Changes
/* Գլուխ չորորդ. Ճամփորդություն խավարում */
— Այդ դեպքում ինչու՞ եկանք այստեղ,— տագնապալի ու զայրացած գոռաց Բորոմիրը: — Ասում էիր, որ իջել ես Մորիա, որ անցել ես այստեղով... Եվ չգիտե՞ս որտեղ է մուտքը:
— Ես գիտեմ, թե որտեղ է մուտքը և ձեզ բերել եմ այստեղ,— սառնասիրտ պատասխանեց գոնդորցուն Գենդալֆը, բայց նրա աչքերը պսպղացին ոչ բարի փայլով: — Ես չգիտեմ գաղտնաբառը՝ առայժմ: Հարցնում ես՝ մենք ինչու՞ եկանք այստեղ: Պատասխանում եմ՝ որպեսզի մեզ գայլդարձյակները չխժռեն: Բայց դու ինձ մի հարց ևս տվեցիր: Եվ ի պատասխան ստիպված եմ քեզ հարցնել. իմ խոսքերին չե՞ս կասկածում արդյոք, Բորոմիր: Ես Մորիա իջել եմ արևելքից՝ Սևագետքից, այլ ոչ թե այստեղից: Արևելքից Արևմտյան Դարպասը բացվում է դեպի ներսդուրս, ներսից հարկավոր է թեթևակի սեղմել-հրել, և կբացվի, ինչպես սովորական դուռ: Իսկ ով կանգնած է դրսում՝ այստեղ, պետք է արտասանի գաղտնաբառը, այլապես Մորիա այստեղից չի մտնի:
— Ուրեմն ի՞նչ պետք է անենք,— հրաշագործին հարցրեց Փիփինը, ասես այդ լարված խոսակցությունն իսկի չէր էլ եղել:
— Ոչ, այս տեղը ես չեմ հիշում, բոլորովին չեմ հիշում,— խոստովանեց հրաշագործը: Նա լուսարձակող գավազանը բարձրացրեց վեր՝ հույս ունենալով կամարների վրա նշաններ հայտնաբերել, որոնք կօգնեին ընտրություն անելու: Պատերին ոչ մի մակագրություն չկար: — Հիմա ես շատ հոգնած եմ,— ասաց նա,— որ կարողանամ որոշել, թե ուր ենք գնալու: Եվ, իմ կարծիքով, ձեզ էլ հանգստանալը չի խանգարի: Հարկավոր է որոշումը հետաձգել առավոտվան: Չնայած առավոտյան այստեղ ավելի լուսավոր չի լինի: Եվ այնուամենայնիվ առավոտվա գործն աջ է գնում:
— Խեղճ Բիլ,— հառաչեց Սեմը,— տեսնես ու՞ր է հիմա: Միայն Մենակ թե ոչ գայլի ստամոքսում:
Սրահի ձախ պատի մեջ ճամփորդները քարե դուռ նկատեցին: Գենդալֆը մոտեցավ դռանը, կամացուկ հրեց՝ և այն բացեց:
— Այո, մուրճի ձայն էր,— հաստատեց Գենդալֆը: — Եվ ոչ մի լավ բան դա չի խոստանում մեզ: Հուսով եմ, որ Փերեգրինի քարն այստեղ ոչ մի կապ չունի. և այնուամենայնիվ նրա հիմար արարքը կարող է ահավոր փորձանք բերել մեր գլխին: Երբեք նման բաներ չանեք... Իսկ հիմա բոլորը, բացի Փիփինից, թող քնեն: Փիփինը որպես մեղքի քավություն՝ ժամապահ է նշանակվում: Բարի գիշեր:
Դժբախտ Փիփինը, առանց մի խոսք ասելու, գնաց դռան մոտ ու այնտեղ սսկվեց: Պահականոցը թաղվեց մթության մեջ՝ Գենդալֆի գավազանը վերջնականապես հանգավ: Փիփինն աչքերը ջրհորից չէր կտրում՝ նրան թվում էր, որ թե անցքից անպայման հրեշ է դուրս սողալու: Նա շատ էր ուզում ջրհորի բերանը փակել, ինչով ուզում է լինի, թեկուզ վերմակով, սակայն սիրտ չէր անում մոտենալ, հետո ինչ, որ Գենդալֆը քնած է...
