Changes
Շունը Ուլենշպիգելին հասկանալու որևէ նշան ցույց չէր տալիս։ Պոչը շարժելով և անվերջ ցատկոտելով՝ նա հաչում էր հետևից։ Մոտ մի մղոն (լիյո) այդպես գնալուց հետո նա տեսավ ճանապարհի վրա մի սայլակ, որ քաշում էր մի գլխահակ էշ։ Ճանապարհի եզրին, զառիթափի վրա, ուղտափշի երկու փնջիկի միջև նստել էր մի գեր մարդ՝ մի ձեռքով բռնած ոչխարի մի ճուռ, որը կրծում֊ուտում էր, մյուս ձեռքով մի շիշ, որի հեղուկն էր ծծում։ Երբ այդ մարդը չէր ուտում ու խմում՝ հեծեծում էր ու լալիս։
Տեսնելով, որ Ուլենշպիգելը կանգ առավ՝ շունն էլ նույնն արավ, ապա մսի ու թոքի հոտ առնելով՝ վազեց դեպի զառիվայրը։ Այստեղ նստեց մարդու մոտ և սկսեց ճանկռել նրա բաճկոնակը՝ ճաշկերույթից իր բաժինն ստանալու համար։ Բայց մարդը արմունկով քշելով նրան և մսի ճուռը վեր բարձրացնելով՝ աղիողորմ հեկեկում էր։ Շունը բուռն ցանկությունից մղված՝ ընդօրինակեց նրան։ Էշը զայրացած՝ սայլակին լծված լինելուց և այդ պատճառով չկարողանալով հանսել հասնել ուղտափշերին՝ սկսեց զռալ։
― Ի՞նչ ես ուզում, Յա՛ն, ― հարցրեց մարդն էշին։
Հետո մարդը նայեց Ուլենշպիգելին, որը ճանաչեց Լամմե Գուդզակին Դամմե քաղաքից։
― Լամմե՛, ― ասաց նա, ― ի՞նչ ես անում այստեղ ուտելով, խմելով ու արտասվելով։ Հո որևէ անպատկառ գուգազ ականջներդ չի՞ քաշել։
― Ավա՜ղ, կի՜նս, ― ասաց Լամմեն։
Բայց Լամմեն շարունակելով լալ և ուտել՝ ասաց․
― Կնի՜կ, իմ անուշիկ կնիկ․ որքան քաղցրաբարո էր նա և մարմնով բարեկազմ, թիթեռնիկի պես թեթև, կայծակի պես աշխույժ, արտույտի պես գեղեցկաձայն։ Սիրում էր պճնվել գեղեցիկ զարդարանքներով, որ այնքան պատշաճում էին նրան։ Բայց չէ՛ որ ծաղիկներն էլ լավ արդուզարդ են ունենում։ Եթե, որդյակ իմ, տեսած լինեիր նրա քնքուշ ձեռքերը, ստեղծված լոկ գուրգուրանքի համար, ամենևին թույլ չէիր տա, որ նրանք դիպչեն աման֊չամանի։ Խոհանցի Խոհանոցի կրակը կսևացներ լույսի պես պայծառ նրա մաշկը։ Եվ ինչպիսի՜ աչքեր։ Խանդաղատանքից սիրտս հալչում էր նրանց նայելիս։ Գինուց մի կում քաշիր, ես քեզնից հետո կխմեմ։ Ա՜խ, ավելի լավ էր մեռած լիներ։ Ամբողջ տնային գործը ինքս էի անում, Թի՛լ, որպեսզի նվազագույն աշխատանք էլ չաներ․ ավլում էի տունը, գցում էի ամուսնական անկողինը, որի վրա երեկոները փռվում էր նա՝ հաճույքից ու անգործությունից թուլացած․ լվանում էի ամանեղենը, ինչպես նաև սպիտակեղենը, որ ինքս էլ հարթուկում էի։ Կե՛ր, Թիլ, Գենտի երշիկ է սա։ ― Հաճախ, զբոսանքի գնալու օրերին, շատ ուշ էր գալիս ճաշելու․ բայց այնքան հաճելի էր ինձ համար նրան տեսնելը, որ չէի համարձակվում հանդիմանել նրան և խիստ երջանիկ էի զգում ինձ, երբ չէր փքվում և գիշերը մեջքը չէր դարձնում ինձ։ Հիմա այդ ամենը կորցրել եմ։ Խմի՛ր այս գինին, բրյուսելյան խաղողից է՝ բուրգունդական եղանակով պատրաստված։
― Իսկ ինչո՞ւ փախավ, ― հարցրեց Ուլենշպիգելը։
Եվ նրանք բարձրացան սայլակը։ Էշը տխրագին կերպով հնչեցրեց մեկնումի զռոցը և շարժվեց։
Իսկ շունը շունը կուշտ կերած՝ թողել գնացել էր առանց մի բառ ասելու։
Եվ շարունակ մտքում կրկնում էր․
<poem>
Երբ որ հյուսիսը
Ու մայրամուտը
Այդ կլինի վախճանն
Ավերածության։
:Սիրի՛ր ՅոթնայկըՅոթնյակը
:Եվ Մեջքի կապը։
</poem>
― Ավա՜ղ, ― կրկնում էր նա, ― մահվան, արյան և արցունքի մեջ գտնել Յոթնյակը, այլրել այրել Յոթնյակը, սիրել Յոթնյակը։ Խեղճ միտքս այսքան ժամանակ տանջվում է, որովհետև ո՞վ է այրում իր սիրածը։
Սայլակը արդեն կտրել էր ճանապարհի մեծ մասը, երբ նրանք ոտնաձայն լսեցին ավազի վրա և ապա մեկի հետևյալ երգը․
<poem>
Ո՜վ անցորդներ, տեսե՞լ եք դուք
Խենթ ընկերոջս, որ կորցրի․
::Տեսե՞լ եք դուք։
</poem>
Ուլենշպիգելը խփեց Լամմեի փորին և ասաց․
― Ֆսֆսոցդ կտրի՛ր, է՛յ, ցմփոր։
― Ավա՜ղ, ― պատասխանեց Լամմեն, ― շատ դժվար բան է այդ իմ կազմվածքն ունեցող մարդու համար։
Բայց Ուլենշպիգելը առանց նրա պատասխանը լսելու թաքնվեց սայլակի ծածկույթի տակ և նմանեցնելով հարբած մարդու խռպոտ ձայնին գեղգեղեց․
<poem>
Տեսել եմ խենթ ընկերոջդ
Որդից կրծված հին սայլակում՝
― Այնուամենայնիվ ոչինչ չես կորցնի․ այնտեղ՝ ձախ կողմը, դեպի հյուսիս, կա մի փոքրիկ պանդոկ, ուր հիանալի գարեջուր կգտնես։ Մենք էլ շուտով կգանք քեզ միանալու։ Այս էլ քեզ խոզի ապխտած միս՝ մի քիչ ավելի զարկ տալու համար քո ծարավին։
Լամմեն դուրս եկավ սայլակից և արագաքայլ վազեց դեպի մարգագետնում գտնվոզ գտնվող կինը։
― Ինչո՞ւ չես գալիս մոտս, ― ասաց Ուլենշպիգելը Նելեին։
Ես սկսեցի վազել՝ վարտիքիցս կախված տանելով գամփռին, որը նրանից պոկեց մի կտոր՝ հետն էլ մի կտոր իմ մսից։ Բայց ցավից սաստիկ զայրացած՝ շրջվեցի նրա կողմը և մահակովս այնպիսի փառավոր հարված հասցրի նրա առջևի թաթերին, որ առնվազն մեկը ջարդեցի։ Այդ միջոցին նրա տիրուհին հող էր շպրտում վրաս՝ քար չլինելու պատճառով, ես էլ վազում էի։
Դե հիմա ասեք, անսիրտ ու անարդար բան չէ՞, որ մի աղջիկ բավականաչափ գեղեցկություն չունենալու պատճառով ամուսին չի գտել և դրա վրեժը ինձ պես խեղճ ամեղներից անմեղներից է լուծում։
Այնուամենայնիվ տխուր֊տխուր հասա այն պանդոկը, որ դու ասել էիր՝ հուսալով մխիթարության գարեջուր գտնել այդտեղ։ Սակայն հուսախաբ եղա, որովհետև ներս մտնելով տեսա մի մարդ ու կին իրար հետ կռիվ անելիս։ Հարցրի, թե չե՞ն բարեհաճի ընդհատել իրենց ճակատամարտը, որպեսզի մի աման գարեջուր տան ինձ՝ լինի մեկ կամ վեց լիտր։ Բայց կինը՝ մի իսկական stokfisch,<ref>Ապխտած ձուկ (ֆլամանդ)։</ref> կատաղած ինձ պատասխանեց, որ եթե անմիջապես չհեռանամ՝ ինձ կերցնել կտա այն փայտե ոտնամանը, որով խփում էր իր մարդու գլխին։ Եվ ահա հիմա այստեղ եմ, բարեկա՛մս, խիստ քրտնած և ուժասպառ․ ուտելու բան չունե՞ս։
Եվ այսպես համախբված շարունակեցին նրանք ճանապարհը։ Իշուկն ականջները կախած քաշում էր սայլակը։
― Լամմե՛, ― ասաց Ուլենշպիգելը, ―հիմա ― հիմա մենք չորսովս լավ ընկերներ ենք․ էշը՝ աստծու անասունը, որ դաշտերում ուղտափուշ էր գտնում֊ուտում, դո՛ւ բարեմիտ ցմփորդ, որ փնտրում ես նրան, ով քեզնից խույս է տվել, այս քնքուշ սրտով անուշիկ աղջիկը, որ գտել է նրան, որ արժանի չէ իրեն, ուզում եմ ասել ինձ՝ որ կազմում եմ չորրորդը։
Դե հիմա, տղե՛րք․ սրտներդ պինդ պահեք։ Տերևները դեղնում եմ, և աստղերն ավելի շողշողուն կդառնան․ շուտով արև արքան կթաքնվի աշնանային թուխպերի մեջ․ կգա ձմեռը՝ մահվան պատկերը և ձյունե պատանքով կծածակի նրանց, ովքեր քնած են մեր ոտքերի տակ, իսկ ես կգնամ փնտրելու մեր հայրենական հողի բախտավորությունը։ Խե՜ղճ հանգուցյալներ՝ Սոոտկին, որ մեռար կսկիծից, Կլաաս, որ մեռար խարույկի վրա․ բարությա՛ն կաղնի և սիրո՛ բաղեղ, ես ձեր շառավիղը՝ խիստ տանջվում եմ և քո վրեժը կլուծեմ, թանկագին աճյուն, որ բախում է կրծքիս։
Սակայն Ուլենշպիգելը մնում էր մտախոհ, հանկարծ նա ասաց․
― Այա Այս ժամը, Նելե՛, հրաժեշտի, երկարատև հրաժեշտի ժամ է․ և գուցե այլևս երբեք ես չտեսնեմ քո անուշիկ դեմքը։
Նելեն նայում էր նրան՝ աստղերի պես փայլփլուն իր աչքերով։
Եվ սայլակով մեկնեց։
Երբ Լամմեի սայլակը առաջանում էր դեպի Քյոլկերքե՝ սաստկաշունչ, բայց գաղջ քամին երկնքից ոչխարի հոտի պես քշում էր խումբ֊խումբ ընթացող գորշ ամպերը, ծառերը մռնչում էին ալեծուփ ծովի կոհակների պես։ Ուլենշպիգելն ու Նելեն վաղուց մենակ էին անտառում։ Ուլենշպիգելը քաղցած էր․ Նելեն համեղ արմատներ էր որոնում, բայց գտնում էր միայն խոզեկաղին և համբյուրներ՝ համբույրներ՝ որ նրա սիրեցյալն էր տալիս։
