Changes
/* ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԽԱՎԱՐՈՒՄ */
Երբ Բիլբոն վերջապես աչքերը բացեց, ապա նույնիսկ չհասկացավ՝ բացե՞լ է արդյոք․ շուրջն անթափանց խավար էր։ Մոտակայքում ոչ մի շունչ։ Պատկերացրեք, թե Բիլբոն ինչպես վախեցավ։ Ոչինչ չէր լսում, ոչինչ չէր տեսնում և ոչինչ չէր զգում, բացի իր տակի սառը քարե հատակից։
Մեծ դժվարությամբ նա վեր կացավ չորեքթաթ և սաղացսողաց, մինչև շոշափեց թունելի պատը։ Ոչ գոբլինների ձայն էր լսվում, ոչ էլ թզուկների, նրա գլուխը պտտվում էր, նույնիսկ չէր կարող որոշել, թե որ կողմն էին վազում իր ընկնելուց առաջ։ Ընտրելով, ինչպես նրան թվաց, ճիշտ ուղղությունը, նա այդպես էլ չորեքթաթ սողաց բավական երկար, մինչև ձեռքը դիպավ փոքրիկ սառը մետաղյա մի մատանու, որն ընկած էր գետնին։ Դա շրջադարձային պահ էր նրա կյանքում, բայց ինքը դեռ այդ բանը չգիտեր։ Մեքենայորեն նա մատանին դրեց գրպանը՝ հիմա դա իրեն պետք չէր։ Հետո նստեց սառը հատակին և երկար ժամանակ ընկավ դառը խոհերի գիրկը։ Նա պատկերացրեց, թե ինչպես է խոզի մսով ձվածեղ անում իր տանը։ Ստամոքսը վաղուց էր ակնարկում նրան, որ կուշտ ուտելու ժամանակն է, և սովից իրեն էլ ավելի դժբախտ էր զգում։
Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ պետք է անի, չէր կարող հիշել, թե ինչու են իրեն մենակ թողել, այդ դեպքում ինչու գոբլինները իրեն չեն տարել, ինչպես նաև՝ թե ինչու է իր գլուխն այսպես ցավում։ Ախր պատճառն այն էր, որ ինքը նետվեց անկյունը ու մնաց իր համար մթության մեջ ընկած։ Ինչպես ասում են՝ աչքից հեռու․․․ սրտից հեռու։
Որոշ ժամանակ հետո նա գրպանում շոշափեց ծխամորճը․ լավ է, չէր կոտրվել։ Հետո քիսան հանեց, այնտեղ մի քիչ ծխախոտ էր մնացել՝ էլի մի բան էր։ Հետո գրպանները քրքրեց և ոչ մի տեղ լուցկի չգտավ։ Նրա երազները հօդս ցնդեցին։ Մի քիչ մտածելով, չիշտ ճիշտ է, նա որոշեց, որ այդպես նույնիսկ ավելի լավ է։ Աստված գիտե, թե ինչի կհասցներ լուցկու չրթոցը և ծխախոտի հոտը։ Ո՞վ կհարձակվեր նրա վրա այդ սև անցուղիներից։ Բայց այնուամենայնիվ լուցկու բացակայությունը մի պահ նրան վշտացրեց։ Շուրջն ափլփելիս՝ նրա ձեռքը կպավ դաշույնի կոթին, որ վերցրել էր տրոլների քարանձավից և որի մասին բալորովին մոռացել էր։ Լավ է, որ գոբլինները չեն նկատել․ դաշույնը խրված էր գոտու տակ։ Բիլբոն դաշույնը հանեց պատյնաից, և այն թույլ լուսավառվեց մթության մեջ։
«Ուրեմն սա էլ էլֆերի սարքածն է,― մտածեց Բիլբոն,― իսկ գոբլինները չնայած մոտիկ չեն, բայց այնքան էլ հեռու չեն»։
Նա մի քիչ հանգստացավ։ Այնուամենայնիվ, շատ լավ է, երբ մոտդ զենք ունես, որ պատրաստված է Գոնդոլինում՝ գոբլինների դեմ պատերազմելու համար, որի մասին այնքան երգեր են երգվել։ Նա արդեն նկատել էր, որ գոբլինները, էլֆերի զենքը տեսնելով, իսկույն իրենց կորցնում էին։
«Ե՞տ գնալ,― մտածեց նա։― Բացառված է։ Կողքի՞։ Անիմաստ է։ Առա՞ջ։ Միակ խելացի բանը։ Այսպես, ուրեմն, առաջ»։
Նա ոտքի ելավ և դանդաղ քարշ գալով շարժվեց առաջ, մի ձեռքով դաշույնը բռնած, մյուսով պատերին հենվելով։ Նրա սիրտը թպրտում էր ու դողդողում։
«Ուրեմն սա ջրափոս է կամ լիճ և ոչ թե գետ»,― մտածեց Բիլբոն։ Նա չէր համարձակվում մթության մեջ ջուրը մտնել։ Լողալ չգիտեր, և նրան պատկերանում էին զանազան զզվելի լպրծուն էակներ, դուրս պրծած կույր աչքերով, որ գալարվում են ջրի մեջ։ Տարօրինակ էակներ են լինում լեռների խորքերում գտնվող լճակներում․ ձկներ, որոնց նախնիները լողացել եկել են այստեղ աստված գիտե թե երբվանից, և այլևս չեն կարողացել լույս աշխարհ դուրս գալ, նրանց աչքերն անընդհատ դուրս են պրծնում ու դուրս գալիս խոռոչներից նրա համար, որ ջանում են մթության մեջ տեսնել։ Այնտեղ արարածներ կան, որ ձկներից էլ սարսափելի են։ Դրանք բնակվել են քարանձավներում գոբլիններից առաջ և հիմա թաքնվում են մութ անկյուններում, դեսուդեն են ընկնում, գաղտագողի նայում ու հոտոտում։
Այստեղ խորության և մթության մեջ, հենց ջրի ափին ապրում էր ծեր Գոլլումը՝ մեծամարմին և լպրծուն մի էակ։ Չգիտեմ որտեղից էր նա հայտնվել և ով էր կամ ինչ էր իրենից ներկայացնում։ Գոլլում՝ և վերջ։ ԱևՍև, ինչպես ինքը խավարը, երկու հսկայական կլոր անգույն աչքեր նեղ դեմքի վրա։ Նա ուներ մի փոքրիկ նավակ և դրանով հանդարտ սահում էր լճի վրա։ Դա իսկապես էլ լիճ էր՝ լայն, խոր և սառը։ Նա թիավարում էր իր ետևի երկար թաթերով, դրանք նավակողերից ցած կախելով, թիավարում էր անձայն, առանց մի ճողփյունի։ Նա ձեր ասածներից չէր, որ աղմկեր։ Իր՝ մաղի նման կլոր աչքերով հետևում էր կույր ձկներին և երկար մատներով կայծակնային արագությամբ հանում ջրի միջից։ Միս էլ էր սիրում։ Երբ նրան հաջողվում էր գոբլին բռնել, շատ գոհ էր լինում․ նրանց համը դուրեկան էր։ Բայց ինքը իր հերթին աշխատում էր նրանց աչքին չերևալ։ Սովորաբար գոբլինների վրա հարձակվում էր թիկունքից և խեղդում, եթե պատահում էր, որևէ գոբլին մեն-մենակ հայնտնվում էր լճի ափին, այն ժամանակ, երբ Գոլլումը չափչփում էր մոտակայքը։ Նրանք, իհարկե, շատ հազվադեպ էին ջուրն իջնում, որովհետև զգում էին, որ այնտեղ, ներքևում, լեռան բուն արմատների մոտ իրենց համար տհաճություն է դարանում։ Նրանք լճին դեմ էին առել շատ վաղուց, երբ թունելներ էին փորում, և համոզվել էին, որ դրանից այն կողմ թափանցել չեն կարող։ Դրա համար էլ ճանապարհը հենց այդտեղ վերջանում էր։ Այնտեղ գնալու հարկ էլ չկար, եթե միայն հանկարծ Գերագույն Գոբլինի սիրտը լճի ձուկ չուզեր և ինքը չուղարկեր նրանց։ Երբեմն նա այլևս ոչ ձուկն էր տեսնում, ոչ ձկնորսին։
