Changes
Մի թագավորությունում անհասանելի,
Ապրում էիր դու` հրաշք մի աղջիկ,
Առաջին իմ սեր, իմ Անաբել Լի':
Սիրում էիր ինձ շատ, իսկ ես էլ այնքան,
Որ հնարավոր չէր սիրել ավելի:
Այդ թագավորությունում անհասանելի,
Բայց մեծ էր իմ սերը, և նաև քոնը,
Իմ արև պայծառ, իմ Անաբել Լի':
Երկնային լուսե հրեշտակներն անգամ
Չէին կարող սիրել մեզնից ավելի: