Changes

Տեսակների Ծագումը

No change in size, 08:37, 20 Մայիսի 2017
Այժմ մի քանի խոսք կասեմ այն հանգամանքների մասին, որոնք նպաստում են մարդու կողմից ընտրություն կիրառելուն կամ ազդում են հակառակ իմաստով։ Փոփոխականության զգալի աստիճանը ակներևորեն բարենպաստ է, որովհետև առատ նյութ է ընձեռում ընտրության համար, բայց չպետք է կարծել, որ մանրազնին կերպով ընտրված միայն անհատական տարբերությունները բավական չեն համարյա ամեն մի ցանկալի ուղղությամբ և մեծ չափերով կուտակման համար։ Բայց քանի որ մարդուն ակնհայտ օգտակար կամ հաճելի փոփոխությունները կարող են միայն պատահականորեն առաջանալ, ուստի հասկանալի է, որ նրանց երևան գալու հավանականությունը պետք է աճի պահվող անհատների թվի հետ միասին։ Այստեղից հետևում է, որ թիվը մեծ չափով ազդում է հաջողության վրա։ Այդ հիման վրա Մարշալը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Marshall>'''Մարշալ''' (Marshall John)։— Ֆիզիոլոգ և անատոմ Անգլիայում (1818—1891)։ Անատոմիայի պրոֆեսոր Royal Academy-ում։ Գրել է իր ժամանակին հայտնի ֆիզիոլոգիայի երկհատոր ձեռնարկը։</ref> Յորկշիրի մի քանի մասերում պահվող ոչխարների մասին հայտնում է հետևյալ կարծիքը. «Նրանք երբեք չեն կատարելագործվի, որովհետև պատկանում են աղքատ մարդկանց և պահվում են '''փոքր խմբերով'''»։ Մյուս կողմից, առևտրական այգեգործությամբ պարապողները, որոնք միևնույն բույսից մշակում են մեծ քանակությամբ, սիրողներից ավելի հաջող կերպով են ստանում նոր ու արժեքավոր տարատեսակներ։ Մեծ քանակությամբ կենդանիներ և բույսեր պահելը կամ մշակելը հնարավոր է միայն այն պայմաններում, որոնք բարենպաստ են նրանց բազմացման համար։ Երբ անհատները սակավաթիվ են, նրանք բոլորը, ինչպես էլ որ լինեն նրանց հատկությունները, կպահվեն բազմացման համար, իսկ այդ փաստորեն կվերացնի ընտրությունը։ Սակայն ամենայն հավանականությամբ հաջողության գլխավոր պայմանը պետք է համարել մարդու համար կենդանու կամ բույսի այնքան բարձր արժեքավորությունը, որպեսզի նա ամենամանրազնին ուշադրությունը դարձներ նրանց կառուցվածքում կամ հատկություններում կատարվող ամենափոքր շեղումների վրա։ Առանց այդպիսի ուշադրության ոչինչ չի ստացվի։ Ես առիթ եմ ունեցել լսելու միանգամայն լուրջ արտահայտված մի դիտողություն, թե ինչ բախտավորություն, որ ելագն սկսել է փոփոխվել հենց այն ժամանակից, երբ պարտիզպաններն սկսել են ուշադրություն դարձնել նրա վրա։ Կասկած չկա, որ ելագը միշտ էլ փոփոխվել է, հենց այն ժամանակից, ինչ սկսել են նրան մշակել, բայց այդ թեթև փոփոխությունների վրա ուշադրություն չի դարձվել։ Սակայն, հենց որ պարտիզպաններն սկսեցին ընտրել ավելի խոշոր, ավելի վաղահաս կամ համեղ պտուղներ ունեցող անհատներ, սկսեցին ցանել նրանց սերմերը և ստացված սերմնաբույսերից ընտրել ամենալավերը (զանազան տեսակների միջև խաչաձևման որոշ աջակցությամբ), այդ ժամանակից էլ երևան եկան այն զարմանալի տարատեսակները, որոնք ստեղծվել են վերջին հիսնամյակում։