Գոլլումն ապրում էր լճի մեջտեղում ընկած սոթլիկ քարե կղզյակում։ Նա արդեն վաղուց նկատել էր Բիլբոյին և նրա վրա չռել իր հեռադիտակի նման դժգույն աչքերը։ Բիլբոն Գոլլումին տեսնել չէր կարող, իսկ Գոլլումը նրան տեսնում էր և, հետաքրքրասիրությունից նվաղելով, հասկանում էր, որ դա գոբլին չէ։ Նա մտավ նավակն ու հեռացավ կղզյակից, իսկ Բիլբոն այդ ժամանակ նստել էր ափին՝ մոլորված, գլուխը կորցրած, մի խոսքով՝ կատարելապես շշկռված։ Եվ հանկարծ անշշուկ մոտեցավ Գոլլումը ֆշշացրեց ու սուլեց շատ մոտիկից․― Ուտես-ս ու խմես-ս-ս, իմ ս-ս-ս-քանչելի․․․ Փառավոր հյուրա-ս-սիրություն․․․ համեղ պատառ-ռ մեզ-զ-զ համար․․․
<br> Երեսուն ճերմակ նժույգներ
<br> Միանում են իրար
<br> ՈՒ Ու բաժանվում,
<br> Հետո անշարժ սպասում
<br> Նույնի կրկնությանը։
ասաց Բիլբոն հենց այնպես, որպեսզի ժամանակը ձգի, մինչև իսկականից անլուծելի մի բան հնարի։ Նա մտածեց, թե հանելուկը բավականաչափ մաշված է, և աշխատեց արտահայտել գոնե նոր բառերով։ Բայց Գոլլումի համար հանելուկը անսպասելիորեն դժվար դուրս եկավ։ Գոլլումը սուլում էր ու ֆշշացնում, փնչում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում գլխի ընկնել։
Բիլբոն արդեն սկսեց համբերությունից դուրս գալ։
― Դե ինչ,― ասաց նա։― Քո արձակած հնչյուններից կարելի է ենթադրել, որ պատասխանը «թշշացող թեյնիկն է»։
Հիմա էլ Գոլլումն էր իր հերթին հանելուկը չափազանց հեշտ համարում, որովհետև պատասխանը միշտ պտտվում էր գլխում։ Ուղղակի այդ րոպեին ձվի մասին հանելուկը նրան այնքան էլ հուզել, որ ավելի դժվարը չկարողացավ հորինել։ Բայց դա խեղճ Բիլբոյին անլուծելի թվաց, ախր նա ջանում էր, երբ կարողանում էր, ջրի հետ գործ չունենալ։ Դուք, իհարկե, գիետք պատասխանը կամ ուղղակի կռահեցիք, քանի որ նստած եք հարմարավետ տանը, և ոչ ոք չի պատրաստվում ձեզ ուտել։ Բիլբոն հազաց մեկ-երկու անգամ, բայց պատասխանը չհայտնվեց։
Շուտով Գոլլումն սկսեց բավականությունից սուլել՝ ինքն իրեն դիմելով․
― Հետաքրքիր է, շ-շ-շա՞տ համով է արդյոք նա։ Շ-շա՞տ հյութեղ է արդյոք։ Կարելի՞ է խ-խ-խրթ-խրթացնել։
Բայց կոկորդից միայն ծվոց դուրս եկավ․ «Ժամանակ․․․ժամանակ»։
Պատահականությունը փրկեց Բիլբոյին։ Պատասխանն էլ հենց դա էր։
Գոլլումի հույսերը նորից ի դերև ելան։ Նա սկսում էր բարկանալ, խաղը նրան ձանձրացրել էր, նա սովածացել էր։ Այս անգամ նա չվերադարձավ նավակ, այլ նստեց մթության մեջ, Բիլբոյի կողքը։ Դա Բիլբոյին վերջնականապես հավասարակշռությունից հանեց և զրկեց մտածելու ընդունակությունից։
Նա հարցն այնպես տվեց, ինքն իրեն, բայց Գոլլումը կարծեց, թե հարցն իրեն է վերաբերում, և սարսափելի հուզվեց։
