Changes
== I ==
Նրա գործի դատավարությունը առանց մեծ դժվարությունների անցավ։ Ոճրագործը հաստատապես, ճշգրիտ ու պարզ կրկնում էր իր ցուցմունքը՝ չխճողելով հանգամանքները, իր օգտին չմեղմացնելով դրանք, չաղավաղելով փաստերը, չմոռանալով ամենաչնչին մանրամասնությունը։ Նա մինչև վերջին մանրամասնությունը պատմեց սպանության ամբողջ պրոցեսը․ պարզաբանեց ''գրավականի'' (մետաղե թիթեղիկ՝ կպցրած փայտե տախտակի) գաղտնիքը․ դա գտնվել էր սպանված պառավի ձեռքում. մանրամասն պատմեց, թե ինչպես էր սպանվածից վերցրել բանալիները, նկարագրեց այդ բանալիները, նկարագրեց սնդուկը և դրա մեջ պահված իրերը. նույնիսկ թվեց սնդուկում եղած առանձին առարկաներից մի քանիսը․ պարզաբանեց Լիզավետայի սպանության առեղծվածը, պատմեց, թե ինչպես էր եկել և դուռր ծեծել Կոխը, հետո էլ ուսանողը, հաղորդելով այն ամենը, ինչ որ նրանք իրար հետ խոսել էին. պատմեց, թե ինչպես ինքը, ոճրագործը, այնուհետև իջել էր սանդուղքից ու լսել Նիկոլայի ու Միտկայի ճվճվոցը․ ինչպես էր թաքնվել դատարկ բնակարանում, գնացել տուն, ու վերջում մատնանշեց Վոզնեսենսկի պողոտայի մի բակում, դարպասի մոտ եղած քարը, որի տակ գտնվեցին իրերը և քսակը։ Մի խոսքով, գործը պարզ էր։ Ի միջի այլոց, քննիչները և դատավորները խիստ զարմանում էին, որ նա քսակը և իրերը թաքցրել էր քարի տակ և դրանք չէր օգտագործել, առավել ևս զարմանում էին, որ նա ոչ միայն մանրամասն չէր հիշում իր հափշտակած բոլոր իրերը, այլև սխալվում էր դրանց թվի նկատմամբ։ Անհավանական թվաց այն հանգամանքը, որ նա ոչ մի անգամ չէր բացել քսակը և նույնիսկ չգիտեր, թե դրա մեջ որքան փող կա (քսակում գտնվեց երեք հարյուր տասնյոթ ռուբլի ու վաթսուն կոպեկ, վերևից դրված մի քանի խոշոր թղթադրամներ քարի տակ երկար մնալուց խիստ փչացել էին)։ Երկար փորձում էին պարզել, թե ինչո՞ւ մեղադրյալը միայն այդ հանգամանքի նկատմամբ ստում է, մինչդեռ մյուս բոլոր դեպքերում կամավոր կերպով ճշգրիտ ցուցմունքներ է տալիս։ Վերջապես, ոմանք (մանավանդ հոգեբանները) հնարավոր համարեցին, որ իսկապես նա չի բացել քսակը, ուրեմն և չգիտեր, թե ինչ կար դրա մեջ, ու չգիտենալով, այնպես էլ տարել ու դրել էր քարի տակ, բայց և դրանից եզրակացրին, որ ոճրագործությունը կարող էր կատարվել ոչ այլ կերպ, քան որոշ, ժամանակավոր խելացնորության դեպքում, այսպես ասած, սպանության ու կողոպուտի նկատմամբ հիվանդագին մենամոլության դեպքում, երբ դրանք կատարվում են հենց այնպես, առանց հետագա նպատակների և շահվելու հաշվենկատության։ Մեջտեղ եկավ ժամանակավոր խելացնորության նորագույն մոդայական թեորիան, որ մեր ժամանակներում հաճախ աշխատում են կիրառել որոշ ոճրագործների նկատմամբ։ Այն էլ ասած, Ռասկոլնիկովի վաղուցվա սևամաղձային վիճակի մասին հայտարարեցին շատ վկաներ՝ բժիշկ Զոսիմովը, Ռասկոլնիկովի առաջվա ընկերները, տանտիրուհին, սպասուհին։ Այս ամենի շնորհիվ հանգեցին այն եզրակացության, որ Ռասկոլնիկովը այնքան էլ նման չէ սովորական մարդասպանի, ավազակի ու կողոպտիչի, այլ այստեղ մի ինչ-որ ուրիշ բան կա։ Այս կարծիքը պաշտպանողներին մեծագույն վրդովմունք պատճառեց այն, որ ինքը ոճրագործը գրեթե չէր էլ փորձում պաշտպանել իրեն․ վերջում այն հարցերին, թե հատկապես ի՞նչն էր նրան մղում դեպի մարդասպանություն և ի՞նչը նրան դրդեց կողոպուտ անել, նա միանգամայն պարզ, կոպիտ ճշտությամբ պատասխանեց, որ այդ ամենի պատճառը իր վատթար դրությունն էր, իր աղքատությունը և անօգնականությունը, իր ցանկությունը՝ ապահովել իր կենսական կարիերայի աոաջին առաջին քայլերը գոնե մի երեք հազար ռուբլու միջոցով, որ հույս ուներ գտնել սպանվածի մոտ։ Իր թեթևամիտ և փոքրոգի բնավորության հետևանքով որոշել էր սպանություն կատարել գտնվելով զրկանքներից ու ձախորդություններից ընկճված վիճակում։ Այն վերջնական հարցերին, թե նրան ի՞նչը դրդեց ներկայանալ իր ոճրագործությունը խոստովանելու, ուղղակի պատասխանեց՝ անկեղծ զղջումը։ Այդ ամենը համարյա արդեն կոպիտ էր...
Սակայն դատավճիռը ավելի մեղմ եղավ, քան կարելի էր սպասել՝ դատելով ըստ կատարված ոճրագործության, և գուցե հենց այն պատճառով, որ ոճրագործը ոչ միայն չէր ուզում արդարանալ, այլ նույնիսկ իրեն է՛լ ավելի շատ մեղադրելու ցանկություն էր հայտնում։ Գործի բոլոր տարօրինակ և առանձնահատուկ հանգամանքները ուշադրության առնվեցին։ Ոչ մի կասկած չկար, որ մինչև ոճրագործության կատարումը ոճրագործը եղել էր հիվանդագին ու տնանկ վիճակում։ Այն հանգամանքը, որ նա չէր օգտագործել կողոպտած իրերն ու դրամը, բացատրվում էր մասամբ էլ նրանով, որ ոճրագործությունը կատարելիս նրա մտավոր ունակությունները այնքան էլ առողջ վիճակում չեն եղել։ Լիզավետայի անակնկալ սպանության հանգամանքը վերջին ենթադրությունը հաստատող օրինակ համարվեց․ մարդը երկու սպանություն է կատարում և միևնույն ժամանակ մոռանում է, որ դուռը բաց էր մնացել։ Վերջապես, մեղադրյալը ներկայանում է իր ոճիրը խոստովանելու, և դա այն ժամանակ, երբ գործը արտասովոր չափով բարդացել էր հուսալքված մոլեկրոնի (Նիկոլայի) իր դեմ տված կեղծ ցուցմունքի հետևանքով, ու բացի դրանից, երբ իսկական ոճրագործի դեմ ոչ միայն պարզ հանցանշաններ, այլև կասկածներ էլ համարյա չկային (Պորֆիրի Պետրովիչը միանգամայն կատարել էր իր խոսքը)։ Ի վերջո այս ամենը նպաստեց մեղադրյալի պատժի մեղմացման։
Բացի այդ, բոլորովին անսպասելի կերպով հայտնվեցին նաև ուրիշ հանգամանքներ, որոնք խիստ բարենպաստ էին մեղադրյալի համար։ Նախկին ուսանող Ռազումիխինը որտեղից-որտեղ տեղեկություններ հավաքեց և ապացույցներ ներկայացրեց, որ ոճրագործ Ռասկոլնիկովը համալսարանում եղած ժամանակ իր վերջին միջոցներով օգնում էր իր մի աղքատ և թոքախտավոր համալսարանական ընկերոջը և կես տարի համարյա պահում էր նրան։ Իսկ երբ այդ ընկերը մեռավ, խնամում էր նրա կենդանի մնացած ծեր և ուժասպառ հորը (ընկերը համարյա տասներեք տարեկան հասակից իր աշխատանքով պահել, կերակրել էր հորը), ի վերջո այդ ծերունուն տեղավորեց հիվանդանոցում, ու երբ սա էլ մեռավ, Ռասկոլնիկովը թաղեց նրան։ Այս բոլոր տեղեկությունները որոշ չափով բարենպաստ ազդեցություն ունեցան Ռասկոլնիկովի բախտը վճռելու վրա։ Նրա նախկին տանտիրուհին, նրա մեռած հարսնացուի մայրը, այրի Զարնիցինան վկայեց, որ երբ իրենք ապրում էին մի ուրիշ տան, Հինգ Անկյան մոտ, Ռասկոլնիկովը հրդեհի ժամանակ, գիշերով, բռնկված մի բնակարանից դուրս բերեց երկու փոքրիկ երեխա ու ինքը այրվածքներ ստացավ։ Այս դեպքը մանրակրկիտորեն հետաքննվեց ու բավական պարզ ապացուցվեց շատ ականատեսների վկայություններով։ Մի խոսքով, բանը վերջացավ նրանով, որ ոճրագործը դատապարտվեց երկրորդ կարգի տաժանակիր աշխատանքի, ընդամենը ութ տարվա ժամկետով, նկատի ունենալով նրա մեղայականը և հանցանքը մեղմացնող մի քանի հանգամանքները։
Դեռ դատավարության սկզբում Ռասկոլնիկովի մայրը հիվանդացավ։ Դունյան և Ռազումիխինը հնարավոր համարեցին դատավարության ամբողջ ընթաքքում ընթացքում նրան Պետերբուրգից հեռու պահել։ Ռազումիխինը ընտրեց երկաթուղու վրա գտնվող և Պետերբուրգին մոտիկ մի քաղաք, որպեսզի հնարավորություն ունենար կանոնավոր կերպով հետևել դատավարության բոլոր հանգամանքներին ու միաժամանակ որքան կարելի է հաճախ տեսնվել Ավդոտյա Ռոմանովնայի հետ։ Պույլխերիա Ալեքսանդրովնայի հիվանդությունը մի տեսակ տարօրինակ էր, ներվային, և ուղեկցվում էր եթե ոչ կատարյալ, ապա գոնե մասնակի խելացնորությամբ։ Վերադառնալով եղբոր հետ ունեցած վերջին տեսակցությունից, Դունյան մորը տեսավ բոլորովին հիվանդ վիճակում, տաքության ու զառանցանքի մեջ։ Այդ նույն երեկոյան նա Ռազումիխինի հետ պայմանավորվեց, թե ինչ պետք է պատասխանել մորը, եթե սա հարցեր տա որդու մասին։ Երկուսով նույնիսկ մոգոնեցին մի ամբողջ պատմություն, որ իբր թե Ռասկոլնիկովը մեկնել է ինչ֊որ հեռավոր վայր, Ռուսաստանի սահմանը, կատարելու մի մասնավոր հանձնարարություն, որը նրան ի վերջո փող և անուն է ընձեռելու։ Բայց նրանց ապշեցրեց այն, որ Պույլխերիա Ալեքսանդրովնան ինքը ոչ այդ ժամանակ, ոչ էլ հետագայում այդ մասին ոչինչ չէր հարցնում։ Ընդհակառակը, նա ինքն էլ էր մի ամբողջ պատմություն հնարել որդու հանկարծակի մեկնման մասին, նա արտասվելով պատմում էր, թե ինչպես որդին եկել էր իրեն հրաժեշտ տալու, ակնարկներով իմաց էր տալիս, որ միայն իրեն են հայտնի խիստ կարևոր ու խորհրդավոր շատ հանգամանքներ, որ Ռոդյան շատ ուժեղ թշնամիներ ունի և պետք է նույնիսկ թաքնվի։ Ինչ վերաբերում է Ռոդյայի ապագա կարիերային, ապա նա ասում էր, որ այդ էլ անկասկած փայլուն կլինի, երբ կանցնեն մի քանի թշնամական հանգամանքները, հավատացնում էր Ռազումիխինին, որ իր որդին ապագայում նույնիսկ պետական մարդ կլինի, այդ են ապացուցում նրա հոդվածը և նրա փայլուն գրական տաղանդը։ Այդ հոդվածը նա կարդում էր անընդհատ, երբեմն նույնիսկ բարձրաձայն էր կարգում, քիչ էր մնում քնելիս ծոցը դներ, բայց և այնպես համարյա չէր հարցնում, թե հիմա որտեղ է գտնվում Ռոդյան, չնայելով, որ նույնիսկ խուսափում էին իր հետ այդ մասին խոսելուց, մի բան, որ կարող էր նրա մեջ կասկածներ առաջացնել։ Ի վերջո սկսեցին վախենալ Պույլխերիա Ալեքսանդրովնայի այդ տարօրինակ լռությունից։ Օրինակ, նա նույնիսկ չէր գանգատվում, որ որդուց նամակներ չեն ստացվում, այնինչ առաջ, ապրելով իրենց քաղաքում, հենց միայն մի հույս և ակնկալություն էր փայփայում՝ շուտով նամակ ստանալ իր սիրելի Ռոդյայից։ Վերջին հանգամանքը արդեն իսպառ անբացատրելի էր և խիստ անհանգստացնում էր Դունյային. սա մտածում էր, որ մայրը թերևս մի ինչ֊որ սարսափելի բան է նախազգում որդու ճակատագրի նկատմամբ և վախենում է հարցեր տալ ու այդպիսով է՛լ ավելի զարհուրելի լուր իմանալ։ Համենայն դեպս, Դունյան պարզ տեսնում էր, որ Պույլխերիա Սվեքսանդրովնայի բանականությունը առողջ վիճակում չէ։
Մի-երկու անգամ, սակայն, նա խոսակցությունը այնպես տարավ, որ նրան պատասխանելիս անկարելի էր չհիշատակել, թե այդ ժամանակ որտեղ էր գտնվում Ռոդյան, իսկ երբ պատասխանները ակամայից անբավարար ու կասկածելի էին լինում, նա հանկարծ խիստ տխրում էր, մռայլվում ու լռում, և դա շատ երկար էր տևում։ Վերջապես, Դունյան տեսավ, որ դժվար է ստել ու մոգոնել, ու հանգեց այն վերջնական եզրակացության, որ ավելի լավ է բոլորովին լռել որոշ հանգամանքների մասին, բայց հետզհետե ակներևության չափ պարզ էր դառնում, որ խեղճ մայրը ինչ-որ զարհուրելի բան է ենթադրում։ Ի միջի այլոց Դունյան վերհիշեց եղբոր այն խոսքերը, թե Սվիդրիգայլովի հետ իր ունեցած վեճից հետո, այն վերջին ճակատագրական օրվան նախորդած գիշերը մայրը ականջ էր դրել իր՝ Դունյայի, զառանցանքին․ արդյո՞ք նա այդ պահին որևէ բան չէր լսել։ Հաճախ, երբեմն էլ մի քանի օրվա և նույնիսկ շաբաթվա մռայլ, նոթոտ լռությունից և լռելյայն արցունքներից հետո հիվանդը մի տեսակ հիստերիկորեն աշխուժանում էր և հանկարծ սկսում էր բարձրաձայն, անդադար խոսել իր որդու մասին, իր հույսերի, ապագայի մասին... Նրա ֆանտազիաները երբեմն խիստ տարօրինակ էին լինում։ Նրան սփոփում էին, նրան «այո» էին ասում (գուցե նա պարզ տեսնում էր, որ իրեն «այո» են ասում միայն սփոփելու համար), բայց նա այնուամենայնիվ խոսում էր...
Պույլխերիա Ալեքսանդրովնան ուրախությամբ օրհնեց աղջկան, Ռազումիխինի հետ ամուսնանալու համար, բայց հարսանիքից հետո կարծես է՛լ ավելի տխրեց ու մտահոգվեց։ Նրան հաճելի րոպե ընձեռելու համար Ռազումիխինը ի միջի այլոց նրան հաղորդեց, թե ինչպես Ռասկոլնիկովը օգնել էր իր ընկեր ուսանողին և վերջինիս զառամյալ հորը, և թե ինչպես նախորդ տարում մահից փրկել էր երկու երեխա, այրվածքներ ստացել և նույնիսկ հիվանդացել։ Առանց այն էլ գիտակցությունը խանգարված Պույլխերիա Ալեքսանդրովնային այդ երկու լուրերը գրեթե հրճվալից վիճակի հասցրին։ Նա անընդհատ խոսում էր այդ մասին, խոսակցություն էր սկսում նաև փողոցում (թեև Դունյան միշտ ուղեկցում էր նրան)։ Հանրակառքերում, խանութներում, բռնելով իրեն լսող գեթ որևէ մեկին, խոսք էր բաց անում իր որդու մասին, նրա հոդվածի մասին, պատմում էր, թե նա ինչպես էր օգնել ուսանողին, հրդեհից այրվածքներ ստացել և այլն։ Դունեչկան նույնիսկ չգիտեր, թե ինչպես զսպի նրան։ Բացի այդ հրճվալից, հիվանդագին տրամադրության վտանգից, փորձանք էր սպառնում հենց միայն այն հանգամանքը, որ որևէ մեկը նախկին դատական գործի առնչությամբ կարող էր հիշատակել Ռասկոլնիկովի ազգանունը և խոսել այդ մասին։ Պույլխերիա