Changes
/* ԼԵՌԱՆ ՄԻՋՈՎ ԵՎ ԼԵՌԱՆ ԸՆԴԵՐՔՈՒՄ */
Շատ օրեր ու շատ մղոններ ընկան մեր ճանապարհորդների ու Ընտանեկան Վերջին Հանգրվանի միջև։ Նրանք բարձրանում էին ավելի ու ավելի վեր, արահետը դժվարին էր, վտանգավոր, ճամփան զարտուղի, ամայի ու անվերջանալի։ Ետ էին նայում՝ ներքևում փռված էր տեղանքը, որտեղից նրանք այնքան էլ վաղուց չէ, ինչ հեռացել էին։ Հեռո՜ւ-հեռու Արևմուտքում, մանուշակագույն մշուշի մեջ Բիլբոյի հարազատ երկիրն էր, անվտանգ ու հարմարավետ, և երկրում՝ նրա սեփական հոբիտական բույնը։ Քանի գնում ցրտում էր, ժայռերի միջև սուլում էր ծակող քամին։
Ցերեկները, արևից հալվող ձյան միջից երբեմն քարեր էին պոկվում ու գլորվում լանջերն ի վար՝ թռչելով ճամփորդների արանքով կամ նրանց գլխավերևով։ Գիշերները խոնավ էին, տհաճ, ճանապարհորդները չէին համարձակվում երգել ու բարձրաձայն խոսել, քանի որ արձագանքը տարածվում էր սարսափելի ձևով, իսկ լռությունը շատ որոշակիորեն ցանկանում էր, որ իր անդորրը ոչինչ չխանագարի, բացի ջրի խշշոցից, քամու ոռնոցից և քարերի թխկոցից։ «Այնտեղ, ներքևում թեժ ամառ է,― մտածեց Բիլբոն,― պոտ խոտ են հնձում, խնջույքներ են կազմակերպում․․․ Մինչև մենք լեռներից իջնենք, այնտեղ արդեն սկսված կլինեն հունձն ու հատապտուղի հավաքը»։
Մնացածների գլուխներն էլ ոչ պակաս վհատ մտքեր էին գալիս։ Մինչդեռ նրանք Էլրոնդին հրաժեշտ տվին ամենապայծառ տրամադրությամբ և կանխապես վայելում էին լեռներն անցնելու և արագորեն առաջ սլանալու հաճույքը։ Նրանք նույնիսկ նախատեսում էին մինչև Մենավոր Լեռան գաղտնի դուռը հասնել նույն աշնանը, նոր լիալուսնի ժամանակ։ «Գուցեև հասցնենք Դյուրինի օրվան»,― ասում էին նրանք։
Միայն Հենդալֆն էր գլուխն օրորում ու ձայն չէր հանում։ Թզուկներն արդեն երկար տարիներ չէին անցել այդ ճանապարհով, բայց Հենդալֆը այստեղ եղել էր և գիտեր, որ այն ժամանակից ի վեր, ինչ վիշապներն այստեղից քշել են մարդկանց, և Մորայայի հանքերի մոտ թզուկների դեմ մղած ճակատամարտում պատրվեցլուց հետո գոբլինները վերաբնակվել են այստեղ, չարն անպատիժ թագավորում է Վայրի Երկրում և ճամփորդներին ամեն տեղ վտանգ է դարանում։ Նույնիսկ Հենդալֆի նման իմաստուն հրաշագործների և Էլրոնդի նման բարի մարդկանց պլաններն էլ կարող են տապալվել, եթե վտանգավոր ճանապարհորդություն է կատարվում Վայրի Երկրով։ Հենդալֆը բավականաչափ իմաստուն էր, որպեսզի դա հասկանար։ Նա գիտեր, որ ցանկացած րոպեին կարող է չնախատեսված մի բան տեղի ունենալ և հույս էլ չուներ, թե կարելի է շրջանցել սարսափելի իրադարձությունները անմատչելի գագաթներով և չարագուշակ հովիտնեորվ հովիտներով վիթխարի լեռներն անցնելու ժամանակ, որտեղ անօրենությունն է տիրում։ Եվ չհաջողվեց էլ շրջանցել․․․ Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև որ մի անգամ նրանք ընկան ամպրոպի տակ, այն էլ ինչպիսի․․․ թվում էր ոչ թե ամպրոպի որոտ էր, այլ թնդանոթի։ Ամեն ոք գիտի, թե ինչ կատաղի են մոլեգնում ամպրոպն ու կայծակը սարերում, գիշերը, երբ երկու ամպրոպ կռիվ են գնում իրար վրա։ Կայծակները գագաթներին զարկվելով շիկանում են, ժայռերը ցնցվում են, ամպրոպի սոսկալի ճայթյունը ցնցում է օդը։ Արձագանքը տարածվում է բոլոր անձավներում ու խորխորատներում, և խավարը լցվում է խլացնող դղրդոցով ու փայլատակումներով։
Բիլբոն երբեք նման բան չէր տեսել և նույնիսկ երևակայել չէր կարող։ Թզուկները գտնվում էին բարձր լեռներում, մի նեղ հարթակի վրա, անդնդախոր ձորի պռնկին, որ թեքությամբ իջնում էր դեպի ներքև։ Նրանք գիշերելու տեղավորվեցին մի կախված ժայռի տակ։ Բիլբոն պառկել էր վերմակի մեջ փաթաթված և դողում էր ամբողջ մարմնով։ Վերմակի տակից մի աչքով նայելով՝ նա կայծակի լույսի տակ հովտի մյուս կողմում քարե հսկաներ տեսավ, որոնք ժայռաբեկորներ էին նետում միմյանց, բռնում դրանք և նորից շպրտում դեպի խավարը․ բեկորները թափվում էին ներքև, ծառերի թավուտը, կամ դղրդյունով փշուր-փշուր լինում։ Հետո քամի բարձրացավ և անձրև տեղաց։ Քամին անձևով ու կարկուտով մտրակում էր ամեն կողմից, այնպես որ ժայռը դադարեց պաշտպանիչ ծածկույթ լինելուց։ Շուտով ճանապարհորդները թրջվեցին, նրանց պոնիները կանգնած էին գլխիկոր ու պոչները քաշած, ոմանք սարսափից կամաց վրնջում էին։ Լսելի էր, թե ինչպես են հսկաները հռհռում ու իրար ձայն տալիս բոլոր լանջերին։
― Թե որ ավելի լավ տեղ գիտեք, ուրեմն վերցրեք և տարեք մեզ այնտեղ․․․― կռվարար տոնով պատասխանեց Հենդալֆը, որին նույնպես հսկաների հարևանությունը չէր ուրախացնում։
Որոշ հակաճառություններից հետո վճռեցին Ֆիլիին ու Կիլիին ուղարկել ավելի հարմար թաքստոց որոնելու։ Նրանք սուր տեսողություն ունեին, և քանիոր քանի որ մնացած թզուկներից փոքր էին էսպես մի հիսուն տարով, ապա նրանց միշտ այդպիսի հանձնարարություններ էին տալիս (երբ պարզ էր դառնում, որ Բիլբոյին ուղարկելն անիմաստ է)։ «Երբ փնտրում ես, ապա անպայման գտնում ես»,― այդպես ասաց կրտսեր թզուկներին Տորինը։ Խոսք չկա, եթե փնտրում ես, ապա միշտ մի բան կգտնես, բայց բոլորովին պարտադիր չէ, որ գտնես այն, ինչ փնտրում ես։ Այդպես ստացվեց նաև այս անգամ։
Շուտով Ֆիլին ու Կիլին սողալով ետ դարձան, ժայռերից բռնելով, որպեսզի քամին չտանի։
― Էն էլ ո՜նց,― պատասխանեցին նրանք, չնայած բոլորին պարզ էր, որ նրանք ժամանակ չունեին ուշադիր զննելու, քանի որ շուտ էին վերադարձել։
Քարանձավների խարդախությունն էլ հենց այն է, որ երբեք չգիտես՝ անձավը հեռո՞ւ է տարածվում, որտե՞ղ դուրս կբերի և ձեզ համար ինչ կա ներսում թաքնված։ Ֆիլիի ու Կիլիի տեղեկությունները լրիվ գոհացուցիչ թվացին։ Քամին առաջվա պես կաղկանձում էր, ամպրոպը որոտում, և նրանցից մեծ ջանքեր էին պահանջվում պոնիների հետ միասին մինչև քարանձավ հասնելու համար։ Լավ էր, որ այն իսկապես էլ հեռու չէր․ նրանք շուտով դեմ առան մի ժայռի, որ ցցված էր արահետի վրա, և, ժայռը