանավոր համաձայնություն կայացավ. առաջին, ես երբեք չեմ թողնի Մարֆա Պետրովնային և միշտ կլինեմ նրա ամուսինը, երկրորդ, առանց նրա թույլտվության ոչ մի տեղ չեմ գնա. երրորդ, մշտական սիրուհի երբեք չեմ ունենա, չորրորդ, դրա համար Մարֆա Պետրովնան ինձ թույլ է տալիս երբեմն աչք դնել աղախինների վրա, բայց ոչ այլ կերպ, քան իր գաղտնի գիտությամբ, հինգերորդ, աստված չանի ես սիրեմ մեր դասի կանանց, վեցերորդ, աստված մի արասցե, եթե ես որևէ կնոջ նկատմամբ բռնկվեմ խորին և լուրջ սիրով, ապա պետք է դա հայտնեմ Մարֆա Պետրովնային։ Վերջին կետի վերաբերյալ Մարֆա Պետրովնան ամբողջ ժամանակվա ընթացքում բավական հանգիստ էր, նա խելացի կին էր, հետևաբար հո չէր կարող ինձ վրա նայել այլ կերպ, քան անառակի և ցոփակյացի վրա, որը չի կարող լուրջ սիրել։ Բայց խելացի կինը և խանդոտ կինը երկու տարբեր բաներ են, և հենց այդ է դժբախտությունը։ Սակայն որոշ մարդկանց մասին անաչառ դատելու համար հարկավոր է նախապես հրաժարվել որոշ կանխակալ հայացքներից և սովորաբար մեզ շրջապատող մարդկանց ու առարկաներին ընտելացած լինելու սովորությունից։ Ես իրավունք ունեմ հուսալու, որ դուք ավելի ճիշտ կդատեք, քան որևէ մեկ ուրիշը։ Գուցե դուք Մարֆա Պետրովնայի մասին ծիծաղելի ու անհեթեթ բաներ շատ եք լսել։ Իսկապես, նա որոշ, խիստ ծիծաղելի սովորություններ ուներ. բայց ձեզ ուղղակի կասեմ, որ անկեղծորեն ցավում եմ նրա տեսած անթիվ դառնությունների համար, որոնց պատճառը ես էի։ Էհ, կարծեմ սա բավական է քնքշագույն կնոջ հիշատակին քնքշագին ամուսնու միանգամայն վայելոլչ վայելուչ orasion funèbre<ref>Դամբանական (ֆրանս․)։</ref>֊ի համար։ Երր Երբ մենք կռվում էինք, ես մեծ մասամբ լռում էի ու չէի ջղայնանում, և այդ ջենտլմենությունը համարյա միշտ հասնում էր նպատակին, դա ազդում էր նրա վրա և նույնիսկ դուր էր գալիս նրան, լինում էին դեպքեր, երբ նա մինչև իսկ հպարտանում էր ինձնով։ Իսկ ձեր քույրիկին նա չհանդուրժեց։ Զարմանալի էր, որ նա ռիսկ արեց այդպիսի գեղեցկուհուն բերել իր տունը իբրև դաստիարակչուհի։ Ես այդ բացատրում եմ նրանով, որ Մարֆա Պետրովնան բոցաշունչ և ընկալունակ կին էր և ուղղակի սիրահարվեց, տառացիորեն սիրահարվեց ձեր քույրիկին։ Եվ ինչպիսի՜ն էր Ավդոտյա Ռոմանովնան։ Ես հենց առաջին հայացքից իմացա, որ բանը վատ է, կարող եմ հրապուրվեի և ի՞նչ եք կարծում, որոշեցի մինչև իսկ չնայել նրան։ Բայց Ավդոտյա Ռոմանովնան ինքն արեց առաջին քայլը, հավատո՞ւմ եք, թե ոչ։ Հավաաո՞ւմ Հավատո՞ւմ եք, որ Մարֆա Պետրովնան այնտեղ էր հասնում, որ սկզբում ինձ վրա բարկանում էր ձեր քրոջ մասին իմ մշտական լռության համար, Ավդոտյա Ռոմանովնայի մասին իր անընդհատ և սիրազեղ խոսքերին անտարբեր լինելուս համար։ Ինքս էլ չեմ հասկանում, թե նա ինչ էր ուզում։ Դե իհարկե, Մարֆա Պետրովնան Ավդոտյա Ռոմանովնային պատմեց ինձ վերաբերող բոլոր գաղտնիքները։ Դժբախտաբար նա սովորություն ուներ ուղղակի բոլորին պատմել մեր բոլոր ընտանեկան գաղտնիքները և ամենքին շարունակ գանգատվել, և ինչպե՞ս կարող էր չպատմել նաև այդ նոր, հիանալի բարեկամուհուն։ Կարծում եմ, որ նրանք հենց միայն իմ մասին էին խոսում, և Ավդոտյա Ռոմանովնային անտարակույս հայատնի հայտնի դարձան ինձ վերաբերող բոլոր մռայլ, խարհրդավոր հեքիաթները... գրազ եմ գալիս, որ դուք էլ եք որևէ այդպիսի բան լսել։
— Լսել եմ։ Լուժինը մեղադրում էր ձեզ, որ դուք նույնիսկ երեխայի մահվան պատճառ եք եղել։ Ճի՞շտ է դա։
Սվիդրիգայլովը ուշադրությամբ նայեց Ռասկոլնիկովին, ու վերջինիս թվաց, թե այդ հայացքում կայծակի պես վայրկենաբար չարախինդ քմծիծաղ շողաց, բայց Սվիդրիգայլովը զսպվեց և շատ քաղաքավարի պատասխանեց.
Սվիդրիգայլովը անհամբերությամբ բռունցքը խփեց սեղանին։ Նա կարմրատակել էր։ Ռասկոլնիկովը պարզ տեսնում էր, որ նրա վրա թունդ ազդել էր մեկ կամ մեկուկես բաժակ շամպայնը, որ նա խմել էր կում֊կում, աննկատելիորեն։ Ռասկոլնիկովը որոշեց, օգտվել առիթից։ Սվիդրիգայլովը խիստ կասկածելի էր նրա համար։
— Դե, ես դրանում համոզված եմ, այո, չի կարողանում տանել, բայց հիմա բանը այդ չէ։
— Դուք դրանում համոզվա՞ծ եք։ (Սվիդրիգայլովը կկոցեց աչքերը և հեգնանքով ժպտաց)։ Դուք իրավացի եք, նա ինձ չի սիրում, բայց երբեք երաշխավորված մի լինեք ամուսնու և կնոջ կամ սիրեկանի ու սիրուհու գործերում։ Այստեղ միշտ, լինում է մի հանգամանք, որը միշտ անհայտ է մնում ամբողջ աշխարհին և հայտնի է լինում միայն նրանg նրանց երկուսին։ Դուք հավատացա՞ծ եք, որ Ավդոտյա Ռոմանովնան ինձ զզվանքով էր նայում։
— Երբ դուք այդ մասին պատմում էիք, ձեր մի քանի խոսքերից ու արտահայտություններից ես նկատեցի, որ դուք հիմա էլ ինչ֊որ նպատակներ և բոլորովին անհետաձգելի դիտավորություններ ունեք Դունյայի նկատմամբ, դրանք, իհարկե, ստոր են։
Նա վերցրեց շիշը և առանց քաշվելու լուսամուտից դուրս շպրտեց։ Ֆիլիպը ջուր բերեց։
— Այդ բոլորը դատարկ բան է,— ասաց Սվիդրիգայլովը՝ թրջելով երեսսրբիչը և դնելով գլխին,— իսկ ես կարող եմ մի խոսքով լռեցնել ձեզ և ցրիվ տալ ու ոչնչացնել ձեր բոլոր կասկածանքները, կասկածանքները։ Զորօրինակ, գիտե՞ք արդյոք, որ ես ամուսնանում եմ։
— Դուք այդ առաջ էլ եք ինձ ասել։
— Ոչ, ես արդեն հիմա չեմ գնա։
— Բոլորովի՞ն չեք գնա։ Տեսնենք։ Ես ձեզ այնտեղ կտանեմ, այդ ճշմարիտ է, միայն թե մի այլ ժամանակ, իսկ հիմա դուք շուտով գնալո՛ւ եք։ Դուք գնալու եք աջ կողմը, իսկ ես ձախ կողմը։ Դուք ճանաչո՞ւմ եք այն կնոջը, Ռեսսլիխին, հենց այն Ռեսսլիխին, որի բնակարանում հիմա ես ապրում եմ, հա՞, լսո՞ւմ եք։ Եվ ի՞նչ եք կարծում, հենց նա է, որի մասին ասում են, թե աղջիկ է, անմեղ աղջիկ, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք։ Հենց նա էլ գլուխ բերեց այս ամենը. ասում է՝ դու ձանձրանում ես, պետք է զվարճանալ։ Իսկ ես հո մռայլ, տխուր մարդ եմ։ Դուք կարծում եք ուրա՞խ եմ. ոչ, մռայլ եմ, վնաս չեմ տալիս, նստում եմ իմ անկյունում, պատահում է, որ երեք օր որևէ մեկի հետ չեմ խոսում։ Իսկ այդ Ռեսսլիխը խարդախ է, ես ձեզ կասեմ, թե ինչ մտադրություն ունի. ես կձանձրանամ, կթողնեմ կնոջս, իսկ կինս կընկնի նրա ճանկը, և նա կնոջս շրջանառության մեջ կդնի մեր խավերում և ավելի բարձր շրջաններում։ Ասում է՝ կա ուժից ընկած մի հայր, պաշտոնաթող աստիճանավոր, բազկաթոռից պոկ չի գալիս, երրորդ տարին է, որ չի կարողանում քայլել։ Ասում է՝ կա և մայր, խելոք մի կին։ Որդին ծառայում է ինչ-որ նահանգում, չի օգնում։ Մի աղջիկը ամուսնացել է և չի այցելում նրանց, իսկ նրանց խնամքի տակ գտնվում են ազգականների երկու երեխաներ (իբր թե իրենց երեխաները քիչ են), գիմնազիայից էլ վերցրել են դեռ դասընթացը չավարտած մյուս աղջկան, որի տասնվեց տարին կլրանա մի ամսից հետո, ուրեմն մի ամսից հետո կարելի է նրան ամուսնացնել։ Այսինքն թե ինձ հետ։ Գնացինք. որքա՜ն ծիծաղելի էր. ներկայանում եմ. կալվածատեր եմ, այրի, հայտնի տոհմից, այսինչ կապերը և կապիտալ ունեմ, ի՞նչ անենք որ ես հիսուն տարեկան եմ, իսկ աղջիկը տասնվեց։ Ո՞վ է դրան նայում։ Հըմ, հրապուրիչ բան է, չէ՞։ Հո հրապուրի՞չ է, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Օ, մի տեսնեիք, թե ես ինչպես էի երկար ու բարակ խոսում հայրիկի և մայրիկի հետ։ Այդ ժամին հենց միայն ինձ նայելու համար վճարել էր հարկավոր։ Ներս է մտնում աղջիկը, ծնկածալ ողջույն է տալիս, կարո՞ղ եք պատկերացնել, դեռ կարճ շրջազգեստով