Ալեքսանդրովնան նույնիսկ իմացավ հրդեհից փրկված երկու երեխաների մոր հասցեն և ուզում էր անպայման նրա մոտ գնալ։ Վերջապես, նրա անհանգստությունը ծայրահեղ չափերի հասավ։ Երբեմն նա հանկարծ սկսում էր լաց լինել, հաճախ հիվանդանում էր և տաքության մեջ զառանցում։ Մի առավոտ նա ուղղակի հայտարարեց, թե ըստ իր հաշիվների շուտով ժամանելու է Ռոդյան, թե ինքը հիշում է, որ նա հրաժեշտի պահին ասել էր՝ իննը ամիս հետո պետք է սպասել իրեն։ Սկսեց հավաքել բնակարանը ու պատրաստվել հանդիպման, սկսեց զարդարել Ռոդյային հատկացվելիք (իր սեփական) սենյակը, մաքրել կահույքը, լվանալ ու կախ տալ նոր վարագույրներ և այլն։ Դունյան անհանգստացավ, բայց լռում էր և նույնիսկ օգնում սենյակը կարգի բերելուն, եղբորը ընդունելու համար։ Տագնապալի օրվանից հետո, որ անցավ անընդհատ ֆանտազիաներով, բերկրուն անուրջներով ու արցունքներով, գիշերը Պույլխերիա Ալեքսանդրովնան հիվանդացավ, առավոտյան տաքության մեջ էր ու զառանցում էր։ Սկսվեց ջերմախտը։ Երկու շաբաթ հետո նա մեռավ։ Զառանցելիս նա հատ ու կենտ խոսքեր էր ասում, որոնցից կարելի էր եզրակացնել, որ նա ավելի շատ էր կասկած տանում որդու զարհուրելի բախտի նկատմամբ, քան նույնիսկ ենթադրում էին։
Ռասկոլնիկովը երկար ժամանակ տեղեկություն չուներ մոր մահվան մասին, թեև Սիբիրում իր տեղավորվելու հենց սկզբից Պետերբուրգի հետ նամակագրություն էր սկսվել։ Դա սկսվել էր Սոնյայի միջոցով, որը կանոնավոր կերպով յուրաքանչյուր ամիս նամակ էր ուղարկում Պետերբուրգ, Ռազումիխինի անունով, ու յուրաքանչյուր ամիս կանոնավոր կերպով Պետերբուրգից պատասխան էր ստանում։ Սոնյայի նամակները սկզբում Դունյային ու Ռազումիխինին մի տեսակ չոր ու ցամաք և անբավարար էին թվում. բայց ի վերջո նրանք երկուսն էլ գտան, որ ավելի լավ գրել հնարավոր էլ չէր, և այդ նամակներից էլ այնուամենայնիվ վերջին հաշվով միանգամայն լրիվ և ճշգրիտ պատկերացում էր ստացվում նրանց դժբախտ եղբոր դրության մասին։ Սոնյայի նամակները լեցուն էին առօրյա իրականությամբ, Ռասկոլնիկովի տաժանակիր կյանքի ողջ իրադրության պարզ ու ճշգրիտ նկարագրությամբ։ Նամակներում նա չէր շարադրում իր իսկ հույսերը, գուշակություններ չէր անում ապագայի մասին, չէր նկարագրում իր զգացմունքները։ Ռասկոլնիկովի հոգեկան տրամադրության և առհասարակ նրա ամբողջ ներքին կյանքի պարզաբանման փորձերի փոխարեն բերվում էին միայն փաստեր, այսինքն՝ հենց նրա խոսքերը, մանրամասն տեղեկություններ, թե ինչպես է նրա առողջությունը, ինչ ցանկություններ է նա հայտնել այսինչ օրը, տեսակցության ժամանակ, ինչ է խնդրել իրենից՝ Սոնյայից, ինչ է նրան հանձնարարել և այլն։ Այդ բոբոր բոլոր տեղեկությունները շատ մանրամասն էին հաղորդվում։ Դժբախտ եղբոր կերպարը ի վերջո հանդես եկավ ինքնին, պատկերացավ պարզ ու ճշգրիտ․ այստեղ սխալներ չէին կարող լինել, որովհետև շարունակ ստույգ փաստեր էին հաղորդվում։
Բայց այս տեղեկությունները քիչ էին ուրախացնում Դունյային և նրա ամուսնուն, մանավանդ սկզբում։ Սոնյան անընդհատ հաղորդում էր, որ Ռոդյան միշտ մռայլ է, սակավախոս, և նույնիսկ համարյա բոլորովին չի հետաքրքրվում այն տեղեկություններով, որ ինքը իմանում է ստացվող նամակներից և ամեն անգամ հաղորդում նրան, որ Ռոդյան երբեմն հարցնում է մոր մասին, ու երբ ինքը տեսավ, որ նա, Ռոդյան, արդեն կանխագուշակում է ճշմարտությունը, ի վերջո նրան հաղորդեց մոր մահվան մասին, և զարմանքով տեսավ, որ նույնիսկ մոր մահվան լուրն էլ կարծես թե շատ չազդեց Ռոդյայի վրա, գոնե այդպես էր երևում նրա արտաքին տեսքից։ Սոնյան ի միջի այլոց հաղորդում էր, որ թեև Ռոդյան ըստ երևույթին ինքնամփոփվել է ու ասես մեկուսացել բոլորից, խիստ շիտակ ու պարզ է ընկալում իր նոր կյանքը, որ նա լավ է հասկանում իր դրությունը, առաջիկայում ոչ մի լավ բան չի սպասում, ոչ մի թեթևամիտ հույս չի փայփայում (թեև նրա վիճակում հակառակը պետք է լիներ) ու համարյա ոչ մի բանի վրա չի զարմանում իրեն շրջապատող նոր իրադրության մեշ, որը այնքան քիչ է նմանվում առաջվա որևէ իրադրության։ Սոնյան հաղորդում էր, որ Ռոդյայի առողջությունը բավարար է։ Նա գնում է աշխատանքների, որոնցից չի խուսափում, բայց և չի ձգտում դրանց։ Սննդի