Changes

Մատանիների Տիրակալը

18 bytes removed, 16:51, 17 Մայիսի 2017
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
— Իսկ դրա փոխարեն Բարազինբարը ծիծաղեց մեզ վրա: Հրեն հիմա էլ է անիծվածը խնդմնդում,— Գիմլին բռունցքով սպառնաց լեռանը:
Սանդղաջրվեժների կիրճը գոյացրած գագաթներից արևելյանը կտրուկ վերջանում էր, և հեռվում մեգի մեջ կորած տափաստաններ էին երևում: Իսկ Լեռնաշղթանլեռնաշղթան, որքան աչքը կտրեր, ձգվում էր հարավ: Ներքևում, մոտ մեկուկես լիգ հեռավորության վրա, երևում էր երկար, ձվաձև մի լիճ: Լիճն ամբողջությամբ ստվերի մեջ չէր. հեռավոր ափը մխրճվում էր արևով ողողված մարգագետինների մեջ, բայց նույնիսկ այնտեղ լճի հարթ մակերեսը մուգ-մուգ էր, և արևը չէր անդրադառնում ջրի մեջ: Հանգիստ, առանց ծփանքի ջուրը նման էր երեկոյան երկնքի, ինչպես այն երևում է լուսավորված սենյակից: Լճի մուգ երկնագույն շրջանակը եզերում էին վառ կանաչ մարգագետինները:
— Հիշու՞մ եք, ես նրան հարցրի Էրեգիոնում,— տխուր ասաց Գիմլին ճամփորդներին. «Մի՞թե ինձ վիճակված է այդ երջանկությունը՝ տեսնել մեր նվիրական լիճը»: Ահա, ես տեսնում եմ Քելեդ-Զարամը, բայց ինձ որբացած ու դժբախտ եմ զգում:
— Բարև և մնաս բարով, նվիրական լիճ,— խոնարհվելով՝ բացականչեց Գիմլին: Հետո շրջվեց դեպի հոբիթներն ու ավելացրեց.— Այստեղ հանգչում է թագը Դուրինի: Լիճը պահպանում է այն և սպասում նրա զարթոնքին... — Նա նորից խոնարհվեց ու շտապեց հոբիթների հետևից:
— Ի՞նչ տեսար այնտեղ,— Սեմին հարցրեց Փիփինը, երբ նրանք հասան ջոկատինՋոկատին:
Բայց մտքերով տարված Սեմը ոչինչ չպատասխանեց:
— Լեռներում շատ ակունքներ կան,— ասաց Արագորնը,— այնպես որ շուտով Արծաթաջուրն արագընթաց գետակ կդառնա: Հայելու լճից մինչև Արծաթաջրի և Նիմրոդելի միացման տեղը տասը լիգ կլինի: Կհասնենք այնտեղ ու անտառում կգիշերենք՝ այդպես էր որոշել Գենդալֆը: Արծաթաջուրը թափվում է Անդուին Մեծի մեջ, որտեղ և մեզ պետք է:
— Ախր դրանք միանում են Լոթլորիենում,— ուրախ հուզմունքով ընդմիջեց Լեգոլասը,— էլֆերի ամենասքանչելի բնակավայրում, որը գտնվում է Ոսկի Անտառում: Այնտեղ նույնիսկ ծառերն են ուրիշ: Դրանք աշնանը սաղարթից չեն զրկվում. տերևները դառնում են վառ ոսկեգույն և մնում ճյուղերի վրա մինչև գարնան գալը: Գարնանը թափվում են՝ անտառի բացատները ոսկով ծածկելով, իսկ ճյուղերին նոր տերևների հետ միասին բացվում են ոսկեդեղին ծաղիկներրը՝ օդը լցնելով մեղրի բուրավետությամբ: Այսպիսով, Այսպիսով՝ քայլում ես ոսկե գորգի վրայով, նայում ես ոսկեզօծ տանիքին ու դիպչում արծաթե սյուներին, քանզի այդ ծառերի կեղևը հարթ է ու ածաթավուն: Այդպես են պատմում հինավուրց առասպելները՝ ինքս ոչ մի անգամ չեմ եղել Լորիենում: Շատ կուզենայի գարնանն այնտեղ լինել...
— Այնտեղ ձմռանն էլ վատ չէ,— նկատեց Արագորնը: — Բայց Լորիենը հեռու է: Իսկ հիմա մենք պետք է հեռանանք Մորիայից, դրա համար էլ քայլերն արագացրեք, բարեկամներ:
Արագորնը մեծ-մեծ քայլերով առաջ գնաց, և Սեմն ու Ֆրոդոն սկսեցին հետ մնալ: Նրանք ամբողջ օրը ոչինչ չէին կերել: Յաթաղանի հարվածից Սեմի ջերմությունը բարձրացել էր ու գլուխը պտտվում էր, իսկ շոգ Մորիայից հետո նա քամուց դողացնում էր: Ֆրոդոն հևալով ու արագացած էր շնչում և ամեն քայլը դժվարությամբ էր անում:
Կես ժամ հետո Լեգոլասը հետ նայեց ու, տեսնելով, որ հոբիթները շատ են հետ մնացել, անհանգստացած ձայն տվեց Արագորնին: Վերջինս շրջվեց ու վազեց հետ մնացողների մոտ: Նրան հետևեց Բորոմիրը: Մնացած Պահապաններն Մնացածներն իսկույն կանգ առան:
— Ներեցե՛ք, բարեկամներ,— ասաց Արագորնը,— այսօր այնքան շատ բան տեղի ունեցավ, և ես այնպես եմ շտապում ձեզ հեռու տանել Մորիայից, որ ձեր վերքերի մասին բոլորովին մոռացել եմ: Դե դուք էլ պակասը չեք, խոսք չկա՝ չեք հիշեցրել... Իհարկե, մենք պետք է դադար առնեինք և առաջին հերթին ձեր վերքերը նայեինք... Դե, իսկ հիմա մի քիչ համբերեք: Առջևում հանգստի հարմար տեղ կա և այնտեղ արդեն ես ձեզանով կզբաղվեմ: Բորոմիր, եկ գրկած տանենք նրանց:
— Հիմա եմ հասկանում,— միջամտեց Մերին,— թե ինչու էիր ամբողջ օրը նստում Բիլբոյի կողքին: Պարզվում է, որ նա քեզ զինում էր ճանապարհի համար: Ա՜յ թե հիանալի ծերուկ է... Հարմար առիթով պետք է նրան ասել, որ իր նվերը Ֆրոդոյին փրկեց մահից:
Այնտեղ, որտեղ նիզակը խփել էր օղազրահին, միթրիլե օղակները պատռել էին աստառը՝ նուրբ կաշվից կարված շապիկը, և խրվել հոբիթի մաշկի մեջ: Բայց զրահը չէր պատռվել. սահած նիզակը հոբիթին շպրտել էր ու թիկնոցով մեխել պատին: Ֆրոդոյի կողքն ու կուրծը կուրծքը ծածկվել էին կապտուկներով: Մինչ մյուսներն ուտելիք էին պատրաստում, Արագորնը բալասանից Արագորնն Ացելասից եփուկ պատրաստեց ու դրանով լվաց հոբիթի բոլոր կապտուկները: Բուժիչ սպեղանու սուր հոտը կախվեց քամիներից պաշտպանված բացատի վրա, և շուտով ճամփորդներն ուրախությամբ զգացին, որ իրենց հոգնածությունն արագորեն անցնում է: Սեմի վերքը վերքն արյունահոսելուց դադարեց, իսկ Ֆրոդոն զգաց, որ ցավն անցնում է և խորը շունչ քաշեց՝ ճիշտ է, կապտուկներին նա դեռ երկար ժամանակ չէր կարողանում ձեռք տալ: Արագորնը դրանց վրա փափուկ վիրակապ դրեց, որ Ֆրոդոն կարողանա օղազրահը հագնել:
— Երբ դու օղազրահը հագած ես,— ասաց նա հոբիթին,— ես ինձ ավելի հանգիստ եմ զգում: Հագի՛ր և մինչև արշավի վերջը չհանես, մանավանդ որ այն զարմանալի թեթև է: Օղազրահդ կարող ես հանել միայն բարեկամների մոտ, այնտեղ, որտեղ Թշնամին անզոր է... Բայց, ցավոք, այդպիսի վայրեր մեր ճանապարհին քիչ կհանդիպեն:
Կազդուրվելով՝ Պահապանները խարույկը հանգցրին, օջախը ծածկեցին սոճու ճյուղերով, որ իրենց դադարի տեղի հետքերը կորցնեն և Արագորնի հետևից դուրս եկան ճանապարհ: Մոտավորապես մեկ ժամ հետո արևը թաքնվեց Մշուշապատի հետևում, և լանջերին մութ մուգ ստվերներ ընկան: Առափնյա հովիտներով գետից սողալով վեր ձգվեցին մշուշի սպիտակավուն ծվենները, թեև հեռավոր անտառներն ու հարթավայրերրը դեռ լուսավորված էին իրիկնային մեղմ լույսով: Այժմ, երբ Սեմն ու Ֆրոդոն իրենց առույգ էին զգում, ջոկատը Ջոկատը կարող էր բավականին արագ շարժվել, և ճամփորդները քայլեցին ևս երեք ժամ՝ միայն մի կարճատև դադար տալով:
Հովիտը պարուրել էր գիշերային մութը: Երկնքում փայլում էին աստղերը, սակայն լուսինը դեռ դուրս չէր եկել: Ֆրոդոն ու Գիմլին, գիշերվան ականջ դնելով, քայլում էին վերջից: Ամեն ինչ խաղաղ էր: Վերջապես Գիմլին խզեց լռությունը:
Ճամփորդները լիգից ավելի չէին անցել, երբ հանկարծ նրանց ճանապարհը փակեց աջ կողմում մնացած Մշուշապատի ստորոտի անտառապատ բլուրներից հոսող արագահոս գետը: Լսվում էր, թե ինչպես է խավարում աղմկում ջրվեժը: Սև ջրապտույտներով հոսանքը սրընթաց վազում էր նեղ հունով ու միանում Արծաթաջրին:
— Ահա և Նիմրոդելը,— բացականչեց Լեգոլասը: — Այս գետի մասին շատ երգեր են հորինվել, և մենք, մենք՝ հյուսիսցիներս , մինչև հիմա էլ երգում ենք նրա ծիածանապատ ջրվեժների, ալիքների մեջ լողացող ոսկե ծաղիկների ու մթին հորձանուտների մասին: Բայց հիմա մութ է, իսկ Նիմրոդելի կամուրջն ավերված է.... Ինչևէ, գնամ ոտքերս թրջեմ. ասում են այս գետը վանում է թախիծն ու թոթափում հոգնածությունը:
նա իջավ զառիվայր ափով, մտավ ջուրը և ձայն տվեց ճամփորդներին.
Վերջապես նա լռեց, և գիշերային լռության մեջ լսվեց ջրվեժի միալար աղմուկը. կամաց-կամաց ճամփորդներին սկսեց թվալ, թե իրենք զանազանում են ջրի քչքչոցին միախառնված ինչ-որ ձայն, որը տխուր երգ էր երգում:
— Լու՞մ եք, այդ Նիմրոդելն է երգում,— խոսեց ԼեգոլասսըԼեգոլասը: — Ուզու՞մ եք նրա մասին երգ լսել: Նիմրոդելը էլֆ դիցուհու անուն է. նա մի ժամանակ ապրել է այս գետի ափին և անվանվել այնպես, ինչպես գետը: Մեր անտառային բարբառով երգը շատ գեղեցիկ է հնչում, բայց Ռիվենդելում հիմա շատերն այն երգում են Արևմուտքի արևմուտքի լեզվով: Ահա, լսեք.