― Անաս-ս-նիվ է, անաս-ս-սնիվ է․․․ ― Սուլեց նա։― Ճիշտ չէ՞, իմ ս-ս-սքանչելի, անաս-ս-սնիվ է, չէ՞, հարցնել մեզ-զ-զ՝ ինչ կա նրա գարշ-շ-շելի գրպանիկում։
Բիլբոն հասկանալով, թե ինչ տեղի ուենցավ, ավելի լավ բան չգտավ, քան մեկ անգամ էլ կրկնել բարձր ձայնով․
― Դե, շուտ արա,― շտապեցրեց Բիլբոն։ ― Ես սպասում եմ։
Նա խրոխտացավ և իրեն վստահ ու առույգ ձևացրեց, իսկ իրականում վախենում էր մտածել, թե ինչով կվերջանա խաղը, անկախ այն բանից՝ Գոլլումը կպատասխանի, թե ոչ։
― Ժամանակը լրացավ,― հայտարարեց նա։
― Առաս-ս-ս-սան կամ ոչինչ,― ծղրտաց Գոլլումը։ Նա այնքան էլ ազնիվ չվարվեց․ երկու պատասխան միանգամից ասելն էլ մի բան չէ։
― Ոչ մեկը, ոչ էլ մյուսը,― թեթևացած գոռաց Բիլբոն։
Նույն րոպեին նա ոտքի թռավ, մեջքով հենվեց ժայռին և դաշույնն առաջ մեկնեց։ Նա, իհարկե, գիտեր, որ հանելուկների խաղը շատ հին է և սուրբ է համարվում, նույնիսկ չար էակները չեն համարձակվում այդ խաղի մեջ խարդախություն անել։ Բայց Բիլբոն այդ լպրծուն արարածին չէր վստահում․ հուսահատությունից նա կարող էր ինչ ասես անել։ Ցանկացած պատրվակով կարող էր պայմանը խախտել։ Դե, վերջին հանելուկն էլ, տեղն եկավ, ասենք, ըստ խաղի հին կանոնների, չէր կարող իսկական համարվել։
― Լիակատար անվտանգության մեջ-ջ-ջ,― շշնջում էր քթի տակ։― Նա մեզ-զ-զ չի տես-ս-սնի, ճիշտ է, իմ ս-ս-սքանչելի։ Ոչ, չի տեսնի և գարշ-շ-շելի թրիկը մեզ-զ-զ համար ս-ս-սարսափլի չի լինի, ս-ս-սարսափելի չի լինի։
Ահա ինչպիսի պլաններ էին վխտում նրա չար ուղեղում, երբ հանկարծ նա ճլմփաց դեպի նավակն ու անհետացավ մթության մեջ։ Բիլբոն որոշեց, որ նա չքվեց, էլ չի գա։ Բայց այնուամենայնիվ մի քիչ սպասեց․ միևնույն է, նա չէր պատկերացնում, թե ինչպես պետք է այստեիղց այստեղից դուրս գա։
Հանկարծ մի սուր ճիչ լսեց։ Փշաքաղվեց։ Ինչ-որ տեղ, ոչ այնքան հեռու, մթության մեջ, Գոլլումը հայհոյումէր հայհոյում էր ու ողբում։ Նա կղզյակում էր, մեկ այստեղ էր քանդում, մեկ այնտեղ, փնտրում էր ու փորփրում, բայց ապարդյուն։
― Ի՞նչ է եղել, ո՞ւր է կորել,― լսեց Բիլբոն։― Կորել է, իմ ս-ս-սքանչելի, կորել է․․․
― Թող մեզ-զ չ-չ-չհարցնի,― ծղրտաց Գոլլումը։― Նրան չ-չ-չի վերաբերում։ Գոլլմ։ Կորել է, գոլլմ, գոլլմ, գոլլմ․․․
― Ես էլ եմ կորել,― անհամբերությամբ գոռաց Բիլբոն։― Եվ ուզում եմ գտնվել։ Ես քեզ հաղթել եմ, ախր դու խոստացար։ Հիմա եկ այստեղ։ Եկ և ինձ դուրս հանիր, իսկ հետո կշարունակես փնտրել․․․
Ինչպիսի դժբախտության մեջ էլ որ լիներ Գոլլումը, միևնույն է, Բիլբոն չէր կարող նրան կարեկցել։ Եվ հետո այդ իրից, որ Գոլլումին այդպես ծայրահեղորեն անհրաժեշտ էր, հաստատ լավ բան չսպասես։
― Ի՞նչ ես կորցրել,― համառեց Բիլբոն։