Ուլենշպիգելը ծուղակներ էր լարել և սուլում էր՝ թռչուններին հրապուրելու համար, որպեսզի բռնածներին խորովեր։ Մի սոխակ թառեց տերևների վրա՝ Նելեի մոտ․ Նելեն նրան չբռնեց, որովհետև ուզում էր, որ երգի․ ապա մի շիկահավ եկավ, Նելեն խղճաց նրան, որովհետև շատ սիրուն ու հպարտ էր․ հետո եկավ մի արտույտ, սակայն Նելեն նրան ասաց, որ լավ կանի, եթե գնա երկնքի վերին ոլորտները ու բնության ներբողը երգի, քան թե ձախողակ կերպով գա խփվելու մահաբեր շամփուրի ծայրը։
― Ես գնում եմ, հեռանում եմ։
Եվ այսպես մի քսան անագամ անգամ ու, նույնիսկ, ավելի։
Հետո նա գնաց, և Ուլենշպիգելը ճամփա ընկավ Լամմեին գտնելու։
Որպես մի կամակոր ջորի՝ նա կարծում էր, որ իր կամքը պետք է աստծու պես ծանրանա ամբողջ աշխարհի վրա․ նա ուզում էր, որ հնազանդվելու սովորույթ չունեցող մեր երկիրը կռանա հին լծի տակ՝ առանց որևէ բարենորոգման։ Նա ուզում էր տեսնել կաթոլիկական֊հռոմեական առաքելական մայր եկեղեցին միասնական, տիեզերական՝ առանց որևէ ձևափոխման կամ փոփոխության, ընդ որում այդ բանն ուզելու միակ պատճառաբանությունն այն էր, որ ինքն այդպես էր կամենում, այդ խնդրում վարվելով թեթևաբարո մի կնոջ պես․ և գիշերներն իր անկողնի մեջ շարունակ անհանգիստ խլրտում էր, ինչպես փշե օթոցի վրա՝ անվերջ իր մտածմունքներից տանջվելով։
Եվ նա փորձեց լինել այնպես, ինչպես ասում էր․ և այդպիսով նա ավելի հռոմեական եղավ, քան պապը, ավելի կաթոլիկ, քան եկեղեցական ժողովները։
Եվ Ուլենշպիգելն ու Լամմեն, Ֆլանդրիայի ու Հոլանդիայի ժողովուրդը դողը սրտում կարծես հեռվից տեսնում էին Էսկորիալի<ref>Մադրիդից 50 կմ հեռու գտնվող արքայական խոշոր պալատ ու վանք, որ կառուցվել էր հենց նույն Ֆիլիպ II֊ի հրամանով։</ref> մռայլ կացարանում այդ թագակիր սարդին՝ իր երկար թաթերով, աքցանները բաց արած, ոստայնը հյուսելիս՝ նրանց պարուրելու և նրանց մաքուր արյունը ծծելու հաամր։
Պապական ինկվիզիցիան Կառլոս V֊ի օրոք թեև հարյուր հազար քրիստոնյա էր սպանել՝ խարույկների վրա այրելով, ողջ֊ողջ թաղելով ու կախաղան հանելով, թեև խեղճ դատապարտյալների ունեցվածը մտել թտ կայսր֊ թագավորի էր կայսր֊թագավորի սնդուկները՝ կոյուղին լցվող անձրևա ջրի անձրևաջրի պես, այնուամենայնիվ Ֆիլիպը դա բավական չհամարեց․ նա նոր եպիսկոպոսներ նշանակեց ամենուր և հավակնեց իսպանական ինկվիզիցիան այդտեղ մտցնել։
Եվ քաղաքների մուտնետիկները մունետիկները շեփորի ու թմբուկների ուղեկցությամբ ամենուրեք կարդացին հրովարտակներ, որոնցով հայտարարվում էր, թե ամենայն հերետիկոս՝ մարդ, կին, աղջիկ՝ խարույկամահ կարվեն, եթե իրենց մոլորությունը չխոստովանեն․ կանայք ու աղջիկները ողջ֊ողջ կթաղվեն․ և դահիճը կպարի նրանց մարմինների վրա։
Եվ դիմադրության կրակը համակեց ամբողջ երկիրը։
Երեկոյան կողմը Ուլենշպիգելը անցնելով վերոհիշյալ տան առջևից, պատուհանում տեսավ այդ աղջկան և լսեց նրա կոչը․
<poem>
Օգոստո՛ս, օգոստո՛ս,
Անուշիկ իմ ամիս,
Ո՞վ կլինի ամուսինս։
</poem>
― Ես, ― ասաց Ուլենշպիգելը, ― եթե ուզենաս։
― Մյուսները կխանդեն, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Դու կանչում ես նաև «Ազատությո՜ւն»։
― Ես կանչում եմ «ազատություն» և գիտեմ, թե ինչ եմ խնդրում։
― Ես էլ նույնը գիտեմ և բերում եմ քեզ այն, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Դեռ շուտ է, ― ասաց աղջիկը ժպտալով և ցույց տալով իր սպիտակ ատամները։
― Շո՞ւ տ Շո՞ւտ է, ― ասաց Ուլենշպիգելը, ― ոչ։ Կարող է տուն փլվել գլխիս, ուժգին քամին ինձ կարող է գցել փոսը, կատաղած շունը կկծի ոտքս։ Ո՛չ, չեմ սպասի։
― Ես դեռ շատ փոքր եմ, ― ասաց աղջիկը, ― և սովորույթը պահելու համար եմ միայն կանչում։
― Ինչո՞ւ ես այդպես արագ սիրում ինձ․ ի՞նչ արհեստ ես բանեցնում․ աղքա՞տ ես, թե հարուստ։