Իսկ իրականում Գենդալֆը քնած չէր. նա ցավագին վերհիշում էր իր նախորդ ճանապարհորդությունը՝ փորձելով որոշել ուր պետք է գնան իրենք, քանի որ նույնիսկ ամենաչնչին սխալը կարող էր վերջանալ Ջոկատի կործանումով: Մեկ ժամ անց հրաշագործը վեր կացավ ու մոտեցավ Փիփինին:
— Չտեսնվա՛ծ է,— հիացած բացականչեց Սեմը: — Ես այն մեծ հաճույքով կսովորեի: Բայց երբ պատկերացնում եմ, թե ինչքան ջահեր են էստեղ վառվել, մթությունն ավելի սև է թվում, քան առաջ: Իսկ հետաքրքիր է, ալմաստներ ու այլ թանկարժեք քարեր մնացե՞լ են էստեղ...
Գիմլին չպատասխանեց: Ասքը Ասքն արտասանելուց հետո նա խոսակցությանը չէր ուզում մասնակցել:
— Ալմաստնե՞ր,— հոբիթին հարցրեց Գենդալֆը: — Ոչ, այստեղ թանկագին իրեր չեն մնացել՝ համանայն դեպս, գոնե բնակելի քարանձավներում. օրքերը վաղուց դրանք թալանել են: Բայց նույնիսկ ամենաագահ օրքերը չեն իջնում ստորին հարկաշարքեր, հանքահորերն ու նկուղները, քանի որ այստեղ տիրում է հինավուրց սարսափը:
— Առասպելական միթրիլի համար,— պատասխանեց Գենդալֆը: — Թզուկներին փառք ու պատիվ բերեցին ոչ թե երկաթը՝ թզուկների աշխատանքային հումքը, կամ ոսկին ու ալմաստը՝ նրանց սիրելի խաղալիքները, այլ զտված կամ մորիական արծաթը, որն էլֆերը միթրիլ էին անվանում: Այն ժամանակներում մորիական արծաթը ոսկուց մի տասը անգամ թանկ արժեր, իսկ հիմա իսկապես անգին է դարձել, որովհետև պարզապես չկա Միջերկրում: Մորիական արծաթի շերտերը գտնվում են ամենախորունկ հարկաշարքերում. միթրիլե երակը սարերի տակով ձգվում է մինչև Բոսոր Կոտոշ և այնտեղից իջնում անմատչելի անդունդներ: Միթրիլը հարստացրեց ու փառաբանեց թզուկներին, սակայն հենց դրանից էլ սկսվեցին նրանց բոլոր դժբախտությունները, քանի որ մետաղի հետևից ընկած՝ նրանք փորում էին լեռան ընդերքը, մինչև որ արթնացրին ընդերքի սարսափը կամ Դուրինի Մեծ Չարքը: Երբ թզուկները Մորիայից փախան, միթրիլին տիրեցին օրքերը, բայց Սաուրոնը, որը փափագում էր իր մոտ հավաքել ամբողջը մինչև վերջին ձուլակտորը, իամանալով այդ մասին՝ ստիպեց օրքերին միթրիլով տուրք վճարել իրեն:
Միթրիլ... Իսկ ո՞վ չի փափագում այն... Կռելի, ինչպես պղինձը, ամուր, ինչպես պողպատը, հղկվելուց հետո փայլուն, ինչպես հայելին, երբեք չխամրող ու զարմանալի թեթև: Էլֆերը միթրիլը շատ բարձր էին գնահատում. նրանք միթրիլից իթիլդին էին ստանում, այլ կերպ՝ լուսնարծաթ: Գիշերագիրը, որ տեսաք դարպասի վրա, արված է է իթիլդինով: Իմիջայլոց, Թորինը Բիլբոյին միթրիլից օղազրահ է նվիրել: Հետաքրքիր է, ու՞ր է այն: Հավանաբար փոշոտվում է Միշել Գետնափորիկի թանգարանում...
— Միթրիլե օղազրա՞հ,— զարմացավ Գիմլին: — Այ քեզ իսկապե՜ս արքայական ընծա...