Այժմ Գոլլումի աչքերը վառվում էին կանաչ կրակով, և երկու կրակներն սկսեցին մոտենալ սպառնալից արագությամբ։ Գոլլումը կատաղորեն թիավարում էր դեպի ափ։ Կորուստը և կասկածը կատաղության այնպիսի ալիք բարձրացրին նրա հոգում, որ հիմա նրա համար ոչ մի դաշույն սարսափեի սարսափելի չէր։ Բիլբոն, իհարկե, չէր կարող կռահել, թե ինչն է այդպես կատաղեցրել այդ զզվելի էակին, բայց հասկանում էր, որ ամեն ինչ կորած է, Գոլլումը հիմա իրեն սպանելու է։ Նա շրջվեց և սկսեց փախչել, առանց ճանապահրը տեսնելու, մութ թունելով, որը նրան բերել էր այստեղ։ Նա ջանում էր պատին մոտիկ մնալ և ձեռքով շոշափում էր այն։
― Ի՞նչ կա նրա գր-ր-րպանում,― Բիլբոն բարձր ֆշշոց և ճողփյուն լսեց, երբ Գոլլումը նավակից թռավ ջուրը։
― Հետաքրքիր է, ի՞նչ կա իմ գրպանում,― ինքն իրեն հարցերց Բիլբոն ու ոտքերը քարշ տալով գնաց թունելով։ Նա ձախ ձեռքը մտցրեց գրպանը։ Սառը մատանին սահեց ձգված մատի վրա։
Ֆշշոցը լսվում էր արդեն թիկունքից, շատ մոտիկ։ Բիլբոն շրջվեց և տեսակ տեսավ կանաչ լապտերներ՝ Գոլլումի աչքերը։ Վախից ամբողջապես գլուխը կորցնելով՝ Բիլբոն նետվեց առաջ, ոտքը կպավ մի արմատի, սայթաքեց և բերանքսիվայր փռվեց գետնին։
Մի վայրկյանում Գոլլումը հասավ նրան։ Բայց նախքան Բիլբոն կհասցներ գոնե որևէ բան անել՝ շունչ քաշել, ոտքի թռչել կամ դաշույնը հանել, Գոլլումը վազելով անցավ կողքից, ոչ մի ուշադրություն չդարձնելով նրա վրա և շշուկով հայհոյելով ու ողբալով։
Անսպասելիորեն Գոլլումը նստեց և լաց եղավ։ Հոգեմաշ ու խղճալի էր լսել, թե ինչիպիսի շվվացնող, բխկխբկացող, ճլմփացող ձայներ էր հանում։ Բիլբոն կանգ առավ ու սեղմվեց պատին։ Աստիճանաբար Գոլլումը դադարեց լաց լինելուց և նորից սկսեց քրթմնջալ։ Ըստ երևույթին նա ինքն իր հետ էր վիճում։
― Փնտրել պետք չ-չ-չէ, պետք չ-չ-չէ։ Մենք չենք կարող հիշ-շ-շել բոլոր տեղերը, որտեղ լինում ենք։ Անօգուտ է։ Մատանին Բեգինս-ս-սի գրպանում է։ Գարշ-շ-շելի ս-ս-ստահակն է գտել, մենք համոզված ենք։ Ոչ, մենք միայն կռ-ռ-ռահում ենք, իմ ս-ս-սքանչելի, միայն կռ-ռ-ռահում ենք։ Մենք չենք կարող իմանալ, մինչև չբռնենք գարշ-շ-շելի արարածին, մինչև նրա վիզը չոլորենք։ Ախր նա չգիտի, թե ինչ կարող է անել նվերը, ճի՞շտ է։ Նա այն ուղղակի կպահի գրպանում։ Նա չէր կարող հեռու գնալ։ Նա կորել է, գարշ-շ-շելի, խորամանկ արարածը։ Նա չ-չ-չգիտի այս-ս-ստեղից գնալու ճանապարհը, չ-չ-չգիտի, նա ինքն էր ասում։ Այո, աս-ս-սում էր, բայց նա խորամանկ է։ Նա պատասխանը չի աս-ս-սում, իմ ս-ս-սքանչելի․․․ Չի աս-ս-սում, թե ինչ կա իր գրպանում։ Նա կարող-ղացել է ներս մտնել, ուրեմն և կկարողանա դուրս-ս-գալ։ Նա փախել է դեպի ետնամուտքը։ Ուրեմն մենք էլ կգնանք այն կողմը։ Այնտեղ նրան գոբլինս-ս-սները կճանկեն։ Այնտեղից