― Աղքատ եմ, ― ասաց նա, ― նույնպես և հարուստ եմ, եթե անուշիկ մարմինդ ինձ տաս։
― Այդ չէ, որ ես ուզում եմ իմանալ, ― պատասխանեց աղջիկը։ ― Եկեղեցի գնո՞ւմ ես․ լա՞վ քրիստոնյա ես․ ո՞ւր ես ապրում։ Կհամարձակվե՞ս ասել, թե իսկական աղքատ ես՝ գյոզ, որ դիմադրում է հրովարտակներին և ինկվիզիցիային։
Կլաասի աճյունը բախեց Ուլենշպիգելի կրծքին։
― Գյոզ եմ ես, ― պատասխանեց նա, ― ուզում եմ մեռած և որդերիծ որդերից կրծված տեսնել Նիդեռլանդիայի ճնշողներին։ Ապշած ինձ ես նայում։ Այս սիրո հուրը, որ վառվում է քեզ համար, գողտրի՛կ, երիտասարդության հուրն է։ Աստված վառեց այդ կրակը, և հիմա բոցավառվում է շողշողուն արևի պես, մինչև որ հանգչի։ Բայց վրիժառության կրակը, որ բուն է դրել սրտումս, դարձյալ աստված է վառել։ Նա կդառնա սուր, կրակ, պարան, հրդեհ, ավերածություն, պատերազմ ու կործանում դահիճների համար։
― Գեղեցիկ ես դու, ― ասաց աղջիկը տխրագին՝ համբուրելով նրա զույգ թշերը, ― բայց և այնպես լռիր։
Ուլենշպիգելը ձայն չհանեց ու դուրս եկավ։
Քիչ հետո նա մտավ մի գինետուն, ուր երաժշտախումբ էլ կար․ ուզում էր, որ խմելը բոլորովին չմոռանա։ Գինետունը լեցուն էր խմողներով, որոնք անզգուշաբար խոսում էին թագավորի, ատելի հրովարտակների, ինկվիզիցիայի և Կարմիր շան մասին, որին անհրաժեշտ էր վտարել երկրից։ Նա տեսավ նույն պառավին՝ ցնցոտիներ հագած և կարծես քնած՝ քաղցր գինու թասն առջևը։ Երկար նա մնաց այդ դիրքում, ապա մի պնակ հանեց գրապնից գրպանից և սկսեց ողորմություն խնդրել խմողներւ խմբերից, մանավանդ ամենից ավելի անխոհեմ խոսողներից։
Եվ բարեհոգի մարդիկ առանց ժլատության տալիս էին նրան ֆլորիններ, դընիեներ ու պատարներ։
Ուլենշպիգելը հուսալով աղջկանից իմանալ այն, ինչ պառավ Սապերմիլեմենտեն չէր ասում, դրանից հետո հաճախ էր անցնում տան առջևից․
Նա տեսնում էր աղջկան, որ ոյլևս այլևս չէր կանչում, բայց աչքը թարթելով ժպտում էր նրան որպես հաճելի խոստում։
Հանկարծակի մոտեցավ պառավը։
Ուլենշպիգելը զայրացած՝ նրան տեսնելով եղնիկի պես վազեց փողոցով, գոռալով․ <T «T brandtl, T brandtl brandtl» (կրա՜կ, կրա՜կ հասե՛ք), մինչև որ հասավ հացագործ Յակոբ Պետերսոնի տան առաջ։ Տան փեղկերը, որ գերմանական ձևով էին ապակեպատված, բոցավառ շողշողում էին մայր մտնող արևից։ Փռի մեջ վառվող խռիվից բարձրանում և ծխնելույզից դուրս էր ժայթքում մի թանձր ծուխ։ Ուլենշպիգելը վազում ու անդադար գոռում էր․ «T brandtl, T brandtl» (Վառվո՜ւմ է, վառվո՜ւմ է)։ Մայր աստվածածնի տաճարի պահակն սկսեց շեփոր փչել, իսկ ժամկոչը ամենայն ուժով քաշում էր Wacharm կոչվող զանգակը։ Եվ տղաներն ու աղջիկները երգելով ու սուլելեով սուլելելով խումբ֊խումբ վազեցին եկան։
Զանգակն ու շեփորը անընդհատ հնչում էին, երբ պառավ Սապերմիլեմենտեն փասափուսեն հավաքեց ու դուրս նետվեց։
― Դո՞ւ այստեղ, ― հարցրեց աղջիկը, ― ուրեմն այնտեղ հրդեհ չկա՞։
― Այնտե՛ղ ոչ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Հապա ինչո՞ւ է զանգակն այդպես տխուր ղողանջում։
― Ազնի՜վ աղջիկ, ― ասաց Ուլենշպիգելը՝ նրան գրկում պահելով։
― Միշտ այդպես չեմ եղել, ― ասաց նա։ ― Ես էլ նրա պես․․․
― Այդ երգե՞րը, ― ասաց Ուլենշպիգելը, գեղեցկության այդ լուռ կոչե՞րը սիրահար տղամարդկանց․․․
― Այո, ― ասաց աղջիկը։ ― Մայրս էր այդպես պահանջում։ Իսկ քեզ փրկում եմ, որովհետև սրտովս սիրում եմ։ Մյուսներին էլ կփրկեմ ի հիշատակ քեզ, սիրելի՛դ իմ։ Երբ հեռու լինես՝ սիրտդ կթռչի՞ դեպի զղջացած աղջիկը։ Համբուրիր ինձ, անուշի՛կս։ Նա այլևս փողի համար զոհեր չի մատակարարի խարույկին։ Դե գնա՝․ գնա․ ոչ, դեռ կաց։ Ինչքա՜ն քնքուշ է ձեռքդ։ Տե՛ս, ես համբուրում եմ ձեռքդ․ դա ստրկության նշան է․ դու իմ տերն ես։ Լսի՛ր, ավելի մոտ եկ, լռի՛ր։ Չնչին ոմն ավազակ մարդիկ, դրանց հետ մի իտալացի, այս գիշեր իրար հետևից եկան այստեղ։ Մայրս նրանց մտցրեց սրահը, ուր հիմա դու ես, ինձ հրամայեց դուրս գալ և փակեց դուռը։ Ես լսեցի հետևյալ բառերը․ «Քարե խաչելություն, Բորգերհոթի դարպասը, թափոր, Անտվերպեն, Աստվածածնի տաճարը», խեղդված ծիծաղներ և սեղանի վրա համրվող ֆլորիններ․․․ Փախի՛ր, ահա գալիս են, հոգյա՛կս։ Քաղցր հիշողությամբ մտաբերիր ինձ։ Փախի՛ր․․․
Ուլենշպիգելը լսեց աղջկան և վազեց մինչև «Ալևոր Աքաղաղ» ― in den ouden Haen պանդոկը, ուր գտավ Լամմեին մելամաղձություն եփելիս, մի երշիկ կրծելիս և յուվենյան peterman֊ի յոթերորդ գավը դատարկելիս։
Լամմեի ուղեկցությամբ վազելով, Ուլենշպիգելը հասավ Էյկենստրաա փողոցը, այդտեղ գտավ մի չարամիտ պարսավագիր՝ Բրեդերոդեի դեմ։ Անմիջապես առավ դա ու տարավ նրան։
― Տե՛ր իմ, ― ասաց նա, ― այն լավ ֆլամանդացին եէ, և արքայի այն լրտեսը, որի ականջներն այնքան լավ շփեցիք և որին այնքան լավ եփած գինի տվիք խմելու։ Նա ձեզ բերել է մի փոքրիկ պամֆլետ, ուր ձեզ, ի միջի այլոց, մեղադրում են, որ ձեզ անվանում եք Հոլանդիայի կոմս, ինչպես թագավորն է իրեն անվանում։ Պարսավագիրը դեռ թարմ է և տպագրված է Յան Զրպարտիչի մոտ, որն ապրում է Անպիտանների գետափին, Պատվի գողերի փակուղում։
Բրեդերոդեն ժպտալով ասաց․
Հայր Կոռնելիոսը խոսում էր Քրիստոսի չարաչարանքի մասին։ Երբ նա հասավ սուրբ ավետարանի այն հատվածին, ուր հրեաները Հիսուսի վերաբերյալ աղաղակում են Պիղատոսին․ «Ի խաչ հան դրան, ի խաչ հան դրան, չէ՞ որ մենք օրենք ունենք, և այդ օրենքի համաձայն էլ նա պետք է մեռնի», հայր Կոռնելուսը գոչեց․
«Հենց նոր դուք լսեցիք, բարի՛ մարդիկ, թե ինչպես տերն մեր Հիսուս Քրիստոս ենթարկվեց մի ահավոր ու ամոթաբեր մահվան, պատճառն այն է, որ հերետիկոսներին պատժելու համար միշտ էլ օրենք կա։ Նա դատապարտվեց հենց նրա համար, որ հնազանդ չէր եղել օրենքներին։ Հիմա էլ նրանք ուզում են բանի տեղ չդնել հրովարտակներն ու հրամանագրերը։ Ա՜խ, տե՜ր, Հիսուս, ի՞նչ անեծք ես ուզում թափել տալ այս երկրի վրա։ Պատվամեծար մա՛յր աստուծո, եթե Կառլոս կայսրը դեռ կենդանի լիներ և կարողանա՜ր տեսնել խայտառակությունը այդ ազնվական զինակիցների, որոնք համարձակվել են խնդրագիր ներկայացնել կառավարչուհուն՝ ընդդեմ ինկվիզիցիայի և հրովարտակների․ մինչդեռ այդ հրովարտակները այնպիսի բարի նպատակով են արված, այնքան հասունորեն են մտածված, հրամանագրված են այնքան երկար ու խոհեմ խարհրդածություններից հետո՝ բոլոր աղանդներն ու հերետիկոսությունները բնաջնջելու համար։ Իսկ նրանք կուզենայի՜ն առ ոչինչ դարձնել դրանք, որոնք հաց ու պանրից ավելի անհրաժեշտ բաներ են։ Ինչպիսի՜ գարշահոտ, նողկալի ու խայտառակ անդունդ, են ոզում ուզում գցել մեզ։ Լյութերը, այդ կեղտոտ Լյութերը, այդ կատաղած եզը հաղթանակում է Սաքսոնիայում, Բրաունշվեյգում, Լյունեբուրգում, Մեկլեմբուրգում։ Բրենտիոսը, Բրեյն<ref>Հաջող բառախաղ, bremeux ֆրանսերեն նշանակում է կղկղանքոտ մարդ։ Բրենտիոս անվանը տրված է գրեթե նույնահնչյուն մի ածական, ուստի և թողնում ենք նույնությամբ։</ref> Բրենտիոսը, որ ապրեց Գերմանիայում այնպիսի բալուտներով, որ խոզերն անգամ չէին ուտի, այդ Բրենտիոսը հաղթանակում է Վյուրթեմբերգում․ Սերվետ Լուսնոտը, երրորդապաշտ Սերվետը իշխում է Պոմերանիայում, Դանիայում ու Շվեդիայում, և այդտեղ էլ համարձակվում է նշանակել փառավոր, ամենազոր սուրբ երրորդությունը։ Այո։ Բայց ինձ ասացին, որ նա ողջ֊ողջ վառված է Կալվինի ձեռքով, մի մարդ, որի միակ լավ գործը այս է․ այո, գարշահոտ Կալվինի հրամանով, որից շարունակ թթվահոտ է գալիս, այո, ջրասամույրի պես երկար դնչով, պանրագույն երեսով, պարտիզպանի բահի նման երկար ատամներով այդ մարդու ձեռքով։ Այո, այդ գայլերն իրար միս են կրծում․ Լյութերը՝ այդ կատաղած եզը, Գերմանիայի իշխաններին զինեց անաբապտիստ Մյունցերի դեմ, որն ասում են, լավ մարդ էր և ապրում էր ըստ ավետարանի։ Եվ ամնողջ ամբողջ Գերմանիայում հնչեց այդ եզի բառաչը, այո՛։