է, դեռ չբացված կոկոն, շիկնում է, կարմրում ինչպես արշալույս (իհարկե, նրան ասել էին)։ Չգիտեմ թե դուք ինչպես եք վերաբերվում կանացի դեմքերին, բայց, ըստ իս այդ տասնվեցամյա հասակը, դեռ մանկական այդ աչիկները, այդ երկչոտությունը և ամոթխածության արցունքները՝ այդ ամենը գեղեցկությունից էլ լավ է, իսկ նա այդ բոլորով հանդերձ ուղղակի պատկեր է։ Շեկլիկ մազեր, փոքրիկ խոպոպիկներ հյուսած, փափլիկ, կարմիր շուրրերշուրթեր, փոքրիկ տոտիկներ՝ սքանչելի՜ք․․․ Ծանոթացանք, ես հայտնեցի, որ շտապում եմ գնալ տնային գործերով, ու հետևյալ օրը, այսինքն՝ երեկ չէ մյուս օրը մենք նշանվեցինք։ Ու այնուհետև, երբ գնում եմ այնտեղ, նրան իսկույն նստեցնում եմ ծնկներիս և գուրգուրում... Կարմրում է արշալույսի պես, ու ես ամեն րոպե համբուրում եմ. մայրիկը, իհարկե խրատում է նրան, թե դա քո ամուսինն է և այդպես է պահանջվում, մի խոսքով, հիանալի բան։ Հիմիկվա իմ, փեսացուիս, այս վիճակը գուցե ավելի լավ է, քան ամուսնու վիճակը։ Այստեղ, ինչպես ասում են, առկա է la nature et la vérité<ref>Բնականությունը և անկեղծությունը (ֆրանս․)։</ref>֊ն, քա՛հ-քա՛հ։ Ես մի֊երկու անգամ զրուցել եմ նրա հետ. շատ խելոք աղջիկ է. երբեմն մի ակնթարթ այնպես է նայում ինձ, որ ուղղակի վառում է։ Գիտե՞ք, նրա դեմքը ասես Ռաֆայելի Մադոննայի դեմքը լինի։ Սիքստինյան Մադոննայի դեմքը հո ֆանտաստիկ է, սգավոր կնոջ դեմք է, դուք այդ չե՞ք նկատել։ Աղջկա դեմքն էլ այդպես է, հենց որ մեզ օրհնեցին, հետևյալ օրը ես տարա հազար հինգ հարյուր ոուբլու բրիլիանտե ու մարգարիտե զարդարանքներ, արդուզարդի արծաթե կանացի մի մեձ մեծ զարդատուփ այլևայլ պարագաներով, այնպես որ նրա, Մադոննայի դեմքը նույնիսկ թունդ շառագունեց, շառագունեց։ Երեկ ես նրան նստեցրի ծնկներիս, բայց երևի այդ արեցի խիստ անպատկառ, նա շիկնեց, արտասվեց, բայց ձայն չի հանում, կրակի պես վառվում է։ Մի րոպե բոլորը գնացին, հանկարծ ընկնում է վզովս (հենց ինքը առաջին անգամ), գրկում է ինձ երկու ձեռքով, համբուրում է ու երդվում, որ ինձ հնազանդ, հավատարիմ ու բարի կին կլինի, որ կերջանկացնի ինձ, որ ինձ կնվիրի իր ամբողջ կյանքը, իր կյանքի ամեն մի րոպեն, ամեն, ամեն ինչ կզոհաբերի, իսկ այդ բոլորի համար ցանկանում է ''միայն իմ հարգանքը'', ու ասում է՝ «էլ ուրիշ ոչինչ, ոչինչ, ոչինչ հարկավոր չէ, ոչ մի նվեր»։ Ինքներդ համաձայնեցեք, թե որքան հրապուրիչ է նման խոստովանություն լսել շղարշե շրջազգեստ հագած, սիրունիկ խոպոպիկներով, աղջկական ամոթխածությունից շիկնող, հուզմունքից արտասվող, տասնվեցամյա այդ հրեշտակից։ Հո հրապուրի՞չ է, հո մի բան արժե՞, հը՞։ Իհարկե, արժե։ Լավ... Մի լսեք․․․ Կգնանք հարսնացուիս մոտ․․․ բայց ոչ հիմա։
— Մի խոսքով, հասակի ու զարգացման հենց այդ հրեշավոր տարբերությունն էլ ձեր մեջ պագշոտություն է գրգռում։ Եվ մի՞թե դուք իրոք այդպես էլ կամուսնանաք։
Եվ նա գնաց աջ, դեպի Սեննայա հրապարակը։
== V ==
― Ու դռան ետևից ականջ դիր։
— Հը՛մ, դուք ա՞յդ եք ակնարկում,— ծիծաղեց Սվիդրիգայլովը,— այո, ես կզարմանայի, եթե ի վերջո այդ մասին դիտողություն չանեիք, քա՛հ֊քա՛հ։ Ես թեև որոշ բան, հասկացել էի այն ամենից, ինչ-որ դուք այնտեղ... դուրս էիք տալիս և ինքներդ պատմում էիք Սոֆյա Սեմյոնովնային, բայց և այնպես, ի՞նչ է դա. ես գուցե բոլորովին հետամնաց մարդ եմ և արդեն ոչինչ չեմ կարողանում հասկանալ։ Ի սեր աստծո, բացատրեցեք, սիրելիս, լուսաբանեցեք նորագույն սկզբունքներով։
— Դուք ոչինչ չէիք կարող լսել, էլի՛ ստում եք։
― Ես այդ մասին բոլորովին չեմ մտածում,— զզվանքով ընդհատեց Ռասկոլնիկովը։
— Հասկանում եմ (դուք, սակայն նեղություն մի քաշեք․ եթե ուզում եք, շատ էլ մի խոսեք), հասկանում եմ, թե ինչ հարցեր են ձեզ զբաղեցնում, բարոյակա՞ն, թե ինչ. քաղաքացու և մարդու հարցե՞րը։ Դուք այդ մի կողմ թողեք. հիմա, դրանք ձեր ինչի՞ն են պետք, քա՛հ-քա՛հ։ Նրա համար, որ դեռևս և քաղաքացի եք և մա՞րդ։ Եթե այդպես է, ապա հարկավոր չէր քիթ խոթել․ չէ՞ որ դա ձեր գործը չէր։ Դե ուրեմն ինքնասպանություն գործեքեք։ գործեցեք։ Չե՞ք ուզում, հա՞։
— Երևի դուք ուզում եք դիամամբ դիտմամբ ինձ ջղայնացնել, որ ես այժմ հեռանամ ձեզնից...
— Ա՛յ քեզ տարօրինակ մարդ, մենք հո արդեն տեղ հաաանքհասանք, համեցեք, բարձրանանք սանդուղքով։ Տեսեք, ահա Սոֆյա Սեմյոնովնայի բնակարանի մուտքը, նայեցեք, ոչ ոք չկա... Չե՞ք հավատում, հարցրեք Կապերնաումովին, Սոֆյա Սեմյոնովնան բանալին նրանց է տալիս։ Ահա և ինքը, madame de Կապերնաումովը, հը՞։ Ի՞նչ է (նա մի քիչ խոզ է), գնացե՞լ է, ո՞ւր։ Այ, լսեցի՞ք։ Նա տանը չէ և գուցե մինչև ուշ երեկո չի չինի։ Դե հիմա գնանք ինձ մոտ, մոտ։ Չէ՞ որ դուք ուզում էիք ինձ մոտ գալ։ Ահա և իմ բնակարանը, Madame Ռեսսլիխը տանը չէ։ Այդ կինը շարունակ հոգսերով է զբաղված, լավ կին է, հավատացնում եմ ձեզ․․․ գուցե նա ձեզ հարկավոր չիներ, եթե դուք մի քիչ ավելի խելոք լինեիք։ Դե հիմա հաճեցեք տեսնել, ես բյուրոյից վերցնում եմ այս հինգ տոկոոանոց տոկոսանոց տոմսը (ինձ մոտ դրանք շատ են), իսկ սա այսօր դրամի կփոխվի։ Տեսա՞ք, էլ ի՞նչ հարկ կա, որ ես ժամանակ կորցնեմ։ Բյուրոն փակվում է, բնակարանը փակվում է, ու մենք դարձյալ իջնում ենք սանդուղքով։ Ուզո՞ւմ եք կառք վարձենք։ Ես գնալու եմ կղզիները։ Չէի՞ք ուզենա գալ։ Ահա ես կառք եմ վերցնում Ելագին կղզին գնալու համար։ Ի՞նչ, հրաժարվո՞ւմ եք, սիրտ չե՞ք անում։ Ոչինչ, կգնանք, էլի։ Կարձեմ Կարծեմ անձրև է գալու, ոչինչ, կիջեցնենք կառքի ծածկը...
Սվիդրիգայլովը արդեն կառք էր նստել, Ռասկոլնիկովը մտածեց, որ իր կասկածանքները գոնե այդ պահին անարդարացի են։ Ոչ մի բառ չպատասխանելով, նա շուռ եկավ ու ետ գնաց դեպի Սեննայա հրապարակը։ Եթե նա ճանապարհին գեթ մի անգամ ետ նայեր, կտեսներ, թե ինչպես Սվիդրիգայլովը կառքով ընդամենը մի հարյուր քայլ անցնելով, վճարեց կառապանին, իջավ և արդեն մայթի վրա էր։ Ռասկոլնիկովը էլ ոչինչ չէր կարող տեսնել և շուռ էր եկել փողոցի անկյունից։ Խորին զզվանքը նրան հեռացրեց Սվիդրիգայլովից։ «Մի՞թե ես կարող էի թեկուզ մի ակնթարթ որևէ բան սպասել այդ կոպիտ չարագործից, այդ վավաշոտ անառակից ու սրիկայից», ակամա գոչեց նա։ Ճշմարիտ է, որ Ռասկոլնիկովը չափազանց հապճեպորեն ու թեթևամտությամբ արտահայտեց իր դատողությունը։ Սվիդրիգայլովի մեջ ինչ֊որ մի բան կար, որը նրան տալիս էր գոնե ինքնօրինակություն, եթե ոչ խորհրդավորություն։ Իսկ ինչ որ այդ ամենի մեջ վերաբերում էր քրոջը, ապա Ռասկոլնիկովը այնուամենայնիվ մնում էր այն հաստատ համոզմունքին, որ Սվիդրիգայլովը նրան հանգիստ չէր թողնի։ Բայց արդեն խիստ ծանր ու անտանելի էր մտածել և գլուխ կոտրել այդ ամենի մասին։
— Թույլ տվեք իմանալ, տա՞նն է նա։ Ո՛չ։ Անհաջողություն։ Բայց ես գիտեմ, որ նա շատ շուտով կարող է գալ։ Հավանորեն՝ նա գնացել է մի տիկնոջ մոտ, իր որբերի գործով։ Դրանց մայրը մեռել է։ Ես այստեղ էլ եմ մեջ ընկել և տնօրինություն արել։ Եթե Սոֆյա Սեմյոնովնան տասը րոպեից չվերադառնա, ապա հենց այսօր ես նրան կուղարկեմ ձեզ մոտ, եթե ուզում եք։ Ահա և իմ բնակարանը։ Ահա իմ երկու սենյակը։ Դռան մյուս կողմում իմ տանտիրուհու, տիկին Ռեսսլիխի բնակարանն է։ Հիմա նայեցեք այստեղ, ես ձեզ ահա թե ինչ ցույց կտամ, իմ ննջարանից ահա այս դուռը բացվում է դեպի երկու բոլորովին դատարկ սենյակ, որոնք վարձով են տրվում։ Ահա դրանք... Դուք պետք է դրանց մի քիչ ավելի ուշադիր նայեք...