նա դուրս-ս-ս չ-չ-չի գա, իմ ս-ս-սքանչելի։ Գոբլինս-ս-սները․․․ Եթե մեր գանձը նրա մոտ է, ապա գոբլինս-ս-սներին բաժին կընկնի, գոլլմ․․․ Նրանք գլխի կընկնեն, թե ինչ կարող է անել մատանին։ Մենք երբեք անվտանգ չենք լինի, երբեք, գոլլմ․․․ Գոբլինս-ս-սը կդնի մատին ու կանհետանա։ Գոբլինս-ս-սը այս-ս-ստեղ կլինի, իս-ս-սկ մենք նրան չենք տես-ս-սնի։ Նույնիսկ մեր ս-ս-սուր աչքերը նրան չեն նկատի։ Եվ այն ժամանակ գոբլինս-ս-սը կձևացնի, գաղտնի կմոտենա և կճանկի մեզ-զ-զ, գոլլմ․․․ Բավական է․ շ-շ-շատախոսել, իմ ս-ս-սքանչելի, շ-շ-շտապիր։ Եթե Բեգինս-ս-սը գանցել գնացել է այն կողմը, պետք է հաս-ս-սնել։ Առաջ գնալ․․․ քիչ է մնացել․․․ Շ-շ-շ-շուտ․․․
Գոլլումը վեր թռավ, ասես նրան վեր նետեցին, և անհավատալի արագությամբ չլմփացնելով գնաց առաջ։ Բիլբոն շատպեց նրա ետևից, առաջվա պես զգուշություն պահպանելով։ Այժմ նրա գլխավոր հոգսն էր նորից չշրմփալ և աղմուկ չբարձրացնել։ Նրա գլխում փոթորիկ էր՝ հույսն ու հուսահատությունը խառնվել էին իրար։ Պարզվում է, որ իր գտած մատանին կախարդական է։ Այն անտեսանելի է դարձնում։ Բիլբոն, իհարկե, հնագույն հեքիաթներից գիտեր այդպիսի բաների մասին, բայց ինչ-որ դժվար էր հավատալ, որ դու ինքդ պատահաբար այդպիսի մատանի ես գտել։ Սակայն, հավատաս թե չհավատաս, միևնույն է, Գոլլումն իր լապտեր-աչքերով թռավ անցավ նրա կողքով։
Գոլլումը ետ թեքվեց ու փորձեց որսալ հոբիտին, բայց ուշացավ․ նրա թաթերը միայն օդ ճանկեցին, իսկ Բիլբոն, վայրէջք կատարելով իր ամուր, փրչոտ ոտքերի վրա, սուրաց կողմնային մուտքով։ Նա փախչում էր առանց ետ նայելու։ Ֆշշոցն ու նախատինքը լսվեցին Բիլբոյի ուղիղ թիկունքում, հետո դադարեցին։ Չարությամբ ու հուսահատությամբ լի մի հոգեցունց ճիչ բարձրացավ։ Գոլլումը պարտվել էր։ Առաջ վազել այլևս չհամարձակվեց։ Նա տարվեց․ բայց թողեց որսը և կորցրեց միակ բանը, որի վրա դրողում էր։ Նրա ճիչից Բիլբոյի սիրտը վախից քիչ մնաց դուրս թռչեր, բայց նա շարունակեց փախչել։ Հետո նրան հասավ արձագանքի պես թույլ, բայց սպառնալից գոռոցը․ «Գո՛ղ, գո՛ղ․․․ Բեգինս-ս-ս-սը գող է․․․ ատելի, գարշ-շ-շ-շելի, ընդմիշ-շ-շտ, ընդմիշ-շ-շտ․․․»։
Հետո լռություն տիրեց։ Բայց լռությունն էլ էր ահաբեկում Բիլբոյին։
«Եթե գոբլիններն այնքան մոտիկ են, որ Գոլլումը նարնց նրանց հոտն առավ,― մտածեց նա,― ուրեմն լսել են նրա ճղճղոցն ու հայհոյանքը։ Շատ զգույշ, թե չէ այս ճանապարհի վերջը վատ կլինի»։
Անցուղին ցածր էր ու հատակը շատ վատ մշակված։ Հոբիտի համար տեղը բավարար էր, բայց այնուամենայնիվ նա մի քանի անգամ ցավեցրեց ոտքերի մատները՝ ցցված քարերին խփելով։ «Գոբլինների համար ցածրիկ է, համենայն դեպս գոնե խոշորների համար»,― մտածեց Բիլբոն։ Նա չգիտեր, որ նույնիսկ ամենախոշոր գոբլինները կարող են կռացած շարժվել հսկայական արագությամբ, ձեռքերով գետնին հենվելով։