Այո, և ի՞նչ ենք տեսնում Ֆլանդրիայում, Գելդերնում, Ֆրիսլանդիայում, Հոլանդիայում, Զելանդիայում։ Ադամականները<ref>Այդ դարերում, իրոք, եղել է հագուստի գործածությունը ժխտող և նախնական պարզակեցության վերադառնալու ձգտող մի աղանդ՝ ադամականները, որոնց անունը վերցված է Ադամ նախահորից։</ref> բոլորովին մերկ վազում են փողոցներում, այո, բարի՛ մարդիկ, բոլորովին մերկ են դուրս գալիս փողոց և առանց ամաչելու ցույց տալիս անցորդներին իրենց վտիտ միսը։ Կարող եք ասել, որ միայն մեկն է այդպես արել․ այո, թող այդպես լինի, բայց մեկն արժե հարյուր, հարյուրն արժե մեկ։ Եվ նրան վառեցին, կասեք դուք, ողջ֊ողջ վառեցին՝ կալվինիստների ու լյութերականների աղոթքների տակ։ Գայլերը գզվռտում են իրար հետ, ասում եմ ձեզ։
Նրանք, կարող եք ասել, խաղաղասեր մարդիկ են․ ուզում են կատարյալ ազատությամբ ու անդորրությամբ լսել աստծու խոսքերը։ Միևնույն է․ դո՛ւրս եկեք Բրյուգգեից, մի վրա տվեք, քշեցեք, սպանեցեք այդ բոլոր կալվինիստներին, վռնդեցեք եկեղեցուց։ Ի՜նչ, դեռ չե՞ք մեկնել, թո՜ւ, հավ եք, հավ, որ վախից դողում եք ձեր զիբիլի վրա։ Ես արդեն տեսնում եմ այն րոպեն, երբ այդ անիծյալ կալվինիստները թմբուկ կզարնեն ձեր կանանց ու աղջիկների փորի վրա, և դուք ձեռքը ծալած կթողնեք, որ անեն, քուրջ ու խմորից շինված մարդիկ։ Մի՛ գնաք այդտեղ, մի գնաք․․․ Ձեր ոտնամանները կկեղտոտվեն կռվի ժամանակ։ Թո՜ւ, բրյուգգեցիներ, ամոթ ձեզ պես կաթոլիկներին։ Համա թե ի՜նչ կաթոլիկներ եք, վախկոտ կատուներ։ Ամո՜թ ձեզ, բադե՛ր ու սագեր, հա՛վ ու հնդուներ, ա՛յ, թե ինչ եք դուք։
Մի՞թե պերճախոս քարոզիչներ չունեք դուք, որ բազմությամբ գնում եք լսելու նրանց զկռտած սուտերը, որ աղջիկները գիշերով գնում են լսելու գյոզորով ու գյուզուհիներով։ Այն օրը չորս հոգի, չորս խայտառակ անպիտան քարոզում էին եկեղեցու գերեզմանատանը։ Այդ անպիտաններից առաջինը՝ մի նիհար ու գունատ մարդ, այլանդակ մի ցռան՝ գլխին դրած էր մի կեղտոտ գլխարկ և այնքան էր քաշել ցած, որ ականջները չէին երևում։ Ո՞վ է ձեզանից տեսել այդ քարոզչի ականջները։ Նա անշապիկ էր, որովհետև մերկ բազուկները՝ առանց սպիտակեղենի, դուրս էին գալիս բաճկոնակի թևքերից։ Ես շատ լավ այդ տեսա, թեև նա ուզում էր ծածկվել մի փոքրիկ կեղտոտ թիկնոցով, շատ լավ տեսա նաև նրա սև, Անտվերպենի Աստվածածնի տաճարի զանգակատան պես լուսանցիկ, ծակոտկեն քաթանե վարտիքի մեջ բնական զանգակների ու զանգաձողի օրորվելը։ Մյուս անպիտանն էլ քարոզում էր բաճկոնակով և առանց ոտնամանի․ նրա ականջներն էլ ոչ ոք չտեսավ։ Եվ հանկարծ քարոզի միջոցին պապանձվեց մնաց, տղաներն ու աղջիկներն սկսեցին գոռգառալ ու ասել․ «Յո՜ւ, յո՜ւ, դասը չի՜ իմանում»։ Այդ խայտառակ անպիտաններից երրորդը դրել էր մի կեղտոտ գլխարկ, վրան էլ մի փոքրիկ փետուր տնկած։ Սրա ականջներն էլ չէին երևում։ Չորրորդ անպիտանը՝ Հերմանիուսը, որ մյուսներից ավելի լավ վրագլուխ ուներ, ըստ երևույթին երկու անգամ ցահճի դահճի ձեռքով խարանված էր ուսից, այո՛։
Դրանք բոլորն էլ իրենց գլխարկի տակ կրում են ճենճոտ գլխանոցներ, որոնք և ծածկում են նրանց ականջները։ Երբևիցե այդ քարոզիչների ականջները տեսե՞լ եք։ Այդ անպիտաններից ո՞րն է համարձակվել ցույց տալ իր ականջները։ Ականջնե՜րը, ինչպե՜ս չէ, ցույց տան ականջները․ կտրե՜լ են, կտրե՛լ։ Այո, դահիճը բոլորի ականջներն էլ կտրել է։