Սվիդրիգայլովը երկու կահավորված, բավական ընդարձակ սենյակ էր գրավում։ Դունեչկան անվստահորեն նայում էր շռւրջը, բայց առանձին ոչինչ չնկատեց սենյակների ոչ կահավորման, ոչ էլ դասավորության մեջ, թեև կարելի էր որոշ բան նկատել, օրինակ, Սվիդրիգայլովի բնակարանը գտնվում էր համարյա անբնակ երկու բնակարանների միջև։ Նրա սենյակների մուտքը ոչ թե ուղղակի միջանցքից էր, այլ տանտիրուհու երկու սենյակների միջից, որոնք համարյա դատարկ էին։ Սվիդրիգայլովը բանալով ննջարանի դուռը, որ փակված էր բանալիով, Դունեչկային ցույց տվեց վարձով տրվող, նույնպես դատարկ բնակարանը։ Դունեչկան կանգ առավ շեմքին, չհասկանալով, թե ինչու են իրեն հրավիրում նայելու, բայց Սվիդրիգայլովը շտապեց բացատրրւթյուններ բացատրություններ տալ։
— Նայեցեք այստեղ, այս երկրորդ, մեծ սենյակը։ Տեսեք այս դուռը, բանալիով է փակված։ Դռան մոտ աթոռ է դրված, ընդամենը մի աթոռ երկու սենյակում։ Ես սա բերել էի իմ բնակարանից, որ նստեի ու ականջ դնեի։ Այնտեղ, դռան ետևում դրված է Սոֆյա Սեմյոնովնայի սեղանը. այնտեղ նստած էր նա և խոսում էր Ռոդիոն Ռոմանիչի հետ։ Իսկ ես իրար ետևից երկու երեկո, ամեն անգամ երկու ժամ այս աթոռին նստած, ականջ էի դնում, և իհարկե կարող էի որևէ բան իմանալ, ի՞նչ եք կարծում։
Նա Ավդոտյա Ռոմանովնային նորից տարավ իր առաջին սենյակը, որ իբրև դահլիճ էր ծառայում, ու հրավիրեց նստել աթոռին։ Ինքը նստեց սեղանի մյուս կողմում, նրանից առնվազն մի սաժեն հեռու, բայց հավանորեն նրա աչքերում բռնկվել էր հենց այն բոցը, որը մի ժամանակ խիստ վախեցնում էր Դունեչկային։ Վերջինս ցնցվեց ու մի անգամ էլ անվստահորեն նայեց շուրջը։ Նրա շարժումը ակամայից էր, ըստ երևույթին նա չէր ուզում անվստահություն ցույց տալ։ Բայց Սվիդրիգայլովի բնակարանի առանձնացած դիրքը ի վերջո շփոթեցրեց նրան։ Նա ուզում էր հարցնել, թե արդյոք տա՞նն է գոնե տանտիրուհին, բայց չհարցրեց... հպարտությունից դրդված։ Բացի դրանից, նրան մի ուրիշ, անհամեմատ ավելի ահավոր միտք էր տանջում, քան սոսկ վախը։ Նրա հոգեվիճակը անտանելի տառապալից էր։
— Ահա ձեր նամակը,— ասաց նա՝ նամակը դնելով սեղանին։— Մի՞թե հնարավոր է այն, ինչ որ դուք գրում եք։ Դուք ակնարկում եք ինչ-որ ոճիր, որ իբր թե եղբայրս է կատարել։ Դուք շատ պարզ եք ակնարկում, դուք հիմա չեք համարձակվի դրանից հրաժարվել։ ԳիացեքԳիտցեք, որ ես առաջ էլ եմ լսել այդ հիմար հեքիաթը և դրա ոչ մի բառին չեմ հավատում։ Դա գարշելի ու ծիծաղելի կասկածանք է։ Ես գիտեմ այդ պատմությունը, գիտեմ, թե դա ինչպես և ինչից է մոգոնվել։ Դուք ոչ մի ապացույց չեք կարող ունենալ։ Դուք խոստացել եք ապացուցել, դե ուրեմն խոսեցեք։ Բայց նախապես գիտցեք, որ ես ձեզ չե՛մ հավատում, չե՛մ հավատում...
Դունեչկան այդ ասաց արագ-արագ, շտապելով, ու նրա դեմքը մի ակնթարթ շիկնեց։
— Ես ուզում եմ տեսնել Սոֆյա Սեմյոնովնային,— թույլ ձայնով ասաց Դունեչկան։— Որտեղի՞ք անցնեմ նրա մոտ։ Գուցե նա եկել է. ես հիմա ուզում եմ անպայման տեսնել նրան։ Թող նա...
Ավդոտյա Ռոմանովնան չկարողացավ խոսքը վերջացնել. նրա շունչը ուղղակի կարվեց։կտրվեց։
— Սոֆյա Սեմյոնովնան մինչև երեկո չի վերադառնա։ Ես այդպես եմ ենթադրում։ Նա պետք է շատ շուտ գար, եթե չի եկել, ուրեմն շատ ուշ կգա...
— Բաց արեք, բաց արեք,— բղավում էր նա դռան միջով, կանչում որևէ մեկին և քաշքշում դուռը։— Բաց արեք, մի՞թե ոչ ոք չկա։
Սվիդրիգայլովը վեր կաքավ կացավ և ուշքի եկավ։ Դեռ դողացող շրթունքներին թույլ, նենգավոր ու հեգնոտ ժպիտ երևաց։
— Այնտեղ ոչ ոք տանը չէ,— կամացուկ և բառերը շեշտելով ասաց նա,― տանտիրուհին գնացել է, իզուր եք նեղություն քաշում, բղավում, իզուր տեղը ձեզ հուզմունք եք պատճառում։
Հանկարծ նա գրպանից ատրճանակ հանեց, բարձրացրեց հրահանը, ու ատրճանակը բռնած, ձեռքը դրեց սեղանին։ Սվիդրիգայլովը տեղից վեր թռավ։
— Օ֊հո՞, ահա թե ի՜նչ,— գոչեց նա զարմացած, բայց ցասկոտ քմծիծաղ տալով,— դա բոլորովին փոխում է գործի ընթացքը։ Դուք ինքներդ ինձ համար չափազանց հեշտացնում եք գործը, Ավդոտյա Ռոմանովնա։ Այդ որտեղի՞g որտեղի՞ց եք ատրճանակ ճարել։ Հո պարոն Ռազումիխինը չի՞ տվել։ Վա՛հ, ատրճանակը իմն է, վաղուց ծանոթ է։ Այն ժամանակ ես որքան էի դա փնտրում... Գյուղում հրաձգության դասերը, որ ես պատիվ ունեի ձեզ տալ, ապարդյուն չեն անցել։
— Ատրճանակը ոչ թե քոնն է, այլ Մարֆա Պետրովնայինն է, որին դու սպանեցիր, չարագործ։ Նրա տանը դու անձնապես ոչինչ չունեիր։ Ես սա վերցրի, երբ հասկացա, թե դու ինչի ես ընդունակ։ Երդվում եմ, որ ես քեզ կսպանեմ, եթե համարձակվես թեկուզ մի քայլ անել։
Անցավ էլի մի ակնթարթ։
— Ահա բանալին։— (Uվիդրիգայլովը Սվիդրիգայլովը դա հանեց վերարկուի ձախ գրպանից և առանց շուռ գալու, առանց Դունյային նայելու դրեց սեղանին)։— Վերցրեք, շուտ հեռացեք...
Նա պատուհանից համառորեն դուրս էր նայում։
Սվիդրիգայլովը էլի երեք րոպե կանգնած էր պատուհանի մոտ. վերջապես, դանդաղ շուռ եկավ, նայեց շուրջը ու ձեռքը դանդաղ տարավ ճակատով մեկ։ Նրա դեմքը ծռմռվեց տարօրինակ ժպիտից, ողորմելի, տխուր, թույլ ժպիտից, հուսալքման ժպիտից։ Արյունը, որ արդեն չորացել էր, աղտեղել էր նրա ձեռքի ափը. նա չարացած նայեց արյունին, հետո թրջեց երեսսրբիչը և սրբեց քունքը։ Հանկարծ նրա աչքովն ընկավ ատրճանակը, որ Դունյան շպրտել էր դռան կողմը։ Նա վերցրեց ու զննեց այն։ Դա գրպանի մի փոքրիկ, երեք փամփուշտ տանող, հին կառուցվածքի ատրճանակ էր։ Մեջը դեռ մնում էր երկու լիցք և մի հրապատիճ։ Կարելի էր կրակել մի անգամ։ Սվիդրիգայլովը մի փոքր մտածեց, ատրճանակը դրեց գրպանը և դուրս ելավ։
== VI ==
::Սկսեց համբուրել Կատյային։
Սվիդրիգայլովը խմեցրեց թե՛ Կատյային, թե՛ երգեհոնահարին, երգիչներին, սպասավորներին և թե՛ երկու ինչ֊որ գրագիրների։ Այդ գրագիրների հետ նա գլուխ դրեց հատկապես այն պատճառով, որ նրանք երկուսն էլ ծուռ քթերով էին. մեկի քիթը ծռված էր աջ կողմը, մյուսինը՝ ձախ կողմը։ Դա ապշեցրեց Սվիդրիգայլովին։ Ի վերջո գրագիրները նրան տարան մի ինչ֊որ զվարճացուցիչ այգի, որտեղ նա վճարեց մուտքի և այլ ծախսերի համար։ Այդ այգում կար մի բարալիկ, եռամյա եղևնի և երեք թուփ։ Կառուցված էր «դահլիճ», փաստորեն օղետուն, բայց այնտեղ կարելի էր նաև թեյ ստանալ, մի քանի կանաչ սեղաններ և աթոռներ էին դրված։ Հաճախորդներին զվարճացնում էր վատ երգիչների խումբը, ինչպես և մյունխենցի մի հարբած, կարմրաքիթ գերմանացի, որը ծաղրածուի էր նմանվում և չգիտես ինչու խիստ տխուր տեսք ուներ։ Գրագիրները վեճի բռնվեցին ուրիշ ինչ-որ գրագիրների հետ և քիչ մնաց տուրուդմբոց սարքեին։ Սվիդրիգայլովին նրանք դատավոր ընտրեցին, ընտրեցին։ Քառորդ ժամ դատում էր նա, բայց նրանք այնպես էին բղավում, որ բոլորովին հնարավոր չէր որևէ բան հասկանալ։ Իսկությունն այն էր, որ նրանցից մեկը ինչ-որ իր էր գողացել և նույնիսկ տեղնուտեղը ծախել վրա հասած ջհուդի. բայց, ծախելով, չուզեց բաժին հանել իր ընկերոջը։ Ի վերջո պարզվեց, որ վաճառված իրը թեյի գդալ էր, պատկանում էր օղետանը։ Այստեղ իմացան այդ, ու գործը է՛լ ավելի բարդացավ։ Սվիդրիգայլովը վճարեց գդալի արժեքը, վեր կացավ և դուրս ելավ այգուց։ Ժամը մոտ տասն էր։ Այդ ամբողջ ժամանավա ընթացքում նա ոչ մի կաթիլ գինի չխմեց, միայն թեյ պահանջեց, այն էլ պատշաճություն պահպանելու համար։ Երեկոն հեղձուցիչ էր ու մռայլ։ Մինչև ժամը տասը բոլոր կողմերից ահավոր սև ամպեր կուտակվեցին, պայթեց որոտը, ու ջրվեժի պես անձրև թափվեց։ Անձրևաջուրը ոչ թե կաթիլներով էր տեղում, այլ առատորեն հոսում, խփում էր գետնին։ Րոպե առ րոպե շողշողում էր կայծակը, ու մի ցոլքից մինչև մյուսը կարելի էր հաշվել մինչև հինգը։ Սվիդրիգայլովը ամբողջովին թրջված հասավ տուն, փակեց դուռը, բացեց իր բյուրոն, հանեց իր բոլոր փողերը և պատառոտեց երկու-երեք թուղթ։ Այնուհետև փողերը դնելով գրպանը, նա ուզեց փոխել հագուստը, բայց նայելով պատուհանից ու ականջ դնելով ամպրոպին ու անձրևին, ձեռքը թափ տվեց, վերցրեց լայնեզր գլխարկը ու դուրս ելավ առանց բնակարանը փակելու։ Նա գնաց ուղղակի Սոնյայի մոտ։ Սոնյան տանն էր։
Նա մենակ չէր. նրա մոտ էին Կապերնաումովի չորս փոքրիկ երեխաները։ Սոֆյա Սեմյոնովնան նրանց թեյ էր խմեցնում։ Նա լուռ և քաղաքավարի դիմավորեց Սվիդրիգայլովին, զարմանքով դիտեց նրա թրջված հագուստը, բայց ոչ մի խոսք չասաց։ Անասելի սարսափով բռնված երեխաները անմիջապես դուրս փախան։
Սվիդրիգայլովը նստեց սեղանի մոտ, իսկ Սոնյային խնդրեց նստել իր կողքին։ Սոնյան երկչոտությամբ պատրաստվեց նրան լսելու։
— Ես, Սոֆյա Սեմյոնովնա, գուցե մեկնեմ Ամերիկա ,— ասաց Սվիդրիգայլովը,— ու քանի որ մենք հավանորեն վերջին անգամ ենք տեսնվում, ես եկա մի երկու կարգադրություն անելու։ Դուք այսօր տեսե՞լ եք այն տիկնոջը։ Ես գիտեմ, թե նա ձեզ ինչ է ասել, հարկ չկա կրկնել (Սոնյան ինչ-որ շարժում արեց ու կարմրեց)։ Դրանք որոշ կերտվածքի մարդիկ են։ Ինչ վերաբերում է ձեր քույրիկներին ու եղբորը, նրանք իրոք տեղավորված են, նրանց հասանելիք փողերը ամեն մեկի համար ես ստորագրությամբ հանձնել եմ ուր հարկն է, վստահելի ձեռքեր։ Դուք, սակայն, այս ստորագրությունները համենայն դեպս վերցրեք ձեզ մոտ։ Ահա, վերցրեք։ Ը-ըմ, սա վերջացրինք։ Ահա հինգ տոկոսանոց երեք տոմս, ընդամենը երեք հազար ռուբլու։ Սրանք վերցրեք ձեզ, հատկապես ձեզ, և թող սա մեր մեջ մնա, թող ոչ ոք չիմանա, ինչ էլ որ դուք հետո լսեք։ Դրանք ձեզ հարկավոր կլինեն, որովհետև, Սոֆյա Սեմյոնովնա, ձեզ համար լավ չէ առաջվա պես ապրել և հիմա, հիմա այդպես ապրելու կարիք չի լինի։
— Դուք այնքա՜ն բարերարություն եք արել ինձ, որբերին ու հանգուցյալ մորը, ու եթե մինչև այժմ ես ձեզնից քիչ եմ շնորհակալ եղել... ներողամիտ եղեք։
— Իսկ այս փողերի համար, Արկադի Իվանովիչ, ես ձեզնից շատ շնորհակալ եմ, բայց ես հիմա դրանց կարիքը չեմ զգում։ Ես ինձ միշտ էլ կկարողանամ կերակրել։ Սա իմ կողմից ապերախտություն մի համարեք, եթե դուք այդպես բարերար եք, ապա այդ փողերը...