նկատմամբ համարյա անտարբեր է, բայց այդ սնունդը, բացի կիրակի և տոն օրերից, այնքան վատ է, որ նա, վերջապես, Սոնյայից հաճույքով մի քիչ փող ընդունեց, որպեսզի կարողանա ամեն օր թեյ խմել, խնդրում էր չանհանգստանաք չանհանգստանալ մնացած բաների համար, հավատացնելով, որ իր մասին այդ բոլոր հոգացողությունները իրեն միայն սրտնեղություն են պատճառում։ Այնուհետև Սոնյան հաղորդում էր, որ բանաում բանտում նա տեղավորված է բոլորի հետ, ընդհանուր շենքում, ինքը տեսել նրանց կացարանների ներսը, բայց եզրակացնում է, որ դրանք նեղ են, այլանդակ ու անառողջ․ Ռոդյան քնում է տախտակամածի վրա, տակը թաղիք է փռում և չի ուզում իր համար ուրիշ որևէ հարմարություն սարքել։ Նա այդպես սուղ և աղքատ է ապրում ոչ թե ըստ մի որևէ կանխակալ պլանի կամ դիտավորության, այլ հենց այնպես, դեպի իր բախտը անուշադիր և արտաքուստ անտարբեր լինելու հետևանքով։ Սոնյան ուղղակի գրում էր, որ նա, մանավանդ սկզբում, ոչ միայն չէր հետաքրքրվում իր, Սոնյայի այցելություններով, այլ նույնիսկ համարյա ջղայնանում էր իր, Սոնյայի վրա, սակավախոս էր և նույնիսկ կոպիտ, բայց վերջ ի վերջո այդ տեսակցությունները նրա համար սովորություն և նույնիսկ պահանջ դարձան, այնպես որ նա մինչև իսկ շատ էր տխրում, երբ ինքը, Սոնյան, մի քանի օր հիվանդ էր և չէր կարող այցելել նրան։ Ինքը նրա հետ տեսնվում էր տոն օրերին, բանտի դարպասի մոտ կամ պահականոցում, ուր Ռոդյային կանչում էին մի քանի րոպեով, իր հետ տեսնվելու, իսկ լի օրերին իրենք տեսնվում են աշխատանքների վայրում, ուր գնում է ինքը, Սոնյան, կամ արհեստանոցներում, կամ աղյուսի գործարաններում, կամ Իրտիշի ափին գտնվող սարայներում։ Իր մասին Սոնյան հաղորդել էր, որ իրեն հաջողվել է քաղաքում նույնիսկ որոշ ծանոթություններ հաստատել և հովանավորություն գտնել, որ ինքը կար անելով է զբաղվում, ու որովհետև քաղաքում մոդիստուհի գրեթե չկա, ինքը նույնիսկ անհրաժեշտ է դարձել շատ տներում։ Սոնյան չէր հիշատակում, որ իր միջոցով Ռասկոլնիկովն էլ է հովանավորվում պետերի կողմից, որ թեթևացրել են նրա աշխատանքները և այլն։ Վերջապես լուր եկավ (Դունյան նույնիսկ որոշ, առանձնահատուկ հուզում և անհանգստություն էր նկատում Սոնյայի վերջին նամակներում), որ Ռոդյան բոլորից խորշում է, որ բանտում տաժանակիրները չեն սիրում նրան, որ նա ամբողջ օրերով լռում է և խիստ գունատ է լինում։ Վերջին նամակում Սոնյան գրել էր, որ նա շատ լուրջ հիվանդացել է ու պտռկած պառկած է հիվանդանոցում, կալանավորների հիվանդասենյակում...
Նա արդեն վաղուց էր հիվանդ. բայց տաժանակիր կյանքի սարսափները, աշխատանքները, վատ սնունդը, գլուխը ածիլելը, կտորտանքներից կարված հագուստը՝ այս պայմանները չէին, որ նրան ուժասպառ էին արել․ օ, նրա համար ի՞նչ էին այդ բոլոր տանջանքներն ու խոշտանգումները։ Ընդհակառակը, նրա համար նույնիսկ ուրախալի էր աշխատանքը, սաստիկ հոգնելով աշխատանքից, նա գոնե կարողանում էր մի քանի ժամ հանգիստ քնել։ Եվ ի՞նչ նշանակություն ուներ նրա համար սնունդը՝ ուտիճներով լեցուն, անհամ շչին։ Առաջվա կյանքում, ուսանող ժամանակ նա հաճախ այդ էլ չէր ունենում։ Նրա հագուստը տաք էր ու հարմարեցված էր իր ապրելակերպին։ Նա մինչև իսկ չէր զգում կանդալների ծանրությունը։ Մի՞թե ամաչելու էր իր սափրված գլխի և խայտաբղետ կուրտկայի համար։ Ումի՞ց էր ամաչելու, Սոնյայի՞ց։ Սոնյան վախենում էր նրանից, և մի՞թե նա ամաչելու էր Սոնյայից։
Եվ ի՞նչ․ նա ամաչում էր նույնիսկ Սոնյայից, որին գրա դրա համար տանջում էր իր արհամարհական ու կոպիտ վերաբերմունքով։ Բայց սափրված գլխի ու կանդալների պատճառով չէր, որ ամաչում էր նա. նրա հպարտությունը սաստիկ խոցված էր. նա հենց խոցված հպարտությունից էր հիվանդացել։ Օ, որքա՜ն նա երջանիկ կլիներ, եթե կարողանար ինքը իրեն մեղադրել։ Այդ դեպքում նա կտաներ ամեն ինչ, նույնիսկ ամոթանքն ու խայտառակությունը։ Բայց նա խստորեն դատում էր իրեն, և նրա անողոք խիղճը չգտավ առանձնապես զարհուրելի ոչ մի հանցանք նրա անցյալում, բացի միայն սոսկ ''վրիպումից'', որն ամեն մեկն էլ կարող էր անել։ Նա ամաչում էր, որ ինքը, Ռասկոլնիկովը, կործանվել էր այդպես կուրորեն, անհուսալիորեն, խուլ ու հիմար կերպով, կույր բախտի ինչ֊որ վճռով, ու պետք է խոնարհվի և հնազանդվի ինչ֊որ դատավճռի «անհեթեթության», եթե ուզում է գեթ որևէ չափով իրեն հանգստացնել։
