Changes
Ճիկառան
,- Ո՞ւր, ո՞ւր կերթայիր, չես ալ ըսեր,- կկրկներ վերստին Զայիմ աղան,— խոսե նայինք՝ ի՞նչ ունիս։
Մի հարցներ, Զայիմ աղա,— կպատասխաներ ան,— մի՞ հարցըներ։
* Սերմը գցիր ու տեր մի լինիր, (Ծ. կ.)
Ատը կյուզել աղան չէր նկատեր անգամ, Տուփը առնելով՝ կդներ ծոցը ու, սրտապնդող խոսքերեն ուժ առնելով, ոտքի կելլեր ու կմեկներ:
Այնուհետև ուրիշներ կուգային, Զայիմ աղան ամենուն հետ ալ կխոսեր, ամենքեն ալ մեկ-երկու ճիկառա կառներ ու կճամբեր:
* * *
Ատենե մը ի վեր, սակայն, Զայիմ աղան, նստելո՛վ սովորականին պես՝ իր տան առաջքը, ու դիտելով արևոտ, կանաչ զառիթափերը, խոր–խոր ձորերը՝ բան մը կմտածեր. Սթանպոլ երթալ։
Ինք թեև մինչև այդ տարիքը դուրս ելած չէր գավառին սահմաններեն, բայց շատերը կերթային ու դրամ կղրկեին իրենց տունը, վաստակով կդառնային։ Ինք ինչո՞ւ չըներ։ Կազատեր, այդպեսով, թշվառութենեն։
Սառած մարմինը օճախին կրակին մոտեցնելը վտանգավոր ըլլալով անոնք գոմ տարին, իսկույն տաք աղբը բացին թիերով ու պառկեցուցին մեջը։ Դեպքը իմացված ըլլալով, ամեն կողմե մարդիկ կուգային՝ տեսնելու, դարմաններ հանձնարարելու։ Երկու հոգի կշփեին կողերը, կուրծքը,իսկ Զայիմ աղան զգայազուրկ, անշարժ պառկած էր։
Առաջին րոպեներեն հետո, վերջապես, աչքերը բացավ, նայեցավ շուրջը, աոանց կարենալ խոսելու,
- Զայիմ աղա, Զայիմ քեռի, ըսե նայինք, ի՞նչ ունիս, ի՞նչ եղավ կհարցնեին։ - Ճղ… ճղ… ճղ… ձայներ մը կրցավ արտասանել, հոտոտելու պես ռունգերը բացխփելով, - Ի՞նչ կուզես, Զայիմ քեռի, բա՞ն մը կուզես, բա՞ն մը բերենք, - կկրկնեին ամեն կողմե, գոմին մեջ ոտքի վրա կայնող բազմութենեն: - Ճղ… ճղ… ճղ…
Արդյոք ի՞նչ հասկցնել կուզեր: Րուպի եռացած շերպեթ բերին, տաք սուրճ տվին, բայց ոչ մեկը ընդունեց, ակռաները պինդ սեմած էր:
Ամեն մարդ մեկ-մեկ կերպ կմեկներ:
Զայիմ աղա, Զայիմ քեռի, անցած ըլլա ի՞նչ եղար, ինչե՞ն այդպես եղար, ճանըմ,– կհարցնեին գեղացիները, իրենք ալ շուրջը բոլորվելով՝ անոր նստելեն հետո։
Զայիմ աղան, ծանր-ծանր շուրջը նայելով ու մորուքին թելերը խառնելով, պատասխանեց.
- ճղ… ճղ… ճղ… ըսածդ ի՞նչ էր,— հարցուցին։
- ճիկառա ըսել կուզեի, ճիկառա տվեք, չէի կրնար հասկցնել։