Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 191 բայտ, 15:19, 10 Մայիսի 2017
Որպես մի կամակոր ջորի՝ նա կարծում էր, որ իր կամքը պետք է աստծու պես ծանրանա ամբողջ աշխարհի վրա․ նա ուզում էր, որ հնազանդվելու սովորույթ չունեցող մեր երկիրը կռանա հին լծի տակ՝ առանց որևէ բարենորոգման։ Նա ուզում էր տեսնել կաթոլիկական֊հռոմեական առաքելական մայր եկեղեցին միասնական, տիեզերական՝ առանց որևէ ձևափոխման կամ փոփոխության, ընդ որում այդ բանն ուզելու միակ պատճառաբանությունն այն էր, որ ինքն այդպես էր կամենում, այդ խնդրում վարվելով թեթևաբարո մի կնոջ պես․ և գիշերներն իր անկողնի մեջ շարունակ անհանգիստ խլրտում էր, ինչպես փշե օթոցի վրա՝ անվերջ իր մտածմունքներից տանջվելով։
լրոր ― Այո, սուրբ Փիլիպոս, այո, տե՛ր աստված, եթե պետք լինի՝ ամբողջ Նիդեռլանդիան կդարձնեմ մի համայնական փոս և բոլոր բնակիչներին կնետեմ այդտեղ․ նրանք կգան քեզ մոտ, իմ աստվածամերձ հովանավոր, քեզ մոտ էլ, ո՜վ սուրբ կույս, և ձեզ մոտ՝ արքայության սրբեր ու սրբուհիներ։
Եվ նա փորձեց լինել այնպես, ինչպես ասում էր․ և այդպիսով նա ավելի հռոմեական եղավ, քան պապը, ավելի կաթոլիկ, քան եկեղեցական ժողովները։
Վստահելի
1396
edits