— ՁեղՁեզ, ձեզ պետք է պատկան են, Սոֆյա Սեմյոնովնա, և խնդրում եմ այդ մասին երկար չխոսենք, որովհետև ես նույնիսկ Ժամանակ էլ չունեմ։ Ձեզ հարկավոր կլինեն։ Ռոդիոն Ռոմանիչի առջև երկու ճանապարհ կա. կամ ինքնասպանություն գործել, կամ գնալ Վլադիմիրկայով՝ (Սոնյան սարսափած նայեց նրան և դողաց)։ Մի անհանգստանաք, ես ամեն ինչ իմացել եմ և հենց նրանից, Ռասկոլնիկովից, ես լեզվիցս թույլ չեմ, ոչ ոքի չեմ ասի։ Դուք նրան լավ եք սովորեցրել, որ ուր հարկն է մեղա գա։ Այդ նրա համար շատ ավելի ձեռնտու կլինի։ Երբ բանը այդտեղ հասնի, նա կգնա Վլադիմիրկայով, իսկ դուք էլ հո կգնաք նրա ետևից, այնպես չէ՞, հո այդպե՞ս է։ Դե որ այդպես է, ուրեմն փողերը հարկավոր կլինեն։ Հենց նրա համար հարկավոր կլինեն, հասկանո՞ւմ եք։ Տալով ձեզ, ես միևնույն է, թե նրան եմ տալիս։ Բացի այդ, դուք խոստացել եք Ամալյա Իվանովնային պարտք վճարել, ես այդ լսել եմ։ Այդ ի՞նչ է, Սոֆյա Սեմյոնովնա, դուք առանց մտածելու այդպիսի պայմաններ ու պարտավորություններ եք վերցնում ձեզ վրա. չէ՞ որ Կատերինա Իվանովնան է պարտք մնացել այդ գերմանուհուն, և ոչ թե դուք, դե ուրեմն թքեիք գերմանուհու վրա։ Չի կարելի այդպես ապրել աշխարհում։ Հա՛, եթե ձեզ երբևէ, ասենք վաղը կամ մյուս օրը որևէ մեկը կհարցնի իմ մասին (ձեզ իհարկե կհարցնեն), դուք մի ասեք, որ ես ձեզ մոտ եկա, փողը բնավ մի ցույց տաք և ոչ ոքի մի ասեք, որ ես եմ տվել։ Դեհ, ցտեսություն։ (Սվիդրիգայլովը վեր կացավ աթոռից)։ Բարևեցեք Ռոդիոն Ռոմանիչին։ Հա՛, փողը առայժմ թողեք պարոն Ռազումիխինի մոտ։ Ճանաչո՞ւմ եք պարոն Ռազումիխինին։ Իհարկե, ճանաչում եք։ Ոչինչ, մարդ է, էլի։ Վաղը կամ... մի ուրիշ օր փողը տարեք ու պահ տվեք նրան։ Իսկ մինչ այդ հուսալի տեղ պահեցեք։
Սոնյան նույնպես վեր կացավ աթոռից և վախեցած նայեց նրան։ Նա շատ էր ուզում ինչ֊որ բան ասել, ինչ֊որ հարց տալ, բայց առաջին րոպեներին չհամարձակվեց և չգիտեր էլ, թե ինչից սկսի։
Հետո պարզվեց, որ այդ նույն երեկոյան, մոտ ժամը տասներկուսին, նա խիստ տարօրինակ և անակնկալ մի այցելություն էլ էր կատարել։ Անձրևը դեռ չէր դադարում։ Ամբողջովին թրջված, նա տասնմեկից քսան րոպե անց գնաց իր հարսնացուի ծնողների բնակարանը, որ գտնվում էր Վասիլևսկի կղզում, երրորդ փողոցի և Փոքր պողոտայի անկյունում։ Հազիվ կարողացավ բաց անել տալ դուռը և սկզբում մեծ իրարանցում առաջացրեց։ Բայց Արկադի Իվանովիչը երբ ուզում էր, խիստ հրապուրիչ շարժուձևերով մարդ էր լինում, այնպես որ, անմիջապես փարատվեց հարսնացուի խելամիտ ծնողների սկզբնական (թեև բավական սրամիտ) ենթադրությանը, թե Արկադի Իվանովիչը որևէ տեղ այնքան է կոնծել ու հարբել, որ ինքն իրեն կորցրել է։ Հարսնացուի գթասիրտ ու խոհեմ մայրը Արկադի Իվանովիչի մոտ քշեց այն բազկաթոռը, որի վրա նստած էր ուժասպառ հայրը, և ըստ սովորության, իսկույն սկսեց մի քանի կողմնակի հարցեր տալ։ Այդ կինը անմիջականորեն գործին վերաբերող հարցեր երբեք չէր տալիս, այլ միշտ մեջտեղ էր բերում ժպիտները և ձեռքերի շփումները, իսկ հետո, եթե հարկավոր էր անպայման ու հաստատապես որևէ բան իմանալ, օրինակ, թե Արկադի Իվանովիչը երբ է նշանակելու հարսանիքը, ապա սկսում էր մեծագույն հետաքրքրությամբ և նույնիսկ ագահորեն հարցեր տալ Փարիզի և այնտեղի պալատական կյանքի մասին, և միայն դրանից հետո, հետզհետե հասնում էր Վասիլևսկի կղզու երրորդ փողոցը)։ Ուրիշ ժամանակ այդ ամենը, իհարկե, հարգանքով էր ընդունվում, բայց այս անգամ Արկադի Իվանովիչը մի առանձին անհամբերություն ցուցաբերեց և կտրականապես ցանկություն հայտնեց տեսնել հարսնացուին, թեև նրան հենց սկզբից ասել էին, որ հարսնացուն արդեն պառկել է քնելու։ Իհարկե, հարսնացուն եկավ։ Արկադի Իվանովիչը ուղղակի հաղորդեց նրան, որ ինքը պետք է խիստ կարևոր մի գործով առժամապես մեկնի Պետերբուրգից, դրա համար էլ նրան բերել է տասնհինգ հազար ռուբլու այլևայլ արժեթղթեր և խնդրում է դրանք ընդունել իբրև նվեր, քանի որ ինքը վաղուց մտադրվել էր այդ չնչին բանը հարսանիքից առաջ նվիրել նրան։ Այս բացատրությունները, իհարկե, բնավ չէին ապացուցում, թե մի առանձին տրամաբանական կապ կար նվերի, անհապաղ մեկնումի և անպայման անձրևի ժամանակ ու կեսգիշերին գալու միջև, սակայն գործը միանգամայն լավ գնաց։ Նույնիսկ առավելապես անհրաժեշտ ախուվախը, հարցուփորձը և զարմանքը հանկարծ արտասովոր կերպով չափավոր զուսպ դարձան. եկվորին ամենաջերմ շնորհակալություն հայտնվեց, և խելամիտ մոր աչքերում արցունքներ երևացին։ Արկադի Իվանովիչը վեր կացավ, ծիծաղեց, համբուրեց հարսնացուին, շոյեց նրա այտը, ասաց, որ շուտով կժամանի, ու նրա աչքերում նկատելով թեպետև մանկական հեաաքրքրություն, բայց դրա հետ մեկտեղ նաև մի ինչ֊որ շատ լուրջ, լռին հարց, մի փոքր մտածեց, նորից համբուրեց նրան և հենց այստեղ սրտնեղեց, որ ողջամիտ մայրը անմիջապես փակի տակ է պահելու նվերը։ Նա գնաց՝ բոլորին թողնելով խիստ հուզված վիճակում։ Բայց սրտացավ մայրիկը իսկույն ևեթ ցածրաձայն և արագ-արագ խոսելով, փարատեց որոշակի, խորին տարակուսանքները, ասելով, որ Արկադի Իվանովիչը մեծ մարդ է, գործեր ու կապեր ունեցող, հարուստ մարդ է, աստված գիտե, թե ինչ կա նրա գլխում, խելքին փչեց մեկնել և մեկնեց, խելքին փչեց փողը տալ և տվեց, և ուրեմն չպետք է զարմանալ։ Իհարկե, տարօրինակ է, որ նա ամբողջովին թրջված էր, բայց, օրինակ, անգլիացիները է՛լ ավելի տարօրինակ են լինում, և այդ բոլոր բարձր կարգի մարդիկ ուշադրություն էլ չեն դարձնում, թե իրենց մասին ինչ են ասում, ու ոչնչից էլ չեն քաշվում։ Գուցե նա դիտմամբ է այդպես ման գալիս, որպեսզի ցույց տա, թե ոչ ոքից չի վախենում։ Գլխավորը՝ այդ մասին ոչ ոքի ոչ մի խոսք չպետք է ասել, որովհետև աստված գիտե դրանից ինչ դուրս կգա, իսկ փողը պետք է շուտ դնել փակի տակ, և իհարկե այս ամենի մեջ ամենից լավն այն է, որ Ֆեդոսյան խոհանոցում էր գտնվում, և որ գլխավորն է, բոլորովին, բոլորովին, բոլորովին ոչինչ չպետք է հաղորդել այն խարդախ Ռեսսլիխին և այլն, և այլն։ Նստեցին և կամացուկ խոսեցին մինչև ժամը երկուսը։ Զարմացած և մի քիչ տխուր հարսնացուն ավելի շուտ էր գնացել քնելու։
Մինչ այս, մինչ այն, Սվիդրիգայլովը ուղիղ կեսգիշերին անցավ № կամուրջը և գնաց դեպի Պետերբուրգյան կողմը։ Անձրևը դադարեց, բայց քամին աղմկում էր։ Սվիդրիգայլովը սկսում էր դողալ, ու մի րոպե ինչ-որ առանձին հետաքրքրությամբ և նույնիսկ տարակուսանքով նայեց Մալայա Նևայի սև ջրին։ Բայց շուտով նրան թվաց, որ ջրափում խիստ ցուրտ է. շուռ եկավ ու գնաց դեպի № պողոտան։ Նա շատ երկար, համարյա կես ժամ քայլում էր անծայրածիր № պողոտայով, մթության մեջ հաճախ սայթաքելով փայտե սալարկի վրա, բայց շարունակում էր հետաքրքրությամբ ինչ֊որ բան փնարել փնտրել պողոտայի աջ կողմում։ Վերջին օրերում այստեղից կառքով անցնելիս մի տեղ, արդեն պողոտայի ծայրում նա նկատել էր փայտաշեն, բայց մեծ մի հյուրանոց, ու որքան հիշում էր, հյուրանոցի անունը կարծես թե Ադրիանոպոլ էր։ Նա չսխալվեց իր հաշիվների մեջ. հյուրանոցը այդ խուլ վայրում այնքան էր աչքի ընկնում, որ անկարելի էր այն չգտնել նույնիսկ խավարում։ Այդ մի երկարաձիգ, փայտե, սևացած շենք էր, որտեղ դեռ լույսեր կային և որոշ աշխուժություն էր տիրում, չնայած ուշ ժամին։ Նա ներս մտավ ու միջանցքում իրեն դիմավորող սպասավորից համար խնդրեց։ Վերջինս հայացքով չափեց Սվիդրիգայլովին, աշխուժացավ և իսկույն նրան տարավ մի հեռու, խեղդուկ և փոքր համար, որ գտնվում էր միջանցքի ծայրում, անկյունում, սանդուղքի տակ։ Ուրիշ ազատ համար չկար. բոլոր համարները զբաղեցրած էին։ Սպասավորը հարցականորեն նայում էր եկվորին։
— Թեյ կա՞,— հարցրեց Սվիդրիգայլովը։
