Changes

Ռոբինզոն Կրուզո

Ավելացվել է 2 բայտ, 13:26, 14 Հունիսի 2013
/* Առաջին գլուխ */
:    Զարմանու՜մ եմ, թե հորդ հետ ունեցած խոսակցությունից հետո դու ինչպե՜ս ես կարողանում մտածել այդպիսի բաների մասին։ Չէ՞ որ հայրդ պահանջեց, որ դու մի անգամ ընդմիշտ մոռանաս ծովային ճանապարհորդությունների մասին։ Նա քեզանից ավելի լավ է հասկանում, թե դու ինչ գործով պիտի զբաղվես, որ լավ լինի։ Իհարկե, եթե դու ուզում ես քեզ կործանել, գնա թեկուզ հենց այս րոպեիս, բայց կարող ես հավատացած լինել, որ ես ու հայրդ երբեք քո ճանապարհորդուցյանը համաաձայնություն չենք տա։ Եվ իզուր ես հույս դրել, որ քեզ կօգնեմ։ Ո՛չ, ես այսօրվա քո ասածների մասին ոչ մի խոսք չեմ ասի հորդ։ Ես չեմ ուզում, որ հետագայում, երբ կյանքը ծովի վրա քեզ հասցնի զրկանքների ու տանջանքների, դու կարողանաս երբևիցե կշտամբել մորդ, որ նա այդ վիճակին է մղել քեզ։
:    Հետո, շատ տարիներ անց ես իմացա, որ մայրիկս, այնուամենայնիվ, մեր ամբողջ խոսակցությունը բառ առ բառ հաղորդել է հորս։ Հայրս վշտացել է և հառաչելով ասել նրան․
:    ― Չեմ հասկանում, թե ինչ է հարկավոր նրան։ Հայրենիքում նա հեշտությամբ կարող էր հասնել հաջողության և բախտավոր կյանքի։ Մենք հարուստ մարդիկ չենք, բայց էլի որոշ միջոցներ ունենք։ Նա կարող է ապրել մեզ հետ առանց որևէ բանի կարիք զգալու։ Իսկ եթե սկսի ճանապարհորդել, այնպիսի դժվարություններ կկրիդժվարությունoeodhdohdehodetի, որպիսին դեռ ոչ մի մարդ չի տեսել։ Ոչ, ես չեմ կարող նրան թույլ տալ, որ ծով դուրս գա։ Հայրենիքից հեռու նա միայնակ կլինի, և եթե նրան փորձանք պատահի, չի ունենա մի բարեկամ, որ մխիթարի նրան։ Եվ այն ժամանակ կզղջա իր արած անմտության համար, բայց ո՜ւշ կլինի։
:    Այնուամենայնիվ, մի քանի ամսից հետո ես հայրական տանից փախա։ Պատահեց այնպես, որ որ իմ ընկերներից մեկը իր հոր նավով Լոնդոն էր մեկնում։ Նա ինձ համոզեց, որ միասին գնանք, հրապուրելով նրանով, որ ուղևորությունը ձրի կլինի։
:    Եվ ահա, առանց հայտնելու ո՛չ հորս, ո՛չ մորս, մի չար ժամի, 1651 թվականի սեպտեմբերի 1֊ին ես բարձրացա Լոնդոն մեկնող նավը։