Changes
/* Սպասում */
Ժամանակ անց, Միեկոն յիշեց կալիգրաֆիան եւ կարողանում էր կրկնօրինակել այն իր գլխում։ Նա յիշեց, որ կար ժամանակ, երբ իր նկարներն այնքան լաւն էին, որ իրօք արժանի էին պատի վրայ յայտնուելուն։
Միեկոն խուսափում էր որեւէ մեկի հետ խօսել։ Ժամանակ անց, մի իրիկուն, երբ տատը թէյում էր իր ընկերոջ հետ։ Միեկոն գնաց կողքի լիճը։ Ինչ֊որ մեկը մեծ կաւէ խողովակ էր թողել այնտեղ եւ այն սառն էր, իսկ մշուշը գաղտնիքներ էր պարունակում իր մէջ։ Աւազի վրայ պատկերուած էին բառապատկերներ՝ «Մայրիկ», «Հայրիկ» եւ «Տուն»։
Արեւածագը շողշողում էր կապոյտ օվկիանոսի վրայ, ձկնորսը բծախնդրօրէն ուղղում էր ցանցերը, որոնք արագ եւ թեթեւ անցնում էին ափի միջով, եւ ծովային թռչունները, որ հափշտակուում էին ընթրիքի համար։ Բայց Միեկոն չէր տեսնում այդ։ բացի իր մենակութիւնից, նա այլ բան տեսնել չէր կարող։
մեկ այլ նամակ եկաւ մայրիկից, այս անգամ տատիկի եւ պապիկի համար։ Միեկոն նստեց պապիկի մէջքի հետեւում, իսկ նա բարձրաձայն հատուածներ էր կարդում։ Մայրիկն ասում էր, որ նրանք ծրագրում են նոր տարուայ տօներին գալ ֆերմա եւ միեկոյին իրենց հետ տանել։
Միեկոն յուսախաբ էր։ Նոր տարուան կարծես պէտք է տարիներով սպասել, ոչ թէ մի քանի ամիս։
Այնտեղ նաեւ յատուկ գրութիւն կար միեկոյի համար՝
Միեկո, սիրելիս, քո ձեռքը դեռ հիւա՞նդ է։ Դու այժմ պէտք է կարողանաս գրել մատիտով։ Ինչպէ՞ս է գնում նկարչութիւնը։ Դու մեզ չես պատմել դպրոցի մասին։ Գրիր շուտով։
Սէր,
Մայրիկ։
==Յոշի==