Նա վառեց մոմը և մանրազնին դիտեց համարը։ Դա շատ փոքր մի վանդակ էր, առաստաղը Սվիդրիգայլովի հասակից էլ բարձր չէր, կար մի պատուհան. անկողինը խիստ կեղտոտ էր, հասարակ, ներկած սեղանն ու աթոռը բռնել էին համարյա ամբողջ տարածությունը։ Պատերը կարծես իրար կպցրած տախտակներից էին, պաստառները կեղտոտված էին, այնքան փոշոտ ու քրքրված, որ նրանց գույնը (դեղին) հազիվ կարելի էր որոշել, իսկ նախշերը բոլորովին աննկատելի էին դարձել։ Մի պատը ցածր էր, և առաստաղը ծռված էր դրա վրա, ինչպես այդ սովորաբար լինում է ձեղնահարկերում, իսկ այդ ծռվածքի վերևում ձգվում էր սանդուղքը։ Սվիդրիգայլովը մոմը դրեց սեղանին, նստեց մահճակալի վրա և մտածմունքի մեջ ընկավ։ Վերջապես, նրա ուշադրությունը գրավեց հարևան վանդակից լսվող փսփսոցը, որ երբեմն սաստկանում և համարյա ճչոցի էր հասնում։ Այդ փսփսոցը չէր դադարում այն րոպեից սկսած, երբ նա ներս մտավ։ Նա ականջ դրեց։ Ինչ-որ մեկը նախատում և համարյա լալով կշտամբում էր մի ուրիշին, բայց միայն ձայնն էր լսվում։ Սվիդրիգայլովը վեր կացավ, ձեռքով ծածկեց մոմը, ու պատի մեջ լուսավորված ճեղք նկատեց, մոտեցավ ու սկսեց նայել։ Հարևան համարում, որը նրա համարից մի քիչ մեծ էր, կար երկու հաճախորդ։ Նրանցից մեկը, որ առանց սերթուկի էր, խիստ գանգուր մազերով և կարմիր, բորբոքված դեմքով, կանգնել էր հռետորի կեցվածքով, ոտքերը իրարից հեռու դրած, որպեսզի պահպաներ հավասարակշռությունը, ու ձեռքը խփելով կրծքին, թունդ կշտամբում էր մյուսին, որ սա մուրացկան է և նույնիսկ աստիճան էլ չունի, որ ինքը նրան փրկել է կեղտոտությունից, որ երբ ուզենա, կարող է վռնդել նրան և որ այդ ամենը միայն ամենաբարձրյալի աչքն է տեսնում։ Կշտամբանքի ենթարկվողը նստել էր աթոռին և այնպիսի մարդու տեսք ուներ, որը շատ է ուզում փռշտալ, բայց այդ նրան ոչ մի կերպ չի հաջողվում։ Երբեմն նա պղտոր և ոչխարի հայացքով նայում էր հռետորին, բայց ակներև էր, որ ոչ մի հասկացողություն չուներ, թե ինչի մասին է խոսքը, ու նույնիսկ հազիվ թե որևէ բան էր լսում։ Սեղանի վրա վառվում֊վերջանում էր մոմը, դրված էին օղու համարյա դատարկ մի գրաֆին, ըմպանակներ, հաց, բաժակներ, վարունգներ և արդեն վաղուց խմած թեյի ամանեղենը։ Ուշադրությամբ գիտելով այդ տեսարանը, Սվիդրիգայլովը անտարբերությամբ ետ քաշվեց պատի ճեղքից ու դարձյալ նստեց մահճակալին։
Սպասավորը վերադարձավ, բերելով թեյ և հորթի միս, ու չկարողացավ զսպվել ու չհարցնել՝ «Էլ ուրիշ ոչինչ հարկավոր չէ՞», ու նորից բացասական պատասխան լսելով, վերջնականապես հեռացավ։ Սվիդրիգայլովը տաքանալու համար մի բաժակ թեյ խմեց, բայց չկարողացավ թեկուզ մի պատառ ուտել, որովհետև բոլորովին կորցրել էր ախորժակը։ Ըստ երևույթին սկսվում էր տենդը։ Նա հանեց վերարկուն, ժակետը, փաթաթվեց վերմակով ու պառկեց անկողնում։ Նա սրտնեղում էր. «Գոնե այս անգամ առողջ լինեի», մտածեց նա և քմծիծաղ տվեց։ Սենյակում օդը ծանր էր. մոմը աղոտ էր վառվում, դրոում դրսում աղմկում էր քամին, ինչ֊որ մի տեղ, անկյունում քստքստացնում էր մուկը, ու ամբոզջ սենյակում էլ կարծես մկան և ինչ֊որ կաշվեղենի հոտ էր տարածված։ Սվիդրիգայլովը պառկել էր ու ասես անրջում էր. մտքերը իրար էին հաջորդում։ Թվում էր, որ նա շատ կուզենար երևակայությամբ գոնե մի որևէ բանի կառչել։ «Երևի պատուհանի տակ մի որևէ այգի կա,— մտածեց նա,— ծառերը շրշում են. որքան չեմ սիրում ծառերի շրշյունը գիշերով, փոթորկի պահին և մթության մեջ, տհաճ զգացում է»։ Եվ նա հիշեց, թե ինչպես ժամ առաջ անցնելով Պետրովյան զբոսայգու կողքից, նույնիսկ զզվանքով մտածեց դրա մասին։ Նա վերհիշեց նաև № կամուրջը, Մալայա Նևան, ու վերստին ցուրտ զգաց ինչպես այն պահին, երբ կանգնած էր կամրջի վրա։ «Կյանքումս երբեք ջուր չեմ սիրել, նույնիսկ պեյզաժներում պատկերված ջուրտ»ջուրը», կրկին մտածեց նա և հանկարծ դարձյալ քմծիծաղ տվեց մի տարօրինակ մտքից. «Թվում է, որ գոնե հիմա պետք է անտարբեր լինեի այդ ամբողջ էսթետիկայի ու կոմֆորտի նկատմամբ, բայց հենց այստեղ պահանջկոտ դարձա ինչպես գազանը, որ անպայման իր համար տեղ է ընտրում... նման դեպքում։ Քիչ առաջ հենց հարկավո՜ր էր շուռ գալ դեպի Պետրովյան զբոսայգին։ Երևի խավարից, ցրտից էի խուսափում, քա՛հ-քա՛հ։ Համարյա դուրեկան զգացումներ էին պահանջվում... Հա՛, ինչո՞ւ մոմը չեմ հանգցնում»։ (Նա փչեց մոմը)։ «Հարևաններս պառկեցին», մտածեց նա՝ տեսնելով, որ պատի ճեղքից լույս չի երևում։ Հը՛մ, Մարֆա Պետրովնա, ա՛յ հիմա համեցեք անեիք, հո խավար է, տեղը պիտանի, րապեն րոպեն հարմար։ Բայց արի ու տես, որ հենց հիմա չեք գա․․․»։
Հանկարծ նա չգիտես ինչու վերհիշեց, թե ինչպես Դունեչկայի նկատմամբ իր դիտավորությունը կատարելուց մի ժամ առաջ ինքը Ռասկոլնիկովին խորհուրդ էր տալիս Դունեչկային հանձնել Ռազումիխինի հսկողության։ «Իրականում ես անշուշտ սեփական քմահաճույքիս համար էի այդ ասում, ինչպես և կռահեց Ռասկոլնիկովը։ Ա՛յ թե ինչպիսի սրիկա է այդ Ռասկոլնիկովը։ Շատ բան է վերցրել իր վրա։ Հետագայում էլ մեծ սրիկա կլինի, երբ անհեթեթությունը դուրս թռչի իր գլխից, իսկ հիմա ''շատ'' է ուզում ապրել։ Այս կողմից նման մարդիկ ստոր արարածներ են։ Էհ, թող գնա գրողի ծոցը, ինչ ուզում է անի, ին՛ձ ի՛նձ ինչ»։
Նրա քունը չէր տանում։ Հետզհետե նրան պատկերացավ Դունյայի կերպարը, ու հանկարծ նրա մարմնով դող անցավ։ «Ոչ, հիմա այդ բոլորը պետք է թողնել», սթափվելով, մտածեց նա, «պետք է որևէ ուրիշ բանի մասին մտածել։ Տարօրինակ է և ծիծաղելի․ ես ոչ ոքի և երբեք ատելություն չեմ տածել, նույնիսկ վրեժ առնել էլ երբեք առանձնապես չեմ ցանկացել, իսկ չէ՞ որ դա վատ նշան է, վատ նշան։ Վիճել նույնպես չեմ սիրել և վիճելիս չեմ տաքացել՝ այդ էլ վատ նշան է։ Իսկ Դունեչկային այսօր ինչքա՜ն խոստումներ տվի, թյո՛ւ, գրողը տանի։ Հը՛մ, նա հո կարող էր որևէ կերպ ջնջխել ինձ․․․»։ Նա դարձյալ սսկվեց և ատամներն իրար սեղմեց, դարձյալ Դունեչկայի կերպարը պատկերացավ նրան ճիշտ այնպես, ինչպիաին ինչպիսին էր նա, երբ առաջին անգամ կրակելով, սարսափելի վախեցավ, իջեցրեց ատրճանակը ու քարացած նայում էր իրեն, Սվիդրիգայլովին, այնպես որ վերջինս երկու անգամ կկարողանար բռնել նրան, իսկ Դունեչկան ձեռք էլ չէր բարձրացնի պաշտպանվելու համար, եթե ինքը՝ Սվիդրիգայլովը, նրան այդ չհիշեցներ։ Նա վերհիշեց, թե ինչպես այն ակնթարթում ինքը խղճաց նրան, սիրտը սիրտը ասես ճմլվեց... «Է֊է՜, գրողը տանի, էլի՜ այս մտքերը, այս ամենը պետք է մոռանալ, մոռանալ․․․»։
Նա արդեն անզգայանում էր, մեղմանում էր աենդային դողը․ հանկարծ ինչ-որ մի բան շեշտակի անցավ վերմակի տակից, նրա, ձեռքի ու ոտքի վրայով։ Նա ցնցվեց․ «Փու, սատանա, սա երևի մուկ էր», մտածեց նա, «ախր ես հորթի միսը թողել եմ սեղանի վրա․․․»։ Նա բոլորովին չէր ուզում բացվել, վեր կենալ, մրսել, բայց հանկարծ էլի ինչ-որ տհաճ բան անցավ ոտքի վրայով, նա դեն գցեց վերմակը և վառեց մոմը։ Տենդային սառնությունից դողալով, կռացավ անկողինը զննելու. ոչինչ չկար, նա թափ տվեց վերմակը, ու հանկարծ մուկը թռավ սավանի վրա։ Նա փորձեց բռնել, բայց մուկը չփախավ անկողնից, զիգզագաձև թռավ այս ու այն կողմ, դուրս պրծավ նրա մատների տակից, վազեց ձեռքի վրայով ու հանկարծ նետվեց բարձի տակ, Սվիդրիգայլովը դեն գցեց բարձը, բայց մի ակնթարթ զգաց, որ մուկը թռել է իր թևատակը, ապա վազվզում է մարմնի վրա և արդեն մեջքին է, շապկի տակ։ Նա ջղայնորեն դողաց և արթնացավ։ Սենյակում մութն էր, նա պառկած էր մահճակալի վրա, վերմակով փաթաթված, ինչպես քիչ առաջ, դրսում ոռնում էր քամին։ «Այ քեզ գարշելի բան», սրտնեղելով մտածեց նա։