Ներկայումս ապարդյուն ու աննպատակ հուզմունք, իսկ ապագայում՝ միայն անընդհատ զոհաբերություն, որով ոչինչ չի ձեռք բերվի, ահա թե աշխարհում նրան ինչ էր սպասում։ Եվ ինչի՞ է պետք այն, որ ութ տարուց հետո ինքը կլինի ընդամենը երեսուներկու տարեկան և կարող է դեռ էլի ապրել։ Ինչի՞ համար ապրի։ Ի՞նչը նկատի ունենա, ինչի՞ն ձգտի։ Ապրի հենց միայն գոյություն ունենալու համա՞ր։ Բայց նա առաջ էլ հազար անգամ պատրաստ էր իր գոյությունը տալ գաղափարի համար, հույսի, նույնիսկ ֆանտազիայի համար։ Միայն գոյություն ունենալը միշտ էլ քիչ էր նրա համար. նա միշտ ավելին էր ուզում։ Գուցե զգալով իր իղձերի ուժը, նա այն ժամանակ իրեն այնպիսի մարդ էր համարում, որին ավելի շատ բան է թույլատրված, քան ուրիշին։
Նա տանջանքով ինքն իրեն տալիս էր այդ հարցը և չէր կարողանում հասկանալ, որ այն ժամանակ էլ, երբ կանգնած էր գետի եզերքին, գուցե նախազգում էր, որ իր մեջ, իր համոզմունքներում խոր կեղծիք կա։ Նա չէր հասկանում, որ այդ նախազգացումը կարող է իր կյանքում գալիք բեկման, իր գալիք հարության, կյանքի նկատմամբ ապագա նոր հայացքի նախանշան լինել։
Նա այստեղ ավելի շուտ հնարավոր էր համարում բնազդի բութ ծանրությունը, որը նա չէր կարող վանել և որի պատճառով դարձյալ ուժ չուներ դիմանալու իր վիճակին (թուլության ու անճարակության հետևանքով)։ Նա նայում էր իր տաժանակիր ընկերներին ու զարմանում, նրանք բոլորն էլ որքա՜ն սիրում էին կյանքը, որքա՜ն թանկ էին գնահատում այն։ Նրանց թվաց, որ բանտում է՛լ ավելի շատ են սիրում և է՛լ ավելի թանկ են գնահատում կյանքը, քան ազատ ապրելիս։ Ինչպիսի՜ սարսափելի տանջանքներ ու խոշտանգումներ էին տարել նրանցից ոմանք, օրինակ, թափառաշրջիկները։ Մի՞թե նրանց համար այդքան նշանակություն կարող է ունենալ արևի մի որևէ ճառագայթը, մթին անտառը, դեռ մի-երկու տարի առաջ որևէ տեղ, խուլ վայրում նկատած սառն աղբյուրը, որը տեսնելու մասին թտփառաշրջիկը թափառաշրջիկը երազում է ինչպես սիրուհուն տեսնելու մասին, երազում տեսնում է այդ աղբյուրը, շուրջը դալարած կանաչուտը, թփերում երգող թռչնակը։ Շարունակելով իր դիտողությունները, նա առավել ևս անբացատրելի օրինակներ էր տեսնում։
Բանտում, իրեն շրջապատող միջավայրում նա, իհարկե, շատ բան չէր նկատում և բոլորովին էլ լէր չէր ուզում նկատել։ Նա ապրում էր կարծես աչքերը փակած, նայելը զզվելի ու անտանելի էր նրա համար։ Բայց ի վերջո շատ բան զարմացնում էր նրան, և նա մի տեսակ ակամայից սկսեց նկատել այն, ինչ որ առաջ չէր էլ ենթադրում։ Իսկ առհասարակ նրան առավելապես զարմացնում էր այն սարսափելի, անանցելի անդունդը, որ կար իր և այդ բոլոր մարդկանց միջև։ Կարծես թե ինքը և նրանք տարբեր ազգերից էին։ Ինքը և նրանք միմյանց վրա անվստահորեն և թշնամաբար էին նայում։ Նա գիտեր և հասկանում էր այդ մեկուսացման ընդհանուր պատճառները, բայց նա առաջ երբեք հնարավոր չէր համարում, որ այդ պատճառները իրոք կարող էին այդչափ խոր և ուժեղ լինել։ Բանտում կային նաև աքսորական լեհեր, քաղաքական հանցագործներ։ Նրանք այդ բոլոր մարդկանց ուղղակի համարում էին տգետներ և ստրկամիտներ, նրանց բարձրից էին նայում և արհամարհում։ Բայց Ռասկոլնիկովը չէր կարող այդպես նայել, նա պարզ տեսնում էր, որ այդ տգետները շատ բաներով ավելի խելացի են, քան այդ լեհերը։ Կային նաև այդ մարդկանց նույնպես խիստ արհամարհող ռուսներ՝ մի նախկին ապա սպա և երկու սեմինարիստ։ Ռասկոլնիկովը պարզ նկատում էր նաև նրանց սխալը։
Բոլորն էլ նրան չէին սիրում և նրանից խուսափում էին։ Ի վերջո սկսեցին նույնիսկ ատել նրան․ ինչո՞ւ, նա այդ չգիտեր։ Նրան արհամարհում էին, նրա վրա ծիծաղում, նրա ոճրագործությունը ծաղրում էին այն մարդիկ, որոնք նրանից ավելի ոճրագործ էին։
Ռասկոլնիկովը նրանց հետ երբեք չէր խոսել աստծու և հավատի մասին, բայց այդ մարդիկ ուզում էին սպանել նրան, որպես անաստվածի, նա լռում էր, չէր առարկում։ Մի կալանավոր, բոլորովին կատաղած, հարձակվեց նրա վրա. Ռասկոլնիկովը հանգիստ էր և լուռ. նրա հոնքն էլ չշարժվեց, ոչ մի դիմագիծը չդողաց։ Պահակը կարողացավ ժամանակին կանգնել նրա և մարդասպանի միջև, թե չէ արյուն էր թափվելու։