Կենդանիների վերաբերմամբ կարևոր դեր է կատարում խաչաձևումների վերացման հնարավորությունը,— դա համենայն դեպս շատ էական հանգամանք է այն երկրների համար, որտեղ արդեն կան շատ ցեղեր։ Այդ տեսակետից մեծ նշանակություն ունի հողամասերի ցանկապատումը։ Թափառակյաց վայրենիները կամ բաց հարթավայրի բնակիչները հազվագյուտ դեպքում են ունենում կենդանու նույն տեսակի մեկ ցեղից ավելի։ Աղավնիների կազմած զույգերը կարող են ամբողջ կյանքում մնալ, և դա մեծ հարմարություն է այդ թռչունը պահել սիրողների համար, որովհետև մի քանի ցեղ կարելի է բարելավել միաժամանակ, պահպանելով նրանց զտարյուն վիճակում մի թռչնանոցի մեջ։ Ես կարող եմ ավելացնել նաև այն, որ աղավնիները շատ արագ են բազմանում և նրանց թիվը արագորեն ավելանում է, իսկ չբավարարող թռչունները հեշտությամբ վերացվում են, որովհետև նրանց գործ են ածում սննդի համար։ Մյուս կողմից, կատուները իրենց գիշերային թափառական կենսակերպի հետևանքով հեշտությամբ չեն ենթարկվում զույդընտրության զույգընտրության և, թեպետ բարձր են գնահատվում կանանց ու երեխաների կողմից, շատ հազվագյուտ դեպքում են տալիս որոշակի ցեղեր, իսկ եթե երբեմն հանդիպում են այդպիսի ցեղեր, ապա դրանք գրեթե միշտ էլ ուրիշ երկրներից են բերված։ Թեև ես չեմ կասկածում այն բանում, որ որոշ ընտանի կենդանիներ ավելի քիչ են փոփոխվում, քան մյուսները, այնուամենայնիվ կատվի, էշի, սիրամարգի, սագի և այլոց որոշակի ցեղերի հազվադեպությունը կամ լիակատար բացակայությունը կարող են վերագրվել ընտրության բացակայությանը. կատուներինը՝ արտադրողների զույգընտրության դժվարության հետևանքով, . էշերինը այն պատճառով, որ նրանց սովորաբար միայն աղքատ մարդիկ են պահում փոքր թվով և նրանց կատարելագործման վրա ուշադրություն չեն դարձնում, և միայն վերջին ժամանակներս Իսպանիայում և Միացյալ Նահանգներում այդ կենդանին զարմանալիորեն փոփոխվել ու կատարելագործվել է խնամքով ընտրության միջոցով, . սիրամարգերինը՝ այն հոգսերի հետևանքով, որոնց հետ կապված է նրանց բուծումը, ինչպես նաև պահվող անհատների սովորաբար սահմանափակ քանակության հետևանքով, . սագերինը այն պատճառով, որ նրանք գնահատվում են իրենց տված փետուրների և սննդամթեր քի համար միայն, իսկ գլխավորապես նաև այն պատճառով, որ զանազան ցեղեր բուծելը բավականություն չի պատճառել. բայց սագը իր ընտանի պահվածքի սովորական պայմաններում, ըստ երևույթին, աչքի է ընկնում իր կազմվածքի բացառիկ անշարժությամբ, թեև նա էլ աննշան չափով փոփոխական է, ինչպես ես այդ նշել եմ մի այլ տեղում։
Մի քանի հեղինակներ այն կարծիքն են հայտնել, որ մեր ընտանի ցեղերը փոփոխականության սահմանին շատ շուտով կհասնեն և այնուհետև նրանք արդեն այլևս չեն ենթարկվի փոփոխության։ Բայց մի քիչ անմտածված կլիներ պնդել, թև որևէ դեպքում այդ սահմանին հասել ենք, որովհետև գրեթե մեր բոլոր ընտանի կենդանիներն ու մշակովի բույսերը կատարելագործվել են ամենավերջին ժամանակներս, իսկ այդ ակնհայտորեն վկայում է նրանց փոփոխականության մասին։ Անմտածված կլիներ նաև պնդել, թե իրենց որոշակի զարգացման հասած հատկանիշները ամբողջ դարեր կայունությունից հետո լեն չեն կարողանա փոփոխվել կենսապայմանների փոփոխման դեպքում։ Բայց անշուշտ, ինչպես շատ ճիշտ նկատել է միստր Ուոլլեսը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wallace /> երբևիցե այդ սահմանը պիտի հասնի։ Այսպես, օրինակ, որևէ ցամաքային կենդանու վազքի արագության սահման պիտի լինի, որը որոշվում է հաղթահարելի շփմամբ, տեղափոխելի մարմնի կշռով և մկանների կծկման ուժով։ Բայց ներկա դեպքում մեզ հետաքրքրում է միայն այն փաստը, որ միևնույն տեսակի ընտանի տարատեսակները միմյանցից տարբերվում են համարյա այն բոլոր ուղղություններով, որոնց վրա մարդը ուշադրություն է դարձրել կամ իր ընտրության առարկան է դարձրել ավելի մեծ չափով, քան նույն սեռի բնական տեսակները։ Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Geoffroy_Saint_Hilaire_Isidor /> այդ ապացուցել է մեծության վերաբերմամբ, և հավանորեն նույնը կարելի է ասել գույնի և, թերևս, մազի երկարության վերաբերմամբ։ Ինչ վերաբերում է արագությանը, որ կախված է միասին վերցրած շատ հատկություններից, ապա Էկլիպսը անկասկած ավելի արագավազ էր, նույնպես էլ մեր ծանրաքաշները անհամեմատ ուժեղ են, քան նույն սեռի որևէ բնական տեսակ։ Նույնն է նաև բույսերի վերաբերմամբ. բակլայի և եգիպտացորենի զանազան տարատեսակների սերմերը իրենց մեծությամբ հավանորեն անհամեմատ ավելի շատ են տարբերվում իրարից, քան այդ երկու ընտանիքներից որևէ սեռի տեսակների սերմերը։ Նույնը ճիշտ է նաև սալորի զանազան տարատեսակների վերաբերմամբ և առավել ևս սեխի ու համանման շատ դեպքերի վերաբերմամբ։
Ամփոփենք ընտանեցրած կենդանիների ցեղերի և մշակովի բույսերի ծագման վերաբերյալ արդյունքները։ Փոփոխված կիսապայմանները չափազանց կարևոր են, որովհետև առաջ են բերում փոփոխականություն, ազդելով կազմվածքի վրա կամ անմիջականորեն, կամ անուղղակիորեն վերարտադրողական սիստեմի միջոցով։ Անհավանական է, որ փոփոխականությունը անխուսափելիորեն հատուկ է օրգանիզմներին ամեն տեսակի պայմաններում։ Ժառանգականության և նախկին հատկանիշներին վերադառնալու ձգտման ավելի մեծ կամ փոքր ուժը որոշում է փոփոխությունների կայունությունը, ամրությունը։ Փոփոխականությունը ղեկավարվում է շատ անհայտ օրենքներով, որոնցից հարաբերակցական (կապակցական) աճը ամենակարևորն է հանդիսանում։ Երևույթի որոշ մասը, բայց մենք չգիտենք թե որքանը, կարելի է վերագրել կենսապայմանների որոշակի ներգործությանը։ Որոշ, գուցե և զգալի ազդեցություն էլ կարելի է վերագրել օրգանների վարժեցմանը և ոչ վարժեցմանը։ Այսպիսով՝ վերջնական արդյունքը չափազանց բարդ է լինում։ Որոշ դեպքերում սկզբնական զանազան տեսակների խաչաձևումը, ըստ երևույթին, կարևոր դեր է կատարել մեր ընտանի ցեղերի առաջացման գործում։ Եթե տվյալ երկրում արդեն առաջացել են մի քանի ցեղեր, նրանց պատահական, ժամանակ առ ժամանակ կրկնվող խաչաձևումը, կապված ընտրության հետ, անկասկած զգալի չափով նպաստել է նոր ենթացեղերի առաջանալուն. սակայն խաչաձևման նշանակությունը զգալիորեն չափազանցվել է ինչպես կենդանիների, այնպես էլ սերմերով բուծվող բույսերի վերաբերմամբ։ Այն բույսերի վերաբերմամբ, որոնք ժամանակ առ ժամանակ բուծվում են մատներով կամ պատվաստով, խաչաձևման նշանակությունը հսկայական է, որովհետև մշակողը այդ դեպքում կարող է ուշադրություն չդարձնել հիբրիդների և խառնացեղերի ծայրահեղ փոփոխականության և հիբրիդների անպտղության վրա, բայց սերմերով չբազմացող բույսերը մեզ համար հետաքրքրություն չեն ներկայացնում, որովհետև նրանց գոյությունը միայն ժամանակավոր է։ Սակայն փոփոխության ամենակարևոր, գերակշռող պայմանը, ըստ երևույթին, եղել է ընտրության կուտակվող ներգործությունը, որը կիրառվել է մեթոդիկորեն ու արագ կամ անգիտակցական ու դանդաղ, բայց դրա փոխարեն ավելի ներգործող արդյունքներով։
Վստահելի
1396
edits