Նա վեր կացավ ու նստեց անկողնի ծայրին, մեջքը դեպի պատուհանը։ «Ավելի լավ է բոլորովին չքնել», որոշեց նա։ Սակայն պատուհանից ցուրտ և խոնավություն էր փչում․ առանց տեղից վեր կենալու նա վերմակը քաշեց իր վրա ու փաթաթվեց դրանով։ Մոմը չվառեց։ Ոչ մի բանի մասին չէր մտածում և չէր էլ ուզում մտածել, բայց անուրջները վրա էին տալիս մեկը մյուսի ետևից, ծագում էին կցկտուր մտքեր, որոնք անսկիզբ, անվախճան ու անկապ էին։ Կարծես նա կիսանինջ վիճակում էր։ Ցուրտը թե խավարը, խոնավությունը թե դրսում ոռնող և ծառերը ճոճող քամին նրա մեջ առաջացրին ինչ-որ համառ, ֆանտաստիկ հակում և ցանկություն, բայց նրան շարունակ ծաղիկներ էին պատկերանում։ Նրա երևակայության մեջ բացվեց մի հիասքանչ պեյզաժ, պայծառ, տաք, համարյա շոգ օր, տոն օր, հոգեգալստյան օրը։ Անգլիական ճաշակով, փարթամ, ճոխ, գյուղական կոտեջ, որ ամբողջովին թաղված էր անուշաբույր ծաղկանոցների մեջ, կային մարգեր, որոնք ձգվում էին ամբողջ տան շուրջը․ մուտքի սանդուղքը պատած էր պատատուկ բույսերով, վարդերի շարքերով, լուսավոր, զովաշունչ սանդուղք, որի վրա փարթամ գորգ էր փռված, կողքերին հազվագյուտ ծաղիկներով չինական պուլիկներ էին դրված։ Առանձնապես նրա աչքով ընկան պատուհանների գոգերին դրված ջրով լեցուն պուլիկները, դրանց մեջ աճել էին սպիտակ ու քնքուշ, փունջ֊փունջ նարգիզներ, որոնք թեքվել, էին իրենց վառ-կանաչ, պարարտ ու երկար ցողունների վրա և թունդ բուրմունք էին տարածում։ Թեև նա նույնիսկ չէր ուզում հեռանալ դրանցից, բայց բարձրացավ սանդուղքով և մտավ մի մեծ, բարձր դահլիճ, ու դարձյալ այստեղ էլ ամենուրեք, պատուհանների գոգերում, դեպի պատշգամբը բացվող դռների մոտ և հենց պատշգամբում ծաղիկներ կայինք հատակին թարմ, հնձած, բուրավետ խոտ էր փռված, պատուհանները բաց էին, թարմ, թեթև, զով օդը թափանցում էր սենյակը, դրսում ճռվողում էին թռչունները, իսկ դահլիճի մեջտեղում, ատլասե սպիտակ գործվածքով ծածկված սեղանների վրա դագաղ էր դրված։ Այս դագաղը պատած էր սպիտակ գրոդենապլով ու զարդարված էր սպիտակ, խիտ փոթերով։ Ամեն կողմից ծաղկեշղթաներ էին դրված։ Դագաղում, ամբողջովին ծաղիկների մեջ, պառկած էր սպիտակ շղարշե շրջազգեստով մի աղջիկ, ասես մարմարից կերտված, ձեռքերը կրծքի վրա պինդ ծալած։ Արձակված, բաց-շեկլիկ մազերը թաց էին, գլուխը պատած էր վարդերից հյուսված պսակով։ Նրա դեմքի խստաբարո և արդեն ոսկրացած պրոֆիլը կարծես նույնպես մարմարից էր կերտված, դալուկ շուրթերի ժպիտը ինչ-որ ոչ մանկական, անհուն տխրություն ու մեծ բողոք էր արտահայտում։ Սվիդրիգայլովը ճանաչում էր այդ աղջկան։ Դագաղի մոտ չկային ոչ վառվող մոմեր, ոչ էլ սրբապատկեր, ու աղոթքներ չէին լսվում։ Այդ աղջիկը ինքնասպան էր եղել, խեղդվել էր ջրում։ Նա ընդամենը տասնչորս տարեկան էր, բայց արդեն կոտրված էր եղել նրա սիրտը, նա ջուրն էր ընկել իրեն հասցրած վիրավորանքի պատճառով, որը սարսափեցրել ու ապշեցրել էր այդ դեռահաս, մանկահասակ էակին, անտեղի ամոթանքով էր համակել հրեշտակայնորեն մաքուր նրա հոգին և հուսալքման վերջին ճիչն էր պոկել, որը չէր լսվել, այլ լկտիաբար անարգվել էր մութ գիշերով, խավարում, ցրտում, խոնավ հալհլոցին, երբ ոռնում էր քամին․․․
Սվիդրիգայլովը արթնացավ, վեր կացավ անկողնից և մոտեցավ պատուհանին։ Նա խարխափելով գտավ փեղկի բռնակը և բացեց պատուհանը։ Քամին մոլեգնաբար ներխուժեց նրա փոքրիկ խցիկը ու ասես սառնամանիքային եղյամով պատեց նրա դեմքը և միայն շապկով ծածկված կուրծքը։ Պատուհանի տակ ըստ երևույթին այգու պես մի ինչ֊որ բան կար ու թերևս ուտել-խմելու տեղ էր. հավանորեն ցերեկը այստեղ էլ երգում էին երգիչները, ու թեյ էր մատուցվում։ Իսկ այժմ ծառերից ու թփերից կաթիլներ էին թռչում սենյակը, մութն էր ինչպես մառանում, այնպես որ հազիվհազ կարելի էր նշմարել միայն ինչ֊որ մութ բծեր՝ դրսի առարկաները։ Սվիդրիգայլովը կռացած և արմունկներով պատուհանի գոգին հենված, արդեն հինգ րոպե անընդհատ դիտում էր աղջամուղջը։ Գիշերային խավարում ճայթեց թնդանոթի մի կրակոց, ապա՝ երկրորդը։
«Ամբողջ գիշերը մղձավանջ»։ Նա չարացած քիչ բարձրացավ տեղից, զգալով, որ իսպառ թուլացել է. ոսկորները ցավում էին։ Դրսում բոլորովին թանձր մշուշ է, ոչինչ չի կարելի տեսնել։ Հինգերորդ ժամը վերջանալու մոտ է. քնել է ու բաց թողել գնալու ժամը։ Նա վեր կացավ ու հագավ իր ժակետը և վերարկուն, որոնք դեռ թաց էին։ Գրպանում շոշափելով ատրճանակը, հանեց այն և ուղղեց հրապատիճը։ Հետո նստեց, գրպանից հանեց ծոցատետրը և հենց առաջին, առավելապես նկատելի թերթիկի վրա խոշոր տառերով մի քանի տող գրեց։ Կարդալով դրանք, նա կրթնեց սեղանին ու մտածմունքի մեջ ընկավ։ Ատրճանակը և ծոցատետրը արմունկի կողքին էին։ Արթնացած ճանճերը նստում էին հորթի չկերված մսի վրա, որ դրված էր սեղանին։ Նա երկար նայում էր ճանճերին և վերջապես, աջ, ազատ ձեռքով փորձեց բռնել նրանցից մեկին։ Երկար ջանք թափեց, բայց չկարողացավ բռնել։ Ի վերջո թողնելով այդ զբաղմունքը, սթափվեց, ցնցվեց, վեր կացավ ու վճռական քայլերով դուրս ելավ սենյակից։ Մի րոպե հետո նա փողոցում էր։
Քաղաքի վրա կաթնագույն, խիտ մշուշ էր իջել։ Սվիդրիգայլովը սլկուն, ցեխոտ, փայտե սալարկով գնաց դեպի Մալայա Նևա։ Նրան պատկերանում էին գիշերվա ընթացքում խիստ վարարած Մալայա Նևայի ջուրը, Պետրովյան կղզին, թաց շավիղները, թաց խոտաբույսերը, թաց ծառերն ու թփերը և վերջապես, հենց այն թուփը... Նա սրտնեղելով դիտում էր տները, որպեսզի մտածեր որևէ ուրիշ բանի մասին։ Պողոտայում ոչ անցորդ, ոչ էլ կառք էր հանդիպում։ Տխուր ու կեղտոտ տեսք ունեին բաց֊դեղին, փայտաշեն տնակները, որոնց պատուհանների փեղկերը փակված էին։ Ցուրտն ու խոնավությունը թափանցում էին նրա ամբողջ մարմնի մեջ, և նա մրսում էր։ Երբեմն տեսնում էր բանջարեղենի և այլ խանութների ցուցանակները և մանրազնին կարդում յուրաքանչյուր ցուցանակը։ Ահա արդեն վերջացավ փայտե սալարկը։ Նա արդեն հասել էր մի մեծ, քարաշեն տան։ Կեղտոտ, մրսած մի շնիկ պոչը քաշած, վազեվազ անցավ նրա առջևից։ Անզգայության չափ հարբած, շինել հագած մի մարդ երեսնիվայր փռվել էր մայթի վրա։ Սվիդրիգայլովը նայեց նրան ու շարունակեց գնալ։ Ձախ կողմից երևաց մի բարձր դիտանոց։ «Վա՛հ,— մտածեց նա,— ահա և հարմար տեղ, էլ ինչո՞ւ գնամ Պետրովյան զբոսայգին։ Գոնե դա պաշտոնական վկայի ներկայությամբ կլինի․․․»։ Նա գրեթե քմծիծաղ տվեց այդ նոր մտքից ու դարձավ դեպի № փողոցը։ Հենց այստեղ էր մեծ տունը, դիտանոցը։ Տան փակված, մեծ դարպասի առջև, ուսը դռանը հենած, կանգնել էր զինվորի գորշ վերարկուով, պղնձե, աքիլլեսյան սաղավարտով, կարճահասակ մի մարդ։ Նա քնեած քնած հայացքով, սառը, ծուռ նայեց մոտեցող Սվիդրիգայլովին։ Նրա դեմքի վրա երևում էր այն հավիտենական դժդոհություն արտահայտող տրտմությունը, որ միշտ հատուկ է հրեական ցեղի առանց բացառության բոլոր դեմքերին։ Նրանք երկուսն էլ, Սվիդրիգայլովը և Աքիլլեսը, մի պահ լուռ իրար էին նայում։ Վերջապես, Աքիլլեսին անկարգություն թվաց այն, որ այդ մարդը հարբած չէ, բայց կանգնել է իր առջև, երեք քայլ հեռու, նայում է դեմ առ դեմ և ոչինչ չի ասում։
— Դուք այստեղ ի՞նց գուզե՞-իք,— ասաց նա առանց շարժվելու, չփոխելով իր մարմնի դիրքը։
Նա ատրճանակը ուղղեց իր աջ քունքին։
— Է՛յ, աստեղ դա ցի կարելի, աստեղ դրա տեղը ցէ,― Աքիլլեսը ցնցվեց՝՝ավելի ցնցվեց՝ ավելի լայն բանալով աչքերը։
Սվիդրիգայլովը իջեցրեց հրահանը։
== VII ==
Նույն օրը երեկոյան ժամը յոթին Ռասկոլնիկովը մոտեցավ իր մոր և քրոջ բնակարանին, Բակալեևի տան հենց այն բնակարանին, որ նրանց տեղավորել էր Ռազումիխինը։ Մուտքը փողոցից էր։ Ռասկոլնիկովր դանդաղ էր մոտենում և կարծես տատանվում էր. ներս մտնե՞ր, թե՞ ոչ։ Բայց նա ոչ մի դեպքում ետ չէր դառնա, այդպես էր որոշել։ Միևնույն է, հո՛, հո նրանք դեռ ոչինչ չգիտեն», մտածում էր նա։ «իսկ ինձ տարօրինակ համարելու սովորություն ունեն...»։ Նրա կոստյումը սարսափելի էր. կեղտոտ էր, անձրևի տակ էր եղել, պատռտված էր ու մաշված։ Նրա դեմքը համարյա այլանդակվել էր հոգնածությունից, վատ եղանակից, ֆիզիկական խոնջությունից և համարյա մի օր ու գիշեր ապրած հոգեկան պայքարից։ Այդ ամբողջ գիշերը նա անցկացրել էր մենակ, աստված գիտե թե որտեղ։ Բայց իր այդ որոշումը հաստատ էր։