Եվ սակայն այդ խայտառակ անպիտանների, այդ դրամաշորթների, ձեռնածուների, իրենց գոգավոր նստարաններից փախած փինաչիների, այդ ցնցոտիավոր քարոզիչների շուրջն է ժողովուրդը հավաքվում ու գոչում․ «Կեցցեն գյոզոեըը»գյոզերը», կարծես թե ամենքն էլ կատաղած, հարբած կամ գժված լինեն։
Ա՜խ, ա՜խ, մեզ՝ խեղճ կաթոլիկներիս ուրիշ ոչինչ չի մնում անել, եթե ոչ հեռանալ Նիդեռլանդիայից, քանի որ թույլ եք տալիս այստեղ բոռալ֊կանչել․ «Կեցցե՜ն գյոզերը, կեցցե՜ն գյոզերը»։ Անեծքի ինչպիսի՜ երկնաքար է, ուրեմն, ընկել այդ կախարդված ու տխմար ժողովրդի գլխին․ ա՜խ, Հիսո՜ւս Քրիստոս։ Ամենայն տեղ հարուստ ու աղքատ, ազնվական ու ռամիկ, ահել ու ջահել, տղամարդ ու կին, ամենքն էլ գոչում են․ «Կեցցե՜ն գյոզերը»։
Սակայն Լամմեն չլսեց Ուլենշպիգելի ասածը և շարունակեց դիտել սիրահար զույգերին։
― Մի ժամանակ ես ու կինս նույնպես անցնում էինք ու սիրում իրար այն մարդկանց քթի առաջ, որոնք, ինչպես մենք ենք հիմա, անկնիկ, միայնակ պառկած փոսերի ջրեզրին, ― ասաց նա։
― Գնանք խմենք, ― ասաց Ուլենշպիգելը, ― մենք Յոթնյակը կգտնենք լիտրանոցի հատակում։
― Խմածի խոսք, ― պատասխանեց Լամմեն, ― դու գիտես, որ Յոթնյակը հսկաներ են ու սուրբ Փրկչի եկեղեցու բարձր առաստաղը նրանց համար ցածր կլինի։
Ուլենշպիգելը տխրագին մտածելով Նելեի մասին, ինչպես նաև խորհելով, որ թերևս որևէ հյուրանոցում կգտնի փափուկ անկողին, համեղ ընթրիք ըդառաջող ընդառաջող տիրուհի, կրկնեց․
― Գնա՛նք խմենք։
― Ի՜նչ է, սալահատակը ներքնակի տե՞ղ ես ընդունել։
― Կան այնպիսիսներ այնպիսիսիներ էլ, որ շուտով դա կընդունեն որպես վերմակ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Կանգ առավ մի վանական։
Իսկ Ուլենշպիգելը բարձրանալով բեմ՝ բռնի ստիպեց խոսողին սանդուղքից իջնել։
― Կապելու գժե՛ր, ― ասաց նա դիմելով ժողովրդին, ― ընկնավո՛ր գժեր, ցնդա՛ծ անպիտաններ, որ ձեր խլնքոտ քթից դենը ոչինչ չեք տեսնում․ միթե չե՞ք հասկանում, որ այս ամենը դավաճանների գործն է։ Նրանք ուզում են ձեզ ստիպել սրբապղծություն գործել և կողոպուտ անել, որպեսզի ապսատմբ ապստամբ հայտարարեն ձեզ, դատարկեն ձեր սնդուկները, կտոր֊կտոր անեն ձեզ ու ողջ֊ողջ վառեն։ Եվ ձեր ունեցվածքը կժառանգի թագավորը։ Տյա՛րք և տիկնա՛յք, ամենևին հավատք մի՛ ընծայեք չարագործության այս վարպետների խոսքերին․ թողե՛ք աստվածածնին իր խորշի մեջ, ապրեցե՛ք հաստատապես, աշխատեցեք զվարթագին՝ ծախսելով ձեր շահն ու վաստակը։ Ավերածության սև դևը աչքը տնկել է ձեզ վրա․ ավարառության ու կործանվելու համար է նա կանչելու թշնամու բանակը, որպեսզի հետո էլ ապստամբ հռչակի ձեզ և ձեր գլխին իշխան դնի Ալբայի դքսին՝ իր դիկտատուրայով, ինկվիզիցիայով, բռնագրավմամբ ու մահով։ Եվ ձեր ունեցվածքը ժառանգելու է նա՛։
― Ավա՜ղ, ― ասում էր Լամմեն, ― մի՛ կողոպտեք, տյա՛րք և տիկնա՛յք, թագավորն արդեն խիստ զայրացել է։ Ասեղնագործ պառավի աղջիկն է ասել իմ բարեկամ Ուլենշպիգելին։ Մի՛ կողոպտե՛ք, պարոնա՛յք։
― Եթե ես կին լինեի, ― պատասխանեց խոհարարուհին, ― ուրախ դեմքով մի երիտասարդ սրտովս կլիներ։
― Ուրեմն ի՞նչ ես դու, քանի որ ոչ կին ես, ոչ իշուհի, ― հարցրեց Լամմեն։
― Կույս եմ, ― ասաց նա, ― կույսը կին չէ, առավել ևս իշուհի չէ, հասկանո՞ւմ ես, հաստափո՛ր։
Ուլենշպիգելը ձեռքերը միացրեց և գոչեց․
― Խոզապուխտը լավ միս է, bruinbier'֊ը՝ երկնսյին երկնային գարեջուր, ոչխարի ճուռը՝ աստվածային մսեղեն, կարկանդակը երբ քաշում ես գլուխդ, հրճվանքից լեզուդ թրթռում է բերանիդ մեջ, ձեռքով օծված սալաթը իշխանական ուտելիք է։ Բայց օրհնյալ լինի նա, որին որպես ընթրիք կտաք ձեր գեղեցկությունը։
― Տեսեք ինչպե՜ս է ճլվլում, ― ասաց տիկինը։ ― Նախ և առաջ կե՛ր, անպիտա՛ն։
