Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
</poem>
— Ահա այսպես,— երգը վերջացնելուց և մի քիչ լռելուց հետո ասաց Ծառմորուսը: — Էլֆական երգ է, դե պարզ է, տրա-լյա-լյա, մեկ-երկու, խոսքերն արագ վերջանում են ու վերջ, պրծավ գնաց: Բայց իմաստը ճիշտ է փոխանցված: Թեպետ էնտերն ավելի երկար կարող էին այդ մասին պատմել, եթե ժամանակ ունենային... Դե լավ, ժամանակն է կանգնել, մի քիչ քնել: Իսկ դուք որտե՞ղ եք կանգնելու:
— Դե, հոբիթները պառկած են քնում,— ասաց Մերին: — Մենք, եթե կարելի է, այս մահճին կքնենք:
— Պառկա՞ծ,— զարմացավ էնտը: — Ա՜խ հա, դե իհա՛րկե, հըմ հում: Երգի ազդեցության տակ ընկա, մի պահ ինձ թվաց, թե այն հեռավո՜ր ժամանակներում եմ գնտվում ու խոսում եմ էնտիկների հետ: Դե լավ, որ այդպես է պառկեք ու քնեք, իսկ ես գնամ կանգնեմ ջրի շիթերի տակ: Բարի գիշեր:
Հոբիթները բարձրացան փափուկ մահճի վրա, պառկեցին և ու ծածկվեցին պտերի տերևներով: Անկողինը փափուկ էր, անուշահոտ ու ջերմ: Անոթների լույսն աստիճանաբար մարեց, ծառերը նույնպես դադարեցին շողշողալ: Մուտքի մոտ աղոտ երևում էր անշարժ կանգնած և ձերքերը ու ձեռքերը վեր բարձրացրած էնտի ուրվագիծը: Երկինքն աստղազարդ էր, և արծաթափայլ ջրվեժը, թափվելով էնտի գլխին ու ուսերին, կայծկլտում էր երփներանգ գույներով: Այդ ջրային մեղեդու օրորի տակ էլ հոբիթները քնեցին:
Երբ նրանք արթնացան, արևի շողերն արդեն պայծառ լուսավորում էին փարթամ կանաչով ծածկված լայնարձակ սրահը՝ թափանցելով անձավի մուտքից ներս: Երկնային բարձունքներում արևմտյան քամին սրընթաց քշում էր ամպերի ծվենները: Ծառմորուսը տարածքում չէր երևում, և հոբիթները որոշեցին լվացվել քարե ավազանում, բայց դեռ չէին հասցրել ավարտել, երբ լսվեց նրա մրթմրթոցը, ապա և ծառուղում ինչ-որ բան երգելով հայտնվեց էնտը:
— Հըմ, հում: Բարի լույս Մերի, բարի առավոտ Փիփին: Ինչքա՜ն երկար եք դուք քնում, ես արդեն հասցրել եմ մի հազար քայլ քայլել: Հիմա ջուր կխմենք և ու կգնանք էնտմութ:
Նա հոբիթներին երկու լիքը գավաթ էնտային ըմպելիք լցրեց, բայց այս անգամ ուրիշ սափորից: Ընպելիքի համը նույնպես այլ էր, ավելի խիտ էր և ավելի սնուցող: Մինչ հոբիթները ոտքները թափահարելով խմում էին ըմպելիքը և ուտում էլֆական բլիթները(ուտում էին ոչ թե այն պատճառով, որ սոված էին, ուղղակի էլ ի՞նչ նախաճաշ առանց ուտելու), Ծառմորուսը նրանց կողքին կանգնած ինչ-որ երգ էր քթի տակ երգում անհասկանալի լեզվով՝ նայելով երկնքին: Երևի էնտերեն էր կամ էլֆերեն:
Շուտով նրանք ճանապարհ ընկան: Ծառմորուսը հոբիթներին կրկին նստեցրել էր ձեռքերին: Ակունքային Սրահի մուտքի մոտից նա թեքվեց աջ, անցավ արագահոս գետակի վրայով և բարձր, գրեթե անտառազուրկ լեռների լանջերի երկայնքով քայլեց դեպի հարավ: Լանջերին տեղ-տեղ կանաչին էին տալիս կեչիները և արոսենիները, իսկ ավելի բարձրադիր գոտիներում սևին էին տալիս սոճիները: Շուտով Ծառմորուսը հեռացավ լեռներից և մտավ անտառի թավուտները: Այդպիսի վիթխարի և հաստաբուն ծառեր հոբիթները նույնիսկ Լորիենում չէին տեսել: Այդ հսկաների սաղարթների տակ շնչելը նորից դժվարացավ, ինչպես այն ժամանակ, երբ նոր էին մտել անտառ, սակայն հոբիթները շուտով հարմարվեցին և դադարեցին ուշադրություն դարձնել դրան: Էնտը խոսակցություն չէր բացում, միայն անդադար ինչ-որ բան էր դնդնում խուլ բասով. «Բում, բում, ռումբում, բուռուռում, բում, դարար բում, բում, դարար բում»՝ անընդհատ փոխելով ռիթմն ու տոնայնությունը: Ժամանակ առ ժամանակ հոբիթներին թվում էր, թե անտառի խորքից պատասխան մրթմրթոց է լսվում և խուլ, տարօրինակ արձագանք, որը մեկ գալիս էր գետնի տակից, մեկ վերևից՝ սաղարթների միջից, մեկ էլ հենց ծառերի բների խորքից: Սակայն Ծառմորուսը ոչ կանգնում էր, ոչ էլ այս ու այն կողմ նայում:
Նրանք երկար գնացին: Փիփինը փորձում էր սկսեց հաշվել էնտի քայլերը, բայց երեք հազարից հետո հաշիվը խառնեց ու ձեռ քաշեց այդ գործից: Հենց այդ ժամանակ էլ Ծառմորուսը դանդաղեցրեց ընթացքը: Վերջապես նա կանգ առավ, հոբիթներին իջեցրեց գետնին, ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրեց բերանին և փչեց նրանց մեջ. «Հու՜մ, Հու՜մ»: Անտառը որոտաց նրա ձայնից ու կրկնվող արձագանքից: Հեռվից լսվեց նմանատիպ «Հու՜մ, Հու՜մ», բայց դա արդեն պատասխան էր, ոչ թե արձագանք:
Էնտը նորից բարձրացրեց վարձրացրեց հոբիթներին և , տեղավորեց ուսերին ու շարունակեց քայլել, բայց անընդհատ կանգնում էր, նորից փչում «եղջերափողից», և ամեն մի նոր կանչից հետո պատասխանը լսվում էր ավելի մոտիկից: Վերջապես առջևում հոբիթներին անծանոթ մշտադալար ծառերից հյուսված կենդանի պատ երևաց: Դրանց ճյուղերն սկսվում էին հենց արմատներից և ծածկված էին խիտ, մուգ, փշարմավի պես փայլուն տերևներով, բայց՝ առանց փշերի: Ձիթապտղի երանգով խոշոր, փայլուն կոկոններով ծաղկաբույլերը զարդարում էին ճյուղերը:
Ծառմորուսը թեքվեց ձախ ու գնաց կենդանի ցանկապատի երկայնքով: Այն փակել էր ճանապարհը. միայն մի տրորված կածան էր տանում մյուս կողմը՝ զառիվայր լանջով ներքև, դեպի լայնարձակ շրջանաձև խորունկ հովիտը, շրջապատված դարավոր վթխարի ծառերով, որի լանջերն ու հատակը ծածկված էին կանաչ խոտով: Ցանկապատից այն կողմ ծառեր չէին աճում, բացի հովտի հատակին կանգնած երեք բարձրահասակ, գեղեցիկ ու արծաթափայլ կեչիներից: Արևելքից ու արևմուտքից ևս երկու կածան էին իջնում հովիտ:
— Իսկ ի՞նչ տեսք ունի այդ Իզենգարդը,— հարցրեց Փիփինը: — Էնտերը կարո՞ղ են մոտենալ դրան, թե՞ նույնիսկ փորձելն իմաստ չունի:
— Չգիտեմ,— ասաց Մերին: — Իզենգարդը, որքան գիտեմ, շրջանաձև հովիտ է՝ շրջապատված անառիկ ժայռերով, իսկ հովտի մեջտեղում կանգնած է գրանիտե բարձր աշտարակը, որը կոչվում է Օրթհանք: Այնտեղ Էնտեղ էլ ապրում է Սարումանը: Իզենգարդ կարելի է մտնել միայն դարպասներով, չնայած ես կարգին չգիտեմ մի՞ դարպաս կա այնտեղ, թե՞՝ մի քանի: Դարպասից գետ է հոսում դեպի դուրս. սկսվում է ինչ-որ տեղ լեռներում ու գալարվում դեպի Ռոհանյան Լեռնանցքը: Ինձ թվում է, այդ անառիկ ամրոցն էնտերի ատամների բանը չէ... Բայց, ասեմ քեզ, որ էնտերն այդքան էլ հասարակ չեն, ինչքան թվում են: Տեսքից կարծես թե անվնաս են, նույնիսկ մի քիչ ծիծաղելի են, բայց էդ միայն տեսքից: Նրանք, իհարկե, տարօրինակ արարածներ են, հանգիստ, համբերատար, շատ դառնություններ են տեսել, դրա համար էլ զարմանալի չէ, որ մի տեսակ տխուր են: Բայց կարծում եմ նրանց հնարավոր է զայրացնել, և եթե այդ հանկարծ կատարվի՝ ես չէի ուզենա հայտնվել նրանց ճանապարհին:
— Թերևս, հասկանում եմ ինչ նկատի ունես,— գլխով արեց Փիփինը: — Մի բան է ծեր, խելոք ցուլը, որը խոտին հանգիստ նստած որոճում է, և մեկ այլ բան է, երբ նրան համբերությունից հանեն՝ ոտքերդ փոխ առ ու ծլկիր: Ընդ որում, փոփոխությունը կարող է կատարվել մի ակնթարթում: Հետաքրքիր է, կհաջողվի՞ արդյոք Ծառմորուսին նրանց տեղից շարժել: Նա հաստատ կփորձի, բայց վախենում եմ՝ դա էդքան էլ հեշտ չէ: Այո՛, շա՛տ դժվար է: Վերցրու թեկուզ հենց Ծառմորուսին. տեսա՞ր ինչպես բորբոքվեց երեկ գիշեր: Բայց նույնքան արագ էլ հանգստացավ...