Ռասկոլնիկովի համար անլուծելի էր ևս մի հարց․ ինչո՞ւ նրանք բոլորը սիրեցին Սոնյային։ Սոնյան նրանց չէր շողոքորթում, տաժանակիրները նրան հանդիպում էին հազվադեպ, երբեմն միայն աշխատանքների վայրում, երբ նա գալիս էր մի րոպեով, Ռասկոլնիկովին տեսնելու համար։ Այնինչ բոլորը արդեն ճանաչում էին նրան, գիտեին նաև, որ նա ''այդ տղայի'' ետևից է եկել, գիտեին, թե ինչպես է ապրում, որտեղ է ապրում։ Սոնյան նրանց փող չէր տալիս, առանծնապես առանձնապես ծառայություն չէր մատուցում։ Միայն մի անգամ, ծննդյան տոնին, բոլոր կալանավորների համար կարկանդակներ և սպիտակ հաց բերեց։ Բայց նրանց և Սոնյայի միջև հետզհետե որոշ, ավելի մոտիկ հարաբերություններ սկսվեցին․ նա կալանավորների կողմից նամակներ էր գրում նրանց հարազատներին և ուղարկում փոստով։ Նրանց ազպականները ազգականները և ազգականուհիները ժամանելով այդ քաղաքը, նրանց ցուցումով իրեր և նույնիսկ փող էին թողնում Սոնյայի մոտ, նրանց հանձնելու համար։ Նրանց կանայք և սիրուհիները ճանաչում էին Սոնյային, գնում էին նրա մոտ։ Ու երբ նա գնում էր աշխատանքների վայրը, Ռասկոլնիկովին տեսնելու, կամ երբ հանդիպում էր աշխատանքի գնացող կալանավորների խմբին, բոլորը հանում էին գլխարկները, բոլորը բարևում էին. «Քույրիկ, Սոֆյա Սեմյոնովնա, դու մեր քնքուշ, սիրելի քույրիկ», ասում էին այդ կոպիտ, խարանած տաժանակիրները այդ կարճլիկ ու լղարիկ էակին։ Նա ժպտում էր ու բարևում, ու բոլորն էլ սիրում էին նրա այդ ժպիտը։ Սիրում էին նույնիսկ նրա քայլվածքը, շուռ էին գալիս նայելու, թե նա ինչպես է գնում, ու գովաբանում էին նրան, գովաբանում էին նույնիսկ այն բանի համար, որ նա այդպես կարճլիկ էր, ու էլ չգիտեին, թե ինչի համար գովաբանեին։ Նույնիսկ նրա մոտ բուժվելու էին գնում։
Ռասկոլնիկովը մեծ պասի վերջին բոլոր օրերին ու զատկին պառկած էր հիվանդանոցում։ Արդեն ապաքինվելով, նա վերհիշեց իր երազները, որ տեսել էր տաքության ու զառանցանքի մեջ, պառկած վիճակում։ Նա անրջում էր, որ իբր թե ամբողջ աշխարհը մատնված է ինչ֊որ սարսափելի, չլսված ու չտեսնված ժանտախտի, որը Ասիայի խորքից տարածվում է դեպի Եվրոպա։ Բոլորը պետք է կործանվեին, բացի խիստ փոքրաթիվ, մի քանի ընտրյալներից։ Հայտնվել էին ինչ-որ նոր տրիխինաներ, միկրոսկոպիկ էակներ, որոնք բույն էին դրել մարդկանց մարմինների մեջ։ Բայց այդ էակները խելքով ու կամքով օժտված ոգիներ էին։ Այն մարդիկ, որոնց մեջ դրանք թափանցում էին, իսկույն դիվոտում ու խելագարվում էին։ Բայց մարդիկ երբեք, երբեք ճշմարտության նկատմամբ իրենց այնպես խելոք ու անդրդվելի չէին համարել, ինչպես իրենց համարում էին վարակվածները։ Երբեք ավելի անդրդվելի չէին համարել իրենց վճիռները, իրենց գիտական հետևությունները, իրենց բարոյական համոզմունքները և հավատալիքները։ Ամբողջ գյուղեր, ամբողջ քաղաքներ և ժողովուրդներ վարակվում էին ու դիվոտում։ Բոլորը անհանգիստ էին և միմյանց չէին հասկանում, ամեն մեկը կարծում էր, որ միայն ինքն է ճշմարտություն ասում, ու նայելով ուրիշներին, տանջվում էր, կուրծքը ծեծում, լալիս էր ու հեծկլտում։ Չգիտեին, թե ում և ինչպես դատեն, չէին կարողանում համաձայնել, թե ինչը պետք է չարիք և ինչը բարիք համարել։ Չգիտեին ում մեղադրել, ում արդարացնել։ Մարդիկ ինչ-որ անմիտ ցասումով սպանում էին իրար։ Ամբողջ բանակներով իրար վրա էին հարձակվում, բայց բանակները արդեն արշավելով, իրենք էին սկսում միմյանց հոշոտել, շարքերը քայքայվում էին, ռազմիկները իրար վրա էին նետվում, խոցում և սրախողխող էին անում, կծում և ուտում էին իրար։ Քաղաքներում ամբողջ օրը ահազանգ էին տալիս, կանչում բոլորին, բայց թե ով և ինչի համար էր կանչում, այդ ոչ ոք չգիտեր, ու բոլորն էլ անհանգիստ էին։ Թողին ամենասովորական արհեստները, որովհետև ամեն մեկը առաջարկում էր իր մտքերը, իր ուղղումները, ու չէին կարողանում համաձայնության գալ. հողագործությունը կանգ առավ։ Տեղ-տեղ մարդիկ խմբվում էին, համաձայնում որևէ բանի մասին, երդվում էին չբաժանվել, բայց իսկույն բոլորովին ուրիշ որևէ բան էին սկսում, քան հենց այդ պահին իրենք էին առաջարկել, սկսում էին մեղադրել իրար, կռվում էին ու միմյանց կոտորում։ Սկսվեցին հրդեհներ, սով առաջացավ։ Ամեն ինչ և ամենքը կործանվում էին։ Ժանտախտը աճում և շարունակում էր տարածվել։ Ամբողջ աշխարհում միայն մի քանի մարդիկ կարող էին փրկվել, դրանք մաքուր և ընտրյալ մարդիկ էին, կոչված էին մարդկանց նոր ցեղ և նոր կյանք սկսել, նորել ու մաքրել երկիրը, բայց ոչ ոք և ոչ մի տեղ չէր տեսել այդ մարդկանց, ոչ ոք չէր լսել նրանց խոսքերն ու ձայները։
Դարձյալ պայծառ և տաք օր էր։ Վաղ առավոտյան, ժամը վեցին նա գնաց աշխատանքի, գետի ափը, ուր սարայում կառուցված էր թրծիչ հնոց, ալաբաստր լոսելու համար։ Այնտեղ գնացին ընդամենը երեք աշխատող։ Կալանավորներից մեկը պահակի ուղեկցությամբ գնաց բերդ, ինչ֊որ գործիք բերելու։ Մյուսը սկսեց փայտ պատրաստել ու դարսել հնոցում։ Ռասկոլնիկովը դուրս եկավ սարայից ու մոտեցավ գետափին, նստեց այնտեղ դարսված գերանների վրա և սկսեց դիտել լայն ու ամայի գետը։ Բարձր ափից երևում էր լայնարձակ շրջակայքը։ Մյուս, հեռավոր ափից հազիվ ինչ-որ երգ էր լսվում։ Այնտեղ, արևով ողողված անծայրածիր տափաստանում հազիվ նկատելի կետերի նման սևին էին տալիս քոչվորական վրանները (յուրտերը)։ Այնտեղ ազատություն էր, ապրում էին ուրիշ մարդիկ, որոնք բոլորովին նման չէին այստեղի մարդկանց, այնտեղ ասես կանգ էր առել ժամանակը, ասես դեռ չէին անցել Աբրահամի և նրա հոտերի դարերը։ Ռասկոլնիկովը նստել էր, նայում էր ակնապիշ, անընդհատ․ նրա միտքը փոխվում էր անրջանքի, հայեցողության․ նա ոչ մի բանի մասին չէր մտածում, բայց մի ինչ-որ թախիծ հուզում ու տանջում էր նրան։
Հանկարծ Սոնյան կանգնեց նրա կողքին։ Նա հազիվ լսելի մոտեցավ ու նստեց նրա մոտ։ Դեռ շատ վաղ էր. առավոտյան ցուրտը դեռ չէր մեղմացել։ Սոնյան իր աղքատիկ, հին վերարկուով էր և կանաչ գլխաշորով։ Նրա դեմքին դեռ մնացել էին հիվանդության նշանները, դեմքը նիհարել էր, գունատվել, սմքել։ Նա սիրալիր և ուրախ Ժպտաց ժպտաց Ռասկալնիկովին, բայց, ըստ իր սովորության, ձեռքը երկչոտությամբ մեկնեց նրան։
Նա միշտ էլ երկչոտությամբ էր ձեռքը մեկնում Ռասկալնիկովին, երբեմն նույնիսկ ձեռք չէր տալիս, վախենալով, որ նա չի վերցնի այն։ Ռասկոլնիկովը միշտ էլ ասես զզվանքով էր վերցնում նրա ձեռքը, միշտ էլ կարծես սրտնեղությամբ էր դիմավորում նրան, երբեմն համառորեն լռում էր նրա այցելության ամբողջ ընթացքում։ Պատահում էր, որ Սոնյան դողում էր նրա առջև ու խոր տխրությամբ էր հեռանում։ Բայց հիմա նրանց ձեռքերը չէին անջատվում։ Ռասկոլնիկովը հարևանցիորեն և արագ նայեց Սոնյային, ոչինչ չասաց ու նայեց գետնին։ Նրանք երկուսով էին, նրանց ոչ ոք չէր տեսնում։ Պահակը այդ պահին մի կողմ էր քաշվել։
Եվ ի՞նչ են անցյալի այդ բոլոր, ''բոլոր'' տանջանքները։ Ամեն ինչ, նույնիսկ իր ոճրագործությունը, նույնիսկ դատավճիռն ու աքսորը այժմ, առաջին պոռթկումի պահին նրան ինչ-որ արտաքին, տարօրինակ, ասես նույնիսկ իրեն չվերաբերող փաստ էին թվում։ Սակայն նա այդ երեկո չէր կարողանում երկար ու շարունակ մտածել որևէ բանի մասին, միտքը կենտրոնացնել որևէ բանի վրա. նա այժմ ոչինչ էլ չէր կարող գիտակցորեն լուծել, նա միայն զգացմունքներով էր տարված։ Դիալեկտիկայի փոխարեն վրա էր հասել կյանքը, ու նրա գիտակցության մեջ պետք է ինչ-որ բոլորովին այլ բան առաջանար։
Նրա բարձի տակ դրված էր ավետարանը։ Նա մեքենայաբար վերցրեց այն։* Այդ գիրքը պատկանում էր Սոնյային, հենց այն գիրքն էր, որի մեջ Սոնյան նրա համար կարդում էր աղքատ Ղազարոսի հարությանը վերաբերող տեղերը։ Տաժանակրության սկզբում նա կարծում էր, թե Սոնյան նրա գլուխը տանելու է կրոնով, խոսելու է ավետարանի մասին ու նրան գրքեր է հրամցնելու։ Բայց նրան մեծագույն զարմանք էր պատճառում այն, որ Սոնյան ոչ մի անգամ չխոսեց այդ մասին, ոչ մի անգամ նրան նույնիսկ չառաջարկեց ավետարանը։ Իր հիվանդանալուց քիչ առաջ նա ինքն էր ավետարանը խնդրել Սոնյայից, ու վերջինս դա բերել և լուռ հանձնել էր նրան։ Մինչև այժմ Ռասկոլնիկովը չէր էլ բացել այդ ավետարանը։
Նա հիմա էլ չբացեց այն, բայց գլխում մի միտք ծագեց. «Մի՞թե հիմա նրա համոզմունքները չեն կարող լինել նաև իմ համոզմունքները, մի՞թե իմը չեն նրա զգացմունքները, գոնե նրա ձգտումները»։