Changes
/* Սպասում */
==Սպասում==
Տատը ոչինչ չհարցրեց Միեկոյին։ Միեկոն արթնացաւ, հագաւ իր սեւ բամբակէ աշխատանքային շալուարը եւ շապիկը, ծածկեց գլուխն իր ծղոտէ գլխարկով եւ դուրս եկաւ դաշտ պապիկին օգնելու։ Նա օգնութեան կարիք ունէր, քանի որ շատ երիտասարդ տղաներ գնացին պատերազմ եւ չվերադարձան:
Օրերն անցնում էին ձանձրալի, ինչպէս չորացած հին մամուռի շերտեր։ Միեկոն շեղում էր իր մտքերը, կառուցել էր պատ իր շուրջը, ինչպէս կրիան իր պատեանը։ Նա միշտ հետ էր նայում, մտածում տան մասին։
Երբեմն նա հաւաքում էր հաւի ձուերը տուփի մէջ։ Կամ նա դիտում էր սարդի պտոյտն իր ցանցի շուրջը պատշգամբի տակ։ Միեկոն նման էր խխունջի, որը լարուած ու դանդաղ անցնում էր խաւարի միջով։ Միեկոն փակուել էր իր ներսում եւ լռել։
Նա կարող էր նստել գարնանային տատամիի վրայ հիւրասենեակում ժամերով, ուսումնասիրելով պաստառները։ Տատը փոխում էր դա ամէն սեզոնի, իսկ այս մեկի վրայ գունաւոր ծառ էր, եւ պոեմ գրուած նրբին գծերով․
''
I thought I saw the fluttering, leaves arise,
Returning to their branches;
No, it was only butterflies!''
Ժամանակ անց, Միեկոն յիշեց կալիգրաֆիան եւ կարողանում էր կրկնօրինակել այն իր գլխում։ Նա յիշեց, որ կար ժամանակ, երբ իր նկարներն այնքան լաւն էին, որ իրօք արժանի էին պատի վրայ յայտնուելուն։
==Յոշի==