Մյուսներն էլ լանդսկնեխտի պես էին հագնված՝ բայց կանաչ, կապույտ, շիկակարմիր, երկնագույն, բոսոր զգեստներ, կտրատած, ասեղնագործած ու զինանշաններով՝ ըստ իրենց ֆանտազիայի։ Եվ ամենքն էլ բազուկի վրա կրում էին մի գունավոր բոլորաշերտ՝ նրանց արհեստի նշանը։
Մի hoerweyfel՝ նրանց սերժանտը ուզոմ ուզում էր նրանց լռեցնել, բայց աղջիկներն իրենց անուշիկ ծամածռություններով ու խոսքերով ստիպում էին նրան ծիծաղել ու չէին հնազանդվում։
Ուլենշպիգելը՝ թափառական ուխտավորի հագուստով, քայլում էր երկու գումարտակներին համընթաց, ինչպես մակույկը խոշոր նավի կողքին։ Եվ շարունակում էր մրմնջալ իր ողոթքները։
― Ո՞ւր ես գնում այդպես ուխտավո՛ր։
― Պարո՛ն կապիտան, ― պատասխանեց Ուլենշպիգելը, որ խիստ քաղցածացել էր, ― ժամանակով ես մի մեղք գործեցի ու դատապարտվեցի Աստվածամոր տաճարի ժողովրդի կողմից՝ ոտքով գնալ Հռոմ և թողություն հայցել սրբազան հորից, որը և շնորհեց ինձ։ Թողություն ստացած՝ ես եկա այս վայրերը, պայմանով՝ որ ճանապարհին քարոզեմ պատարագի խորհուրդը ամեն ոքի և հանդիպած բոլոր գուգազներին, որոնք իմ քարոզների փոխարեն պարտավոր են հաց ու միս տալ ինձ։ Եվ այսպես քարոզ կարդալով պահում եմ թշվառ գոյությունս։ Թույլ կտա՞ք ինձ, որ ուխտս հարգեմ հետևայլ հետևյալ հանգրվանում։
― Այո, ― ասաց տյար Լամոտը։
― Կտանք, կտանք, ― ասացին ֆլամանդացի գուգազները, ― լավ կերպարանք ունի ուխտավորը։
Եվ ամենքն էլ գնդակների պես սկսեցին ուտելլիքի ուտելիքի կտորներ նետել նրան։ Ուլենշպիգելը շարունակում էր խոսել և ճյուղի վրա նստած մոլեգնորեն ուտում էր։
― Քաղցը, ― ասում էր նա, ― մարդուս դարձնում է խստասիրտ և աղոթելու անընդունակ, բայց խոզապուխտն անմիջապես փարատում է այդ վատ զգացողությունը։
Ասաց թե չէ՝ ձեռքը տարավ դեմքին, որովհետև զվարճասեր աղջիկների խմբից եկող երկու բանդակալի կարկանդակ ճապաղել էին մեկը աչքի վրա, մյուսը՝ երեսի։ Լսվեց աղջիկների քրքիջը և Ուլենշպիգելի պատասխանը․
― Շատ շնորհակալ եմ, անուշի՛կ աղջիկներ, որ անուշեղենի համբյուրներ համբույրներ եք տալիս ինձ։
Բայց կարկանդակներն ընկան գետին։
Բայց նա գիտեր, որ խանդոտ hoerweyfel'֊լը թույլ չի տալու։
― Դե շո՜ւտ, անուշի՛կ ուխտավոր, ե՛կ, շո՛ւտ։ Մենք քեզ կսիրենք, կգուրգուրենք, կհյուրասիրենք, մի օրվա մեջ կլավացնենք։
― Չեմ հասկանում։
― Այլևս ոչինչ չեմ ավելացնում, բայց հիմա կկարդացվեն ձեզ և միացյալ իշխաններին ուղղված որոշ նամակներ, ամենից առաջ խեղճ ռազմագերի Մոնտինյիի նամակները։
«Օ՜, ― մտածում էր Ուլենշպիգելը, ― ես գերադասում եմ մխացող մի ծխնելույզ Ֆլանդրիայում, քան թե հովասուն բանտն Իսպանիայում, որովհետև պարանակեռեր են բուսնում նրա խոնավ պատերին»։
― Հիշյալ դեսպանն ավելացնում է, որ արքան Մադրիդ քաղաքում ասել է․ «Այն ամենի պատճառով, ինչ տեղի է ունեցել Նիդեռլանդիայում, նվազել է մեր արքայական համարումն ու ազդեցությունը, նվաստացված է աստվածապաշտությունը, և մենք ավելի շուտ կվտանգենք մեր բոլոր մյուս երկրները, քան թե անպատիժ կթողնենք մի այդպիսի ըմբոստություն։ Մենք որոշել էինք անձամբ երթալ Նիդեռլանդիա և պահանջել, որ ներկա լինեն պապն ու կայսրը։ Այժմյան չարիքի տակ ապագա բորօրությունն բարօրությունն է պառկած։ Մենք Նիդեռլանդիան կենթարկենք մեր բացարձակ իշխանությանը և ըստ մեր ցանկության կձևավորենք այնտեղ պետություն, կրոն և կառավարություն։
«Ա՜խ, Ֆիլի՛պ թագավոր, ասում էր մտովի Ուլենշպիգելը, ― եթե ես կարողանայի իմ ձեռքով քեզ ձևավորե՜լ, իմ ֆլամանդական մահակի տակ պատվական ձևավորման կենթարկվեին քո ազդրերը, բազուկներն ու սրունքները, գլուխդ երկու գամով կամրացնեի կռնակիդ, որպեսզի այդ վիճակում նայելով այն գերեզմանոցին, որ թողնում ես քո հետևից, ուզածիդ չափ երգեիր քո բռնակալական վերափոխումների երգը»։