<poem>
— Թզուկները ոչ մի չար բան չեն արել,— Լեգոլասին ընդհատելով բացականչեց Գիմլին:
— Ճիշտ է, ես չասացի, թե արել են,— պատասխանեց էլֆը,— ասացի՝ արթնացրել են: Երբ դա տեղի է ունեցել, էլֆերից շատերը որոշել են թողնել Լոթլորիենը՝ ընդհանուր լեզվով՝ Ծաղկող Լորիենը, և լողալ արևմուտքԱրևմուտք: Հեռացել է նաև Նիմրոդելը, բայց Ծով չի հասել: Նա անհետ կորել է հեռավոր հարավում՝ Սպիտակ լեռների կիրճերում, և նրա սիրելին՝ Ամրոթը, այդպես էլ մնացել է նրան սպասելով: Եվ հիմա գարնանը, երբ քամին խշշում է նորելուկ տերևների մեջ, նրա անունը կրող ջրվեժի ձայնին միախառնվում է Նիմրոդելի ձայնը, իսկ երբ փչում է հարավային քամին, Ծովից գալիս է Ամրոթի ձայնը, քանզի Նիմրոդելը միանում է Արծաթաջրին, որին էլֆերը Քելեբրանթ են անվանում, իսկ Քելեբրանթը թափվում է Մեծ Գետը, որի ջրերը հոսում են դեպի Բելֆալասի ծոցը, որտեղ կանգնում էին լորիենյան էլֆերի նավերը: Ասում են, Նիմրոդելն ապրել է ջրվեժի մոտ աճող ծառի սաղարթի մեջ: Լորինցիները Լորիենցիները մի ժամանակ ապրում էին ծառերի վրա. իզուր չէ, որ լորիենցի էլֆերին անվանում են Գալադրիմ կամ ծառակյացներ: Հնարավոր է, նրանք հիմա էլ են այդպես ապրում: Այս անտառի խորքում հազվագյուտ հզոր ծառեր են աճում: Մինչև Խավարի տարածվելը անտառային էլֆերը քարե ամրոցներ չէին կառուցում ու ոչ էլ գետնի տակ քարանձավներ էին փորում:
— Պետք է խոստովանեմ,— նկատեց Գիմլին,— որ ես հիմա էլ ինձ ծառի վրա ավելի հանգիստ կզգայի: — Նա խեթ նայեց Մշուշապատի կողմը: — Օրքերի հետ հանդիպումն ինձ չի ուրախացնի:
— Միայն թե գետնին չզարթնենք,— փնթփնթաց Փիփինը:
— Եթե ես քնեմ,— արձագանքեց Սեմը,— գետնին էլ թրմփամ՝ չեմ զարթնի: Էս բարձրաբերձ տեղում հոբիթի քուն կտանի՞... քունը գլխին ավելացրեց նա և տեղնուտեղն սկսեց խռմփացնել:
Ֆրոդոն ցրված նայում էր մթության մեջ: Կողքին խաղաղ ֆսֆսացնում էր Սեմը, երկնքում իրար աչքով էին անում աղոտ աստղերը, թալանի եզրին նստել էին գիշերային խավարի մեջ հազիվ զանազանվող էլֆերը: Նրանք նստած էին անշարժ, ծնկները գրկած և ցածրաձայն զրուցում էին: Հոբիթը տեսնում էր միայն երկու ժամապահների, երրորդն իջել էր ներքև: Ֆրոդոն հոգնած փակեց աչքերը և, տերևների շրշյունի օրորից ու Նիմրոդելի մեղմ քչքչոցից թուլացած, քնեց:
Ձմեռային թույլ արևը, հսկայական ծառերի տերևներում ոսկեզօծվելով, լուսադեմին արթնացած հոբիթներին հիշեցրեց իրենց հեռավոր Հոբիթստանի ամառային արևածագը: Ճյուղերի արանքից երևում էր Քելեբրանթի նեղ հովիտը՝ բազմաթիվ ջրվեժների փրփրադեզ սանդուղքով:
Պահապաններն Ճամփորդներն արագ պատրաստվեցին ճանապարհ ընկնելու:
— Մնաս բարո՜վ, հիասքանչ Նիմրոդել,— բացականչեց Լեգոլասը:
— Մնաս բարո՜վ,— կրկնեց կրկնեց նա Լեգոլասի հետևից՝ մտածելով, որ հոսող ջրի այդպիսի կախարդական ու հանգստացնող ձայն էլ երբևէ չի լսի: Իսկ գետը խոխոջում էր, քչքչում, և նրա բազմաձայն աղմուկը, միահյուսվելով, վեր էր ածվում անսահման փոփոխական ու անկրկնելի դյութիչ մեղեդու:
Նրանք վերադարձան Արծաթաջրի ափով ձգվող ճանապարհը: Այժմ ջոկատն Ջոկատն առաջնորդում էին Հալդիրն ու Ռումիլը: Որոշ ժամանակ գնում էին արագընթաց գետի ափով: Ճանապարհի վրա հստակ երևում էին օրքերի հետքերը: Մոտ երեք լիգ անցնելուց հետո Հալդիրը կանգնեց, դեմքով շրջվեց դեպի գետը և երկու անգամ թռչունի նման ցածր սուլեց:
— Այն ափին,— բացատրեց նա Պահապաններին,— երկրորդ պահակակետն է գտնվում:
Երբ այդ երերուն կամուրջը պատրաստ էր, ճամփորդներն անցան հարավային ափ՝ ոմանք դանդաղ, մեծ դժվարությամբ, մյուսներն ավելի արագ ու անկաշկանդ: Հոբիթներից լավագույն լարագնացը Փիփինը դուրս եկավ. նա բռնել էր միայն մի պարանից և բավական վստահ էր առաջ գնում, սակայն աշխատում էր ներքև չնայել: Իսկ Սեմը քայլում էր դանդաղ, մանրիկ քայլերով, ձեռքերով պարաններից պինդ բռնած ու հայացքը ոսկեցոլք ջրից չկտրելով: Ափին նա թեթևացած շունչ քաշեց և բացականչեց.
— Դար ապրես՝ դար կսովորես, ինչպես ասում էր իմ ծերուկըԾերուկը: Ճիշտ է, նա այգեգործությունը նկատի ուներ, ոչ թե մեկ այլ բան. ինչ-ինչ, բայց հաստատ չէր մտածում, որ ես քնելու եմ թռչնի բնում ու սարդի պես վազվզեմ պարանների վրայով: Այդպիսի կատակ նույնիսկ հորեղբայր Էնդիի մտքով չէր անցնի:
Ռումիլը մնաց հարավային ափին, գետանցումը վերջացնելուց հետո արձակեց պարանները, ձգեց դեպի իրեն ու կծկեց: Հետո կծիկը գցեց ուսին, ճամփորդներին հրաժեշտ տվեց ձեռքը թափահարելով և վերադարձավ Նիմրոդելի ափի իր պահակակետը:
— Անիծյալ կամակոր,— քրթմնջաց Լեգոլասը:
— Հանգի՛ստ,— փնչացրեց Արագորնը: — Գիմլի, տեղիցդ չշարժվես: Ջոկատը ես եմ առաջնորդում, և դուք կանեք այն, ինչ ե՛ս կասեմ: Մի՞թե արդար է՝ առանձնացնել թզուկին ջոկատի Ջոկատի մյուս անդամներից, առավել ևս, նման կոպիտ ձևով: Գիմլին անարդարացիորեն նվաստացած կլինի, եթե միայն նրա աչքերը կապեն: Մենք բոլորս կգնանք կապված աչքերով, Լեգոլասը՝ նույնպես: Դա, իհարկե, ճանապարհորդությունը կդանդաղեցնի, բայց այդպես ավելի ճիշտ կլինի:
— Օ՜հ, պատկերացնու՞մ եք ինչ տեսք կունենանք,— անսպասելի ծիծաղելով՝ բացականչեց Գիմլին: — Գժերի երթ Ոսկի Անտառում... Ես պատրաստ եմ Լեգոլասի հետ գժի դեր խաղալ,— ուրախ ավելացրեց նա,— իսկ մնացածները կարող են դիտող մնալ:
— Երջանիկ է այն ժողովուրդը,— բացականչեց Հալդիրը,— որ ապրում է արևմտյան նավահանգիստներից ոչ հեռու: Մենք անհիշելի ժամանակներից չենք եղել այնտեղ: Պատմիր ինձ դրանց մասին,— խնդրեց նա հոբիթին:
— Ախր ես այնտեղ չեմ եղել,— խոստովանեց Մերին: — Առաջներում ճանապարհորդելու ճափորդելու առիթ չեմ ունեցել: Եվ եթե իմանայի, թե ինչ է կատարվում աշխարհում, ապա դժվար թե Հոբիթստանից հեռանալու վճռականություն ունենայի:
— Նույնիսկ Լոթլորիենը տեսնելու համա՞ր,— հարցրեց Հալդիրը: — Ներկայիս աշխարհում մութը շատ է, այն իսկապես դաժան է ու վտանգավոր, բայց կան նաև այլ բաներ՝ լուսավոր ու սքանչելի: Չկա այնպիսի մի վայր, որտեղ սերը մռայլված չլինի վշտով, բայց մի՞թե այն դրանից ավելի ուժեղ չէ դառնում: Շատերը կարծում են, որ Խավարի Վարագույրը ժամանակի ընթացքում կցրվի նույնիսկ Մորդորից ու անհետ կկորչի... Ես դրան չեմ հավատում: Աշխարհն արդեն երբեք նախկինը չի լինի, իսկ արևը՝ նույնքան պայծառ, ինչպես առաջ: Գուցե մի կարճատև պայծառացում լինի, և մենք՝ էլֆերս, դուրս գանք Ծով... որպեսզի Միջերկրից հեռանանք ընդմիշտ: Մի՞թե մենք պետք է հեռանանք Լորիենից և ապրենք մի երկրում, որտեղ մելորն չի աճում... Չէ՞ որ եթե հավատանք էլֆերի ավանդություններին, Մեծ Ծովից այն կողմ Ոսկի անտառներ չկան: Ես չգիտեմ, թե ինչպես ենք այնտեղ ապրելու...
Այդպես խոսելով՝ ճամփորդներն իծաշարուկ գնում էին արահետով: Հալդիրն առաջնորդում էր, մյուս էլֆը փակում էր երթը: Արահետը փափուկ էր ու հարթ, և շուտով ճամփորդներն սկսեցին ավելի վստահ քայլել: Երևի այն պատճառով, որ նրանք փակ աչքերով էին գնում, նրանց զգայնությունը չափազանց սրված էր: Ֆրոդոն զգում էր ձմեռվա քուն մտած, բայց կանաչ խոտի թեթև բույրը, լսում էր ծառերի տերևների փսփսոցը, թռչունների դայլայլը և գետի խաղաղ քչքչոցը: Երբեմն անցնում էին բացատներով, և ձմեռային պայծառ արևը մեղմ շոյում էր նրանց դեմքերը:
Երբ ջոկատն Ջոկատն անցնում էր Արծաթաջրի այս ափը, Ֆրոդոյին տարօրինակ զգացողություն համակեց: Նրան թվաց, թե այսօրվա աշխարհը մնաց գետի այն կողմում՝ ասես նա անցնում էր ոչ թե գետի վրայով, այլ՝ ժամանակի, կարծես այդ երերուն պարանե կամրջակը գցված էր երեք դարաշրջանների Դարաշրջանների վրայով և տանում էր դեպի վաղանցուկ նախասկզբնական օրեր: Որքան մոտենում էին Նաիթ Լորիենի սրտին, այնքան այդ զգացողությունն ավելի էր ուժեղանում, գուցե աչքերը կապած լինելու պատճառով: Ֆրոդոն չէր կարողանում ազատվել այն մտքից, որ իր շուրջը կենդանանում է անցյալը: Ազատքում անցյալը հիշողություն էր, իսկ այստեղ այն կենդանի էր ու իրական: Լորիենի բնակիչները գիտեին Չարի մասին. նրանք և՛ վիշտ էին ապրել, և՛ տառապանք, այդ պատճառով էլ մեկուսացել էին Լորիենում ու չէին վստահում արտաքին աշխարհին: Ու թեև մութ ուժերն ընդհուպ մոտեցել էին անտառին, բայց ներս թափանցել չէին կարողանում, և Լորիենում ապրում էին այնպես, ասես չարը դեռ չէր ծնվել:
Ճամփորնդներն առանց դադարի քայլում էին ամբողջ օրը, մինչև որ պաղ քամին լուր բերեց իջնող երեկոյի մասին: Նրանք ընթրեցին և, վերմակների մեջ փաթաթվելով, հանգիստ քնեցին փափուկ մարգագետնում, որը հյուսիսային քամիներից պաշտպանված էր թփուտներով: Հալդիրը նրանց թույլ չտվեց աչքի կապերը հանել, այնպես որ ծառը բարձրանալ չէին կարող: Առավոտյան նորից ճանապարհ ընկան և հանգստանալու նստեցին միայն կեսօրից հետո: Ուտելուց հետո արդեն պատրաստվում էին շարժվել, երբ էլֆերի ձայներ լսեցին:
Հալդիրը նկատեց, թե ուր է նայում Ֆրոդոն և ասաց.
— Քիչ այն կողմ, այդ բլուրներից հետո սկսվում է Չարքանտառի Հմայաթավուտքը, որտեղ եղևնիներն ու սոճիերը դեպի լույսը ձգվելով, անողոքաբար խեղդում են իրենց ազգակիցներին, իսկ ներքևում, հեղձուկ ու խոնավ կիսամութի մեջ, գետնին կպած, կանաչ-կանաչ փտում են դրանց ստորին ճյուղերը: Այնտեղ կանգնած է Դուլ Գուլդուրի անառիկ ամրոցը, որտեղ մի ժամանակ թաքնվում էր Թշնամին, իսկ այժմ ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունենում: Մենք վախենում ենք, որ ամրոցը նորից բնակելի է դարձել: Ամրոցի գլխին վերջերս հաճախ սև ամպեր են կուտակվում և կայծակներ են փայլատակում: Այստեղից՝ վերևից, լավ երևում է երկու ուժերի պայքարը: Բայց թե ինչ ուժեր են հակամարտում այնտեղ՝ առայժմ հայտնի չէ նույնիսկ մեր Տիրուհունտիրուհուն: — Հալդիրը լռեց և ցած իջավ. Ֆրոդոն ու Սեմը հետևեցին էլֆին:
Դամբանաբլուրի ստորոտում նրանք տեսան Արագորնին. վերջինս կանգնած էր անշարժ ու լուռ, ասես ինքն էլ վերածված լիներ ծառի: Ձեռքին փոքրիկ, կապույտ էլանոր էր, իսկ աչքերում՝ երջանկության հուշերի ցոլքեր: Ֆրոդոն հասկացավ, որ իրենց ուղեկցորդն այստեղ տեղի ունեցած մի լուսավոր պահ է վերապրում՝ վաղուց անցած և անվերադարձ մի պահ: Թվում էր, թե նա հիմա տեղափոխվել է այնտեղ, այդ ակնթարթը՝ Արագորնի խիստ դեմքն այժմ երիտասարդ էր ու գեղեցիկ, իսկ նրա ճամփորդական խունացած թիկնոցը արևի շողերից ոսկեգույն էր երևում: Ֆրոդոյի առջև նումենորցի դյուցազն էր կանգնած: «Արքայի որդի»,— ակամայից մտածեց հոբիթը: Եվ հանկարծ Արագորնի շուրթերը շարժվեցին:
Վստահելի
1342
edits