Changes
/* ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՅՈՒՐԵՐ */
Եվ Տորինը սկսեց այսպես.
— Հենդալֆ, թզուկներ և միստր ԲենգինսԲեգինս: Մենք հավաքվել ենք մեր բարեկամի և դավադրության եղբայրակցի՝ հիանալի, խիզախ հոբիտի (թող երբեք չթափվի նրա ոտքերի մազը) տանը, եկեք արժանին մատուցենք նրա գինուն և էյլին:
Նա շունչ առավ, հոբիտին հնարավորություն տալով ինչպես հարկն է քաղաքավարական խոսքեր ասելու, բայց խեղճ Բիլբո Բեգինսը ասվածն ընդունեց բոլորովին էլ ոչ որպես գովեստ: Նա շարժեց շրթունքները, փորձելով ժխտել «խիզախ» և, որ ավելի վատ էր, «դավադրության եղբայրակից» բառերը, բայց այնպես հուզվեց, որ չկարողացավ նույնիսկ մի ծպտուն հանել: Դրա համար էլ Տորինը շարունակեց.