շրջանցելով, պատի մեջ մի ցածրիկ մուտք հայտնաբերեցին։ Պոնիները առանց թամբերի ու բեռների սեղմվելով՝ այդ անցքից ներս մտան։ Հաճելի էր լսել, թե դրսում ինչպես են մոլեգնում քամին ու անձրևը, և իրեն ապահով զգալ հսկաներից ու նրանց քարե գնդակներից։ Բայց կախարդը ոչ մի դեպքում չէր ցանկանում ռիսկի դիմել։ Նա վառեց իր ցուպը, ինչպես արել էր մի ժամանակ (շատ վաղուց) Բիլբոյի ճաշասենյակում, և նրանք լայքնով ու երկայնքով հետազոտեցին անձավը։
Քարանձավը պատկառելի չափսեր ուներ, բայց ոչ չափազանց մեծ և ոչ շատ խորհրդավոր։ Չոր հատակ, հարմարավետ անկյուններ։ Օյնն ու Գլոյնը ուզում էին շեմքին խարույկ վառել, որպեսզի իրերը չորացնեն, բայց Հենդալֆը խստորեն արգելեց։ Այն ժամանակ բոլորը թաց հագուստները փռեցին ուղիղ հատակին, հակերից հանեցին չորերը, փաթաթվեցին վերմակների մեջ, հանեցին ծխամորճերն ու սկսեցին քուլաներ բաց թողնել։ Հենդալֆը, որպեսզի բարեկամներին հաճույք պատճառի, օղակները ներկում էր գույնզգույն և ստիպում նրանց պարել կամարների տակ։ Ճանապարհորդները շատախոսեցին ու բոլորովին մոռացան ամպրոպի մասին։ Նրանք քննարկում էին, թե յուրաքանչյուրն ինչ է անելու իր բաժին ոսկին (առայժմ դա նրանց անմատչելի չէր թվում)։ Հետո մեկը մյուսի ետևից քնեցին։
Նա ուժգին ցնցվեց ու արթնացավ և տեղնուտեղը հասկացավ, որ տեսածները բոլորովին էլ երազ չէին։ Քարանձավի վերջում ճեղքն իսկապես լայնացավ և դարձավ մի լայն միջանքց, ճեղքում աղոտ երևաց վերջին պոնիի պոչն ու անհետացավ։ Եվ այստեղ հոբիտն այնպիսի վայնասուն բարձրացրեց, այնքան բարձր ու սուր, ինչպես կարող են գոռալ միայն հոբիտները, չնայած իրենց կարճ հասակին։ Եվ այդ ժամանակ մի ակնթարթում, որ դուք չէիք հասցնի ասել «ախ, վախ», ճեղքից դուրս թափվեցին գոբլինները, հսկա ու աժդահա, տգեղ ու այլանդակ գոբլինների անհամար ամբոխներ։ Ամեն թզուկին նրանցից վեց հոգի էր ընկնում, նույնիսկ Բիլբոյին բաժին հասավ երկուսը։ Նրանք հափռեցին մեր ճանապարհորդներին ու քաշեցին ճեղքից ներս այնքան արագ, որ դուք չէիք հասցնի շշնջալ «փորձանքն ընկանք»։ Բայց նրանք չհասցրին Հենդալֆին հափշտակել։ Եվ դրա պառճառը Բիլբոյի գոռոցն էր։ Կախարդն արթնացավ մի ակնթարթում, ասես չէր էլ քնել, և երբ գոբլինները մոտեցան նրան, քարանձավում կուրացուցիչ լույս փայլատակեց, վառոդի հոտ եկավ, և մի քանի գոբլին տեղնուտեղն ընկան սպանված։ Ճեղքը շրխկոցով փակվեց, և Բիլբոն ու թզուկները հայտնվեցին մյուս կողմում։ Ո՞ւր կորավ Հենդալֆը։ Չգիտեին ո՛չ նրանք, ո՛չ էլ գոբլինները, դե գոբլիններն իսկի դրանով չհետաքրքրվեցին էլ։ Նրանք շարունակում էին քարշ տալ Բիլբոյին ու թզուկներին։ Շուրջը մութ էր, թանձր խավար, այդպիսի մթության մեջ միայն գոբլինները կարող են տեսնել, որովհետև նրանք սովոր են լեռների խորքում ապրել։ Բոլոր կողմերով անցուղիներ էին գնում՝ իրար հատելով, իրար խառնվելով, բայց գոբլինները հարկ եղած ճանապարհն այնքան լավ գիտեին, որքան դուք մոտակա փոստի ճանապարհը գիտեք։ Կածանն իջնում ու իջնում էր և ներքևում անտանելի խեղդոց էր։ Գոբլիններն իրենց շատ կոպիտ էին պահում, անգթորեն կսմթում էին գերիներին և հռհռում սարսափելի, փյատե ծիծաղով։
Վերջապես առջևում կարմիր լույս առկայծեց, և գոբլինները երգեցին, խռպոտ ձայնով մի զզվելի երգ ձգեցին, տափակ ներբաննեորվ ներբաններով երգի հանգով քարերին չլմփացնելով և գերիներին թափահարելով․
― Ովքե՞ր են այս խղճուկները,― հարցրեց Գերագույն Գոբլինը։
― Թզուկներ են, մեկ էլ սա,― պատասխանեց հալածողներից մեկը, շղթան այնպես ձգելով, որ խեղճ Բիլբոն ընկավ ծնկների վրա։― Նրանք թաքնվել էին մեր նախասրահում։
― Ի՞նչ նպատակով,― դիմեց Գերագույն Գոբլինը Տորինին։― Գրազ կգամ, որ որևէ ստորություն եք ձեռնարկել։― Կասկածում եմ, որ լրտեսում էիք իմ ժողովրդին։ Բոլորովին չեմ զարմանա, եթե դրանք գողեր լինեն։ Իսկ ավելի հավանական է, ոճրագործներ են և էլֆերի բարեկամներ։ Դե՞, ի՞նչ կասեք։
― Մենք ճանապարհ ենք ընկել՝ ցանկանալով տեսնել մեր ազգականներին՝ զարմիկներին ու զարմուհիներին, հորաքրոջ տղաներին ու աղջիկներին, հորեղբոր ու պապի եղբոր տղաներին ու աղջիկներին և մեր ընդհանուր նախնիների այլ շառավիղներին, որոնք ապրում են այս իսկապես հյուրասեր լեռների արևելքում,― պատասխանեց Տորինը։ Նա դժվար վիճակում էր գտնվում․ ինչպես կարելի է ամեն ինչ ճիշտ ասել այնպիսի պայմաններում, երբ ճշմարտությունն այնքան էլ տեղին չէ։
― Նա խաբում է, ով մեծերից ամենամեծը,― մեջ ընկավ հալածողներից մեկը։― Մերոնցից մի քանիսը կայծակից զարկվեցին քարանձավում, երբ մենք այս արարածներին առաջարկեցինք մեզ հետ ներքև իջնել։ Մերոնք տեղնուտեղը մեռան։ Եվ հետո նա ի՞նչ բացարտոյթուն բացատրույթուն կտա այ սրա համար։― Այստեղ գոբլինը ցույց տվեց Տորինի թուրը, որ տրոլների որջից էին վերցրել։
Գերագույն Գոբլինը մի հայացք գցեց թրի վրա և կատաղության ու չարության սիրտ ճաքեցնող ոռնոց արձակեց, իսկ բոլոր զինվորները ատամները կրճատեցրինկրճտաեցրին, վահանները դղրդացրին ու ոտքերով դոփեցին։ Նրանք իսկույն ճանաչեցին թուրը։ Իր ժամանակին, երբ Գոնդոլինի պայծառ էլֆերը նեղել էին գոբլիններին և իրենց քաղաքի պարիսպների տակ կռվում էին նրանց դեմ, այդ թուրը հարյուրավոր գոբլիններ տապալեց։ Բարի էլֆերն այն անվանեցին Օրկրիստ, կամ Գոբլինների Խորտակող, իսկ գոբլիններն իրենց ուղղակի “Կծող” «Կծող» անունը տվին։ Նրանք ատում էին այդ թուրը և առավել շատ նրանց, ում ձեռքին այն գտնվում էր։
― Գոբլիններին սպանողները և էլֆերի բարեկամները,― գոռաց Գերագույն Գոբլինը։― Ջարդեք դրանց։ Ձաղկեք դրանց։ Կծեք դրանց։ Կրծեք դրանց։ Դրանց գցենք փոսերը օձերի հետ, որպեսզի ցերեկվա լույսն այլևս չտեսնեն։
Այդ պահին քարանձավի բոլոր կրակները միանգամից հանգան և խարույկից՝ փը՜ֆ-ֆ-ֆ-ֆ, կապույտ շիկացած ծխի մի սյուն նետվեց մինչև առաստաղ, սպիտակ, այրող կայծեր շաղ տալով, որոնք սկսեցին վառել գոբլիններին։ Հնարավոր չէ նկարագրել, թե ինչ վժժոց, ծղրտոց, վայնասուն, վազվռտուք ու քաշքշուկ, մռնչոց ու փնչոց բարձրացավ։ Եթե հարյուրավոր վայրի կատուների ու գայլերի բոլորին միասին ողջ-ողջ խորովեին մարմանդ կրակի վրա, չէին կարող այդպիսի աներևակայելի աղմուկ-աղաղակ բարձրացնել։ Կայծերը այրելով ծակում էին գոբլիններին և մյուս կողմից դուրս գալիս։ Քարանձավը լցված ճենճահոտն ու ծուխն այնքան թանձր էր, որ նույնիսկ խավարին սովոր գոբլինների աչքերը ոչինչ չէին կարողանում զանազանել։ Շուտով բոլոր գոբլինները թավալվում էին հատակին, կուչ գալով, կծկվելով, կծելով, ոտնահարելով ու աքացի տալով և խելագարների նման իրար դնգստելով։
Հանկարծակի ինքն իրեն փայլատակեց թուրը և խոցեց Գերագույն Գոբլինին։ Նա մեռած տապալվեց գետին, իսկ նրա զինվորները վայրենի ճիչով դեսուդեն ցրվեցին ու անհետացան մթության մեջ։
Թուրը վերադարձավ պատյան։
― Արա՛գ, արա՛գ,― շտապեցրեց ձայնը,― հիմա նորից ջահերը կվառեն։
― Մի րոպե,― խնդրեց Բիլբոյի առջևից գնացող Դորին։ Նա, որքան թույլ էին տալիս կապվպված կապկպված ձեռքերը, հոբիտին օգնեց մագլցել իր մեջքին, և ապա բոլորը վազելով առաջ գնացին, շղթաները զնգզնգացնելով, սայթաքելով և հազիվ իրենց պահելով, որ վայր չընկնեն։ Նրանք վազեցին առաջ առանց կանգ առնելու։ Երկար վազեցին և, հավանական է, արդեն գտնվում էին լեռների բուն խորքում։
Եվ այստեղ Հենդալֆը վառեց իր գավազանը։ Դե, իհարկե, այս բոլորը Հենդալֆի ձեռքի գործն էր։ Բայց առայժմ նրանք ժամանակ չունեին հարցուփորձ անելու նրան, թե որտեղից հայտնվեց։ Նա նորից թուրը դուրս քաշեց, և նորից թուրը լուսավորվեց խավարում։ Առաջին անգամ, երբ շուրջը գոբլիններն էին, թուրը կատաղությունից հուրհրատում էր, իսկ հիմա նա փայլում էր մեղմ երկնագույն լույսով, գոհ այն բանից, որ սպանել է գոբլինների տիրակալին։ Նրա համար դժվար չէր շղթաները կտրատել և մի րոպեում ազատագրել գերիներին։ Թուրը կոչվում էր Գլեմդրինգ, այսինքն՝ Թշնամիներին Ջարդող, եթե հիշում եք։ Գոբլինները նրան Թակող անուննէին անունն էին տվել և ատում էին Կծանից ավելի, եթե դա հնարավոր է։ Օրկրիստին էլ հաջողվեց փրկել․ Հենդալֆը նրան խլեց քարացա քարացած պահակի ձեռքից։ Հենդալֆը, առհասարակ, հասցնում էր շատ բան մտածել և չնայած ամենազոր չէր, բայց շատ բան էր կարողանում անել բարեկաների համար, ում կյանքին վտանգ էր սպառնում։
― Բոլորն այստե՞ղ են,― հարցրեց նա՝ խոնարհվելով և թուրը Տորինին հանձնելով։― Հապա՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս, տասնմեկ․․․ սպասեցեք, ո՞ւր են Ֆիլին ու Կիլին։ Ահա այստեղ են, տասներկու, տասներեք, միստր Բեգինսն էլ տասնչորս։ Վատ չէ, կարող էր ավելի վատ լինել, բայց կարող էր ավելի լավ լինել։ Իսկ այսպես՝ ոչ պոնի, ոչ ուտելիք, որտեղ ենք գտնվում՝ հայտնի չէ, և դեռ չարացած գոբլինների հորդան էլ կրնկակոխ հետապնդում է։ Առա՜ջ․․․