Նա ծեծեց դուռը, մայրը բացեց այն։ Դունեչկան տանը չէր։ Նույնիսկ սպասուհի էլ այդ պահին չպատահեց։ Պույլխերիա Ալեքսանդրովնան սկզբում համրացավ բերկրալի զարմանքից, հետո վերցրեց որդու թևը ու նրան ներս տարավ։
— Ցույց տուր, մայրիհկ։
Ռասկոլնիկովը վերցրեց թերթը և հարևանցիորեն նայեց իր հոդվածը։ Որքան էլ այդ հակասում էր նրա դրությանը և վիճակին, նրա մեջ առաջացավ այն տարօրինակ, սուր և քաղցը զգացումը, որ առաջանում է հեղինակի սրտում, երրբ երբ առաջին անգամ նա իր գրվածքը տպված է տեսնում. այն էլ ասած, այստեղ նշանակություն ուներ նաև քսաներեք տարեկան հասակը։ Դա մի ակնթարթ տևեց։ Մի քանի տող կարդալով, նա մռայլվեց ու սոսկալի թախիծը ճմլեց նրա սիրտը։ Միանգամից նա վերհիշեց վերջին ամիսների իր ամբողջ հոգեկան պայքարը։ Զզվանքով ու վրդովմունքով նա հոդվածը շպրտեց սեղանին։
— Միայն թե, Ռոդյա, որքան էլ ես անխելք եմ, այնուամենայնիվ կարող եմ դատել, որ մեր գիտական աշխարհում շատ շուտով դու կլինես առաջին մարդկանցից մեկը, եթե ոչ ամենաառաջինը։ Եվ ինչպե՜ս էին նրանք համարձակվում մտածել, թե դու խելագարվել ես։ Քա՛հ-քա՛հ-քա՛հ, դու այդ չգիտես, նրանք այդպես էին կարծում։ Ա՛խ, ստոր ճիճուներ, ախր նրանք որտեղի՜ց հասկանան, թե ինչ է բանականությունը։ Ախր Դունեչկան էլ համարյա հավատում էր։ Այ քեզ բան։ Հանգուցյալ հայրդ երկու անգամ նյութ ուղարկեց մի ժուռնալի, սկզբում ոտանավորներ (տետրը կա ինձ մոտ, ես քեզ երբևէ ցույց կտամ), հետո էլ մի ամբողջ վիպակ (ես ինքս էի խնդրել, որ ինձ տար արտագրելու), ու երկուսս էլ որքա՜ն էինք աղոթում, որ ընդունեին, բայց չընդունեցին։ Է՜, Ռոդյա, մի վեց֊յոթ օր առաջ, նայելով շորերիդ, դարդ էի անում, մտածում էի, թե դու ինչպես ես ապրում, ինչ ես ուտում և ինչ ես հագնում։ Իսկ հիմա տեսնում եմ, որ էլի անխելք էի, չէ՞ որ երբ ուզենաս, քեզ համար ամեն ինչ կճարես քո խելքով և տաղանդով։ Ուրեմն դու առայժմ այդ չես ուզում անել, որովհետև շատ ավելի կարևոր գործերով ես զբաղվում։
— Էլի՛ այս լացը. մի նայիր ինձ, հիմարիս։ Ա՛խ, տեր աստված, ի՞նչ եմ նստել,— գոչեց նա արագ վեր կենալով,— ախր սուրճ կա, իսկ ես քեզ չեմ էլ հրամցնում։ Այ թե ինչ է պառավի եսամոլությունը։ Հիմա, այս րոպեիս։
— Մայրիկ, այդ թողեք, ես հիմա կգնամ։ ես Ես դրա համար չեմ եկել։ Խնդրում եմ, լսեք ինձ։
Պույլխերիա Ալեքսանդրովնան երկչոտ մոտեցավ որդուն։
Վերջապես, նա պոկվեց մորից։
Երեկոն զով էր, տաք ու պայծառ, եղանակը պարզել էր դեռ առավոտից։ Ռասկոլնիկովը գնում էր իր բնակարանը, նա շտապում էր։ Նա ուզում էր ամեն ինչ վերջացնել մինչև մայրամուտ։ Չէր ուզում մինչև այդ ժամը հանդիպել որևէ մեկին։ Բարձրանալով դեպի իր բնակարանը, նա նկատեց, որ Նաստասյան թողնելով ինքնաեռով զբաղվելը, ուշադրությամբ հետամտում է իրեն և ուղեկցում աչքերով։ «Ինձ մոտ հո չկա՞ որևէ մեկը», մտածեց նա։ Զզվանքով պատկերացրեց. Պորֆիրիին, բայց, հասնելով իր սենյակը և բանալով դուռը, նա տեսավ Դունեչկային։ Սա նստել էր մենակ, խոր մտածմունքի մեջ ընկած, ու ըստ երևույթին վաղուց էր սպասում եղբորը։ Ռասկոլնիկովը կանգ առավ շեմին։ Դունեչկան վախվխելով վեր կացավ բազմոցից և ուղիղ կանգնեց նրա դիմաց։ Նրա հայացքը, որ անշարժ սևեռված էր եղբոր վրա, սարսափ և անամոք տխրություն էր արտահայտում։ Ռասկոլնիկովը հենց միայն այդ հայացքից իսկույն հասկացավ, որ քրոջը ամեն ինչ հայտնի է։
— Հը՛, մտնե՞մ քեզ մոտ, թե՞ գնամ,— անվստահ հարցրեց նա։
— Փառք աստծո։ Մենք, ես ու Սոֆյա Սեմյոնովնան հենց դրանից էինք վախենում. ուրեմն դու դեռ հավատում ես, որ պիտի ապրես, փառք աստծո, փառք աստծո։
— Ես չէի հավատում, իսկ քիչ առաջ մորս հետ գրկված լալիս էինք, չեմ հավատում, բայց նրան խնդրեցի աղոթել ինձ համար , Աստված գիտե, թե այդ ինչպես է արվում, Դունեչկա, ես դրանից ոչինչ չեմ հասկանում։
— Դու մայրիկի մո՞տ եղար։ Դու այդ ասացի՞ր նրան,— սարսափահար բացականչեց Դունյան։— Մի՞թե դու համարձակվեցիր ասել։
— Եղբայրս, եղբայրս, այդ ի՞նչ ես ասում։ Չէ՞ որ դու արյուն ես թափել,— հուսաբեկ գոչեց Դունյան։
— Որը բոլորն էլ թափում են,— գրեթե զայրացած վրա բերեց Ռասկոլնիկովը,— որը թափվում և միշա միշտ թափվել է աշխարհում ինչպես ջրվեժ, որը խմում են ինչպես շամպայն և որի համար թագ են դնում Կապիտոլիյում և թագադրվողին հետո մարդկության բարերար են անվանում։ Դու ավելի ուշադիր նայիր այդ ամենին։ Ես ինքս մարդկանց բարիք էի ցանկանում և հարյուրավոր, հազարավոր բարի գործեր կանեի հենց միտքն այդ հիմարության փոխարեն, որը նույնիսկ հիմարություն էլ չէ, այլ պարզապես անշնորհքություն է, որովհետև այդ ամբողջ միտքը այնքան էլ հիմար միտք չէր, ինչպես թվում է այժմ, ձախորդության պահին․․․ (ձախորդության պահին, ամեն ինչ հիմար բան է թվում)։ Ես կարծում էի այդ հիմարությամբ անկախ դրության հասնել, առաջին քայլն անել, միջոցներ ձեռք բերել, ու հետո ամեն ինչ կկարգավորվեր, անհամեմատ ավելի մեծ օգուտ կստացվեր... բայց ես, ես առաջին քայլն էլ չկարողացա անել, որովհետև ես ստոր մարդ եմ։ Ահա թե ինչումն է բանը։ Եվ այնուամենայնիվ ձեր աչքերով չեմ նայի իրերին. եթե իմ գործը հաջողվեր, ինձ կմեծարեին, իսկ հիմա թակարդն եմ ընկնում։
— Բայց դա այլ բան է, բոլորովին այլ բան։ Եղբայրս, այդ ինչե՞ր ես ասում։
Նա մոտեցավ սեղանին, վերցրեց մի հաստ, փոշոտված գիրք, բացեց և թերթերի միջից հանեց փղոսկրի վրա պատկերված մի փոքրիկ ջրաներկ դիմանկար։ Դա տանտիրուհու աղջկա, տենդից մեռած իր նախկին հարսնացուի, հենց այն տարօրինակ աղջկա դիմանկարն էր, որը ուզում էր վանք մտնել։ Ռասկոլնիկովը մի րոպե դիտեց այդ արտահայտիչ, հիվանդագին դեմքը, համբուրեց դիմանկարը և տվեց Դունյային։
— Սրա հետ ես շատ եմ խոսել այդ մասին, միայն սրա հետ,— մտախոհ ասաց նա,— սրան ես շատ բան եմ հաղորդել այն ամենից, ինչ որ հետո այդպես այլանդակորեն կատարվեց։ Մի անհանգստանա,— դիմեց նա Դունյային,— նա ինձ հետ համաձայն չէր, ինչպես և դու, և ես ուրախ եմ, որ նա չկա։ Գլխավորը, գլխավորը այն է, որ հիմա ամեն ինչ կընթանա նոր ձևով, կերկատվի,— գոչեց նա հանկարծ՝ դարձյալ համակվելով տխրությամբ,— բայց արդյո՞ք պատրաստված եմ դրան, արդյո՞ք ինքս եմ այդ ուզում; ուզում։ Ասում են, որ դա հարկավոր է, որպեսզի ես փորձություններ տանեմ։ Ինչի՞ համար, ինչի՞ համար են այդ բոլոր անիմաստ փորձությունները։ Ինչի՞ համար են դրանք, արդյո՞ք ես այն ժամանակ, տանջանքներից, ապուշությունից ճզմված, քսանամյա տաժանակրությունից հետո ծերունական տկարության մատնված, ավելի լավ կգիտակցեմ ամեն ինչ, քան գիտակցում եմ այժմ, և այդ դեպքում ինչի՞ համար պիտի ապրեմ։ Ինչո՞ւ եմ այժմ համաձայնում այդպես ապրել։ Օ, ես գիտեի, որ ստոր մարդ եմ, երբ այսօր, լուսաբացին կանգնած էի Նևայի ափին։
Վերջապես, երկուսն էլ դուրս եկան։ Ծանր էր Դունյայի հոգեվիճակը, բայց նա սիրում էր եղբորը։ Նա գնաց, բայց մի հիսուն քայլ անցնելով, շուռ եկավ մի անգամ էլ նրան նայելու։ Եղբայրը դեռ երևում էր։ Հասնելով փողոցի անկյունը, նա էլ ետ նայեց, վերջին անգամ իրար հանդիպեցին նրանց հայացքները, բայց նկատելով, որ քույրը իրեն է նայում, Ռասկոլնիկովը անհամբերությամբ և նույնիսկ սրտնեղելով թափահարեց ձեռքը, որ քույրը գնա, իսկ ինքը կտրուկ շուռ եկավ դեպի մյուս փողոցը։
«Ես դաժան եմ, ես այդ տեսնում եմ», մտածում էր նա՝ մի րոպե անց խղճահարվելով, որ ջղայնությամբ ձեռքով նշան էր արել Դունյային, որ սա գնար։ «Բայց ինչո՞ւ են նրանք ինձ այդպես սիրում, եթե ես դրան չարժեմ։ Երանի թե ես մենակ լինեի և ինձ ոչ ոք չսիրեր, ու ինքս էլ երբեք և ոչ ոքի չսիրեի։ ''Այս ամենը չէր լինի''։ Հետաքրքիր է, մի՞թե գալիք տասնհինգ֊քսան տարում հոգիս այնքան կհեզանա, որ ես երկյուղածությամբ կնվնվամ մարդկանց առջև, ու ամեն խոսքի վրա ինձ ավազակ կանվանեմ։ Այո, այդպես, հենց այդպես կլինի։ Դրա համար էլ հիմա աքսորում են ինձ, նրանց այդ է հարկավոր... Ահա նրանք բոլորը փողոցով մեկ ետ ու աոաջ առաջ են թրևում, ու նրանցից ամեն մեկը սրիկա և ավազակ է իր բնավորությամբ, դրանից էլ վատ բան՝ ապուշ է։ Փորձիր խուսափել աքսորից, ու նրանք բոլորը կկատաղեն անչափ զայրույթից։ Օ, որքան եմ ատում նրանց բոլորին։
Նա խորին մտածմունքի մեջ ընկավ. «հապա ի՞նչ կերպ կարող է պատահել, որ ես ի վերջո առանց առարկությունների խոնարհվեմ նրանց բոլորի առջև, խոնարհվեմ համոզմուձքով։ համոզմունքով։ Ի՛նչ կա որ, ինչո՞ւ չէ։ Իհարկե, այդպես էլ պետք է լինի։ Մի՞թե անընդհատ տառապանքի քսան տարիները վերջնականապես չեն ընկճի։ Ջուրը քար է մաշում։ Եվ դրանից հետո ինչո՞ւ, ինչո՞ւ ապրել, ինչո՞ւ եմ ես հիմա գնում մեղա գալու, երբ գիտեմ, որ այդ ամենը կլինի ոչ այլ կերպ, քան հենց այդպես, ինչպես որ գրվում է գրքում»։
Նախորդ օրվանից նա գուցե հարյուրերորդ անգամ էր իրեն տալիս այդ հարցը, բայց այնուամենայնիվ գնում էր։
== VIII ==
Դարձյալ նույն աղբը, ձվի կճեպները պտուտակաձև սանդուղքի վրա, դարձյալ բոլորովին բաց են բնակարանների դռները, դարձյալ նույն խոհանոցները, որոնցից ծխի ու մթերքի վատ հոտ է գալիս։ Ռասկոլնիկովը վաղուց այստեղ չէր եղել։ Նրա ոտքերը թուլանում ու թմրում էին, բայց ընթանում էին։ Նա մի ակնթարթ կանգ առավ, որպեսզի շունչ քաշեր, իրեն կարգի բերեր, ''մարդավարի'' ներս մտներ։ «Ինչո՞ւ, ինչի՞ համար», մտածեց նա հանկարծ՝ իմաստավորելով իր բռնած ընթացքը։ «Եթե հարկավոր է խմել այդ դառնության բաժակը, ապա միևնույն չէ՞․ որքան գարշ տեսք ունենաս, այնքան լավ»։ Այդ ակնթարթում նրա երեվակայության մեջ պատկերացավ Իլյա Պետրովիչ Պորոխի կերպարանքը։ «Մի՞թե իսկապես նրա մոտ եմ գնալու։ Արդյո՞ք չի կարելի ուրիշի մոտ գնալ, ասենք՝ Նիկոդիմ Ֆոմիչի մոտ։ Ետ դառնամ ու գնամ հենց վերակացուի բնակարա՞նը։ Գոնե գործը տնային կարգով կգնա... Ո՛չ, ո՛չ, կմտնեմ Պորոխի, Պորոխի մոտ։ Միանգամից կխմեմ դառնության բաժակը»։
Սարսռելով և հազիվ ուշքը վրան պահելով, նա բացեց ոստիկանության գրասենյակի դուռը։ Այս անգամ այնտեղ շատ քիչ մարդ կար, կանգնել էին մի ինչ-որ դռնապան և էլի մի ինչ-որ ռամիկ մարդ։ Պահապանը չէր էլ նայում միջնորմի ետևից։ Ռասկալնիկովը Ռասկոլնիկովը անցավ հետևյալ սենյակը։ «Գուցե դեռ կարելի կլինի չասել», անցավ նրա մտքով։ Գրագիրների թվին պատկանող, ոչ պաշտոնական սերթուկով մի անձնավորություն պատրաստվում էր ինչ-որ բան գրել բարձրասեղանի (բյուրոյի) վրա։ Անկյունում տեղավորված էր էլի մի ուրիշ գրագիր։ Զամետովը չկար։ Նիկոդիմ Ֆոմիչը, իհարկե, նույնպես չկար։
— Ոչ ոք չկա՞,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ դիմելով բարձրասեղանի առջև կանգնած անձնավորությանը։
— Ո՞ւմ էիք ուզում։
— O՜֊օ՜֊օ՜Օ՜֊օ՜֊օ՜, ոչ ձայն էր գալիս, ոչ ինքն էր երևում, բայց կար ռուսական ոգին... ինչպե՞ս է ասված հեքիաթում... մոռացել եմ։ Հար-գանք-նե՜֊երս,— լսվեց հանկարծ ծանոթ մի ձայն։
Ռասկոլնիկովը դողաց։ Նրա առաջ կանգնած էր Պորոխը, որը հանկարծ դուրս էր եկել երրորդ սենյակից։ «Սա բախտի ճակատագրի կամքն է, ինչո՞ւ է նա այստեղ», մտածեց Ռասկոլնիկովը։
— Ռասկոլնիկով։
— Հա՛, էլի, Ռասկոլնիկով։ Եվ մի՞թե գուք դուք կարող էիք ենթադրել, թե ես մոռացել եմ։ Խնդրեմ, դուք ինձ այդպիսին չհամարեք... Ռադիոն Ռո... Ռո... Ռոդիոնիչ, կարծեմ այդպե՞ս է։
— Ռադիոն Ռոմանիչ։
— Այո, այո, Ռոդիան Ռոմանիչ, Ռոդիոն Ռոմանիչ։ Ես հենց այդ էի ուզում։ նույնիսկ Նույնիսկ հաճախ հարցնում էի ձեր մասին։ Խոստովանում եմ ձեզ, այն օրվանից անկեղծորեն վշտաում էի, որ մենք ձեզ հետ այնպես վարվեցինք... Հետո ինձ բացատրեցին, ես իմացա, որ երիտասարդ գրականագետ եք և նույնիակ գիտնական... և, այսպես ասած, առաջին քայլերն եք անում․․․ Օ, տեր աստված, գրականագետներից ու գիտնականներից ո՞ր մեկը սկզբում յուրահատուկ քայեր չի արել։ Ես ու կինս, երկուսս էլ գրականություն ենք սիրում, կինս մոլության չափ է սիրում... գրականությունը և գեղարվեստականությունը։ Միայն թե մարդ ազնիվ լինի, իսկ մնացած ամեն ինչն էլ կարելի է ձեռք բերել տաղանդով, գիտելիքով, բանականությամբ, հանճարով։ Վերցնենք, զորօրինակ, գլխարկը. դա ի՞նչ է որ, դատարկ բան է, ես գլխարկը կարող եմ գնել Ցիմմերմանից. բայց ինչ որ գլխարկի տակ է լինում և գլխարկով ծածկվում, ես չեմ կարող գնել․․․ Ես, ճիշտն ասած, ուզում էի նույնիսկ ձեզ մոտ գալ բացատրվելու, բայց կարծում էի, որ գուցե դուք... Հա՛, չեմ էլ հարցնում․ ձեզ իրո՞ք որևէ բան է հարկավոր։ Ասում են՝ ձեր հարազատներն են եկել։
— Այո, մայրս և քույրս։
— Ոչ, ես հենց այնպես..― եկա մի բան հարցնելու... Կարծում էի, թե այստեղ կգտնեմ Զամետովին։
— Ա՛խ, հա՛, դուք բարեկամացել եք. լսել եմ։ Զամետովը մեզ մոտ չէ, չբռնեցիք նրան։ Այո, մենք զրկվեցինք Ալեքսանդր Գրիգորևիչից, երեկվանից այստեղ չի լինում․ տեղափոխվել է... տեղափոխվելիս նույնիսկ բոլորի հետ կռվեց․․․ անքաղաքավարություն թույլ տվեց․․․ թեթևամիտ տղա է, ուրիշ ոչինչ. նույնիսկ կարող էր լավ ապագա խոստանալ, դե արի ու լավ վարվիր մեր փայլուն երիտասարդության հետ։ Ուզում է ինչ֊որ քննություն տալ, թե ինչ, իսկ մեզ մոտ հո բավական է միայն զրուցել, պոռոտախոսել, դրանով էլ կվերջանա քննությունը։ Նա հո այնպիսին չէ, ինչպես, օրինակ, դուք կամ պարոն Ռազումիխինը, ձեր ընկերը։ Ձեր կարիերան գիտական է, ու ձեզ չեն ընկճի ձախորդությունները։ Կարելի է ասել, որ կյանքի բոլոր գեղեցկությունները ձեզ համար nihilest-են, ճգնավոր եք, միանձն, մենակյաց... Գիրք, գրիչ, գիտական հետազոտություններ՝ ահա թե որտեղ է սավառնում ձեր ոգին։ Ես էլ մասամբ․․․ Լիվինգստոնի հիշատակարանը բարեհաճե՞լ եք կարդալ։
— Ոչ։
Իլյա Պետրովիչը քրքջում էր, միանգամայն գոհ իր սրախոսություններից։
— Ասենք թե կրթության ծարավը անչափ մեծ է. թայց հո մի քիչ կրթվելն էլ բավական է։ Ինչո՞ւ չափազանցնել։ Ինչո՞ւ վիրավորել ազնիվ անձնավորություններին, ինչպես այդ անում է սրիկա Զամետովը։ Ինչո՞ւ նա ինձ վիրավորեց, հարցնում եմ ձեզ... Հիմա էլ այնքան են շատացել ինքնասպանությունները, որ դուք չեք էլ կարող պատկերացնել։ Շատերը՝ աղջիկներ, տղաներ, ծերունիներ, վատնում են վերջին փողերը և ինքնասպանություն գործում... Այսօր առավոտյան այդպիսի լուր է ստացվել վերջերս ժամանած մի ինչ-որ պարոնի մասին։ Նիլ Պավլիչ, ա՛յ նիլ Նիլ Պավլիչ, ինչպե՞ս է այն ջենտլմենի ազգանունը, որի մասին հաղորդել էին, թե ինքնասպան է եղել Պետերբուրգյան կողմում։
— Սվիդրիգայլով,— խռպոտ ու անտարբեր ձայնով պատասխանեց ինչ-որ մեկը մյուս սենյակից։
— Այո․․․ ճանաչում եմ... նա վերջերս էր ժամանել․․․
— Հա՛, էլի, վերջերս էր Ժամանելժամանել, զրկվել էր կնոջից, հանդուգն բնավորության տեր մարդ էր և հանկարծ ինքնասպան է եղել և այնպես խայտառակ կերպով, որ անկարելի է պատկերացնել․․․ Իր ծոցատետրում մի քանի բառ էր գրել, թե մեռնում է առողջ դատողությամբ և խնդրում է իր մահվան համար ոչ ոքի չմեղադրել։ Ասում են, որ նա փող ուներ։ Դուք ինչպե՞ս եք ճանաչել։
— Ես․․․ ծանոթ եմ․․․ քույրս նրանց թանը բանը ապրել էր իբրև դաստիարակչուհի․․․
— Վա՛հ, վա՛հ․․․ Ուրեմն դուք կարող եք նրա մասին մեզ տեղեկություձներ տեղեկություններ հաղորդել։ Իսկ դա ձեր մտքով է՞լ չի անցել։
— Ես երեկ տեսա նրան․․․ Նա․․․ գինի էր խմում․․․ Ես ոչինչ չգիտեի։
Իլյա Պետրովիչը նույնիսկ մեկնեց ձեռքը։
— Ես ուզում էի միայն․․․ տեսնել Զտմետսվին․․․Զամետովին․․․
— Հասկանում եմ, հասկանում եմ, ու հաճույք պատճառեցիք։