Շուտով թեք վայրէջքը վերջացավ ու նորից վերելք սկսվեց, ավելի ու ավելի զառիվեր դառնալով։ Բիլբոն ստիպված եղավ արագությունը նվազեցնել։ Թունելը թեքվեց մի կողմ, արահետև այնուհետև կտրուկ իջաց իջավ ներքև, և այնտեղ, կարճ վայրէջքի վերջում, Բիլբոն լույս տեսավ, որ հաջորդ շրջադարձից էր ընկնում։ Ոչ թե կարմիր, խարույկի կամ ջահի, այլ սպիտակ, ցերեկային, որ լինում է միայն բաց երկնքի տակ։ Բիլբոն սկսեց վազել։ Նա բառացիորեն գլորվեց ներքև, շրջվեց վերջին անկյունից և հայտնվեց մի փոքրիկ հրապարակում, որ ողողված էր արևի լույսով։ Այդքան երկար խավարից հետո լույսը նրան կուրացրեց, բայց իրակիանում դա ընդամենը լույսի մի շերջ էր, որ ընկնումէր ընկնում էր քարե մեծ բաց դռնից։ Բիլբոն աչքերը թարփեց թարթեց և հանկարծ տեսավ գոբլիններին․ նրանք, լրիվ զինված, թրերը մերկացրած, նստած էին դռան առջև, աչքերը չկտրելով դեպի դուռը եկող թունելից։
Նրանք զգոն էին, ականջները սրած, կազմ ու պատրաստ։
Լսվեցին սուլոցներ, զենքերի շաչյուն, սայրերի զնգոց, գոբլինները մռնչալով ու հայհոյելով ետ ու առաջ էին վազվզում, մեկը մյուսին զարկելով, ընկնելով ու աստիճանաբար կատաղելով։ Սարսափելի իրարանցում, խառնաշփոթություն ու աղմուկ-աղաղակ բարձրացավ։
Բիլբոն սաստիկ վախեցավ, բայց նա ողջախոհություն ունեցավ մտնելու մեծ տակառի ետևը, որից պահակները ջուր էին խմում, որպեսզի իրեն ոտքի տակ չտային, չտրորեին և շոշափելով չբռնեին։
― Հարկավոր է հասնել դռանը, ինչ գնով էլ ուզում է լինի հասնել դռանը,― ինքն իրեն կրկնում էր Բիլբոն, բայց միանգամից չվճռեց։ Հետագայում ամեն ինչ տեղի ունեցավ ինչպես պահմտոցի խաղի ժամանակ, միայն թե սարսափով։ Շուրջը գոբլիններ էին վազվզում, խեղճ Բիլբոն մի երկու անգամ խույս տվեց, բայց հետո նրան վայր գցեց մի գոբլին, որն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ինչի վրա ընկավ։ Հետո Բիլբոն վեր կացավ չորեքթաթ, սողաց կապիտանի ոտքերի արանքով, ամբողջ հասակով կանգնեց և նետվեց դեպի դուռը։
Դուռը դեռևս փակված չէր, բայց մի ինչ-որ պահակ համարյա ամբողջովին ծածկել էր այն։ Բիլբոն փորձեց հրել դուռը, բայց այն նույնիսկ տեղից չշարժվեց։ Փորձեց ճեղքի միջոց միջով անցնել, բայց լռվեց։ Այ քեզ սարսափելի բա՜ն։ Նրա բաճկոնի կոճակները կառչեցին կողափայտին։ Բիլբոն արդեն տեսավ, ինչ կա դռան ետևում, մի քանի աստիճաններ իջնում էին ներքև, դեպի բարձր լեռների միջև գտնվող նեղ կիրճը, արևը ամպերի տակից դուրս եկավ և պայծառ լուսավորեց դռան մյուս կողմում գտնվող բնապատկերը։ Բայց Բիլբոն չկարողացավ դուրս պրծնել աքցանից։
Հանկարծ գոբլիններից մեկը գոռաց․