Հոբիթը նստել էր պատին սեղմված և լարված ականջ էր դնում ահասարսուռ լռությանը: Նրան թվում էր, թե Մորիայի խորքերից բարձրանալով, անտեսանելի դռների միջով քարանձավ է սողոսկում քարացնող վախն ու պատում իր ճակատը սառը քրտինքով, և ճակատը մաքրելիս Ֆրոդոն սարսափով զգաց, որ իր ձեռքերը փայտացել են: Ժամապահության երկու ժամվա ընթացքում, որ նրան տարիներ թվացին, նա միայն լարված լսում էր, սակայն բացարձակապես ոչինչ, նույնիսկ բոբիկ ոտքերի քստքստոց չլսեց:
Հերթապահության վերջում, նա նայեց արևմտյան միջանցքի կողմը՝ որտեղից իրենք եկել էին, և հանկարծ նրան թվաց, թե այնտեղ առկայծում են երկու հազիվ նշմարելի կրակներ: Նա սարսռաց, աչքերը փակեց, ու գլուխը թափահարեց: Հետո մի անգամ էլ նայեց միջանցքի կողմը: Ոչ մի առկայծող կրակ այնտեղ չկար: «Խայտառակություն,— հանդիմանանքով ասաց նա ինքն իրեն,— երևի արդեն ննջում եմ»:
Նա մի կերպ վեր կացավ ու այլևս չնստեց, մինչև նրան փոխարինեց Լեգոլասը:
Վերմակին հասնելով՝ Ֆրոդոն անմիջապես քնեց և էլի նույն երազը տեսավ՝ անկյունից բոբիկ ներբանների զգուշավոր քստքստոց էր լսվում, և երկու առկայծող աչք-կրակներ դանդաղ մոտենում էին... Նա սարսափահար վեր թռավ: Մոխրագույն լույսը լցվել էր քարանձավ, իսկ նրա ուղեկիցները ցածր ձայնով խոսում էին իրար հետ:
— Բարի լույս,— ասաց Գենդալֆը: — Քանզի աշխարհի վրա լուսավառվում է առավոտը և մեզ բարի լույս է բերում: Ես ճիշտ էի: Մենք գտնվում ենք Մորիական թագավորության վերին հարկաշարքերում: Մեզ հարկավոր է մինչև երեկո գտնել դարպասը, որ վերջապես դուրս գանք Սևագետքի Դիմրիլի հովիտ:
— Այո, լավ կլիներ,— քրթմնջաց Գիմլին: — Ես տեսա Մորիան, և այն իսկապես վեհապանծ է, բայց այստեղ թագավորում է խավարը, իսկ խավարի մեջ թաղված մեծ Մորիան ուզածդ քաջին կզարզանդեցնի: Եվ երևում է, Բալինը Մորիա չի մտել, թե չէ որևէ հետք կթողներ...
Գենդալֆը որոշեց ցերեկային հանգիստ չտալ:
— Բոլորիս էլ հանգիստ է պետք,— ասաց նա Պահապաններին,— բայց ավելի լավ է հանգստանանք լույսի ու ազատության մեջ: Մինչև Հայելու լիճը կեսօրվա կես օրվա ճանապարհ է: Եվ որքան հասկանում եմ, մեզանից ոչ ոք չի ուզում Մորիայում մի գիշեր ևս անցկացնել:
— Ինչը ճիշտ է՝ ճիշտ է,— մրթմրթաց Բորոմիրը: — Ու՞ր ենք գնալու, արևե՞լք:
— Առայժմ չգիտեմ,— պատասխանեց Գենդալֆը: — Ըստ իս, մենք հիմա դարպասից բարձր ու ձախ ենք գտնվում, բայց այնտեղ տանող ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէ: Սկզբում մեզ հարկավոր է հանգիստ շուրջն ուսումնասիրել: Արևելյան միջանցքը կարծես թե այն է, ինչ հարկավոր է, բայց վերջնական որոշում ընդունելուց առաջ եկեք նայենք: Լույսն ընկնում է հյուսիսային միջանցքից, տեսնու՞մ եք: Եթե կարողանանք հասնել պատուհանին, ինձ պարզ կդառնա, թե որտեղ ենք գտնվում, և ես կորոշեմ ուր գնալ: Բայց, ցավոք սրտի, մորիական քարանձավներում պատուհանները, որպես օրենք, շատ բարձր տեղերում են:
Բոլորը Գենդալֆի հետևից գնացին հյուսիսային միջանցք: Պարզվեց, որ լույսն աջ կողմից է ընկնում, ինչ-որ կողմնային միջանցքից: Հարյուր-հարյուր հիսուն քայլ անցնելով, նրանք տեսան մի կիսաբաց քարե դուռ: Դռան հետևում քառակուսի սենյակ հայտնաբերվեց, որի պատուհանը արևելյան պատի մեջ էր բացված: Մթին սովորած ճամփորդները, ակամա աչքները կկոցելով, կանգ առան շեմին: Հետո զգուշորեն մտան սենյակ: Մոխրասև փոշու գորգով ծածկված ինչ-որ փխրուն բեկորներ տրորելով, ճամփորդները մոտեցան երեք կամ չորս թիզ բարձրությամբ մի քառակուսի քարի, որ որն այնպես էր տեղադրված սենյակի կենտրոնում, որ առաստաղից կպած փոքրիկ պատուհանից ընկնող լույսն ընկնում էր ուղիղ վրան: Քարի վրա սպիտակ մարմարե սալ էր դրված:
— Չլինի՞ գերեզման ենք գտել,— քրթմնջաց Ֆրոդոն և սոսկալի նախազգացումով կռացավ սալի վրա: Արագորեն նրան մոտեցավ Գենդալֆը: