Changes

Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ

2 bytes removed, 06:04, 11 Հունվարի 2018
Հետ է շրջվում 13955 խմբագրումը, որի հեղինակն է՝ [[Special:Contributions/Հակոբյանտ|Հակոբյանտ]] ([[User talk:Հակոբյանտ|քննարկում]]) մասնակիցը
— Օ՜, ես թախանձագին խնդրեցի, աղաչեցի, ես պատրաստ էի ծնկի ընկնելու և թեկուզ երեք օր ծնկաչոք մնալու ձեր պատուհանների տակ, մինչև ինձ ներս ընդունեիք։ Մենք եկել ենք ձեզ մոտ, մեծդ դարմանիչ, որպեսզի մեր ամբողջ ցնծագին շնորհակալությունը հայտնենք։ Չէ՞ որ դուք բուժեցիք իմ Լիզային, կատարելապես բուժեցիք, և ի՞նչ միջոցով — աղոթելով նրա վրա հինգշաբթի օր, ձեր ձեռքերը դնելով նրա գլխին։ Մենք փութացինք համբուրելու այդ ձեռքերը, զեղելու մեր զգացումները և մեր ակնածանքը։
— Ինչպե՞ս թե բուժել եմ։ Չէ որ դեռ պառկած է իր բազկաթոռում։բազկտթոռում։
— Բայց գիշերային տենդի նոպաները բոլորովին անցան՝ արդեն երկու օր է, հենց հինգշաբթի օրվանից,— նյարդային աճապարանքով ասաց տիկինը։— Եվ դեռ ավելին՝ ոտքերն ամրացան։ Այս առավոտ առողջ վեր կացավ, ամբողջ գիշերը քնեց, նայեցեք նրա կարմիր այտերին, փայլող աչուկներին։ Առաջ միշտ լաց էր լինում, իսկ հիմա ծիծաղում է, զվարթ է, ուրախ։ Այսօր համառորեն պահանջեց, որ ոտքի կանգնեցնեն իրեն, և մի ամբողջ րոպե ոտքի վրա մնաց, ինքը՝ առանց որևէ օգնության։ Ինձ հետ գրազ է բռնում, որ երկու շաբաթից կադրիլ է պարելու։ Ես հրավիրեցի այստեղի բժիշկ Հերցենշտուբեին։ Բժիշկն ուսերն է թոթվում և ասում է՝ զարմանում եմ, խելքս բան չի կտրում։ Եվ դուք ուզում եք, որ մենք կարողանայինք չանհանգստացնե՞լ ձեզ, չսլանա՞լ այստեղ, շնորհակալություն չհայտնե՞լ։ Lise դե շնորհակալությո՛ւն հայտնիր, շնորհակալությո՜ւն։
— Օ՜հ, ոչ, ո՜չ, աստված ձեզ չի խլի մեզնից, դուք դեռ երկար կապրեք, երկա՜ր,— բացականչեց տիկինը։— Եվ ինչպես թե հիվանդ եք։ Այնքա՜ն առողջ եք երևում, ուրախ, երջանիկ։
— Ես այսօր արտակարգորեն ավելի լավ եմ գգում, բայց արդեն գիտեմ, որ սա մի վաղանցիկ պահ է։ Ես այժմ անվրեպ հասկանում եմ իմ հիվանդությունը։ Իսկ եթե ես այնքան երջանիկ եմ թվում ձեզ, ապա երբեք ու ոչ մի բանով ինձ այնքան չէիք կարող ուրախացնել, որքան այդ նկատելով ու ասելով։ Վասնզի մարդիկ ստեղծված են երջանկության համար, և ով կատարելապես երջանիկ է՝ ուղղակի արժանի է ասելու ինքնիրեն. «Ես կատարեցի աստուծո պատգամը պատգամ երկրի վրա»։ Բոլոր արդարները, բոլոր սրբերը, բոլոր սուրբ նահատակները երջանիկ են եղել։
— Օ՜հ, ինչպե՜ս եք խոսում, ի՜նչ խիզախ ու վսեմ խոսքեր,— բացականչեց տիկինը։— Ասում եք ու կարծես թափանցում մարդու սիրտը։ Բայց և այնպես՝ երջանկությո՜ւն, երջանկությո՜ւն — ո՞ւր է երջանկությունը։ Ո՞վ կարող է իր մասին ասել, թե երջանիկ է։ Օ՜հ, քանի որ այնքան բարի եղաք, որ այսօր թույլ տվիք մի անգամ ևս ձեզ տեսնելու, ապա լսեցեք այն, ինչ անցյալ անգամ լրիվ չասացի ձեզ, չհամարձակվեցի ասել, այն ամբողջը, որով ես այնքան եմ տառապում վաղուց, վաղո՜ւց։ Ես տառապում եմ, ներեցեք ինձ, տառապում եմ...
Տիկինն արտասվում էր։
— Lise, Lise, բայց օրհնեցե՜ք նրան, օրհնեցե՜ք իմ աղջկան,— ընդոստ աղաղակեց նա ամբողջ ամրողջ հոգով։
— Սիրել անգամ չարժե նրան։ Տեսնում էի, թե ինչպես անընդհատ չարություն էր անում,— ասաց սրբահայրը կատակով։— Ինչո՞ւ անընդհատ ծիծաղում էիք Ալեքսեյի վրա։
— Իսկ նա ինչո՞ւ է ամեն ինչ մոռացել։ Նա ինձ ձեռքերի վրա էր ման ածում, երբ փոքր էի, մենք խաղում էինք միասին։ Այո, նա գալիս ու կարդալ էր սովորեցնում ինձ, դուք գիտե՞ք այդ։ Երբ երկու տարի առաջ հրաժեշտ էր տալիս, ասաց, թե, երբեք չի մոռանալու, որ մենք հավերժական բարեկամներ ենք, հավերժակա՜ն, հավերժակա՜ն։ Իսկ հիմա հանկարծ վախենո՜ւմ է ինձնից։ Ի՛նչ է, ուտելո՞ւ եմ նրան։ Ինչո՞ւ չի ուզում մոտենալ, ինչո՞ւ չի խոսում։ Ինչո՞ւ չի ուզում մեր տուն գալ։ Դուք նրան թույլ եք տալիս, չէ՞։ Այո, մենք գիտենք, որ նա ամեն տեղ գնում է։ Անհարմար է, որ ես նրան հրավիրեմ, առաջինն ինքը պետք է մտածեր, եթե չի մոռացել։ Չէ՜ նա հիմա իր հոգի՜ն է փրկում։ Ի՞նչ եք այդ երկար փեշերով կապան հագցրել նրա... Վազի՝ կընկնի...
Եվ նա հանկարծ, չդիմանալով, երեսը ձեռքով ծածկեց և անզուսպ ծիծաղեց իր երկարատև, նյարդային, ցնցվող ու անձայն քրքիջով։ քրքիշով։ Սրբահայրը ժպտադեմ նայեց նրան և քնքշալի օրհնեց։ Իսկ աղջիկը, երբ համբուրում էր նրա ձեռքը, հանկարծ սեղմեց այն իր աչքերին և սկսեց լաց լինել։
— Դուք մի՛ բարկանաք ինձ վրա, ես հիմար եմ, անպետք եմ ես... և Ալյոշան գուցե իրավունք ունի, շատ իրավունք ունի, որ չի ուզում այսպիսի մի ծիծաղելի աղջկա երեսը տեսնել։